<<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>>
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արևելյան հարցի սրումը։ 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմը և հայերը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Միջազգային դիվանագիտության մեջ, ի՞նչ է ենթադրում Արևելյան հարցը։
Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։
- Ի՞նչպիսի դրսևերումներ ունեցավ Արևելյան հարցը։
Աշխարհամարտը դարձել էր մեծ տերությունների շահերի բախման կիզակետ, իսկ Արևելյան հարցի հիմնախնդիրները՝ XVIII–XIX դարերի միջազգային հարաբերությունների գլխավոր առանցքը:
- Նկարագրե՛ք 1853-ին սկսված Ղրիմի պատերազմը։ Ինչպիսի՞ արդյունքների հանգեցրեց այն։
Ամբողջությամբ վերցրած այս պատերազմի պատմությունը բավականաչափ ուսումնասիրված է, սակայն նույնն ասել չենք կարող Կովկասյան ռազմաճակատի վերաբերյալ: Առայսօր հայ պատմագրությունը հարկ եղած չափով չի
անդրադարձել պատերազմի ընդհանուր ելքի վրա ռազմաճակատի ունեցած նշանակության հարցին:Պատերազմը պաշտոնապես սկսվեց 1853թ. նոյեմբերի կեսերին, սակայն
Կովկասյան ռազմաճակատում ռազմական գործողություններն սկսվեցին արդեն
հոկտեմբերի 27-28-ի գիշերը՝ թուրքական զորքերի՝ Սբ Նիկոլայ ամրոցի վրա գործած հարձակումով: Ամրոցը գրավվեց, թալանվեց ու ավերվեց, իսկ բնակչությունը
կոտորվեց:
- Նկարագրե՛ք 1856 թվականի Փարիզի հաշտության պայմանագրի կետերը։
Պայմանագրի համաձայն Ռուսասատանը Փոքր Ասիայում Թուրքիային էր վերադարձնում Կարսը, ինչպես նաև ռուսական զորքերի կողմից գրված մյուս հողերը, իսկ հաղթող տերությունները իրենց զորքերը դուրս էին բերում Ղրիմի թերակղզուց։ Ռուսաստանը Մոլդովական իշխանությանն էր վերադարձնում Դանուբի գետաբերանը և նրան հարակից Հարավային Բեսարաբիայի մի մասը։ Սև ծովը դառնում էր չեզոքային, արգելվում էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով եվրոպական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Ռուասատանը և Թուրքիան զրկվում էին Սև ծովում ռազմական նավատորմ և ռազմածովային զինապահեստներ ունենլու իրավունքից (թույլատրվում էր ունենալ 6-ական շոգենավ)։ Ռուսասատանը պարտավորվում էր Ալանդյան կղզիներում (Բալթիկ ծով) չկառուցել ռազմական ամրություններ։ Կողմերը պարտավորվում էին չխախատել Օսմանայան կայսրության տարածքային ամբողջականությունը, չմիջամտել նրա ներքին գործերին և համատեղ երշխավորում էին Դանուբյան իշխանությունների ու Սերբիայի ինքնավարությունը:
- Ղրիմի պատերազմից հետո, որոնք դարձան Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները։
Ռուսաստանի միջազգային հեղինակությունը ընկել էր և Ղրիմի պատերազմի ռևանշը դարձավ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների հիմնական նպատակը: Ռևանշի հասնելը հեշտ չէր, քանի որ Փարիզի պայմանագրով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան, միայն Պրուսիան էր Ռուսաստանի կողմից:
- Ի՞նչ նշանակում՝ <<սահմանադրական միապետություն>>
Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով։ Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա էական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։ Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում։ Դուալիստական միապետությունների օրինակներ են՝ ԱՄԷ-ը, Քուվեյթը, Բահրեյնը։ Սահմանադրական միապետությունները ավելի տարածված են։ Դրանցից են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Բելգիան, Նիդեռլանդները։
- Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Բալկանյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և ռազմական հաջողությունները։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ընթացքում ռուսական կողմին զինակցություն ցուցաբերող Մոլդովայի և Վալախիայի միացյալ իշխանության ռումինական ապստամբ ուժերի պայքարն ընդդեմ Օսմանյան կայսրության:Պատերազմի սկզբին ռուսները և ռումինացիները ականապատեցին Դանուբ գետը, այսպիսով ռուսական զորքը կարող էր անցնել Դանուբ գետը և օսմանյան նավատորմը ի վիճակի չէր խանգարելու: Օսմանյան հրամանատարությունը չէր գնահատել ռուսների գործողությունների կարևորությունը: Հունիսին ռուսական մի փոքր զորամիավորում անցավ Դանուբի դելտան Գալացում և շարժվեց դեպի Ռուչուկ (ներկայիս Ռուսե): Սա ավելի շատ վստահեցրեց օսմանցիներին, որ ռուսները կգան իրենց լավ պաշտպանված դիրքերի ուղղությամբ:
- Նկարագրե՛ք 1877-1878 թթ․ պատերազմում ռուսական զորքերի Կովկասյան ճակատում ունեցած ռազմական ուժերի չափը և դասավորությունը։
Ռուսական զորքերի կովկասյան կորպուսը տեղակայված էր Վրաստանում և Հայաստանում և ուներ մոտ 50.000 զինվոր և 202 հրանոթ, որի հրամանատարն էր Կովկասի գլխավոր նահանգապետ Միխայիլ Նիկոլաևիչը: Ռուսական զորքին դիմակայում էր 100.000 օսմանյան բանակը Ահմեդ Մուխտար փաշայի հրամանատարությամբ: Չնայած ռուսական բանակը ավելի լավ էր նախապատրաստված տեղանքին, այն հետ էր տեխնիկական առումով, հիմնականում զիջում էր ծանր հրետանին:
- Նկարագրե՛ք <<Երևանյան ջոկատի>> Կովկասյան ճակատում ունեցած ռազմական հաջողությունները։
Բացի կայսրության պետական զորքերում կռվող հայկական վերոհիշյալ 300-հազարանոց զինվորական և սպայական հսկայական զանգվածից (հայ 29 գեներալների գլխավորությամբ), հայերը I Աշխարհամարտի մարտադաշտ հանեցին նաև կամավորական լրացուցիչ ուժեր:
1914թ. հուլիսի 23-ին ցարական կառավարությունն օրենք է հրապարակում ռուսական բանակը կամավորներով համալրելու մասին։ Սեպտեմբերին սկսվեց հայ կամավորական ջոկատների կազմումը։ Սկզբում կազմվեց 4 ջոկատ, հետագայում ևս չորսը։ Ջոկատների հրամանատարներ դարձան հայ ազատագրական պայքարի առավել աչքի ընկած ֆիդայիները:
- Նկարագրե՛ք Բայազետի պաշարումը և դրա ավարտը։
«Բայազեդը պաշարված էր:
Թուրք, քուրդ, բոշա, ջուլո և ավելի քան 20.000 խառնիճաղանճ բաշիբոզուկներ խառն տաճկաց կանոնավոր զորքերի հետ շրջապատել էին կիսավեր քաղաքը: Նա ծխում էր կրակի մեջ՝ որպես մի ընդարձակ խարույկի տարածություն: Քրիստոնյա հայերի տները դատարկվել էին բնակիչներից:
- Նկարագրե՛ք Կարսի համար մղվող կռիվները։
Բերդն ու քաղաքը ռուսական զորքերը գրավեցին Լոռիս–Մելիքովի հրամանատարությամբ։ 1878 թ. հուլիսի 13-ին Բեռլինի պայմանագրով անցան Ռուսաստանին։
- Ինչպիսի՞ աջակցություն էին ցույց տալիս հայերը 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմում։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Հայ կամավորական ուժերի աննախադեպ քանակի պատճառով, ինչու՞ Ռուսաստանը դադարեցրեց նրանց հավաքագրումը։ Ինչու՞ էին հայերը այդքան ոգևորված։
<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։
- Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։
- Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։
- Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։
- Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։
- Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։
- Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։
- Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
- Ի՞նչպես ընդունեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովում և ինչու՞։
- Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։
- Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։
Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի -8 ն ընկած ժամանակահատվածում։
<<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>>
Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Հայկական հարցի միջազգայնացումը։ Սան-Ստեֆանո և Բեռլին>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հայոց պատմություն>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեմանները համացանցից, բացի Wikipedia-կայքից։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
- Ինչու՞ էր Ռուսաստանը առաջնահերթ համարում եվրոպական տարածքները, Արևմտյան Հայաստանի տարածքներից։
- Սան-Ստեֆանոյի պայմանագրով ո՞ր տարածքներն էին անցնում Ռուսաստանին։
Սան-Ստեֆանոյի պայմանագիրը բաղկացած էր 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Նրանում ասվում էր. «Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և բարդությունների, Բարձր Դուռը (Թուրքիան) պարտավորվում է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»:
- Ի՞նչ էր նախատեսվում Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով։
Այնտեղ առաջին անգամ օգտագործվում էր Հայաստան անվանումը, և Թուրքիան խոստովանում էր, որ իր տարածքում կան հայաբնակ մարզեր:Սան-Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի նախաձեռնությամբ հրավիրված Բեռլինի կոնգրեսում, որտեղ 16–րդ հոդվածը փոխարինվեց 61–ով։ Այդպիսով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից, իսկ Օսմանյան կայսրությունը պարտավորվեց տերություններին պարբերաբար տեղեկացնել բարեփոխումների մասին:
- Նկարագրե՛ք 25-րդ և 27-րդ հոդվածները։
- Ինչու՞ գումարվեց Բեռլինի վեհաժողովը։
Բեռլինի վեհաժողովի նախաձեռնողները Ավստրո-Հունգարիան, Անգլիան և Գերմանիան էին: Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր շահերը Արևելյան հարցի կապակցությամբ: Ռուսական ուժի ազդեցության մեծացումը Բալկաններում ձեռնտու չէր Վիեննայի կառավարությանը, քանզի Բալկանները գտնվում էին ավստրոհունգարական շահերի կիզակետում:
Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:
- Ինչու՞ էր հայ հասարա-քաղաքական միջավայրում Բեռլինի գումարվելիք վեհաժողովը ոգևորություն առաջացնում։
Հայությունը, որ ոգևորությամբ էր ընդունել Սան Ստեֆանոյի պայմանագիրը, կարծես սառը ցնցուղ ապրեց Բեռլինի վեհաժողովի հրավիրմամբ: Հայության ազգային շահերը ներկայացնելու համար Պոլսից Բեռլին մեկնեց Պոլսի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Մկրտիչ արքեպիսկոպոս Խրիմյանը: Հայկական պատվիրակության քարտուղարն էր Մինաս Չերազը, անդամներ` Ստեփան Փափազյանը և Խորեն Նար-Բեյը:
- Ներկայացրե՛ք հայ պատվիրակության կազմը՝ նախատեսված Բեռլինի վեհաժողովի համար։
- Ինչպե՞ս Բեռլինի վեհաժողովից առաջ Թուրքիան ստացավ Մեծ Բրիտանիայի աջակցությունը։
- Ի՞նչ տարբերություններ կային Սան Ստեֆանոյի 16-րդ և Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածների միջև։
- Ներկայացրե՛ք <<Երկաթի շերեփի>> պատմությունը։ Ի՞նչ իմաստ ունի այդ պատմությունը։
Պատասխանե՛ք հետևյալ հարցերին՝ Ինչու՞ առհամարեցին հայկական պատվիրակությանը Բեռլինի վեհաժողովի ժամանակ։
Հանձնարարությունների պատասխանները, ուղարկե՛ք (s.tamazyan@mskh.am) հասցեին, ոչ ուշ, քան ապրիլի 27-ից մայիսի -8 ն ընկած ժամանակահատվածում։
