Ժառանգականությունը կենդանի օրգանիզմների՝ որոշակի հատկանիշներ պահպանելու և իրենց ժառանգներին հաղորդելու ունակությունն է:
Այդ ունակությունը ցայտուն ձևով դրսևորվում է զավակների՝ իրենց ծնողներին նմանության մեջ: Ժառանգականության շնորհիվ կենդանիների կամ բույսերի յուրաքանչյուր տեսակ սերնդից սերունդ փոխանցում է զուտ իրեն բնորոշ հատկանիշները՝ արտաքին տեսքը, կառուցվածքը և կենսագործունեության առանձնահատկությունները՝ նպաստելով տեսակի պահպանմանը: