Թրումանի շոուն

Ֆիլմը՝ Թրումանի շոուն։

 Այս ֆիլմը ինձ անչափ դուր է եկել ապրել տեսախցիկների աշխարհում, կատարել սցենարները ինձ թվում է մարկանց 80% ի երազանքն է ։ Ֆիլմը դիտեցի ընկերներիսհետ, և նրանց նույնպես շատ դուր եկավ։ Դիտելուց հետո սկսեցինք քննարկել և պատկերացնել մեզ տեսախցիկների առջևում։ Դիտեք ֆիլմը՝ վստահ եմ, որ բոլորդ կհավանեք։

Կրկնվող օր

Ցանկանում եմ ասել, որ ֆիլմեր դիտում եմ և բավականին շատ սակայն ամեն ֆիլմ չի, որ ինձ դուր է գալիս։ Այս ֆիլմը ինձ բավականաչափ դուր է եկել, նաև խորհուրդ եմ տվել ընկերներիս դիտել։

Ես առաջինը որոշեցի դիտել «Կրկնվող օր» ֆիլմը քանի որ անունը ինձ հետաքրքիր թվաց և հետաքրքրություն առաջացրեց։

Եկեք մի փոքր ներկայացնեմ ֆիլմը։

Ֆիլ Քոննորսը, անցնում է գոյության մի քանի փուլ։ Սկզբում նա ոչինչ չի հասկանում,  սակայն հետո գիտակցում է իր արարքի հետևանքը։ Իսկ այս ամենից հետո ֆիլմի գլխավոր հերոսին պատում է հիասթափությունը։ Դե ինչ ավելի չեմ մանրամասնում, գնանք և դիտենք այս հրաշալի  ֆիլմը…

Սա է մարքեթինգը հետաքրքրեց դե գնացինք կարդալու

Գիրքը որի մասին ցանկանում եմ խոսել, ընթերցել եմ ամառային արձակուրդի ժամանակահատվածում :
Գրքի անվանումը՝ Սա է մարքեթինգը: Հեղինակ՝ Սեթ Գոդին։
Մինչև գրքի մասին խոսելը ցանկանում եմ ասել, ինչպես է այն հայտնվել ինձ մոտ։

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի քոլեջը՝ <<ԱԳԱԹ ԳՐՈՒՊ>> տնօրինության Թադևոսյան եղբայրներին հրավիրել էր մեզ հետ հանդիպման։ Հանդիպումից հետո Քոլեջին նվիրեցին երեք գիրք, մեկը արդեն կարդացել եմ անվանումը՝ Աշխարհի մեծագույն վաճառականը, որը նույնպես խորհուրդ եմ տալիս կարդալ շատ իմաստալից գիրք էր։

Գրքի մեջ ներառված է տարբեր մարքեթինգային խնդիրներ և եթե դուք ունեք, որևէ վաճառքի հետ խնդիր, որը ցանկանումեք շուտափույթ լուծում գտնեն ապա կարդացեք։ Գրքի մեջ ներառված է տարբեր մարդկանց կյանքի դրվագներ, որը ինձ շատ դուր են եկել… 🌞