Երիտթուրքական հեղաշրջումը

Ինչպես տեսանք, Օսմանյան կայսրությունը տնտեսական և քաղաքական ճգնաժամ էր ապրում: Ուժեղացել էին հպատակ ժողովուրդների ազատագրական շարժումները: Թուրքական հասարակությունում առաջացել էին ուժեր, որոնք ցանկանում էին երկիրը դուրս բերել ծանր կացությունից և ամեն գնով պահպանել կայսրությունը: 1889թ. կազմակերպված «Իթթիհատ վե թերաքքի» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը գլխավորում է հակասուլթանական շարժումը:

1907թ. դեկտեմբերին Փարիզում երիտթուրքական և դաշնակցական կուսակցությունները, արաբական, հրեական, ապա մակեդոնական կոմիտեները համաձայնության եկան համատեղ ջանքերով համիդյան վարչակարգը տապալելու և Թուրքիայում սահմանադրական կարգեր հաստատելու համար:

1908թ. հուլիսին, Մակեդոնիայում սպաներ Նիազի և Էնվեր բեյերի գլխավորությամբ զորքերն ապստամբում են: Կարճ ժամանակում Թուրքիայում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Երկրում հաստատվում են սահմանադրական կարգեր, որտեղ վճռական դեր էին խաղում երիտթուրքերը:

Համիդյան բռնակալության տապալումը մեծ խանդավառություն առաջացրեց կայսրության բոլոր ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մեջ: Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին, կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին: Երիտթուրքերը, սակայն, հրաժարվում են իրենց խոստումներից: Նրանք որդեգրում են օսմանիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրությունը հռչակում էր այնտեղ բնակվող ժողովուրդների հայրենիք: Իրականում այդ քաղաքականությունը նպատակ ուներ թուրքացնել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին: Հանդիպելով նրանց դիմադրությանը՝ երիտթուրքերի ծրագիրն անհաջողության է մատնվում: Ավելի ուշ նրանք առաջ են քաշում պանիսլամիզմի և պանթուրքիզմի ծրագիրը: Առաջինը նպատակ ուներ Թուրքիայի շուրջը համախմբել մահմեդականներով բնակեցված երկրները և տարածքները, իսկ երկրորդը՝ համախմբել թուրքալեզու ժողովուրդներին: Երիտթուրքերն իրենց առջև խնդիր են դնում բռնի ձուլման միջոցով թուրքացնել կայսրության ոչ թուրք բնակչությանը: Իր կողմից, Աբդուլ Համիդ II-ը գաղտնի նախապատրաստություններ էր տեսնում վերականգնելու սուլթանական բացարձակ միապետությունը:

1909թ. մարտի 31-ին նա հեղաշրջում կազմակերպեց: Սակայն կառավարությանը հավատարիմ զորքերը վերականգնում են երիտթուրքերի իշխանությունը: Սուլթանը գահընկեց արվեց: Երիտթուրքերը գահ են բարձրացնում նրա եղբորը՝ Մահմեդ V-ին:

Առաքելոց վանքի կռիվը

1890-ական թթ. սուլթան Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի զանգվածային ջարդերից հետո թվում էր, թե արևմտահայությունն ի վիճակի չէ դիմադրել օսմանյան բռնապետությանը և համակերպվէլ է իր դրության հետ: Սակայն արևմտահայությանը չէր լքել ազատագրվելու գաղափարը: Երկյուղելով նոր ելույթներից, թուրքական կառավարությունը միջոցների է դիմում արգելելու ազատագրական շարժումները: Այդ նպատակով օսմանյան իշխանությունները Կովկասից ստվար թվով մահմեդական ժողովուրդների են բնակեցնում Արևմտյան Հայաստանում:

Հայ բնակչությանը մնում էր միայն իր իրավունքները պաշտպանել զինված պայքարի միջոցով: Զոհված հայդուկներին փոխարինելու են գալիս նորերը: Օսմանյան բռնապետության դեմ ուղղված շարժումը շարունակում էին ղեկավարել ազգային կուսակցությունները՝ հատկապես Դաշնակցությունը: Աղբյուր Սերոբի սպանությունից հետո արևմտահայության ինքնապաշտպանության գործի կազմակերպումը Տարոնում գլխավորում են Անդրանիկն ու Հրայրը:

Ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու նպատակով Անդրանիկը 37 հայդուկների հետ որոշում է ամրանալ Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքում: Նման բացահայտ մարտահրավերով Անդրանիկը և Գևորգ Չաուշը ապացուցում էին, որ պայքարը շարունակվում է:

1901թ. նոյեմբերի 3-ին հայդուկները հասնում են Առաքելոց վանք: Նրանց են միանում երկու տասնյակ զինված գյուղացիներ: Միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են լինում վանքի ամրացման աշխատանքներին:

Օսմանյան իշխանությունները, տեղեկանալով այդ մասին, զորք են ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորները և նրանց միացած մահմեդական զինված ջոկատները վանքն ամուր օղակում են: Եկուստեք փոխհրաձգություն է սկսվում: Չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը: Բազմաթիվ թուրք զինվորներ են ընկնում վանքը գրոհելիս:

Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, թուրքական հրամանատարությունը դիմում է բանակցությունների` առաջարկելով նրանց ներկայացնել իրենց պահանջները:

Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն:

Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը: Բանտից ազատ են արձակվում 31 հայ բանտարկյալներ: Սակայն պատվիրակության հեռանալուց հետո հակառակորդը վերսկսում է հրաձգությունը, և մարտը բորբոքվում է նոր թափով: Թուրքական անընդմեջ հարձակումներն ապարդյուն էին: Հակառակորդին չի հաջողվում ճեղքել հայերի պաշտպանությունը: Թուրքերի բանակատեղիում համաճարակ է բռնկվում: Հայերի դրությունը ևս ծանր էր, սպառվում էր զինամթերքը: Ուստի Անդրանիկն ու իր զինակիցները որոշում են ճեղքել պաշարումը: 1901թ. նոյեմբերի 27-ի ձյունածածկ գիշերը, քողարկվելով սպիտակ սավաններով, հայդուկները կարողանում են դուրս գալ վանքից և հեռանալ:

Առաքելոց վանքի կռիվը լայն արձագանք գտավ: Այն ցույց տվեց, որ համիդյան ջարդերը չեն կարողացել մարել արևմտահայության ազատատենչ ոգին: Սկսվում է հայկական ուժերի համախմբում: Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով կազմվում է ղեկավար կենտրոն:

ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ

1905–06 թթ-ի հայ-թաթարական (Կովկասի մահմեդական ազգաբնակչության) ընդհարումները  Ռուսաստանի առաջին բուրժուադեմոկրատական  հեղափոխության (1905–07 թթ.) ժամանակ ժողովրդի ուժերը մասնատելու նպատակով Անդրկովկասում ցարական իշխանությունների հրահրած ազգամիջյան բախումներն են: Հարևանությամբ ապրող ժողովուրդների, մասնավորապես հայերի, վրացիների ու Կովկասի թաթարների միջև այլատյացության առանձին դրսևորումներ միշտ էլ եղել են: Սակայն XIX դարի վերջին – XX  դարի սկզբին ցարական իշխանությունները դրանք հասցրին պետական քաղաքականության մակարդակի և օգտագործեցին սեփական խնդիրները լուծելու, տեղերում իրենց հակաազգային ծրագրերն իրականացնելու նպատակով: Հայերի ու թաթարների միջև նախ՝ խորացվեց այլատյացությունն արդյունաբերության և հատկապես Բաքվի նավթարդյունաբերության մեջ իրենց ձեռներեցությամբ աչքի ընկնող հայերի ու հիմնականում սևագործ թաթար բանվորների միջև, ապա՝ այդ հակամարտությունը հասցվեց բացահայտ թշնամանքի՝ 2 կողմերին միմյանց դեմ հանելու, թուլացնելու, ջլատելու և առանձին-առանձին հնազանդեցնելու նպատակով:  1905 թ-ի փետրվարի 6-ին Բաքվում տեղական իշխանությունների և անձամբ նահանգապետ Նակաշիձեի դրդմամբ մոլեգնած թաթարները հարձակվեցին հայերի վրա: Հրդեհեցին հայկական թաղամասեր, կողոպտեցին հայերի գույքն ու կահ-կարասին: Հայ բնակչության ինքնապաշտպանությունն ստանձնեց դաշնակցությունը, միաժամանակ սպառնագիր ուղարկեց նահանգապետին, որտեղ ասվում էր. «Պաշտպանեցեք ժողովուրդը, եթե ոչ, անձամբ պատասխանատու կլինեք»: 40 ժամ թաթար խուժանն անարգել և անպատիժ կոտորեց ու կողոպտեց հայերին. հայ բնակչությունը բազմաթիվ զոհեր տվեց: Նախահարձակ թաթարներին ոգևորում էին նաև թուրքական ծպտյալ գործակալները:Մեկուկես օր ապարդյուն սպասելուց հետո Նիկոլ Դումանը, Մարտիրոս Չարուխչյանը, Մկրտիչ Աղամալյանը, Հմայակ Ջանփոլադյանը, Աբրահամ Գյուլխանդանյանը, Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Սեբաստացի Մուրադը (Խրիմյան), Քեռին (Արշակ Գավաֆյան), Համազասպը (Սրվանձտյան) կազմակերպեցին ինքնապաշտպանական խմբեր: Քառօրյա արյունալի ընդհարումներից հետո խաղաղություն հաստատվեց, սակայն ցարական կառավարության հետադիմական ուժերի ջանքերով այդ բախումները տեղափոխվեցին նաև Անդրկովկասի այլ քաղաքներ:1905 թ-ի օգոստոսին արյունալի բախումները վերսկսվեցին Բաքվում, որոնց ընթացքում սպանվեց շուրջ 400 մարդ: Հրդեհվեցին հայերին պատկանող նավթահորերը. վնասը շուրջ 25 մլն ռուբլի էր: Նոյեմբերի 20-ին Բաքվում ծավալվեց հայ-թաթարական ընդհարումների 3-րդ ալիքը: Բախումներ տեղի ունեցան նաև Երևանի նահանգում և Նախիջևանում: Զինված հրոսակները (1905 թ-ի մայիսի 12–15-ը) կողոպտեցին ու կոտորեցին հայերին: Շուրջ 182 հայապատկան խանութներից անվնաս մնացին միայն 4-ը: Տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին ու հրդեհվեցին, հայ ազգաբնակչությունը տվեց շուրջ 400 սպանված և վիրավոր: Բռնությունների ալիքը Նախիջևանից անցավ Շարուր-Դարալագյազի գավառ, Զանգեզուրի և Ղարաբաղի շրջաններ: Կատաղի կռիվներ տեղի ունեցան Ելիզավետպոլի նահանգում և բոլոր այն վայրերում, որտեղ հայ ու թաթար խառը բնակչություն էր ապրում:Երևանի նահանգում ինքնապաշտպանական ուժերի ղեկավարությունը ստանձնեց Նիկոլ Դումանը, Արցախում այն գլխավորեցին Վարդանն ու Համազասպը, Զանգեզուրում՝ Քեռին, Թիֆլիսում՝ Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան):Նիկոլ Դումանի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին հին ու նոր բազմաթիվ խմբապետներ՝ Սաքոն, Խեչոն, Դրոն, Ռաշիդը, Մուրադը, Սեպուհը, Առաքելը, Առյուծ Ավագը, Կոփեցի Մուշեղը, Կոտոյի Հաճին և ուրիշներ:Երևանում ազգամիջյան արյունալի բախումներ տեղի ունեցան 1905 թ-ի մայիսի 23–25-ը: Հայերի հակահարվածից հետո թաթարները, զգալի զոհեր տալով, այլևս չհամարձակվեցին նոր հարձակումներ ձեռնարկել: Ընդհարումներ տեղի ունեցան Շուշիում, Ասկերանում, Վարանդայում: Այստեղ թաթար հրոսակապետներից ակտիվ էր հայտնի հայատյաց Աբբաս Վեզիրովը: Շուշիում բախումներն սկսվեցին 1905 թ-ի օգոստոսի 7-ից և տևեցին մի քանի շաբաթ, որոնք կրկնվեցին նաև 1906 թ-ի հունիսին: Թիֆլիսում բախումներ տեղի ունեցան 1905 թ-ի նոյեմբերին: Շուրջ 500 հայ  կամավորներ 3 օրվա ընթացքում (նոյեմբերի 22–25-ը) հակահարված տվեցին թաթար խուժանին և ապահովեցին Թիֆլիսի հայության (շուրջ 100 հզ.) անվտանգությունը: Թեև 1906 թ-ին որոշ վայրերում բախումները կրկնվեցին, սակայն այլևս զանգվածային բնույթ չստացան և ավարտվեցին սեպտեմբերին: Հայ-թաթարական բախումները կանխելու առաքելությամբ էին գործում Հովհաննես Թումանյանը և թաթար բանաստեղծ Միրզա Սաբիրը. սպիտակ դրոշը ձեռքներին` նրանք շրջում էին հայկական ու թաթարական բնակավայրերում և խաղաղության կոչեր անում: Կովկասյան պաշտոնյաների առավել հայատյաց ներկայացուցիչների նկատմամբ ՀՀԴ-ն մահվան դատավճիռ կայացրեց:1905 թ-ի մայիսի 11-ին Բաքվում սպանվեց հայտնի հայատյաց, տեղի հայության ջարդերի գլխավոր հրահրող ու կազմակերպիչ, նահանգապետ Նակաշիձեն: Վրիժառուն երիտասարդ Դրոն էր (Դրաստամատ Կանայան): Վրիժառուները սպանեցին Բաքվի ջարդերի նաև այլ պատասխանատուների՝ Մահմեդբեկովին, Միքելաձեին, Շահթախթինսկուն: Ալեքսանդրապոլում Մարտիրոս Չարուխչյանն սպանեց Նախիջևանի կոտորածների կազմակերպիչ, գեներալ Ալիխանով-Ավարսկուն:Նիկոլ Դումանը կազմակերպեց Երևանի նահանգի թուրքամոլ պաշտոնյա Կենգեռլինսկու հետապնդումն ու սպանությունը. վերջինս խրախուսել էր թաթարների վայրագությունները: 1905–06 թթ-ի ազգամիջյան բախումների ժամանակ ցարական պաշտոնյաներն ու ոստիկանությունը, որպես կանոն, աջակցում էին թաթար խաժամուժին: Կովկասի փոխարքայի գիտությամբ և հովանավորությամբ թաթար հրոսակները Ելիզավետպոլի և Բաքվի նահանգներում ստեղծեցին «Դիֆայի» («Պաշտպանություն») կազմակերպությունը, որի նպատակը Բաքվի մահմեդական կապիտալիստների օգնությամբ ողջ Ղարաբաղի հողերը գնելն էր՝ դրանք բացառապես մահմեդականներով բնակեցնելու համար. «Ղարաբաղը վերածել մուսուլմանական պրովինցիայի, զենքով և փողով պարտադրել ղարաբաղցիներին դուրս գալ այնտեղից», Ղարաբաղը դարձնել ադրբեջանական տարածք: «Դիֆային» զբաղվում էր ոչ միայն ահաբեկչությամբ, այլև մահասարսուռ թռուցիկներ էր տարածում՝ լուսնի վրա խաչվող 2 դաշույնների դրոշմով:  Ի պատիվ ղարաբաղցիների՝ ոչ ոք չհամաձայնեց իր տունն ու տեղը թողնել մահմեդականներին և հեռանալ:

Ինչպիսին պետք է լինի դաստիարակը ըստ ինձ

Ես Անգելինան եմ։ Շատ եմ սիրում խաղալ և դաստիարակել երեխաներին։Ես ապագա հոգեբան եմ ,և հիմա մի փոքր կներկայացնեմ,թե ինչպիսին պետք է լինի դաստիրակը իմ կարծիքով։
Մենք ապրում ենք այնպիսի դարում,որտեղ ամեն մի մասնագետ պետք է կարողանա տիրապետել տեխնիկական սարքերին։ Դաստիրակը նախ պետք սիրի իր աշխատանքը որ կարողանա հասկանալ երեխանների հոգավիճակը։ Դաստիրակը պետք է երեխաների մեջ հավասարությունը պահպանի։

Էկոհամակարգի կառուցվածքը

Էկոլոգիայի տեսանկյունից էկոհամակարգերում տարբերում են հետևյալ բաղադրիչները`·         անօրգանական նյութեր (H2O, CO2, N2, C և այլն),·         օրգանական միացություններ (ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, հումուսային նյութեր և այլն), որոնք կապ են հաստատում էկոհամակարգի կենդանի և անկենդան  բաղադրիչների միջև,·         օդային և ջրային միջավայրեր,եղանակային պայմաններ և միջայրի այլ ֆիզիկական գործոններ,·         պրոդուցենտներ. Օրգանիզմներ են (հիմնականում` բույսեր,ինչպես նաև ֆոտոսինթեզ իրականացնող մանրէները), որոնք պարզ անօրգանական նյութերից` (H2O և CO2), օգտագործելով արևի էներգիան,սինթեզում են բարդ օրգանական նյութեր, որոնք էլ սնունդ են հանդիսանում մնացաց բոլոր օրգանիզմների համար,·         կոնսումենտներ, հետերոտրոֆ օրգանիզմներ են (հիմնականում կենդանիներ), որոնք սնվում են բույսերի կամ կենդանիների պատրաստի օրգանական նյութերով:+ Նրանք չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութ և ստանում են այն պատրաստի վիճակում:+ Նրանց օրգանիզմում օրգանական նյութերը վերափոխվում են իրենց համար  հատուկ սպիտակուցների և այլ նյութերի:· —        ռեդուցենտներ, քայքայող օրգանիզմներ են (հիմնականում բակտերիաները և սնկերը), որոնք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան ստանում են մահացած հյուսվածքների քայքայման արդյունքում կամ էլ օգտագործում են լուծված օրգանական նյութերը:Այսպիսով` էկոհամակարգը բիոտիկ (կենդանի օրգանիզմներ) և աբիոտիկ միջավայրերի ամբողջություն է, որոնց փոխհարաբերության ժամանակ տեղի է ունենում համարյա լրիվ բիոտիկ շրջապտույտ, որին մասնակցում են պրոդուցենտները, կոնսումենտները և ռեդուցենտները: Դրանք առաջացնում են պարզ անօրգանական նյութեր` ածխաթթու գազ, ջուր, ամոնիակ և այլն (այսպես կոչված <<ընդհանուր արժույթ>>, որը օգտագործվում է կանաչ բույսերի կողմից`օրգանական նյութ սինթեզելու նպատակով):+ Կենսաբանական շրջապտույտի անխափան գործունեությամբ է պայմանավորված էկոհամակարգերի, հետևապես և կենսոլորտի գոյությունն ու զարգացումը: -Անընդատ և հավիտենական գործընթացը` կենսաբանական շրջապտույտը, հիմնականում կատարվում է, այսպես կոչված,  <<ինքնապարփակ>>  ձևով, այսինքն` առանց արտադրության մնացորդների  ու թափոնների կուտակման: Օրգանիզմների միջև գոյություն ունեցող բազմազան և սերտ  փոխհարաբերության շնորհիվ, էկոհամակարգերը ձեռք են բերել ամբողջականություն, կայունություն և զարգացման հարաբերական անկախություն: +Օրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:+Նյութափոխանակության գործընթացին մասնակցող օրգանիզմները տարածության մեջ մասնակիորեն տարանջատված են: Ավտոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են վերին հարկում, որտեղ տեսանլի լույսը մատչելի է: -Այդ հարկը կոչվում է կանաչ գոտի: Հետերոտրոֆ գործընթացները ավելի ակտիվ ընթանում են ստորին հարկում, որտեղ հողում և նստվածքներում կուտակվում են օրգանական նյութեր:Էկոհամակարգերի բաղադրիչների հիմնական գործընթացները տարանջատվում են նաև ժամանակային առումով: +Այսպես, հնարավոր է նկատելի խզում ավտոտրոֆ օրգանիզմների կողմից սինթեզված օրգանական նյութերի և հետերոտրոֆների կողմից այդ նյութերի օգտագործման միջև: Այնուամենայնիվ, էկոհամակարգերի այդ 3 կենդանի բաղադրիչներին` պրոդուցենտներին, կոնսումենտներին և ռեդուցենտներին, կարելի է դիտարկել որպես բնության երեք գործառնական թագավորություններ. դրանց տարանջատումը գլխավորապես հիմնված է սնման տիպի և էներգիայի ստացման եղանակի վրա: +Եթե հարցնենք, թե քանի էկոհամակարգ կա երկրագնդի վրա, ապա այդ հարցին հնարավոր չի լինի պատասխանել, քանի որ էկոհամակարգերը հստակ սահմաններ չունեն: -Այդ պատճառով էկոլոգները ուսումնասիրում են էկոհամակարգերի զուգակցումները` բիոմները:- Բիոմները էկոհամակարգային խոշոր ենթաբաժիններ են բնակլիմայական զոնայի կամ բնական գոտու սահմաններում, որտեղ գերակշռում են բույսերի և կենդանիների այս կամ այն տեսակները: -Ցամաքային բիոմները սահմանազատելու համար բացի միջավայրի ֆիզիկա-աշխարհագրական պայմաններից օգտագործում են այդ բիոմները կազմող բույսերի կենսական ձևերի զուգակցումները. տունդրայի համար` մեկամյա խոտերը, քսերոֆիտները և սուկուլենտները, տափաստանների համար` մարգագետնային խոտերը: Կենսոլորտային ողջ կենսազանգվածի 99%-ը կազմում են բույսերը: Արևադարձային անտառները կազմում են ցամաքի 7%-ը, անապատնրը` ¼-ը, իսկ դրանց բուսականությունը` միայն 1%-ը:+Փաստորեն, էկոհամակարգը էկոլոգիայում հիմնական ֆունկցիոնալ միավորն է, քանի որ դրա մեջ են մտնում և օրգանիզմները, և անկենդան միջավայրը` բաղադրիչներ, որոնք փոխադարձ ազդում են մեկը մյուսի հատկությունների վրա և անհրաժեշտ են կյանքի ապահովման համար այն ձևով, որը գոյություն ունի երկրի վրա: +Եթե մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը անցնի այն խնդիրների նպատակային ամբողջական լուծմանը, որոնք ծնվում են բիոմների և կենսոլորտի մակարդակում, ապա առաջին հերթին պետք է ուսումնասիրենք կազմակերպման էկոհամակարգային մակարդակը:Էկոհամակարգերը, բացի էներգիայի հոսքից ու նյութերի շրջապտույտից, բնութագրվում են նաև զարգացած տեղեկատվական ցանցերով, որոնք իրենց մեջ ներգրավում են ֆիզիկական և քիմիական ազդանշանների հոսքերը: +Դրանք կապում են համակարգի բոլոր մասերը և ղեկավարում կամ կարգավորում դրանք որպես ամբողջություն: Այդ իսկ պատճառով կարելի է համարել, որ էկոհամակարգերն ունեն կիբեռնետիկական բնույթ և, ի տարբերություն մարդու կողմից ստեղծված կիբեռնետիկական սարքերի, իրենց կառավարող գործառույթները կենտրոնացնում են հենց իրենց մեջ: -Ավելցուկայնությունը (երբ որևէ գործառույթ կարող է իրականացվել ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներով և բաղադրիչները) բարձրացնում է համակարգի կայունությունը:-+Հասնելիք կայունության աստիճանը շատ տարբեր է և կախված է ինչպես շրջապատող միջավայրի կոշտությունից, այնպես էլ ներքին կառավարող մեխանիզմների արդյունավետությունից:+

Գրաբարով գրված այս հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի

Ձմեռն էանց, անձրեւք անցին, և գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց:

Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, և եկ դու: Երեւեցո ինձ զերես քո և լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին, հեռացան: Ծաղիկներ երևացին մեր երկրում, հասավ էտելու ժամանակը, տատրակի ձայնը լսելի դարձավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջը, մեր ծաղիկների տունկերը տվեցին իրենց բույրը: Արի´, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, արի´ և դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոսքը քաղցր է և քո տեսքը ` գեղեցիկ:

«Числа в русском народном творчестве»

Самыми часто используемыми числами в русском народном творчестве  являются числа  3 и 7.

Очень часто можно встретить в русских сказаниях и былинах три желания, три попытки, трое из ларца, камень у трех дорог, три головы у чудища.Число три также часто встречается в пословицах, поговорках, дразнилках, считалках, скороговорках.

Цифра три невелика,

Но везде она нужна.

В светофоре три огня,

И в упряжке три коня.

И в пословицах, загадках

Цифра три звучит в отгадках.

Только в школе не всегда

И не всем она нужна.

Мы хотим оценку “пять”

Вместо тройки получать!

Число семь встречается в таких сказках, как: «Волк и семеро козлят»,   «Семь Симеонов»,  «Мудрая  девица и семь разбойников», «Сказка о мертвой царевне и о семи богатырях», «Дочь-семилетка» и др.

В русских  поговорках и пословицах слово «семь» часто выступает в значении «много»: «Семеро одного не ждут», «Семь раз отмерь – один раз отрежь», «Семь бед – один ответ», «Постучи в семь дверей, чтобы одна открылась» и т. д.

Значение чисел 3 и 7

Долгое время число 3 было для многих народов пределом  счета, символом полноты, счастливым числом. В грамматике люди рассматривали три грамматических лица (я, ты, он), три рода (мужской, женский и средний) и три времени (прошлое, настоящее, будущее).

Что касается числа 7, то оно еще в древности считалось особым.Символика числа 7 характерна и для библейских сюжетов. Христианство не менее других религий богато упоминанием числа семь: Великий пост насчитывает семь недель. Известно семь чинов ангельских, семь смертных грехов. Во многих странах существует обычай ставить на рождественский стол семь блюд, название которых начинается на одну букву. Число семь в старину рассматривалась как некое магическое, волшебное число. Не случайно в радуге семь цветов, на свете – семь чудес света, в неделе 7 дней, в музыке 7 нот.

Четные числительные – два, четыре, шесть, восемь- встречаются гораздо реже в устном народном творчестве.  Это связано с суеверным  представлением, что чётное число связано со смертью, числом «дьявола».

Կաթնամթերքի արտադրություն

Նախապրոցական խմբով մասնակցեցինք՝ կաթնամթերքի արտադրության գործընթացին։ Նոր բաղադրատոմսով պանիրը պատրաստեցինք։ Նախագիծը շարունակական է ,ստացված արդյունքը ներկայացնելու ենք ցուցահանդես-վաճառքի ժամանակ։ Վաճառքի հասույթը մեր զինվորի բաժինն է։

Մեր բիզնես փաստաթղթերը

Մեր կազմակերպությունների լոգոն`

Մենք՝Հ. Պուչինյանս, Ֆ. Աճեմյանս, Ա. Ղազարյանս և Մ. Հակոբյանս, հրավիրեցինք ընդհանուր ժողով և որոշեցինք ստեղծել <<ToDC>>ՍՊԸ ընկերությունը, որը կծարայի հայաստանի մշակույթի զարգացմանը։ Հայաստանի գյուղերում կստեղծվեն մշակույթի տներ, որոնց դիզայնով կզբաղվի դիզայներական ամենալավագույն ընկերությունը<<…………>> հիմնադիր և տնօրեն՝Անգելինա Ղազարյան։ Միլենա Հակոբյանի, Հռիփսիմե Պուչինյանի, Ֆլորա Աճեմյանի և Անգելինա Ղազարյանի ընկերություների շահույթի մի մասը ամեն ամիս կծառայի մշակույթի տների ստեղծմանը։ Կունենանք նաև հովանավորներ այլ երկրներից։ Այդ ամենի շնորհիվ գյուղի երեխաներնել կկարողանան իրենց ժամանակը ուրախ անցկացնել։ Ընդունակ երեխաները հետագայում հնարավորություն կունենան որպես պարողներ կամ պարուհիներ աշխատանքի անցնել <<………….>>հանդիսությունների սրահում հիմնադիր և տնօրեն՝Միլենա Հակոբյան։ Ժողովի քարտուղար՝Հռիփսիմե Պուչինյան։

Մշակույթի տների տնօրեն բոլորիս ցանկությամբ նշանակվեց Ֆլորա Աճեմյանը։ Նա պետք է գտնի լավ մասնագետներ մեր երկրի զարգացած ապագան ստեղծելու համար։

Մեր կարգախոսն է՝

Դեպի զարգացաց մշակույթ

ԴԵՊԻ ԶԱՐԳԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹ։

Բաժնետերերի ստորագրություն՝

Ա. Ղազարյան

Մ. Հակոբյան

Ֆ. Աճեմյան

Հ. Պուչինյան

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ

Բակտերիաները կազմում են նախակորիզավորների (պրոկարիոտ) ։  Նրանք երկրագնդի հնագույն «բնակիչներն» են. ծագել են մոտ 3 մլրդ տարի առաջ: Բակտերիաներին (հունարեն բակտերիա – ձողիկ) անվանում են նաև մանրէներ: Տարածված են ամենուր՝ հողում, ջրում, օդում, մարդկանց, կենդանիների և բույսերի օրգանիզմներում: Դրանց մեծամասնությունը միակորիզ, մանրագույն, պարզ կառուցվածքով, անզեն աչքով անտեսանելի օրգանիզմներ են: Բակտերիաների հիմնական կառուցվածքային տարրերն են բջջաթաղանթը, բջջապլազման և նուկլեոիդը: Որոշ ցուպիկաձև բակտերիաներ ցուպիկի ներսում առաջացնում են սպորներ և կոչվում են բացիլներ: Սպորները ձևավորվում են անբարենպաստ պայմաններում (սննդարար նյութերի բացակայություն, միջավայրի բաղադրության ու ջերմաստիճանի փոփոխություն և այլն), ինչը տեսակի պահպանումն ապահովող մեխանիզմ է: Բարենպաստ պայմաններում սպորներն աճում են` առաջացնելով վեգետատիվ բջիջներ: