Օսկար ուայլդ «Երջանիկ արքայազնը» վերլուծություն

Շատ իմաստալից պատմվածք էր ընկերության,բարության մասին։ արքայազնը արձան էր բայց ամեն կերպ ցանկանում էր օգներ թշվառ կյանքով ապրող մարդկանց։Ծիծեռնակը նույնպես շատ բարի էր և նա նույնպես ցանկանում էր օգներ դժվարին կյանքով ապրող մարդկանց։Հեքիաթի վերջը ուղակի ապշեցնում է երբ Արքայազնը ասում է հրեշտակներին բերեք քաղաքի ամենաթանկ բաները , հրեշտակները բերում են արքայազնի սիրտը և ծիծեռնակին մահացաց։

Ջալալ ալ Ահմադ | ՍԵԹԱՌ

Թարգմանությունը պարսկերենից՝ Օվսաննա Բաղումյանի

Նա գնում էր մի նոր ու անպատյան սեթառ[1] ձեռքին, օձիքը բաց ու անփույթ: «Շահ»-ի մզկիթի[2] աստիճաններից շտապով ցած իջնելով՝ դժվարությամբ     ճանապարհ  էր հարթում մանրավաճառների շարքերի ու  նրանց թարեքներին իրենց համար էլ անհայտ ինչ-որ բան փնտրող մարդկանց խմբերի միջով:

Սեթառը սեղմել էր փորին ու մյուս  ձեռքով  դրա լարերն էր պահում, որ մեկնումեկի զգեստի կոճակին կամ բեռնակրի բեռան ծայրին դեմ չառնեին ու չկտրվեին:

Այսօր վերջապես հասել էր իր երազանքին: Այլևս կարիք չուներ հանդիսության գնալիս ուրիշներից թառ վերցնել, նրանց հոր արյան գնի վարձ տալ և դեռ նրանց մուննաթն  էլ քաշել:

Խռիվ մազերը ցրիվ էին  եկել ճակատին ու աջ աչքի դիմացը փակել: Այտերը փոս էին ընկել և գունաթափ էր: Սակայն ոտքերին կապանք չկար․ ցնծությունից վազում էր: Երբ խանդավառված երգում ու թառ էր նվագում, իր թաքուն  բերկրանքն  ու ներքին ուրախությունները ամենքին զգացնել էր տալիս: Սակայն հիմա՝ այս մարդկանց մեջ, որ հայտնի չէ՝ շուրջբոլորն ինչ նպատակով էին վտվտում, կարող էր միայն վազել և ինքն իրեն շուտափույթ մի տեղ հասցնել։ Ուրախությունից վազում էր և մտածում սեթարի մասին, որ այժմ իրենն էր:

Մտածում էր, որ այսուհետ երբ ոգևորված լիներ և կնտնտոցն ակամայից ուժգին զարկեր թառի լարերին, սրտի խորքում այլևս  վախ չէր լինի, թե  աստված մի արասցե թառի լարերը կկտրվեն, և թառի տերն իր լույս օրը կխավարեցնի: Այդ սրտմաշուկ մտքից հոգին խաղաղվել էր: Մտածում էր, որ այսուհետ այնպիսի արվեստով կնվագի և այնպիսի  հույզեր  կկորզի թառից, որ ինքն էլ չի դիմանա ու ակամայից կարտասվի: Ներքուստ հավատացած էր, որ երբ սազի ձայնից արտասվում է, ուրեմն լավ է նվագել: Բայց մինչև այժմ չէր կարողացել  իր ուզածի պես նվագել: Միշտ այլոց համար էր թառ նվագել․ մարդկանց, որոնք իրենց կորուսյալ  ուրախությունները սազի ձայնի ու իր մորմոքուն երգի մեջ էին որոնում:

Այն բոլոր գիշերներին, երբ զվարթ ձևանալով՝ ուրիշների ուրախության և պերճանքի  հանդեսներում երգել ու սազ էր ածել, չէր կարողացել իր սազի ձայնից արտասվել:

Չէր կարողացել այնպես նվագել, որ ինքն իրեն լացացներ. կա՛մ տոնահանդեսը հարմար չէր եղել և իրեն փող վճարած ու հրավիրած հրավիրել մարդիկ չէին ցանկացել իր արցունքները տեսնել, կա՛մ էլ հենց ինքը լարերը կտրելու վախից կնտնտոցը իր կարեցածից շատ ավելի մեղմ ու հանդարտ էր վերուվար արել: Հավատացած էր նաև, որ մինչև այժմ իր կարեցածից շատ ավելի մեղմ ու զգուշորեն էր թառ նվագել ու երգել:

Ուզում էր այլևս արածի մեջ տաղտուկ չլիներ: Հիմա, երբ արդեն իր երազանքին հասել և կարողացել էր իր իսկ խոսքերով ասած անբարաքյաթ փողերով սազ գնել,  այլևս չէր ուզում զգուշանալ։ Հիմա սազն իրենն էր: Հիմա կարող էր այնպես թառ նվագել, որ ինքն էլ արտասվեր:

Երեք տարի էր, որ երգում էր: Դպրոցը հենց այդ պատճառով էր  թողել: Միշտ դասարանի վերջում նստում ու քթի տակ դնդնում էր:

Ուրիշները կարևորություն չէին տալիս և ուշադրություն չէին դարձնում: Բայց մաթեմատիկայի ուսուցիչը շատ պահանջկոտ էր և իր դնդնոցից  այնքան էր նեղվում, որ զայրանում էր ու դասարանից խռովում: Երեք-չորս անգամ կարգադրել էր, որ դասարանում ձայն չլսվի: Բայց մի՞թե հնարավոր էր: Միայն վերջին տարում էլ ոչ ոք նրա ձայնը չէր լսում դասարանի վերջից: Այնքան  էր հոգնում և գիշերներն արթուն լուսացնում, որ կամ մինչև կեսօր մնում էր անկողնում, կամ էլ  դասարանում էր քնում: Սակայն այդ էլ երկար չտևեց և շուտով դպրոցը թողեց:

 Առաջին տարին ինքն իրեն շատ էր հոգնացրել: Ամեն գիշեր երգել էր ու սազ  ածել և  օրը մինչև կեսօր քնել:

Սակայն հետզհետե իր գործին կարգուկանոն էր հաղորդել և շաբաթական երկու-երեք անգամից ավելի հրավեր չէր ընդունում: Կամաց-կամաց ինքն իր համար հեղինակություն էր դարձել և այլևս այս կամ այն երաժշտական խմբին խորհրդի համար դիմելու կարիք չուներ: Մարդիկ իրեն ճանաչում էին և իրենց խղճուկ տան շեմից իր մոր միջոցով ապսպրում էին, որ գա ու  լավ երեկո անցնացնեն:

Բայց և այնպես՝  դեռևս սպանիչ աշխատանք էր: Մայրը զգում էր, որ օրեցօր ավելի էր հյուծվում: Անձամբ ինքը այդ հարցին ուշադրություն չէր դարձնում: Միայն այն մտքին էր, որ թառ ունենա և կարողանա իր սեփական թառով իր սրտի ուզածի պես նվագել: Սակայն այդ էլ հեշտ չէր: Միայն վերջերս մի պատվական հարսանիքի ժամանակ ստացած թեյավճարներից կարողացել էր մի քիչ կողմ դնել և մի նոր սեթառ գնել: Եվ այժմ, երբ թառի տեր էր դարձել, չգիտեր, թե այլևս ինչ երազանք ունի:  Գուցե հնարավոր կլիներ  ավելի մեծ երազանքներ էլ ունենալ:  Դեռևս այդ մասին չէր մտածել: Հիմա միայն այն էր ուզում, որ արագ ինքն իրեն մի տեղ հասցնի, սեթարը ճիշտ լարի ու կարգավորի:   Մինչևիսկ այն շինծու զվարթ խրախճանքներին, երբ թառը ձեռքին մեղեդու նվագակցությամբ երգում էր, այնքան էր խորասուզվում անհուշության մեջ և աշխարհից վերանում, որ  սիրտը չէր ուզում  թառը գետին դնել: Բայց մի՞թե կարելի էր:  Ուրիշների տունն էր և ուրիշների ուրախությունը, և ինքը միայն պիտի ուրիշների հանդեսը ջերմացներ:

Այդ բոլոր հափշտակությունների ժամանակ սակայն դեռևս չէր կարողացել ինքն իրեն ու իր սիրտը ջերմացնել:

Ձմեռային երկար գիշերներին, երբ որ այդ տեսակ հանդեսներից հոգնած ու դադրած վերադառնում էր և մթության մեջ իր տան ճանապարհն էր որոնում, այդ ներքին ջերմության կարիքն այնքան կենդանի ու համապարփակ էր զգում, որ թվում  էր՝  դրա բացակայությամբ չի կարողանա ինքն իրեն մինչև տուն հասցնել: Քանի՜ անգամ այդօրինակ դեպքերում սարսափահար իր այդ կորուստն էր փնտրել, չհաշված այն գիշերները, որ  գինետների անկյուններում էր լուսացրել: 

 Շատ թույլ էր: Առաջին հայացքից ավելի շատ թմրամոլի տպավորություն էր թողնում: Բայց  այսօր, ինչ թառի տեր էր դարձել,  իր մեջ եղած հուզմունքն ու  ժամից ավելի տևած ջերմությունը կարմրացրել էր այտերն ու  այրում էր ճակատը։

Այս մտքերով  տարված՝ հասել էր Շահի մզկիթի դռան շեմին ու ոտք դրել նրա քարե նախաշեմին, երբ հանկարծ օծանելիք վաճառող մի տղեկ, որ մզկիթի կողքի քարե նստարանին կրպակ էր բացել ու մուշտարու սպասելով՝ թզբեհն էր պտտում, իր փռոցի հետևից ցած թռավ ու նրա թևը բռնեց․

-Անհավատ, այդ անիծյալ գործիքով ե՞ս մզկիթ՝ Աստծո տու՞ն եկել։

Նրա մտքերի թելը կտրվեց։ Դեպի սիրտը ճամփա հարթող ջերմությունը չքացավ։ Սկզբում մի փոքր շփոթվեց ու միայն հետո կամաց-կամաց ըմբռնեց, թե տղան ինչ է ասում։ Դեռ ոչ ոք չէր հավաքվել։ Անցուդարձը շատ չէր։ Բոլորը տարված էին մանրավաճառների փռոցներով։ Նա ոչինչ չասաց։ Ջանք թափեց թևն ազատելու և իր ճանապարհը շարունակելու։ Բայց օծանելիք վաճառող տղեկը պոկ չէր գալիս։ Ձեռքի դաստակը բռնել էր ու գոռգոռալով լուտանքներ էր շաղ տալիս։

-Այ անկրոն, Աստծուց  է՞լ ամոթ չունես։ Ախր ամոթ, աբուռ․․․

Նա նորից ջանք թափեց, որ թևն ազատի ու գնա իր գործին։ Բայց տղեկը  այդպես հեշտ չգոհացավ  և ասես ուզում էր իր գործի պակասը նրանով լրացնել։ Կամաց-կամաց մի քանի  հանդիսական էր հավաքվել նրանց շուրջը։ Բայց դեռ ոչ ոք չգիտեր՝ բանն  ինչում է։ Դեռ ոչ ոք չէր միջամտել։ Նա շատ էր ուշացել։ Պարզ էր, որ շուտով մի բան պիտի պատահեր։ Սակայն նրա սիրտը պատող սառնությունը նորից անհետացավ։ Սրտում և ապա ուղեղում տաքություն զգաց։ Բռնկվեց, ինքնազսպումը կորցրեց ու մյուս ձեռքով մի ամուր ապտակ հասցրեց տղեկի ականջին։ Տղեկի շունչը կտրվեց ու ինքն իր անեծքներն ու հիշոցները կուլ տվեց։ Մի ակնթարթ գլուխը պտտվեց։ Նրա թևը մոռացել էր ու երկու ձեռքով դեմքն էր շփում։ Բայց շատ չանցած ուշքի եկավ ու տեղից թռավ։

 Իր սեթառով մզկիթ էր մտնում, երբ տղեկը կոստյումի փեշը ճանկեց ու նորից թևը բռնեց։

Կռիվը սկսվել էր։ Շատերը միջամտեցին։ Տղեկը դեռ ճչում էր, հայհոյում, անհավատներին անիծում, Աստծո տունն անարգողների  պատճառով կատաղությունից եռում ու մուսուլմաններին օգնության կանչում։

Ոչ ոք չհասկացավ՝ ինչպես եղավ։ Ինքն էլ չզգաց։ Միայն երբ իր սեթառի փայտե իրանը գետին ընկավ, մի կարճ ու թնդուն ձայն արձակելով՝ ջարդվեց ու երեք կտոր եղավ,  լարերն իրար մեջ փաթաթված ու ոլորված մի կողմ թռան  ու  նա ապշահար կանգնեց ու նայեց բազմությանը, օծանելիք վաճառող տղան, համոզված, որ իր կրոնական պարտքը լավ է կատարել,  միամտվեց, սրտի խորքից շնորհակալություն հայտնեց ու նորից անցնելով իր թարեքի հետևը՝ իրեն կարգի բերեց ու թզբեհը ձեռքն առնելով՝ սկսեց Տիրոջը հիշատակել։

Նրա բոլոր մտքերը իր սեթառի լարերի պես խռնվել ու ոլորվել էին, կրկին իր սիրտն ու ուղեղը սողոսկած սառնության մեջ պաղել ու մի անկյունում կծկված ընկել։ Իր հույսերի ոսկեհյուս գավաթը իր նոր գտած սազի իրանի նման կտոր կտոր էր եղել, ու դրա կտորներն իր սիրտն էին ճեղքում։

Վոլֆգանգ Բորխերթ | ԱՌՆԵՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ վերլուծություն

Վոլֆգանգ Բորխերթից առաջին անգամ այս կարդացի ինձ շատ դուր եկավ «Առնետները գիշերը քնում են» փոքրիկ, բայց խոստումնալից պատմվածքը: Կարդացի բայց առաջին իսկ վարկիանից անհասկանալի էր թվում , ենթատեքստը չէի կարողանում հասկանալ։ Պատմվածքը շատ արժեքավոր է : Գրողը այս փոքր պատմվածքում ներգրավել էր նաև մարդու կատարիալ տեսակը՝ ուենանալ խիխճ եւ հոգի, սիրել թեկուզ եւ մեռածին, լինել բարի եւ հոգատար: Հարկ եղած դեպքում նույնիսկ ստել: Սկում եմ պատմել այն ինչ հասկացել եմ պատմվածքից։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը»։ Այս նախադասությունը ստիպեց ինձ ավելի ուշադրիր կարդալ գրվածքը: Հիմա կմտածեք, թե ինչ կապ ուեն առնետները, գիշերը:

Հենց այդ փոքրիկ արարած առնետը պատրվակ էր չքնելու և հսկելու: Հսկելու մեռած մարմինը, որը մնացել էր փլատակների տակ։ Ու գիտե՞ք ով էր հսկում. իննը տարեկան մի տղա, ով մոռացել էր ամեն-ինչ։ Նա միայն նստած էր ու պահակություն էր անում իր եղբոր «գերեզմանին»: Սա էլ ունեցավ իր ավարտը, երբ հայտնվեց մի բարի մարդ, ով, տեսնելով տղային, օգնության ձեռք մեկնեց: Օգնությունը դեպի տղան շատ չեր երկու սուտ ։ Սուտն էլ սա էր՝« -Լսիր, ձեր ուսուցիչը  ձեզ չի՞ ասել, որ առնետները քնում են գիշերը», և հենց այս նախադասությունն էր պետք տղային՝ դուրս գալու համար իր իսկ խղճի խայթերից, որոնք անհընդատ տանջում էին: Տղան գերի էր իր խղճին, հսկում էր, որովհետև իրեն մեղավոր էր զգում։ Ազատվելով այն «մեղքից», որը տղան էր զգում՝   նա սկսեց աշխարհը տեսնել ավելի վառ գույներով:

Գրիգոր Զոհրապ | Ճիտին պարտքը։ Վերլուծություն


Հուսեփ աղան իր մեղքն ուներ, քանի որ երես էր տվել իր աղջիկներին ու չունենալով ՝ ամեն ինչ անում էր նրանց համար: Երևի ինքս ծնող չեմ, դրա համար այս կարծիքին եմ, բայց կարծում եմ, որ նա պետք չեր թաքցներ իր աղջիկներից ստեղծված իրավիճակի լրջությունը: Եթե աղջիկները իմանային այդ մասին, ճիշտ է, մի փոքր կկոտրվեին, սակայն կկանգնեին իրենց ծնողի կողքին։

«Ճիտին պարտքը» նորավեպը մի մարդու մասին էր, ում կինը մահացել էր և իր երկու աղջիկները իր խնամակալության տակ էին: Նա էր պահում ընտանիքը: Սակայն իր գործերը դեպի վատն են ընթանում և նա որոշում է չասել իր աղջիկներին, որ չտխրեն, որ անհոգ լինեն: Իսկ ինքը կեղծ ժպիտ է ցուցադրում աղջիկների մոտ, որ չկասկածեն իրավիճակի մասին: Ի վերջո նա չի կարողանում աշխատանք գտնել և չվարձատրվելով, աղջիկների քմահաճույքները ի վիճակի չլինելով կատարել, հասկանում է, որ չի կարող նայել նրանց աչքերի մեջ։ Մարդը ինքնասպան է լինում:

Գրիգոր Զոհրապ | Ճիտին պարտքը

ԱՍև կաշիե մեծկակ պայուսակ մըն էր զոր առտու իրիկուն իր ձեռքը բռնած կ’երթար փողոցներեն: Իր կյանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիե պարկը, որով ամեն իրիկուն իր տան պիտույքը, հացն ու միսը կտաներ, կամ պտուղը իր երկու փոքր զավակներուն, որոնք դրան առջևեն կբոլորվեին խոստումնալից ու խոստումնապահ այս պայուսակին շուրջը:Այս մարդուն բոլոր հոգնաջան վաստակը ու քրտնաթոր գործունեությունը անոր մեջն էր, դանայան տակառ զոր կլեցներ շարունակ երեսուն տարիներե ի վեր առանց հաջողելու: Իր կյանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, որուն արհավիրքովը լեցուն էր միշտ այդ կաշիե պահարանը, իր մշտնջենական պարապությամբը. իր ուրախությունները ու ցավերն ալ հոն էին, իր հիշատակներն ալ: Աղեկ օրեր ու գեշ օրեր ուներ այդ տոպրակը. տիրոջը պես ճակատագիր մը հարափոփոխ, և անոր պես հոգի մըն ալ ուներ կարծես: Ո՞վ էր տերը այս երկուքին մեջ. երեսուն տարի վերջը, երբ ձախորդությունը իր երկաթի շրջապտույտ օղակով զինքը կպաշարեր, այս մարդը կհասկնար, որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ:ԲՀիմա միջակ հասակով, մորվոք, ալևորած մեկն էր Հուսեփ աղա որ վաճառականութենե, խանութպանե հետզհետե իջնելով, իջնելով առուտուրի միջնորդությամբ կ’ապրեր ալ, խանութե խանութ, դուռնե դուռ տանելով պասմաի ու ճերմակեղենի մատուցումներու ու պահանջումներու անհամաձայնելի ու հակառակորդ հավաքածոները:Ո՞վ ըսեր էր որ սա երկուքին մեջ ներդաշնակություն մը կա. Հուսեփ աղան իզուր օրն իբուն իր հաշտարարի դերը կկատարեր, ողոքիչ, համոզիչ փաստերով, առնողին ըսելով թե ապրանքը աժան էր այդ գինով, ու ծախողին՝ թե իր վաճառքը պահանջած գինեն շատ պակաս կ’ըներ. ո՛չ. երկուքն ալ կհամառեին և Հուսեփ աղան հուսակտուր ձեռնթափ կ’ըլլար ա՛լ. առևտուրի տագնապը, զոր իր վաճառական եղած ատենեն այնքան լավ կճանչնար, նորեն իր վրա, իր համեստ միջնորդի ապրուստին վրա ալ կ’իշխեր ու փճացնել կսպառնար ինքը:Ո՜հ, թե որ մինակ ըլլար. ի՜նչ փույթ. բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապույրներովը, ամեն պատրանքներովը իրեն կնայեին. առջի մանկուհիները չէին, այլ խելահաս պատանուհիներ կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի:Այս զավակները, իր բոլոր երջանկությունը, հիմա կճնշեին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեցուն կ’երևար իր հայրական աչքին: Հանցավորի պես կմտներ ներս, զրկանքներու դատապարտված այս երկու հոգիներուն առջև, մեղավորի նման գլխիկոր կդառնար տուն, երեսին վրա միշտ պահելով զվարթության կեղծավոր երևույթը ու այս դիմայլակին տակ պարտկելով ապիկար ու շվարած մարդու կսկիծը:ԳՍկյուտարի բարձունքին վրա՝ Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կբնակեին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է. փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդութենե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կգուշակվի: Բայց իր հիշատակը կ’ապրի և օր չըլլար որ իր խոսքը չընեն. գիշերները, երբ աղջիկները կքաշվին, ամուսինը կմնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին. ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն՝ աղքատացած վաճառականը քաջալերություն մը կ’ակնկալե, գերեզմանի մյուս կողմեն սպասված զորավիգ մը:Վասն զի բարոյական կորովը կպակսի իրեն օր օրի. իր երբեմնի նյութական դրամագլխին պես, հիմա կզգա որ սրտին քաջությունը կսպառի ու կհատնի քիչ-քիչ: Դեռ առտուները իր դողդոջուն ձեռքի մեջն է պայուսակը, զոր առանց ամբողջապես լեցնելու կդառնա շատ հեղ. ու առտուն, նավամատույցին վրա, այն վաճառականներուն քով՝ որոնք մուրացիկի մը ողորմություն տալու պես երբեմն գործ կուտան իրեն, կսլքտա, երբեմն կհամարձակի անոնց խոսքին խառնվիլ, կարծիք տալ, միշտ խոսողին նպաստավոր կարծիք մը: Անոնց գծին վրա չի քալեր, այլ քիչ մը ետևեն, իր անբաժան պայուսակը ձեռքը, ու երբ պատահի, որ առևտուրի մեջ մեկ մը երեսեն վնաս մը կրեն այդ մարդիկը, ինք անոնցմե ավելի կզայրանա այդ մեկուն դեմ, խաբեբա ու խարդախ կկոչե զայն, որ իր վաճառականին, այդ պատվավոր մարդուն ապրանքները շփոթած էր ու ստակները չէր ուզեր հատուցանել: Ուրիշ ատեն՝ անոնց զվարթ վայրկյաններուն ՝ կատակներով, փոքրիկ սիրուն պատմություններով կզվարճացներ, կխնդացներ զանոնք, հետևյալ օրվա համար պզտիկ գործ մը շնորհելու սպասումով:Ու վաճառականները կսիրեիր այս պապա մարդը որ ուրիշներուն պես աներես չէր ու իր միջնորդչեքը իրավունք մը պահանջելու եղանակով չէր ուզեր և առաջակված ամեն զեղջի գլուխ կծռեր:ԴՊասմաի ջոջերը կքալեին տոտիկ-տոտիկ, ճամփուն վրա խոսելով, իրենց ծախելիքի ապրանքներու հոգերովը բեռնավորված ամենքն ալ: Պարսիկ վաճառականները, գլխավոր հաճախորդները, աչքերնին կսկսեին բանալ. թահացած ու գունաթափ կերպասներու, կշիռեն ու չափեն պակաս ամերիքաններու վրա առջի շահերը չէին մացած ա՛լ, և վաճառականները խնայողության նոր միջոցներ կխորհեին. մաքսեն ետքը, գրասենյակի ծախքեն վերջը, միջնորդչեքները ծանր կթվեին իրենց: Ի~նչ հարկ միջնորդի, անձամբ չէի՞ն կրնա առնել կամ ծախել ապրանքները, այնուհետև, ուրիշ պատճառներ կուգային զորացնել այս որոշումը. միջնորդը միջնորդ մըն է վերջապես և ոչ ապրանքին տերը. ոչ անոր արժեքը կրնա բացատրել տիրոջը չափ և ոչ անոր հոգը տանիլ միշտ, ու Հուսեփ աղան որ ետևնուն կուգար, իր սևցած պայուսակը ձեռքը , կդողար հիմա:-Հուսեփ աղա, քեզի համար չենք,- կ’ավելացնեին վաճառականները,- դուն մեր մարդն ես:Շունչ կ’առներ խեղճ մարդը. բայց գործերը կպակսեին, ավուրչեքը շահիլը տաժանելի տառապանք մը կ’ըլլար ու պարտքերը կդիզվեին շուրջը, գյուղը, չարշին, ամեն կողմ: Հագուստը տակավին մաքուր կոկիկ էր ու իր արտաքին տեսքեն ոչ ոք պիտի գուշակեր իր զարհուրելի անկումը:Ու պայուսակը կշարունակեր կրել ձեռքը, անօգուտ տարուբեր մը հիմա, բայց ամչնալով թողուլ, մեկդի նետել զայն, հուսահատությունը խոստովանիլ աշխարհքի առջև, վասն զի ի՞նչ պիտի ըսեր աշխարհք ձեռնունայն տեսնելով զինքն այսուհետև:Հետո՝ ճարահատած՝ այն վաճառականեն որուն արբանյակն էր, երկու ոսկի փող ուզեց ու մերժողական պատասխան ստացավ. հինգ ոսկի պարտք ուներ. պետք էր նախ այդ պարտքը վճարել: Այն իրիկունը իր պղնձե փոքրիկ ժամացույցը ծախեց երեսուն ղրուշի ու պայուսակը մասամբ գոնե կրցավ լեցվիլ նորեն:ԵՏունը՝ ուրախ ու զվարթ էր. աղջիկները իր վիճակին վրա տեղեկություններ կ’ուզեին երբեմն. գուշակություններ, նախազգացումներ ունեին իրենց ներսիդին:-Գործերը ինչպե՞ս են, հայրիկ,- կ’ըսեր անդրանիկը:Ու կրտսերը՝ կապույտ աչվի, շուշանաթույր աղջիկ մը որ ճիշտ մորը պատկերն էր.-Այսչափ ուշ մի մնար:Հայրը կխնդար. ո՛չ գործերը գեշ չէին երթար. աստուծով ասկե վերջը ավելի պիտի բացվեին:-Վաղը կանուխ եկու, և մեզ պտտցնելու տար: Ու ողորմելի հայրը կխոստանար, ամեն բան կխոստանար, կանուխ պիտի գար ու պտտցնելու պիտի տաներ այս հեք զրկյալ որբերը, որոնց էն աղվոր տարիները չքավորության մեջ կ’անցնեին. երևակայեցեք ուղևորություն մը, որուն է՛ն գեղեցիկ տեսարանը թյունելի մը անցք ըլլա, մութ ու քարակոփ պատեր, և որուն մյուս ծայրեն սպասված լույսի շառավիղը չտեսնես երբեք:Եվ առտուն, կանուխ-կանուխ, առջի շոգենավով կ’երթար Պոլիս, իր ուժաթափ թևին տակ սեղմելով իր պարպված պայուսակը, այս հավիտենական թշնամին ու հավիտենական անկուշտը, որ չէր հագեցած երբեք երեսուն տարիե ի վեր. ու հոն, թևին տակը, խեղդելու պես կսեղմեր զայն, այդ պարպված փորը ու չքացնել կ’ուզեր:Պոլիս գործ չկար. ժամացույցին ստակեն մնացորդը երթևեկության ծախքին մեջ սպառեցավ ու վայրկյան կմոտենար ահավոր արագությամբ մը խոյանալով իր վրա, ուր վերջին երեսուն փարան Քուզկունճուքեն Պոլիս իջնելու, հույսի մը ետևեն վազելու ծախքը- վասն զի հիմա հույսի ետևեն երթալն ալ ծախքով է — պիտի հատներ:Այն ատե՞ն. այս հարցումը զոր միտքը կ’ըներ, որուն պատասխանելու հարկեն չէր կրնա խուսափիլ, իր դեմը կ’ելլեր, խոշոր, հսկա տառերով կգրվեր օդին մեջ, ու իր առջևեն կքալեր իր նայվածքին փակչելով ամեն տեղ:ԶԻնչպե՞ս կ’ըլլա որ մարդ հացի մը ստակին կարոտը կքաշե կամ շոգենավի մի ստակ չվճարելուն համար կեցած տեղը կմնա գամված, անշարժ:Հուսեփ աղան հիմա այս խնդիրները կհարուցաներ մտքին մեջ, լուծելու կջանար, և փողոցին մեջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, շոշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրված կզգար ինքզինքը հանկարծ, իր սիրուն զավակներուն քովիկը, և պահ մը վերացած՝ կմոռնար ինքզինքը, իր ավուր հացի կարոտ մուրացիկ դիրքը, վայրկյան մը գոնե, հարուստ ու ամենակարող ըլլալու համար. այդ փոքրիկ տունը կձգեր, ավելի ճոխ բնակություն մը տալու համար իր զավակներուն. նոր զգեստներ, գլխարկներ, անոնց երիտասարդի բոլոր պահանջումներեն ավելի՛ն, շատ ավելին կուտար, ու հրճվանքնին տեսնելով կբերկրեր: Ի՜նչ դյուրին ու ի՜նչ դժվար երջանկություն:Եվ ձեռքին տակ՝ պայուսակը իր կաշիի կոպիտ ու ծակոտկեն երեսովը կդողդողար, կ’արթնացներ զինքը, իրականության քով կքաշեր կբերեր, անոթի առնելիքավորի մը պես:Հետո վերջին հնարքները սկսան ապրուստի. մանր ու արհավրալից բաներ. նորոգելու պատրվակով տունեն տարված ու չնչին գնով վաճառված կարասիներ, տնական պետքերը հոգալու համար նորե նոր՝ ամեն օր տարբեր խանութներու, ծախողներու դիմումներ. ապառիկ գնելու համար հաստատված մտերմություններ, բարեկամություններ. հետո շոգենավի տոմսակը ուրիշի ստակով առնելու համար ուրիշին քով սպասելներ. զուր ջանքեր բոլորն ալ՝ լեցնելու, ոհ, մասամբ գոնե լեցնելու համար իր պահանջող պայուսակը զոր բռնած կտանի դեռ, առանց պատճառը գիտնալու, առանց պետքի, անգիտակից շարժումով:ԷԱյն առտուն իր առջինեկ աղջիկը տվավ պայուսակը ձեռքը,- «Երեկվան պես միսը չմոռնաս. քիչ մըն ալ պտուղ բերես. պանիր ալ»:Ու փախստական հորը ետևեն որ կ’աճապարեր հեռանալու, կշարունակեր իր չնչին խնդրանքներու անհատնում շարքը:Զառիվայրեն իր ընդոստ աճապարող քալվածքին հետ պայուսակը կ’երերար, պարապ որովայնի ձայներ, հեծկլտուքներ կհաներ:Երեք մեթալիք տասնոցները զորս իր գրպանին մեջ հուսահատորեն կսեղմեր, չկորսնցնելու սարսափով, Պոլիս պիտի տանեին զինքը. ի՞նչպես պիտի վերադառնար իրիկունը. ու կզղջար, ո՜րքան կզղջար բնակելուն Սկյուտար ուր ոտքով չերթցվիր, ու չի բավեր բարի կամեցողություն կամ աշխարհիս մեծագույն քաջությունը ունենալ՝ նույնիսկ պարապ ձեռքով տուն դառնալու համար:Շոգենավին մեջ ծանոթներե հեռու նստավ, ծայրը, հոն ուր մեվզի չկա, ոջլոտ մարդերու մոտիկ: Լավ մը իր քովը տեղավորեց պայուսակը. խնամքով, հոգածու ձեռքով անոր փոթերը շտկեց: Հետո անիվներուն փոֆ փոֆը իր ուշադրությունը գրավեց. այս եղանակը իր հետաքրքրությունը շարժեց. անիվները իրենց շրջանակին մեջ, տեղ մը հասնելուն, միշտ վարանումի պես բան մը ունեին նոր շրջան մը սկսելե առաջ. ասով մասնավոր եղանակ մը կձևանար. փոֆ, փոֆ, փոֆ, փոֆ… փոֆ. մտքեն այս տարօրինակ նվագին կհետևեր, հաճույք մը կզգար: Այդ վայրկյանին իր հոգվույն ու մտքին մեջ այդ խորհրդավոր ձայնեն զատ բան մը չկար. ո՞վ էր ինքը, ի՞նչ կփնտրեր այս շոգենավին մեջ. ո՞ւր պիտի երթար. չէր գիտեր, իրա՛վ որ չէր գիտեր:Պոլիս իր վաճառականներուն հանդիպեցավ. խոժոռ ու դաժան դեմքեր գտավ միայն, որոնց տեսքը անգամ իր լեզուն պապանձեցուց. քաջությո՛ւն. ըսե՛ սա երկաթե քացան խրոխտորեն բացող ու գոցող մարդուն, որ զավակներուդ ուտելիք տանիլ խոստացած ես այս իրիկուն. ո՛չ, չկրցավ ըսել:Շուկան թափառեցավ առանց բան մը ասելու մեկու մը. խանութներեն ներս նայեցավ քիչ մը. հետո ոսկերիչներու կրպակներուն դեմը կեցավ քառորդ ժամի մը չափ, ադամանդե զարդերու վրա զմայլված. իր աղջիկներուն երբեք չէր կրցած հատ մը տալ ասոնցմե, ու հիշեց որ իր երկու աղջիկները կսպասին իրեն: Ժամը հարցուց: Իրիկուն էր. այն ատեն վազել սկսավ. ուշ մնացեր էր. պարապ վարանումներու ու մեծ սրտության ատեն չէր. հաց պետք էր ու պիտի ուզեր առջի դեմը ելլող ծանոթեն: Զարմա՜նք. ինքը որ այնքան շատ մարդ կճանչնար, անոնցմե մեկուն չէր հանդիպեր: Սա դեմի կողմեն քալողը կճանչնար անշուշտ. ատենով իրեն մրցակից եղող վաճառական մըն էր, բայց շատոնց բարևը կտրած էին, իր աղքատանալեն ի վեր. սա մյուսը, որ արագ քայլերով իր քովեն անցավ հիմա, ան ալ կճանչնար, ատենով երաշխավոր ալ եղած էր անոր, բայց քանի մը օր առաջ մեճիտիե մը փոխ տալ մերժած էր և հիմա ալ փախչելու պես, երեսը պահելով իր քովեն կ’անցներ: Ծերուկ մը, մինակ, բարևեց զինքը. իրմե ավելի դժբախտ մը:Կամուրջը հասած կեցավ. չկրցավ անցնիլ. տասը փարա չուներ. այդ պահուն զգաց որ բան մը կպակսեր: Ինքզինքը հարցուփորձեց ու պատճառը գտավ. պայուսակը մոռցեր էր տեղ մը. ետ դարձավ, վազեց, ի՞նչ ընելու համար:ԸԾովուն վրա կծփար, կ’օրորվեր, կտատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծ-մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը, իր տասնհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կփայլեր:Ու մարդուն վզին սերտիվ կապած սև կաշիե պայուսակի մը մասը, ջուրեն դուրս մնացած, կծփար անոր հետ, ատեն-ատեն գլուխը սուզել տալով քիչ մը դեպի վար. հետո այդ գլուխը վեր կ’ելլեր իսկույն, ազատելու ճիգով մը պայուսակին ծանրութենեն:Ծովին հայելիի պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կնմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջն ալ զատված չէին իրարմե: Կապը անեղծ կմնար ամեն տեղ: Քար լեցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսուհետև. հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ և ուռեցվորած. իր տեղը՝ մարդոց թևին տակը չէր ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչահեղձ մնացած էր, ո՛չ. այդ պայուսակը՝ իր անողորմ համառությամբը, իր հուսահատեցուցիչ դատարկությամբը, մարդոց ճիտին պարտքը կմարմնացներ անշուշտ. իր ճշմաիրտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հո՛ն ուր հաստատված էր հիմա:Եվ երեսուն տարիե ի վեր, վտարվածի մը նման՝ որ առջի անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կ’ուրախանա, քեյֆ կ’ընե, ծովուն ամեն ծփանքին հետ՝ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կգգվեր ու կշոյեր:

Վոլֆգանգ Բորխերթ | ԱՌՆԵՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ

Թարգմանեց՝ Էդուարդ Հախվերդյանը

Գերմանիայի ազգային գրող, բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Վոլֆգանգ Բորխերթը ծնվել է 1921 թ. մայիսի 20-ին՝ Համբուրգում։ Նա իր կարճատև կյանքի ընթացքում ֆաշիզմի դեմ իր հեգնական սուր բանաստեղծությունների, պիեսների ու ելույթների պատճառով շատ անգամ խոշտանգվում, բանտարկվում և վերջում դատապարտվում է մահվան, սակայն 1945 թվի գարնանը նրան ուղարկում են ռազմաճակատ։

Պատերազմի ավարտից հետո Վ. Բորխերթը՝ հոգնաբեկ ու քայքայված, վերադառնում է Համբուրգ՝ իր ավերված ծննդավայրը։ Նրա նուրբ հոգին պատերազմի արհավիրքներից այնպես է ցնցվում, որ համարյա իր բոլոր ստեղծագործություններում արտացոլվում է կյանքի այդ դաժան ժամանակահատվածը։
Վ. Բորխերթի լեզուն պարզ է, սակայն այդ պարզության մեջ նրա հայացքը շարունակ ուղղված է մարդու բարդ հոգեբանությանն ու ներաշխարհին։
Վ. Բորխերթի նշանավոր ստեղծագործություններից են՝ «Լապտեր, գիշեր և աստղեր» (1946), «Հենց այս երեքշաբթի» (1947), «Ծաղկեփունջ» (1947) և այլն, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, ֆիններեն և շվեդերեն։
Վոլֆգանգ Բորխերթը, կրելով մարմնական և հոգեկան ծանր տանջանքներ, 1947-ին, 26 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն։

Կիսավեր պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը։ Հանկարծ զգաց՝ ինչ-որ ստվեր ընկել է գլխին, և շրջապատը միանգամից ավելի է գորշացել։ Հասկացավ, ինչ-որ մեկը անաղմուկ եկել ու կանգնել է դիմացը։ «Վերջ, բռնվեցի»,- մտածեց տղան, սակայն երբ աչքի տակով նայեց և կիսամաշ տաբատի մեջ նկատեց ինչ-որ ոտքեր, որոնք այնքան կոր էին, որ դրանց արանքից հնարավոր էր մյուս կողմը տեսնել, համարձակվեց ու նայեց իր դիմացը կանգնած մարդու դեմքին։ Զամբյուղը և դանակը ձեռքին, հողոտ մատներով տարեց մարդ էր։ Մարդը, նայելով խիտ ու խռիվ մազերով տղայի գլխին, հարցրեց.
-Այստե՞ղ ես քնում։
Յուրգեն անունով տղան, մարդու ոտքերի արանքից նայելով արդեն մայր մտնող արևին, պատասխանեց.
-Չեմ քնում, հսկում եմ։
-Հա,- գլուխը շարժելով՝ ասաց մարդը, ուրեմն՝ այդ մեծ փայտն էլ հենց դրա համար ես պահում ձեռքիդ։
-Այո,- համարձակորեն պատասխանեց Յուրգենը և փայտը ամուր սեղմեց ափի մեջ։
-Ինչի՞ համար ես պահակություն անում,- հարցրեց մարդը։
-Չեմ կարող ասել,- փայտը սեղմելով՝ պատասխանեց տղան։
Մարդը զամբյուղը դրեց գետնին, դանակը մաքրեց տաբատով ու հարցրեց.
-Փող-մող, ինչ-որ բա՞ն ես պահպանում։
-Փո՞ղ, ո՛չ,- հեգնանքով պատասխանեց Յուրգենը։
-Դե լավ, հապա ի՞նչ։
-Ասացի՝ չեմ կարող ասել, բայց վող-մող չկա։
-Դե լավ, որ այդպես է, ես էլ քեզ չեմ ասի, թե ինչ կա զամբյուղիս մեջ,- ասաց մարդը և թեթևակի հարվածելով զամբյուղին՝ փակեց ծալովի դանակը։
-Ինքս գիտեմ ինչ կա զամբյուղում,- անտարբերությամբ պատասխանեց Յուրգենը,- ճագարի կեր է։
-Տեր Աստված,- աչքերը զարմանքից խոշորացրած՝ գոչեց մարդը,- որտեղի՞ց իմացար, շատ ճարպիկն ես, քանի՞ տարեկան ես։
-Ինը։
-Հա, ուրեմն՝ կարող ես ասել՝ երեք անգամ ինը քանի կլինի։
-Պարզ է,- ասաց Յուրգենը, և որպեսզի մտածելու ժամանակ ունենա, ավելացրեց,- էդ հո մի բան չի։- Եվ մարդու ոտքերի արանքից նայելով հեոու՝ հարցրեց.
-Ասում ես՝ երեք անգամ ինը, ջրի պես գիտեմ, քսանյոթ։
-ճիշտ է,- ասաց մարդը,- ես հենց այդքան ճագար ունեմ։
-Քսանյոթ հա՞տ,- հիացմունքից բերանը բաց՝ հարցրեց տղան։
-Իհարկե, եթե ուզես, կարող ես գալ ու նայել նրանց, մեծ մասը դեոևս փոքր են։
-Ախր, ես չեմ կարող գալ,- կասկածամտորեն պատասխանեց Յուրգենը,- պետք է պահակության անեմ։
-Մի՞շտ, նույնիսկ գիշե՞րը,- հարցրեց մարդը։
Յոլրգենը մարդու կամարաձև ոտքերից հայացքը բարձրացրեց, նայեց նրա դեմքին ու շշնջաց.
-Այո, միշտ, միշտ, շաբաթ օրվանից մինչև հիմա։
-Այսինքն՝ ընդհանրապես տուն չես գնում։ Բա որտե՞ղ ես հաց ուտում։
Տղան բարձրացրեց մի քարակտոր և պահած կես հացը և թիթեոյա տուփը ցույց տվեց մարդուն։
— Աա՜ա, նույնիսկ ծխո՞ւմ ես,- հարցրեց մարդը,- ուրեմն՝ ծխամորճ էլ պետք է ունենաս։
-Ծխամորճ չեմ սիրում, սիգարեթ եմ փաթաթում,- ամաչելով պատասխանեց Յուրգենը։
-Ափսոս, որ չես կարող գալ,- զամբյուղը վերցնելու նպատակով կռացավ մարդը, և շարունակեց,- եթե գայիր, կտեսնեիր ճագարներին, հատկապես՝ փոքրերին, գուցեև մեկին ընտրեիր քեզ համար, բայց ափսոս, որ չես կարոդ պահակությունդ թողնել։
-Ոչ, ոչ, չեմ կարոդ- տրտմորեն պատասխանեց Յուրգենը։
-Շատ լավ,- զամբյուղը վերցնելով՝ ասաց մարդը,- ինչ արած՝ եթե չես կարող, բայց, իսկապե՜ս, ափսոս էր։ Մարդը շրջվեց, որ գնա։
-Եթե ոչ մեկին չասես, կասեմ, թե ինչու չեմ գալիս,- արագորեն վրա բերեց Յուրգենը,- առնետների պատճառով։
Մարդը կամարաձև ոտքերը մի քայլ առաջ դրեց ու հարցրեց.
-Առնետների՞։
-Այո՛, ախր, առնետները ուտում են մեռածների մարմինը։ Իրենց ուտելիքը հենց դա է՝ մեռածների մարմնի միսը։
-Ո՞վ է այդպես ասել։
-Մեր ուսուցիչը։
-Եվ դու եկել ես այստեղ, որպեսզի հսկես առնետների՞և։
-Առնետներին չէ,- ցածրաձայն ասաց տղան, իսկ հետո ավելացրեց,- եղբորս եմ հսկում, եղբայրս տակն է մնացել։
Հետո ձեռնափայտով ցույց տալով ավերված պատերը՝ ավելացրեց.
-Հանկարծ ներքնահարկը մթնեց, այլևս նրան չտեսա։ Շատ կանչեցինք, ախր, ինձանից շատ պուճուր էր, ընդամենը չորս տարեկան։ Պետք է այստեղ իրեն պահպանեմ, ինձանից շատ պուճուր էր։
Մարդը նայեց տղայի խռիվ մազերին ու հանկարծ ասաց.
-Լսիր, ձեր ուսուցիչդ ձեզ չի՞ ասել, որ առնետները քնում են գիշերը։
-Ո՜չ, չի ասել- պատասխանեց Յուրգենը, որի դեմքը շատ հոգնած տեսք ընդունեց;
-Ա՜յ քեզ ուսուցիչ, բա նման բանը չեն իմանա՞։ Պարզ է, որ առնետները գիշերը քնում են։ Դու էլ գիշերները գնա տուն ու հանգիստ քնիր։ Աոնետնեոը միշտ, միշտ քնում են գիշերը, հենց որ մութը ընկնում է, գնում ու քնում են։
Յուրգենը ձեռքում պահած փայտի ծայրով մի փոքրիկ փոս քանդեց հողում — շշնջաց.
-Պիտի բարձրաձայն աղոթենք…
-Գիտե՞ս ինչ,- տեղում անհամբեր շարժվելով՝ ասաց մարդը,- ես արագ կգնամ, ճագարների կերը կտամ,- հենց որ մութը ընկավ, կգամ քո ետևից, գուցե ճագարի ձագերից մեկն ինձ հետ վերցնեմ։ Ի՞նչ ես կարծում։
Յուրգենը, դեռևս գետնին փոսիկներ փորելով և սպիտակ ու մոխրագույն ճագարների մասին մտածելով, շշնջաց.
-Չգիտեմ։
Մարդը ավերակույտների վրայով ուղղվեց դեպի ճանապարհը։
-Հա, մեր ուսուցիչը պիտի իր գործը փոխի,- ասաց տղան,- այ քեզ ուսոսցիչ, չգիտի, որ առնետները գիշերը քնում են։ Հետո ոտքի կանգնեց և բարձրաձայն բղավեց մարդու ետևից.
-Նրանցից մեկն ինձ տվեք, կլինի՞ այն սպիտակներից մեկը։
Մարդը, շարունակելով իր ճանապարհը, ասաց.
-Կաշխատեմ, դու դեռ այստեղ պիտի սպասես, երբ վերադառնամ, քեզ հետ կգնանք ձեր տուն, որպեսզի հայրիկիդ սովորեցնեմ, թե ինչպես ճագարի վանդակ պատրաստի, դու էլ պետք է սովորես։
-Շա՚տ լավ, կսպասե՜մ,- բղավեց Յուրգենը,- քանի դեռ չի մթնել, պահակություն կանեմ և էլի կսպասեմ։ Մեր տանը փայտ ու տախտակ էլ կա, այն փայտե արկղերից։
Մարդը այլևս չէր լսում, կամարաձև ոտքերով վազում էր դեպի բոսորագույն արևը և, ձեռքում բռնած ճագարների կերով ու ցեխոտ խոտաբույսերով լեցուն զամբյուղը, մի կողմից մյուս կողմ էր ճոճվում։

«Անկեղծ չենք» վերլուծություն

<<Անկեղծ չենք>> հոդվածով Հովհաննես Թումանյանը պատմում էր, կեղծ մարդկանց մասին։ Կեղծ մարդիկ այն մարդիկ են, որոնք իրենց անվանում են նշանավոր հերոս, բարեգործ և այլն։ Այստեղից կարելի է հասկանալ որ նաև մեր օրերում գործում է այս դրույթը, ժովովրդին ստում են , խոստումներ տալիս, ժողովրդի անունից խոսում։ Իրականում այս քայլերից կարելի է հասկանալ որ նրանք ամեն ինչի պատրաստ են հանուն մեկ աթոռի։ Հոդվածից կարելի է հասկանալ որ շատ քիչ մարդիկ են ով շարժվում են օգուտ իրենց շահերի, խոսում և քննադատում են մարդկանց ովքեր իրականում արժանի են։ Այս հոդվածը կարելի է ասել որ մեր օրերի մասին է, դրսում կատարվող իրավիճակի պատասխանատուն մարդիկ են ովքեր աթոռի կռիվ են տալիս իսկ մարդիկ ․․․․

ՀՐԱԺԵՇՏ

Այստեղ ահա կըբաժանվենք
Մնաս բարյավ, սիրելի.
Այսպես ես չեմ ցավել երբեք
Դառնությունով սիրտս լի։

Այստեղ ահա քեզ թողնում եմ
Եվ չգիտեմ, ուր կերթաս.
Կասկածներից ես դողում եմ…
Թող պահպանե քեզ աստված։

Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս

Օրը տարի կդառնա,
Բայց, ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա։

Մնաս բարյավ, բայց միշտ հիշիր,
Որ քեզ շատ եմ կարոտել,

Եվ տեսության ժամի համար
Չըմոռանաս աղոթել։

Անկեղծ չենք

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից. և ահա– ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը. առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, որքա՜ն դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր, նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը՝ նշանավոր հերոս է խաղում, երրորդը՝ հրապարակախոսություն է սարքել, չորրորդը՝ բարեգործ է ձևանում, հինգերորդը՝ գրող է կեղծում, վեցերորդը՝ հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը՝ գալիս է որպես դատավոր ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու, բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զգում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալի, թե սիրում են:

Եվ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծնում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարհքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: «Ժողվուրդն այսպես է կամենում․․․ Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»:

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կեղծում:

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,