Հանելուկների աշխարհում

Անվանում՝ Հանելուկներ

Ժամանակ՝ 20․03․2022թվական

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան,
Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Սովորեցնել երեխաներին ստեղծել հանելուկներ։

Խնդիրներ՝ 

1․Զարգացնել երևակայությունը խաղերի միջոցով։

2․ Զարգացնել խոսքը։

3․ Երեխաների մոտ զարգացնել հանելուկ ստեղծելու ունակություները։

4․ Զարգացնել վերլուծական մտածողության զարգացումը

Ընթացքը՝ 

Առաջնային քայլը հարկավոր է երեխաներին բացատրել հանելուկի իմաստը, ոնց է ստեղծվում հանելուկը։ Որից հետո կսկսենք երեխաների հետ ստեղծել հանելուկներ բնագիտական թեմաներով ՝

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

Հանելուկները կազմում են մեր կյանքի մի մասը, մեծ դեր ունեն հանելուկները երեխաների կյանքում։ Հանելուկները օգնում են որ երեխաների մտածողության զարգացման առումով։ Հանելուկ գուշակելը զարգացնում է երեխաների վերլուծական և ընդհանրացման ունակությունը։ Գուշակումը երեխայի համար մտածողության յուրօրինակ մարզանք է. Նրանք դառնում են առավել հնարամիտ, դատողունակ, արագ արձագանքելու պատրաստ և ինքնուրույն:

Հանելուկները տարբեր են և՛ թեմատիկայով, և՛ բովանդակությամբ:

Դրանք արտացոլում են մարդու կենցաղը, կենդանական և բուսական աշխարհը, շրջապատի առարկաները: Հանելուկը բառային-տրամաբանական առաջադրանք է: Նախադպրոցական տարիքում հանելուկները կիրառվում են պարապմունքների, աշխատանքային և խաղային գործունեության ժամանակ, կենցաղում: Դրանք երեխաներին դրդում են որոնողականության, ուսուցումը դարձնում հետաքրքիր ու գրավիչ՝ թույլ տալով կիրառել տարբեր լեզվական հնարներ:

  1. Հարցնում ենք երեխաներին. Ի՞նչ հանելուկներ գիտեն: Լսում ենք դրանցից մի քանիսը։
  2. Իսկ կցանկայի՞ն միասին կազմենք հանելուկներ: 
  3. Սկսում ենք միասին կազմել հանելուկներ տվյալ կաղապարով: 

Ինչպիսի՞ն է արևը

  • • Ի՞նչ գույն ունի։
  • o Դեղին (գրի ենք առնում պաստառի ձախ հատվածի 1-ին տողում):
  • • Ի՞նչ է անում։ 
  • o տաքացնում է (լրացվում է 2-րդ տողում):
  • • Ի՞նչ ձև ունի։ 
  • o Կլոր է (լրացվում է 3-րդ տողում):
  • • Ուրեմն՝ ինչպիսի՞ն էր արևը. 
  • o Դեղին է, կլոր և տաքացնում է։ 
  • • Ուրիշ ի՞նչ գիտեք, որ դեղին է արևի նման։
  • o Ճուտիկը
  • • Ուրիշ ի՞նչ գիտեք, որ տաքացնում է արևի նման։
  • o Վառարանը
  • • Ուրիշ ի՞նչ գիտեք, որ կլոր է արևի նման։
  • o Գնդակը

Այսպիսով երեխաների հետ սկսում ենք հանելուկներ գուշակել 1-ին հանելուկը արևի մասին։

Կլոր է բայց գնդակ չէ։

Դեղին է բայց ճուտիկ չէ։

Երկնքում է բայց լուսին չէ։

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)

Ակնկալվող արդյունք՝ Երեխաներին շատ դուր կգա քանզի նրանք սովորում են նոր և հետաքրքիր հանելուկնոր, նաև նրանց կհետաքրքրացնի ինչպես նրանք ստեղծեցին իրենց հանելուկները։

Նախապատրաստած նյութ՝

Արդյունք՝

Երեխաների հետ կազմեցինք հանելուկներ ուսումնասիրելով հանելուկները լսելով տարբեր հանելուկներ երեխաների կազմած հանելուկները՝

1․Երկնքում է ամպ չէ։

Դեղին է պանիր չէ։

Տաքացնում է վառարան չէ։

Կլոր է բայց մոլորակ չէ։

Արև

2․Կլոր է արև չէ։

Կայծկակ է տալիս ամպրոպ չէ։

Սպիտակ է գնդակ չէ։

Տիեզերք

3․ Երկար է սպագետի չէ։

Սև է մեքենա չէ ։

Անտառում է գայլ չէ։

օձ

4․ Երկնքում է երկնաքար չէ։

Սպիտակ է աստղ չէ։

Կիսատ է բայց պանիր չէ։

Լուսին

Նախագիծ Արևային Էներգիա

Անվանում- Արևային էներգիա

Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան, Էլինա Հակոբյան։

Ժամանակ՝ Ապրիլ/Մայիս

Տևողություն՝ 35րոպե

Նպատակը- Երեխաները ավելի մոտիկից
կուսումնասիրեն արևը և կճանաչեն դրա կարևոր դերը մեր կյանքում: Նրանք կսովորեն, որ արևն է տաքացնում օդը, ջուրը և հողը: Երեխաները բնական ջերմության աղբյուրը արևն է։

Խնդիրը՝

1․ Երեխաների մոտ զարգացնել գիտելիքներ արևի մասին։

2․ Խոսել արևի մասին։

3․ Տերևներով պատրաստել արևը։

4․ Կատարել գործնական առաջադրանքներ, որոնք կամրապնդեն երեխաների ստացած գիտելիքները արևային էնգերգիայի մասին

Ընթացքը՝

Անհրաժեշտ նյութեր՝
• Լայն բերանով փակվող կափարիչով
ապակե տարա
• Ջուր
• Թեյի 2 տոպրակներ:
Ընթացքը՝

  • Ապակե տարան լցրեք ջրով:
  • Տարայի մեջ դրեք թեյի 2 տոպրակները:
  • Փակեք կափարիչը և դրեք արևի տակ:
  • Ժամանակ առ ժամանակ զգուշորեն թափահարեք տարան:
  • Մի քանի ժամ սպասեք (երեխաները կսովորեն, որ արևը էներգիայի հզոր աղբյուր է,
    բայց բավական ժամանակ է անհրաժեշտ, որ այդ էներգիան ներգործի):
  • Երբ թեյը պատրաստ լինի, լցրեք բաժակների մեջ տաք վիճակում կամ էլ սառույց
    ավելացրեք և խմեք սառը վիճակում:

Արևի լույսը վերածում ենք ջերմության՝
Դաստիարակը երեխաներին հարցնում է.

  • Ինչպե՞ս կարող ենք ջուրը տաքացնել:
    Երեխաներին նստեցրեք զույգերով, միասին քնարկեն: Լսեք մի քանի պատասխաններ:
  • Երեխաներ մենք միասին մի փորձ կանենք, պարզելու համար, թե արևը ինչպե՞ս է
    տաքացնում ջուրը:

Անհրաժեշտ նյութեր
• 2 միանման ամաներ։ Ջուր
Ընթացքը՝

Երկու տարաներից մեկը դնում ենք արևի ուղղությամբ իսկ են մեկը դնում ենք դասասեյնակում դիտարկում ենք որ դեպքում ջուրը տաքացավ և ինչու

Պատրաստում ենք ՝ արևային էներգիաի համար արկղիկ, որը հարկավոր կլինի արևի ժամանակահատվածում բլիթիկներ պատրաստելու համար։

Անհրաժեշտ պարագաները՝

Ստվարաթուղթ

մկրատ

քանոն

Արդյունք՝

Բզեզիկների հետ հավաքում ենք տերևներ

Երեխաները պատմում են Արևի մասին

Ջուրը տաքանում է թե ոչ

Արևից պատրաստում ենք թեյ

Դիպլոմային աշխատանք 2022թ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

Մասնագիտություն՝ Նախադպրոցական կրթություն

Դիպլոմային աշխատանք

Թեման՝  Նախադպրոցական տարիքի երեխաների Էկոլոգիական դաստիրակության նպատակները և խնդիրներըէկոլոգիական և բնագիտական պատկերացումների ձևավորումը էկոլոգիական խաղերի, պատմությունների և բնագիտական փորձերի միջոցով։

Ուսանող՝ Անգելինա Ղազարյան
Ղեկավար՝ Նելլի Գեղամյան

Ներածություն՝

Աշխատանքը բաղկացած է՝ բովանդակությունից, ներածությունից, գլուխների քանակը գլուխներից, եզրակացությունից և գրականության ցանկից:

Դիպլոմային աշխատանքի նպատակն է Երեխաների համար մշակել ուսուցողական և հետաքրքիր խաղեր, որոնք կնպաստեն երեխաների կոմպլեքսների ձեռքազատմանը և որի միջոցով էլ կստեղծվի ուրախ միջավայր

Գլուխ 1․ Նախադպրոցական տարիքի երեխաների Էկոլոգիական դաստիրակության նպատակները և խնդիրները։

Էկոլոգիական և բնագիտական պատկերացումը կարևոր դեր է զբաղեցնում  նախա-դպրոցական  երեխաների դաստիրակության համակարգում: Շատ անհրաժեշտ է վաղ տարիքից, երեխաների մեջ սերմանել բնագիտական գիտելիքներ, պարզաբանել բնության երևույթների մասին։ Ինչ է բնությունը, ինչպես կարելի է պաշտպանել բնությունը: Այս ամենը ընկալելուց հետո, երեխաներին պետք է ուսուցանել՝ ինչպես կարելի է պահպանել բնությունը, որը մեզ շրջապատում է ամենուր։ Դիպլոմային աշխատանքում ներկայացնում եմ երեխաների էկոլոգիական և բնագիտական պատկերացումների ձևավորումը էկոլոգիական խաղերի, պատմությունների և բնագիտական փորձերի միջոցով: Կարևոր եմ համարում նաև վերլուծել երեխայի զարգացման չափորոշիչները` հասկանալու համար թե ինչպես պետք է գործել տվյալ տարիքային խմբի երեխաների հետ: Կարևոր է որ երեխան վաղ տարիքից ունենա պատասխանատվություն մոլորակի և շրջակա միջավայրի համար։ Անհրաժեշտ եմ համարում երեխաներին հաղորդել տեղեկություն կենդանի և անկեդան բնության մասին։  Դաստիարակը պետք է հասկանա կարևորությունը բնագիտական և էկոլոգիական կրթության։ Մանկավարժները  կարևոր են համարում, որ երեխաները շբում ունենան բնության հետ։ Մեծ ուշադրություն է գրավում խաղային միջավայրը քանի որ երեխան ավելի լավ է ընկալում խաղի միջոցով։ Երեխաները պետք է խաղան բնության գրկում և իրական առարկաներով որ կարողանան ընկալել խաղի կարևորությունը։ Դիդակտիկ նյութը ամենահարմար ձևն է որ ուսանողը կամ ուսուցիչը  կկարողանա օգտագործել դասը ավելի արդյունավետ դարձնելու համար։

Դեռ վաղ տարիքից երեխաների մեջ անհրաժեշտ է ձևավորել, դաստիարա-կել սեր և հոգատար վերաբերմունք բույսերի, կենդանիների նկատմամբ, վարքի ճիշտ դրսևորում բնության գրկում։

Հարկավոր է ձևավորել որոշակի գիտելիքներ բույսերի, ընտանի և վայրի կենդանիների բնության մեջ գոյատևելու մասին։ Երեխան ինքն էլ լինելով բնության մի մասնիկ պետք է կարողանա իրականացնել բնապահպանա-կան առանձին խնդիրներ։
Նախադպրոցական երեխայի էկոլոգիական կրթությունը հաջող ընթացք կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ դաստիարակը հասկանա կարևորությունը, պատկերացնի նպատակներն ու խնդիրները, իրականա-ցման ուղիներն ու միջոցները։

  Երեխան պետք է իմանա կարևորագույն հարցերի պատասխանները՝

  • Ի՞նչ տեղ է գրավում մարդը բնության մեջ։
  • Ինչպիսի՞ն պետք է լինեն մարդու և բնության փոխհարաբերությունները։
  • Ինչպե՞ս կառուցել ամենօրյա կենցաղը։

Բնությունը հզոր միջոց է երեխայի վրա ներազդելու, դաստիարակելու նրա ամենօրյա կենցաղը։
Բնությունը երեխայի վրա ներազդելու լավագույն մեթոդն է։ Հայտնի է, որ մարդկության կարևորագույն հատկանիշը գիտելիքներ ձեռք բերելու ձգտումն է, իսկ ուսուցման պարագայում իմացության խթանը ճանաչողական հետաքրքությունների բավարարման և մտահորիզոնի ,ընդլայնման պահանջն է։Բնության միջոցով դաստիարակել երեխային, նշանակում է ձևավորել որոշակի գիտելիքներ, վերաբերմունք, մտածողություն ,գեղարվեստական ունակություններ։

Ամենուրեք կան ծաղիկներ, պարտեզներ, թռչուններ, միջատներ շրջակայքում, անտառ, դաշտ և այլն։ Այդ առումաով բացառիկ է էքսկուրսիաների,զբոսանքների, զրույցների անցկացումը, դրանց շնորհիվ երեխան առնչվում է բնությանը,ձեռք բերում որոշակի գիտելիքներ։ Դիտումների ընթացքում երեխան հնարավորություն է ունենում ծանոթանալու և տեսնելու առարկան և երևույթը։Այդ ընթացքում ձևաորվում են իմացական գիտելիքներ։Ցանկալի է ,որ նրանք տեսնեն, թե ինչպես է առաջանում և բացվում բողբոջը,դեղնում տերևները,փթթում ծաղիկները։ Անուշադրության չպետք է մատնեն միջատներին, օդում սավառնող թռչուններին։Դիտումներ ընթացքում երեխաները ձեռք են բերում համեմատելու, նկարագրելու, կանխագուշակելու, հաղորդակցվելու, դասակարգելու և չափումներ կատարելու կարողություններ։

Էկոլոգիայի և բանագիտության դասավանդմաննպատկները,խնդիրները և կրթության կազմակերպելու բխող խնդիրների իրանականցում:

Այսօր մեզ ապագա և ներկա դաստիարակներիս վրա դրված է մեծ խնդիր ուսուցանել և պատկերացում ձևավորել բնության, բնության պահպանման մասին։ Բնությունը գնում է կործանման և երեխաները անգամ պետք  է ունենան որոշ գիտելիքներ բնության մասին, որ կարողանան պահպանել երկիր մոլորակը։ Վաղ տարիքից երեխան արդեն պետք է իրավասու լինել հասկանալ բնության կարևորությունը և պատասխանատվություն կրել բնության համար։ Բնագիտության և Էկոլոգիայի դասավանդման մեթոդիկան կոգնի մեզ ստեղծագործական կերպով ընտրել մեթոդները և դասերի անցկացման միջոցը։ Երեխաների զարգացման մակադակը հիմնականում կապված է բնագիտական և էկոլոգիական մեթոդական պատրաստվածությունից, հենց դրանում է կայանում հիմնախնդիրը։ Մեզ շրջապատում է մի հիանալի բնություն անվերջ բազմազանությամբ և հնարավորություններով։

«Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչների» որը կարելի է վերլուծել գրքից

Բնագիտության և էկոլոգիայի դասավանդման մեթոդիակայի կարևոր խնդիրներն են՝


-ճիշտ առանձնացնել սկզբնական բնագիտության և էկոլոգիայի կրթության նպատակաները,
-բացհայտել ուսումանական առակայի և նյութի սկզբունքը,
-մշակել դասավանդման էֆէկտիվ մեթոդներ և միջոցներ,
-բացահայտել օպտիմալ պայմաններ նախադպրոցական երեխայի բնագիտության և էկոլոգիայի ոլորտում զարգացման համար,
-բնության երևույթների պատճառահետևանքային կապերի վերաբերյալ գիտելիքներ, որոնք կընդլայնեն երեխաների մտահորիզոնը, կնպաստեն երեխաների մտավորզարգացմանը,
-գիտելիքներ, որոոնց շնորհիվ կձևավորվեն հմտություններ, կարողություններ, որոնք կվորոշեն երեխայի վարքի դրսևորումները,
— փոխանցել սովորողին արդեն իսկ ստացված փաստերը և օրինաչափերը բնության և էկոլոգիայի վերաբերյալ և այդ ճանապարհով զարգացնել երեխայի մեջ հետազոտական աշխարհի տարական հմտությունները:

Նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական և բնագիտական դաստիարակությունն ունի հետեւյալ նպատակները.
ա) երեխաներին հաղորդել համապատասխան էկոլոգիական և բնագաիտական գիտելիքներ,
բ) ձեւավորել էկոլոգիական և բնագիտական մտածելակերպ եւ մշակել մարդ-բնություն փոխհարաբերությունների կուլտուրա,
գ) դաստիարակել բնության հետ շփվելու, բույսերի ու կենդանիների նկատմամբ սիրո եւ հոգատարության որակներ, էկոլոգիական գիտելիքներ։

Բնության երևույթների ուսումնասիրությունը ավելի հաճելի է դառնում երբ մենք դա անում ենք խաղերի երգերի և պատերի միջոցով։

Նախադպրոցական դաստիրակության մասնավոր մեթոդնիկաները. Նախադպրոցական դաստիարակության անբաժելի մասն են կազմում մեթոդիկաները.


• Երեխայի խոսքի զարգացման տեսությունը և մեթոդիկան
• Երեխայի ֆիզիկական դաստիարակության տեսությունը և մեթոդիկան
• Նախադպրոցական էկոլոգիական կրթության տեսությունը և մեթոդիկան
• Մանկան ստեղծագործության զարգացման տեսությունը և մեթոդիկան։


Մեթոդը դրված նպատակին հասնելու ճանապարհն է, խնդիրների լուծման եղանակը։
Ուսուցման մեթոդները մանկավարժի և ուսուցանվողների փոխ-կապակցված  հաջորդական այն համակարգն է, որոնք ապահովում են կրթության բովանդակության յուրացմանը։
• Նախադպրոցական մանկավարժության առջև կանգնած խնդիրների լուծումը իրականացվում է առանձնահատուկ մեթոդների օգնությամբ,որոնք կարելի է բաժանել  խմբի՝
1) Հետազոտական մեթոդներ,որոնք թույլ են տալիս ստանալ անհրաժեշտ գիտելիքներ՝ նպատակներ դնելու և խնդիրներ լուծելու համար։
2) Դաստիարակության և ուսուցման մեթոդներ, որոնց օգնությամբ մանկավարժը ղեկավարում է մանկավարժական գործընթացը։

1․2 Հովարդ Գարդների Բազմաբնույթ մտածողության տեսությունը

Բազմաբնույթ մտածողության տեսություն, Հովարդ Գարդների 1983 թվականին առաջարկված տեսություն՝ ինտելեկտի մոդել, որն ինտելեկտը դիտում էր տարաբնույթ կոնկրետ (առաջին հերթին զգայական) պայմաններում։

Բազմաբնույթ մտածողության տեսությունն ամբողջությամբ ներկայացվել է Հովարդ Գարդների «Գիտակցության կառուցվածքը» (1983) գրքում։ Հովարդ Գարդները գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու հատուկ է մտածողության, ընկալման և իմաստավորման բազմապիսի ձևեր, որոնք հազվադեպ են գործում իրարից անկախ։ Դրանք օգտագործվում են միաժամանակ և մարդու կարողությունների զարգացման կամ խնդիրների լուծման ընթացքում ունեն միմյանց լրացնելու հակում։ Գարդներն առանձնացնում էր մտածողության 7 տիպեր.

  • Լեզվական մտածողությունը խոսակցական և գրավոր լեզվի զգացողությունն է, լեզուն սովորելու կարողությունը և որոշ նպատակներին հասնելու համար լեզուն կիրառելու հնարավորությունը։ Այն ներառում է լեզուն՝ որպես հռետորական կամ բանաստեղծական արտահայտման միջոց կիրառելու կարողությունը, ինչպես նաև որպես տեղեկատվությունը մտապահելու միջոց։
  • Տրամաբանական-մաթեմատիկական մտածողությունը կապված է տրամաբանության, վերացարկման, դատողության, քննադատական մտածողության հետ։ Այն նաև կապված է պատճառա-հետևանքային կապերը հասկանալու ունակությունների հետ։
  • Տարածական մտածողությունը ներառում է ընդարձակ և ավելի սահմանափակ տարածությունների ճանաչման և նրանց օգտագործման ներուժը։
  • Երաժշտական մտածողությունը ներառում է գործիքների վրա նվագելու, ստեղծագործելու և երաժշտության գնահատման կարողությունները։ Այն հնարավորություն է տալիս ճանաչել ու ստեղծել երաժշտական ձայներ, տոներ և ռիթմեր։
  • Մարմնաշարժողական մտածողության հիմնական տարրերն իր մարմնի շարժումները վերահսկելու և համակարգելու կարողություններն են։ Մտածողության այս տիպը հատկապես զարգացած է մարզիկների, պարողներ, երաժիշտների, դերասանների, ոստիկանության աշխատողների մոտ։
  • Միջանձնային մտածողությունը վերաբերում է այլ մարդկանց մղումները, դրդապատճառներն ու ցանկությունները հասկանալու հնարավորությանը։ Այն մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։ Մանկավարժները, առևտրի բնագավառի աշխատողները, հոգևոր և քաղաքական առաջնորդներն ու խորհրդատուները լավ զարգացած միջանձնային մտածողության կարիք ունեն։
  • Ներանձնային մտածողությունը տալիս է ինքն իրեն, իր զգացմունքները, մտահոգություններն ու մղումները հասկանալու հնարավորություն։ Սա սեփական արդյունավետ աշխատանքը հասկանալու ունակությունն է, որի մասին տվյալները, տեղեկություններն օգտագործվում են մեր կյանքը կարգավորելու համար։

Հ. Գարդների և նրա գործընկերների համապատասխան հետազոտությունների արդյունքում հետագայում ավելացվեցին մտածողության ևս 3 տիպեր.

  • Բնագիտական մտածողությունը Գարդների կողմից առաջարկվել է 1995 թվականին։ Հնարավորություն է տալիս բնության տարրերը տեսնել փոխկապակցության մեջ։ Կիրառելով մտածողության այս ձևը՝ մարդը կարող է պատկերացում կազմել արտաքին (բնական, կենդանական, տիեզերական) աշխարհի մասին։ Տեսնելով և լսելով պատմություններ կենդանիների կամ երևույթների մասին՝ նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այնպիսի առարկաների նկատմամբ, ինչպիսիք են բուսաբանությունը, կենսաբանությունը, անատոմիան, աստղաբանությունը, օդերևութաբանությունը։
  • Հոգևոր մտածողությունն արտահայտում է հոգևոր ոլորտը։ Գարդները գտնում է, որ հոգևոր մտածողության ձևակերպման հետ կապված որոշ բարդություններ կան։ Ըստ նրա՝ լավ կլինի մի կողմ դնել «հոգևոր» բառը՝ իր իմաստային բարդությամբ, փոխարենը խոսել այնպիսի մտածողության մասին, որն ուսումնասիրում է իրականությունն իր բազմաբնույթ դրսևորումներով։
  • Իրական (էքզիստենցիալ) մտածողությունը Գարդները համարում է մտածողության բարձրագույն դրսևորում։ Նա ենթադրում էր, որ էքսիստենցիալ մտածողությունը կարող է օգտակար կառուցվածք լինել, և որպես մտածողության առանձին առանձին տիպ առաջարկեց իր գրքում 1999 թվականին:

ՔԱՄՈՒ ՆԱԽԱԳԻԾ

Անվանում՝ Քամի

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դասվար՝ Նարինե Մակարյան
Դասվարի օգնական՝ Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝

Երեխաներին փոխանցել տարրական գիտելիքներ քամու մասին: Մասնավորապես ծանոթացնել քամու այլընտրանքային էներգիայի կիրառման հետ: Իրականացնել քննարկումներ քամու վերաբերյալ, իրականացնել փորձեր և կատարել եզրահանգումներ:

Խնդիրներ՝ 

1․ Հասկանալ ինչ է քամին։ Զրույցներ քամու մասին։ Քամու մասին բանաստեղծության ընթերցում։ Ինչ ձայներ է հանում քամին։

2․ Ինչ է քամու Էներգիան։ Որտեղից է այն ստացվում։ Էլեկտրական հողմակայաններ։

3․Խաղեր քամու հետ ,որպեսզի երեխան կարողանա ավելի լավ ընկալի իր ստացած գիտելիքները։

5․ Պտուտակի պատրաստում, ինչը թույլ կտազարգացնել մանր մոտորիկան։

Բանաստեղծություն՝

Հ. Թումանյան` Քամին

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Խաղ՝

Պատրաստում ենք պտուտակ փայտիկի/մատիտի վրա։
Փայտիկի վրա պտուտակները նման են քամու հողմերի: Շարժվելու համար դրանց անհրաժեշտ է քամի: Պատրաստենք մեր պտուտակները:


Անհրաժեշտ նյութեր՝

• Մկրատ
• Կոճգամ
• Ռետինե ծայրով մատիտ
• Թուղթ
Պատրաստման եղանակը

1) Երեխաներին տվեք քառակուսի թղթեր (տես 2-րդ էջի պատկերը) և գունավոր
մատիտներ:
2) Քառակուսու ներսը երեխաները գունավորում են իրենց նախընտած գույներով և
ձևով:
3) Դաստիրակը ցուցադրում է, թե ինչպես պետք է կտրեն կետագծերով: Ուշադիր
եղեք, որ մինչև կենտրոն չկտրեն:
4) Կոճգամով անցքեր արեք բոլոր նշված օղակների մեջ:
5) Անկյունները ծալեք: Անկյունների բոլոր անցքերը պետք է հավասարեցնել
կենտրոնի անցքի հետ:
6) Կոճգամը անցկացրեք բոլոր անցքերով և ռետինի կողմից ամրացրեք մատիտին:
7) Մատիտը պահեք ձեռքում և ուղիղ փչեք պատրաստած պտուտակի վրա, այն
կպտտվի:

Խաղ եկրորդ՝

Սեղանի վրա` է լինում երկու կլոր գնդակներ, երեխաները փորձում են փչել, և գցել բաժակի մեջ։

Ընթացքը՝ 

Երեխաների հետ խոսում ենք քամու մասին արդյոք գիտենք ինչ է քամին, սիրում ենք թե ոչ։ Որից հետո խոսում ենք, ինչպես կարելի է քամուց էներգիա ստանալ։ Իսկ հետո խաղում ենք հետաքրքիր և տարբերվող խաղեր ուսումնասիրելով քամին։

Արդյունք՝

Արդյունքը տպավորիչ էր, քանի որ երեխաներին շատ դուր եկավ այս փորձը, քամին նրանց շեղում էր և նրանք չէին կարողանում գնդակը գցել բաժակի մեջ սակայն չէին հանձնվում կրկին փորձելով։

Քամու մասին՝

Պատրաստում ենք պտուտակ՝

Բանաստեղծություն

Նախագիծ աղբի տեսակավորում

Անվանում՝ Աղբի տեսակավորում։

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան
Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Երեխաների մեջ սերմանել, աղբի տեսակավորման համար տարական գիտելիքներ։ Օգնել երեխաներին հասկանալ որ աղբը և թափոնը տարբեր հասկացություններ են, օգնել տարանջատել աղբը աղբը թափոնից և այդ գիտելիքի հիման վրա պատմել երեխաներին ինչպես է վերամշակվում թափոնը։ Թափոնից տարբեր իրեր պատրաստել։

Խնդիրներ՝ 

1․ Ինչպես պետք է տեսակավորել աղբը։

2․ Տարբերել թղթե թափոնը, պլաստիկը, ապակե շշերը։

2․ Ինչպես կարելի է աղբիղ ստանալ տարբեր իրեր։

2․ Զարգացնել խոսքը։

3․ Ուշադրության զարգացում։

Ընթացքը՝ 

Երեխաների ծնողների հետ համագործակցության մեջ մտնելու համար, մենք ծնողներից կխնդրենք աղբի տեսակավորման համար ապակյա շիշ, թղթի թափոններ։ Կտեսակավորենք աղբը որից հետո կպատրաստենք գեղեցիկ ծաղկաման գույնսգույն։

Արդեն գարնանը՝

Երեխաները կհավաքեն աղբը մեկ պարկի մեջ, որից հետո կփորձեն ինքնուրույն տեսակավորել ըստ հերթականությամբ։

Ակնկալվող արդյունք՝ Աղբից պատրաստված իրերը, երեխաներին բավականին դուր կգա, քանի որ նրանք դեռևս չեն տեսել ինչպես են աղբից տարբեր իրեր պատրաստում։

Նախապատրաստած նյութ՝

Տեսանյութ՝

Արդյունք՝

Ճանաչել թռչուններին

Անվանում՝ Ճանաչիր թռչուններին

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դասվար՝ Նարինե Մակարյան
Դասվարի օգնական՝ Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝  Ճանաչել թռչուններին։

Խնդիրներ՝ 

1․ Երեխաները ճանաչում են ավելի շատ թռչունների։

2․Զարգացնել երևակայությունը խաղի միջոցով։

3․ Զարգացնել խոսքը։

4․ Զարգացնել ուշադրությունը։

Ընթացքը՝ 

Երեխաների հետ քննարկում ենք , արդյոք գիտեն թռչուներին և որոնք են նրանք։ Որից հետո տեսանյութի օգնությամբ սովորում ենք նոր թռչունների անվանումներ։ Իսկ հետո փորձում ենք ինքնուրույն բացականչել թռչունների անվանումները , որոնք խառը դասավորված են սլայդում։

Խաղ՝

Հաղորդավարը գնդակը նետում է երեխային և ասում «թռչուններ» բառը: Գնդակը բռնող երեխան պետք է որևէ հայեցակարգ վերցնի, օրինակ ՝ «ճնճղուկը» և հետ գցի գնդակը: Հաջորդ երեխան պետք է թռչնի անուն տա, բայց չկրկնի այն: «Կենդանիներ» և «ձուկ» բառերով խաղն իրականացվում է նույն կերպ:

Նախապատրաստած նյութ՝

Արդյունք՝

Զարմանալի է բայց փաստ է, որ երեխաները սիրում են թռչուններին։ Անկեղծ ասաց այսպիսի դրական էներգիա դեպի թռչունները ենթադրում էի, բայց սա ավելին է ։

Դիպլոմայինի նախապաշտպանություն

Թեման՝  Նախադպրոցական տարիքի երեխաների Էկոլոգիական դաստիրակության նպատակները և խնդիրներըխաղը որպես էկոլոգիական դաստիրակության միջոց։

Դեռ վաղ տարիքից երեխաների մեջ անհրաժեշտ է ձևավորելու դաստիարակել սեր և հոգատար վերաբերմունք բույսերի, կենդանիների նկատմամբ , վարքի ճիշտ դրսևորում բնության գրկում։

Հարկավոր է ձևավորել որոշակի գիտելիքներ՝ բույսերի, ընտանի և վայրի կենդանիների ,կյանքի պայմանների մասին։
Երեխան ինքն էլ լինելով բնության մի մասնիկ պետք է կարողանա իրականացնել բնապահպանական առանձին խնդիրներ։
Նախադպրոցական երեխայի էկոլոգիական կրթությունը հաջող ընթացք կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ դաստիարակը հասկանա կարևորությունը,պատկերացնի նպատակներն ու խնդիրները, իրականացման ուղիներն ու միջոցները։Նա պետք է իմանա կարևորագույն հարցերի պատասխանները՝ ի՞նչ տեղ է գրավում մարդը բնության մեջ։
_ Ինչպիսի՞ն պետք է լինեն մարդու և բնության փոխհարաբերությունները։
_Ինչպե՞ս կառուցել ամենօրյա կենցաղը։ Բնությունը երեխայի վրա ներազդելու հզոր միջոց է դաստիարակելու ամենօրյա կենցաղը։
Բնությունը երեխայի վրա ներազդելու լավագույն մեթոդը,մարդկության կարևորագույն հատկանիշը գիտելիքներ ձեռք բերելու ձգտում է , իսկ ուսուցման պարագայում իմացության խթանը ճանաչողական հետաքրքությունների բավարարման և մտահորիզոնի ,ընդլայնման պահանջն է։Բնության միջոցով դաստիարակել երեխային, նշանակում է ձևավորել որոշակի գիտելիքներ, վերաբերմունք, մտածողություն , աշխարհաճանաչում,աշխարհասիրություն ,գեղարվեստական ունակություններ։Ամենուրեք կան ծաղիկներ, պարտեզներ, թռչուններ, միջատներ շրջակայքում, անտառ, դաշտ և այլն։ Այդ առումաով բացառիկ է էքսկուրսիաների,զբոսանքների, զրույցների անցկացվող դիտումների դերը։

Դրանց շնորհիվ երեխան առնչվում է բնությանը,ձեռք բերում որոշակի գիտելիքներ։Դիտումների ընթացքում երեխան հնարավորություն է ունենում ծանոթանալու և տեսնելու առարկան և երևույթը։Այդ ընթացքում ձևաորվում են իմացական գիտելիքներ։Ցանկալի է ,որ նրանք տեսնեն, թե ինչպես է առաջանում և բացվում բողբոջը,դեղնում տերևները,փթթում ծաղիկները և հասունանում։ Անուշադրության չպետք է մատնեն միջատներին, օդում սավառնող թռչուններին։Դիտումներ ընթացքում երեխաները ձեռք են բերում համեմատելու, նկարագրելու,կանխագուշակելու,հաղորդակցվելու,դասակարգելու և չափումներ կատարելու կարողություններ։

 Նախադպրոցականների էկոլոգիկան կրթության դաստիարակության համակարգի էությունը,նպատակն ու խնդիրները։Էկոլոգիական կրթություն ասելով հասկանում ենք էկոլոգիական գիտելիքների, կարողությունների և հմտությունների այն համակարգը, որի յուրացումը նպաստում է էկոլոգիական դաստիարակոըթյան գործընթացի իրականացմանը։Էկոլոգիական կրթությունը ,էկոլոգիական գիտելիքների,կարողություների և հմտությունների համակարգ է, որը միտված է երեխաներ մեջ շրջապատող բնական աշխարհի, երևույթների, նրա օրենքների և օրինաչափությունների մասին գիտելիքների պատկերացումների,բնաճանաճողական ընդունակությունների,իմացական հետաքրքրությունների , էկոլոգիական մշակույթի ձևավորմանը։
Նախադպրոցական հաստատություններում երեխաների իմացական հետաքրքրությունների ակտիվացմանը զուգընթաց լուծվում է նրանց բնաճանաչողական ընդունակություններիև բնապահպանական կարողությունների զարգացման հարցը։
Երեխայի բնաճանաչողական ընդունակություններին հատուկ են այդպիսի որակներ, ինչպիսիք են բնության օբյեկտները, երևույթները ընկալելու, ճանաչելու մտավոր արձագանքների արագությունը, դրանց օբյեկտիվ գնահատական տ
ալու,շնչավորելու հարաբերակցվելու ընդունակությունը։

Նախադպրոցականի դաստիարակության մասնավոր մեթոդնիկաները.Նախադպրոցական մանկավարժության անբաժելի մասն են կազմում նախադպրոցականի դաստիարակության մասնավորապես մեթոդիկաները.
• Երեխայի խոսքի զարգացման տեսությունը և մեթոդիկան
• Երեխայի ֆիզիկական դաստիարակության տեսությունը և մեթոդիկան
• Նախադպրոցական էկոլոգիական կրթության տեսությունը և մեթոդիկան
• Մանկան ստեղծագործության զարգացման տեսությունը և մեթոդիկան։
Մեթոդը դրված նպատակին հասնելու ճանապարհն է, խնդիրների լուծման եղանակը։
Դաստիարակության մեթոդները դասիարակի և երեխաների հատուկ կազմակերպված փոխազդեցությունն է մանկավարժական խնդրի լուծման նպատակով դասիարակողների գիտակցության, զգացումների, վարքի վրա ազդելու ճանապարհով։
Ուսուցման մեթոդները մանկավարժի և ուսուցանվողների հաջորդական փոխկապակցված այն գործողությունների համակարգն է, որոնք ապահովում են կրթության բովանդակության յուրացմանը։
• Նախադպրոցական մանկավարժության առջև կանգնած խնդիրների լուծումը իրականացվում է առանձնահատուկ մեթոդների օգնությամբ,որոնք կարելի է բաժանել 2 խմբի՝
1) Հետազոտական մեթոդներ,որոնքթուն են տալիս ստանալ անհրաժեշտ գիտելիքներ՝ նպատակներ դնելու և խնդիրներ լուծելու համար։
2) Դաստիարակության և ուսուցման մեթոդներ, որոնց օգնությամբ մանկավարժը ղեկավարում է մանկավարժական գործընթացը։1.2 Էկոլոգիական կրթություն և դաստիարակություն
Էկոլոգիա բառը առաջացել է հունարեն օյկոս, որը նշանակում է տուն կամ կացարան և լոգոս՝ գիտություն բառերից և բառացի թարգմանությամբ նշանակում է գիտություն բնական տան մասին։
Էկոլոգիական կրթությունը՝ էկոլոգիական գիտելիքների ,կարողությունների և հմտությունների համակարգ է,որը միտված է երեխաների մեջ շրջապատող բնական աշխարհի,երևույթների ,նրա օրենքների և օրինաչափությունների մասին գիտելիքների և պատկերացումների ,բնաճանաչողական ընդունակությունների,հետաքրքրությունների,էկոլոգիական մշակույթի ձևաորմանը։
Էկոլոգիական դաստիարակությունը էկոլոգիական գիտելիքների,ունակությունների և հմտությունների ստացման և յուրացման ընթացքն ու արդյունքն է,որը նպատակաուղղված ձևով կազմակերպվում և հետևողականորեն իրականացվում է կրթական,գիտակրթական ու դաստիարակչական հաստատություններում կամ ինքնուրույն։
Էկոլոգիական դաստիարակությունը 3_5 տարեկանների միջավայրում իրականացվում է դաստիարակների,ծնողների օրինակներով երեխան տեսնելով է սովորում դաստիարակվում։

Երեխայի զարգացման գործընթացում բավական պատասխանատու է մանկավարժական գործոննե­րի դերը:

Նախադպրոցական մանկավարժության դասընթացը ամենայն պատասխանա­տվու­թ­յամբ է վերաբերվել նախադպրոցական տարիքում առա­ջատար՝ խաղային գործունե­ութ­յան նշանակությանը նախադպրոցականի կյանքում: Խաղի ծագման և էության մա­սին բազ­­­մաթիվ տեսությունների մանկավարժական վերլուծության հիման վրա հոգեբա­նո­րեն հիմ­նավորվել և մեկ­նաբանվել է խաղի ժամանակակից տեսությունը: Երեխայի զարգացմանը նպաստում է զարգացնող միջավայրը, որը երեխայի զարգացման դրդող «առարկայական տարածությունն» է և համարժեք բարոյահոգեբանական մթնոլորտը:

Էկոլոգիական դաստիրակության մեջ նաև կարևորագույն դեր ունի խաղը, որը նպատում է երեխաների ճանաչողական, իմացական ունակությունների ձևավորմանն ու ընկալման խորացմանը։ Այն հարմարվում է ազատ միջոց տեսածը իրականության դարձնելու համար։ Էկոլոգիական խաղերը պետք է փորձեն դաստիրակի կամ ծնողի հետ համատեղ գործունեությամբ։ Դաստիրակը կամ ծնողը պետք է հանդես գա որպես խաղընկեր։ Օրինակ կենդանիների , ծաղիկների, մրգերի , բանջարեղեների, բույսերի մասին խաղաքարտերը հնարավորություն են ընձեռնում  ոչ միայն երեխաների ճանաչողական գիտելինքների ընկալման առումով այլ հնարավորություն է ունենում համեմատություններ կատարել ՝ ըստ ձևի ու չափի։ Գոյություն ունեցող խաղերի շարքում կարևոր դեր ունեն բնության առարկաների և երևույթների հետ կապված խաղերը։ Հավաքելով տարբեր գույնի ծաղիկներ, տերևներ, ճյուղեր՝ երեխաները սիրում են այսպիսի բաները փունջ անել ,պատկերներ անել։ Սեփական ձեռքերով հայթայթած տեղեկությունը երեխան ավելի լավ ու երկար է մտապահում։ Հետաքրքիր փորձերի ընթացքում երեխաները պատասխաններ կստանան որոշ բնական երևույթների մասին և կբավարարեն իրենց ամեն ինչ իմանալու անհագ ցանկությունը։

Խաղային գործունեության տարրե­րը սկսում են դրսևորվել երեխայի առարկայա-խաղային ակտիվության պայմաններում, երբ ինքնուրույն առարկա­յական գործողությունների արդյունքում առարկաների նկատմամբ առաջանում է խաղային վերաբերմունք: Երեխա­յի առարկայա—խաղային ակտիվությունը դրսևորվում է հետևյալ ձևով.

  • երեխան փորձում է առարկաներն օգտագործել տարբեր նպատակներով;
  • համադրում և հաճախ միավորում է առարկաների հիմնական գործառույթները;
  • փորձում է գտնել առարկաների կիռարման հետաքրքիր եղանակներ, վերագրելով դրանց անսովոր նոր գործա­ռույթներ;
  • առարկաները սկսում է օգտագործել որոշակի դերային նշանակությամբ;
  • շնչավորում է առարկաները և շփվում դրանց հետ խոսքի միջոցով, խոսում է՝ բացատրելով սեփական գործողու­թյուններն ու նպատակները, վերաբերվում նրանց իբրև շնչավոր մասնակիցների;
  • խոսքային հաղորդակցման և նշված վերաբերմունքի արդյունքում կառուցվում է սյուժե;
  • առարկաների բազմաֆունկցիոնալ օգտագործման հիման վրա ձևավորվում է առարկաները մեկը մյուսով փոխա­րինելու կարողությունը, փոխարինման գործառույթը դառնում է գերակշռող խաղային գործունեության ընթացքում:

Խաղային գործունեության նախա­դրյալների հետ մեկտեղ առարկայական գործունեությունը պայմաններ է ստեղծում և նպաստում է արդյունավետ գեղարվեստական գործունեության դրսևորմանը։

Իրականացրած խաղեր՝

Ինչպես երեխան իրեն խաղի ժամանակ է դրսեվորում, հիմնականում այդպես էլ կդրսեվորի աշխատանքում,երբ մեծանա։ Այդ պատճառով ապագա գործիչի դաստիրակությունն ամենից առաջ տեղի է ունենում խաղի միջոցով։

Նախագիծ Գուշակիր

Բնություն։ Բնապահպանություն

Մաթեմաթիկական և բնագիտական փորձ

Յոդով փորձ

Բնագիտական փորձ

Պատրաստում ենք խաղող

Զանազան հարցեր բզեզիկներին

Նախագիծ Արև ներկայացված են երկու տեսանյութ

Մոմով փորձ

Նկարում ենք Անձրևը մեր պատկերացմամբ

Բնագիտական փորձ ստեղծում ենք կրակ սպիրտից և ջրից

Անձրևի մասին

Հրաբուխիկների բնագիտական փորձ մանկապարտեզում

Մաթեմաթիկական նախագիծ

Մոտակա շրջանում ակնկալվող փորձեր՝

Մագնիսներ այո թե ոչ

Կարտոֆիլով դաջվածք

Գույների երանգների ստեղծում

Յոդով փորձ

Հոդվածների մշակում՝

Բնությունը և մենք

Նախագծային գործունեության դերը նախադպրոցական տարիքի երեխաների բնագիտության ուսումնասիրության հարցում։
Նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական կրթության նպատակները և խնդիրները։
Բնագիտական դաստիարակությունը

Դեռ չնթերցված՝

Խաղը որպես բնապահպանական- գեղագիտական դաստիրակության միջոց։

Մանկական ստեղծագործությունների դերը նախադպրոցական տարիքի երեխաների բնապահպանական դաստիրակության գործում։

Վաղ եվ կրտսեր նախադպրոցական տարիքի էկոլոգիական դաստիրակության խնդիրներ։

Էկոլոգիական դաստիրակությունը՝ նախադպրոցականի ճանաչողական հետաքրքրությունների ձեվավորման միջոց։

Էկոլոգիական դաստիրակության դերը նախադպրոցականի կյանքում։

Էկոլոգիական դաստիրակության դերը մանկապարտեզի առորյաում։Նախադպրողականների էկոլոգիական դաստիրակության տեխնոլոգիայի եվ մեթոդների հետ առնչվող մի քանի հարցեր։

Օգտագործված գրականություն՝

  1. Ալեքսանդրյան Է.Ա. և ուրիշներ, Նախադպրոցական մանկավարժություն, Երևան, 2003:
  2. 45 Wet and Wild Outdoor Science Projects and Activities
  3. Էկոլոգիական դաստիրակությունը նախադպրոցական տարիքում մեթոդական ուղեցույց մանկապարտեզների դաստիարկների համար։ Կրթական բարեփոխումների կենտրոն։ Հեղինակ ՝ Գայանե Մարտիրոսյան, կենսաբանական գիտություների թեկնածու։
  4. Բիբլիոգրաֆիա – Նախաշավիղ —— Գայանե Թերզյան
  5. ԼՄանուկյան և ուրիշներՄանկապարտեզի ավագխմբի կրթական համալիր ծրագիրԵրևան 2007։

Նախագիծ Ինչ կա պարկում

Անվանում՝ Ինչ կա պարկում

Ժամանակ՝ 16․01․2022թվական

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դասվար՝ Նարինե Մակարյան
Դասվարի օգնական՝ Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Ձևավորել ճանաչողական գիտելիքներ բանջարեղենի մասին։

Խնդիրներ՝ 

1․Զարգացնել էկոլոգիական պատկերացումները։

2․Զարգացնել երևակայությունը խաղերի միջոցով։

3․ Զարգացնել խոսքը։

Ընթացքը՝ 

Դաստիրակը պարկի մեջ լցնում է բանջարեղեն՝ լոլիկ, գազար, սոխ, պղպեղ։ Երեխաները մոտենում են և պարկից հանում են որևէ բանջարեղեն կամ միրգ անվանելով անվանումը։

Ակնկալվող արդյունք՝ Իմ կարծիքով երեխաները ակտիվորեն կմասնակցեն այս խաղին քանի որ հետաքրիր է այս խաղը խաղալուց հետո մենք կպատրաստենք աղցան որը երեխաներին ավելի կուրախացնի։

Արդյունք՝

Նախագիծ կենդանիների մասին։

Անվանում՝ Ճանաչել մեզ շրջապատող կենդանիներին։

Ժամանակ՝ 13․01․2022թվական

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դասվար՝ Նարինե Մակարյան
Դասվարի օգնական՝ Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Ճանաչել մեզ շրջապատող աշխարհը, որոնք կազմում են կենդանիները։

Խնդիրներ՝ 

1․ Երեխաների մոտ զարգացնել կենդանիների մասին պատկերացումները։

2․ Տարբերել կենդանիներին իրենց անվանմամբ։

3․Զարգացնել երևակայությունը խաղերի միջոցով։

4․ Զարգացնել խոսքը։

5․ Ուշադրության զարգացում։

6․ Հիշովության զարգացում։

Ընթացքը՝ 

Սկզբում հարկավոր է կենդանիների պատկերները դնել սեղանին և երեխաների հետ ծանոթանալ տվյալ կենդանիներին։Բաղի այդ երեխաները կկենտրոնանան կենդանիների անվանումների վրա, կենդանիների ձայներ կհանենք, կասենք որտեղ են նրանք բնակվում։Երեխաներին առաջարկվում է ուշադիր նայփլ, խաղաքարտերին և հիշել որ կենդանիներն են ցուցադրված։ Այնուհետև դաստիրակը պահում է մեկ խաղաքարտ իսկ երեխաները պետք է գուշակեն թե որ կենդանին է բացակայում և տվյալ կենդանու ձայնը հանեն։

Ակնկալվող արդյունք՝ Խաղը թուլ կտա երեխաների ուշադրությունը և հիշողությունը զարգացնել։ Բացի այդ նրանք կկենտրոնանան կենդանիների անվանումների վրա ։

Նախապատրաստած նյութ՝

Տեսանյութ կենդանիների մասին

Արդյունք՝

Նախագիծ բնագիտական

Անվանում՝ Տարբերել մրգերը և գույները։

Ժամանակ՝ 11.01.2022

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դասվար՝ Նարինե Մակարյան
Դասվարի օգնական՝ Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝

Խնդիրներ՝ 

1․Երեխաների հետ սովորել գույները։

2․ Տարբերել մրգերը իրենց անվանմամբ։

3․Զարգացնել էկոլոգիական պատկերացումները։

4․Զարգացնել երևակայությունը մրգերը համադրելով։

5․ Զարգացնել խոսքի հմտություները։

6. Համի և հոտառության զգայարաններ։

Ընթացքը՝ 

Գնում ենք տարբեր մրգեր օրինակ՝ Մանդարին, նարինջ , դեղին խնձոր, բանան, տանձ, կիվի , կարմիր խնձոր, այս մրգերի անուները տարբերակելուց հետո սկսում ենք դասավորել ըստ գույների որից հետո սկսում ենք վաճառել մրգերը երեխաներին տրվում է գումար նրանք փորձում են գնել իրեց սիրած մրգերը։

Ակնկալվող արդյունք՝ Իմ կարծիքով երեխաներին բավականաչափ դուր կգա, քանզի մրգերը կազմում են մեր բնության մի մասնիկը։ Բոլոր երեխաները սիրում են մրգեր խաղը ավարտելուց հետո մենք բոլորս կհամտեսենք մրգերը։

Արդյունք՝