Հատուկ զգուշավորություն՝ կոսմետիկա ընտրելիս

կան մի շարք այլ կոնսերվանտներ, որոնք որոշակի վտանգ կարող են ներկայացնել առողղջությանը, օրինակ՝ նյութեր որոնց մանրէասպան հատկությունը պայմանավորված է նրանց ֆորմալդեհիդ արտադրելու ունակությամբ: Հաշվի առնելով, որ ֆորմալդեհիդը 2015-ին հայտարարվել է ալերգիկ դերմատիտ առաջացնող համար մեկ նյութը,  և այն որ կան ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են ֆորմալդեհիդ ներշնչելու կապը շնչուղիների որոշակի քաղցկեղների գոյացման հետ, կարող ենք ասել, որ այդպիսի նյութերի օգտագործումը կոսմետիկայի մեջ խիստ անցանկալի է: Հատկապես վտանգավոր է, երբ այսպիսի ֆորմալդեհիդ դոնորներ (Quaternium 15, Imidazolidinyl urea, DMDM hydantoin) օգտագործվում են շամպունների և մազերը հարթացնող նյութերի մեջ, քանի որ այս դեպքում հատկապես մեծ է ֆորմալդեհիդի ներշնչելու հավանականությունը:

-Կարծիք կա, որ բացի քաղցկեղածին լինելը, սրանք այլ հիվանդությունների զարգացումն ու աճն են խթանում:

-Հաճախ է կիրառվում տրիկլոզան, որն ինքնին մանրէասպան հատկություն ունի, լայնորեն կիրառվում է դեղագործությունում: Այն ներկայում լայնորեն կիրառում են կոսմետոլոգիայում, մասնավորապես շամպունների արտադրության մեջ, որովհետև ուժեղ փրփրող հատկություն ունի, ինչպես նաև մանրէասպան հեղուկ-օճառների և ախտահանիչ, մաքրող հեղուկների մեջ: Այս նյութի լայն կիրառության դեպքում  կարող են առաջանալ բակտերիաների կայուն շտամեր: Սրանք ռիսկեր են, որոնցից զերծ է բնական կոսմետիկան:

-Շատ մարդիկ չեն կարողանում տանել արհեստական սինթեզված բույրերը, ինչպիսի՞ն է դրանց ազդեցությունը մեր օրգանիզմի վրա:

– Այն, ինչ նշվում է կոսմետիկայի բաղադրության մեջ որպես պարֆյում, հաճախ պարունակում է նյութեր, որոնց մոլեկուլային կառուցվածքը նման է որոշ մարդկային հորմոնների, մասնավորապես՝ էստրոգենի: Եվ ինչպես մարդու հորմոնները, նրանք նույնպես կարող են փոխազդեցության մեջ մտնել մեր էնդոկրին համակարգի հետ, կատալիզատորների դեր կատարել՝ առաջացնելով որոշակի քիմիական ռեակցիաներ օրգանիզմում:

lab

Դա դարձնում է մեզ ավելի զգայուն ալերգիաների նկարմամբ: Պետք է նշել այս նյութերի ինչպես անմիջապես, այնպես էլ հեռակա վտանգների մասին, որոնք կարող են դրսևորվել տևական ժամանակ անց:  Հիմնականում ոչ բնական կոսմետիկան պատրաստվում է նավթի քիմիական վերամշակման արդյունքում: Այս չվերականգնվող հումքի կիրառությունն ազդում է նաև շրջակա միջավայրի վրա: Մինչդեռ միևնույն ժամանակ ամբողջ աշխարհում խրախուսվում է կանաչ արտադրությունը՝ մանավանդ, երբ արտադրանքն առնչվում է մարդու խնամքի հետ:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s