Աշուն Հովհաննես Թումանյան

Աշուն
Հովհաննես Թումանյան

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Երեխայի զարգացման ոլորտներ


Երեխայի զարգացման ոլորտներ

1․ ՇԱՇԺՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ։

1․1 Խոշոր շարժումներ։

1․2 Նուրբ կամ մանր շարժումներ։

2․ ԽՈՍՔԻ ԵՒ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՈԼՈՐՏ։

2․1 Բանավոր խոսք։

2․1․1 Խոսքի ընկալում և օգտագործում։

2․1․2 Լեզու և հաղորդագցում։

2․1․3 Քերականական և հնչյունապանական իմածություն։

2․2 Գրավոր խոսք։

2․2․1 Վաղ ընթերցանություն և պատկերազարդ գրքերի նկատմամբ։

2․2․2 Վաղ գրաճանաչություն։

3․ ԻՄԱՑԱԿԱՆ ՈԼՈՐՏ։

3․1 Մտածողություն և տրամաբանություն։

3․2 Տարրական մաթեմատիկական գիտելիքներ։

3․3 Երևակյության և ստեղծագործական մտածողություն։

3․4 Սոցիալ-մշակութային կենցաղային կողմնորոշում և վերաբերմունք շրջական միջավայրի նկատմամբ։

4․ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈՒԶԿԱՆ ԵՒ ԱՆՁՆԱՅԻ ՈԼՈՐՏ։

4․1 Սոցիալական զարգացում

4․1․1 Փոխհարաբերություն մեծահասակների հետ։

4․1․2 Փոխհարաբերություն հասակակիցների հետ։

4․2 Սոցիալակն վարք։

4․3 Անձնային զարգացում։

4․3․1 <<Ես>> Կոնցեպցիա։

4․4 Հուզական զարգացում։

5․ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱ ՈԼՈՐՏ։

5․1 Ինքնասպասարկման։

5․2 Անվտանգություն։

6․ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈԼՈՐՏ։

6․1 Հետաքրքրասիրություն

6․2 Նախաձեռնություն։

6․3 Մասնակցություն և հետևողականություն։

6․4 Տեխնոլոգիա։

6․5 Ուշադրություն։

6․6 Հիշողություն։

6․7 Պրոբլեմների հիմնավորում և լուծում։

6․8 Դիտարկում և հետազոտում։

Սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ։Հետաքրքրասիրություն։Մասնակցություն և հետևողականություն

1֊2տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Խաղում են խաղալիքներով, որոնք ձայներ են առաջացնում կամ լույս է վառում։ Օրինակ՝ միացնում են խաղալիքի լույսը և նայում են, թե ինչպես է միանում այն։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Կրկնում են իրենց սիրելի գործողությունները։ Կարճ ժամանակով ուշադիր լսում են ,երբ իրենց համար հեքիաթ են կարդում։Իրենց իրերը փնտրում են այնտեղ, որտեղ սովորաբար լինում են։ Օրինակ ՝,երբ թերթում են նկարազարդ գիրքը և նայում են նկարները։Հանում են տիկնիկի զգեստը և քնեցնում։

2֊3տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։ Հարցեր է տալիս անծանոթ առարկաների,լսած հեքիաթի վերաբերյալ։ Օրինակ՝ տեսնում են նոր խաղալիք կամ իր,հարցնում են.<<Սա ի՞նչ է>>։Երբ մայրիկը պատմում է հեքիաթը, հարցնում է. <<Իսկ ծիտիկը ինչու՞ լավաշը տարավ>>։Մայրիկի հետ խմոր է հունցում։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Երբ դժվարության են հանդիպում փորձում են մի քանի անգամ հաղթահարել։Խնդրում են , որ իր սիրելի հեքիաթը պարբերաբար պատմեն իրեն։ Օրինակ ՝ փորձում են կառուցել աշտարակ, որը փլվում է։ Տիկնիկների համար սեղան է պատրաստում մանկական սպասքով և <<կերակրում են>> նրանց։

3֊4տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։ Փորձում է խաղալ նոր խաղեր։ Նախընտրում է խաղի որոշ տեսակներ։ Օրինակ ՝ փորձում է նկարել մատներով և վրձիններով։Ժամանակ առ ժամանակ հավաքում է իր սիրած գլուխկոտրուկը։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։ Առաջարկության դեպքում մասնակցում են խմբային խաղերի։Օգնում են առօրյա գործերում։ Օրինակ ՝ <<Դու կլինե՞ս վաճառողը>> հարցին պատասխանում են . <<Այո,իսկ ի՞նչ պիտի անեմ>>։ Օգնում են մայրիկի հավաքել գետնին թափված իրերը։

4֊5տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Հարցեր են տալիս տեղեկություններ ստանալու համար։ Հետաքրքրվում են , թե ուրիշները ինչպես և ինչու են ինչ֊որ բաներ անում։ Օրինակ ՝ <<Ինչու՞ է լուսինը կլոր>>։ <<Հայրի՛կ, մեքենան ինչպե՞ս է շարժվում։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։Խաղալիս կենտրոնացնում է ուշադրությունը։ Հետևում է 3 և ավելի քայլերից բաղկացած հրահանգներին։ Օրինակ ՝ շարունակում են հավաքել գլուխկոտրուկը, եթե նույնիսկ մեկ այլ երեխա իր կողքին մի աղմկոտ խաղ է սկսում խաղալ։ Պապիկի խնդրանքով երեխան գնում է ննջարան, բաց է անում դարակը, և ակնոցները բերում տալիս է պապիկին։

5֊6տարեկան Հետաքրքրասիրություն Երեխան հետաքրքրասիրություն է ցուցաբերում նոր բաներ սովորելու և փորձելու նկատմամբ։Հարցեր է տալիս իրեն հետաքրքրող թեմաների շուրջ։Հետաքրքրություն է ցուցաբերում դպրոցի նկատմամբ։ Օրինակ ՝ հարցնում է. <<Ինչու՞ է ձմռանը շուտ մթնում>> կամ <<Ինչու՞ անձրևից հետո ծիածան է լինում>>։ Հաճախ է հարցնում. <<Դպրոցում երեխաները ի՞նչ են անում>>։

Մասնակցություն և հետևողականություն Երեխան մասնակցում է իր տարիքին համապատասխան խաղերին։ Ավարտին են հասցնում սկսած խաղը կամ առաջադրանքը։ Իր օգնությունն է առաջարկում մյուսներին։ Օրինակ ՝ հավաքում է գլուխկոտրուկը, լեգոներով ամրոց է կառուցում և այլն։ <<Ես կանաչ մատիտ ունեմ , կարող եմ տալ քեզ>>։

Զարգացման չափորոշիչներ

ԾՆՆԴԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԵՑ
ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներն ընդհանուր առմամբ նկարագրում են, թե ինչ պետք է իմանա և ինչ պետք է կարղանա անել երեխան որոշակի տարիքում։ Դրանք զարգացման տարբեր ոլորտներում մինչև վեց տարեկան երեխաների վերաբերյալ մեր ունեցած ակնկալիքներն են՝ պայմանավորված տարիքային բնականոն զարգացման օրինաչափություններով և ազգային-մշակութային առանձնահատկություններով։

Չափորոշիչները ներկայացնում են ընդհանուր նպատակներ վաղ մանկության տարիների զարգացման և կրթության համար և ուղղորդում են բոլոր մեծահասակներին ճիշտ և արդյունավետորեն շփվելու 0-6 տարեկան երեխաների հետ՝ անկախ այն բանից, թե․

1. երեխաները հաճախում են մանկապարտեզ, խնամքի կամ զարգացման ու կրթության որևէ հաստատություն, թե՞ հիմնականում մեծանում են տանը,

2. նրանք իրենց տարիքին բնորոշ զարգացնող, թե՞ տարբեր կարողություններ և կարիքներ ունեցող երեխաներ են,

3. երեխաները վաղ տարիքից սովորում են խոսել մեկ լեզվով, թե՞ մի քանի լեզուներով և այլն։ 

Չափորոշիչնեչները գործիք են այն մեծահասակների համար, ովքեր պատասխանատու են այս նպատակները հասկանալու և բոլոր երեխաների առաջընթացն ապահովող հնարավորություններ ստեղծելու և փորձառություններ ապահովելու համար։ 

գազարի և դդմի չիր

ԳազարիՉիր

Պատրաստման եղանակ՝

5 կգ գազարը դնում ենք կաթսայի մեջ ավելացնում ենք

4 բաժակ ջուր

5 կգ շաքարավազ

1 թեյի գդալ կիտրոնի աղ

Եվ եփել

ԴդումիՉիր

Դդումը մաքրել, ձևավոր  կտրատել, շարել խոր ամանի մեջ,  1 կգ. դդումի վրա շաղ տալ 400 գրամ շաքարավազ և թողնել 24 ժամ՝ ջուրը դուրս տալու համար: Հաջորդ օրը ջրից հանելդդումի հատիկները, հեղուկին ավելացնել ևս 400 գրամ շաքարավազ, դնել կրակին և օշարակպատրաստել,  այնուհետև ավելացնել հատիկները: Եփել այնքան, մինչև հատիկներըթափանցիկ դառնան: Սառչելուց հետո հատիկները հանել օշարակից, շարել ջեռոցի թավայիմեջ  և դնել 180 աստիճան ջերմությամբ ջեռոցը: Այդ ընթացքում ջեռոցի դուռը բաց թողնել, 30-40 րոպե ջեռոցում պահելուց հետո հանել, և դդումի չիրը պատրաստ է:

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։ 

ՀԵՔԻԱԹԻ ԱՅՍ ՀԱՏՎԱԾԸ ՓՈԽԱԴՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ։

Առավոտյան լույսը որ բացվեց, մայրս տավարը դուրս հանեց, մի 500 բուրթ տվեց քույրիկիս, մի կտոր չոր հաց, գնացինք ։Գնացինք քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին իլիկը մանեց. էլի քարափը բացվեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ տեսավ, մի ծեր կին նստած է բարկացած ասեց. <<Նանի իլիկը տուր>>։
Պառավն ասաեց․ <<Աղջիկս արի վերցրու տար , ես մեծ կին եմ, չեմ կարող տեղիցս հելնել>>։ Աղջիկը բարկացած ասաց .<< Իսկ ճանապարհն ուր է>>։ Ասաց. <<Ձորի միջով արի >>։

Աղջիկը մինչև ձորից իջավ , տեսավ մի դուռ բաց ներս մտավ, կռացավ որ իլիկը վերձնի, տեսավ , դուռը չկա, ասաեց. <<Նանի, դուռը կորցրի , որտեղա>>
Նանն ասաց. << Որդի, արի, բան պիտի ասեմ։ Գնաց կնոջ կողքը։ <<Մի,—ասաց — ավելը վերձրու տունը մաքրի>>։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, կինը ասաց, <<Աղջիկս , մեր տունն է մաքուր, թե ձերը>>։ Աղջիկը բարկացած ասաց. <<Մեր տունը մաքուր է ձերը՝ կեղտոտ>>։

ֆլեշմոբ հայոց լեզու

1․Թվարկվածներից որո՞նք հացատեսակ չեն․լավաշ, շոթ, բոքոն, նքողնակ, բաղարջ, նկանակ, կուտանա, ճաթ, սաջի, ճոթ, դոնիկ, թերթերուկ։

Սաջի, կուտանա, ճոթ,նքողնակ

2․ Ի՞նչ է նշանակում «Աշորայի գավազան» թևավոր արտահայտությունը։

Գրտնակ

3․Գեղջկական կենցաղային, աշխատանքային գործիքներից որո՞նք չեն մասնակցում հացի արարման գործընթացին․ արոր, գրտնակ, մաքոք, երկանք, դափ, ճախարակ, աղորիք, սանդ, ծհան, թոնիր, սանդերք։

Սանդ, դափ, մաքոք, սանդերք ,ճախարակ

4․Միջնադարյան Հայաստանում հաց թխելիս իբրև թթխմոր օգտագործում էին մրգի հատիկներ, որոնք մի օր ջրում պահելուց հետո հանում, ճմլում էին ու խառնում խմորին։ Նրանով պատրաստված հացը փափուկ ու ճերմակ էր ստացվում։ Ո՞ր մրգի մասին է խոսքը։

նուռ

5․Ո՞ր բուսատեսակներից հաց չեն պատրաստել Հայոց աշխարհում․ ցորեն, հնդկաձավար, կորեկ, գարի, բրինձ, եգիպտացորեն, հաճար։

բրինձ, հնդկաձավար, հաճար

6. Հայերիս մեջ ․հացի վերաբերյալ շատ հին հավատալիքներ կան։ Եթե ճիշտ միացնես տրված նախադասությունները, կստանաս դրանցից մի քանիսը. ա. հացը գետնին չի կարելի գցել, բ. հացը չէր կարելի գլխին դնել, գ. Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի, դ. թանկություն կընկնի, ե. մեղք է համարվում, զ. անբերրիություն կառաջանա։

ա. հացը գետնին չի կարելի գցել ֊ ե. մեղք է համարվում
բ. հացը չէր կարելի գլխին դնել ֊ դ. թանկություն կընկնի
գ. Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի ֊ զ. անբերրիություն կառաջանա։

7․ Գրի՛ր հացի մասին մեկական հայկական ժողովրդական առած-ասացվածք, օրհնանք, անեծք, երդում։

Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։ ― առած-ասացվածք
«Կերածդ հացը հալալ լինի» ― օրհնանք
«Տվածս հացը աչքերդ բռնի» ― անեծք
«Էս հացը ինձ կուրացնի» ― երդում

Մինի շուկա

Բարև ձեզ։ Այսօր ուզում եմ ներկայացնել այս ձեռքի կրեմը, որը մեզ շատ կոգնի մեր հետագա ճանապարհորդություններին, զբոսանքներին, մարզվելու ընթացքում և այլն։ Այն օգտագործվում է որպես փափկեցնող միջոց , ինչու ոչ այն շատ հարմար չափսեր ունի։

Պայուսակում շատ չնչին տեղ կգրավի, իսկ եթե չունենք պայուսակ այն կարող ենք անգամ գրպանի մեջ դնել։ Այս Կրեմը ունի տարբեր ծաղկի հոտեր, նրա արժեքը 400-500դրամ է մեկ հատը, քանի որ ինքը շատ հայտնի ֆիրմաից է <<faberlic>> արտադրվել է Ռուսաստանում։