առաջին խաղը մանկապարտեզում

Այսօր մանկապարտեզում իրականցրեցի մեկ խաղ, որը ես ինքս էի հորինել ։ Առաջին աչքից զգացվում է թե հեշտ խաղ է , սկզբում պահեցի հետո փոխեցի տեղերը երեխաները նկատեցին։ Բայց երբ բարդրացրեցի խաղը, փահեցի և խառնեցի տեղը երեխան չկարողացավ գուշակել։ Երևի դա նրանց համար այդ տարիքում բարդ էր…

А. С. Пушкин “Пророк”

Стихотворение построено на контрасте. Вначале мы видим одинокого путника, томимого, который потом встречается с серафимом и наделяется живительными силами, ведь измученный поэт так долго ждал превращения. Оканчивается стихотворение призывом к Богу с просьбой призвать нового пророка, чтобы он наказал людей за их грехи и грешную жизнь в целом. Для Пушкина — поэт — это жизнь, вера, в которую он переродился. Для переродившегося поэта — принятие Бога — это новая жизнь. У такого человека вера и Бог в душе. Принимая такого нового себя, поэт должен отступиться от человеческих пороков. Он должен умереть и родиться заново.

Жанр – элегия. Стихотворный размер – четырехстопный ямб.

SWOT վերլուծությունը

  1. ՈՒժեղ կողմերը — Այս բիզնեսը շատ քիչ տարածում ունի երկրներում բայց ունի մեծ պահանջարկ։ Այն նաև թերզարգացած է մեր երկրում։

2 — Թույլ կողմերը -Մեր երկրում հնարավոր է՝ բարդ կերպով զարգանա տների դիզայնը․․․

3 -Հնարավորությունները- Մենք տարին մեկ անգամ կկազմակերպենք ցուցադրություն, որտեղ ցույց կտանք մեր կատարած աշխատանքները։

4 -Սպառնալիքը- Սկզբում կառաջանա խնդիրներ՝ մարդկանց ընտելացնելու այս բիզնեսի տեսանկյունը։

Շմոլ գազ


Թունավորումների մեջ մեծ տեղ են զբաղեցնում շնչառական թունավորումները, որոնք գերազանցապես հետեւանք են շմոլ գազի։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ շատերը տները տաքացնում են տարբեր տիպի վառարաններով, շմոլ գազից թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է։ Իհարկե, նման թունավորումներից խուսափելու լավագույն միջոցը անվտանգության կանոնների պահպանումն է, սակայն միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել թունավորումներից։
Այս դեպքում արդեն հարկ է իմանալ՝ ինչպես վարվել նման թունավորումների ժամանակ։



Շնչառական թույներ

Տուժածի մաշկի գունատությունը կամ կապտավուն երանգը թթվածնի անբավարարության հետեւանք են, որոնք կարող են առաջանալ շմոլ գազի պատճառով։ Տարիներ շարունակ շմոլ գազի թունավորման նշան է համարվել մաշկի եւ շրթունքների վառ բալի կամ կարմրականաչավուն երանգը։ Սակայն բավարար չէ այս նշանների առկայությամբ ախտորոշել շմոլ գազով թունավորում։ Կարմիր գույնն ի հայտ է գալիս շատ ուշ՝ մահից անմիջապես առաջ, ուստի թունավորման աստիճանը որոշելու համար պետք չէ առաջնորդվել միայն մաշկի գույնով։
Շնչառական բոլոր թունավորումների դեպքում տուժածներն անհապաղ թթվածնի կարիք ունեն։ Հնարավորինս շուտ հեռացրեք տուժածին շմոլ գազի աղբյուրից (առանց վտանգելու ձեր կյանքը)։

Լինում են դեպքեր, երբ միայն թարմ օդ ապահովելը Iμավարարի տուժածին, եթե իհարկե, նրա գիտակցությունը տեղն է։ Անգիտակից տուժածին դուրս բերեք մաքուր օդ, ստուգեք շնչուղիները։ Եթե նա չի շնչում՝ կատարեք արհեստական շնչառություն։ Մաքուր
օդում արհեստական շնչառություն կատարելիս տուժածից թունավորվելու հավանակա-
նությունը զրո է։


Թունավորման նշանները

Շատ կարեւոր է ժամանակին ախտորոշել թունավորումները։ Տուժածի վիճակի ուշադիր
զննումը եւ պատահարի վերաμերյալ վկաների տված տեղեկությունները կօգնեն ճիշտ ախտորոշել թունավորումները։ Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես բժիշկ կանչեք։

Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը եւ այլ նշաններ կա-
րող են շատ բան հուշել։ Կատարեք տուժածի նախնական զննում եւ, եթե համոզվեք, որ
տուժածի կյանքին անմիջական սպառնացող վտանգ չկա, կատարեք երկրորդային զննում։


Թունավորման նշաններն են.

—    տուժածի հիվանդագին տեսքը,
—    սրտխառնոցը,
—     փսխումը,
—     լուծը,
—     որովայնի եւ կրծքավանդակի ցավերը,
—     սառը քրտինքը,
—     շնչառության դժվարացումը,
—     գիտակցության կորուստը,
—    ցնցումները։

Թունավորումների նշան կարող են լինել շրթունքների շրջանում եւ բերանի խոռոչում այրված վերքերը։

Եթե եզրահանգում եք, որ տուժածը թունավորված է, փորձեք գտնել հետեւյալ հարցերի պատասխանները.

—     ի՞նչ թույն է առկա,
—     ի՞նչ քանակությամբ,
—     ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը։

Այս հարցերի պատասխանները կօգնեն ճիշտ կողմնորոշվել եւ տուժածին առաջին օգնություն ցույց տալ։


Թունավորումների դեպքում ցույց տրվող առաջին օգնությունը


Թունավորման բարդությունը կախված է ընդունած թույնի տեսակից ու քանակից, մարմնի մեջ ներթափանցելու ուղուց, թունավորման պահից անցած ժամանակից, ինչպես նաեւ տուժածի տարիքից, մարմնի չափերից ու զանգվածից։ Թունավորման դեպքում պետք է հետեւել առաջին օգնություն ցույց տալու հետեւյալ հիմնական փուլերին.
—    զննեք շրջապատը եւ համոզվեք, որ ապահով է տուժածին մոտենալը, աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել,
—     անհրաժեշտության դեպքում տուժածին հեռացրեք թունավոր միջավայրից,
—     կատարեք տուժածի նախնական զննում՝ ստուգելով նրա շնչուղիների անցանելիությունը, շնչառությունը եւ արյան շրջանառությունը։

Տուժածի կյանքին սպառնացող իրավիճակներում ցույց տվեք առաջին օգնություն։
Տուժածի գիտակցության առկայության դեպքում կատարեք երկրորդային զննում։
Ահազանգեք շտապ օգնություն։ Մինչեւ շտապ օգնության ժամանումը սպասեք դեպքի վայրում, տուժածի կողքին, եւ կատարեք շտապ օգնության հերթապահի ցուցումները։
Թույլ մի՛ տվեք տուժածին առանց բժշկի  թույլտվության ուտել կամ խմել։
Շատ կարեւոր են թունավորումների ժամանակ առաջին օգնություն ցույց տալու հիմնական փուլերի յուրացումը եւ կիրառումը։

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ձա~յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի
Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,
Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս`
Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ:
Այլ հոտոտեսցիս, հայեսցիս, գթած,
Քան ի պատարագն բոլորապտուղ,
Մատուցեալ ծխոյն բարդութեան:
Ընկալ զսակաւամասնեայ յաւդուածս բանից`
Քեզ ի հաճութիւն եւ մի ի բարկութիւն:
Ելցէ ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս`
Վաղվաղակի ժամանել առ քեզ`
Կամաւորական նուէր բանական զոհիս,
Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ,
Որ յիսն է պարարտութիւն:
Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ` խառնեալ աղերսիւ, հզաւր,
Մի իբրեւ զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,-
Ըստ բողոքելոյն Եսայեայ,-
Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի
Տաղտկալի քեզ երեւեսցի,
Զոր առակ եւթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ,
Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական` ի խորանին Սելովայ,
Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց
Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ,
Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի,
Ընդունելի կամաց քոց լիցի:
Բ
Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման,
Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան,
Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս`
Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,
Որ յիմումս անձին ցուցանի,
Խռովութիւնս ամբոխից`
Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր,
Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն,
Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,
Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,
Աւրինակ առեալ զՄովսէս,
ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ:
Վասն զի թէ` Մերձ է աւր Տեառն, որպէս Գիր ասէ,
Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու
Եւ հեղեղատին Կեդրոնի`
Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց,
Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ
Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն,
Ապա եւս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ
Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ`
Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց`
Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից,
Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն
Ի հարուածսն եդոմայեցւոց եւ փղշտացւոց
Եւ այլոց բարբարոս ազգաց:
Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ,
Իսկ պատուհաս իմումս պարտուց
Առանց աւարտման ունի զսահման:
Ահ, գուբ եւ որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարէին եւ առակողին,
Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ,
Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն:
Զոր միայն քո է հրաշագործել
Պտուղս դեղոց ի հնարս կենաց`
Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի,
Գովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Սրտիս դառնահեծ հառաչանքների 
Վայն ու ողբաձայն աղաղակները 
Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես. 
Եվ իմ սասանված մտքի ճենճերող 
Իղձերի պտուղ նվերն այս դրած 
Անձս տոչորող թախծի կրակին՝ 
Կամքիս բուրվառով առաքում եմ քեզ։
Սակայն կնայես նրան, ո՜վ գթած, 
Ու կհոտոտես ավելի սիրով, 
Քան պատարագն այն բոլորանվեր,
Որ մատուցվում էր ծխով թանձրաբարդ.
Ընդունի՛ր հյուսվածքն իմ այս կարճառոտ ու սեղմ խոսքերի
Բարեհաճորեն, ոչ թե բարկությամբ։
Մտքիս խոհածուփ սենյակի խորքից 
Սրտիս անձկությամբ ելած կամավոր նվերն իմ այս թող,
Որպես բանական՛ զոհաբերություն, 
Ողջակիզվելով պարարտակուտակ ճարպիս զորությամբ,
Բարձրանա ու քեզ հասնի անհապաղ։
Աղերսախառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզոր,
Թող քեզ տաղտկալի չթվա հանկարծ, 
Ինչպես ձեռքերի կարկառումն ի վեր 
Ամբարշտացած Հակոբի ցեղի, 
Ըստ մարգարեի ամբաստանության, 
Կամ թե սաղմոսի առակում հիշված 
Անիրավությունն այն Բաբելոնի. 
Ընդունելի թող լինի կամքին քո, 
Ինչպես Սելովի խնկաբուրումն այն`
Դավթի խորանում, 
Կերտված ի հանգիստ սուրբ տապանակի, 
Որն իր վերստին գերեդարձությամբ 
Ասես նաև իմ կորուսյալ հոգու 
Վերագտնումն է խորհրդանշել։

Բ 
Հնչում է ահա ուժգնապես ձորում վրեժխնդրության՝
Ձայնը ահավոր քո դատաստանի, 
Երկնելով իմ դեմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում.
Այժմ իսկ զգում եմ արդեն անձիս մեջ 
Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի, 
Եվ չար ու բարի խորհուրդներն ահա խմբված բազմությամբ,
Սպառազինված զենք ու սուսերով՝ 
Բախվում են իրար ոսոխների պես, 
Դարձնելով համակ ինձ մահվան գերի, 
Ըստ հին դիպվածի, երբ շնորհը քո դեռ ինձ չէր հասել։ 
Առաքյալներից Պողոսը ընտրյալ 
Մովսեսի օրենքն համեմատելով այդ շնորհի հետ՝ 
Գերադասում է փրկագործումը Քրիստոս Աստծո։ 
Բայց եթե, ինչպես Գիրքն է վկայում, 
«Մոտ է տիրոջ օրն», երբ արդարության ժամադրավայր
Հովսափաթի այն նեղանձուկ հովտում
Եվ հեղեղատի ափին Կեդրոնի
Փոքր հանդեսներում՝ երկրային կյանքի օրինակներով
Հանդերձյալները պիտի պատկերվեն,
Ապա ուրեմն հասել է արդեն նաև ինձ վրա 
Դատաստանն արդար մարմնացած Աստծո, 
Որը գտնելով ինձ վնասապարտ՝
Իմ բազմատոկոս զանազանակերպ մեղանչումներով,
Որոնք ուղղախոս ամբաստաններ են,
Պիտի դատի ինձ ավելի սաստիկ,
Քան մի ժամանակ նրա բարձրացած ձեռքն հարվածելով՝
Եդովմայեցի ու փղշտացի
Եվ այլ բարբարոս ազգերի պատժեց.
Քանի որ նրանց պատուհասները կարճատև եղան,
Մինչդեռ պատիժն իմ ո՛չ սահման ունի և ո՛չ էլ վախճան.
Ահ, գուբ, որոգայթ անճողոպրելի, 
Ըստ մարգարեի ու առակողի, 
Դռանս հասած, տագնապելով ինձ, 
Գծագրում են այստեղ իսկ ամոթն հավիտենական։ 
Արդ, դու, միայն դու կարող ես դեղեր հրաշագործել՝
Կյանք տալու համար այն հոգիներին. 
Որոնք մատնվել են ամենավարան 
Վտանգների ու տարակուսանքի, 
Ամենաքավի՜չ, անպատում փառքով հավիտյան գովյալ՝
Անհասանելի քո բարձունքներում։

Սննդային թունավորում։Բոտուլիզմ

Թունավորումն օրգանիզմի կենսագործունեության խանգարման արդյունքում առաջացող հիվանդություն է, որն էլ, իր հերթին, առաջանում է օրգանիզմ ներթափանցած տարբեր թույների ու տոքսինների պատճառով:

Կերակրային թունավորումները հիմնականում մի քանի օրվա ընթացքում հեշտ բուժվում են, չնայած երբեմն, կախված հիվանդության զարգացումից` լինում են բարդություններ, ինչպես օրինակ` սալմոնելոզն ու բոտուլիզմը:

Սննդային թունավորումները կարելի է բաժանել բակտերիալ եւ ոչ բակտերիալ տեսակների: Բակտերիալ թունավորումը սննդային ինտոքսիկոինֆեկցիան է, իսկ ոչ բակտերիալի պատճառը քիմիական նյութերն են, թունավոր սնկերն ու այլ բույսերի տեսակներ: Հակասանիտարական վիճակում ու հիգիենայի կանոններին չհետեւելու պայմաններում պահված սննդամթերքն է հաճախ թունավորման պատճառ դառնում: Սննդային թունավորման ախտանշանները կարող են լինել տարբեր` ցավ ստամոքսի շրջանում, փսխում, սրտխառնոց, բարձր ջերմություն:

Ինչպես նշվեց՝ բոտուլիզմը սննդային թունավորման ծանր տարբերակներից է:

Հիվանդությունն առաջանում է մթերքից, որոնք վարակված են բոտուլիզմի ցուպիկներով: Այն լայն տարածում ունի բնության մեջ եւ կարող է երկար ժամանակ գտնվել սերմիկի տեսքով: Հետո այն ընկնում է շատ տեսակի բանջարեղենների ու մրգերի մեջ, իսկ դրանք պահածոյացնելուց հետո սկսում են արագ բազմանալ ու արտադրել տոքսիններ, որն էլ ուժեղագույն թույն է հանդիսանում: Ընդհանրապես տոքսինները հավաքվում են այնպիսի մթերքների մեջ, ինչպիսիք են` պահածոները, աղի ձուկը, երշիկը, սունկը` պատրաստված ոչ համապատասխան տեխնոլոգիական պայմաններում, այսինքն` տնային պայմաններում:

Բոտուլիզմի ինկուբացիոն շրջանը տեւում է 2 կամ 3 ժամից մինչեւ 1-2 օր: Այս հիվանդության նախանշաններն են` ընդհանուր թուլությունը, գլխացավը, հաճախ՝ փսխումն ու փորլուծությունը: Բոտուլիզմը քայքայում է նյարդային համակարգը (հնարավոր է տեսողության կորուստ, կլման ակտի խանգարում, ձայնի փոփոխություն):

Հիվանդը կարող է տեսնել մշուշոտ, բիբերը լայնանում են, երբեմն նկատվում է շլություն: Գիտակցության կորուստ սովորաբար չի լինում: Իջնում է արյան ճնշումը, եւ շնչարգելության պատճառով կարող է վրա հասնել մահը:

Հիվանդության վաղ շրջանում արագ պետք է դիմել բժշկի եւ տարբերել, թե հատկապես որ մթերքից է զարգացել հիվանդությունը: Այս հիվանդության առաջին բուժօգնությունը տրվում է միայն հիվանդանոցային պայմաններում:

Աղետների տեսակները


Ջրհեղեղներ


Այլ տարերային աղետների մեջ ավելի հաճախ դիտվում են ջրհեղեղները։ Ջրհեղեղները բնության ուժերի գործողության հետեւանքով ցամաքի զգալի մասի ժամանակավոր ջրածածկումներ են։
Ջրհեղեղները տարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն բանով, որ որոշ չափով կանխատեսելի են։
Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում վաղօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը եւ մասշտաբները։
Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ, երկարատեւ անձրեւները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթները։
Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղները հազվադեպ չեն։
Աղետալի ջրհեղեղներ են եղել 1936, 1938, 1946, 1951, 1953, 1956, 1963, 1968 եւ 1997 թթ.։
Մասնավորապես հսկայական ավերածություններ առաջացրին 1956 թ. օգոստոսին տեղացած հորդ անձրեւի հետեւանքով Ողջի եւ Գեղի գետերի վարումների ջրհեղեղները։
Ջրհեղեղը վնասում է արդյունաμերական եւ գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն
ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները։
Սովորաբար միջին եւ խոշոր ջրհեղեղների առաջին ժամերին խախտվում է հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջեւ։
Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես կանոն, առաջին ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս։ Ջրամբարներում ջրի գերլցման եւ երկարատեւ ներգործության հետեւանքով պատվարների ու ամբարտակների վրա կարող են առաջանալ ճեղքվածքներ ու թողանցքեր, ինչը սպառնում է աղետալի ջրածածակման գոտու ստեղծման։
Խոշոր ու աղետալի ջրհեղեղների դեպքում ջրի հոսանքներն արմատախիլ են անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ, շրջում տրանսպորտային միջոցներ։
Ջրհեղեղները վտանգավոր են նաեւ այն բանով, որ շենքերն ու կառույցները կորցնում են իրենց ամրությունը։
Փայտյա շինությունները սկսում են փտել, մետաղական կառույցները ժանգոտում են։


Վարարում,գետավարարում


Ձյան արագ հալոցքի կամ ուժեղ անձրեւի հետեւանքով գետում ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որը հաճախ ուղեկցվում է հեղեղմամբ։


Սողանք



Սողանքը երկրաμանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաμար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է։
Հայաստանի Հանրապետությունում կա տաnμեր չափերի ավելի քան 3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածք։ Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաμերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները եւ այլ բնակավայրեր։ Սողանքներն առավելապես տարածված են Դեμետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստեւ, Ազատ եւ Արփա գետերի ջրավազաններում։ Սողանքային երեւույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։


Սելավ

 

Սելավը կարճաժամկետ եւ բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձեւավորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սովորական ժամանակ սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինում։ Ձյան արագ հալոցքի, տեղատարափ անձրեւների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում եւ քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ (հեղեղի ընդհանուր զանգվածի մինչեւ 75 տոկոսը)։ Սելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետեւանքների, ավերում են գյուղեր ու ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ։ Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով եւ ջրահոսքի ավազանը անտառապատելով։ Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներ։ Տարածքի մոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավոր երկրաբանական երեւույթից։


Քարաթափում



Բեկորների կուտակում, որն առաջանում է լեռնային ապարների հողմահարման ու քայքայման ժամանակ լեռների ստորոտներում ու լանջերի վրա։ Բացի այդ, քարաթափում-փլուզումներ տեղի են ունենում ծանրության ուժի ազդեցության տակ տարբեր պատճառներից՝ ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների ներգործությունից, սառչելիս ջրի ընդարձակումից, երկրաշարժից։ Սովորաբար քարաթափումները ծածկում են լեռնալանջերի ստորին, երբեմն էլ միջին մասը։


Ձնահյուս


Ձյան ինտենսիվ հալոցքի կամ ուժեղ անձրեւների հետեւանքով (գարնանն ու աշնանը) լեռնային μարձունքների թեք լանջերից ձյան մեծ զանգվածակույտի գահավիժում, որն եnμեմն հասնում է բնակելի հարթավայրերին եւ սպառնում բնակչության կյանքին ու առողջությանը, վնաս պատճառում տնտեսության օբյեկտներին, շրջակա բնական միջավայրին։
Հայաստանում ձնահյուսերի տարածման շրջաններն են Բազումի, Փամբակի, Վարդենիսի, Զանգեզուրի լեռնաշղթաների վերին հոսանքները։ Ձնահյուսերի շարժման պատճառ են դառնում ձյան առատ տեղումները (50 տոկոս), փետրվար-ապրիլ ամիսների ձնահոսքերը (22,4 տոկոս), ձնաբուքերը (11,8 տոկոս), ջերմաստիճանի կտրուկ անկումները (9,4 տոկոս) եւ անձրեւները (6,4 տոկոս)։
Ձնահյուսերի հետեւանքով լրջորեն վնասվում են էլեկտրահաղորդման գծերը, լեռնանցքային ճանապարհները եւ այլն։


Փոշեփոթորիկ


Փոշեփոթորիկն ուժեղ քամու հետեւանքով գետնահողից (գրունտից) փոշու կամ ավազի տեղափոխումն է։ Տարածված է հողն ուժեղ վարած վայրերում, ավազոտ ու լյոսային (դեղնահողային) եւ այլ վայրերում։ Հերկած տարածքներում առաջացնում է կուլտուրական մշակաբույսերի արմատների մերկացում։ Փոշեփոթորկի դեմ պայքարի լավագույն եղանակը անտառաշերտերի ստեղծումն է եւ ճիշտ ագրոտեխնիկան։


Մրրիկ


Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ։ Մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։
Հայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները բավական տարատեսակ են։ Հանրապետության հյուսիս-արեւմտյան տարածքում գերակշռում են արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ուղղության քամիները, իսկ հարավում՝ արեւմտյան։


Փոթորիկ


Անսովոր ուժի (արագությունը մինչեւ 30-50 մետր/վայրկյան) քամի։ Իր կործանարար ներգործությամբ փոթորիկը չի զիջում այնպիսի տարերային աղետի, ինչպիսին երկրաշարժն է։ Փոթորկի հետեւանքով մարդիկ են զոհվում, ստանում տաnμեր ծանրության վնասվածքներ։ Փոթորիկը վնասում է ամուր եւ քանդում թեթեւ շինությունները, կտրում կապի ու էլեկտրահաղորդման լարերը, ամայացնում դաշտերը, կոտրում եւ արմատախիլ անում ծառերը։


Մրրիկ


Շատ ուժեղ (արագությունը վայրկյանում 20 մետր) եւ տեւական քամի, որն առաջացնում է մեծ ավերածություններ. վնասվում են կապի եւ էլեկտրահաղորդման գծերը, խախտվում է տրանսպորտի աշխատանքը, լճերում ու ջրամբարներում առաջանում են ալիքներ։ Թեպետ մրրիկին բնորոշ են ավելի փոքր, քան փոթորկի ժամանակ, վնասներն ու ավերածությունները, սակայն տարերային այս աղետը լուրջ վտանգ է պարունակում։
Հայկական լեռնաշխարհում ուժեղ քամիների ուղղությունները μավական տարատեսակ են։ Հանրապետության հյուսիս-արեւմտյան տարածքում գերակշռում են արեւմտյան եւ հարավ-արեւմտյան ուղղության քամիները, իսկ հարավում՝ արեւմտյան։
Քամու հատուկ ռեժիմ ունի Սեւանա լիճը։ Սեւանի գոգավորության հյուսիսում քամիների ուժեղացումը դիտվում է արեւմտյան եւ նույնիսկ հյուսիսային քամիների դեպքում։
Հյուսիսային քամիները, որոնք առաջանում են փոքր Սեւանի վրա, Հրազդանի հովտով հասնում են մինչեւ Երեւան եւ ունեն ուժեղ արտահայտված օրական ընթացք։ Քամու ուժգնությունը առավելագույն չափերի է հասնում ժամը 16-17-ն ընկած հատվածում։
Ուժեղ քամիներով օրերի առավելագույն քանակը կազմում է Սեւանում՝ 57, Երեւանում՝ 71, իսկ Սիսիանի լեռնանցքում՝ 132։ Այն վայրերում, որտեղ զարգացած է օդի լեռնահովտային շրջանառությունը, ուժեղ քամիները դիտվում են հիմնականում ամռանը (Արարատյան հարթավայր եւ Արագածի հարավային լանջեր)։
Քամու ուժգնությունը կախված է նրա տեւողությունից։ Տարվա ընթացքում ուժեղ քամիների ընդհանուր տեւողությունը կազմում է Սեւանում՝ 117 ժամ, Երեւանում՝ 86 ժամ, իսկ Սիսիանում՝ 141 ժամ։
Ուժեղ քամիները Հայաստանի Հանրապետության տարածքում էական երեւույթ են եւ դրանց դեմ անհրաժեշտ է համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացում։


Պտտահողմ, մրրկասյուն
(թաթառ)


Օդի մրրկային շարժում ձագարի կամ սյան տեսքով։ Առաջանում է օդի ուժեղ տաքացման ժամանակ բարձրացող հոսանքի շնորհիվ։ Տեղաշարժվում է 5-20 մետր վայրկյան արագությամբ։ Պտտահողմի ժամանակ օդը պտտվում է եւ միաժամանակ բարձրանում պարուրաձեւ՝ գետնից վեր քաշելով փոշի, ջուր ու տարբեր առարկաներ։ Իր գոյության ընթացքում, որ տեւում է մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ, պտտահողմն անցնում է զգալի տարածություն՝ հարյուր մետրից մինչեւ մի քանի կիլոմետր։ Օվկիանոսի վրա տեղի ունեցող մրրկասյունը կոչվում է տորնադո (իսպաներեն)։


Փոթորկանք


Կարճ ժամանակով քամու կտրուկ, պոռթկուն ուժեղացում՝ նրա ուղղության հանկարծակի փոփոխվելով։


Երաշտ


Երաշտը օդերեւութաբանական եւ ագրոօդերեւութաբանական վտանգավոր երեւույթ է։ Երաշտը սկսվում է տարվա տաք ժամանակ՝ ամռանը, երբ տեւական ժամանակամիջոցում անձրեւներ չեն գալիս, բույսերի աճի շրջանում տեղումների քանակը կազմում է 200 միլիմետրից պակաս։
Հաճախ երաշտի նախադրյալները երեւան են գալիս նախորդ տարում՝ դրսեւորվելով աշնան եւ ձմռան անբավարար տեղումներով, օդի եւ հողի խոնավության սակավությամբ։
Երաշտը, ուժեղ շոգը կարող են ունենալ աղետալի բնույթ, դառնալ հանրապետության որեւէ մարզում կամ ամբողջությամբ վերցրած երկրում արտակարգ իրավիճակի աղբյուր։
Երաշտի ժամանակ բնակչության կյանքը բարդանում է, զգալիորեն մեծանում է զանգվածային անտառային հրդեհների, մարդկանց շրջանում վարակիչ հիվանդությունների, կենդանիների հիվանդանալու, մշակաբույսերի ոչնչանալու վտանգը։ 2000 թվականի ամռանը Հայաստանում աննախադեպ երաշտ էր։


Խորշակ


Խորշակը խիստ տաք եւ չոր, գլխավորապես հարավարեւելյան քամի է, որ փչում է տարվա տաք ժամանակ։ Ընդ որում՝ օդի ջերմաստիճանն անցնում է 50-60 աստիճանից։ Խորշակը մեծ վնաս է պատճառում բուսականությանը։


Համաճարակներ


Արտակարգ իրավիճակների, այդ թվում աղետալի բնույթի կացությունների առաջացման կարող է հանգեցնել ինֆեկցիոն (վարակիչ) հիվանդությունների տարածումը բնակչության, կենդանիների ու բույսերի շրջանում։ Կենդանիների մեջ համաճարակային հիվանդության տարածումը կոչվում է էպիզոոտիա, իսկ բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի մեջ՝ էպիֆիտոտիա։
Վարակիչ են այն հիվանդությունները, որոնք ծագում են մարդու օրգանիզմի մեջ վարակի յուրահատուկ հարուցիչ ներթափանցելու հետեւանքով։ Վարակիչ հիվանդությունն երին բնորոշ առանձնահատկություններն են վարակելիությունը, այսինքն վարակի հարուցիչի փոխանցման ունակությունը հիվանդից առողջ, ընկալունակ օրգանիզմ, զարգացման փուլայնությունը (վարակում, ինկուբացիոն շրջան, հիվանդության ընթացք, առողջացում), օրգանիզմի առանձնահատուկ արձագանքները (մարմնի ջերմաստիճանի բարձրացում, իմունիտետի մշակում եւ այլն)։ Ընդունված է առավել վտանգավոր սուր հիվանդություններ համարել ժանտախտը, խոլերան, սիբիրյան խոցը, բնական ծաղիկը, տուլյարեմիան (սուր տենդային հիվանդություն)։ Ժանտախտը սովորաμար սկսվում է ընդհանուր թուլությամբ, դողէրոցքով, գլխացավով, մարմնի բարձր ջերմաստիճանով, գիտակցության մթագնումով։
Խոլերայով հիվանդանալու նշաններն են՝ փորլուծությունը, փսխումը, ջղաձգությունը, արագ նիհարելը, մարմնի ջերմաստիճանի իջնելը մինչեւ 35o
Սիբիրյան խոցի դեպքում մաշկի վրա հայտնվում են քոր եկող բծեր, որոնք վերածվում են պղտոր արյան բշտիկների։
Բնական ծաղիկն ուղեկցվում է մաշկի եւ լորձաթաղանթի վրա թարախի արտադրությամբ։
Տուլարեմիային (սուր տենդային հիվանդություն) բնորոշ են մարմնի ջերմաստիճանի հանկարծակի կտրուկ μարձրանալը, ուժեղ գլխացավի երեւան գալն ու մկանացավը։
Ինֆեկցիոն հիվանդությունները հատուկ վտանգ են ներկայացնում, քանի որ ունակ են արագ զարգանալու եւ տարածվելու։ Վարակի հարուցիչը, գտնվելով հիվանդ մարդու օրգանիզմում, ոչ միայն ժամանակի ընթացքում պահպանվում է, այլեւ առարկաների, արտաքին միջավայրի միջոցով կամ անմիջականորեն վարակում է հիվանդությունների տրամադիր մի այլ մարդու։ Հիվանդահարույց մանրէներ ունենալ եւ դրանք տարածել կարող են ոչ միայն հիվանդ մարդիկ, այլեւ հիվանդության նշաններ չդրսեւորած անձինք, այսպես կոչված՝ մանրէակիրները։
Վերջիններս շրջապատի մարդկանց համար է՛լ ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան հիվանդները։


Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ


Ի՞նչ են տեխնածին բնույթի վթարներն ու աղետները եւ որո՞նք են դրանց տաnμերությունը։ Վթարն արդյունաբերական օբյեկտում կամ տրանսպորտում տեղի ունեցող վտանգավոր պատահար է, որը մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք է ստեղծում, հանգեցնում է արտադրական շենքերի ու կառույցների ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքի
ու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրական գործընթացի խախտման եւ շրջակա միջավայրի բնական վիճակի վատթարացման։
Աղետը ողբերգական հետեւանքներով իրադարձություն է, մարդկային զոհերով մեծ վթար։
Վթարի եւ աղետի միջեւ կտրուկ եւ խիստ ընդգծված սահման գոյություն չունի։ Գլխավոր չափանիշներն են՝ վնասի մասշտաբն եւ մարդկային զոհերի առկայությունը։ Օրինակ, եթե երկու-երեք մեքենայի բախման ժամանակ կան վնասվածքներ, թեեւ տուժել են մարդիկ, ապա դա վթար է, եթե պատահարի վայրում զոհեր կան՝ ավտոմոբիլային աղետ է։
Վթարներն ու աղետները կարող են նյութական վնասի եւ բնակչության շրջանում կորուստների ծանրությանը համապատասխանող արտակարգ իրավիճակների աղբյուր ծառայել։
Ծանոթանանք դրանցից հիմնականներին։


Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ


ճառագայթային վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթային վտանգավոր օբյեկտներում։ Ճառագայթային վտանգավոր օբյեկտ ասելով հասկացվում է ցանկացած այն օբյեկտը, այդ թվում միջուկային ռեակտորը, գործարանը, որն օգտագործում է միջուկային վառելիք կամ վերամշակում միջուկային նյութ, ինչպես նաեւ միջուկային նյութի պահպանման տեղը եւ միջուկային նյութ փոխադրող տրանսպորտային միջոցը կամ իոնացնող ճառագայթային աղբյուրը, որոնցում վթարների ժամանակ կարող է տեղի ունենալ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաեւ շրջակա բնական միջավայրի ճառագայթահարում կամ ճառագայթային աղտոտում։
Ճառագայթային վտանգավոր օբյեկտներում վթարները կարող են ուղեկցվել գազաաէրոզոլային ամպի ելքով, որը տարածվում է քամու ուղղությամբ։ Ռադիոակտիվ նյութերն ամպից նստելով տեղանքի վրա՝ աղտոտում են այն։ Ընդ որում՝ ամպի տարածման գոտում հայտնված բնակչությունը ենթարկվում է ներքին ու արտաքին ռադիոակտիվ ճառագայթահարման։ Արտաքին ճառագայթահարումը բնութագրվում է մարդու վրա արտաքին իոնացնող ճառագայթման ներգործությամբ։
Ներքին ճառագայթահարումը օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի իոնացնող ճառագայթումն է, որոնք օրգանիզմի ներսն են թափանցում օդի, սննդի, ջրի եւ այլնի հետ։
Միջուկային էներգետիկայի օբյեկտներում ռադիոակտիվ աղտոտումն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ ռադիոակտիվ արգասիքների մանրացվածությունը (դիսպերսայնությունը), ռադիոակտիվ ամպի ոչ մեծ բարձրությունը, հաճախ ռադիոակտիվ արտանետման զգալի տեւողությունը, որը քամու ուղղությունը փոխվելիս ստեղծում է շառավղային ռադիոաղտոտման սպառնալիք՝ վթարի աղբյուրին հարող ամբողջ տեղանքում։ Ընդ որում, տեղանքի աղտոտումը, որպես կանոն, ունի բարդ բնույթ եւ այն վթարի ընթացքում
դժվար է կանխատեսել։ Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային (ռադիացիոն) վտանգավոր օբյեկտ է ատոմային էլեկտրակայանը։


Սիներգետիկ գործընթացներ


Բնական աղետները հաճախ ունենում են սիներգետիկ բնույթ (հունարեն սիներգետիկուս՝ համաձայնեցված գործող)։ Այլ կերպ ասած, դա նշանակում է, որ մեկ բնական երեւույթն առաջացնում է այլ երեւույթների մի ամբողջ շղթա։ Օրինակ, երկրաշարժը կարող է սողանքների, սելավների ու փլուզումների, այլ երեւույթների պատճառ դառնալ, իսկ ջրածածկումները հարուցում են փխրահողերի նստումներ։ Հաճախ ծագած բնական երեւույթն իր ավերիչ ուժով չի զիջում իրեն հարուցած աղետին, իսկ մի շարք դեպքերում անգամ գերազանցում է վերջինիս։
Այսպես, 1920 թվականին Չինաստանի Կոնսու նահանգում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ զանգվածաμար ակտիվացան սողանքները, որոնց հետեւանքով ավերվեցին տասնյակ գյուղեր եւ զոհվեց 100 հազար մարդ։ Հաճախ սիներգետիկ աղետի գումարային վնասը գերազանցում է նրա աղետալի գործընթացները կազմող յուրաքանչյուր երեւույթի պառճառած վնասների գումարը՝ դրանց առանձին (ոչ սիներգետիկ) զարգացման դեպքում։ Էլ ավելի մեծ վտանգ է
ստեղծվում, երբ սիներգետիկ գործընթացի մեջ է ներքաշվում տեխնոլորտը։
Բնական աղետների քանակի աճը, մի կողմից, Երկրագնդի վրա տեխնոլորտի խտության մեծացումը՝ մյուս կողմից, զգալիորեն բարձրացնում են այն բանի հավանականությունը, որ բնական աղետների ռիսկի գոտու մեջ կարող են հայտնվել Բարդ ինժեներական կառույցներ՝ ատոմային էլեկտրակայաններ, քիմիական ձեռնարկություններ, նավթատարներ ու գազատարներ, ջրամբարների ամբարտակներ, վառելիքի եւ վնասակար նյութերի պահեստներ, տրանսպորտային համակարգեր եւ այլն։ Ուրբանիզացված (քաղաքակենտրոնացված) տարածքներում արդյունաբերական օբյեկտների բարձր կենտրոնացման պատճառով գործնականում ցանկացած տարերային աղետ ունակ է առաջացնելու մի շարք տեխնածին աղետներ՝ հրդեհներ, պայթյուններ, քիմիական նյութերի արտանետումներ եւ ողողումներ։ Արդյունքում աղետի գոտում տնտեսական կորուստները կարող են էապես աճել, իսկ շրջակա միջավայրի վիճակը՝ կտրուկ վատթարանալ։ Սիներգետիկ աղետը վերացնելը շատ ավելի դժվար է, քան բնական կամ տեխնածին աղետը, քանի որ դրանցից որեւէ մեկի դեմ ուղղված գործողություններն անհամարժեք են եւ այս եւ մյուս աղետը միաժամանակ տեղի ունենալու դեպքում։
Նույնիսկ բարձր տեխնոլոգիական ստանդարտներով եւ խիստ շինարարական պահանջներով երկրներում բնական աղետների ժամանակ տեխնիկական վթարների կանխումը քիչ հավանական է համարվում։ Ասածի հավաստում կարող են ծառայել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերի օրինակները։
Նիագատում տեղի ունեցած երկրաշարժը (1964 թ. հունիս), որ տեւեց ընդամենը 15 վայրկյան, քաղաքին հսկայական վնաս պատճառեց։ Շատ շենքեր ու շինություններ կորցրեցին կայունությունը եւ փլվեցին։ Բայց դրանով աղետը չավարտվեց, որովհետեւ սկսվեցին եւ գրեթե 3 օր մոլեգնեցին զանգվածային հրդեհներ նավահանգստում, որտեղ տեղավորված էին նավթավերամշակման ձեռնարկությունն
երն ու նավթի պահեստարանները։ Դրանց մարումը դժվարացավ, քանի որ նավահանգիստ տանող ճանապարհները, կամուրջներն ու մերձատար ուղիները երկրաշարժն ավերել էր։
Դրա հետեւանքով կրակը ոչնչացրեց ոչ միայն նավթաքիմիայի օբյեկտները, այլեւ ավելի քան 300 բնակելի շենքեր։ Ինչ որ չափով նման իրավիճակ ստեղծվեց Կոբե քաղաքում։
Այստեղ 350-ից ավելի հրդեհներ ծագեցին, որոնք ոչնչացրեցին երկրաշարժից փրկված շենքեր՝ քաղաքի խիտ բնակեցված ավելի քան 100 հեկտար տարածքի վրա։
Բայց միայն վտանգավոր բնական երեւույթները չեն ծառայում տեխնիկական ու էկոլոգիական աղետների պատճառ։
Գոյություն ունի նաեւ հետադարձ կապ, երբ տեխնիկական վթարները եւ շրջակա միջավայրի արհեստական փոփոխությունները հարուցում են բնական աղետներ։ Հայտնի է, որ անտառահատումները նպաստում են սողանքային գործընթացների ակտիվացմանը, կտրուկ բարձրացնում ջրհեղեղների ու փոթորկային քամիների հավանականությունը եւ վտանգը։ Մթնոլորտում ածխաթթու գազի պարունակության ավելանալը /ջերմոցային էֆեկտ/ կարող է հանգեցնել համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման եւ ծովային ցածրադիր ափերի տարածքների ջրաածկման։ Ամերիկյան գիտնականների հաշվումներով, եթե մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը կրկնապատկվի, ապա փոթորկային քամիների ավերիչ ուժն ամբողջ երկրագնդում կաճի 40-50 տոկոսով, իսկ Մեքսիկական ծոցում՝ 60 տոկոսով։
Սիներգետիկ երեւույթների լայնորեն զարգացումը վկայում է բնական, տեխնիկական եւ էկոլոգիական աղետների սերտ փոխգործողության մասին։ Այս փակ համակարգում վտանգի մի տեսակի ծագումն արագացնում է մյուսների երեւան գալը։
Հետեւաբար, այսօր առանձնահատուկ հրատապություն է ստանում անվտանգության միասնական տեսության եւ ապահովման գործնական մեթոդների, աղետալի երեւույթների կանխման ու վերացման նկատմամբ համալիր մոտեցման մշակման անհրաժեշտության հարցը։


Աշխարհում պահպանվող ռազմական վտանգը


Բնական եւ տեխնածին սպառնալիքներից բացի, աշխարհում շարունակվում է պահպանվել ռազմական վտանգը։ Հակառակ տարածված կարծիքի, աճում է զինված ընդհարումների թիվը։ Այսպես, 20-րդ դարում պատերազմների հաճախականությունը 1,5 անգամ գերազանցել է ամբոսղջ պատմության ընթացքում դրանց միջին հաճախականությունը, իսկ դարի երկրորդ կեսին՝ 2,5։
Պատմաբանները հաշվել են, որ վերջին հինգուկես հազարամյակի ընթացքում աշխարհում տեղի են ունեցել մոտ 15 հազար պատերազմներ, որոնցում զոհվել է ավելի քան 3,5 միլիարդ մարդ։ Իսկ մարդկությունն իր ամբողջ պատմության ընթացքում ընդամենը 292 տարի է ապրել առանց զինված կոնֆլիկտների։
1990-ական թվականներին աշխարհում ամեն տարի տեղի են ունեցել մոտ 35 խոշոր զինված բախումներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 50 տարում միջին ու փոքր պատերազմներում ընդհանուր առմամբ զոհվել է 40 միլիոն մարդ եւ 30 միլիոնն էլ դարձել են փախստականներ, ինչը համեմատելի է համաշխարհային պատերազմներում զոհերի ու տուժածների թվի հետ։ Աճում է նաեւ խաղաղ բնակչության մեջ կորուստների բաժինը։ Եթե առաջին համաշխարհային պատերազմում այդ բաժինը կազմել է 5 տոկոս, ապա երկրորդ համաշխարհայինում արդեն՝ 50 տոկոս, Կորեայում պատերազմում՝ 84 տոկոս, Վիետնամում՝ մոտ 90։
Նշվածից հետեւում է՝ ժամանակակից պատերազմի հիմնական զոհը քաղաքացիական բնակչությունն է։

Дистанционное обучение с 17-30 октября.

Задание 1. Сальвадор Дали и Пабло Пикассо

Каждому из нас необходимо понять кем же были эти гении искусства и как они творили?

Найдите в интернете информацию о жизни и творчестве Сальвадора Дали .

Сальвадор Дали со своим оцелотом по кличке Babou в 1965 годуСальвадор Дали в 1972 г.

После возвращения в Испанию Дали жил преимущественно в Каталонии. В 1958 году официально венчался с Галой в испанском городе Жирона. В 1965 году приехал в Париж и покорил его своими работами, выставками и эпатажными поступками. Снимает короткометражные фильмы, делает сюрреалистические фотографии. В фильмах он использует в основном эффекты обратного просмотра, но умело подобранные объекты съёмки (льющаяся вода, мяч, скачущий по ступенькам), интересные комментарии, таинственная атмосфера, созданная актёрской игрой художника, делает фильмы необычными образцами арт-хауса. Дали снимается в рекламах, причём даже в подобной коммерческой деятельности не упускает возможности для самовыражения. Телезрителям надолго запомнилась реклама шоколада, в которой художник откусывает кусочек плитки, после чего у него от эйфорического восторга закручиваются усы, и он восклицает, что сошёл с ума от этого шоколада.

Его отношения с Галой достаточно сложны. С одной стороны она с самого начала их отношений продвигала его, находила покупателей его картин, убедила его писать работы, более понятные массовому зрителю на рубеже 20-30-х годов. Когда не было заказа на картины, Гала заставляла мужа разрабатывать товарные бренды, костюмы. Её сильная, решительная натура была очень нужна слабовольному художнику. Гала наводила порядок в его мастерской, терпеливо складывала холсты, краски, сувениры, которые Дали бессмысленно разбрасывал, ища нужную вещь. С другой стороны она постоянно имела отношения на стороне, в поздние годы супруги нередко ссорились, любовь Дали была скорее дикой страстью, а любовь Галы не была лишена расчёта, с которым она «вышла замуж за гения». В 1968 году Дали купил для Галы замок Пуболь, в котором она жила отдельно от мужа, и который он сам мог посещать лишь по письменному разрешению супруги. В 1981 году у Дали развивается болезнь Паркинсона. В 1982 году умирает Гала.

  • В каких художественных направлениях рисовал каждый из них?

    Особенности творчества Сальвадора Далиболее всего известен благодаря сюрреалистическим картинам, хотя работал в разных стилях – начиная с импрессионизма и кубизма в юности и заканчивая неоклассицизмом в более поздний период. Был мастером на все руки: создавал иллюстрации, рекламные логотипы и интерьеры, писал мемуары, сценарии и художественные произведения, издавал кулинарные книги и литографии. Не стеснялся заимствований и многочисленных аллюзий на картины любимых мастеров – Веласкеса, Вермеера и других.

Творческая биография Пабло Пикассо по-настоящему экстремальна. Марк Шагал как-то сказал, что Пикассо меняет стиль чаще, чем носки. Он настолько разный в каждый следующий период, что кажется, что это писали разные люди. «Все имеют право меняться, даже художники,» — острил сам Пикассо по этому поводу. И хотя он вошел в историю мирового искусства как создатель кубизма, однако кубизм как таковой был лишь одним из периодов его творчества, и занял лишь одно десятилетие. А он творил более 70 лет! И это не считая десятилетия раннего периода его ученичества на родине, в Испании, когда он ещё только искал себя.

Один из великих фотографов 20 века, Дэвид Дуглас Дункан как-то спросил его, какой из периодов ему наиболее близок, какой он считает самым значимым в своем творчестве. Пикассо растопырил пятерню: «Как вы думаете, какой из пальцев мне наиболее дорог? Они нужны мне все!»

  • Какие самые известные полотна и работы двух гениев вам известны?  

     Ван Гог. Ночная терраса кафе 1888
  • Пабло Пикассо, Сон 1932г
  • Какие ощущения у вас вызывает данная работа Сальвадора Дали? Опишите данную картину. Как бы вы ее назвали? “Расвет”
  • А как бы вы описали работу Пабло Пикассо и как бы вы ее назвали? “Девочка”
  • Кто из армянских художников, по-вашему мнению, рисует в стиле Пикассо или Дали?

Думаю картины Мартироса Сарьяна чем-то похожи на картину Пикассо

Задание 2. Чтение и анализ стихотворения Егише
Чаренца.

„Поднимите глаза!

— Я иду, я иду!

Из угрюмого чрева веков,

Я седые мечты за собою веду

И стихи наших дней без оков…

Поднимите глаза!

— Узнаёте меня?

Я любил этот мир — от зари…

В ядовитой траве умервщлённого дня

Я бескровные крылья зарыл

И оставил, когда непроглядная тьма

Ваши души брала неуёмные в плен…

Я иду многолик, как природа сама,

Где гулящей под стать, где — молитвой смирен.“

  • О чем
    данное стихотворение?
  • Какие мысли, думы и тревоги терзали
    Чаренца, когда он писал данное стихотворение?
  • Какими цветами и красками можно
    описать данное стихотворение?
  • Прочитайте стихотворение вслух и
    создайте аудиоматериал, видеоматериал и опубликуйте его в ваших блогах.

Я думаю, это об этом стихотворении

————————————————————————————————————

Дополнительное задание

Выбираете из списка предложенной
литературы любое (любые) произведения. Читаете, готовите пересказ (устный).
Письменно анализируете историю, сюжет, характеризуете героев, их поведение,
решения. Выписываете неизвестные слова, подбираете к ним синонимы (на русском).
Работу публикуете в блоге.

Александр
Пушкин — Пророк

Преступление и наказание ( Достоевский Ф. М. )
Дворянское гнездо ( Тургенев И. С. )
Невский проспект ( Гоголь Н. В. )
Медный всадник ( Пушкин А. С. )
Рудин ( Тургенев И. С. )
Бесприданница ( Островский А. Н. )
Демон ( Лермонтов М. Ю. )
Очарованный странник ( Лесков Н. С. )
Пророк ( Пушкин А. С. )
История одного города ( Салтыков-Щедрин М. Е. )

Դիտում. ինքնադիտում, ներհայեցողություն

Օբյեկտիվ դիտումը դիտում է դրսից. դիտողից դուրս գտնվող արտաքին օբյեկտների դիտում։ Որպես ուսումնասիրության ինքնուրույն միջոց՝ կիրառվում է հոգեբանության բոլոր բաժիններում, հատկապես սոցիալական, կրթության հոգեբանության մեջ և այլն;

Դիտման այս տեսակի դեպքում ուրիշների հոգեկան երևույթների ուսումնասիրումը կապված է նրանց արտաքին դրսևորումների՝ շարժողական և վեգետատիվ ռեակցիաների, վարքի ընկալման հետ։

Ինքնադիտումը կամ ինտրոսպեկցիան սուբյեկտի՝ ինքն իրեն դիտումն է՝ սեփական գիտակցության և վարքի նկատմամբ։ Որպես գլխավոր տարր՝ մտնում է աուտոգեն մարզումների, աուտոհիպնոսի, հոգեբանական թրեյնինգի կազմի մեջ, որոնցում պահանջվում է հետևել սեփական ապրումներին և վարքին։

Սոցիալականացում

Անձի սոցիալականացումը նրա ներգրավումն է հասարակության մեջ, այդ թվում հասարակության մեջ որոշակի տեղի և դիրքի զբաղեցումը և հասարակակակն փորձի յուրացումն ու փոխանցումը: Հասարակության մեջ ներգրավվելու գործընթացում առանձնացվում են հետևյալ փուլերը.

Առաջնային սոցիալականացում, երբ երեխան յուրացնում է սոցիալական փորձը առանց քննադատության, հարմարվում է: Այս փուլը ներառում է ծնված օրվանից մինչև դեռահասության շրջանը:

 Անհատականացման փուլ – այս փուլում ի հայտ է գալիս բոլորից առանձնանալու և տարբերվելու ցանկություն: Նկատվում է հասարակական և վարքային նորմերի նկատամբ քննադատական վերաբերմունք: Ներառում է դեռահասության և պատանեկության շրջանը:

Միավորման փուլ— առաջ է գալիս հասարակության մեջ սեփական տեղը գտնելու և նրա մեջ ներգրավվելու ցանկություն:

Աշխատանքային փուլ – ներառում է մարդու հասունության ողջ շրջանը, նրա աշխատանքային գործունեությունը, երբ մարդը ոչ միայն յուրացնում է սոցիալական փորձը, այլև վերարտադրում է այն իր գործունեության միջոցով` ակտիվ ներգործելով շրջապատող միջավայրի վրա:

Հետաշխատանքային փուլ – դիտարկվում է որպես հասուն տարիք, որին հասած մարդն էական ներդրում է ունեցել սոցիալական փորձի վերարտադրության և այն ապագա սերունդներին փոխանցելու հարցում: