Տարվա հաշվետվություն-դեկտեմբեր

Շուտով ավարտին կմոտենա այս հրաշագեղ տարիներց մեկը։ Այս տարի ես տեղափոխվեցի երրորդ և վերջնական կուրսը, որտեղ առարկաներս մասնագիտական են։ Սեպտեմբեր ամսին սկսեցի պրակտիկաները մանկապարտեզում սկզբից փորձում էի երեխաների հետ ընկերանալ, նրանք նույնպես նոր էին հաճախում մանկապարտեզ : Պրակտիկան հաճախում եմ՝ Նարինե Մակարյանի և Էլինա Հակոբյանի խումբ։ Երեխաների հետ շատ եմ կապնվել , նրանք ինձ համար անկրկնելի էակներ են, որոնց հետ հանդիպեցի այս տարվա ընթացքում, նրանք եղան իմ այս տարվա ձեռքբերումներից մեկը։ Իսկ այժմ ներկայացնում եմ իմ կատարած աշխատանքները։

Գործնական աշխատանքները որոնք կատարել եմ մանկապարտեզում կարող եք տեսնել այստեղ ՝

Մասնագիտական զարգացում

Ընկեր Մարիետի դասաժամերին՝ բավականաչափ գիտելիքներ ստացանք , նոր մեթոդներ սովորեցինք որոնք մեզ բավականաչափ օգնեցին։ Մանկապարտեզում և նախագծերի իրականացնելու ժամանակահատվածում այդ մեթոդները ավելի հասկանալի դարձան ինձ համար։

Բաժին՝ Մանկական գրականություն Տարեկան հաշվետվություն՝ Տարեկան հաշվետվություն- մասնագիտական խոսքի զարգացում

Բաժին՝ Մասնագիտական խոսքի զարգացում ։ Տարեկան հաշվետվություն- մանկական գրականություն

Բաժին՝ Բանահյուսություն։ Տարեկան հաշվետվություն՝ Բանահյուսություն- հաշվետվություն

Տնտեսագիտության հիմունքներ դասից ես բավականաչափ բաներ եմ սովորել ապագա մասնագիտությանս վերաբերյալ․ ուսումնասիրել ենք Հ․Հ․ օրենքները, քննարկել ենք մի շատ հետաքրքիր թեմաներ։ Իսկ Մաթեմաթիկական պատկերացումների ձևավորման դասից, քննարկել ենք խաղեր, որոնց մի մասը իրագործել ենք մանկապարտեզում։

Տնտեսագիտություն

Մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

Ընկեր Նելլիյի դասի ժամանակահատվածում քննարկում ենք երեխաների Էկոլոգիական դաստիրակությունը, բավականին շատ նախագծեր ենք իրականացրել մանկապարտեզում, որը կարողեք տեսնել ներքևում՝

Բնագիտություն

Ընկեր Գայանե Թերզյանի հետ սովորել եմ ինչպես ճիշտ մատուցել հեքիաթը երեխաներին,որ նրանց նույնպես հաճելի և դուրեկան լինի։

Նախադպրոցական-մանկավարժություն

Ինձ համար կարևոր է նաև երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը, որը մեզ դասավանդում է ընկեր Նաիրան։ Ընկեր Նաիրայի դասաժամերին իրականացրել ենք առաջադրանքներ, խաղեր ենք կազմել, որոնք կարողենք իրականացնել խմբերում։ Ինձ շատ է դուր գալիս այս դասաժամը, անգամ կարող եմ ասել որ ժամանակը շատ շուտ է անցնում խաղերի միջոցով։

Ֆիզիկական դաստիարակություն

Ամանորին զուգընթաց երեխաների հետ պատրաստել ենք ամանորյա գլխարկներ և ամանորյա խաղալիքներ։

Տոնական տրամադրություն

Ես այսքանով ավարտում եմ իմ հաշվետվությունը։ Ցանկանալով ձեզ ձեռքբերումներով լի տարի, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ իմ սիրելի դասավանդողներ։

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s