Բզեզիկների հետ հավաքում ենք տերևներ🐝

Բզեզիկների հետ այսօր հավաքեցինք տերևներ և պատրաստեցինք ամենագեղեցիկ արևները։

Նախագիծ Արև

Անվանում՝ «Արևային էներգիա»
Ժամանակ՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներ
Մասնակիցներ ՝ քոլեջի 4-5 տարեկաններ։

Տևողությունը ՝ 
Դաստիրակ՝ Նարինե Մակարյան.

Դաստիրակի օգնական՝ Էլինա Հակոբյան.

Նպատակ՝

Երեխաներին պատմել արևի մասին որից հետո, երեխաները կսկսեն ուշադրություն դարձնել իրենց շրջապատող աշխարհի վրա։ Այս ընթացքում երեխաները ավելի մոտիկից կուսումնասիրեն արևը և կճանաչեն դրա կարևոր դերը մեր կյանքում: Նրանք կսովորեն,
որ արևն է տաքացնում օդը, ջուրը և հողը: Երեխաները կսովորեն, որ ջերմության հիմնական աղբյուրը արևն է: Խմբասենյակում և բակում կկատարեն մի շարքաշխատանքներ, որոնց միջոցով կամրապնդվի այս հասկացությունը: Երեխաներըկպարզեն, որ աշխարհում արևը ջերմության բնական, բազմակողմանի աղբյուր է:

Խնդիրներ՝

Աշնանային տերևներով պատկերել արևը։

Սովորել երգեր արևի մասին։

Սովորել արևի մասին բանաստեղծություն։

Երեխաներին պատմել արևի մասին։

Կատարել բնագիտական փորձեր։

Ընթացքը՝ Երեխանների հետ հավաքում ենք տերևներ, որից հետո պատրաստում ենք արևը։ Խոսում քննարկում ենք արևի մասին մեր իմացած տեղեկությունները որից հետո անցնում ենք խաղերին

Արդյունքներ՝

Երեխաները պատմում են Արևի մասին

Բզեզիկների հետ հավաքում ենք տերևներ