19.10.2021

Համացանցից դուրս բերել Ջանի Ռոդարիի և դոնալդ Բիսեթի պատմվածքները.

  • 2-3 տարեկանների համար
  • 4-5 տարեկանների համար

Այ քեզ շաբաթ

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ
Ու գործի չգնացի`
Կորչի գործը- ասացի :
Լավ էր՝  արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:

Անտակ պարկը

_Հին շո՜ր, հին կոշի՜կ…
_Ա՛յ ծերուկ, ճերմակ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
-Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
-Հետոոո՞…

-Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
-Հետոոո՞…
-Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունի,
Էս թավան հատակ չունի,
Նախարար էլ ունեմ պարկում,
Որ կռիվ է մեզ տանում,

Բայց հայտնվեց հատակում:

Սատանան

Մարկոն և Միրկոն որևիցե   բայերին տեսնել չէին ուզում: Գիտե՞ք, չէ՞, բայերը գործողություն են ցույց ալիս: Եվ ոչ մի հարգանք  գործողությունների  նկատմամբ, անգամ ամենածերերի  ու ալեհերների, ովքեր ձեռնափայռով են քայլում:   Այդ սարսափելի ավազակները երեկ (որպես տնային առաջադրանք) պետք է խոնարհեին որոշ բայեր, դրանցով նախադասություններ կազմեին կամ մանկական ոտանավորներ գրեին:
Տեսեք, թե ինչ գրեցին այդ չարաճճիները.

Ես ուտում եմ պաղպաղակ,
Դու լպստում ես կրեմ,
Իսկ ո՞վ կվճարի հաշիվը:
Ով հիմար է բոլորից,
Ով վճարում է անընդհատ,
Դա   սատանան գիտի:

Նրանք ավելի երես առան ու շարունակեցին.

Ես գնում եմ Միլան,
Դու գնում ես Միլան,
Նա գնում է Միլան,
Մենք գնում ենք Միլան …
Իսկ այդ անտաշը
Թող գնա սատանայի մոտ:

Այդ խոսքերն ընկան մի սատանայի ականջը, և  նա տեղնուտեղը հայտնվեց այդ ավազակների կողքին: Երկվորյակների սենյակում թնդաց ամպրոպը, ուժեղ  ծծմբի հոտ եկավ, և ահա սատանան հանգիստ փռված է  բազկաթոռին.
-Ո՞վ պետք է գնար սատանայի մոտ,- խիստ հարցրեց նա` խաղալով իր պոչի հետ:
Մարկոն վախից քիչ էր մնում լեզուն կուլ տար, իսկ մշտական սուտասան Միրկոն,   վազեց դեպի պատուհանը և ձեռքով ցույց տվեց դեպի հրապարակը.
-Նա այնտեղ է, ձերդ ողորմածություն, նա այն կողմ վազեց:
Մարկոյի և Միրկոյիբախտները բերեց, սատանան պատուհանից դուրս թռավ և վազեց դեպի հրապարակ:  Նա որոշել է,  ինչ էլ որ լինի, դեղագործ Պանելիինպիտի  տանի, որը կանգնել էր իր դեղատան դռների մոտ ու վայելում էր երեկոյան օդը: Դեռ լավ է, որ սինյորա Պանելիին հաջողվեց փրկել իր ամուսնուն: Նա սատանային ցույց տվեց երաշխավորագիր, որը մի շատ կարևոր մարդ էր ստորագրել:

Թարս հարցեր
Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.

_Դարակները նրա համար են, որ նրա մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:

_Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ շարժում էին գլուխները և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր

մնալ ինչուիկ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել նրանց պատաս­խանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:

Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ, նա չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա հորինում էր նոր հարց. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և կատարեց զարմանալի հայտ­նագործություն. պարզվեց, որ այդ ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s