Զգողական ուժ

Ձգողականություն (միջազգային եզրույթը՝ գրավիտացիա), տիեզերական ձգողություն, ունիվերսալ հիմնարար փոխազդեցությունը բոլոր նյութական մարմինների միջև։ Փոքր արագությունների և թույլ ձգողական փոխազդեցության դեպքում նկարագրվում է Նյուտոնի ձգողականության օրենքով, ընդհանուր դեպքում՝ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ: Չորս հիմնական փոխազդեցություններից ամենաթույլն է։

Դասական մեխանիկայի շրջանակներում ձգողական փոխազդեցությունը նկարագրվում է Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքով, ըստ որի՝ m_1 և m_2 զանգվածներով նյութական կետերի գրավիտացիոն ձգողականության ուժը ուղիղ համեմատական է զանգվածներին և հակադարձ համեմատական է այդ կետերի միջև r հեռավորության քառակուսուն, այսինքն՝

F=G\frac{m_1m_2}{r^2}

Այստեղ G -ն գրավիտացիոն հաստատունն է, G = 6, 6725×10-11 Ն·մ2/կգ2։

Արագություն

Արագություն , նյութական կետի շարժման հիմնական կինեմատիկական բնութագրիչներից մեկը։ Սահմանվում է որպես շառավիղ-վեկտորի ածանցյալն ըստ ժամանակի՝ որտեղ rվեկտորը կետի շառավիղ֊վեկտորն է։ Արագությունը վեկտոր է, որի ուղղությունը համընկնում է հետագծի համապատասխան կետին տարած շոշափողի ուղղությանը։ Եթե նյութական կետը շարժվում է հավասարաչափ, ապա արագության մեծությունը թվապես հավասար Է անցած ճանապարհի (S) և այդ ճանապարհն անցնելու ժամանակամիջոցի (t) հարաբերությանը՝ ։

Աղի լիճ

Լճի հին նախնին համարվել է Բոնևիլ խոշոր քաղցրահամ լիճը, որը երբեք հոսք չի ունեցել օվկիանոս: Մեծ Աղի լճի չափերը տեսնելիվ կարելի է դատել պատկերացնելով նախորդ լճի չափը, ժամանակակից լճի տարածքում առկա նստվածքներից: Մինչև 1848 թվական մորմոնների ժամանելը, լճի ափերը ամայի անապատներ էին: Արհեստական ոռոգման օգնությամբ լճի շրջակայքը պիտանի գյուղատնտեսության համար: Ջորդան լճի ափին մորմոնները հիմնեցին Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքը, որը ներկայումս Յուտայի մայրաքաղաքն է և լճի խոշորագույն բնակավայրը: Լճափի մյուս ամենախոշոր քաղաքը Օգդենն է: Լիճը հատվում է արհեստական հողաթմբի վրա կառուցված Հարավխաղաղօվկիանոսյան երկաթուղով։ Ջրի մակարդակը Մեծ Աղի լճում մեծապես պայմանավորված է մթնոլորտային տեղումների քանակից: Տարեցտարի այն փոփոխվում է, և համապատասխանաբար, լճի տարածքը ենթարկվում է փոփոխությունների: Այսպիսով, 1850 թվականին լճի տարածքը 4.6 հազար կմ² էր, ընդամենը մի քանի տարի հետո, 1873 թվականին՝ 5.7 հազար կմ²: 20-րդ դարի սկզբին Մեծ Աղի լիճը գրեթե չորացավ,իսկ 1925 թվականին նրա տարածքը նույնիսկ մոտեցավ 5 հազար կմ²: Ջրի աղիությունը լճում պայմանավորված է լճի մակերեսից: Առանձին տարիներ այն հասնում է 300 : Արձանագրված ամենացածր աղիությունը 137 ‰ է: Լճի միջին խորությունը 4,5-7,5 մ է, ամենամեծը `15 մ: Դարի ընթացքում լճի մակարդակի տատանումները կազմում մոտ 5 մ է: Բարձրությունը ծովի մակարդակից `1280 մ: Արտահոսք չունի, լիճ են հոսում փոքր գետեր Բերը (խոշորագույնը), Վեբերը, [[Ջորդան (գետ) և այլ: Լճի հին նախնին համարվել է Բոնևիլ խոշոր քաղցրահամ լիճը, որը երբեք հոսք չի ունեցել օվկիանոս: Մեծ Աղի լճի չափերը տեսնելիվ կարելի է դատել պատկերացնելով նախորդ լճի չափը, ժամանակակից լճի տարածքում առկա նստվածքներից: Մինչև 1848 թվական մորմոնների ժամանելը, լճի ափերը ամայի անապատներ էին: Արհեստական ոռոգման օգնությամբ լճի շրջակայքը պիտանի գյուղատնտեսության համար: Ջորդան լճի ափին մորմոնները հիմնեցին Սոլթ-Լեյք-Սիթի քաղաքը, որը ներկայումս Յուտայի մայրաքաղաքն է և լճի խոշորագույն բնակավայրը: Լճափի մյուս ամենախոշոր քաղաքը Օգդենն է: Լիճը հատվում է արհեստական հողաթմբի վրա կառուցված Հարավխաղաղօվկիանոսյան երկաթուղով։ Ջրի մակարդակը Մեծ Աղի լճում մեծապես պայմանավորված է մթնոլորտային տեղումների քանակից: Տարեցտարի այն փոփոխվում է, և համապատասխանաբար, լճի տարածքը ենթարկվում է փոփոխությունների: Այսպիսով, 1850 թվականին լճի տարածքը 4.6 հազար կմ² էր, ընդամենը մի քանի տարի հետո, 1873 թվականին՝ 5.7 հազար կմ²: 20-րդ դարի սկզբին Մեծ Աղի լիճը գրեթե չորացավ,իսկ 1925 թվականին նրա տարածքը նույնիսկ մոտեցավ 5 հազար կմ²:

Օդի աղտոտման պատճառ

Մարդածին աղտոտումը կապված է մարդու գործունեության ընթացքում տարբեր աղտոտիչ նյութերի արտանետման հետ: Մթնոլորտային օդի մարդածին աղտոտումն իր ծավալներով բազմաթիվ անգամ գերազանցում է բնական աղտոտմանը:

Ծավալներից կախված՝ մթնոլորտային աղտոտումը լինում է՝

  • տեղային

Տեղային աղտոտումը բնորոշվում է ոչ մեծ տարածքներում (բնակավայրերի, արդյունաբերական ձեռնարկությունների և դրանց հարակից տարածքներ) աղտոտիչ նյութերի բարձր պարունակությամբ:

  • տարածաշրջանային

Տարածաշրջանային աղտոտումն ընդգրկում է խոշոր տարածքներ:

  • խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտում

Խոշորամասշտաբ կամ համամոլորակային աղտոտումները կապված է մթնոլորտի վիճակի ընդհանուր փոփոխության հետ:

ՀՀ-ում արտանետումների մոտ 95%-ը բաժին է ընկնում ԵրևանիԱրարատիԱրմավիրիԼոռուԿոտայքի մարզերի ձեռնարկություններին ու տրանսպորտին։

Հայաստանի Հանրապետությունում մինչև 1992 թվականը օդի հիմնական աղտոտման աղբյուրներն էին էներգետիկայի ոլորտը, գունավոր մետալուրգիայի, արդյունաբերական շինանյութերի, քիմիական արդյունաբերության ձեռնարկությունները: Տնտեսության ծանր ճգնաժամային վիճակի հետևանքով դադարեցվեցին աշխատանքները Նաիրիտ գիտաարտադրական միավորումում, Հայկական ատոմային էլեկտրակայանում, Ալավերդու լեռնամետալուրգիական և այլ ձեռնարկություններում: Դրա հետևանքով խիստ նվազեցին մթնոլորտային արտանետումների ծավալները:

Ներկայումս վնասակար նյութերի արտանետումների հիմնական աղբյուր են էներգետիկայի և լեռնամետալուրգիական ոլորտները: Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտ վնասակար նյութերի զանգվածային արտանետումներում ավտոտրանսպորտի բաժինը կազմում է մոտ 65%:

Մթնոլորտն աղտոտումից պահպանելու լավագույն միջոցն այն չաղտոտելն է, քանի որ աղտոտող նյութերն անհնար է որսալ։ Այդ նպատակով հարկավոր է կատարելագործել բոլոր արտադրական շարժընթացները, ստեղծել անթափոն արտադրություններ, զտել արտանետվող գազերը։ Կարևոր նշանակություն ունի մթնոլորտի վիճակի հսկողության հատուկ համակարգի ստեղծումը։ Աղտոտման նվազեցման հիմնական միջոցառումներն ընդգրկում են աղտոտիչ նյութերի մշտական հաշվառումն ու չափորոշումը։ ՀՀ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության մասին;

Մթնոլորտային օդի մաքրության և որակի բարելավման ապահովումը, մթնոլորտային օդի վիճակի վրա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլ վնասակար ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով (1994

Մթնոլորտային օդի հսկողությունն ու վերահսկողությունը, ըստ քիմիական, ֆիզիկական և կենսաբանական ցուցանիշների, իրականացնում են բնական միջավայրի աղտոտման հսկողության և վերահսկողության ծառայությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Եթե օդերևութաբանական գործոնների, մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների և այլ վնասակար ներգործությունների անբարենպաստ զուգորդության հետևանքով առանձին շրջաններում սպառնալիք է առաջանում մարդկանց կյանքի ու առողջության համար, ապա ձեռնարկությունները, տրանսպորտային միջոցները պետք է աշխատեն հատուկ ռեժիմով կամ ժամանակավորապես դադարեցնեն աշխատանքը՝ մթնոլորտ կատարվող արտանետումների ինտենսիվությունը նվազեցնելու և մյուս վնասակար ներգործությունները վերացնելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում պետք է տարհանվի բնակչությունը, և ձեռնարկվեն անհետաձգելի միջոցառումներ։

Բարի և չար

Դասի ժամանակ բանավիճեցինք, արդյո՞ք մարդ ի ծնե բարի է, թե չար: Կարդացինք մի քանի բարոյագետների տեսակետներ: Օրինակ՝ ըստ Ֆրանսիացի մտածող Ժան Ժակ Ռուսոյի՝ մարդն ի ծնե բարի է, իսկ ըստ Կանտի` մարդն ի ծնե չար է, սակայն նա իր մեջ կրում է նաև բարու հատիկներ, որոնք մարդ ձգտում է զարգացնել, որպեսզի դրանք գերիշխեն մարդու՝ չար գործեր կատարելու հակվածությանը:

Ինձ համար ավելի համոզիչ էր Ժան Ժակ Ռուսոյի՝ տեսակետը:Քանի որ իմ կարծիքով մարդ բարի է ծնվում բայց ժամանակի ընթացքում կյանքի փորցություների հետ չարանում է:

Ըստ ինձ չարություն գոյություն չունի,կան միայն կյանքի դառնությունից չարացած մարդիկ։ Իսկ որպես չարի և բարու չափանիշ կասեմ,որ չարը նախանձ է,իսկ բարին բարեպաշտ։ Չար բառը նույնացվում է հակամարդկայինի, բռնության, խաբեության հետ:Բարի մարդը բարոյապես առողջ է, իսկ չար մարդը բարոյապես հիվանդ:Մարդը հակված է չարիք գործելու:Բայց մարդու մեջ կան նաև բարու հատկանիշներ:

Առակ բարու եւ չարի մասին

Մի ծերուկ իր թոռանը բացահայտել է մի պարզ ճշմարտություն բարու եւ չարի մասին.

— Մեզնից յուրաքանչյուրի ներսում պայքար է ընթանում բարի եւ չար գայլերի միջեւ։ Մի գայլը ներկայացնում է չարիքը, նախանձը, խանդը, ափսոսանքը, եսասիրությունը, սուտը…Մյուս գայլը խորհրդանշում է բարությունը, սերը, խաղաղությունը, հույսը, ճշմարտությունը, հավատարմությունը…

Փոքրիկը մի պահ մտածում, իսկ հետո հարցնում է.

— Իսկ ի վերջո ո՞ր գայլն է հաղթում։

Ծեր հնդիկը ժպտում եւ պատասխանում է.

— Միշտ հաղթում է այն գալը, որին դու կերակրում ես։

Կոմիտասի բանաստեղծություների մասին

Ինձ դուր եկավ ամենինց շատ Կոմիտասի այս բանաստեղծությունը Ճերմակ հեր, գարուն սեր

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ինձ շատ բան տվեց:Մենք նաև սովորեցինք այլ բանաստեղծություներ օրինակ՝ Ճանապարհում, Իմ երազում և այլն:Նաև սովորեցինք Կոմիտասի մասին հետաքրքիր փաստեր,տեղեկացանք նրա հանճար լինելու հետ:Ճիշտ ասեմ ես դպրոցում այսքան մանրամասը չեմ անցել որևը գրողի մասին,որոշ բաներ նոր սովորեցի և դրա համար շնորհակալ եմ Պատվելի Թամարին:Մենք Կոմիտասը նաև ներկայացրեցինք մանկապարտեզում,դա երեխաներին դուր եկավ նրանք ավելի մանրամասն իմացան մեր սիրելի և հանճար Կոմիտասի մասին:Այսքանով մենք ավարտում ենք Կոմիտասը և սկսում մի նոր և հանճար գրողի մասին տեղեկություներ իմանալ:

Արտավազդ Բ

Արտավազդ Բ արքայից արքան (մ.թ.ա. 55-34) ոչ միայն հմուտ էր դիվանագիտական արվեստում և քաջ` ռազմի դաշտում, այլև Հին աշխարհի ամենաուսյալ ու կիրթ մարդկանցից էր: Որպես գահակալ` նա երջանիկ էր, որ ողջ կյանքը նվիրեց հայությանն ու Հայաստանին, դժբախտ, որ կյանքի մայրամուտին զրկվեց գահից ու կյանքից` չհասնելով հոր` Տիգրան Մեծ արքայից արքայի հզոր կայսրության տեսլականին: Դեռևս Տիգրան Բ Մեծ արքայից արքայի (մ.թ.ա. 95-55) գահակալման վերջին տարիներին Արտավազդ Երկրորդը զառամյալ աշխարհակալի գահակիցն էր: Արտավազդը հայոց ահեղ տիրակալի ավագ որդին էր, թե ոչ, հայտնի չէ: Տիգրանն ուներ չորս որդի. նրանցից երեքը` Զարեհը, Արտաշեսը և Տիգրան Կրտսերն ապստամբեցին հայոց արքայի դեմ, և ահեղ տիրակալը, հանուն պետականության, անխնա եղավ անգամ իր զավակների հանդեպ: Հորը և հայոց գահին անմնացորդ նվիրված մնաց միայն Արտավազդը, որն էլ ժառանգեց Տիգրանի ընդարձակ ու հզոր թագավորությունը: Սակայն, ցավոք, նրա գահակալության ժամանակաշրջանը բարենպաստ չէր Հայաստանի համար: Արևմուտքից Հռոմը ձգտում էր առաջանալ դեպի արևելք` Հայաստանի վրայով դեպի Միջին Ասիա և Հնդկաստան, իսկ հարավ-արևելքում դարձյալ հզորացել էր Պարթևական թագավորությունը, որ փորձում էր իր սասանված հեղինակությունն ամրապնդել աշխարհում: Այս պայքարում շատ կարևոր էր հայոց հզոր թագավորության դիրքորոշումը, քանզի հենց Հայաստանի վերաբերմունքից էր կախված հռոմապարթևական հակամարտությունը: Արտավազդի գահակալման նախնական շրջանում հայոց թագավորության համակրանքը Հռոմի կողմն էր: Նախ` մ.թ.ա. 66 թ. Արտաշատի պայմանագրով Հայաստանը համարվում էր Հռոմի դաշնակից երկիր, երկրորդ` պարթևները շարունակ ոտնձգություններ էին կատարում Հայաստանի նկատմամբ` փորձելով իրենց ազդեցությանը ենթարկել Ատրպատականը, Հյուսիսային Միջագետքը և հայոց արքաներից խլել «արքայից արքա» տիտղոսը: Մ.թ.ա. 60 թ. Հռոմում իշխանությունը միմյանց միջև բաժանեցին երեք զորավարներ` Գնեոս Պոմպեոս Մեծը, որին բաժին հասավ հանրապետության կենտրոնական նահանգները, Հուլիոս Կեսարը, որ իշխում էր Հռոմի կայսրության եվրոպական նահանգներում, կենտրոնը` Գալլիան, Մարկոս Կրասոսը, որին բաժին հասավ Արևելքը և Պարթևստանի դեմ պատերազմ սկսելու իրավունքը: Մ.թ.ա. 54 թ. Արևելքը նվաճելու մոլուցքով արշավանք է սկսում Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսը, որ մինչ այդ արյան մեջ խեղդել էր Սպարտակի ապստամբությունը: Կրասոսը մեծ բանակով հաստատվում է Ասորիքում և պարթևաց թագավորության դեմ պատերազմելու նպատակով բոլոր դաշնակիցների զորահավաք է հայտարարում: Միաժամանակ լարված ու պատերազմական վիճակ էր պարթևների ու Հայաստանի միջև: Արտավազդ Բ Ասորիք է ժամանում 40 հազարանոց բանակով, 16 հազարը` այրուձի և 24 հազարը` հետևակ, և հանդիպելով Կրասոսին` առաջարկում Պարթևստանի վրա արշավանքն իրականացնել Հայաստանից: Արտավազդ Բ իր առաջարկը ռազմավարական տեսանկյունից հիմնավորում էր, որ Հայաստանի լեռներում պարթևաց բանակը կզրկվեր իր հիմնական հարվածային ուժը` հեծելազորը օգտագործելու հնարավորությունից, իսկ Միջագետքում դժվար կլինի պայքարել պարթևաց հեծելազորի դեմ: Ըստ էության` այս քայլով Արտավազդ Բ ցանկանում էր նաև Հռոմի բանակով իր համար լուծել հայ-պարթևական անխուսափելի թվացող բախման խնդիրը: Կրասոսի համաձայնվելու դեպքում Արտավազդ Բ պատրաստակամություն է հայտնում ավելացնել հայկական զինուժի թվաքանակը պարթևական արշավանքի ժամանակ: Սակայն գոռոզ հռոմեացին չի լսում Արտավազդի խորհուրդն ու նախապատրաստվում է կարճ ճանապարհով` Միջագետքի անապատներով ներխուժել Պարթևստան: Հասկանալով Կրասոսի արշավանքի կործանարար լինելը` Արտավազդ Բ հրաժարվում է հայ-հռոմեական դաշինքից և անմիջապես դաշինք է կապում պարթևաց Որոդես Բ արքայի հետ: Հայ-պարթևական դաշինքն ամրապնդվում է դինաստիական ամուսնությամբ. Արտավազդի քույրն ամուսնանում է պարթևական քաջ թագաժառանգ Բակուրի հետ: Մինչ հայոց և պարթևաց արքաները Արտաշատում հարսանեկան խրախճանքի մեջ էին, մ.թ.ա. 53 թ. մայիսի 6-ին Խառանի ճակատամարտում դաշնակից բանակները պարթևաց Սուրեն զորավարի հրամանատարությամբ ջախջախում են հռոմեական բանակը: Հռոմեական բանակի կորուստները զգալի էին. ավելի քան 20 հազար սպանված և 10 հազար գերյալ: Գերի ընկան նաև հռոմեական լեգեոնների դրոշները, որ մեծ անպատվություն էր Հռոմի համար: Հռոմն իր պատմության մեջ թերևս նման խայտառակ պարտություն կրել էր մ.թ.ա. 216 թ.` Կաննի ճակատամարտում: Երբ Արտաշատի թատրոնում Արտավազդ Բ և Որոդես արքաները դիտում էին Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» պիեսը, հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս»: Դա մեծ ցնծությամբ է ընդունվում հանդիսականների կողմից: Նա գլխատված Կրասոսի գլուխը շպրտում է արքաների ոտքերի տակ որպես նվեր… Խառանի ճակատամարտից շատ չանցած` հայ-պարթևական միացյալ ուժերը պարթև թագաժառանգ Բակուրի և հայոց սպարապետ Վասակի հրամանատարությամբ արշավում են Ասորիք, Պաղեստին, Փյունիկիա և վտարում Արևելքից հռոմեացիներին: Դաշնակիցները, բնականաբար, կիսում են նվաճած տարածքները: Թվում է` Արտավազդ Երկրորդի տերության առջև բացվում է Տիգրան Բ Մեծի կայսրության տեսլականը… Սակայն շատ չանցած` քաղաքական իրադրությունը Արևելքում փոխվում է: Դավադրության զոհ է դառնում Որոդես Բ արքան, իսկ արքայազն Բակուրը սպանվում է ճակատամարտում: Գահ բարձրացած Հրահատ Չորրորդը հակահայ քաղաքականություն է որդեգրում և դաշինք կապում Ատրպատականի թագավոր, մար Արտավազդի դեմ, որը, ի դեպ, մորական կողմից հայ էր և Արտաշեսյան: Հայ-պարթևական հարաբերությունները դարձյալ սրվում են: Մ.թ.ա. 36 թ. Արևելքը նվաճելու մարմաջով այս անգամ արշավանք է սկսվում մեկ այլ գոռոզ հռոմեացի, եռապետ Մարկոս Անտոնիոսը: Արտավազդը Անտոնիոսին խոստանում է հայոց բանակից 11000-ոց զորաջոկատի զորակցությունը, ինչպես նաև խոստանում է ապահովել հռոմեական բանակի պարենավորումը: Սակայն Անտոնիոսը, դաս չառնելով Կրասոսի սխալից, դարձյալ չի լսում Արտավազդ Բ արքայի խորհուրդը: Արտավազդը, հետ քաշելով իր զորքը, պարթևահռոմեական այս պատերազմում բռնում է չեզոք դիրք: Անտոնիոսը, սկսելով արշավանքը, Արտավազդ Բ արքային սպառնում է պատժել արշավանքից հետո` նրա արած քայլը բնութագրելով որպես դավաճանություն: Անտոնիոսը մեծ բանակով Ատրպատականի վրայով արշավում է Պարթևստան: Սակայն այստեղ գոռոզ հռոմեացին մարտավարական սխալ է թույլ տալիս: Հռոմեական առաջապահ ուժերը կտրվում են բուն բանակից և ջախջախվում: Պարթևներին հաջողվում է գրավել նաև հռոմեացիների գումակը` սովի մատնելով և ակցանի մեջ առնելով ողջ զորքը: Մի խոսքով` հռոմեական բանակը գլխովին ջախջախվում է` տալով 32 հազար զոհ, իսկ Անտոնիոսը բանակի մնացորդներով հազիվ փախչում և ապաստանում է Հայաստանում` Արտավազդ Երկրորդի մոտ: Հայոց արքան, որի հարաբերություններն արդեն իսկ լարված էին Անտոնիոսի հետ, թերևս կատարում է ճակատագրական սխալ. փոխանակ ջախջախելու Անտոնիոսի բանակի մնացորդները և գլխատելու նրան` մեծահոգաբար ապաստան է տալիս նենգ հռոմեացուն: Անտոնիոսը Հայաստանից նախ ուղևորվում է Եգիպտոս` իր սիրուհու` Կլեոպատրա թագուհու մոտ: Այստեղ նա ուշքի գալով պատճառներ և քավության նոխազ է հորինում իր պարտության համար: Առհասարակ Անտոնիոսը արևելյան արշավանքը սկսել էր առանց Սենատի համաձայնության, և Հռոմում նրա նկատմամբ դժգոհությունն աճում էր: Շուտով նենգ հռոմեացին պաշտոնապես հայտարարեց, թե իր պարտության պատճառը հայոց Արտավազդ Բ արքայի դավաճանությունն է, և Հայաստանը որակեց որպես դավաճան ու թշնամի երկիր: Որպեսզի ձեռք գցի հայոց արքային, Անտոնիոսը նրան հրավիրեց իր մոտ բանակցությունների: Բնականաբար, Արտավազդ Երկրորդը չգնաց: Ապա Անտոնիոսը առաջարկեց Արտավազդ Երկրորդին իր դստերը կնության տալ Անտոնիոսի և Կլեոպատրայի վեցամյա որդուն` Ալեքսանդրին: Արտավազդ Երկրորդը մերժեց նաև այս առաջարկը: Ի վերջո մ.թ.ա. 34 թ. Անտոնիոսը մեծ բանակով հարձակվեց Հայաստանի վրա: Որպեսզի ազատի իր երկիրն ավերածություններից, Արտավազդ Բ, հավատալով նենգ հռոմեացու խոստումներին, գնաց նրա մոտ բանակցելու: Վերջինս ուղղակի շղթայեց հայոց արքային: Նա շղթայված թագավորին ու նրա ընտանիքն ուղարկեց Ալեքսանդրիա` Կլեոպատրային նվեր: Վերջինս, զոհ մատուցելով իր աստվածներին, հրամայեց գլխատել Արտավազդին, իսկ նրա զավակներին հռոմեացիները տարան Հռոմ գերության: Մինչ գլխատելը Ալեքսանդրիայում, զորահանդեսի ժամանակ, Անտոնիոսը շղթայված հայոց արքային առաջարկում է կյանքի դիմաց գլուխ խոնարհել Եգիպտոսի թագուհու առաջ, սակայն հռոմեացի պատմիչների հավաստմամբ` հայոց արքան իրեն արքայավայել ու գոռոզ է պահել ու գնացել կառափնարան: Անտոնիոսի վարմունքը հարուցել է անգամ հռոմեացիների զայրույթը. հռոմեացի պատմիչները նշում են նրա արարքի տմարդի լինելը և գովերգում հայոց արքայի ոգին. «Նրանք ցույց տվեցին իրենց ոգու արիությունը»: Դիոն Կասիոսը գրում է, թե Անտոնիոսը, Արտավազդին «խաբելով, ձերբակալելով ու շղթայելով, մեծապես վարկաբեկել է հռոմեական ժողովրդի հեղինակությունը»: Հետագայում Հռոմի Սենատն Անտոնիոսին ներկայացրած մեղադրանքների մեջ նշել է նաև Արտավազդի ձերբակալումն ու սպանությունը, որով Հայաստանը, փաստորեն, դարձավ Հռոմի թշնամի: Արտավազդը, զորավար և դիվանագետ լինելուց զատ, նաև գիտնական էր: Համաձայն Պլուտարքոսի` հայոց արքան գիտեր օտար լեզուներ, «հորինում էր ողբերգություններ, գրում ճառեր ու պատմական երկասիրություններ», որոնք, սակայն մեզ չեն հասել: Արտավազդ Բ ողբերգական մահից ընդամենը երեք տարի անց նրա որդին` Արտաշես Բ արքայից արքան (մ.թ.ա. 34-20) ազատագրեց Հայաստանն ու բնաջինջ արեց երկրում հաստատված հռոմեացիներին:

Ագարակում

Մենք ուղևորվեցինք դեպի Ագարակ այնտեղ խնամեցինք խաղողի վազերը,այդ ժամանակ տղաները մեզ բավականին օգնեցին:Հետո բոլորս գնացինք սեղանի շուրջ որտեղ ընկեր Արտակի, ընկեր Մարիամի հետ խոսեցինք գինիների արտադրության մասին,այդ ժամանակ նաև մեզ միյացավ ընկեր Էդգարը:Նաև զրուցեցինք տարբեր գործարաների մասին,տվեցինք տարբեր հարցեր որոնք մեզ հետաքրքրում էին:Իսկ ընկեր Արտակը սիրով պատասպանեց այդ հարցերն: Հետո գնացինք Նոր այգի որտեղ տեսանք 2-րդ անգամ հասնող խնձորենին:Նաև մեծ պլաներ ունենք այդ տարածքի հետ կապված ցանկանում ենք խնամենք և տնկենք նոր ծառեր:

Նախագիծը Մարիամ Մխիթարյան https://mmkhitaryan91.wordpress.com/2019/09/24/%d5%b1%d5%ab%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%a2/

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք ,

Մեկ սրտի տե՛ր ենք .

Նռան ճյուղերով բոցուն .

Սիրո տաղերով արբուն :

Տե՜ս, իմ հեր՝

Ճերմակ սեր ,

Որ պաղել էր շատ ձմեռ ,

Սրտիդ բաղում դալարեց :

Տե՜ս, քու սեր՝

Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր ,

Ս ըրտիս խաղում ծավալեց ։