Ի՞նչ է գեղեցիկը։ Գեղեցիկը տարբեր մշակութային միջավայրերում, ամենօրյա կյանքի գեղեցկություն։
Մեր շրջապատում, մեր կողմից, ի թիվս այլ գնահատակնների , արժանանումէ ևս մեկ գնահատականի` գեղեցիկ է արդյոք:Գեղեցիկի տեսանկյունից մենք գնահատում ենք մարդկանց արտաքինը, վարվելակերպը, շարժուձևը, միջավայրը, առավել ևս արվեստի գործը և բազմազան այլ երևույթներ:Ամեն մարդ ունի գեղեցիկի իր պատկերացումը և շատ արագ կարող է տարբեր երևույթների ու իրադարձությունների մասին դատողություններ անել գեղեցիկի տեսանկյունից:Նաև մեզ կարող է դուր գալ ինչվոր գիրք և մեր կարծիքով դա գեղեցիկ լինի բայց մեր ընկերոջ կարխծիքով դա տգեղ լինի:
2.Ի՞նչ է գեղագիտական իդեալը։ Իդեալի փոխակերպումները մարդկության պատմության ընթացքում։
Իդեալ (կատարելատիպ, մտատիպար), այնպիսի մտապատկեր կամ պատկերացումների համակարգ, որոնցում արտահայտվում են անձի բարոյական, գեղագիտական, հասարակական ըմբռնումների և կատարելության մասին պատկերացումները։ Եթե իդեալն անձի համար դառնում է նաև նպատակ, ապա ակտիվացնում է նրան, որոշակի ուղղվածություն է հաղորդում նրա գործունեությանը։ Իդեալները կարող են մարդու համոզմունքների հիմնական բաղադրիչները դառնալ։
3.Ի՞նչ է բարոյականը։ Բարին և չարը, պարտք և խիղճ, երջանկություն, էգոիզմ և ալտրուիզմ։
Բարոյականության վերաբերյալ կան համընդհանուր չափանիշներ, որոնք մարդուն ուղեկցում են ողջ կյանքում, իսկ հստակ սահմանում, կարծում եմ՝ չկա: Կան բարոյականության նորմեր, որոնք բխում են մարդասիրական սկզբունքներից, համամարդկային արժեքներից, բայց դրանցում ևս ամեն ինչ հարաբերական է: Հասարակությունը բարոյականության նորմերի վրա ուղղակի ազդեցություն ունի այն իմաստով, որ մարդը դրանով է ձևավորվում: Ցանկացած մարդ այնքան ներքին էներգիա և ուժ չունի, որ ինքը ձևավորի բարոյականության չափանիշները: Մարդուն հատուկ է երկու կարևոր ունակություն՝ միտք և ազատ կամք: Բանականությամբ մարդ ճանաչում է ճշմարտությունը, կյանքը, իսկ ազատ կամքով ընտրություն կատարում չարի և բարու միջև: Սակայն հանգամանքների բերումով նա կարող է դեմ դուրս գալ բարոյական նորմերին: Ի՞նչ կասեք այս երևույթի մասին:Մարդը գիտակցում է համամարդկային բարոյական արժեքները, սակայն հասարակությունը ստիպում է դրանք չպահպանել, չուղղորդվել դրանցով, քանի որ շրջապատում կդառնա անընդունելի, մերժված… Ամեն մեկն ունի մտքեր, որոնցից ինքն ամաչում է, չի ընդունում, բայց կատարում է քայլեր, հետագայում զղջում: Ամենավառ օրինակը երևի սուտն է: Շատերն ասում են, որ կա «արդարացված սուտ»:
4.Ազատություն և պատասխանատվություն։
Յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական ազատության սահմանները և իմ պատկերացմամբ նրանք վերջանում են, երբ մարդ սկսում է ներխուժել մի այլ մարդու ազատության սահմանները:
Յուրաքանչյուրս ունենք ազատություն խոսելու, արտահայտվելու, շարժվելու և այլն… Սակայն ոչ բոլորն են այդ ազատությունը ճիշտ օգտագործում և մարդկանց մեծամասնությունը չարահում է իրեն տրված ազատությունը, իրեն թույլ տալով սխալ արտահայտվել և սխալ խոսել: Իմ կարծիքով, սա արդեն չի կարող կոչվել ազատություն և իմ համար մարդը ազատ է լինում, երբ կարողանում է կառավարել ինքն իրեն, հասկանում է իրեն տրված չափն ու սահմանը և պատասխանատու է իր արարքներին: Իսկ պատասխանատվությունը իմ կարծիքով ամենակարևոր հատկանիշներից է մարդու մոտ: Եթե մարդը չի զգում պատասխանատվություն, ապա իմ համար այդ մարդը անկայուն է և մեծ հավանականությամբ նա իր կյանքում հաջողությունների չի հասնի:
Ի վերջո, ես ազատությունը և պատասխանատվությունը կապում եմ իրար հետ, որովհետև կարծում եմ, եթե մարդ գիտակցում է իր պատասխանատվությունները, ապա նա նույնպես գիտակցում է իրեն տրված ազատությունները և կարողանում է պատասխանատու լինել իր ազատությանը և ազատության սահմանների խախտմանը…
5.Հոգեկանի զարգացման շարժիչ ուժերը։ Ո՞ր ուժերն են նպաստում հոգեկանի զարգացմանը։
Հոգեկան, (հին հունարեն՝ ψυχή — «շունչ», «հոգի») փոխկապակցված հոգեկան երևույթների համակարգ, որոնք ունեն որոշակի կառուցվածք, ձև և բովանդակություն, որոնք ակտիվորեն (գործոն կերպով) արտացոլում են օբյեկտիվ (առարկայական) իրականությունը, ստեղծում դրա պատկերը և վերահսկում ու կարգավորում անհատի վարքն ու գործունեությունը։
Հոգեկանն ի հայտ է գալիս էվոլյուցիոն (բնաշրջական) զարգացման որոշակի մակարդակի վրա։ Մարդուն բնորոշ է հոգեկանի բարձրագույն ձևը՝ գիտակցությունը։ Համաձայն մատերիալիստական (նյութապաշտական) տեսակետի՝ հոգեկանը բարձրագույն կենդանի նյութի ինքնազարգացման և ինքնաճանաչման հատկությունն է։ Ըստ իդեալիստական աշխարհայացքի՝ աշխարհում գոյություն ունեն երկու սկիզբ՝ նյութական և իդեալական։ Դրանք անկախ են միմյանցից, հավերժ և զարգանում են ըստ իրենց կանոնների։ Իր զարգացման բոլոր փուլերում իդեալականը նույնացվում է հոգեկանի հետ[1]։
Հոգեկանի կառուցվածքի մեջ են մտնում հոգեկան երևույթները՝ իմացական (հոգեկան) գործընթացները, հոգեկան վիճակները և հոգեկան հատկությունները։ Հոգեկանը կատարում է երեք հիմնական գործառույթ՝ ճանաչողական, վերահսկող և դրդող։ Այս գործառքւյթները ապահովում են գոյության ամենատարբեր պայմաններում կենդանի օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը և վարքը։
6.Խառնվածք․ խոլերիկ, մելանխոլիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ։
Խոլերիկ– Խոլերիկները էներգիայով լի են, ակտիվ են, անհավասարակշիռ են: Հայտնի ակադեմիկոս, գիտնական Իվան Պավլովը ասել է.«խոլերիկները մարտական են, շատ արագ և շատ հեշտ հիասթափվում են»: Իսկ Չեխովը այսպես է նկարագրել խոլերիկներին.«Նրանց աչքերը բնի մեջ պտտվում են, ինչպես սոված գայլերի մոտ, շատ հաճախ նյարդայնացնող են: Կատակներ չեն հասկանում, որպես ամուսին կամ ընկեր`ուղղակի անտանելի են, որպես ենթականեր`գրեթե անտանելի, որպես ղեկավար`էլի անտանելի են»:
Ֆլեգմատիկ-Ֆլեգմատիկ մարդիկ դանդաղկոտ են և իներտ, հանգիստ են, հավասարակշիռ և աշխատասեր: Պրակտիկորեն ֆլեգմատիկին հունից հանելը անհնարին է: Բայց եթե նրանք հունից դուրս գան, ապա ավիրում են շուրջը ամեն ինչ: Ահա թե ինչպես է Անտոն Չեխովը նկարագրել ֆլեգմատիկներին.«յուրահատուկ արտաքին ունեն, միշտ լուրջ են, ցանկացած հավաքի անբաժան անդամ են, անգամ եթե գլուխ չեն հանում ինչ-ինչ գործերից: Համաձայնում են ամեն ինչ և բոլորի հետ, երբեք չեն բողոքում, ծառայություն կատարելիս հաճույք են ստանում»: Տիպիկ ֆլեգմատիկ է Լև Տոլստոյի հայտնի «Խաղաղություն և պատերազմ» վեպի հերոս Պիեր Բեզուխովը:
Մելանխոլիկ-մելանխոլիկները չափից դուրս տպավորվող են, լռակյաց են, շատ հեշտ է նրանց նեղացնել, ցավ պատճառել, սիրում են մենակություն: Ցանկացած անհաջողություն մելանխոլիկները ընդունում են որպես անձնական մեծ ողբերգություն: Մելանխոլիկի տիպիկ օրինակ է «Իա» էշը`Վիննի թուխի մուլտֆիլմից, ով անգամ իր արտացոլանքը ջրի մեջ տեսնելիս ասում էր.«Ինչ ահավոր պատկեր է, ոչ մի կողմից բանի պետք չէ»: Խառնվածքի առանձնահատկությունները ի հայտ են գալիս դեռ մարդու ծծնդյան պահից, և ծնողները պետք է ուշադիր լինեն նրանց դաստիարակության հարցում: Օրինակ սանգվինիկների մոտ պետք է զարգացնեն ուշադրության կենտրոնացումը: Նրանք շատ ակտիվ են և նրանց մասին հաճախ ասում են.«սանգվինիկներն ամենուր են»: Փոքրահասակ երեխաներ, եթե խառնվածքով սանգվինիկ են, որպես կանոն շատ էմոցիոնալ են, սանգվինիկներին շատ դժվար է ուշադրությունը երկար ժամանակ մի բանի վրա կենտրոնացնել, մի բանով զբաղվել, սանգվինիկ երեխաները պետք է անընդհատ ինչ-որ նոր բանով զբաղվեն, հակառակ դեպքում սկսում են ձանձրանալ և նոր սուր զգացողություններ են փնտրում: Դրա համար դպրոցում ուսուցիչները պետք է հետևեն, որպեսզի սանգվինիկ երեխաները դասի ընթացքում անգործ չմնան:
Ֆլեգամատիկ տիպի երեխաները շարժուն չեն, ազդակներն էլ (ռեակցիա) ավելի դանդաղ են և թույլ: Ցանկալի է, որպեսզի ուսուցիչները նրանց տան այնպիսի առաջադրանքեր, որոք արագություն են պահանջում: Բայց պետք չէ չափը անցնել, քանի որ այդ դեպքում ֆլեգմատիկ երեխաների մոտ արգելակում կլինի: Այդ դեպքում նրանք ավելի դանդաղկոտ, իներտ կդառնան: Կարելի է ասել, որ ֆլեգմատիկ երեխաները ավելի շատ ուշադրության կարիք ունեն, քանի որ ի տարբերություն մյուսների, շատ ավելի զգացմունքային են: Ֆլեգմատիկները նաև ստեղծագործ մտածողություն ունեն:
Խոլերիկ երեխաները միշտ ակտիվ են, գրգռված, հակված են աֆֆեկտներին: Այսպիսի աշակերտների մոտ պետք է զարգացնել դադար տալու սովորությունը: Իհարկե երկար կարող ենք խոսել խառնվածքների և դրանց տարբներությունների մասին, բայց մի բան հստակ է, որ ցանկացած երեխա կարող է ուսման մեջ հաջողության հասնել`ամեն մեկը իր ձևով: Պետք է հաստակ իմանալ, որ չկան լավ ու վատ խառնվածքներ, յուրաքանչյուր խառնվածք ունի և դրական և բացասական գծեր: Բացի դրանից, միշտ չէ, որ մարդիկ ունենում են միանշանակ այս կամ այն խառնվածքը:
7.Ընտանիք։ Ընտանիքի դերային բաժանումները, միջուկային, ընդլայնված և նահապետական ընտանքիներ։
Ընտանիք՝ ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ է, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։Որպես սոցիալական երևույթ ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։Դեռևս վաղ ֆեոդալիզմի շրջանից ընտանիքի հիմնական ձևը Հայաստանում եղել է փոքր ընտանիքը, որին զուգահեռ պահպանվում էր նաև մեծ նահապետական ընտանիքը։ Այդ շրջանի հայկական ընտանիքում ևս հաստատված էր տղամարդու (հոր, ամուսնու, նրա բացակայության դեպքում՝ ավագ որդու) իշխանությունը։ Նա էր տնօրինում հողը, նյութական մյուս միջոցները, լուծում ընտանիքի չափահաս անդամների ամուսնության, ժառանգության և այլ հարցեր։Այդ շրջանի հայկական ընտանիքում ևս հաստատված էր տղամարդու (հոր,ամուսնու,նրա բացակայության դեպքում՝ավագ որդու) իշխանությունը։Ընտանիքը Սիրով և հավատքով ստեղծված սուրբ միություն է : Մենք այդ ընտանիքը՝ որպես Աստծո բարիք, ստանում ենք մեր ծնողներից:Ընտանիքը մարդկային կուլտուրայի հիմքն է:Ընտանիքում երեխան սովորում է սիրել, հավատալ, ձևավորվում են բնավորության հիմնական գծերը:Իսկական ընտանիքը ծնվում է սիրուց և մարդուն տալիս է երջանկություն։Ընտանիքի ուժն այն է , որ այնտեղ մարդն իրեն զգա անփոխարինելի , ընտանիքից դուրս՝ լինի այնպիսին , որ աշխարհի հավասարակշռության նժարը չխախտվի իր ծանրությունից։
8.Ի՞նչ է տնտեսագիտությունը։
Տնտեսագիտություն, [1][2][3] հասարակական գիտություն, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը։ Տնտեսագիտությունը կենտրոնանում է տնտեսվարող սուբյեկտների վարքագծի, նրանց փոխներգործության և ամբողջ տնտեսության աշխատանքի վրա։ Միկրոտնտեսագիտությունը վերլուծում է տնտեսության հիմնական տարրերի գործունեությունը, որը ներառում է անհատական տնտեսվարողներին և շուկաները, նրանց փոխազդեցությունը և վերջինիս արդյունքները։ Անհատական տնտեսվարողներ կարող են համարվել, օրինակ, տնային տնտեսությունները, ֆիրմաները, գնորդները և վաճառողները։ Մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է ամբողջ տնտեսությունը (համախառն արտադրություն, սպառում, խնայողություններ և ներդրումներ) և նրա վրա ազդող գործոնները՝ ներառյալ ռեսուրսների (աշխատանք, կապիտալ և հող) թերզբաղվածությունը, գնաճը, տնտեսական աճը և կիրառվող քաղաքականությունները (մոնետար, հարկաբյուջետային և այլ քաղաքականություններ)։
9.Ի՞նչ է փողը։ Առաջացում և զարգացում
Փող, ապրանքային տնտեսության հիմնական կատեգորիաներից մեկը։ Փողի դասական բնորոշումն այն է, որ այն ընդհանուր համարժեք է համարվում և կարող է փոխանակվել մյուս բոլոր ապրանքների հետ։ Այն հանդիսանում է որպես համընդհանուր համարժեք, քանի որ նրա միջոցով հնարավոր է չափել, որոշել մյուս բոլոր ապրանքների արժեքը։ Փողի էությունն այն է, որ այն համարվում է արագ իրացվելի միջոց, որովհետև յուրաքանչյուր պահի փողը կարող է վերածվել ցանկացած ապրանքի։ Փողի էությունը դրսևորվում է նրանում, որ որոշակի սոցիալ-տնտեսական հարաբերությունների պայմաններում փողը կարող է վերածվել կապիտալի[1][2][3]: Փողի հիմնական և աչքի ընկնող գործառույթները հետևյալներն են. փոխանակման միջոց, հաշվի միավոր, արժույթի շուկայի և երբեմն հետաձգված վճարման ստանդարտ[4][5] : Այս բոլոր գործառույթները կատարող ապրանքը կարելի է անվանել փող:
10.Պահանջարկ և առաջարկ։
Առաջարկ և պահանջարկ անգլ.՝ supply and demand միկրոէկոնոմիկայում տնտեսական մոդել է, որի միջոցով շուկայում որոշվում է որևէ ապրանքի գինը: Այս մոդելը սահմանում է, որ մեկ միավոր ապրանքի գինը կշարունակի տատանվել, մինչև այն կհասնի մի կետի, որտեղ առաջարկվող և պահանջվող ապրանքի քանակությունը հավասար են` առաջացնելով տնտեսական հավասարակշռություն գնի և պահանջված քանակության մեջ: Ընդունված է առաջարկված և պահանջված ապրանքի քանակությունը համարել ապրանքի գնից կախված ֆունկցիա, և ստանդարտ գրաֆիկական ներկայացումը` առաջարկված Ալֆրեդ Մարշալի կողմից, պարունակում է ապրանքի գինը ուղղահայաց և քանակությունը հորիզոնական առանցքի վրա:
Առաջարկի և պահանջարկի այլ կարգավորիչները չեն ներկայացվում գրաֆիկական ներկայացման մեջ: Ուստի նրանց հետ կատարվող փոփոխությունները արտահայտվում են գրաֆիկի կորերի տեղաշարժով: Գնային փոփոխությունների արդյունքում գրաֆիկի կորերը չեն տեղաշարժվում: Այսպիսի փոփոխությունները ներկայացվում են կետի տեղաշարժով գրաֆիկի կորերի վրա: