Գինու ուսումնասիրություն

Գինին համարվում է աշխարհի ամենահայտնի խմիչքներից մեկը։ Մարդիկ գինեգործությամբ դեռևս վաղ ժամանակներից են զբաղվում։ Գինու մասին խոսում են Աստվածաշնչում, հունական և հռոմեական առասպելաբանության մեջ, որտեղ նաև ներկայացնում են գինու Աստվածներին (օրինակ՝ Դիոնիս)։ Պետք է նշել, որ գրեթե ամեն ազգ ունի գինու մասին իր լեգենդները։ Այս ալկոհոլային խմիչքն ուսումնասիրող գիտություն կա՝ գինեգործություն։

Ձեզ ենք ներկայացնում 15 հետաքրքիր փաստ գինու մասին։

Հին ժամանակներում գինին սկզբում տանտերն էր ըմպում, որպեսզի հյուրերը համոզվեն, որ խմիչքը թունավոր չէ։ Եվ այստեղից էլ առաջացել է «Խմել առողջության համար» արտահայտությունը։

Գինու համտեսումն իրականում բույրի գնահատումն է։ Կանայք ավելի լավ հոտառություն ունեն, քան տղամարդիկ, այդ իսկ պատճառով փորձարկման համար ավելի հաճախ կանանց են վերցնում։

Ոչ բոլոր գինիների համն է ժամանակի ընթացքում լավանում։ Գինիների մեծամասնությունը նախատեսված է միանգամից օգտագործելու համար, և միայն սակավաթիվ գինիների համն է տասնամյակների ընթացքում լավանում։

Կարմիր գինին կարմիր գույն ունի, քանի որ խմորման ընթացքում այն խաղողի կեղևի գույնն է ստանում։ Սպիտակ գինին խմորման գործընթացի միջով չի անցնում։

Նյութը՝ 15փաստ գինու մասին,
Գինու պատմություն

Կայքը որտեղից առանձացրել եմ ՝ Սաս․ամ

Հիմնական արտահանման շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Նաև այս տարի, որին հաջորդում են Բալթյան երկրները, Ուկրաինան, Չինաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական շատ երկրներ:  Խաղողի գինու արտահանումմ ավելացել է 20 տոկոսով: Իսկ եթե ցուցանիշը դիտարկվի ըստ մաքսային արժեքի, ապա Հայաստանից նախորդ տարվա 11 ամսում 37 տոկոսով ավելի շատ գինի է արտահանվել:

Այսօր Հայաստանում մշակովի գյուղատնտեսական տարածքների մոտ 16,000 հեկտարն օգտագործվում է խաղողագործական նպատակներով, հիմնականում հինգ մարզերում` Արմավիր (6,924 հեկտար), Արարատ (4,647 հեկտար), Արագածոտն (1,451 հեկտար), Տավուշ (1,364 հեկտար) և Վայոց ձոր (1,214 հեկտար)։

2022 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1 մլն 77.3 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12.5 տոկոսով: Նշենք, որ 2021թ-ի հունվար-փետրվարին հանրապետությունում արտադրվել է 1 մլն 231.3 հազար լիտր գինի: Նշենք, որ 2021 թվականին հանրապետությունում արտադրվել է 13 մլն 82.7 հազար լիտր գինի՝ 2020-ի համեմատ աճելով 18.8%-ով, իսկ շամպայնի արտադրությունը նվազել է 19.5%-ով կազմելով 903.6 հազար լիտր։

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s