KOMITAS BIOGRAPY

Komitas (a.k.a. Soghomon Soghomonyan) was born on September 26 (on October 8 in the Old Calendar) 1869, in Kütahya (known also as Koutina) town, Ottoman Empire. Komitas’s ancestors migrated to Kütahya from Goghtn Province of Historical Armenia at the turn of the 17th century. His father, Gevorg Soghomonyan, and his mother, Taguhi Hovhannisyan, had delightful voices gifted by nature. The songs composed by them were loved in the musical life of Kütahya. Komitas’s mother passed away in 1870, and his father passed away in 1880. The paternal grandmother took care of the orphaned child and, after her death, the aunt looked after him. In 1876 – 1880, Komitas entered the 4 year Elementary School of Kütahya and then he continued his education at the college of Broosa, a city not far from Kütahya.

In 1881, Gevorg Vartapet Derdzakyan, who was the local prelate of Kütahya, took his way to the Mother See of Holy Etchmiadzin, the spiritual centre of Armenia, to be ordained bishop. Following the pontifical encyclical of Gevorg the IV, the Catholicos of All Armenians, Gevorg Vardapet had to bring an orphan boy with delightful voice to Etchmiadzin to get enrolled at the Gevorgian Seminary. 11 year old Soghomon was selected out of the other 20 orphans.August 3, 1896, Berlin

August 3, 1896, Berlin

In 1895 – 1896, Komitas studied the principles of harmony with the Armenian composer Makar Yekmalyan in Tiflis (nowadays Tbilisi, Georgia). In 1896, Komitas left for Berlin to continue his education. The tuition fee was awarded by Alexander Mantashyan, the oil explorer and philanthropist. In 1899, Komitas graduated from the Department of Philosophy of Frederick William University (nowadays Humboldt University) and Richard Schmidt’s private conservatory. Komitas got the erudition of the renowned musicologists of his time, among them Oskar Fleischer, Henrich Bellermann and Max Friedlander. In 1899, Komitas became the founder member of the new established International Music Society. He presented papers on his research, made reports, gave talks and lectures on Armenian music at the conferences of the International Music Society.July 18, 1902, Sanahin

July 18, 1902, Sanahin

In 1907 in Paris the first collection of works by Komitas was published, which included solo and choral arrangements of Armenian folk songs.
In Autumn, 1910 Komitas moved to Constantinople expecting more favorable conditions for his activities. He founded a choir named Gousan after Armenian medieval singers, which was consisted of as many as 300 singers. He toured much with this choir. At the same time, Komitas continued his research and pedagogical activities, published articles and presented papers at international events.

In 1912, Komitas’s ‹‹Հայ գեղջուկ երգեր›› (Armenian Peasant Music) was published in Leipzig, which comprised his vocal and choral arrangements of Armenian folk songs. In 1914, Komitas participated in the Fifth Conference of the International Music Society in Paris with three papers on Armenian folk music, Armenian sacred chant, and Armenian notation. Patarag (The Divine Liturgy) composed for the male choir was the creative achievement of this period.

Գործնական աշխատանք 1

  1. Կարդալ նյութի 2-3 էջի Դասախոսություն 1-ը: Պատասխանել հետևյալ հարցերին՝

Ինչ է ուսումնասիրում լանդշաֆտագիտությունը:

Ուսումնասիրում է լանդշաֆտների առաջացման, կառուցվածքի ու դինամիկայի հարցերը, նրանց զարգացման օրենքները և մարդկային հասարակության տնտեսության գործունեության հետևանքով վերափոխումը։

Որոնք են լանդշաֆտագիտության խնդիրները:

Լանդշաֆտագիտության խնդիրն է երկիրը դիտել որպես մի բարդ, բազմաթիվ գործոններով հյուսված համակարգ, այն ճանաչել բազմակողմանիորեն, որպեսզի ոչ միբաց տեղ չմնա, հնարավոր լինի լանդշաֆտը օպտիմացնել և այն դարձնել առավելագույնս արդյունավետ:

Ինչ է լանդշաֆտը;

«Լանդշաֆտ» բառը գերմանական է, որ նշանակում է տեղամաս, բնապատկեր Երկրի վրա՝ մեր շրջապատում: Լանդշաֆտ, աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման,ջրերը, հողերը բուսական ու կենդանական աշխարհները գտնվում են բարդ օրինաչափ փոխազդեցության մեջ, փոխպայմանավորված են և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։

Արյան մակարդում…

Արյան մակարդումը: Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ: Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա`  նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին: Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում 3−8 րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում: 

ris38.jpg

  ՈւշադրությունԱրյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:Արյան մակարդմանը նպաստող գործոններից են կալցիումի իոնները և K վիտամինը: Ժամանակ առ ժամանակ լյարդի բջիջներում առաջանում է հեպարին կոչվող հակամակարդիչ նյութը և մղվում արյան հուն, որպեսզի անոթներում արյունը չմակարդվի կամ առաջացած մանր թրոմբները լուծվեն, հակառակ դեպքում կարող է խանգարվել արյան շարժումն անոթային համակարգում: Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար: 

trombocity.jpg

Արյան փոխներարկում: Արյան մեծ քանակի կորուստների դեպքում պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը, ընկնում է արյան ճնշումը: Արյան զանգվածի 1/3-ի կորուստը կյանքին վտանգ է սպառնում: Այդպիսի դեպքերում հիվանդին փոխներարկում են առողջ մարդուց վերցված արյուն: Արյուն տվող անհատը կոչվում է դոնոր, իսկ ընդունողը՝ ռեցիպիենտ

dieta_krovi.jpg

 Փոխներարկման համար դոնորից վերցված արյան վրա նախապես ավելացնում են հակամակարդիչ նյութ և փակ անոթում պահում սառը պայմաններում: Նախկինում արյան փոխներարկման փորձերը մատնվում էին անհաջողության: Պատճառն այն էր, որ հաճախ դոնորի արյան էրիթրոցիտներն ռեցիպիենտի արյան մեջ կպչում էին միմյանց, սոսնձվում և փաթիլավորվում: Այդ երևույթը կոչվում է ագլյուտինացիա: Նման դեպքում էրիթրոցիտներն արագ քայքայվում են, և հիվանդի վիճակը խիստ ծանրանում է: Ագլյուտինացիան առաջանում է այն պատճառով, որ էրիթրոցիտների մակերեսին կան որոշակի սպիտակուցներ՝ ագլյուտինոգեններ (հակածիններ), որոնք ռեցիպիենտի արյան պլազմայում փոխազդեցության մեջ են մտնում ագլյուտինինների (հակամարմինների) հետ:

Համընդհանուր հարցում՝ «հանրաքվե»

Հանրաքվե

Մասնակցել են՝

Անգելինա Ղազարյան(քոլեջի ուսանողուհի)

Էլմիրա Վարդանյան(հարևանուհիս)

Գայանե Բարսեղյան( մայրս)

Լուդմիրա Դավթյան(տատիկս)

Սոցիալական դեր

Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։ Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։

Սոցիալական դերի կատարման հաջողությունը մեծապես պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դեր սոցիալական վարկով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, սերտորեն առնչված է սոցիալական դերի կատարման որակի հետ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Դերերի կատարումը մեծ ազդեցություն ունի անձնավորության ձևավորման վրա սոցիալականացումը ընթանում է ամենից առաջ դերերի կատարման միջոցով։ Սոցիալական դեր կատարողից խմբի սպասումները որոշ սահմաններում տարբերվում են կոնկրետ անձնավորության դերային վարքագծից, որը դերերի և անձնավորության «Ես»-ի փոխազդեցության արդյունք է։ Այս էական հանգամանքը ըստ արժանվույն հաշվի չի առնում բուրժուական սոցիոլոգիայում տարածված «դերերի տեսությունը», որը ռոբոտանման է ներկայացնում անձնավորության դերային վարքը։ Մինչդեռ, թեև անձնավորությունն, իրոք, դրսևորվում է իր կատարած դերերում, սակայն նրա էությունը չի հանգում դրանց, նա որոշակիորեն վերաբերվում է իր կատարած դերերին, ներայնացնում, իմաստավորում դրանք։ Անձնավորության կատարած տարբեր սոցիալական դերերի, ինչպես նաև նրա և սոցիալական դերի միջև ծագող բախումները անձնավորությունը կարող է գիտակցել կամ չգիտակցել, դրա հետ հաշտվել կամ ոչ։ Բախում կարող է առաջանալ նաև տարբեր անձնավորությունների կողմից միևնույն սոցիալական դերի բովանդակության տարբեր մեկնաբանումների հետևանքով։

իմ աչքերում ես

1.Որն է իմ առաքելությունը

Դարնալ կյանքին և մարդկությանը պիտանի մարդ
2.ինչ եմ ես շատ սիրում

շատ շոկոլադներ

Ինչ ես չեմ սիրում

կեղծավոր մարդկանց


4.ինչն է ինձ ուրախացնում

երբ ընկերներս ինձ հետ են լինում


5.Ինչն է ինձ տխրեցնում

մենակությունը


6.Ինչից եմ ես վախենում

չեմ վախենում


7.Ինչի եմ ես ինձ նմանեցնում

գժի

Բիզնես գաղափար

Տների վերանորոգում. նախագիծ-դիզայնից մինչև վերջնական ձևավորում

Հաճախ կարելի է լսել, որ վերանորոգումը հեշտ է սկսել, բայց դժվար է այն ավարտելը: Պնդումը ճիշտ է այն դեպքում, երբ սեփականատերերը չունեն հստակ նպատակ և գործողությունների մանրամասն ծրագիր տան վերափոխման առնչությամբ: Հետևաբար կարևոր է ունենալ հստակ պատկերացում, թե ինչ պետք է ստացվի արդյունքում: Տների վերանորոգումը սկսելիս պետք է ուշադիր մտածել բոլոր փուլերը և նպատակասլացորեն հետևել մտացածի իրականացմանը: Ինչպես անել դա, կհուշի այս հոդվածը:

Կարևոր է որոշել վերանորոգման տեսակը, ինչից ելնելով ընտրվելու է հետագա պլանավորման ողջ գործընթացը

  1. Ինչից սկսել տան վերանորոգումը. ռազմավարական նպատակների սահմանումը
    • Սեփական տան վերանորոգման տեսակի որոշում. կապիտալ կամ կոսմետիկ
  2. Տան համար դիզայնի ընտրություն. նախագծի կազմում
    • Շինարարական ընկերության և մասնագետների ընտրություն տան վերանորոգման համար
    • Սեփական տանը վերանորոգման նախագծման և իրականացման փուլերը. նախագծերի տարբերակների լուսանկարներ
    • Աշխատանքների արժեքի հաշվարկ և նախահաշվի կազմում սեփական տան վերանորոգման համար
  3. Վերանորոգման հերթականությունը սենյակում. հիմնական փուլերը
    • Սենյակի հարդարման աշխատանքների իրականացման տարբերակներ, օրինակների լուսանկարներ
  4. Փայտե տների վերանորոգում. առանձնահատկությունները և նրբերությունները
    • Հին փայտե տան ռեստավրացիա. տանիքի, հատակի և պատերի վերանորոգում
  5. Եվրովերանորոգում տանը. կատարման առանձնահատկություններ և նրբություններ
    • Եվրովերանորոգում սեփական տանը. աշխատանքների կատարման հերթականություն
  6. Սեփական տան առանձին տարածքներում հաջող վերանորոգման պայմանները. աշխատանքի փուլերի լուսանկարներ
    • Սեփական տան սենյակների վերանորոգում. հարմարավետ միջանցքներ և ննջասենյակներ
    • Հյուրասենյակների գեղեցիկ վերանորոգում. ոճային ձևավորման օրինակներ
    • Սեփական տան սրահի դիզայնի ընտրություն. տարածքի լուսանկարներ տարբեր ոճերում
  7. Սեփական տների արտաքին ձևավորում և վերանորոգում. գեղեցիկ ճակատների լուսանկարներ
  8. Տների վերանորոգում. օգտակար խորհուրդներ և ընդհանուր առաջարկներ
    • Մասնագետների ճիշտ ընտրությունը`որպես տների գեղեցիկ նորոգման երաշխիք

Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի ձևավորումը, որպես ինքնուրույն գիտական ճյուղ։

Առարկայում հանդիպող տերմիներ
աշխարհագրական թաղանթ
Աշխարհագրական միջավայր
Դաշտային հետազոտական մեթոդներ
Երկրաբանական փուլ
Մարդածին փուլ
Լանդշաֆտագիտությունը դա աշխարհագրական առարկա է որը ուսումնասիրում է երկրագնդի լանդշավթերի կառուցվածքը տրանսֆորմացիա և դինամիկան ։
Լանդշաֆտագիտությունը ունի ունի ուսումնասիրության 3 ձև` աէրոտիեզերական, աշխարհագրական, կենսաքիմիական։

Ձեռներեցի կերպարն իմ պատկերացմամբ

Ձեռներեցն այն անձն է ,ով հիմնում է բիզնես և զարգացնում է այն։

Գործառույթներն են՝ նորարարությունն ու ստեղծագործականությունը, ռիսկի դիմումը և նվաճումները, կազմակերպումը և կառավարումը։

Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։ Նա պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է դրա հիման վրա, որը միաժամանակ հանդիսանում է նրա գրանցման փաստաթուղթը։ Օրենսդրությամբ սահմանված կարգով որպես անհատ ձեռներեց գրանցված չլինելը և համապատասխան վկայական չունենալը վերջինիս չի ազատում իր կնքած գործարքների համար գույքային և անձնական ոչ գույքային պարտավորությունների կատարումից ու պատասխանատվությունից։ Օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներով անհատ ձեռներեցը կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա։