Գինու ուսումնասիրություն

Գինին համարվում է աշխարհի ամենահայտնի խմիչքներից մեկը։ Մարդիկ գինեգործությամբ դեռևս վաղ ժամանակներից են զբաղվում։ Գինու մասին խոսում են Աստվածաշնչում, հունական և հռոմեական առասպելաբանության մեջ, որտեղ նաև ներկայացնում են գինու Աստվածներին (օրինակ՝ Դիոնիս)։ Պետք է նշել, որ գրեթե ամեն ազգ ունի գինու մասին իր լեգենդները։ Այս ալկոհոլային խմիչքն ուսումնասիրող գիտություն կա՝ գինեգործություն։

Ձեզ ենք ներկայացնում 15 հետաքրքիր փաստ գինու մասին։

Հին ժամանակներում գինին սկզբում տանտերն էր ըմպում, որպեսզի հյուրերը համոզվեն, որ խմիչքը թունավոր չէ։ Եվ այստեղից էլ առաջացել է «Խմել առողջության համար» արտահայտությունը։

Գինու համտեսումն իրականում բույրի գնահատումն է։ Կանայք ավելի լավ հոտառություն ունեն, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով փորձարկման համար ավելի հաճախ կանանց են վերցնում։

Ոչ բոլոր գինիների համն է ժամանակի ընթացքում լավանում։ Գինիների մեծամասնությունը նախատեսված է միանգամից օգտագործելու համար, և միայն սակավաթիվ գինիների համն է տասնամյակների ընթացքում լավանում։

Կարմիր գինին կարմիր գույն ունի, քանի որ խմորման ընթացքում այն խաղողի կեղևի գույնն է ստանում։ Սպիտակ գինին խմորման գործընթացի միջով չի անցնում։

Նյութը՝ 15փաստ գինու մասին,
Գինու պատմություն

Կայքը որտեղից առանձացրել եմ ՝ Սաս․ամ

Հիմնական արտահանման շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Նաև այս տարի, որին հաջորդում են Բալթյան երկրները, Ուկրաինան, Չինաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական շատ երկրներ:  Խաղողի գինու արտահանումմ ավելացել է 20 տոկոսով: Իսկ եթե ցուցանիշը դիտարկվի ըստ մաքսային արժեքի, ապա Հայաստանից նախորդ տարվա 11 ամսում 37 տոկոսով ավելի շատ գինի է արտահանվել:

Այսօր Հայաստանում մշակովի գյուղատնտեսական տարածքների մոտ 16,000 հեկտարն օգտագործվում է խաղողագործական նպատակներով, հիմնականում հինգ մարզերում` Արմավիր (6,924 հեկտար), Արարատ (4,647 հեկտար), Արագածոտն (1,451 հեկտար), Տավուշ (1,364 հեկտար) և Վայոց ձոր (1,214 հեկտար)։

2022 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 մլն 77.3 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.5 տոկոսով: Նշենք, որ 2021թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 1 մլն 231.3 հազար լիտր գինի: Նշենք, որ 2021 թվականին հանրապետությունում արտադրվել է 13 մլն 82.7 հազար լիտր գինի՝ 2020-ի համեմատ աճելով 18.8%-ով, իսկ շամպայնի արտադրությունը նվազել է 19.5%-ով կազմելով 903.6 հազար լիտր։

Գարեջրի ուսումնասիրություն

Գարեջուրը գրեթե նույնքան հին է, որքան մարդկությունը։ Այն պահպանել է իր հեղինակությունը հազարամյակներ շարունակ և շատ վայրերում դարձել է տեղի մշակույթի անբաժանելի մասնիկը։ Ցավոք, հատկապես որոշ եվրոպական երկրներում, գարեջուրը խնդիրների աղբյուր է նրանց համար, ովքեր չարաշահում են այն։ Սակայն չափավոր քանակությամբ օգտագործվելու դեպքում այդ ըմպելիքը իր առանձնահատկությունների և բուրմունքի շնորհիվ խմելու պրոցեսը վերածում է մեծագույն հաճույքի։ Եկեք ծանոթանանք այդ սիրված խմիչքի պատմությանը։

Գարեջրի տեխնոլոգիան դարերի ընթացքում զգալի փոփոխության է ենթարկվել։ Անգամ մեր օրերում այն պատրաստվում է տարբեր եղանակներով՝ կախված արտադրողից։ Սակայն, ընդհանուր առմամբ, այս խմիչքի գրեթե բոլոր տեսակները պատրաստվում են չորս հիմնական բաղադրիչներից՝ գարուց, գայլուկից, ջրից և խմորիչից։ Գարեջրի արտադրման ողջ պրոցեսը կարելի է բաժանել չորս փուլերի՝ ածիկի աճեցում, քաղցուի պատրաստում, խմորում և հասունացում։

Ածիկի աճեցում։ Այս փուլում գարին տեսակավորում են, կշռում և մաքրում օտար տարրերից։ Այնուհետև այն թրջում են ջրում, ինչը անհրաժեշտ է գարու ծլարձակման համար։ Ծիլերը հայտնվում են հինգից յոթ օրվա ընթացքում, եթե ջերմաստիճանը հավասար է 14–ի։ Արդյունքում ստանում են կանաչ ածիկը, որը տեղափոխում են հատուկ ջեռոցներ՝ չորացնելու նպատակով։ Կանաչ ածիկի խոնավությունը իջեցնում են մինչև 2–5 տոկոս՝ ծլարձակումը կանգնեցնելու համար։ Այնուհետև ծիլերը հեռացնում են, իսկ ածիկը աղում։ Դրանից հետո այն պատրաստ է հաջորդ փուլին։

Քաղցուի պատրաստում։ Աղացած ածիկը խառնում են ջրի հետ՝ ստեղծելով մի խյուս, որն աստիճանաբար տաքացնում են։ Որոշակի ջերմաստիճանում էնզիմները սկսում են օսլան վերածել պարզագույն շաքարների։ Այս պրոցեսը տևում է ավելի քան չորս ժամ։ Արդյունքում ստանում են քաղցուն, որը հետո ֆիլտրում են՝ ավելորդ տարրերը հեռացնելու համար։ Այս ամենին հաջորդում է եռացման պրոցեսը, որը կանգնեցնում է էնզիմների գործունեությունը։ Եռացման ժամանակ քաղցուի մեջ են գցում գայլուկը՝ գարեջրին իր դառնավուն համը հաղորդելու նպատակով։ Մոտ երկու ժամ եռացնելուց հետո քաղցուն սառեցնում են՝ հասցնելով անհրաժեշտ ջերմաստիճանի։

Խմորում։ Գարեջրի պատրաստման ժամանակ այս փուլը թերևս ամենակարևորն է։ Խմորիչի ազդեցության տակ քաղցուի մեջ եղած պարզագույն շաքարները վերածվում են ալկոհոլի և ածխաթթու գազի։ Այս գործընթացը առավելագույնս տևում է մեկ շաբաթ, իսկ ջերմաստիճանը կախված է այն բանից, թե ինչ տեսակի գարեջուր է արտադրվելու՝ էլ թե լագեր։ Արդյունքում ստանում են «չհասունացած» գարեջուր, որը հետո լցնում են հատուկ տակառների մեջ և պահում նկուղներում՝ հասունացնելու նպատակով։

Հասունացում։ Այս փուլում գարեջուրը ձեռք է բերում իր ուրույն համն ու բուրմունքը։ Իսկ առաջացած ածխաթթու գազը իր կենդանությունն է հաղորդում ըմպելիքին։ Գարեջրի հասունացման ընթացքը կարող է տևել երեք շաբաթից մինչև մի քանի ամիս՝ կախված ըմպելիքի տեսակից։ Պատրաստի գարեջուրը լցնում են տարաների մեջ և ուղարկում նշանակման վայրը. վերջիվերջո այն թերևս հասնում է ձեր սեղանին։ Իսկ գարեջրի ո՞ր տեսակը կցանկանայիք փորձել։

Նյութը՝ Գարեջրի պատմություն

Կայքը՝ որտեղից առանձնացրել եմ գները

17.05.2022Շարունակել պատմությունը՝

Առավոտյան արևի շողերի հետ՝ ցողիկը  բացեց պսպղուն աչուկները: Այնքան խաղաղ, այնքան տաք առավոտ էր բացվել։ Բայց հանկարծ Ցողիկը՝ նկատեց թե ինչպես է գող, գալը գողանում երիցուկները։

-Ինչ ես անում գող ավազակ

-Ծաղիկներ եմ հավաքում, որ տանեմ իմ ընկերուհուն։

-Եթե դու չլքես իմ այգին ես քեզ, կուտեմ և իմ փորի մեջ խորոված կպատրաստեմ։

Գայլը փախավ վախից, իսկ ցողիկը մոտեցավ ծաղիկներին և սկսեց խնամել երգելով և պար գալով:

Ցողիկը և ընկերները

Առավոտյան արևի շողերի հետ՝ ցողիկը  բացեց պսպղուն աչուկները: Այնքան խաղաղ, այնքան տաք առավոտ էր բացվել։ Բայց հանկարծ տեսավ իրեն շրջապատող լոլիկներին, որոնք պար էին գալիս և երգում էին՝ երիցուկների համար։ Ցողիկնել շտապեց երգել ծաղիկների համար, որպեսզի նրանք շուտ բացվեն և գեղեցիկ տեսք հաղորդեն բնությանը։ Ծաղիկները արթնացան՝ լսելով երգի ձայները՝ օրօրվեցին, պար եկան, իսկ հետո միացան բոլորին և սկսեցին երգել ծաղիկների համար։

Դիպլոմային նախագիծ

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,  պետական քոլեջ

Դիպլոմային աշխատանք

Թեման` էկոլոգիական և բնագիտական
պատկերացումների ձևավորումը
 էկոլոգիական խաղերի, պատմությունների
 և բնագիտական փորձերի միջոցով։

Մասնագիտություն` նախադպրոցական կրթություն

Ուսանողուհի` Անգեինա Ղազարյան Գևորգի

Ղեկավար` Նելլի Գեղամյան

Դիպլոմային նախագիծ՝ նախնական աշխատանքների տարբերակ։

Դիպլոմային նախագիծ՝ շնորհանդես։

Հաշվետվություն

Ողջույն։ Հուսով եմ, որ ժպիտով եք եկել իմ էջ, եթե ոչ, ապա այժմ ժպիտով ընթերցիր իմ կատարած աշխատանքը։ Այս կիսամյակը սկսվեց ավելի հետաքրքիր և ոգևորվածությամբ։ Մասնակցել եմ նախագծերի, որոնք հնարավորություն են տալիս տեսնել շրջապատում այն, ինչ ժամանակին չենք նկատել և միգուցե, չնկատեինք էլ։

Բովանդակությունը՝ Իրականացրած աշխատանքներս, նախագծերս, և վերջում մի փոքր հատված քոլեջի մասին կարծիք։

Մաթ․ պատկերացումներից իրականացրել եմ բավականաչափ նախագծեր որոնք կարող եք տեսնել հղումով՝

Մաթեմատիկական պատկերացումների ձևավորում

Տնտեսագիտության դասի շրջանակներում իրականացրել ենք ծավալուն և գիտելիքներով լի տարի։ Պատրաստել ենք շնորհանդես, որը կարողեք տեսնել հղումով՝

Տնտեսագիտություն

Բնագիտության դասի շրջանակներում իրականացրել եմ բավականաչափ նախագծեր նախակրթարանում, քանի որ դիպլոմայինիս թեմային է վերաբերում կարող եք տեսնել հղումով՝

Բնագիտություն

Տիկին Թերզյան-ի հետ խոսել ենք Ուրի Բրոֆենբրենի մասին, բացի դրանից՝ աշխատել ենք մեր դիպլոմային աշխատանքների վրա՝ ավելի գրագետ դարձնելու համար։ Պատրաստած նյութը՝ կարող եք դիտել ներբեռնելով՝

Մանկականհոգեբանության, Նեռականություն, Համագործակցություն ընտանիքի և համայնքի հետ դասընթացից, քաղել ենք բավականաչափ գիտելիքներ՝

Ինչպես աշխատել մանկապարտեզում,

Ինչպես է ուշադրությունը շեղվում,

Ինչպես համագործակցել ծնողների հետ և այլն,

իրականացրած աշխատանքը կարողեք դիտել հղումով ավելի լավ պատկերացնելու համար՝

Հոգեբանություն

Բանահյուսուսություն, Խոսքի զարգացում, Մանկական գրականություն— Դասընթացից բավականաչափ հոդվածներ ենք ընթերցել, վերլուծել այժմ պատրաստվում ենք կլոր սեղանի քննարկմանը, նաև իրականացրել ենք այլ աշխատանքներ, որը կարող եք դիտել հղումներով՝

Մանկական գրականություն

Մասնագիտական խոսքի զարգացում

Բանահյուսություն

Նախադպրոցականի ֆիզիկական դաստիարակություն— Դասընթացի շրջանակներում կոփել ենք մեր մարմինը, սովորել խաղեր՝ երեխաներին ուսուցանելու համար։

Ֆիզիկական դաստիարակություն

Այս տարի ավարտում եմ՝ ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ-ը։ Շատ մեծ տպավորություներ ունեմ քոլեջում անցկացրած օրերի մասին՝ օրերը եղել են լավ և վատ, ինչպես ամեն տեղ կան խոչընդոտներ, որոնք լուծում չեն գտնում և մեր սրտում մնում են՝ որպես վատ տպավորություններ։ Լավը նա էր, որ ձեռք բերեցինք նոր մասնագիտություն, ընկերուհիներ, դասավանդողների նման ընկերներ, իսկ վատը՝ նա որ մեզ չվստահեցին մեր ընկերները։ Սիրում եմ Քոլեջը ու անկախ ամեն բանից՝ դրական լիցքերով կավարտեմ այս տարին ու միշտ ժպիտով կհիշեմ այս երեք տարին։

Հրաշալի օր Գեղարքունիքի մարզում


Առավոտյան
 ժամը 8:30 շարժվեցինք դեպի Ծաղկունք։ Մեզ ուղեկցում էին ընկերՄարինենընկեր Տիգրանը և ընկեր Լաերտը։ Ճանապարհը անցավ շատ հետաքրքիր՝երգելովպարելով : Երբ արդեն հասնում էինքկանգնեցինք ճանապարհին և պարեցինքմեր ազգագրական պարերից։ Հրազդան Սիթիյի Տնօրենը մոտեցավ մեզ և վերցրեցտիկին Մարինեի մոտիցմեր պարը՝ որպեսզի հրապարակեն իրենց սոցկայքումԱյսամենից հետո ուղևորվեցինք դեպի Դդմաշեն՝ Սուրբ Թադեոս եկեղեցիորտեղերգեցինքպարեր սովորեցրեցինք այնտեղի երեխաներին և մեր ամերիկահայընկերներին։ Երբ արդեն Ծաղկունքի ճանապարհին կանգնեցինք սկսեցինք աղբհավաքել։ Երկիր մոլորակը կանգնած է մեծ վտանգի առջևմարդիկ աղտոտում ենբնությունը։ Մարդիկ հարկավոր է հասկանանոր աղտոտելով բնությունը իրենք հենցիրենց են վնասում։ Հավաքելուց հետո կրկին պարով և երգով ավարտեցինք օրը։ Նաևայցելեցինք Սուրբ Սարգիս եկեղեցին՝ աղոթեցինքլուսանկարվեցինք և հետվերադարձապք Երևան։