Մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն:  Որպեսզի կարողանանք եզրակացություն անել մարմնի շարժման վերաբերյալ, պետք է նախ՝ ընտրենք որևէ մարմին, հետո տեսնենք` փոխվո՞ւմ է արդյոք դիտարկվող մարմնի դիրքն ընտրված մարմնի նկատմամբ, թե՞ ոչ: Այդ մարմինն ընդունված է անվանել հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին: Եթե ժամանակի ընթացքում մարմնի դիրքը հաշվարկման մարմնի նկատմամբ փոխվում է, ասում են, որ այն շարժվում է, իսկ եթե չի փոխվում, ասում են, որ այն չի շարժվում կամ գտնվում է դադարի վիճակում: Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին կարող է լինել յուրաքանչյուր մարմին: 

Կամայական շարժման գլխավոր առանձնահատկությունը նրա հարաբերականության մեջ է:
Շարժվո՞ւմ է արդյոք շենքը, որի մեջ .ներկա պահին գտնվում եք, թե՞ գտնվում է դադարի վիճակում, կախված է այն բանից, թե հաշվարկման ո՞ր մարմնի նկատմամբ է դիտարկվում շենքի շարժումը։ Եթե հաշվարկման մարմին է համարվում Երկիրը, ապա, այո, գտնվում է դադարի վիճակում։ Բայց եթե հաշվարկման մարմին է ընտրված Արեգակը, ապա շենքը Երկրի հետ միասին պտտվում է Արեգակի շուրջը:
Կամայական շարժման գլխավոր առանձնահատկությունը նրա հարաբերականության մեջ է:




Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s