Ամանորի սեղանի պարտադիր ուտեստն էր «Պասուց տոլման», որի բաղադրատոմսը մինչև մեր օրերը պահպանվել է դեռևս հեթանոսական ժամանակներից։

Այն պատրաստել ու պատրաստում են լոբով, ոսպով ու սիսեռով։ Այն ժամանակ հայերը հավատում էին, որ աստվածներին ձավարեղեն ու լոբազգիներ զոհաբերելով` իրենք կստանան աստվածների օրհնությունը, իսկ մյուս տարվա բերքն անպայման առատ ու որակյալ կլինի։

Անկախ նրանից, որ այսօրվա հայկական խնջույքները հայտնի են մսից պատրաստված կերակուրներով, այնուամենայնիվ հնում հայկական խոհանոցում միսն օգտագործում էին քիչ քանակությամբ։ Մսից ուտեստ պատրաստում էին միայն հատուկ տոներին և այն դեպքում, երբ աստվածներին կենդանի էին զոհաբերում։ Չ՞է որ նախկինում կենդանիներն ամբողջ ընտանիքի գոյությունը պահպանելու միջոցն էին։
Նաև ՏաՐեՀաՑը
Նոր տարվա սեղանին պարտադիր էր նաև անակնկալ պարունակող քաղցր հացը` Տարեհացը, որի մեջ մետաղադրամ էին դնում։ Ըստ ավանդույթի` մետաղադրամը երջանկություն է պարգևում նրան, ում բաժին է հասնում։ Այդ հացից բաժին էին հանում նաև ընտանի կենդանիներին։
