Մարդ և անատոմիա ամփոփում

Ցանկանում եմ ամփոփել` մարդ և անատոմիա ուսումնասիրության արդյունքները։ Այս կիսամյակ մենք սովորեցինք բազմաթիվ դասեր, ուսումնսիրեցկնք սիրտ, գլխուղեղ ականջ, արյուն, բջիջ, հյուսվածք և այլ դասեր։ Դասերը սովորելով մենք ավելի շատ բան իմացանք` մեր մարմնի կառուցվածքի, և իր մեջ տեղի ունեցող աշխատանքների մասին։

Իմ կատարած աշխատանքները կարող եք տեսնել այստեղ `

ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՐՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՒ ՖՈՒՆԿՑԻԱՆ։ ԱՐՅԱՆ ԵՒ ԱՎՇԱՅԻՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒ

ԲՋԻՋ

ՄԱՐԴՈՒ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԸ։ ՕՐԳԱՆԻԶՄԸ ՈՐՊԵՍ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ։

ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴՈՒՄ

ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՖՈՒՆԿՑԻԱՆ,ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ՌԵՖԼԵՔՍ

ԱՐՅԱՆ ԽՄԲԵՐ

ԳԼԽՈՒՂԵՂ

ՏԵՍՈՂԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԻՉ

ԼՍՈՂԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԻՉ

ՀԵՆԱՇԱՐԺԻՉ ՀԱՄԱԿԱՐԳ

ԿՄԱԽՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԿԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ՍՐՏԱՄԿԱՆԻ ԻՆՖԱՐԿՏ

երեխայի իրավունքների մասին

Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները — Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

Հոդված 2. Երեխայի իրավունքների մասին օրենսդրություն — Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները — Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:

Հոդված 4. Երեխաների իրավահավասարությունը — Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:

Հոդված 5. Երեխայի կյանքի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

Հոդված 6. Երեխայի անվան և քաղաքացիության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք: Երեխայի ծննդյան փաստն օրենքով սահմանված կարգով գրանցվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից: Երեխան քաղաքացիություն է ձեռք բերում, նրա քաղաքացիությունը դադարում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 7. Երեխայի առողջության պահպանման իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը` ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:

Հոդված 8. Երեխայի անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն:

Հոդված 9. Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի: Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առևտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից և նրա իրավունքների և օրինական շահերի այլ ոտնահարումից:

Հոդված 10. Երեխայի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք: Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության: Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով: Դավանանքի ազատության և համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին:

Հոդված 11. Երեխայի կրթության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք: Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար` հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն: Պետական համապատասխան մարմինները մշակում և իրականացնում են տաղանդավոր երեխաների հայտնաբերման, նրանց դաստիարակության և կրթության կազմակերպման համապատասխան ծրագրեր: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Յուրաքանչյուր երեխա ունի պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով անվճար բարձրագույն և այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք: Պետական համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի կրթության և մասնագիտական պատրաստության համար անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի տրամադրման մատչելիություն:

Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի շահերից: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:

Հոդված 13. Երեխայի իրավունքների պաշտպանությունն ընտանիքում — Երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաև պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջության պահպանման, ընտանիքում և հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար: Ընտանիքում երեխայի լիարժեք խնամքը և դաստիարակությունն ապահովելու նպատակով պետությունը և նրա համապատասխան մարմիններն օգնություն են ցույց տալիս ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին` երեխայի բարեկեցությունն ապահովելու համար, խրախուսում են ընտանիքին աջակցող հոգեբանական, մանկավարժական խորհրդատվական ծառայությունների գործունեությունը:

Հոդված 14. Երեխայի իրավունքների օրինական շահերի պաշտպաությունը ծնողների կողմից — Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է: Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 15. Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխայի իրավունքը — Ծնողների (ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց (նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների և ուղղակի կապերի պահպանման իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 16. Երեխայի բնակելի տարածության իրավունքը — Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից: Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 17. Ժառանգություն ստանալու երեխայի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 18. Մշակութային արժեքներին հաղորդակցվելու երեխայի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք: Յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք: Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը: Արգելվում է երեխայի առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության և դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և գրականության տարածումը:

Հոդված 19. Երեխայի աշխատանքի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատասխան մասնագիտություն ստանալու, օրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք: Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի: Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի` ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին: Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով: Արգելվում է երեխային ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, ծխախոտի, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների արտադրության, օգտագործման կամ իրացման մեջ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:

Հոդված 20. Երեխայի հանգստի իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք: Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի և ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի և առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ: Երեխայի հանգստի կազմակերպման համար նախատեսված նյութատեխնիկական բազայի կրճատմանն ուղղված գործողությունները, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կողմից համաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 21. Միավորումներին անդամակցելու երեխայի իրավունք — Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:

Հոդված 22. Երեխայի պատվի և արժանապատվության պաշտպանության իրավունքը — Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք: Ոչ մի երեխա անձնական, ընտանեկան կյանքի, գրագրության և հեռախոսային խոսակցության գաղտնիության կամ բնակարանի անձեռնմխելիության իր իրավունքներն իրականացնելիս չի կարող ենթարկվել կամայական, ապօրինի միջամտության կամ իր պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգությունների: Ուսումնադաստիարակչական հաստատություններում երեխայի ուսուցումն ու դաստիարակությունն իրականացնող անձանց ու երեխայի փոխհարաբերություններն իրականացվում են փոխադարձ հարգանքի հիման վրա: Երեխայի պատվի և արժանապատվության դեմ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, ներառյալ ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, երեխայի դաստիարակությունը և ուսուցումն իրականացնող այլ անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 23. Երեխայի անվտանգության ապահովումը — Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 24. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի իրավունքների պաշտպանությունը — Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով: Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն: Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Ելնելով երեխայի, նրա օրինական ներկայացուցիչների շահերից` պետությունը և նրա համապատասխան մարմինները երեխայի կենսապայմանների, առողջական վիճակի գնահատումը կատարում են գաղտնի` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Երեխան 16 տարին լրանալուց հետո ունի ինքնուրույն ապրելու իրավունք` բավարար կենսապայմանների, պետության և նրա համապատասխան մարմինների կողմից նյութական օգնության և որոշակի պայմանների ստեղծման դեպքում:

Հոդված 25. Երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում — Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը վերահսկողություն է իրականացնում մանկատներում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) երեխաներին տեղավորելու, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչների կիրառման նկատմամբ: Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ: Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը:

Հոդված 26. Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները — Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում: Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը: Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հոդված 27. Սոցիալական ապահովության երեխայի իրավունքը — Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Երեխան ունի նպաստ ստանալու իրավունք, որի նշանակման և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 28. Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի իրավունքը — Արտակարգ իրավիճակներում հայտնված երեխային պետությունը տրամադրում է անհապաղ և անվճար օգնություն, միջոցներ է ձեռնարկում վտանգավոր գոտուց նրան տեղափոխելու, ընտանիքի հետ վերամիավորելու, անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում ցուցաբերելու համար: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ապահովում են արտակարգ իրավիճակներում հայտնված երեխայի սոցիալական պաշտպանվածությունը` հոգալով նրա առաջնահերթ կարիքները:

Հոդված 29. Ռազմական գործողություններին երեխայի մասնակցության արգելումը — Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը: Արգելվում է մինչև 15 տարեկան երեխայի մասնակցությունը ռազմական գործողություններին: Զինված հակամարտությունների ժամանակ պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են երեխայի հատուկ պաշտպանությունը:

Հոդված 30. Փախստական երեխայի իրավունքը — Ռազմական գործողությունների և այլ ընդհարումների հետևանքով բնակելի տարածությունից և անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք: Պետությունը և նրա համապատասխան մարմինները միջոցներ են ձեռնարկում երեխայի ծնողների կամ հարազատների որոնման ուղղությամբ, ցուցաբերում են նյութական, բժշկական և այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում:

Հոդված 31. Երեխայի իրավունքների պաշտպանությունը նրան պատասխանատվության ենթակելիս — Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով:Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:Ազատազրկման դատապարտված յուրաքանչյուր երեխա ունի օրենքով սահմանված կարգով ազատազրկման դատավճիռը բողոքարկելու իրավունք: Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:Արգելվում է որպես վկա ցուցմունքներ վերցնելու կամ սեփական հանցանքը խոստովանելու համար երեխայի նկատմամբ բռնության, սպառնալիքի և այլ ապօրինի գործողությունների կիրառումը:

Հոդված 32. Երեխայի իրավունքների պաշտպանությունը հատուկ դաստիարակչական կամ հոգեբուժական հաստատություններում — Երեխային հատուկ դաստիարակչական հաստատություն է ուղարկում միայն դատարանը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ: Երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով: Հատուկ դաստիարակչական կամ բուժկանխարգելիչ կամ հոգեբուժական հաստատություններում գտնվող երեխան ունի հարգալից վերաբերմունքի, առողջության պահպանման, համապատասխան կրթության և մասնագիտական պատրաստության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության և նամակագրության իրավունք: Հատուկ դաստիարակչական հաստատության խնդիրն է երեխային ուղղելը և վերադաստիարակելը:

Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագիրը — Երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով (այսուհետ` Տարեկան ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով: Տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ծախսերն արտացոլվում են համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում: Տարեկան ծրագրի կատարման արդյունքով նախատեսված աշխատանքների թերակատարված մասը ներառվում է հաջորդ տարվա տարեկան ծրագրում:

Հոդված 34. Տարեկան ծրագրի բովանդակությունը և դրա մշակման սկզբունքները 

Տարեկան ծրագիրը ներառում է`

ա) ծրագրի հիմնական խնդիրները.

բ) նախատեսված աշխատանքների ծավալները և իրականացման ժամանակացույցը.

գ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները.

դ) ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները.

ե) երեխայի իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման և դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը.

զ) առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու և նրա առողջության պահպանման միջոցառումները.

է) երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման չափորոշիչները, ուղղությունները և հեռանկարները.

ը) հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխաներին հասցեագրված աջակցություն ցուցաբերելու միջոցառումները, ուղղությունները, ծավալները և նախատեսվող արտոնությունները (այդ թվում` անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի, հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների և բոլոր տեսակի պրոթեզային իրերի անվճար տրամադրում և այլն, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների).

թ) սոցիալական անապահով երեխաներին (այդ թվում` ծնողազուրկներ, չորս և ավելի երեխա ունեցող ընտանիքներ և այլն) հատկացվող օգնության ծավալները և նրանց տրամադրվող արտոնությունները.

ժ) անօթևան կամ ծնողական խնամքից զրկված երեխաների խնամքը և դաստիարակությունը մանկատներում, գիշերօթիկ և ուղղիչ-աշխատանքային հաստատություններում կազմակերպելու ուղղությամբ նախատեսվող միջոցառումները.

ժա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների.

ժբ) երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով նախատեսվող միջոցառումները (ստացիոնար կամ բակային ճամբարներ և այլն).

ժգ) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրի համակողմանի ներկայացման համար:

Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև դրա կատարումն ապահովող օրինագծերը:

Հոդված 35. Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետությունը — Տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում:

Հոդված 36. Պատասխանատվություն օրենքը խախտելու համար — Սույն օրենքը խախտող անձինք, ինչպես նաև պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ռացիոնալ բնօգտագործման սկզբունքներն են ՝

1.Համակարգված մոտեցման սկզբունք — նախատեսում է արտադրական միջավայրի վրա ազդեցության և համապատասխան հակազդեցության համալիր և բազամակողմանի գնահատում:

2.Բնօգտագործման օպտիմալացման սկզբունք — նախատեսվում է բնական ռեսուրսների և բնական համակարգերի օգտագործման օգտագործման դեպքում առավել նպատակահարմար որոշման կայացում, որի հիմքը էկոլոգիական և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միարժամանակյա կանխատեսումն է: Օրինակ, օգտակար հանածոների բաց հանքային եղանակով մշակումն ունի մի շարք տնտեսական առավելություններ փակ եղանակի նկատմամբ, սակայն բաց եղանակով շահագործումը հանգեցնում էհողային ծածկույթի կորուստի:

3. Ռեսուրսախնայողության սկզբունքը — հիմնված է արտադրության գործընթացում առաջացող թափոնների նվազեցման, այսինքն` միևնույն քանակությքն հումքի ավելի ամբողջական օգտագործման վրա և ենթադրում է արտադրանքի աճ ոչ թե բնական ռեսուրսների նոր զանգվածների օգտագործման, այլ գոյություն ունեցողների ավելի լիարժեք օգտագործման հաշվին, ինչն իրագործվում է ռեսուրսախնայողական և տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման ճանապարհով:

4. Տարածաշրջանային սկզբունքը — նախատեսում է բնօգտագործման իրականացում որոշակի տարածաշրջանում` հաշվի առնելով վերջինիս բնական և տնտեսական պայմանները, ինչպես նաև կոնկրետ տարածաշրջանի զարգացման հեռանկարները:

5.Բնության և արտադրության հարաբերությունների ներդաշնակության սկզբունքը — իրենից ենթադրում է որևէ արտադրություն և նրա հետ փոխազդեցության մեջ գտնվող բնական միջավայր, որը մի կողմից` ապահովում է բարձր արտադրողական ցուցանիշներ։Վտանգավոր իրավիճակների ժամանակին և ճշգրիտ հայտնաբերումը ձեռք է բերվում դիտարկումների միջոցով, որի ընթացքում պարբերաբար տեղեկատվություն է հավաքվում շրջակա միջավայրի վիճակի և փոփոխության վերաբերյալ, ինչը առաջ է եկել մարդու գործունեության պատճառով: Շրջակա միջավայր մանրամասն մանրամասն վերահսկումը հնարավորություն է տալիս կանխատեսել իրավիճակի զարգացումը:

Բնական ռեսուրսներ

Բնական ռեսուրսներ: Դասակարգումը: Օգտակար հանածոներ Ներկայումս մարդկության կողմից օգտագործվում են հազարավոր բնական ռեսուրսներ, որոնք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների:
Ըստ բնական ռեսուրսների նկատմամբ մարդկանց պահանջարկի առանձնացվում են՝
•  մարդկանց կենսական անհրաժեշտության ռեսուրսները: Օրինակ՝ օդը և ջուրը, որոնք ուղղակի անհրաժեշտ են մարդու կյանքի համար,
•  արտադրական նշանակության բնական ռեսուրսները, այսինքն` արտադրության մեջ որպես հումք կամ վառելիք օգտագործվող ռեսուրսները:
Դրանք են, օրինակ, նավթը, ածուխը, մետաղների հանքաքարը, կրաքարը, տուֆը և այլն,
•  մարդկանց համար առողջարարական­ -կազդուրիչ, հոգևոր, գեղագիտական գրավչություն ունեցող ռեսուրսները (հանքային բուժիչ ջրեր, լողափեր, բնության հուշարձաններ և այլն): 

բնական ռես-ըստ ծագման.jpg

Տարածված է նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման և վերականգնման հատկանիշի, որի համաձայն առանձնացնում են անսպառ (կամ չսպառվող) և սպառվող (վերականգնվող և չվերականգնվող) ռեսուրսներ: ՈւշադրությունԳործնականում անսպառ են բոլոր այն ռեսուրսները, որոնք մշտապես համալրվում են Արեգակից և Երկրի ընդերքից (արեգակնային, քամու, մակընթացության, երկրաջերմային էներգիաները): Վերականգնվող են կենսաբանական (բուսական և կենդանական) ռեսուրսները: Այս ռեսուրսները հիմնականում վերականգնվում են այն դեպքում, երբ ոչնչացված չեն վերականգնաման համար անհրաժեշտ նվազագույն քանակությամբ առանձնյակները: Հայտնի է հատկապես պանդայի պահպանության օրինակը, երբ Չինաստանի կառավարության համակարգված աշխատանքի արդյունքում այս հազվագյուտ տեսակը փրկվեց ոչնչացումից: ՕրինակԵթե չորային տարածքում անտառն ամբողջությամբ հատենք, ապա բնության մյուս տարրերի ու երևույթների՝ հողերի, միկրոկլիմայի, օրգանական աշխարհի հետ այնպիսի  անդառնալի փոփոխություններ տեղի կունենան, որ անտառի վերականգնումը նույնիսկ անհնար կդառնա: Մինչդեռ խոնավ արևադարձային կամ հասարակածային կլիմայի պայմաններում անտառները վերականգնվում են անհամեմատ հեշտ և արագ:ՈւշադրությունՍպառվող և չվերականգնվող են բոլոր տեսակի հանքային ռեսուրսները (օգտակար հանածոներ):Օգտակար հանածոները կամ հանքային ռեսուրսները երկրակեղևի օրգանական և անօրգանական ծագման ապարներն են, որոնք ըստ ծագման լինում են հրային կամ մագմատիկ, նստվածքային (օրգանական և անօգանական), փոխակերպային կամ մետամորֆային: Օգտակար հանածոների խմբերը 

հրային, օր՝ տուֆ, բազալտ, խարամ, անդեզիտ և այլն նստվածքային՝ նավթ, բնական գազ, տորֆ, այրվող թերթաքար (oրգանական), կերակրի աղ, կավ, ավազ  (անoրգանական):փոխակերպային (մարմար, գնեյս)
տուֆGraphic29_2.jpgնավթБез названия.jpgմարմարmarbles_slabs_morwad.jpg

 Հետևաբար՝ պետք է շատ խնայողաբար օգտագործել բնության այս «պարգևները»:Ըստ առաջացման (ծագման) բնույթի առանձնացվում են հանքային (օգտակար հանածոներ), հողային, կենսաբանական (բուսական և կենդանական), ջրային, կլիմայական, ինչպես նաև հանգստի (ռեկրեացիոն) ռեսուրսներ:
Հատուկ տիպի ռեսուրս է հողը, որն ըստ էության վերականգնվող ռեսուրս է: Բայց այդ վերականգնումը չափազանց դանդաղ է ընթանում: Ընդամենը 1 սմ հաստության շերտի գոյացման համար երբեմն պահանջվում են հարյուրավոր տարիներ: 

բնակ.ռես-ըստ սպառման.jpg

Հողն անհրաժեշտ հիմք է կենսոլորտի գոյության ու զարգացման, ինչպես նաև մարդկությանը  սննդով ապահովող գյուղատնտեսության զարգացման համար: Մշակովի հողերը տալիս են  մարդկությանը անհրաժեշտ սննդամթերքի 88%-­ը, որպես արոտավայրեր օգտագործվող հողերը` 10%-­ը, իսկ մնացած 2%-­ը բաժին է ընկնում անտառներին:
Գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտ նախադրյալ են բույսերի աճն ու զարգացումն ապահովող կլիմայական պայմանները (ջերմության քանակն ու տարեկան ընթացքը,  տեղումների քանակը, դրա սեզոնային բաշխումը): Կլիմայական պայմաններով են որոշվում տարբեր մշակաբույսերի տարածման սահմանները: 

Վերլուծություն քաղաքագիտությունից

Կազմեցինք հարցաշարեր՝ որոնց սկսեցին պատասխանել քոլեջի ուսանողները, ավագ դպրոցի սովորողները, անծանոթ մարդիկ և այլն։ Կազմած հարցաշարի մասնակիցներն են Անգելինա Ղազարյանս, Ֆլորա Աճեմյանը և Միլենա Հակոբյանը։ Հարցաթերթիկը 2020 թվականի Սեպտեմբերյան պատերազմի մասին արդիական թեմա։ Կազմելով ցանկանում էինք հասկանալ թե մարդկանց քանի տոկոսը ինչ կարծիք ունի այս ամենի մասին, և արդյոք ընդունում են Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած պայմանագիրը՝ ինչ կանեին իրենք այդ կարգավիճակում։ Հարցմանը մասնակցեց 116 մարդ մինչև այս պահը։

Արդյունքները այստեղ ՝

Диаграмма ответов в Формах. Вопрос: 1.Ե՞րբ սկսվեց սեպտեմբերյան պատերազմը ։. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: 2. Այս պատերազմը նմա՞ն էր նախորդ պատերազմներին։. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: 7. Արդյո՞ք մենք՝ հայերս, առավելություններ ունեցանք այս պատերազմում։. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: 11. Եթե հնարավորություն լիներ արտագաղթելու, կարտագաղթեի՞ք։. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Նշեք Ձեր սեռը:. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Նշեք Ձեր տարիքը:. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Նշեք Ձեր զբաղվածությունը:. Количество ответов: 115 ответов.

Japan school education today

Education in Japan is compulsory at the elementary and lower secondary levels. Most students attend public schools through the lower secondary level, but privateeducation is popular at the upper secondary and university levels. Education prior to elementary school is provided at kindergartens and day-care centers. The programmes for those children aged 3–5 resemble those at kindergartens. The educational approach at kindergartens varies greatly from unstructured environments that emphasize play to highly structured environments that are focused on having the child pass the entrance exam at a private elementary school. The academic year starts from April and ends in March, having summer vacation in August and winter vacation in the end of December to the beginning of January.

Japanese students consistently rank highly among OECD students in terms of quality and performance in reading literacy, mathematics, and sciences. It is one of the top-performing OECD countries in reading literacy, mathematics and sciences on Programme for International Student Assessment tests with the average student scoring 528.7, compared with the OECD average of 493, placing it third in the world in the 2015 ranking. Japan’s populace is well educated and its society highly values education as a platform for socioeconomic mobility and for gaining employment in the country’s high-tech economy. The country’s large pool of highly educated and skilled individuals is largely responsible for ushering Japan’s post-war economic growth. Tertiary-educated adults in Japan, particularly graduates in sciences and engineering, benefit economically and socially from their education and skills in the country’s high tech economy.

Spending on education as a proportion of GDP is 4.1 percent, which is below the OECD average of 5 percent.Although expenditure per student is comparatively high in Japan, total expenditure relative to GDP remains small. In 2017, the country ranked third for the percentage of 25 to 64 year-olds that have attained tertiary education with 51 percent. In addition, 60.4 percent of Japanese aged 25 to 34 have attained some form tertiary education and bachelor’s degrees are held by 30.2 percent of Japanese aged 25 to 64, the second most in the OECD after South Korea.As the Japanese economy is largely scientific and technological based, the labor market demands people who have achieved some form of higher education, particularly related to science and engineering in order to gain a competitive edge when searching for employment opportunities. According to the MEXT, the percentage of Japanese going on to any higher education institution in the eighteen-year-old cohort was 80.6 percent, with 52.6 percent of students going on to a university, 4.7 percent to a junior college, 0.9 percent to a college of technology and the remaining 22.4 percent attending a correspondence school, the University of the Air or a specialized training college.Japan’s education system played a central part in Japan’s recovery and rapid economic growth in the decades following the end of World War II.

The school year in Japan begins in April and classes are held from Monday to either Friday or Saturday, depending on the school. The school year consists of two or three terms, which are separated by short holidays in spring and winter, and a six-week-long summer break.

Սոխակն ու վարդը. վերլուծություն

Մի տղա կար՝ որը սիրահարված էր ։ Նա մտածում էր որ մեկ վարդով կարող է նվաճել աղջկա սերը։ Տղան գնաց այգի որպեսզի պոկի մեկ վարդ բայց ցավոք վարդ չկար տղան մտածեց << Մ՞ի թե այս մեծ այգում կարմիր վարդ չկա>>։ Տղան սկսեց արտասվել, Սոխակը այդ ամենը տեսնելով իրեն վատ զգաց և թրչեց տարբեր այգիներ որպեսզի գտնի կարմիր ծաղիկ և բերի տղային։ Տղան մտածում էր թե մարդիկ շատ բարի են ինչպես իր կարդացած գրքերում են, բայց իրականում ոչ իրականությունը ավելի դաժան է ։ Տղան կարմիր վարդը տվեց աղջկան սակայն հիյասթափվեց երբ աղջիկը ծաղիկը դեն նետեց, ասելով որ իր համար ավելի կարևոր են թանկարժեք իրերը։

Շատ տխուր՝ բայց մեր օրերում ճշմարտությանը համնկնող մի պատմություն, աղջիկների համար ավելի կարևոր են թանգարժեք իրերը քան այն մեկը ով իրականում իրենց սիրումա ։ Իհարկե այս գրածս ոչ բոլորին է վերաբերվում, բայց նաև կան այս տեսակի աղջիկների մի մեծ շարք։

Օսկար Ուայլդ | Սոխակն ու վարդը

— Նա ասաց, որ կպարի ինձ հետ, եթե բերեմ կարմիր վարդեր,-բացականչեց երիտասարդ ուսանողը,- բայց իմ պարտեզում ոչ մի վարդ էլ չկա:Նրան լսեց Սոխակն ու զարմացած դուրս նայեց սաղարթից:
— Ոչ մի կարմիր վարդ չկա իմ պարտեզում,- շարունակեց տրտնջալ ուսանողն, ու նրա գեղեցիկ աչքերը լցվեցին արցունքով:-Ա՜խ, ինչ հաճախ կարող է մի դատարկ բանից կախված լինել մեր երջանկությունը: Ես կարդացել եմ իմաստուն մարդկանց բոլոր գրքերը, ուսումնասիրել եմ փիլիսոփայության բոլոր գաղտնիքները, իսկ կյանքս խորտակվում է լոկ այն պատճառով, որ ես չունեմ կարմիր վարդ:- Ահա, վերջապես տեսա իսկական սիրահարի,- ինքն իրեն խոսեց Սոխակը,- ես օր ու գիշեր երգում էի նրա մասին: Չնայած նրան չէի ճանաչում, բայց ամեն գիշեր աստղերին նրա մասին էի պատմում: Վերջապես:- Վաղը երեկոյան պարահանդես է,- շշնջում էր ուսանողը,- իմ սիրելին էլ է հրավիրված: Եթե ես նրան բերեմ կարմիր վարդ, ապա մինչև լուսաբաց նա կպարի ինձ հետ: Եթե ես բերեմ նրան կարմիր վարդ, ապա կպահեմ նրան իմ գրկում: Նա կդնի գլուխն իմ ուսին և իմ ձեռքը կսեղմի նրա ձեռքը:  Բայց իմ պարտեզում չկա ոչ մի կարմիր վարդ և ես ստիպված եմ մնալ մենակ: Նա կանցնի իմ կողքով, անգամ չի նայի ինձ և իմ սիրտը կփշրվի վշտից:- Սա իսկական սիրահար է,- մտածեց Սոխակը,- այն, ինչի մասին ես սոսկ երգում էի, նա ապրում է, տառապում: Ճշմարիտ Սերն իրոք հրաշք է: Նա թանկ է բոլոր թանկարժեք քարերից: Այն չես գնի ոսկով ու չես վաճառի:Միայն Սոխակն էր հասկանում երիտասարդի վիշտը: Նա որոշեց օգնել սիրահարին: Թռավ անտառի վրայով ու տեսավ մի գեղեցիկ Վարդի թուփ:- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես ամբողջ գիշեր կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,- խնդրեց նրան սոխակը:Բայց վարդի թուփը տխուր օրորեց գլուխը:- Իմ վարդերը դեղին են,- պատասխանեց նա,- դեղին, ինչպես սաթե գահին բազմած յասամանի վարսերը:- Գնա իմ քրոջ մոտ, որն աճում է ուսանողի պատուհանի տակ, նա կօգնի քեզ:Ու եկավ սոխակը Վարդի թփի մոտ, որն աճում էր երիտասարդի պատուհանի տակ:- Տուր ինձ մի կարմիր վարդ, ու ես կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,- խնդրեց Սոխակը:- Ճիշտ է, իմ վարդերը կարմիր են և ես մեծ ուրախությամբ կտայի, բայց իմ բողբոջները ցրտահարվել են, փոթորիկները կոտրել են իմ ճյուղերը: Այս տարի ես ոչ մի վարդ չեմ ունենա,- տխուր պատասխանեց Վարդի թուփը:- Ընդամենը մի Կարմիր Վարդ,- բացականչեց Սոխակը,- ահա թե ինչ եմ խնդրում ես:- Իսկ դու գիտե՞ս, թե ինչպե՞ս կարող եմ ստանալ այն:-Գիտեմ: Դու պիտի ստեղծես այն լուսնի շողերից ու քո երգի հնչյուններից: Պիտի տաքացնես նրան սրտիդ արյունով: Դու պիտի երգես ինձ համար՝ կրծքով սեղմվելով իմ սուր փշերին:«Կյանքը թանկ է բոլորի համար: Սակայն կյանքից առավել թանկ է Սերը: Եվ ինչ-որ թռչնակի սիրտ չի կարող համեմատվել մարդկային սրտի հետ»,- մտածեց Սոխակն ու համաձայնեց:- Ուրախացիր,- կանչեց նա ուսանողին,- ուրախացիր, դու կունենաս Կարմիր Վարդ,- ես այն կհյուսեմ իմ երգի հնչյուններից ու լուսնի լույսից: Փոխարենը մի բան պիտի խնդրեմ միայն՝ հավատարիմ եղիր Սիրուդ, քանզի որքան էլ իմաստուն լինի փիլիսոփայությունը, Սիրո իմաստնությունն ավելի մեծ է: Որքան էլ հզոր լինի իշխանությունը, Սերն ավելի զորեղ է: Սիրո շուրթերը քաղցր են, ինչպես մեղր, թևերը կրակի գույն ունեն, իսկ շնչառությունը խնկաբույր է:Ուսանողը լսում էր Սոխակի անուշ դայլայլն ու մտածում.- Այո, նա ձևի վարպետ է, դա նրանից չես խլի: Բայց ունի՞ արդյոք նա զգացմունք: Թե՞ նման է այն նկարիչներին, որոնք ունեն մեծ վարպետություն, իսկ անկեղծություն՝ շատ քիչ: Ոչ, նա երբեք չի զոհի իրեն հանուն մեկ ուրիշի: Նա մտածում է միայն երաժշտության մասին: Է՜հ, բոլորը գիտեն, որ Արվեստը եսասեր է,- այսպես մտածելով նա գնաց իր սենյակ, պառկեց նեղ մահճակալին ու սկսեց մտորել իր սիրո մասին:Երբ երկնքում փայլեց լուսինը, Սոխակը թռավ Վարդի թփի մոտ: Նստեց ճյուղի վրա ու սեղմվեց փշին: Ամբողջ գիշեր նա երգում էր  Սիրո մասին: Իսկ փուշը ավելի ու ավելի խորն էր մտնում նրա կրծքի մեջ:Սկզբից Վարդը գունատ էր առավոտվա մշուշի նման և արծաթագույն, ինչպես լուսաբացի թևերը: Սոխակն ավելի ամուր սեղմվեց վարդի փշին, որի սայրը վերջապես խրվեց նրա սիրտը: Անտանելի ցավը տարածվեց ողջ մարմնով: Գնալով ցավն ավելի տանջալի էր դառնում: Ավելի ու ավելի բարձր էր հնչում Սոխակի երգը: Քանզի նա երգում էր Սիրո մասին, որը կատարյալ է դառնում Մահվան մեջ: Երգում էր այն Սիրո մասին, որը երբեք չի մեռնում:Եվ արշալույսի պես ալ կարմիր դարձավ չքնաղ Վարդը: Սոխակի ձայնը գնալով թուլանում էր: Հնչեց վերջին ելևէջը: Գունատ լուսինը, մոռանալով արշալույսի մասին, քարացավ երկնքում: Կարմիր վարդը զմայլանքի մեջ բացեց թերթերն իր առավոտի մեղմ զեփյուռի առաջ:- Տես,- ուրախ բացականչեց թուփը,- կարմրեց վարդը:Սոխակը ոչինչ չպատասխանեց: Նա անշնչացած ընկել էր խոտերի մեջ:Կեսօրին ուսանողը բացեց պատուհանն ու դուրս նայեց:- Ա՜խ, ինչպիսի երջանկություն: Ահա, նա՝ Կարմիր Վարդը: Կյանքում դեռ տեսած չկամ այսքան գեղեցիկ վարդ:Նա շտապ պոկեց վարդն ու գնաց աղջկա մոտ:- Դուք խոստացել էիք, որ այսօր կպարեք ինձ հետ, եթե բերեմ Ձեզ Կարմիր վարդ, — շշնջաց երիտասարդը, — ահա աշխարհի ամենակարմիր վարդը, որը կպատմի Ձեզ իմ սիրո մասին:Աղջիկը մռայլվեց. «Այն չի սազում իմ հագուստին: Բացի այդ՝ սենեկապետի որդին ուղարկել է ինձ թանկարժեք քարեր: Բոլորին է հայտնի, որ գոհարեղենն ավելի թանկ է, քան ծաղիկները»:-Ի՜նչ ապերախտն ես դու,- դառնությամբ բացականչեց տղան և նետեց Վարդն անցնող կառքի անիվների տակ:
— Ինչ անհեթեթություն է այդ սերը,- մտորելով տուն էր վերադառնում տղան: -Նրա մեջ ոչ մի տրամաբանական բան չկա: Նա ոչինչ չի ապացուցում: Միշտ խոստանում է անկարելին և ստիպում է հավատալ անհնարին: Զարմանալիորեն անգործնական է: Ու քանի որ մեր դարը գործնական է, ապա ավելի լավ է՝ ես վերադառնամ փիլիսոփայությանը և ուսումնասիրեմ մետաֆիզիկա:

Մասուլի բուրգ

Մասլոուի ստորակարգության մի մեկնաբանություն, պատկերված որպես մի բուրգ՝ ավելի հիմնական պահանջմունքները ներքևում։

Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Ջեյն Ադամսը, Էլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, մտովի հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել։»Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը։ Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով… սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր։ Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին։ Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր»: