ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:

Ըստ Կանտի՝ բնությունը մարդկանց տարբերելու երկու միջոց է
ստեղծել՝ լեզուն և կրոնը, որոնք փոխադարձ թշնամանք և պայքար ծնելու միտում ունեն:
Անդրադառնանք ժամանակակից աշխարհում քրիստոնեության
և իսլամի գործոններին:
Քրիստոնեական եկեղեցիները XX դար մուտք գործեցին հյուծված և հեղինակազրկված: Վերածնության ժամանակաշրջանից
սկսված և Լուսավորականության դարաշրջանից լայն թափ առած
ապակրոնացման (սեկուլյարիզացում) գործընթացները Եվրոպայում կաթոլիկ եկեղեցին զրկեցին բազմաթիվ հողային տիրույթներից (սեկուլյարիզացման առաջին իմաստ)*, քաղաքական իշխանությունից, որն ի դերև հանեց աշխարհում հոգևոր-քաղաքական
մենիշխանություն հաստատելու Հռոմի եկեղեցու (պապերի)
նկրտումները:

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Կրոնական եւ էթնիկական հանրությունների սահմանների հարաբերակցությունը պատմական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել: Վաղ ժամանակներում էթնիկական եւ կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:
Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ:
Իրենց տարածմանն ու դերին համապատասխան՝ բոլոր կրոնները ստորաբաժանվում են համաշխարհայինի եւ ազգայինի: Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամը) եւ բուդդայականությունը: Քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է:

3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:

Եկեղեցին— Ժամանակի ընթացքում հետզհետէմի կողմից գնոստիկականության ազդեցության տակմյուս կողմից անմիջապես ազդվելով հեթանոսական պաշտամունքներիցքրիստոնեական եկեղեցու պաշտամունքն ևս դառնում է խորհրդավոր միստերիաների կատարումՀաղորդությունն ու մկրտությունը դառնում են խորհուրդներորոնցից առաջինը «Անմահութեան միջոց» է կոչվում արդեն (Իգնատիոս), իսկ մկրտությունը դառնում է մարդկային բնության մաքրության և աստվածային շնորհաց բարիքներն ստանալու միջոց:

Կաթոլիկություն Կաթոլիկություն  քրիստոնեության հիմնական ուղղություններիցհետևորդների թվով քրիստոնեության ամենախոշոր ճյուղը Ձևավորվել է մ.թառաջին հազարամյակում նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Կաթոլիկության սկզբնավորումը կարելի է տանել դեռևս IV դարերբ Հռոմի աթոռըորի գլուխ կանգնած էր Հռոմի եպիսկոպոսը (պապ), իր իրավասությանը ենթարկեց Արևմուտքի եկեղեցիները՝ ձգտելով իր գերիշխանությունը տարածել նաև Արևելքում։

Ուղղափառություն քրիստոնեության մեջ՝  Հիսուս Քրիստոսի առաքյալների հիմնած առաքելականավանդական և պատմական եկեղեցիների դավանանքիվարդապետության ու կարգերի ամբողջությունը: «Ուղղափառություն»  անվանումն առաջին անգամ հանդիպում է II դքրիստոնյա գրողների մոտ (Կղեմես Ալեքսանդրացի և ուր.), երբ ի հայտ են եկել քրիստեկեղեցու ուսմունքի առաջին բանաձևերըՆշանակել է բոլոր եկեղեցիների հավատը՝ ի հակադրություն հերետիկոսների տարամիտության և աղավաղումների:

Բողոքականություն— Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայիհակակաթոլիկ շարժման հետևանքով Եվրոպայում, XVIրդ դարումԲողոքականությունն ունի երկուպահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ  քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական էԲողոքականությունը առաջացել է Եվրոպայում XVI դարի առաջին կեսին որպես միջնադարյան Հռոմեակաթոլիկ եկեղեցու սահմանակարգների ժխտումը և դրանց ընդդիմակայություն Ռեֆորմացիայի ընթացքումորի գաղափարախոսությունն էր վերադարձ առաքելական քրիստոնեությանը։

Անգլիական եկեղեցի— Պետական քրիստոնեական եկեղեցին Անգլիայում /Միացյալ Թագավորություն/: Մայր եկեղեցին հանդիսանում ` համաշխարհային Անգլիական միության եկեղեցին: Անգլիական եկեղեցին միաժամանակ հանդիսանում ` կաթոլիկ և ռեֆորմացված: Շատերը կարծում են, որ Հենրիխ VIII հիմնադրել է եկեղեցին XVI դարումորպեսզի հիմնավորի իր բաժանությունը Եկատերինա ԱրագոնսկայաիցԱյդ ժամանակ Անգլիայում կաթոլիկ եկեղեցին գոյատևում էր արդեն շուրջ 900 տարիԱնգլիական եկեղեցու արմատները գնում են մինչև Հռոմեական կայսրություներբ քրիստոնեական եկեղեցին ի հայտ եկավ այն ժամանակվա Բրիտանիայի հռոմեական նահանգում:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Ազգային կրոն, կրոն, որը կապվում է իր հետևորդների ազգային պատկանելիությամբ և որի հետևորդ դառնալը ուղղակիորեն նշանակում է դառնալ տվյալ մշակութային-էթնիկ հանրույթի մի մաս։ Ազգային կրոնները տարբերվում են այն կրոններից, որոնք նպատակ ունեն արագ տարածվելու աշխարհում և ունենալ ավելի շատ հետևորդներ՝ անկախ ազգությունից[1]: Ի հակադրություն դրանց՝ ազգային կրոններն ունեն սահմանափակ աշխարհագրական տարածվածություն, և դրանց հետևորդ լինելը որոշվում է ազգային պատկանելիությամբ[1]:

Պատմականորեն, ամեն էթնիկ խումբ ունեցել է իր ազգային կրոնը։ Կրոնը տվյալ ազգության մշակույթի որոշիչ մասն էր՝ լեզվի և սովորույթների հետ մեկտեղ։ Հուդայականության մեջ կիրառվող գոյիմ բառը կիրառվում էր ցույց տալու համար որոշակի ազգություն և օգտագործվում էր այն համատեքստում, որ յուրաքանչյուր ազգություն ունի իր կրոնը։

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s