21.01.2022 Հանելուկներ

ինչի՞ հիմա վրա են կազմվել

Նմանություն, համեմատություն, բնութագրում/նկարագրություն։

առանձնացնել օրնակներ ըստ կազմված ձևի

Թռչի ոտքերը կախ են,
Իջնի ծնկները շալակն են:
(մորեխ) Բնութագրում

Մի բան կա, բան չի նմանի,
Ձու կածի, հավ չի նմանի,
Չորս ոտք ունի, կով չի նմանի,
Շատ կաշխատի, մարդ չի նմանի:
(մրջյուն ) Նմանություն

Ինքը հողից, կյանքն արևից,
Մահը ջրից:
(աղ) Նկարագրություն

Ման եմ գալիս, հավ չեմ,
Լույս եմ տալիս, ճրագ չեմ:
(լուսատիտիկ) Համեմատություն

փորձել գրել հանելուկներ

Լեզու չունի՝ խոսում է,
Ոտքեր չունի՝ զբոսնում է,
Լուր է բերում մարդուն,
Մտնելով իր տուն։
(Նամակ)

Փշե մուշտակը հագին,
Մրգեր է դնում մեջքին,
Շրջում է անտառով,
Բերքը տանելով։
(Ոզնի)

Նարնջագույն է, նարինջ չէ,
Նապաստակի սիրելին է,
Աճում է հողի տակ,
Ասես սուր դանակ։
(Գազար)

Մի բան կա, բան չի նմանի,
Ձու կածի, հավ չի նմանի,
Չորս ոտք ունի, կով չի նմանի,
Շատ կաշխատի, մարդ չի նմանի:
(մրջյուն ) Նմանություն

Ման եմ գալիս, հավ չեմ,
Լույս եմ տալիս, ճրագ չեմ:
(լուսատիտիկ) Համեմատություն

Թռչի ոտքերը կախ են,
Իջնի ծնկները շալակն են:
(մորեխ) Բնութագրում

Մի գոմ կա մի խուրձ խոտ մեջը չի
մտնի,
Բայց հազարավոր զորք կա մեջը:
(մրջնանոց) Բնութագրում

Կատուն կանգնել է դեզին,
Պոչն օլորել է վզին:
(աղվես) Նկարագրություն

Ինքը հողից, կյանքն արևից,
Մահը ջրից:
(աղ) Նկարագրություն

Իմ գրած հանելուկները՝

Արև

Երկնքում է բայց ամպ չե

Կլոր է բայց գնդակ չե

Դեղին է բայց ծաղիկ չե

Տաքացնում է բայց խարույկ չե։

Աքաղաղ

Դուրս եմ գալիս երբ լույս է։

Ձայն եմ տալիս երբ լույս է։

Գազարագույն է բայց գազար չե։

Սուր ականջներով բայց շուն չե։

Անտառում է նա լինում։

Աղվես

Կարմիր եմ բայց ելակ չեմ։

Անտառում եմ ես լինում։

Ունեմ գլխարկ գլխիս վրա։

Եվ անձրևից հետոմիշտ երևում եմ բոլորին։

Սունկ

Սրսափն է հազարների,

Արքան է նա գազանների:

Առյուծ

Ինչ ասում եմ`կրկնում է,
Աչքերի դեմ երբ մթնում է,
Նա մոռացկոտ ու լուռ է:

Վանդակի մեջ նա գեղեցիկ, փառում է իր փայտերին։

Թութակ

Հունվարյան Հաշվետվություն

Հունվար ամիսը մեր կրթահամալիրում ստուգադտեսային է։ Այս հետաքրքիր շրջանում մասնակցել ենք նախագծերի, տարբեր հետաքրքիր դասընթացների և ծեսերի օրինակ `

Մարզական ստուգատես

Դիջիթեքի շրջանակներում մասնակցել եմ բնագիտատեխնիկական և ազգագրական ստուգատեսներին։

Բնագիտական ստուգատես։

Նախակրթարանում իրականացրել եմ՝ Ճանաչել թռչուններին և Կենդանիների աշխարհում , Ծիրածան Սովորել ենք կենդանիների ն և թռչուններին։

Ընկեր Թերզյանի հետ գնացել ենք ԵՊՄՀ- որտեղ շատ հետաքրքիր է անցել։

Ընկեր Աննայի հետ մասնակցել ենք սեմինարի ։ Խոսացել ենք Տիֆլոմանկավարժության մասին որը կարողեք տեսնել այստեղ՝

Դիջիթեքի շրջանակներում մասնակցել եմ՝

Սմմ դասընթացի և proget Marketing Դասընթացներին։

Մասնակցել եմ նաև Ղափամայի ծեսին ։

Եկեք ամփոոփեմ իմ այս ամիսը, որը իդյալական է անցել։ Ես կարողացա սովորել Սմմ ոլորտում ինչպես կարելի է էջեր վարել, չնայած նրան որ այս ամենը մենք անցել էինք առաջին կուրսում ընկեր Նելլի հետ։ Կատարել եմ նաև նախագծեր հետաքրքիր և կարևորը երեխաները մեծ սիրով մասնակցեցին։

24․01․2022

Ընտրել ,,Դպիր,, մանկավարժական ամսագրի հոդվածներից մեկը և քnնարկեկ։

Ագարակը որպես ուսումնական կենտրոն

Վերլուծություն՝

Կարևոր եմ համարում նաև նախակրթարանի երեխաները նույնպես այցելեն Ագարակ և սովորեն տեղեկություներ ձիերի մասին։ Երեխաների այցելությունների նպատակն է.

  • ճանաչել կենդանիներին, տեղեկություններ ձեռք բերել նրանց ծագման և կենսակերպի մասին
  • սովորողներին ընդգրկել կենդանիների խնամքի զարգացման գործընթացում
  • ծանոթանալ կենդանիների խնամքի նրբություններին, դրա համար անհրաժեշտ բոլոր գործիքներին

21.01.2022

Ուսումնասիրել տրված հանելուկները.

  • ինչի՞ հիմա վրա են կազմվել
  • առանձնացնել օրնակներ ըստ կազմված ձևի

Մի բան կաբան չի նմանի,
Ձու կածիհավ չի նմանի,
Չորս ոտք ունիկով չի նմանի,
Շատ կաշխատիմարդ չի նմանի:
(մրջյուն ) նմանությունան վրա է հիմնված


Ի՞նչ պարան է,
Ինքն է վրադ փաթաթվում:
(օձնմանություն

Ուր գնամ, հետս է:
(ստվերը) նմանություն

Գընդըլ, մընդըլ տատիկը,
Հանեց վրայի շապիկը,
Փախավ մտավ բաղնիքը:
(կարտոֆիլ) նմանություն

Մի գոմ կա մի խուրձ խոտ մեջը չի
մտնի,
Բայց հազարավոր զորք կա մեջը:
(մրջնանոցբնութագրում

Քույր ու եղբայր ենմեկն առավոտն է ծնվումերեկոյան մեռնում,
Մյուսը երեկոյան ծնվումառավոտը մեռնում:
(արևլուսինբնութագրում

Գլխին տուր,
Մեջը կուլ տուր:
(ընկույզբնութագրում

Սպիտակ է կաթի նման,
Կարմիր է վարդի նման,
Ման կգա մարգի նման:
(աքաղաղբնութագում

Թռչում է, թռչուն չէ,
Փոքրիկ է, մրջյուն չէ:
(մեղու) բնութագիր

  • փորձել գրել հանելուկներ

Երկնքում է բայց ամպ չէ։

կլոր է բայց լուսին չէ։

Արև

18.01.2022- Դոնալդ Բիսեթ պատմություն

  1. Կարդացեք Դոլադ Բիսեթը փոքրիկ պատմությունները:

Գեղեցկուհի կովի մասին

Եղել է, չի եղել, մի կով է եղել։ Անունն էլ՝ Գեղեցկուհի։ Նա, իսկապես, երկար ու սեւ թարթիչներով գեղեցկուհի էր։

Գեղեցկուհին արածում էր այն մարգագետնում, որտեղ ուղտափուշ էր աճում։ Շա֊ա֊ա՜տ ուղտափուշ։ Բայց Գեղեցկուհին ուղտափուշ չէր սիրում։

Երեկոները, երբ մութն ընկնում էր, նա այլեւս խոտ չէր արածում, այլ նայում էր, թե ինչպես են իրար ետեւից երկնքում վառվում աստղերը։ Երբեմն նա տխուր բառաչում էր, որովհետեւ ոչ ոք չկար, որ հետը խաղար։

Մի անգամ Գեղեցկուհին նույնիսկ մի երգ հորինեց․

Վառվիր աստղ, եւ փայլիր,
Մութ երկնքում դու թարթիր,
Ընկեր գտիր, որ խաղամ,
Եվ հետը խոտ որոճամ։

Ը՜մ֊մո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ֊ո՜ւ…

Եվ աստղն էլ նրան այսպես պատասխանեց․

Իմ խորհուրդը դու լսիր,
Պառկիր, պառկիր ու քնիր,
Ի՜նչ ես բարձր բառաչում։
Բառաչում ես՝ ձանձրացնում,
Բայց թե որ շատ ես ուզում,
Մութ երկնքում կշրջեմ
Եվ քեզ ընկեր կգտնեմ։

Պատահաբար այս զրույցը լսեց Լուսնի վրայի մարդը։ Նա աստղին ասաց, որ անհանգստանալու հարկ չկա, որ հենց ինքն էլ կօգնի Գեղեցկուհուն՝ մի ընկերուհի գտնել։ Եվ վերցնելով դույլը, բահը, երկաթե սկուտեղն ու մագնիսը, նա առանց երկար֊բարակ մտածելու Լուսնից ցած թռավ Երկրի վրա։ Իսկ չմոլորվելու համար լուսնի ճառագայթն ուղղեց դեպի այն մարգագետինը, որտեղ արածում էր Գեղեցկուհին։

Վայրէջք կատարելով, նա առաջին հերթին բահով քանդեց հավաքեց ուղտափշերը, լցրեց դույլի մեջ ու տարավ հեռու՝ թափելու։ Բայց դեռ մնում էր ամենագլխավոր գործը՝ ընկերուհի գտնել Գեղեցկուհու համար։ Հանկարծ նա լսեց, որ քիչ հեռվում ինչ֊որ մեկը փնչացնում է։

Ագաթա խխունջ էր․ նա մի կարեւոր տեղ էր շտապում։

Գեղեցկուհին էլ տեսավ խխունջին։ Շատ ուրախացավ ու լիզեց խխունջի գլուխը։

— Օգնեցե՜ք,— գոչեց Ագաթան։

Լուսնի մարդն ու Գեղեցկուհին ուզեցին օգնել, բայց խխունջի հետքն էլ չէր մնացել։

— Օգնեցե՜ք,— չգիտես որտեղից, բայց հավանաբար, կովի բերանից հազիվ լսվեց խխունջի ձայնը։

Կովը բերանը բացեց, եւ իսկապես, այնտեղից դուրս սողաց Ագաթա խխունջը։

— Դու կարող ես նորից ինձ լիզել, միայն թե՝ զգույշ,— ասաց խխունջը։

Գեղեցկուհին մի քիչ անհարմար զգալով, նորից, բայց այս անգամ շատ զգույշ, լիզեց խխունջի խեցին։

— Ի՜նչ լավ է,— ասաց Լուսնի մարդը։— Հիմա դու ընկերուհի ունես, եւ ես հանգիստ խղճով կարող եմ տուն վերադառնալ։ Քո կողմից էլ կբարեւեմ աստղին։ Բոլոր ուղտափշերը արմատախիլ եմ արել եւ նետել եմ, իսկ դույլ ու բահը նվիրում եմ քեզ։ Կարող ես դրանցով խաղալ որքան սիրտդ ուզի։ Ցտեսություն, իմ Գեղեցկուհի։

Եվ այս խոսքի վրա Լուսնի մարդը ցատկեց անցավ կովի վրայով։

— Հիմա իմ մասին էլ երգ կհորինես,— գոչեց նա։

Հավանաբար, նա հիշեց այն կովի մասին հորինված երգը, որը ցատկել էր Լուսնի վրայով։

Հետո նստեց երկաթե սկուտեղին ու վեր նետեց մագնիսը։ Մագնիսը իր ետեւից քաշեց սկուտեղը։ Եվ այսպես, մարդը հասավ մինչեւ Լուսին․ որսում էր մագնիսը ու վեր նետում, իսկ մագնիսն էլ դեպի իրեն էր քաշում երկաթե սկուտեղը։

Երբ աստղը իմացավ, որ Գեղեցկուհին ընկերուհի է գտել, շատ ուրախացավ եւ սկսեց ավելի պայծառ փայլել։ Լուսինը՝ նույնպես։

Փոքրիկ վագր Բինքիի մասին, որի շերտերն անհետացել էին

Մի անգամ վագր֊մայրիկը որոշեց քաղցր կարկանդակ թխել։ Նա այնպիսի ջանասիրությամբ էր շաղում խմորը, որ ալյուրն ու շաքարափոշին բռնել էին ամբողջ խոհանոցը։

Հենց այդ պահին էլ ծնվեց փոքրիկ Բինքին։ Վագր֊մայրիկը նայեց փոքրիկին ու զարմացավ․

— Իսկ ո՞ւր են կորել խո շերտերը։ Ինչ արած… Թեկուզ առանց շերտերի էլ, միեւնույն է, մենք կսիրենք քեզ։

Բայց Բինքին գիտեր, որ վագրերը պետք է շերտավոր լինեն։ Եվ նա, առանց ժամանակ կորցնելու, վազեց իր շերտերը որոնելու։

Սկզբում նա հանդիպեց մի սերժանտի։ Սերժանտի թեւքին երեք շերտ կար։

— Խնդրում եմ, այդ շերտերից մեկն ինձ տուր,— աղերսեց Բինքին։

— Զգաստ կանգնիր, երբ զինվորականի հետ ես խոսում,— փոքրիկ վագրի վրա բղավեց սերժանտը։— Ես ավելորդ շերտեր չունեմ, որ քեզ տամ։

Բինքին շարունակեց ճանապարհը եւ մի թուջե ցանկապատ տեսավ։ Մի մարդ ներկում էր այդ ցանկապատը։ Բինքին այնքան սպասեց, մինչեւ նա ավարտեց գործը։ Ու երբ մարդը հեռացավ, Բինքին նախ մի կողով, հետո մյուսով հպվեց ցանկապատին։ Ներկը քսվեց նրա մորթին, եւ փոքրիկ վագրը դարձավ շերտավոր։

Բինքին վազելով տուն եկավ, որպեսզի մայրիկին ցույց տա իր շերտերը։ Բայց շատ շոգ էր, արեւը սաստիկ կիզում էր, եւ ներկն սկսեց հալվել ու ծորալ, այնպես որ քիչ անց Բինքիի վրա դարձյալ ոչ մի շերտ չմնաց։

Այդ պահին էլ նա հանդիպեց զեբրին։ Բինքին զարմանքից քարացավ․ ինչքա՜ն շատ շերտեր կան զեբրի մեջքին։

Եվ դա շատ անարդար բան էր։

Բինքին նստեց ու սկսեց աղիոզորմ լաց լինել։

— Ինչո՞ւ ես լալիս, փոքրիկ,— հարցրեց նրան զեբրը։

— Ի՜֊ի՜֊ինչո՞ւ ես շերտավոր չեմ,— բողոքեց Բինքին։

— Խե՜ղճ փոքրիկ,— ասաց զեբրը եւ քնքշորեն լիզեց Բինքիին։— Իսկ դու լավ համ ունես, շատ հաճելի համ։— Եվ նա նորից լիզեց։— Քաղցր կարկանդակի համ է…

Նա շարունակեց լիզել Բինքիին, եւ հանկարծ փոքրիկ վագրի մեջքին մեկը մյուսի ետեւից հայտնվեցին մուգ շերտերը։

Նա տուն վազեց ու ձայն տվեց մորը․

— Մայրի՜կ… Տե՜ս, ես էլ եմ շերտավոր։

— Իսկապես,— ուրախացավ վագր֊մայրիկը։— Ո՜ւմ մտքով կանցներ… Երեւի շաքարափոշին ու ալյուրն են ծածկել քո շերտերը, երբ ես քաղցր կարկանդակ էի թխում։

Վագր֊մայրիկը շատ գոհ էր եւ զեբրին թեյի հրավիրեց։


Թեյելիս զեբրը մի խուրձ խոտ կերավ, իսկ Բինքին՝ մի կտոր քաղցր կարկանդակ։

Ղիփն ու գիհին

Հեռավոր, շատ հեռավոր ժամանակներում բլուրների միջեւ ընկած աճում էր գիհին։

Նա երբեք քաղաք չէր տեսել, բայց շատ լավ գիտեր, թե ինչպիսին է քաղաքի կյանքը, որովհետեւ քամին միշտ էլ նորություններ էր բերում։

Քամին ծովից թռչում էր նախ դեպի քաղաք, իսկ հետո անմարդաբնակ կանաչ բլուրներով հասնում էր հովիտ, որտեղ աճում էր գիհին։ Եվ ծառը մերթ լսում էր ծովային շոգենավերի շչակների ձայնը, մերթ շների հաչոցը, մերթ մանուկների ծիծաղը, մերթ էլ ինչ֊որ մեկի հեռախոսային զրույցը։ Նրան էին հասնում ճայերի ճիչերն ու շոգեքարշերի սուլոցները։ Քամին նրան էր հասցնում բազմաթիվ ձայներ։

Գիհին սիրում էր լսել քամուն, ու երբ քամին մեղմանում էր, ծառն սկսում էր ձանձրանալ ու իրեն միայնակ էր զգում։ Շուրջը ոչ ոք չկար, միայն արեւն էր գլխավերեւում, կամ էլ լուսինն ու աստղերը։ Երբեմն նրա ճյուղերին նստում էին թռչունները, բայց դա էլ հազվադեպ էր պատահում։

Եվ մի գեղեցիկ առավոտ գիհին հանկարծ լսեց՝ թըմփ, թ ը մ փ, Թ Ը Մ Փ․ ձայնն ավելի էր սաստկանում, ս ա ս տ կ ա ն ո ւ մ, Ս Ա Ս Տ Կ Ա Ն Ո Ւ Մ։ Եվ հետո բլրակի գագաթին հայտնվեց Փ Ի Ղ Ը, որի անունը Ղ Ի Փ էր։

— Բարեւ,— ասաց փիղը։

— Բարեւ,— պատասխանեց գիհին։— Քո անունը Կենգուրո՞ւ է։

— Ինչպես թե… Ես փիղ եմ, անունս էլ՝ Ղիփ է։

— Ա՜֊ա՜,— ասաց գիհին։— Ուրախ եմ որ քեզ տեսա։

— Գիտե՞ս,— ասաց Ղիփը,— մեջքս քոր է գալիս։

Փիղը նստեց գիհու տակ ու մեջքը սկսեց քսել ծառաբնին։ Եվ քորն անմիջապես անցավ։

Եվ գիհին նրան առաջարկեց․

— Այն դեզից մի խուրձ խոտ վերցրու, նստիր կողքիս եւ մի քիչ զրուցենք։ Իսկ թե ուզենաս, ես նորից կքորեմ քո մեջքը։

Ղիփը մի խուրձ խոտ բերեց ու նստեց գիհու տակ, խոտն էլ դրեց կողքին, որ սիրտն ուզելուն պես՝ մի քիչ ուտի։ Փղերը խոտ շատ են սիրում։ Շոկոլադով թխվածքն էլ են սիրում, միայն թե Ղիփը թխվածք չուներ։

Այսպես նստած զրուցեցին, հետո փիղը ննջեց։ Եվ հովտում դարձյալ տիրեց լռություն։

Հանկարծ, որտեղից որտեղ, հայտնվեց մի պառավ։ Նստեց նրանց կողքին ու սկսեց կար անել։ Կարը արեց֊վերջացրեց եւ այն է ուզում էր ասեղը պահել, բայց անզգուշաբար ձեռքից գցեց խոտի դեզի մեջ։

Այո՜, հեշտ բան չկարծեք խոտի դեզում ասեղ գտնելը։

— Արթնացի՛ր,— ձայն տվեց նա փղին։— Օգնի՛ր, որ գտնեմ իմ ասեղը։

— Ղիփը արթնացավ ու մտածեց․ «Իհարկե, հեշտ բան է խոտի դեզում ասեղ գտնելը․ ոչ ոքի համար հեշտ բան չէ, բացի փղից»։

Նա կնճիթը ձգեց, փչեց խոտի վրա․ խոտը ցրիվ եկավ, իսկ ասեղը մնաց այնտեղ, ուր ընկել էր։ Չէ՞ որ ասեղը խոտից ծանր է։

— Այ ապրես,— ասաց պառավը եւ փղին շոկոլադով թխվածք տվեց։

Երբ պառավը գնաց, Ղիփը նստեց գիհու տակ, սկսեց խոտ ուտել, քորեց մեջքը, իսկ հետո ականջ դրեց քաղաքային նորություններին, որոնք բերում էր քամին։

Գիհին շատ ուրախ էր, որ փիղն ընդմիշտ մնաց իր հետ։

Նելսոնն ու Հավը

Ամառային մի տաք երեկո դեպի այն սյունը, որի վրա կանգնած է ծովակալ Նելսոնի արձանը, սահեց մի թեթեւ ամպիկ։

— Բարի եղիր, լվա ինձ,— խնդրեց նրան ծովակալ Նելսոնը։

— Հաճույքով,— պատասխանեց ամպիկը, եւ լորդ Նելսոնին անձրեւով ողողեց ու նրա դեմքից մաքրեց կուտակված փոշին։

— Շնորհակալություն,— ասաց Նելսոնը։— Դու երեւի կախարդակա՞ն ամպիկ ես։

— Թերեւս, միլորդ,— պատասխանեց ամպիկը։

— Իհարկե, կախարդական ես,— ասաց լորդ Նելսոնը։— Միայն կախարդական ամպերն են խոսել կարողանում։ Լսիր, ամպիկ, ես այսպես միայնակ շատ եմ տխրում ու ձանձրանում։ Մեկը չկա, ուրի հետ մի քիչ գոնե զրուցեմ։

— Իսկ դու հեռադիտակով նայիր,— ասաց ամպիկը,— ու եթե մեկնումեկին կտեսնես եւ կկամենաս զրուցել հետը, ես լուր կտամ նրան։

Ծովակալ Նելսոնը հեռադիտակը մոտեցրեց աջ աչքին (ձախ աչքը նա կորցրել էր ճակատամարտի ժամանակ) եւ զննեց Թրաֆալգարյան հրապարակը, հետո Սթրենդն ու Ռայթհոլլը, եւ նույնիսկ սուրբ Մարտինի նրբանցքը․ եւ հենց այդ նրբանցքում էլ տեսավ փողոցն անցնող մի հավի։

— Իսկ ինչո՞ւ է հավը կտրում֊անցնում փողոցը,— հարցրեց լորդ Նելսոնը։

— Չգիտեմ,— պատասխանեց ամպիկը։— Կանչե՞մ նրան։

— Այո, խնդրում եմ,— ասաց լորդ Նելսոնը։

Ամպիկը սահեց հավի վրայով ու ասաց․

— Քեզ հետ լորդ Նելսոնը ուզում է զրուցել։

Հավն իրեն շոյված զգաց եւ շտապեց դեպի սյունը։ Ծովակալ Նելսոնը ցած իջեցրեց նավասանդուղքը, եւ հավը բարձրացավ հուշասյան ծայրը։ Նելսոնը շատ ուրախ էր այդ հանդպիման համար։

— Անունդ ի՞նչ է,— հարցրեց նա։

— Մարթա, միլորդ,— պատասխանեց հավը։

— Հապա, ասա ինձ, Մարթա, ինչո՞ւ էիր կտրում֊անցնում փողոցը,— հարցրեց լորդ Նելսոնը։

— Գիտեք, միլորդ,— պատասխանեց Մարթան,— որեւէ մեկի նախաճաշի համար փողոցի մի կողմում հավկիթ ածելուց հետո, անցնում եմ փողոցի մյուս կողմը, որպեսզի այնտեղ էլ նախաճաշի համար որեւէ մեկը հավկիթ ունենա։

— Հավկի՜թ,— երազանքով կրկնեց լորդ Նելսոնը։

Նա խորը հառաչեց եւ այտի վրայով նույնիսկ մի կաթիլ արցունք սահեց վար։

— Մի լացեք, միլորդ,— ասաց Մարթան։— Ուզո՞ւմ եք, ես այստեղ կմնամ ու ամեն առավոտ ձեր նախաճաշի համար մի հավկիթ կածեմ։

Եվ այդպես էլ արեց։

Երբեմն ամպիկը վերադառնում ր, որպեսզի անձրեւով լվա նրանց։ Հիմա լորդ Նելսոնը զրուցակից ուներ ու այլեւս իրեն միայնակ չէր զգում, ինչպես առաջ։ Եվ, բացի այդ, ամեն առավոտ նա մի թարմ հավկիթ էր ստանում նախաճաշի համար։

2․Փորձեք գրել նմանատիպ փոքրիկ պատմություն:

Այծը որը վախենում էր միջատներ ուտել։

Լինում է չի լինում մի այծ է լինում։ Նրա անունը Թագուհի է լինում։ Նա երկար մազերովկապույտ աչքերով իրական թագուհի էրԹագուհուն միշտ ախոռում էին պահումսակայն մի օր նրան դուրս հանեցին դաշտ արածելու։ Խոտերին նայելով Թագուհինվախենում էր ուտելքանի որ միջատներ կան խոտերի մեջ և չեր ցանկանում վնասելիրենց։ Երեկոյաներբ մութը ընկնում էր նա գնում էր ախոռ և սկսում էր ուտելհավաքված և իր առջև դրված ամբողջ խոտը:

Թագուհին մի մտածմունք ուներ որը ստիպում էր նաև չքնելնա նայում էր հրաշագեղաստղերին և կիսվում էր աստղերից ամենափայլունի հետԱսում էր որ ընկեր է ուզումորը նրանից կտարբերվի , այդ ժամանակ մի աստղ է ընկնում և այծը ժպտում էհասկանալով որ մի օր իր երազանքը կկատարվիՀաջորդ օրը առավոտյան մի կովբերեցինանունը՝ Լյուսնակ։ Այծը և Լյուսնակը սկսեցին արածել միասիննույն դաշտում ։Այծը կիսվում էր իր մտքերով որ միշտ վախեցել է ուտել խոտը այգու քանի որ վախեցել էկսպանի միջատներին։ Լյուսնակը նրան հավաստիացնում էր որ այտեղ միջատ չկա ևնրանք սկսում էին արածել մինչ ուշ երեկո։ 

Արևը ու Փիղը

Անտառի խորքում փղերի մի ամբոխ էր բնակվում։ Սիսիյի որդին՝Վիկին սիրում էր արևըև երբ մի օր դուրս եկավ արևը տեսնելու կնճիթը բարձրացրեց և արևին իր մեջ քաշեց։

Արևը բղավեց օգնեցեք

Իսկ Վիկին պատասխանեց այսպես ավելի լավ կլինի դու միշտ իմ հետ կլինես։

Երբ մութը ընկավ լուսինը արևին էր ման գալիս բղավելով որտեղ ես արև։ 

Արևը կրկին բղավում էր օգնեք ինձես այստեղ ինձ շատ անհարմար եմ զգում։

Այս ամենը լսում է Վիկին նստում և խոսում է արևի հետ։

Բարև ես Վիկին եմորի կնճիթի մեջ հայտնվել ես դու։

Ես Արևն եմ հանիր ինձ այստեղից , եթե ես ձեզ չջերմացնեմ բոլորդ կմրսեք։

Վիկին պատասխանում է ախր ես քեզ այնքան եմ սիրում որ չեմ կարող քեզ բաց թողնել։Երբ Վիկին քնեց արևը նրան շարժվելով տարավ դեպի լոլիկի մոտ նստեցին բարձրացան  երկինք, որից հետո փոքրիկ Վիկին ծանոթացրեց լուսնի և աստղերի հետ։

Մանդարինը և ընկերները

Խոր քաղաքներից մեկում ապրում էր մի մանդարին , որը պատմում էր իր պատմությունը։ Ինչ մտածեցիր՝ որ իմ անունը բոլոր մանդարիների պես է լինելու, ոչ ես տարբերվող եմ բոլոր մանդարիներից իմ անունը ՝ Ֆիոնետա է։ Իմ պճեղները մանուշակագույն են, ես ունեմ վարդագույն ատամներ, դեղին քթեր, և կարմիր ոտքեր։ Ես ապրում եմ հեծանիվների հետ մեկ բակում , նրանք այնքան գեղեցիկ են։ Նրանք զրուցում են ինձ հետ ամեն օր, սակայն մեկ բանից եմ տխրում, որ ժամանակ չեն կարողանում հատկացնել ինձ նրանց հետ ման տալու համար։ Իմ ընկերներից մեկը նաև լոլիկն է, որը միշտ իմ կողքին է գտվում նա պատմում է այն հազարավոր կենդանիների մասին որոնց տեսել է անտառում։ Մի որ նա պատմեց թե ինչպես է երկնքից թռել կենդանիների վրա և ծանոթացել առյուծի հետ։ Իսկ իմ հեծանիվի ընկերներից մեկը լսելուց Լոլիկի պատմությունը, սկսեց պատմել իր արկածների մասին։ Մի անգամ նրան վարել էր արջը, նրան տարել էր խոր անտառ, որից հետո ցատկել էին ձորի վրայից։ Նա շատ վախեցած և տպավորված էր հետ եկել խոր անտառից։

Դանիել Պենակ ««Մարմնավորել»-ի ներկա ժամանակաձևը»

  1. Կարդա հոդվածը հատվածաբար:
  2. Յուրաքանչյուր հատվածից հետո առաջ քաշված խնդիրը ներկայացրու նախակրթարանի սանի համար:

ԵՍ դա չեմ կարողանա- Ոչ մի երեխա, մեծահասակ չպետք է անի այս արտահայտությունը որ ես չեմ կարող։ Քանի որ բոլորս ամեն բան կարող ենք անել, սակայն հարկավոր է բավականին մեծ ցանկություն։ Դպրոցներում սովորում են հազարավոր աշակերտներ, որոնք չունեն մտավոր խնդիրներ սակայն մեկը լավ է սովորում իսկ մյուսը ոչ, ինչու քանի որ ցանկություն չունի սովորելու եթե ցանկություն ունենա մի գուցե լավ սովորողից ավելին սովորի։

Երկրորդ հատվածԲավականին շատ մարդիկ հուսահատվում են երբ սխալվում են ։ Նախակրթարանի և դպրոցական երեխաները ավելի շատ են հուսահատվում երբ օրինակ դասերը արած անգիր գնում են դասի և դասատուն ասում է սխալ ես պատասխանում արդյոք հարկավոր է այսպիսի մոտեցումը։

Երրորդ հատված- Եթե մի դասատու ինձ ցույց տա մի երեխա որը ոչինչ չգիտի ես նրան մանկավարժ չեմ կարող համարել ինչու քանի որ ամեն երեխա ունի տարբեր ընդունակություներ օրինակ եթե մեկ երեխա չի սովորում մաթեմաթիկա դա չի նշանակում որ նա ծույլ երեխա է ։

Չորրորդ հատված— Իմ կարծիքով ամեն դաստիարակ և դասատու պետք է կարողանա երեխայի հետ որոշ չափով ընկերական հարաբերությունների մեջ մտնել քանի որ տեսնել օրինակ՝ չսովորող երեխա, սակայն ընդհունակություններով պետք հասկանալ նրա հոգեբանական վիճակը։

Հինգերորդ հատված- Նախակրթարանի երեխաների ուշադրությունը ամենաշատը կարելի է գրավել 15 րոպե։ Ամեն իրականացված դաս հարկավոր է ունենա հետաքրքրություններ և խաղեր որպեսզի երեխաները չհոգնեն։

Վեցերորդ հատված-Երեխաների համար հոգնեցուցիչ է ամեն անգամ լսել նույն դասերը նույն բովանդակությամբ դրա համար ավելի լավ չի ընկալվում դասերը իմ կարծիքով խաղային կամ փոփոխված դասընթացները ավելի լավ կմբռնվեն երեխաների կողմից։ Համամիտ եմ նաև որ դժվար է ամեն անգամ դաստիրարակների կամ դասատուների համար դասերը փոփոխել, սակայն եթե ցանկանում ենք ունենալ լավ արդյունք հարկավոր է միքիչ ջանք գործադրել։

Ութերորդ հատված- Ամեն ուսուցիչ հարկավոր է ունենա, տեղեկություն բացակայող աշակերտի մասին։ Ճիշտ չեմ համարում երբ դասատուն երեխային նկատում է միայն այն ժամանակ երբ մատյանի մեջ ներկա բացակա է անում։

3․Բեր օրինակներ նախակրթարանից:

Երբ նախակրթարանում նախագիշ էի իրականացնում և երեխաները պետք է հաշվեին թվերը։ Երեխաները հաշվում էին մինչև 10ը սակայն երբ հերթը հասավ Արիանային նա հաշվեց 5ը հարցրեցի ինչու չես հաշվում թվերը նա ասաց չեմ կարողանում։ Ես նրան ասացի, որ չեմ կարողանում չի կարելի ասել արի մեկ անգամ վերհիշենք քո ընկերների հետ թվերը վերհիշելուց հետո նրա մոտ տպավորվեց թվերը։

Ես դա երբեք չեմ կարողանա

1

– Պարո՛ն, ես դա երբեք չեմ կարողանա, ու վերջ։
– Ի՞նչը:
– Չեմ կարողանա։
– Իսկ դու ի՞նչ ես ուզում կարողանալ:
– Ոչինչ: Ոչ մի բան էլ չեմ ուզում:
– Ուրեմն՝ ինչի՞ց ես վախենում:
– Դե, ես դա չէի ուզում ասել:
– Ի՞նչ ես ուզում ասել:
– Այն, որ ոչինչ չեմ կարողանում, ու վերջ:
– Գրի՛ր գրատախտակի վրա մեզ համար. «Ես դա երբեք չեմ կարողանա»:

«Ես դա երփեք չեմկարողանա»:
– Դու սխալ ես գրել: Ոչ թե «երփեք», այլ «երբեք». ուղղի՛ր: Ինչպես նաև «չեմ կարողանա»-ն այդպես չի գրվում: Ժխտական «չեմ» օժանդակ բայը գրվում է առանձին:
— Ես դա երբեք չեմ կարողանա։
– Լավ, իսկ ի՞նչ է այդ «դա»-ն՝ ըստ քեզ:
– Չգիտեմ:
–Ի՞նչ է դա նշանակում:
— Չգիտեմ:
— Հարկավոր է իմանալ, չէ՞ որ հենց դրանից ես դու վախենում:
– Ես չեմ վախենում:
– Չե՞ս վախենում:
– Ո՛չ:
– Չե՞ս վախենում, որ դա չես կարողանա:
– Ո՛չ, ինձ համար միևնույնն է:
– Ինչո՞ւ:
– Միևնույնն է, այսինքն՝ թքած ունեմ:
– Ի՞նչի վրա թքած ունես:
– Այս ամենի վրա:
– Կարո՞ղ ես գրել դա գրատախտակին։
– Ի՞նչը: «Թքած ունե՞մ»-ը:
– Այո՛:
– Այո՛, կարող եմ:
«Ես թքածունեմ դրավրա»:
– «Դրա վրա»-ն գրվում է առանձին, «թքած ունեմ»-ը՝ նույնպես։
«Ես թքած ունեմ դրա վրա»:
– Դե, ուրեմն ասա, ինչ է նշանակում այստեղ այդ «դրա»-ն:
– …
– «Դրա»-ն ի՞նչ խոսքի մաս է:
– Ես հենց դա էլ չգիտեմ:
– «Հենց դա»-ն ի՞նչ է:
– Հենց դա էլ ինձ զզվացնում է:

2

Այդ տարի մենք՝ ես ու աշակերտներս, հարձակվել էինք այդ բոլոր «այս», «ամեն ինչ», «այստեղ», «այնտեղ»-ների վրա:

Հենց դրանցից էլ սկսեցինք քերականական բաստիոնների պաշարումը: Եթե ցանկանում ենք ինչպես հարկն է արմատավորվել մեր առարկայի ներկա ժամանակաձևում, պարտադիր պետք է այդ խորհրդավոր խոսքի մասերի հարցը լուծենք. դրանք շատ են դիմադրում մեր «մարմնավորվելուն»։ Այսպիսով, առաջին հերթին սկսեցինք անհայտ իմաստով դերանունների որսը: Այս խորհրդավոր բառիկները նման են թարախակույտի, որն անհրաժեշտ է միայն բացել: Նախևառաջ` «դա»-ն: Սկսեցինք հանրաճանաչ «դա»-ից, նրանից, որը ոչ ոք չէր հասկանում: Հանգիստ թողնենք սահմանումը ՝ «առարկա ցույց տվող ցուցական դերանուն», որն ասես չինարեն լինի այն առաջին անգամ լսող աշակերտի համար: Եկեք բացենք նրա որովայնը, դուրս հանենք այնտեղից բոլոր հնարավոր իմաստները, այնուհետև պատշաճ կերպով տեղը դնենք ուսումնասիրած ներքին օրգանները՝ վրան փակցնելով քերականական պիտակը: Քերականագետները դրա մեջ ինչ-որ անորոշություն են տեսնում: Եկեք, այնուամենայնիվ, պարզաբանենք դա: Տղային, որ դասի ժամանակ հոխորտում էր՝ ցույց տալով իր ուժը, «դա»-ն հիվանդագին կերպով հիշեցնում էր այն մաթեմատիկական առաջադրանքը, որի վրա շատ երկար գլուխ էր ջարդել: Առաջադրանքը հուսահատության է հասցնում՝ գրիչը թռչում է մի ուղղությամբ, տետրը՝ մեկ այլ (ես երբեք այլևս դա չեմ հասկանա, թքած ունեմ դրա վրա, դա ինձ զզվացնում է, և այլն), և տղային դասարանից դուրս են հանում, այնուհետև հաջորդ՝ ֆրանսերենի դասին նա մի նոր դժվարության է բախվում, այս անգամ արդեն քերականական, որը նրան հիշեցնում է նախորդի մասին, և ահա կրկին մի նոր նոպա:
– Ասում եմ ձեզ, դա երբեք չեմ հասկանա: Պարո՛ն, դպրոցն ինձ համար չէ:

(Սիրելիս, սա արդեն ազգային նշանակության խնդիր է, որը շուտով կդառնա հարյուր տարեկան: Գնա՝ պարզի՛ր՝ դու ես դպրոցի համար, թե՞ դպրոցը՝ քեզ համար: Դու անգամ պատկերացում չես կարող ունենալ, թե ինչ կրքեր են եռում այդ թեմայով կրթական Օլիմպոսում):

– Ասա խնդրեմ, երեք տարի առաջ կմտածեի՞ր, որ մի օր կհայտնվես չորրորդ դասարանում:
– Եթե անկեղծ՝ ոչ: Ինձ նույնիսկ ուզում էին երկրորդ անգամ թողնել երկրորդ դասարանում:
– Դե, ահա: Այնուամենայնիվ, դա պատահեց, ու դա նշանակում է, որ կարողացել ես:

Ինչպես ասում են, որպես հին ընկեր, կասեմ քեզ, որ ամեն բան այդքան էլ հիանալի չէ, հարցը այսպես թե այնպես լուծվում է և այն էլ բարձր մակարդակով, բայց այնուամենայնիվ դա պատահեց, դա իրական փաստ է, մենք բոլորս այստեղ ենք, քեզ հետ մի ամբողջ տարի կսովորենք աշխատել դրա վրա, կփորձենք լուծել շատ տարբեր խնդիրներ՝ սկսած ամենահրատապից, հաղթահարել այն վախը, թե՝ ոչինչ չի ստացվում, կանխել ողջ մեղքը դրա վրա բարդելու ու թքած ունենալու փորձը:

Այս քաղաքում կան շատ մարդիկ, որոնք վախենում են, որ «դա» իրենք չեն կարողանա, կարծում են, որ թքած ունեն դրա վրա… Բայց իրականում այդքան էլ այդպես չէ. նրանք ձևացնում են, գնում են հոսանքի ուղղությամբ, բղավում են, գլուխները պատերին են տալիս, կոտրատվում են ինչքան որ կարողանում են, բայց եթե աշխարհում կա մի բան, որի վրա նրանք իսկապես թքած չունեն, հենց այդ նույն «դա»-ն է, որ զզվեցնում է նրանց ու թունավորում նրանց կյանքը:

– Ասում եմ, չէ՞, դրանից ոչինչ դուրս չի գա:
– Լավ, հիմա կտեսնենք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ «դա»-ն ու «ոչինչ»-ը: Քանի որ խոսեցինք այս մասին, միևնույն ժամանակ կփորձենք հասկանալ նաև «չկարողանալ» բայը: Այս բայը սկսել է արդեն ազդել նյարդերիս վրա:

Այսպիսով, այս տարի մենք զննեցինք այդ բոլոր «դա», «ամեն ինչ», «ոչինչ»-ները: Ամեն անգամ, երբ դասի ժամանակ դրանք հայտնվում էին, փորձում էինք գտնել, թե ինչ էր թաքնված այդ ձանձրալի բառիկների ետևում: Մենք դատարկեցինք անսահման մեծ պարկերը՝ դեն գցելով նրա միջից այն ամենը, ինչը կարող էր ծանրացնել անկման եզրին կանգնած «վատ սովորող» աշակերտի նավակը: Մենք դրանց միջից հանեցինք ամեն բան անմնացորդ, ինչպես խորտակվող նավից հեռացնում են ջուրը, բայց մինչ նավից դուրս գցելը մանրամասն զննեցինք դրանց պարունակությունը:

«Դա» -ն առաջին հերթին մաթեմատիկական խնդիր է, որից էլ հենց ամեն ինչ սկսվեց:
«Դա» -ն երկրորդ հերթին կրակի վրա յուղ լցնող քերականկան վարժություն է: («Պարո՛ն, քերականությունն ինձ մաթեմատիկայից էլ շատ է մտահոգում»)։

Եվ այսպես շարունակ. «դա»–ն ոչ մի կերպ չստացվող անգլերենն է, «դա» –ն տեխնոերաժշտությունն է, որը նրան «հոգնացնում է», ինչպես որ մնացած բոլոր բաները (տասը տարի հետո նա կասի, որ «հավես չունի», իսկ ևս մի տասը տարուց՝ «ուժասպառ եմ»), «դա»–ն, ինչ-որ մի արդյունք է, որ չափահասները միշտ սպասում են նրանից (միանգամայն ապարդյուն), կարճ ասած ՝ «դա»-ն ներկայացնում է դպրոցական կրթության բոլոր կողմերը:

Այստեղից ևս մեկ «դա», այն մեկը, որի վրա «թքած ունեմ» (ուսուցիչների լսողությունը ստուգելու համար, որպես հստակեցում, ավելացնենք «արհամարհել», «թքել» բայերը: Եվս մի քսան տարի, և այս ցուցակին կավելանա «մոռանալը»).

«Դա»-ն սեփական ձախողումների ամենօրյա խոստովանությունն է:
«Դա»-ն այն կարծիքն է, որ իր մասին կազմում են չափահասները:
«Դա»-ն նվաստացման զգացում է, որ նա նախընտրում է վերափոխել ուսուցիչների նկատմամբ անտելության, իսկ լավ սովորողների նկատմամբ՝ արհամարհանքի:

Հենց այստեղ էլ ահա հրաժարվում են հասկանալ «դա»-ն, որից «ոչինչ» չի կարող ստացվել, ունենում են մշտական ցանկություն՝ լինելու ոչ թե այստեղ, այլ ինչ-որ մի այլ տեղ՝ «այնտեղ», զբաղվելու ոչ թե «սրանով», այլ միանգամայն այլ բանով, կարևոր չէ՝ որտեղ, կարևոր չէ՝ ինչով:

Այս «դա»-ի մանրամասն մշակումը աշակերտներիս ցույց տվեց, թե ինչպես են իրենք իրենց տեսնում՝ ճանապարհից շեղված զրոներ, որոնք թափառում են ինչ-որ անհեթեթ աշխարհում և նախընտրում են թքած ունենալ դրա վրա, քանի որ այդտեղ նրանց ոչ մի ապագա չի սպասվում:

«Պարո՛ն, նրանք անգամ երազանք չունեն»: Ապագա չունեն:

«Դա» կամ էլ՝ անապագա կյանք:

Բանն այն է, որ երբ դու քո առջև որևէ ապագա չես տեսնում, ներկայում էլ քեզ ոչ մի կերպ չի հաջողվի հիմնավորվել: Եվ ահա, նստած ես սեղանիդ մոտ, բայց ինքդ միանգամայն այլ վայրում ես, որտեղ ափսոսանքից բացի ուրիշ ոչինչ չկա, որտեղ ժամանակը կանգ է առել, որտեղ տառպանքներդ հավերժական կլինեն ու դրանց համար պարտադիր ինչ-որ մեկը պետք է հատուցի և այն էլ ամբողջությամբ: Եվ այստեղ գալիս եմ ուսուցչի իմ այն համոզմանը, որ միայն քերականական վերլուծությունն է ունակ վերադարձնելու նրանց այստեղ, հիմա, որը հնարավորոթյուն կընձեռի նրանց զգալու միանգամայն յուրահատուկ բավականություն՝ հասկանալով վերջապես, թե ինչ է այդ «դա»-ն՝ ցուցական դերանունը, չափազանց կարևոր մի բառ, որը գործածում ենք օրը գրեթե հազար անգամ՝ նույնիսկ չմտածելով դրա մասին: Լրիվ անօգուտ է բարկացած տղայի մոտ ծավալվել բարոյահոգեբանական թեմաների շուրջ: Հիմա քննարկման հարմար պահ չէ, ժամանակ չկա, չպետք է հապաղել: Դա բացելով ու մաքրելով՝ մենք վերջինիս սահմանում ենք տալիս: Ընդհանուր առմամբ շատ հարմար դերանուն է նրբին խոսակցության ժամանակ թոզ փչելու համար: Մենք համեմատեցինք «դա»-ն լեզվական խորը նկուղի, ահասանելի ձեղնահարկի, ճամպրուկի հետ, որը ոչ ոք չէր կարողանում բացել, պահուստախուցի մեջ մոռացված փաթեթի հետ, որի բանալին մեկընդմիշտ կորցրել են:.

«Հիանալի է, պարո՛ն, կարելի է շատ լավ դրա ետևում թաքնվել»:

Այս դեպքում ամեն բան այնքան էլ հիանալի չէ: Քեզ թվում է, թե թաքնվել ես, բայց ահա այդ «դա»-ն սկսում է դանդաղ քեզ մարսել: «Դա»-ն մեզ կուլ է տալիս, և մենք վերջիվերջո մոռանում ենք, թե ով ենք:

3.

Քերականական հիվանդությունները բուժվում են քերականության միջոցով, ուղղագրական սխալները՝ ուղղագրական վարժություններով, ընթերցելու հանդեպ վախը հաղթահարվում է ընթերցանությամբ, չհասկանալու վախը՝ տեքստի մեջ սուզվելու, իսկ ընդհանրապես մտածելու սովորությունը ձեռք է բերվում տվյալ թեմայի շուրջ մտածելով, ինչով զբաղվում ենք հիմա, այստեղ, դասի ժամանակ, դասարանում, որտեղ գտնվում ենք:

Ես այս համոզման եմ եկել դեռևս դպրոցական տարիներիս: Այս առիթով ինձ շատ խրատներ են տվել, հաճախ փորձել են ինձ ստիպել շատ սիրալիր կերպով արձագանքել, քանի որ ուսուցիչների շրջանում բարի մարդկանց պակաս չկա: Ահա, օրինակ, տնօրենը քոլեջի, որտեղ ես ընկա մեր տան թալանից հետո: Նա նախկին նավաստի է, նավապետ՝ օվկիանոսներում կոփված համբերությամբ, ընտանիքի հայր և կնոջ համար հոգատար ամուսին, որն, ասում էին, հիվանդ է ինչ-որ առեղծվածային հիվանդությամբ:

Շատ ուժեղ մի տղամարդ, որ զբաղված էր և՛ իր ընտանիքով, և՛ ինտերնատով, որտեղ իմ նմանների պակաս չկար: Այնուամենայնիվ, որքան ժամանակ է ծախսել նա, որպեսզի ինձ համոզի, որ ես բնավ էլ այն հիմարը չեմ, ինչ կարծում եմ, և Աֆրիկա փախչելու իմ երազանքները ինքս ինձնից փախուստի փորձեր են, և որ բավական էր միայն շատ լուրջ աշխատել, որպեսզի տարակուսանքներս դադարեին խանգարելուց ունակություններիս: Ես համարում էի, որ շատ սիրալիր էր նման մարդու կողմից, որ ուներ այդքան հոգս, իմ հանդեպ այդպիսի ուշադրություն ցուցաբերելը, և ես խոստացա խելքս գլուխս հավաքել, այո, այո, անմիջապես: Միայն, երբ ես հայտնվում էի մաթեմատիկայի դասին կամ նստում էի երեկոյան բնագիտության գրքի առաջ՝ հաջորդ օրվա առաջադրանքները կատարելու, մեր խոսակցությունից ձեռք բերված անհաղթահարելի վստահության հետքն անգամ չէր մնում:

Պատճառն այն էր, որ մենք պարոն տնօրենի հետ չէինք խոսել ո՛չ հանրահաշվից, ո՛չ ֆոտոսինթեզից, այլ միայն կամքի ուժից, կենտրոնացումից, մենք խոսել էինք իմ մասին, իմ՝ որ լիովին ունակ էի առաջ գնալու, տնօրենը վստահ էր դրանում, եթե միայն ինչպես հարկն էր գործի անցնեի: Եվ այդ «ես»-ը՝ լցված անսպասելի հույսով, երդվում էր աշխատել և այլևս ոչինչ չհորինել, բայց, ցավոք, տաս րոպե հետո, բախվելով մաթեմատիկայի հանրահաշվին, նա անմիջապես դատարկվում էր օդապարիկի պես, իսկ երեկոյան դասերին պատրաստվելիս նա հրաժարվում էր հասկանալ բույսերի անբացատրելի ցանկությունը ածխաթթու գազի նկատմամբ, որը ստանում էին ինչ-որ տարօրինակ քլորոֆիլի միջոցով: Ես նորից դառնում էի նախկին անպետքը, որն ունակ չէր երբևէ ինչ-որ բան հասկանալու, այն պարզ պատճառով, որ երբեք ոչինչ չէր հասկացել: Բազմաթիվ բացասական փորձերից հետո ես եկա այն հստակ համոզման, որ աշակերտների հետ հարկավոր է խոսել միայն իրենց ուսուցանվող առարկայի լեզվով: Վախենու՞մ եք քերականությունից: Զբաղվենք քերականությամբ: Դուր չի՞ գալիս գրականությունը: Կկարդանք: Ինչքան էլ որ սա ձեզ տարօրինակ թվա, մեր վախեցո՛ղ աշակերտներ, դուք բաղկացած եք այն առարկաներից, որորնք մենք ձեզ դասավանդում ենք: Դուք ինքներդ եք այդ բոլոր առարկաների առարկան: Դպրոցում ձեզ լավ չե՞ք զգացել: Միգուցե: Հեշտ կյանք չե՞ք ունեցել: Ոմանք՝ անկասկած: Բայց իմ աչքին բոլորդ այնպիսին եք, ինչպիսին որ կաք՝ բառերից կերտված, քերականությունից հյուսված, խոսքով հարուստ, նույնիսկ ամենալռակյացները կամ բառապաշարով ամենաաղքատները, բոլորիդ հանգիստ չեն տալիս աշխարհի մասին ձեր սեփական պատկերացումները, կարճ ասած, ձեզնից յուրաքանչյուրը լի է գրականությամբ, բոլորդ անխտիր, խնդրում եմ, հավատացեք ինձ:..

4

Նույնիսկ ամենաբարի մղումներն ունեցող հոգեբանական միջամտությունները ապարդյուն են: Ավարտական դասարան: Ժոսլին լացակումած է, դասը հնարավոր չէ սկսել: Չկա էլ ավելի անհասկանալի բան, քան վիշտն է, որն առաջանում է գիտելիք ձեռք բերելու ճանապարհին: Ծիծաղը կարելի է սաստել մեկ հայացքով, բայց ահա արցունքները…..

— Ինչ որ մեկդ պահուստային անեկդոտ ունե՞ք: Հարկավոր է ժոսլիին ծիծաղեցնել, այլապես չենք կարողանա դասը սկսել: Գլուխներումդ փնտրեք: Մի շատ ծիծաղելի անեկդոտ: Տալիս եմ երեք րոպե և ոչ ավելի: Մեզ է սպասում Մոնտեսքիոն: Ծիծաղելի անեկդոտը պատմեցին: Իսկապես ծիծաղելի էր: Բոլորը ծիծաղեցին, Ժոսլին՝ նույնպես, և ես նրան առաջարկեցի դասամիջոցին գալ ինձ մոտ, եթե նա զգում է, որ դա իսկապես իրեն անհրաժեշտ է:

– Իսկ հիմա զբաղվում ենք միայն ու միայն Մոնտեսքիոյով: Դասամիջոց: Ժոսլին ինձ պատմում է իր ցավը: Նրա ծնողները դադարել են միմյանց հասկնալուց: Նրանք առավոտից մինչ երեկո վիճում են: Միմյանց ահավոր բաներ են ասում: Իրավիճակը տանը սրտաճմլիկ է, իսկ կյանքը՝ անտանելի: Հասկանալի է, ասացի ինքս ինձ, ևս երկու վազորդ, որոնց անհրաժեշտ էր քսան տարի, որպեսզի հասկանային, որ իրար չեն համապատասխանում: Այստղից բաժանման հոտ է գալիս: Ժոսլին վատ սովորող աշակերտուհի չէր, բայց բոլոր առարկաներից ներքև էր գլորվում: Եվ ահա, ես պետք է գլուխ հանեի նրա վշտից:

— Գիտե՞ս Ժոսլին, միգուցե ավելի լավ կլինի, որ նրանք բաժանվեն,- ասում եմ շատ զգուշությամբ:
— Գիտե՞ս Ժոսլին, ինչպես ասեմ, երբ նրանք բաժանվեն և հանգստանան, քեզ համար ավելի հեշտ կլինի, քան հիմա, երբ միասին են, բայց պատրաստ են իրար կոկորդ կրծելու և այլն:
Ժոսլինը կրկին սկսում է լաց լինել:
– Պորո՛ն, նրանք էլ էին որոշել բաժանվել, բայց հանկարծ փոշմանեցին:

Ահա, թե ինչ:

Լավ, լավ, լավ:

Ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քան կարող էր թվալ սկսնակ հոգեբանին:

– Ճանաչու՞մ ես Մեզի ֆերենջին:
– Ոչ, իսկ ո՞վ է:
– Բիլ Ֆերենջի և նրա կնոջ, որի անունը ես չեմ հիշում, աղջիկն է: Նրանք բաժանվեցին, ժամանակին. դա շատ հայտնի պատմություն էր: Մեզին շատ փոքր էր, երբ նրանք բաժանվեցին, բայց այդ ամենից նա մի փշուր անգամ չկորցրեց: Դու պետք է նրա հետ ծանոթանաս: Դա ամերիկյան վեպ է: Հեղինակը՝ Հենրի Ջեմս: Գրքի վերնագիրն է «Ի՞նչ գիտեր Մեզին»:

Ի դեպ, դժվար վեպ էր, Ժոսլին այն կարդաց եկող մի քանի շաբաթների ընթացքում՝ ոգևորվելով տարածքների նմանությամբ, որտեղ տեղի էին ունենում ընտանեկան կռիվները. «Պարոն, նրանք իրար ասում են այն, ինչ Ֆերենջներն են իրար ասում»։

Եվ, այո, ընտանեկան վեճերում, երեխաների տառապանքներում գրականությունից ինչ-որ բան կա, նույնիսկ եթե նրանց հասցրած վերքերից հոսում է իսկական արյուն: Եվ դա նշանակում է, որ եթե պարոն Մոնտեսքիոն մեզ պատիվ է արել իր ներկայությամբ, մենք պարտավոր ենք պատվել նրան մեր ուշադրությամբ:

5.

Դասերին նրանց ներկայությունը…. Հեշտ չէ այս տղաների ու աղջիկների համար հիսունհինգ րոպե շատ կենտրոնացած նստել իրար հաջորդող հինգ կամ վեց դասի դպրոցի առաջարկած ժամանակացույցին համապատասխան: Ինչ գլուխկոտրուկ է այս ժամանակացույցը: Դասերի, առարկաների, ժամերի, աշակերտների բաշխում դասարանների թվին, խմբերի կազմին, կամընտիր առարկաների թվին, լաբորատորիաների առկայությանը այս կամ այն ուսուցչի անհամատեղելի ցանկությանը համապատասխան: Ճիշտ է, այսօր տնօրենի գլուխը կփրկի համակարգիչը, որին վստահում են բոլոր այս թվարակած տվյալները:

«Ցավում եմ, տիկին այսինչ, բայց չորեքշաբթի՝ կեսօրից հետո ոչինչ չի ստացվի, դե գիտեք, էլի համակարգիչն է»:

– Հիսունհինգ րոպե ֆրանսերեն,- բացատրում եմ աշակերտներիս,- դա գրեթե մի ամբողջ ժամ է՝ սկիզբ, մեջտեղ ու վերջ, իրականում՝ մի ամբողջ փոքրիկ կյանք: Ասացեք, կարող էին չէ՞ նրանք ինձ պատասխանել այսպես. «Սկզբում գրականության մի փոքրիկ կյանք, հետո մաթեմատիկայի, այնուհետև պատմության ու այդպես շարունակ՝ անգլերեն, գերմաներեն, քիմիա, երաժշտություն: Մեկ օրում այսքա՜ն կերպարանափոխություն: Եվ առանց որևէ տրամաբանության: Ձեր ժամանակացույցը իսկական «Ալիսան հրաշքների աշխարհում»-ն է. քիչ առաջ թեյում էին Մարտյան նապաստակի հետ ու մեկ էլ հանկարծ առանց որևէ անցման կրոկետ են խաղում Սրտի թագուհու հետ: Մեկ օր Լուիս Քերոլի այսպիսի «շեյքերով», այն էլ շատ չնչին հրաշքներով և այլևս ոչ մի մարմնամարզության կարիք չի զգացվի: Եվ կարծես թե այս ամենը կարգավորված է. կատարյալ խառնաշփոթ՝ ֆրանսիական ձևով. կտրած կանոնավոր այգի, հիսունհինգ րոպեանոց պուրակ՝ մեկը մյուսի հետևից:

Այդպիսի հավասար կտորների է բաժանվում մեկ հոգեվերլուծաբանի աշխատանքային օրը, մեկ էլ երշիկավաճառի սայլամին: Եվ այսպես, ամբողջ տարին, շաբաթ շաբաթի հետևից: Զարմանալի է, բոլորը խառնված են, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ ոչ մի անակնկալ: Ապշել կարելի է: Այնպես եմ ուզում նրանց պատասխանել.

-Սիրելի աշակերտներ, հերի՛ք է փնթփնթաք, մի պահ ձեզ մեր տեղը դրեք: Ի դեպ հոգեվերլուծաբանի հետ ձեր համեմատությունը այդքան էլ վատ չէ: Այդ խեղճը, ամբողջ օրը իր աշխատասենյակում նստած հետևում է իր առջևով անցնող աշխարհի դժբախտություններին, իսկ մենք՝ ուսուցիչներս, նայում ենք երեսունհիգ հոգանոց խմբով ու ֆիքսված ժամերով մեր առջևով անցնող աշխարհի տգիտությանը, և այսպես մի ամբողջ կյանք, որը լոգարիթմորեն, կամ էլ՝ ոչ, շատ ավելի երկար է, քան ձեր այսպես ասած կարճ երիտասարդությունը, դեռ կտեսնե՛ք, կտեսնե՛ք:

Բայց ոչ, երբեք չի կարելի աշակերտին խնդրել իրեն ուսուցչի տեղը դնել, ծաղրելու հավանականությունը շատ մեծ կլինի: Եվ երբեք նրան մի՛ առաջարկեք չափել իր ժամանակը մերի հետ, մենք դա մինույն ձևով չենք գնահատում, մենք տարբեր ժամանակային տիրույթներում ենք ապրում: Եվ հետո ոչ մի դեպքում չի կարելի դասի ժամանակ խոսակցություն ծավալել նրանց կամ մեր մասին. դա թեմայից դուրս է: Չէ՞ որ մենք որոշել ենք, որ քերականության այս ժամը պետք է արտաժամանակային «պղպջակ» լինի: Իմ պարտքն է անել այնպես, որ այս հիսունհինգ րոպեների ընթացքում աշակերտներս իրենց քերականության մեջ զգան:

Այդ ամենին հասնելու համար պետք չէ տեսադաշտից բաց թողնել այն փաստը, որ ժամերն իրարից տարբեր են: Առավոտյան ժամերը բնավ նման չեն կեսօրինին՝ արթնանալու, սովորածի մարսման, դասամիջոցներից առաջ և հետո, բոլոր այս ժամերը իրարից շատ տարբեր են: Եվ մաթեմատիկայից հետո սկսվող դասաժամը բնավ նման չէ մարմնակրթությունից հետո սկսվողին: Այս տարբերությունը ոչ մի կերպ չի ազդում լավ սովորող աշակերտների ուշադրության վրա: Նրանք օժտված են բնատուր կարողությամբ, լիովին գիտակցաբար հարմարվում են հանգամանքներին, ճիշտ պահին, ճիշտ տեղում անհանգիստ պատանուց վերածվում են ուշադիր աշակերտի, մերժված սիրահարից՝ կենտրոնացած մաթեմատիկոսի, խենթություններ անողից՝ գիտունիկի, այստեղից գնում են այնտեղ, անցյալից՝ ներկա, մաթեմատիկայից տեղափոխվում են գրականություն …

Հենց արագ կերպարանափոխվելու ունակությամբ էլ լավ սովորող աշակերտը տարբերվում է խնդիրներով աշակերտից: Վերջիններս շատ հաճախ բոլորովին այն չեն, ինչ ուսուցիչներն են նրանց ներկայացնում: Նրանց համար շատ բարդ է ազատվել նախորդ ժամից, նրանք թափառում են իրենց հիշողություններում ինչ-որ տեղ, կամ էլ վազում են առաջ՝ բոլորովին այլ բանի մասին երազելով: Նրանց աթոռը կարծես կատապուլտ լինի. վրան նստելուն պես դասարանի տարածքից դուրս է շպրտում: Եթե իհարկե նրանք դրա վրա չեն քնում: Եթե ցանկանում եմ նրանց ուշադրությունը գրավել, հասնել նրանց մտավոր ներկայությանը, ես պետք է օգնեմ նրանց «տեղավորվելու» իմ դասաժամում: Ինչպե՞ս դա անել: Նման ունակությունը գալիս է աստիճանաբար՝ փորձի հետ: Կա մի բան, որում կարող ենք միանգամայն վստահ լինել. աշակերտներիս ներկայությունը մեծ հաշվով կախված է դասրանում իմ սեփական ներկայությունից, նրանց յուրաքանչյուրի հանդեպ իմ վերաբերմունքից, դասավանդածս առարկայում իմ ֆիզիկական, ինտելեկտուալ, մտավոր ներկայությունից այն ամբողջ հիսուն հինգ րոպեների ընթացքում՝ որ տևում է դասս:

6.

Իսկ ինչքա՜ն դժվար է հիշել այն դասերը, որոնց ես ինքս էլ «ներկա չեմ եղել»: Ինչքան ծանր է տեսնել, թե ինչպես են նրանք՝ աշակերտներս, հեռանում մինչ ես ամբողջ ուժով փորձում եմ մտքերս ի մի բերել: Ինչ զգացողություն է, երբ տեսնում ես, որ կորցնում ես նրանց, կորցնում ես դասարանդ: Ես այնտեղ չեմ, նրանք՝ նույնպես, և ահա, այսպես մենք կորցնում ենք արդեն մեկս մյուսիս:Այնուամենայնիվ ժամանակը անցնում է: Ես ձևացնում եմ, թե դաս եմ վարում, նրանք էլ՝ թե լսում են: Եվ մենք բոլորս միասին չափազանց լուրջ ենք. ես ջանասիրաբար աշխատում եմ լեզվով, նրանք էլ՝ գրելով: Տեսուչին հաստատ դուր կգա, կարևոր է, որ ամեն բան բնական երևա: Բայց ես այստեղ չեմ, գրողը տանի, ես ներկա չեմ, այսօր ես աստված գիտի, թե որտեղ եմ: Եվ այն, ինչ ասում եմ նրանց, ոչ մի արդյունք չի ունենա, նրանք թքած ունեն, թե ինչ են լսում: Ո՛չ հարց, ո՛չ պատասխան:. Կարծես թե դասախոսություն եմ կարդում՝ թաքնվելով դրա ետևում:

Որքա՜ն էներգիա եմ ծախսում, որպեսզի նրանց մեջ սերմանեմ գիտելիքի այդ ծիծաղելի կաթիլը: Վոլտեր, Ռուսո, Դիդրո, ես հարյուր կիլոմետր հեռու եմ նրանցից, այս դասարանից, այս դպրոցից, այս վիճակից, ես ջանք չեմ խնայում, որ կրճատեմ այդ հեռավորությունը, բայց չեմ կարողանում և դասավանդածս առարկայից հեռու եմ այնքան, որքան որ դասարանից: Ես ուսուցիչ չեմ, այլ ինչ-որ թանգարանի պահակ, որ մեխանիկորեն պարտադիր շրջայց է կատարում թանգարանով մեկ: Այսպիսի չստացված ժամերից հետո ես հազիվ էի կանգնում ոտքերիս վրա: Ես դասարանիցս դուրս էի գալիս ամբողջովին ուժասպառ ու ահավոր կատաղած: Կատաղություն, որի զոհը կարող էին դառնալ աշակերտներս, քանի որ չկա ավելի հանդիմանող մարդ, քան ինքն իրենից դժգոհ ուսուցիչն է: Երեխանե՛ր, զգո՛ւյշ եղեք, պատի կողմով քայլեք, ձեր ուսուցիչը վատ գնահատական է ինքն իրեն դրել, և նա, ով առաջինը ձեռքը կընկնի, հեշտ չի պրծնի: Էլ չասենք նաև այն տետրերի մասին, որոնք պիտի ստուգի այսօր՝ երեկոյան, տանը: Այս բնագավառում հոգնածությունն ու ոչ մաքուր խիղճը վատ օգնականներ են: Ոչ, այսօր՝ երեկոյան ոչ մի տետր, ոչ մի հեռուստացույց և ընդհանրապես ոչինչ, միայն քնել ու քնել: Ուսուցչի համար ամենակարևորը քունն է: Լավ ուսուցիչը նա է, որ շուտ է պառկում քնելու:

7.

Դասարանն ամբողջովին իր իշխանության տակ պահող ուսուցչի ներկայությունը զգացվում է միանգամից: Աշակերտները զգում են նրա ներկայությունը նոր ուսումնական տարվա հենց առաջին րոպեից. մենք բոլորս զգացել ենք դա մեզ վրա: Ոսուցիչը մտնում է դասարան, նա իսկապես այնտեղ է, դա երևում է նրա հայացքից, աշակերտներին ողջյունելու, նստելու և գրասեղանի շուրջ տեղավորվելու ձևից: Նա իրեն չի կորցնում, դասարանի արձագանքից չի վախենում, չի տատանվում, ո՛չ, նա իր գործն է անում և հենց սկզբից նա ներկա է, նա տարբերում է ամեն մի հայացք, ու դասարանն անմիջապես սկսում է գոյություն ունենալ նրա աչքերում: Նմանատիպ «ներկայության» բոլորովին վերջերս ևս մեկ անգամ ականատես եղա Բլան-Մենիլում, որտեղ ինձ հրավիրել էր երիտասարդ գործընկերուհիներիցս մեկը, որ իր աշակերտներին վեպերիցս մեկով էր ծանրաբեռնել: Ի՜նչ առավոտ անցկացրի այնտեղ՝ նրանց մոտ: Կարելի է ասել՝ բառացիորեն գնդակահարված էի ընթերցողների հարցերից, և թվում էր, թե նրանք գիրքս ու նրա հերոսներին ինձնից ավելի լավ գիտեին: Նրանք հիացած էին որոշ հատվածներով ու զվարճանում էին՝ տեքստի միջից իմ սիրած բառերը օգտագործելով, որնք ես հաճախ չարաշահում էի: Ես պատրաստվում էի պատասխանել հստակ ձևակերպված հարցերին աչքի առաջ մի կողմ կանգնած ուսուցչի, որ մտահոգ էր միայն դասարանի կարգուկանոնով, ինչպես որ ինձ հետ է հաճախ պատահել, բայց հայտնվեցի գրական բանավեճի փոսի մեջ, որտեղ աշակերտները ինձ էին հղում չափազանց տարբեր հարցեր: Երբ խանդավառությունը նրանց ձայները հանդուրժելի դեցիբելից բարձր դարձրեց, քննարկմանը խառնվեց ուսուցչուհին, ի դեպ երկու օկտավա ավելի ցածր ձայնով, և ամբողջ դասարանը սկսեց կարգի գալ այդ մեղեդային ձայնի ներքո:

Ավելի ուշ, սրճարանում, որտեղ մենք ճաշում էինք, ես նրան հարցրի, թե ինչպես է հաջողվում կիրառել այդքան կենսական էներգիա:

Սկզբում նա խուսափողական պատասխան տվեց. «Գլխավորը՝ երբեք նրանցից ավելի բարձր չխոսել»: Բայց ես ուզում էի ավելին իմանալ, թե ինչպես է նա գլուխ հանում այդ երեխաներից, ուզում էի խոսել դպրոցում գտնվելու նրանց ակնհայտ երջանկության, հարցերի բովանդակության, նրանց՝ լրջությամբ լսելու ունակության և այն մասին, թե ինչպես է նա վերահսկում աշակերտների խանդավառությունը, ինչպես են իրենք իրենց հարցերը կարգավորում, երբ տարաձայնություն է առաջանում, նրանց կենսուրախության մասին, կարճ ասած՝ այն ամենի մասին, ինչ մեր «գունավոր» դասարանների մասին ահավոր պատկերացումներով տարածում են մեր զանգվածային լրատվամիջոցները:

Լսելով իմ բոլոր հարցերը՝ նա մի փոքր մտածեց ու պատասխանեց. «Երբ ես դասարանում եմ կամ ստուգում եմ նրանց տետրը, ես միշտ նրանց հետ եմ»: Եվ ավելացրեց. «Բայց երբ ես այլ տեղ եմ, ես այլևս նրանց հետ չեմ»:

«Այլ տեղը» լարային կվարտետի կատարումն է, որն իր թավջութակից պահանջում է բացարձակ «ներկայություն», որպեսզի հասկանալի լինի երաժշտությունը: Նա կարծում էր, որ դասարանի ու նվագախմբի միջև բնական փոխադարձ կապ կա:

«Յուրաքանչյուր աշակերտ իր երաժշտական գործիքն է նվագում, այս ամենին չենք կարող հակառակվել: Հարկավոր է միայն, շատ լավ ճանաչել մեր երաժիշտներին և ներդաշնակություն գտնել նրանց միջև: Լավ դասարանը քայլող գունդը չէ, այլ՝ նույն սիմֆոնիան նվագող նվագախումբը: Եվ եթե ձեր նվագախմբում կա փոքրիկ եռանկյունի, որից միայն լսվում է «դին-դին» կամ էլ վարգան, որը միայն «բենգ-բենգ» է անում, գլխավորն այն է, որ նրանք հանդես գան, երբ հարկն է ու հնչեն ինչքան հնարավոր է լավ, որպեսզի դառնան լավագույն եռանկյունին ու վարգանը, որպեսզի հպարտանան ընդհանուր գործում իրենց ներդրումն ունենալու համար: Եվ քանի որ համընդհանուր ներդաշնակության ձգտումը այսպես թե այնպես նրանց բոլորին ստիպում է առաջ գնալ, ի վերջո եռանկյունին էլ իր հերթին յուրացնում է երաժշտությունը, գուցե ոչ այնքան փայլուն, ինչպես առաջին ջութակը, բայց դա այնուամենայնիվ կլինի միևնույն երաժշտությունը»: Նա ֆատալիստի դեմք ընդունեց. «Խնդիրն այն է, որ փորձում են նրանց համոզել, թե այս աշխարհում միայն առաջին ջութակները նշանակություն ունեն»:

Մի ակնթարթ անց. «Նաև այն, որ մեր գործընկերներից ոմանք իրենց Կարայանի տեղն են դնում ու չեն ցանկանում ղեկավարել քաղաքային նվագախումբը: Նրանք բոլորն էլ երազում են Բեռլինի Ֆիլհարմոնիկի մասին, ինչը կարելի է հասկանալ»:

Հետո՝ բաժանվելիս, երբ ես նորից արտահայտեցի հիացմունքս, նա պատասխանեց.

«Պետք նշել նաև, որ դուք եկել եք ժամը տասին, իսկ այդ ժամին նրանք արդեն արթնացել էին»:

8.

Առավոտյան ներկա բացակա: Ուսուցչի ձայնով սեփական անունը լսելը նման է զարթուցիչի ձայնը ևս մեկ անգամ լսելուն: Առավոտյան ժամը ութին ձեր անվան ձայնը կամերտոնի նման թրթռում է: «Ոչ մի կերպ չեմ կարողանում հրաժարվել այդ հաշվառումից, հատկապես առավոտյան,- կիսվում է ինձ հետ մեկ ուրիշ ուսուցիչ, այս անգամ՝ մաթեմատիկայինը,-նույնիսկ, եթե ես շատ եմ շտապում: Ցուցակով կարդալ անունները, ինչպես ոչխարներին են հաշվում. հնարավոր չէ: Ես իմոնց կանչում եմ անուններով ՝ նրանց նայելով, ես ասես դիմավորում եմ ու լսում եմ նրանց պատասխանները: Իրականում ներկա-բացական ողջ օրվա ընթացքում միակ պահն է, երբ ուսուցիչը կարող է անդրադառնալ ամեն մի աշակերտի, նույնիսկ եթե միայն նրա անունն էլ արտաբերի: Մի ակնթարթ, երբ աշակերտը հասկանում է, որ գոյություն ունի ինձ համար հենց ինքը, այլ ոչ թե մեկ ուրիշը: Ինչ վերաբերում է ինձ, ես փորձում եմ, որքանով որ հնարավոր է, հասկանալ նրա տրամադրությունը «Ներկա» բառը արտաբերելու ձևից: Եթե նրա ձայնը դողում է, հարկավոր է դա հաշվի առնել հետագայում»:

Ահա, թե որն է ներկա-բացակայի կարևորությունը: Աշակերտներիս հետ մի անգամ այսպիսի խաղ էինք խաղում: Ես տալիս էի նրանց անունները, նրանք պատասխանում էին, իսկ ես կիսաձայն, բայց նույն տոնայնությամբ, կրկնում էի նրանց «Ներկան», ինչպես հեռավոր արձագանք.

– Մանուե՞լ:
– Ներկա:
– «Ներկա». Լետիսիա ՞:
– Ներկա։
– «Ներկա». Վիկտո՞ր:
– Ներկա։
– «Ներկա». Կարո՞լ:
– Ներկա։
– «Ներկա ». Րե՞մի:
– Ներկա։
– « Ներկա»։

Ես կրկնում էի Մանուելի զուսպ «Ներկան», Լետիսիայի հստակ «Ներկան», Վիկտորի եռանդուն «Ներկան», Կարոլի բյուրեղապակյա «Ներկան»: Ես նրանց առավոտյան արձագանքն էի: Ոմանք փորձում էին, որքան հնարավոր է, իրենց ձայնը անհասկանալի դարձնել, մյուսները ձայնի ինտոնացիան փոխում էին՝ զվարճանալու և ինձ անակնկալի բերելու համար կամ պատասխանում էին՝ այո, կամ՝ այստեղ եմ, կամ էլ՝ ես եմ։ Ես շատ կամաց կրկնում էի նրանց պատասխանները՝ առանց անգամ մի փոքր զարմանալու: Մենք բոլորս միասին էինք, կարծես թե դա խմբի առավոտյան ողջույնն էր համատեղ գործը սկսելուց առաջ:

Իսկ ահա ընկերս՝ Պիերը, որ ուսուցիչ էր Իվրում, երբեք ներկա-բացակա չէր անում:

«Գուցե մի քանի անգամ՝ տարվա սկզբում, նրանց անուններն ու դեմքերը հիշելու համար և անմիջապես անցնում եմ կարևոր բաներին»:

Նրա աշակերտները նրան սպասում են միջանցքում՝ դասարանի դռան մոտ ուղիղ շարքերով կանգնած: Քոլեջի շուրջը ամենուրեք վազվզում են, գոռգոռում, սեղաններն ու աթոռներն են հրմշտում, տարածքն են գրավում, ձայնի բարձրության ռեկորդ են սահմանում: Պիերը հանգիստ սպասում է նրանց կարգավորվելուն, հետո բացում է դուռը ու նայում, թե ինպես են աղջիկներն ու տղաները մեկ առ մեկ դասարան մտնում ու ինչ-որ մեկին բարևում, հետո փակում է դուռը ու դանդաղ մոտենում է իր գրասեղանին, իսկ աշակերտները այդ ընթացքում սպասում են նրան իրենց աթոռների մոտ կանգնած: Նա խնդրում է նստել ու սկսում է. «Դե, Կարի՛մ, որտե՞ղ ենք մենք կանգ առել»: Նրա դասերը խոսակցության նման են, որն ամեն անգամ սկսվում էր այն տեղից, որտեղից ընդհատվել էր: Չափահաս դառնալով՝ ես միշտ իմ ընկեր Պիերին համարել եմ հորեղբայր Ժուլի ռեինկառնացիան իր գործը մեծ նվիրումով կատարելու, իր աշակերտների հարգանքը վայելելու, իր հանդեպ աշակերտների հավատարմության համար:

– Դու կարծես հորեղբայրս լինես՝ Վալ դը Մարնայից:
Նա բարձր ծիծաղում է.
– Դու իրավացի ես, գործընկերներս ասում են, որ ես XIX դարի ուսուցիչ եմ: Նրանք կարծում են, որ ես հարգանքի նշանների հավաքածու եմ անում, օրինակ՝ ուսուցչի հայտնվելուն պես երեխաների ոտքի կանգնելն ու նմանատիպ բաներ, որոնք նախկին ժամանակներն են հիշեցնում: Ասեմ, որ մի փոքր քաղաքավարությունը դեռևս ոչ մեկի չի վնասել, բայց այս դեպքում խոսքը դրա մասին չէ։ Երբ աշակերտներին ասում եմ՝ լռություն պահպանեք, ես նրանց հնարավորություն եմ տալիս «վայրէջք կատարելու» իմ դասին ու սկսելու հանգիստ աշխատանքը: Ես էլ իմ հերթին նայում եմ նրանց գլուխներին, նշում եմ բացականերին, հսկում եմ դասարանի ներսում մշտապես ստեղծվող ու քանդվող խմբերին, կարճ ասած՝ չափում եմ դասարնի առավոտյան ջերմաստիճանը:

Դասերի ավարտին, երբ մեր աշակերտները հոգնած-ընկած են լինում, ես և Պիերը, իրարից անկախ նույն ծիսակարգն ենք իրականացնում: Մենք նրանց առաջարկում ենք լսել քաղաքը (նա՝ Իվրը, ես՝ Փարիզը): Այս ամենից հետո՝ անշարժության ու լռության երկու րոպե, և պատուհանից այն կողմ տիրող աղմուկը միայն ընդգծում էր դասարանում տիրող լռությունը: Այս ժամերին մենք դասերը անցկացնում էինք շատ ցածր ձայնով ու հաճախ ավարտում էինք այն սովորական ընթերցանությամբ:

Աղբյուրը՝ Դպիր

Տարածություն. վերլուծություն

Աջ-ձախ, առաջ-հետև։ Ներս-դուրս-մեջ։ Վերև-ներքև։ Առաջ-հետև։ Վրա-տակ։ Հեռու-մոտիկ։ Աջ-ձախ, վերև-ներքև։ Վերև-ներքև, տակ-վրա։ Բարձր-ցածր։

Դիտարկենք մանկական ննջասենյակը:

Ի՞նչ կտեսնենք:

  • վերևում — ջահ, ներքևում — գորգ
     
  • սենյակի աջ կողմում— պահարան, ձախ կողմում — մահճակալ
      
  • գնդակը գտնվում է խորանարդիկների և մեքենայի մեջտեղում
     
  • դարակի վրա գրքեր կան, դարակի տակը՝ արջուկ և նկարներ
     
  • օդապարիկով նկարն ավելի բարձր է կախված, տնակով նկարն՝ ավելի ցածր
     
  • պատուհանից դուրս կապույտ երկինք է, պատուհանից ներս՝ մանկան սենյակ
     
  • խորանադիկներն ավելի մոտ են մահճակալին, իսկ մեքենան՝ ավելի հեռու:

Նախագիծ աղբի տեսակավորում

Անվանում՝ Աղբի տեսակավորում։

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան
Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Երեխաների մեջ սերմանել, աղբի տեսակավորման համար տարական գիտելիքներ։ Օգնել երեխաներին հասկանալ որ աղբը և թափոնը տարբեր հասկացություններ են, օգնել տարանջատել աղբը աղբը թափոնից և այդ գիտելիքի հիման վրա պատմել երեխաներին ինչպես է վերամշակվում թափոնը։ Թափոնից տարբեր իրեր պատրաստել։

Խնդիրներ՝ 

1․ Ինչպես պետք է տեսակավորել աղբը։

2․ Տարբերել թղթե թափոնը, պլաստիկը, ապակե շշերը։

2․ Ինչպես կարելի է աղբիղ ստանալ տարբեր իրեր։

2․ Զարգացնել խոսքը։

3․ Ուշադրության զարգացում։

Ընթացքը՝ 

Երեխաների ծնողների հետ համագործակցության մեջ մտնելու համար, մենք ծնողներից կխնդրենք աղբի տեսակավորման համար ապակյա շիշ, թղթի թափոններ։ Կտեսակավորենք աղբը որից հետո կպատրաստենք գեղեցիկ ծաղկաման գույնսգույն։

Արդեն գարնանը՝

Երեխաները կհավաքեն աղբը մեկ պարկի մեջ, որից հետո կփորձեն ինքնուրույն տեսակավորել ըստ հերթականությամբ։

Ակնկալվող արդյունք՝ Աղբից պատրաստված իրերը, երեխաներին բավականին դուր կգա, քանի որ նրանք դեռևս չեն տեսել ինչպես են աղբից տարբեր իրեր պատրաստում։

Նախապատրաստած նյութ՝

Տեսանյութ՝

Արդյունք՝

Ճանաչել թռչուններին

Անվանում՝ Ճանաչիր թռչուններին

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դասվար՝ Նարինե Մակարյան
Դասվարի օգնական՝ Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝  Ճանաչել թռչուններին։

Խնդիրներ՝ 

1․ Երեխաները ճանաչում են ավելի շատ թռչունների։

2․Զարգացնել երևակայությունը խաղի միջոցով։

3․ Զարգացնել խոսքը։

4․ Զարգացնել ուշադրությունը։

Ընթացքը՝ 

Երեխաների հետ քննարկում ենք , արդյոք գիտեն թռչուներին և որոնք են նրանք։ Որից հետո տեսանյութի օգնությամբ սովորում ենք նոր թռչունների անվանումներ։ Իսկ հետո փորձում ենք ինքնուրույն բացականչել թռչունների անվանումները , որոնք խառը դասավորված են սլայդում։

Խաղ՝

Հաղորդավարը գնդակը նետում է երեխային և ասում «թռչուններ» բառը: Գնդակը բռնող երեխան պետք է որևէ հայեցակարգ վերցնի, օրինակ ՝ «ճնճղուկը» և հետ գցի գնդակը: Հաջորդ երեխան պետք է թռչնի անուն տա, բայց չկրկնի այն: «Կենդանիներ» և «ձուկ» բառերով խաղն իրականացվում է նույն կերպ:

Նախապատրաստած նյութ՝

Արդյունք՝

Զարմանալի է բայց փաստ է, որ երեխաները սիրում են թռչուններին։ Անկեղծ ասաց այսպիսի դրական էներգիա դեպի թռչունները ենթադրում էի, բայց սա ավելին է ։

Կամակորություն

Ցանկանում եմ խոսել մի մեծ խնդրի մասին ,որը առնչվում է մանկավարժության մեջ։ Կամակոր երեխաներ մանակապարտեզներում,դպրոցներում,քոլեջներում,համալսարաններում շատ-շատ են։ Ոչ բոլոր երեխաներն են կամակոր, այսպիսի երեխաները լինում են աշխույժ, որոշ չափ նաև չենթարկվող։ Կամակոր երեխաներ կան, որոնք չեն ենթարկվում մանկավարաժական խնդիրներին, ես իմ փորձաշրջանի ընթացքում հանդիպել եմ այսպիսի երեխաների։ Բացի կամակոր լինելուց, նրանք նաև ունենում են հիշողություններ օրինակ՝ մայրիկը ծեծում է ինձ, արգելում է բակ իջնել, արգելում է տանը խաղալ այս ամենը խանգարում է երեխային նաև ինքնադրսևորվելու շրջապատում։ Ըստ իմ դիտարկման կամակորությունը առաջանում է տան մթնոլորտից, օրինակ՝ տան միակ երեխան է լինում, ծնողը սկսում է ամեն բան նրան թույլատրել և ոչինչ չմերժել։ Սակայն երբ նրանք գալիս են մանկապարտեզ, դպրոց,քոլեջ,համալսարան ստիպված են լինում որոշ սահմանափակումների ենթարկվել որը նրանց դուր չի գալիս ։ Իմ պրակտիկայի ընթացքում նկատել եմ որ կամակոր երեխաների մեծ մասը նաև լինում է նյարդայն, երբ նրանց ինչ-որ բան ես արգելում նրանք սկսում են բղավել, հարվածել, ամեն բան այլ կողմ են սկսում նետել։ Բացի կամակոր լինելուց նրանք ունենում են վատ հիշողություներ, որը կապվում է ընտանիքում ստեղծված միջավայրի և նրա հետ վատ վարվելով այսինքն երեխան այդ քայլերով ցանկանում է ինքնադրսևորվել շրջապատում։ Իմ կարծիքով այսպիսի խնդրի լուծումը պետք է լինի ծնողի և մանկավարժի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Լինում են դեպքեր, երբ ծնողը չի համագործակցում մանկավարժի հետ բացականչելով՝ իմ երեխան տանը խելոք է պահում իրեն։ Այս պարագայում մանկավարժը չի կարողանում լիարժեք լուծում տալ խնդրին ,սակայն ամեն կերպ փորձում է իր ուժերի չափով լուծում գտնել։ Այս պարագայում մանկավարժը սկսում է հետաքրքրություն առաջացնել, երեխայի մոտ որ նա էլ գա իր կամքով և մասնակցի նախագծին։ Համամիտ եմ այն մտքի հետ, որ ամեն վկայական ունեցող չէ որ կարող է դառնալ լավ մանկավարժ։