Պլաստիկ շշերի վնասները

Մենք շրջապատված ենք զանազան պլաստիկե իրերով, որոնք հիմնականում հեշտացնում են մեր կյանքը, իսկ մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք  մնում դրանց արդյունավետությունից:default Պլաստիկե շշերը մենք շատ ենք օգտագործում առօրյայում՝ չիմանալով, որ դրանք մի շարք վնասներ կարող են հասցնել մեր օրգանիզմին: Աշխատավայրում կամ դրսում հաճախակի ջուր ենք խմում հենց պլաստիկե շշերից և մեկ վայրկյան անգամ չենք մտածում, ինչ կարող է լինել խցանի տակ: Օգագործված շշով ջուր խմելը հավասարազոր է շան կեղտոտ խաղալիքը կամ զուգարանակոնքը լիզելուն:Այս շշերում բակտերիաների քանակը չափազանց շատ է և մի քանի անգամ օգտգործելով, հատկապես տաք ջուր լցելու դեպքում մենք իդեալական պայմաններ ենք ստեղծում այդ բակտերիաների զարգացման համար:

Իսկ այս ամենը կանխարգելելու համար  առաջին անգամ օգտագործելուց հետո պետք է շիշը դեն նետել, իսկ ծայրահեղ դեպքում պետք ամեն անգամ հակաբակտերիալ հեղուկներով լվալ:Без названия (5)Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ լավ լվանալու դեպքում էլ շշերը  կարող են վտանգել առողջությունը՝ թունավորումից մինչև հեպատիտ A: Հետազոտությունները ցույց են տվել որ բակտերիաների մեծ մասը ապրում է խցանի հատվածում, որը շատ հաճախ նորմալ և ամբողջությամբ լվանալ չի էլ ստացվում: Նման պայմաններում խորհուրդ է տրվում նույն շիշը երկրորդ անգամ օգտագործելու պարագայում ջուրը խմել ձողիկով:

Բակտերիաների զարգացման կենսական միջավայրը:   Օգագործված շշով ջուր խմելը հավասարազոր է շան կեղտոտ խաղալիքը կամ զուգարանակոնքը լիզելուն:Այս շշերում բակտերիաների քանակը չափազանց շատ է և մի քանի անգամ օգտգործելով, հատկապես տաք ջուր լցելու դեպքում մենք իդեալական պայմաններ ենք ստեղծում այդ բակտերիաների զարգացման համար:

Իսկ այս ամենը կանխարգելելու համար  առաջին անգամ օգտագործելուց հետո պետք է շիշը դեն նետել, իսկ ծայրահեղ դեպքում պետք ամեն անգամ հակաբակտերիալ հեղուկներով լվալ:

78344_w

Հետազոտողները պարզել են, որ նույնիսկ լավ լվանալու դեպքում էլ շշերը  կարող են վտանգել առողջությունը՝ թունավորումից մինչև հեպատիտ A: Հետազոտությունները ցույց են տվել որ բակտերիաների մեծ մասը ապրում է խցանի հատվածում, որը շատ հաճախ նորմալ և ամբողջությամբ լվանալ չի էլ ստացվում: Նման պայմաններում խորհուրդ է տրվում նույն շիշը երկրորդ անգամ օգտագործելու պարագայում ջուրը խմել ձողիկով:

Գինու համտեսի նախագծի

27484Գինին ալկոհոլային խմիչք է, որը ստացվում է խաղողի կամ մրգա–պտղային հյութի  խմորման միջոցով, որը կենսաքիմիական երևույթ է,  իսկ երբեմն սպիրտի կամ այլ նյութերի ավելացմամբ։Գոյություն ունեն գինիների տարբեր դասակարգումներ։ Կոնկրետ Հայաստանում ընդունված է գինիները դասակարգել ըստ սպիրտի և շաքարի պարունակության.

58783

Գինի «Արմենիա» նուռ 750մլ

Արտադրող: Արմենիա Վայն գործարան ՍՊԸ

Արտադրող երկիր: Հայաստան

Բրենդ: Արմենիա

Նկարագիր

Գույն՝ կարմիր
Տիպ՝ կիսաքաղցր:
Գինի Նռան կարմիր կիսաքաղցր 11.5%
Նուռն իրավամբ համարվում է Հայաստանի տարբերանշան: Հայերը նուռը համարում են կյանքի, պտղաբերության, առատության, բարեկեցության, ամուր ամուսնական կապերի և բազմազավակության խորհրդանիշ: Այս համեղ և օգտակար պտուղը հավերժացվել է կինոյում 1968 թվականին: Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը (1924-1990) նկարահանել է ՙՆռան գույնը՚ ֆիլմը` պոետիկ կինոառակաբանություն միջնադարի հայ մեծանուն բանաստեղծ Սայաթ-Նովայի մասին:
Գինու գույնը մուգ կարմիր է սուտակի ցոլքերով: Ունի խիստ արտահայտիչ բույր՝ նռան և կարմիր մրգերի երանգներով: Առանձնանում է թավշյա և շատ լավ լուծված տանիններով, նռան և կեռասի համով: Բնորոշ է հրաշալի տևողությամբ թարմ հետհամը: Խորհուրդ է տրվում մատուցել որպես ապերիտիվ կարմիր մսի և թռչնամսի, կծու ուտեստների, պանրի և աղանդերի հետ:
Աղյուսակ՝
Եթե հետաքրքրեց գինին՝այստեղ դնում եմ կայքը, որը ամեն ինչ պատմում է :

Հեռավար առցանց ուսուցում էկոլոգիայից 16-20։

Հայաստանում արտադրվող հայկական գինիների ուսումնասիրություն: Դասակարգում ըստ որակի, ըստ գների: Ուսումնասիրել նախագիծը և սկսել աշխատել Ընթացք ենթավերնագրի 1 կետի վրա:

Էկոլոգիա։

Կենսոլորտ: Գործնական աշխատանք հոդվածների ընթերցման և ֆիլմերի դիտման միջոցով:
Սիրելի սովորողներ ջան, դիտեք ֆիլմերը: Բլոգում ներկայացրեք ձեր կարծիքը ֆիլմի մասին: Կորոնավիրուսի առաջացման և տարածման վերաբերյալ ձեր կարծիքը ֆիլմերի թեմայի հետ կապված պարտադիր և ոչ բավարար պայման է:

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը;::

Հարցեր և առաջադրանքներ

Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:

կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը:

Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները:

բույսերը և կենդանիները: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են:

Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թա­գավորությունում է դասվում մարդը:

բույսերը, կենդանիները, մանրէները և սնկերը։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։

 

Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:

Կենսոլորտը մի ամբողջություն է, կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով:

Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:

Միջավայրը կեղտոտ է և կարիք ունի մաքրվելու։ Կան շատ սոված կենդանիներ և կեղտոտ։

Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:

Սևանա լճի խնդրի մասին։ Մարդիկ այն աղտոտում են չհասկանալով, որ այն մեր բնութան հրաշքն է:

Հարցաշար <<Կյանքի առաջացման վարկածները>> ֆիլմի վերաբերյալ

Բերեք Երկրագնդի առաջացման մոտավոր ժամկետը:
5միլիոն տարի առաջ։


Ինչ տեսք ուներ նորաստեղծ Երկրագունդ մոլորակը
Հրե, շիկացած մարմին էր, որից դուրս էր գալիս ծուղը:

Ինչ եղանակային պայմաններ էին տիրում մոլորակի վրա այդ ժամանակ:
կայծակներ, սելաֆներ։

Որոնք են պրոկարիոտները, որ օրգանիզմների նախնիներն են դրանք
Պրոկարիոտները առաջին կենդանի օգանիզմներ են միաբջիջ մարմիններ որոնք չունեն նաև միջուկ:

Հնարավոր է արդյոք ստանալ պրոկարիոտներ լաբորատոր պայմաններում:

Անհնար է

Որն է պանսպերմիայի տեսությունը, ինչ է այն պնդում:

Կյանքի համար ինքնահարմար տեսությունն է ըստ դրա երկրի կյանքը ներթափանցել է տիեզերքից:

Արդյոք այդ տեսությունը ապացուցված է:

Ոչ ապացուցված չէ:

Ինչ է կենսոլորտը։

Կենսոլորտը, որը հանդիսանում է բոլոր կենսական գործողությունների եւ արտադրվող արտադրանքների տարածաշրջանը, կարեւոր դեր ունի էկոհամակարգերի պաշտպանության գործում: Կենսոլորտի բոլոր փոփոխությունները հանգեցնում են կլիմայի փոփոխության:

Պահպանելով միլիոնավոր տարիների ընթացքում տեղի ունեցած բույսերի եւ կենդանիների մնացորդները, բնական գազը, նավթը, կոշտ ածուխը եւ այլն: մասնակցում է բնական ռեսուրսների ձեւավորմանը: Նա մասնակցել է ջրային ռեսուրսների պահեստավորմանը: Протоплазманын կարեւոր մասն է ջուրը: Դա կենդանական եւ կենդանական սննդանյութերի վճարունակ է: Ջուրը այս գոլորշինն է, մյուս կողմից, ապահովում է, որ մոլորակի վրա մնում է արեւային էներգիայի պատճառած ջերմությունը: Մթնոլորտում թթվածին եւ ածխաթթու թթուները կարեւոր գործոններ են, որոնք ապահովում են կենսունակություն: Այս բոլոր հատկությունները ցույց են տալիս կենսոլորտի կարեւորությունը:

Այսօր կենսոլորտը պաշտպանված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի (ՄԱԿ-ի Կրթական, գիտական ​​եւ մշակութային կազմակերպություն) կողմից `բնության պահպանության համընդհանուր դերակատար: Մարզեր, որոնցում ստեղծվում են մարդկային եւ բնության կայուն հարաբերություններ (սոցիալական, մշակութային, էկոլոգիական, տնտեսական), այդ թվում `երկրային / ափամերձ էկոհամակարգերը պաշտպանված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ՄԱԲ (Մարդկային եւ կենսոլորտ) ծրագրի շրջանակներում: Կենսոլորտային պաշարներ. Սրանք այն տարածքներն են, որոնք կենսաբազմազանության պահպանման հարցում կարեւոր նշանակություն ունեն եւ ունեն կառավարման մեխանիզմ, որը կարող է իրականացնել զարգացման գործողություններ, եւ բավականաչափ խոշոր են, որոնք կբավարարեն իրավական պահպանվող տարածքները, բուֆերները եւ անցումային գոտիները: 120- ը աշխարհում ունի 669- ի կենսոլորտային ընդհանուր պաշարներ: Մեր երկիրն ունի կենսոլորտային արգելոց: 2005- ում Artvin- ի Բորչա թաղամասում գտնվող Camili (Macahel) ավազանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց կենսոլորտային արգելոց:

 

Ինչ է մահը։ Արդյոք մահը անհրաեշտ երևույթ է և ինչպես եք այն դիտում աշխարհում կատարվող վերջին իրադարձությունների հետ կապված: Արդյոք Կորոնավիրուսի տարածումը աշխարհով մեկ պատահականություն է, թե գործում են որևիցե բնական մեխանիզմներ, Երկրագնդի բնակչության քանակը փոփոխելու ուղղությամբ:

Մահը, հատկապես մարդկանց մահը, սովորաբար համարվում է տխուր կամ տհաճ դեպք՝ մեռած մարդու հետ կապվածության և նրա հետ սոցիալական, ընտանեկան կապերի խզման պատճառով։ Մահվան հանդեպ վերաբերմունքը ներառում է նաև մահից վախը, նեկրոֆիլիան, տագնապը, վիշտը, սուգը, զգայական ցավը, դեպրեսիան, կարեկցանքը, ցավակցումը, մենությունը և մելամաղձությունը։ Մահվան էությունը հազարամյակներ շարունակ եղել է կրոնների ուշադրության կենտրոնում և փիլիսոփայական պրպտումների առարկա, իսկ հետմահու կյանքի գոյության, դատաստանի և նախկին մեղքերի համար պատժի զանազան վարկածները կրոնական հավատալիքների հիմնասյունն են։Նոր կորոնավիրուսը ախտահարել է ավելի քան 180 հազար մարդկանց, մահացել է ավելի քան 7 հազար 160 մարդ։ Արդեն կորոնավիրուսը հայաստանում է վարակված է 1 մարդ,

Երևանի օդի աղտոտվածությունը:

Քաղաքը բաժանվել է երկու մասի: Քաղաքի հյուսիսային հատվածը` Նորքի զանգվածն ու Ավանը ծանրաբեռնված են փոշով, իսկ արդյունաբերական հարավը` ծանր մետաղներով: Ըստ փորձագետի` փոշու ծանրաբեռնվածությունն էլ ավելի է բարձրանում հատկապես ամռան ամիսներին: Բնապահպան Հասմիկ Էվոյանը օդի աղտոտվածության գլխավոր նախապայմանը համարում է բնապահպանական ոլորտի ոչ արդյունավետ կառավարումը. «Այս ոլորտը շատ ճիշտ կլինի, եթե պետական կառավարման համակարգից դուրս գա և հանձնվի հանրային ոլորտին»,- նշում է բնապահպանը: Երեւանի այսօրվա վիճակի հիմքում բնապահպանը տեսնում է հասարակական գիտակցության պակաս: Օդի աղտոտվածությունը անհանգստացնում է նաև մեր քաղաքացիներին: Նրանք առանձնացրին աղտոտման պատճառները:

Աշխարհի լավագույն գինիներ

Աշխարհի լավագույն գինիների տասնյակում հայտնվելու մասին Զ. Ղարիբյանը իմացել է պատահաբար` հոդվածի հրապարակումից հետո: «Մյուս 9 գինիները մի քանի սերունդ է` շուկայում են»,- ավելացնում է նա՝ որպես օրինակ նշելով «Domaine de la Romanee-Conti Romanee Conti» գինին, որն արժե 14.000-18.000 դոլար կամ 1963թ. արտադրվող «Quinta do Noval Nacional port»-ը` 4,500-6,500 դոլար, իսկ «Զորահ կարասի արենի նոյրը»՝ 45 դոլար:

2012թ. նշյալ պարբերականի սյունակագիր էլին Մըքքոյը (Elin McCoy) աշխարհի 10 լավագույն գինիները առանձնացրել է 4000 տեսակի գինիների նմուշարկումից: Ամերիկացի լրագրողն իր հոդվածում  հիմնավորել է կատարած ընտրությունը: Նա նշել է, որ հայկական գինի առաջին անգամ համտեսել է Թուրքիայում` Իզմիրում, որը նկարագրել է որպես   ծխագույն և մետաքսանման վայելչություն ունեցող գինի: Դա համարել էր սենսացիա գինու պատմության մեջ: Այնուհետ անդրադարձել է հայկական գինու ստեղծման վայրին, որը, ըստ հոդվածի, մոտ է Արենի 1 քարանձավին: Է. Մըքքոյը նաև գրել է, որ հնէաբանների կողմից հայտնաբերված այդ վայրում է գտնվում աշխարհի ամենահին գինու գործարանը, որը մոտ 6100 տարվա պատմություն ունի:

Զորիկ Ղարիբյանն այս անդրադարձի մասին հպանցիկ է նշում, ընդհանրապես ընդգծված համեստությամբ է խոսում իր արտադրանքի՝ դրսում ձեռք բերած հեղինակության մասին:

Ռինդի «Իտալիայում»

Զորիկ Ղարիբյանը գյուղի բարձրադիր կետից հպարտությամբ նայում է հորիզոնին, որտեղ գտնվում է խաղողի այգին: Այգում տեղացի գինեգործ Արսենի պրոֆիլն է նշմարվում: Գյուղացիները գործարանն ու այդ տեղանքն անվանում են «Իտալիա», իսկ ընկերության հիմնադիրն էլ իրեն կիսով չափ ռնդեցի է համարում: Գործարանը գյուղի ծայրամասում է՝ գերեզմանոցից փոքր-ինչ հեռու: «Հետագայում այստեղ բարդիներ ենք տնկելու, որպեսզի հանգստարանը չերևա: Որոշել ենք հենց մեր կանգնած տեղում փոքրիկ  տուն կառուցել, բայց դրանք ապագայի ծրագրեր են»,- գերեզմանոցի կողմը նայելով՝ ասում է Երազ Թովմասյանը:

«Զորահ» ընկերությանը պատկանող հողատարածքը 40 հա է, որից 9 հա-ը հատկացրել են խաղողի հայկական սորտերի հետազոտությանը: «Ես ինձ բիզնեսմեն չեմ կոչում, որովհետև շատ բաներ, որ անում եմ, բիզնեսից հեռու է՝ կարասները, այգու հետազոտական աշխատանքները, սորտերի միջից ճիշտը կղզիացնելը: Դա անում եմ իմ մտքի հանգստության համար»,- նշում է զրուցակիցս:

Նա բնակվում է Իտալիայի Միլան քաղաքում: Ավարտել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը, այնուհետ սովորել է Մխիթարյան միաբանությունում: Մասնագիտությամբ տնտեսագետ է, բայց, ինչպես ինքն է ասում, միշտ եղել է գինու սիրահար: Մինչ 1998թ. որոշել էր գինու արտադրություն սկսել Իտալիայի Տոսկանա քաղաքում, բայց հենց այդ տարի որպես զբոսաշրջիկ եկել էր Հայաստան: Այդ այցը փոխել էր նրա որոշումը: Դրանից 2 տարի անց Հայաստանում սկսել էր փնտրել տարածք, որտեղ կարող էր արտադրել լավ գինի: Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Ռինդ գյուղի վրա:

«Այն ինձ գրավեց սարերի, քարերի հզորությամբ, որը ծովի մակերևույթից 1400 մ բարձրության վրա է: Իմ առաջին քայլն այն էր, որ հողի պարունակությունը և միկրոկլիման 40 տարվա կտրվածքով անալիզ անել տվեցի Իտալիայի 2 համալսարաններում: Անալիզների եզրակացությունն այն էր, որ իմ հողը համաշխարհային մակարդակով գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա»,- բացատրում է «Զորահի» հիմնադիրը, ապա ավելացնում, որ այդ բարձրության վրա խաղող ստանալը համաշխարհային խաղողագործության տեսակետից հազվագյուտ երևույթ է: Բացի դա` կա նաև երկրորդ կարևոր հանգամանքը. այդ տեղանքում արդյունաբերություն չկա:

Հագուստի և գինու կապի մասին

Խաղողագործության վայրն ընտրելուց հետո մոտ 10 տարի  զբաղվել է խաղողի հայկական տեսակների ուսումնասիրությամբ: «Իմ նպատակն այն է, որ կարողանամ ստանալ այն մակարդակի գինի, որ համաշխարհային չափանիշներով բարձրագույն նիշը գնահատի հայկական բնիկ սորտը, և Հայաստանի գինեգործությունը կարողանա տեղ գտնել քարտեզի վրա»,- նշում է նա ու նորից շեշտում, որ գինեգործությունը բիզնես չէ իր համար, հակառակ դեպքում 12 տարի ստիպված չէր լինի զբաղվել  խաղողի հայկական սորտերի հետազոտությամբ:

Նա Իտալիայում ունի հագուստի արտադրություն: Իր կարած հագուստը  մատակարարում է ամերիկյան մեծ հանրախանութների ցանցերին, որոնց հետ աշխատում է պայմանագրերով: Այդ բիզնեսից ստացած գումարն էլ ներդնում է Հայաստանում: «Միակ կապը, որ տեսնում եմ հագուստի և գինու միջև, այն է, որ երկու դեպքում էլ գործ ունես գեղեցկության հետ: Հագուստի պարագայում որոշողը դու ես: Գինու առավելությունը հագուստից գոնե ինձ համար այն է, որ սկսում ես շփվել բնության հետ: Պատկերացնո՞ւմ եք՝ տարվա մեծ մասը դու աշխատում ես բնության մեջ և դեռ չես իմանում՝ բերք կունենա՞ս, թե՞ ոչ: Այդ դեպքում որոշողը բնությունն է»,- մեղմ ժպտում է Զ. Ղարիբյանը, ով իր անունով էլ կոչել է ընկերությունը: «Մայրս փոքր ժամանակ ինձ Զորահ էր ասում, ես էլ որոշեցի ընկերությունն անվանել հենց այդպես»,- պարզաբանում է նա:

Իր կատարած ներդրումների մասին խուսափում է խոսել, որպեսզի ինքն էլ «չվախենա» մեծ թվերից: Նրա խոսքով` տեղացիները երբեմն չեն հավատում, որ ինչ-որ մեկը կարող է գալ այդ լեռների մեջ գինի արտադրել, բայց ինքը նրանց պատասխանում է, որ գինեգործությունը խաղաղություն է սիրում, իսկ գինին էլ երևույթ է, որն ապրում է, և որտեղ պետք է ներդնել սեր: Այնուհետ ասում է, որ գինեգործության մեջ լուրջ արդյունքները լինում են շատ տարիներ հետո:

Շուկայի մասին

Այսօր «Կարասի արենի նոյրը» ընկերության արտադրած առայժմ միակ գինին է, որ առկա է վաճառքում: Այն արտահանվում է Անգլիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Բալթյան երկրներ, Ռուսաստան, առաջիկայում վաճառքի կհանվի նաեւ Ավստրալիայում, Հունաստանում: Այս երկրների շարքում նա իր անձնական հաղթանակն է համարում Իտալիայում վաճառքը: Հայաստանում այն վաճառվում է մասնագիտացված խանութներում և մի քանի ռեստորաններում, որտեղ մեկ շիշն արժե 80 դոլար:

«Ես շատ եմ հպարտանում, որ մանավանդ սփյուռքահայերը գնահատում են մեր գինին, բայց իմ նպատակը շեշտադրված է դրսի աշխարհի վրա, որպեսզի Հայաստանը բերվի քարտեզի վրա, որովհետև դրսում, որտեղ վաճառվում են մեր գինիները, ամենաբարձր նիշի վրա են: Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ գինին գնահատի գինու սիրահարը»,- ասում է նա:

Ի՞նչ է պակասում Հայաստանի գինեգործներին 

«Դժբախտաբար, Հայաստանում դեռ չեն հասկանում, թե ինչ գանձ ունեն: Շատ համաշխարհային ճանաչում ունեցող գինեգործական երկրներ, ինչպես, օրինակ, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Արգենտինան, բնիկ սորտեր չունեն, իսկ Հայաստանն ունի 100-ավոր բնիկ սորտեր, որոնք շատերին չեն էլ հետաքրքրում: Դա ցավալի է: Երկրորդ ավելի ցավալի կետն այն է, որ մենք ունենք 6.000 տարվա պատմություն և ուշադրություն չենք դարձնում այս հանգամանքին, իսկ Եվրոպայում այնպե~ս են պահպանում իրենց 500-600 տարվա պատմությունը»,- նշում է զրուցակիցս:

Նա խուսափում է քննարկել հայաստանյան գինեգործների` եվրոպականացված սորտերով արտադրանք տալու հարցը, հետո շեշտում է, որ ինքը չի ասում, թե բոլորը պետք է զբաղվեն հայկական սորտերի արտադրությամբ, միայն ուզում է, որ եթե ոչ բոլորը, գոնե մեծամասնությունն ընտրի խաղողի հայկական սորտերը:

Քիչ անց ավելացնում է, որ հայկական սորտերով ոգևորվել է նույնիսկ ընկերության իտալացի գինեգործը`Ալբերտո Անտոնիոնին (վերջինս «Ֆորբսում» աշխարհի լավագույն գինեգործների առաջին հնգյակում է, ընկերության ագրոնոմը ևս իտալացի է` Ստեֆանո Բարտոլոմեյը):

«Իմ հողի մասին եմ խոսում հիմա. Հայաստանն ունի բարձրություններ, էս հողը, էս ջուրը, պատմությունը, բնիկ սորտերը…մենք բոլոր շղթաներն ունենք, որ գինեգործությունը զարգացնենք, բայց մեզ պակասում է ինքնագիտակցությունը»,- գործարանի առաջին հարկում տեղադրված կարասների ուղղությամբ նայելով` ասում է նա:

Խնդիրներից մեկն էլ այսօր, ըստ նրա, կարասներ գտնելն է: Իրենք գինին հնեցնում են կարասներում: Իսկ կարասները գտնում են գյուղից գյուղ, տնից տուն ման գալով: «Կարասն իր բուրմունքն ունի, և գինու շնչառությունը տարբեր է կարասում, քան փայտի մեջ: Դրսում մեր մասնագետներն ավելի շատ գնահատում են կարասի մեջ հնեցված գինին: Առաջին` դա նորություն է, երկրորդ` հատուկ համերաշխություն է տալիս գինուն: Բայց նաև ասեմ, որ կարասում գինի հնեցնելը շատ դժվար պրոցես է և բիզնեսի տեսակետից կարող է ձեռնտու չլինել» ,-ասում է նա՝ հիշեցնելով, որ դեռևս  քարանձավներում գինին հնեցնում էին կարասներում: «Աշխարհը կարող է նախանձել Հայաստանին»,- ժպտում է զրուցակիցս:

Կարասների պատրաստման դպրոցի մասին 

Ընկերության հիմնադիրը հայկական ավանդույթները պահպանելու համար որոշել է կարասի պատրաստման դպրոց բացել Ռինդ գյուղում: «Երբևէ չէի մտածի, որ 20 տարի անց իմ մասնագիտությունը պետք կգա»,- ամուսնու խոսքը լրացնում է Զ. Ղարիբյանի տիկինը` Երազ Թովմասյանը, ով խեցեգործություն է սովորել ԱՄՆ-ում: Վերջինս զբաղվում է ընկերության իմիջային հարցերով: Առաջիկա 1-2 տարվա ընթացքում վաճառքում են հայտնվելու «Զորահի» երկու նոր գինիները՝ կարմիր և սպիտակ: Առաջինն ավելի թանկ է լինելու, քան «Կարասի արենի նոյրը»:

Իսկ կարասների մոտ «համերաշխ» տեղադրված են խաղողի խմորման պահամանները: Գործարանի ամբողջ տեխնոլոգիան իտալական է: Շենքի երկրորդ հարկում լինելու է գինու ցուցադրության վայրը, որտեղ, ըստ ամուսինների, աշխարհի տարբեր կետերից եկած գինեգործները կարող են այցելել, համտեսել գինին և գնահատել այն: «Մենք համաշխարհային շատ գինեգործ-ընկերներ ունենք և հույս ունենք, որ առաջիկայում այս վայրը կդարձնենք գինեգործության կենտրոն»,- մեր զրույցի վերջում ասում է Զ. Ղարիբյանը: «Ֆայնենշըլ թայմսի» գինեգործության մասին հոդվածներ պատրաստող Ջենսիս Ռոբինզոնը (Jancis Robinson), ով արդեն 3 անգամ անդրադարձել է«Զորահի» գինուն, հրատարակելու է խաղողի սորտերի, գինեգործության մասին գիրք: Այդ գրքում Հայաստանը ներկայացված է լինելու «Զորահ» ընկերության արտադրանքով:

Կլիմա

Կլիման տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունն է:
Հունարեն «կլիմա» բառը նշանակում է թեքություն և մատնանշում է Երկրի մակերևույթի թեքությունը Արեգակի ճառագայթների նկատմամբ:
Կլիման ու եղանակը սերտ կապված են և բնորոշում են մթնոլորտի վիճակը: Երկրագնդի յուրաքանչյուր վայրում եղանակային փոփոխությունները յուրահատուկ են և գրեթե նույն ձևով կրկնվում են: Օրինակ՝ Երևանում ամեն տարի ձմեռը ցուրտ է, սակավաձյուն, գարունը՝ խոնավ ու մեղմ, ամառը՝ շոգ ու չոր, իսկ աշունը` արեվոտ ու չափավոր տաք: Դա կրկնվում է ամեն տարի: Կլիմայի ձևավորման վրա ազդում են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, գերիշխող քամիները, լեռնալանջերի դիրքադրությունը, ծովերի և օվկիանոսների հեռավորությունը, ծովային հոսանքների և, իհարկե, մարդու տնտեսական գործունեությունը: 
Երկրագնդի գնդաձևության հետ կապված` աշխարհագրական տարբեր լայնություններում Արեգակի ճառագայթների անկման անկյունը տարբեր է, որով և պայմանավորված է ստացվող ջերմության քանակը: 
Աշխարհագրական ցածր լայնություններում տարվա ընթացքում Արեգակի ճառագայթները Երկրի մակերեվույթի հետ կազմում են մեծ անկյուն, որի շնորհիվ ստացվում է մեծ քանակությամբ ջերմություն, իսկ բարձր լայնություններում անկման անկյունը փոքր է, ստացվող ջերմությունը՝ քիչ: Արեգակից ստացվող ջերմության անհավասար բաշխվածությունը պայմանավորել է ջերմային գոտիների առաջացումը. առանձնացնում են երկրագնդի ջերմային 5 գոտի՝ 1 տաք, 2 բարեխառն, 2 ցուրտ: Ամենից շատ ջերմություն ստանում է այն գոտին, որը տարածվում է հասարակածի 2 կողմերում՝ մոտավորապես հյուսիսային (հս. լայն. 23օ30՜) և հարավային (հվ. լայն. 23օ30՜) արևադարձերի միջև: Այստեղ ամբողջ տարին տաք է, ձյուն չի գալիս (բացառությամբ բարձր լեռնագագաթների), տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն: Սա տաք գոտին է: Գոտու ստույգ սահմանը 20օC-ի իզոթերմերն են (հունարեն «իզոս»՝ հավասար, «թերմ»՝ ջերմություն բառերից): Զգալիորեն ավելի քիչ արեգակնային ջերմություն են ստանում Երկրի այն շրջանները, որոնք ընկած են հյուսիսային բևեռային շրջագծից (հս. լայն. 66օ30՜) դեպի հյուսիս և հարավային բևեռային շրջագծից (հվ. լայն. 66օ30՜) դեպի հարավ: Այստեղ ամբողջ տարին ցուրտ է, Արեգակի ճառագայթները կարծես սահում են Երկրի վրայով և գրեթե չեն տաքացնում, որի պատճառով էլ ձյունն ու սառույցը չեն հասցնում հալվել: Սրանք ցուրտ գոտիներն են:
Հյուսիսային բևեռային շրջագծի և հյուսիսային արևադարձի միջև ընկած է հյուսիսային բարեխառն ջերմային գոտին, իսկ հարավային բևեռային շրջագծի ու հարավային արևադարձի միջև գտնվում է հարավային բարեխառն ջերմային գոտին: Դրանց իրական սահմանները հասարակածի կողմից տաք գոտու սահմանն է, իսկ բևեռների կողմից՝ ամենատաք ամսվա +10օC-ի իզոթերմը: Բարեխառն ջերմային գոտիներում ամառը տաք է, ձմեռը՝ ցուրտ, իսկ գարունը և աշունը՝ զով:
Ըստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 1000 մ-ի վրա 5–6օC-ով նվազում է, իսկ մթնոլորտային տեղումների քանակը մինչև որոշակի բարձրություն՝ ավելանում: Փոխվում են նաև օդի ճնշումը, ամպամածությունը: Այդ է պատճառը, որ տարբեր բարձրությունների վրա գտնվող վայրերն ունեն տարբեր կլիմաներ, իսկ լեռնային շրջաններում առաջանում են կլիմայի վերընթաց գոտիներ:
Կլիմայի վերընթաց գոտիականությունը ցայտուն արտահայտված է նաև ՀՀ-ում:
Լեռնային երկրներում, տեղանքի բարձրությունից բացի, կլիմայի ձևավորման վրա մեծ է լեռնալանջերի դիրքադրության ազդեցությունը: Արևահայաց լանջերն ավելի ուժեղ են տաքանում, գոլորշիացումն ինտենսիվ է, և ավելի տաք ու չոր են, քան հյուսիսահայաց ստվերոտ լանջերը: Ծովահայաց, խոնավաբեր օդային զանգվածների և քամիների դիմաց գտնվող լեռնազանգվածներին տեղումներն ավելի շատ են, քան հողմահակառակ լանջերին: Օրինակ՝ Հիմալայների հարավային՝ դեպի Հնդկական օվկիանոս ուղղված լանջերին տարեկան լինում են 3000–5000 մմ, իսկ որոշ տեղերում՝ Չերապունջի բնակավայրի շրջակայքում՝ 12000 մմ, նույն լեռների հյուսիսահայաց լանջերին՝ ընդամենը 250– 300 մմ տեղումներ: Կլիմայի ձևավորման վրա շատ մեծ է օվկիանոսների և ցամաքների ազդեցությունը: Օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա, իսկ ցամաքների ազդեցությամբ՝ ցամաքային և խիստ ցամաքային կլիմա: Ցամաքային կլիմա ունեցող վայրերում ձմեռները ցուրտ են, սառնամանիքային, իսկ ամառները տաք են, չոր ու շոգ: Այսպիսի կլիմա ունեն, օրինակ, Եվրասիայի կենտրոնական շրջանները:
Կլիմայի վրա ազդեցություն են գործում նաև գերիշխող քամիները: Այդ կապը ակնառու է պասսատների և մուսսոնների օրինակով. ամառային մուսսոններն առաջացնում են ամպամածություն և առատ տեղումներ, իսկ ձմեռային մուսսոնները՝ չոր, սառնամանիքային եղանակ:
Մեր մոլորակի երկրաբանական զարգացման պատմության ընթացքում եղել են կլիմայի զգալի փոփոխություններ և տատանումներ: Մասնավորապես հաստատվել է, որ վերջին 1 մլրդ տարվա ընթացքում այն շատ է փոխվել. Երկրի կլիման ժամանակակից կլիմայից նշանակալիորեն տարբեր է եղել: 
 
Ինչո՞ւ է փոխվել երկրագնդի կլիման, 
որո՞նք են դրա պատճառները:
Կլիմայի փոփոխության բազմաթիվ բնական պատճառներ կան: Ժամանակի ընթացքում պարբերաբար փոխվել է Երկրի առանցքի թեքությունը նրա պտտման ուղեծրի հարթության նկատմամբ, որի հետևանքով զգալի փոփոխություն է կրել Երկիր հասնող արեգակնային էներգիայի քանակը, հետևապես` կլիման: Կլիմայի փոփոխությունների և տատանումների մեջ մեծ նշանակություն ունի ցամաքի և ծովի ընդգրկած տարածքների հարաբերակցությունը: Որպես օրինաչափություն՝ ցամաքային տարածքների ընդարձակումը խստացրել է կլիման. մեծացել են օդի ջերմաստիճանի տատանումները, դիտվել է կլիմայի ցրտեցում:
Կլիմայի փոփոխության վրա նշանակալի ազդեցություն ունեն հրաբխային ժայթքումները, երբ մթնոլորտ արտանետված փոշու ամպերը հասնում են վերնոլորտ և պահպանվում՝ նվազեցնելով Արեգակից Երկիր հասնող ջերմության քանակը (արեգակնային ճառագայթումը նվազում է մինչև 20%-ով):
Կլիմայի ձևավորման վրա բնական գործոնների հետ միասին զգալի է մարդու ազդեցությունը. նրա տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է մթնոլորտի գազային կազմը՝ ավելանում է ածխաթթու գազի քանակը, և ուժեղանում մթնոլորտի ջերմոցային էֆեկտը: Արդյունքում բարձրանում է օդի ջերմաստիճանը: Գիտնականների հաշվարկներով XXI դարում երկրագնդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1–3,5օ-ով:
Հայտնի է, որ մթնոլորտում (25–30 կմ բարձրություններում) գոյություն ունի օզոնային շերտ, որը մոլորակի օրգանական աշխարհը պաշտպանում է Արեգակից եկող անդրամանուշակագույն վնասակար ճառագայթներից: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտ արտանետվող քլորաֆտորային (ֆրեոնային) ածխաջրածնական գազերը քայքայում են օզոնային շերտը, որը նպաստում է կլիմայի տաքացմանը և բացասական ազդեցություն թողնում օրգանական աշխարհի վրա:
Կլիմայի տաքացումն աշխարհագրական թաղանթում այժմ արդեն առաջացրել է մի շարք փոփոխություններ. մեծացել է երաշտների և անապատացման հավանականությունը, դանդաղորեն սկսվել են հալվել բևեռային ու լեռնային շրջանների սառցադաշտերը:

Տեքստի ուսումնասիրություն նախադասությունների մշակման միջոցով

Երկրագնդի հողային ռեսուրսները կազմում են համաշխարհային հողային ֆոնդը՝ մոտ 13 մլրդ 400 մլն հա: ☆ Դա հավասար է երկրագնդի ընդհանուր մակերեսի 26%-ին, իսկ ցամաքային մակերեսի՝ 90%-ին (մնացած 10%-ը կազմում են Անտարկտիդան, Գրենլանդիան և բևեռային շրջանների փոքր կղզիները):♡
Գյուղատնտեսության կողմից օգտագործվող, ինչպես նաև անատառներով ու թփուտներով զբաղեցրած հողերն ընդունված է անվանել արդյունավետ հողեր:☆
Մյուս հողերը, ինչպիսիք են՝ բնակավայրերի, ճանապարհների, այլ կառույցների տակ գտնվողները, ճահիճները, անապատները, տունդրան, սառցադաշտերը, բարձրալեռնային լերկ տարածությունները, անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են:♡Արդյունավետ հողերը կազմում են համաշխարհային հողային ռեսուրսների 65%-ը՝ 8.7 մլրդ հա: ♡Մնացած 35%-ը (.4.7 մլրդ հա) մասամբ արդյունավետ և անարդյունավետ հողերն են, որոնք պիտանի չեն մարդուն անհրաժեշտ կենսամթերքներ ստանալու համար:☆
Այսպիսով, համաշխարհային հողային ֆոնդի առավել արժեքավոր մասը արդյունավետ հողերն են, այսինքն՝ գյուղատնտեսական և անտառային հանդակները:☆
Մարդիկ ակտիվորեն և ավելի մեծ արդյունավետությամբ օգտագործում են գյուղատնտեսական հողահանդակները:☆ Իսկ դրանք կազմում են համաշխարհային հողային ֆոնդի մոտավորապես 1/3-ը, ճիշտ այնքան, ինչքան գյուղատնտեսության համար ոչ պիտանի, այսինքն՝ անարդյունավետ և մասամբ արդյունավետ հողերն են: ♡Դրանցից վարելահողեր են 1.4 մլրդ հա (համաշխարհային ընդհանուր ֆոնդի ընդամենը10%-ը), բազամամյա տնկարկներ (այգիներ և պլանտացիաներ)` 0.1  մլրդ հա(0.3%), արոտավայրեր ու խոտհարքեր՝ 3.1 մլրդ հա (24%):♡
Գյուղատնտեսական հողերի բաշխումը երկրագնդի վրա խիստ անհավասրաչափ է և պայմանավորված է բնական պայմաններով, տարածքի յուրացվածության աստիճանով, բնակչության խտությամբ և մի շարք այլ ցուցանիշներով:☆
Բնակչության մեկ շնչի հաշվով գյուղատնտեսական հանդակների տարածությունն, օրինակ, Ավստրալիայում հավասար է 33 հա, Արգենտինայիում՝ 6 հա, Ճապոնիայում՝ 0.05 հա, Եգիպտոսում՝ 0.06 հա, ՀՀ-ում՝ 0.13 հա:☆
Հազարամյակների ընթացքում մարդն անընդհատ ընդարձակել է օգտագործվող հողատարածությունները:☆ Միաժամանակ բարձրացրել է դրանց օգտագործման ինտեսիվությունը:☆
Հողօգտագործման  էքստենսիվ և ինտենսիվ ուղիների համատեղ զարգացման շնորհիվ նորանոր հողատարածություններ են ընդգրկվել գյուղատնտեսական արտադրության ոլորտ, միաժամանակ բարձրացել է դրանց բերրիությունը:☆
Սա հողոգտագործման բնագավառում նկատվող միտումներից մեկն է: Բայց ներկայումս այդ միտումը, ցավոք, տիրապետող չէ:♡
Ավելի ուժեղ է հակառակ միտումը, երբ մարդու ոչ խելացի գործունեության հետևանքով տեղի է ունենում հողերի վատթարացում` ընկնում է դրանց բերրիությունը, և ընդարձակ հողատարածություններ գյուղատնտեսության համար դառնում են ոչ պիտանի:☆
Գիտնականների տվյալների համաձայն երկրագնդի ցանքատարածություններից էրոզիայի պատճառով տարեկան կորչում է 24 մլրդ տոննա արգավանդ հողի շերտ: ♡ Դա ավելին է, քան նոր առաջացող շերտը: Դա նշանակում է, որ ամբողջ երկրագնդի մասշտաբով նոր հողագոյացման պրոցեսն ավելի դանդաղ է ընթանում, քան մշակվող հողերի դեգրադացիան:☆
Միջազգային կազմակերպությունների տվյալներով ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6-7 մլն հա արգավանդ հող:♡ Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է ՀՀ տարածքը:☆
Տարբեր բնակլիմայական պայմաններում, կախված հողօգտագործման բնույթից և գյուղատնտեսության վարման մակարդակից, էրոզիայի պատճառները տարբեր են:☆
Անտառներից ազատված տարածքները հեշտությամբ ենթարկվում են ջրային էռոզիայի: ♡Մերկանում են մայրապարները, և բերրի հողերի փոխարեն առաջանում են մեռյալ տարածքներ:☆
Հողի ինտեսնսիվ էրոզիայի պատճառներից է արոտավայրերի գերարածեցումը, երբ խախտվում է հավասարակշռությունը արածեցման արագության և բուսականության վերաճի միջև: ☆ Ի վերջո, ամբողջովին ոչնչանում է բուսածածկը և հսկայական հողատարածքներ վերածվում են անապատների:☆
Այժմ արդեն երկրագնդի վրա որոշ գիտնականների տվյալներով մարդածին անապատները զբաղցնում են 9 մլն քկմ: ☆ Դա ավելինէ, քան բնական անապատների մակերեսը:♡
Էրոզիայից բացի գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցնում հողերի աղակալումը: Հողերի աղակալում տեղի է ունենում ոռոգման նորմերը խախտելու դեպքում:♡

Մասնագետի խորհուրդները. Տոնային կրեմի վնասներն ու օգուտները

Առասպելն այն մասին, թե տոնային կրեմը պաշտպանում, սնուցում է մաշկը եւ, առհասարակ, այն հիանալի եւ օգտակար բան է, հեռու է իրականությունից: Ցանկացած տոնային կրեմ չի թողնում, որ մաշկը շնչի: Սա պատճառներից մեկն է, ինչի համար տոնային կրեմ ընտրելիս պետք է շատ ուշադիր լինենք: Դեմքի մաշկը բուժելն ավելի թանկ կարժենա, քան լավ եւ էժանագին տոնային կրեմի գնային տարբերությունը: Մանրամասները ներկայացնում է կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:

«Ես հաճախ եմ նկատում, որ աղջիկները ճշտում են՝ արդյո՞ք իրենց հարմար է տոնային կրեմի գույնը: Եվ որտեղ ասես՝ քսում են այն. ե՛ւ դաստակին, ե՛ւ ականջի մոտ: Հիշեք, որ տոնային կրեմն ավելի լավ է փորձել դեմքի կամ թեկուզ բթամատի վրա` դաստակին ավելի մոտ:

Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ տոնային կրեմ օգտագործելու դեպքում պետք է դրանից առաջ խոնավեցնող կրեմ քսել: Այդպիսով դուք կպաշտպանեք ձեր մաշկը հնարավոր գրգռումից եւ տհաճ հետեւանքներից: Եթե հնարավոր է, վերցրեք միայն պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցներ:

Տոնային կրեմը չի կարելի չարաշահել, չի կարելի այն որպես շինանյութ օգտագործել, իսկ սեփական դեմքը վերանորոգման կարիք ունեցող պատի վերածել: Ամեն ինչ չափի մեջ է լավ»:

Օզոնային շերտ

Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ բարձրություններում գտնվող շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Շերտի առավելագույն խտությունը 22-25 կմ սահմաններում է: Բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, իսկ հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ:

Շարունակել կարդալ “Օզոնային շերտ”

Հատուկ զգուշավորություն՝ կոսմետիկա ընտրելիս

կան մի շարք այլ կոնսերվանտներ, որոնք որոշակի վտանգ կարող են ներկայացնել առողղջությանը, օրինակ՝ նյութեր որոնց մանրէասպան հատկությունը պայմանավորված է նրանց ֆորմալդեհիդ արտադրելու ունակությամբ: Հաշվի առնելով, որ ֆորմալդեհիդը 2015-ին հայտարարվել է ալերգիկ դերմատիտ առաջացնող համար մեկ նյութը,  և այն որ կան ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են ֆորմալդեհիդ ներշնչելու կապը շնչուղիների որոշակի քաղցկեղների գոյացման հետ, կարող ենք ասել, որ այդպիսի նյութերի օգտագործումը կոսմետիկայի մեջ խիստ անցանկալի է: Հատկապես վտանգավոր է, երբ այսպիսի ֆորմալդեհիդ դոնորներ (Quaternium 15, Imidazolidinyl urea, DMDM hydantoin) օգտագործվում են շամպունների և մազերը հարթացնող նյութերի մեջ, քանի որ այս դեպքում հատկապես մեծ է ֆորմալդեհիդի ներշնչելու հավանականությունը:

-Կարծիք կա, որ բացի քաղցկեղածին լինելը, սրանք այլ հիվանդությունների զարգացումն ու աճն են խթանում:

-Հաճախ է կիրառվում տրիկլոզան, որն ինքնին մանրէասպան հատկություն ունի, լայնորեն կիրառվում է դեղագործությունում: Այն ներկայում լայնորեն կիրառում են կոսմետոլոգիայում, մասնավորապես շամպունների արտադրության մեջ, որովհետև ուժեղ փրփրող հատկություն ունի, ինչպես նաև մանրէասպան հեղուկ-օճառների և ախտահանիչ, մաքրող հեղուկների մեջ: Այս նյութի լայն կիրառության դեպքում  կարող են առաջանալ բակտերիաների կայուն շտամեր: Սրանք ռիսկեր են, որոնցից զերծ է բնական կոսմետիկան:

-Շատ մարդիկ չեն կարողանում տանել արհեստական սինթեզված բույրերը, ինչպիսի՞ն է դրանց ազդեցությունը մեր օրգանիզմի վրա:

– Այն, ինչ նշվում է կոսմետիկայի բաղադրության մեջ որպես պարֆյում, հաճախ պարունակում է նյութեր, որոնց մոլեկուլային կառուցվածքը նման է որոշ մարդկային հորմոնների, մասնավորապես՝ էստրոգենի: Եվ ինչպես մարդու հորմոնները, նրանք նույնպես կարող են փոխազդեցության մեջ մտնել մեր էնդոկրին համակարգի հետ, կատալիզատորների դեր կատարել՝ առաջացնելով որոշակի քիմիական ռեակցիաներ օրգանիզմում:

lab

Դա դարձնում է մեզ ավելի զգայուն ալերգիաների նկարմամբ: Պետք է նշել այս նյութերի ինչպես անմիջապես, այնպես էլ հեռակա վտանգների մասին, որոնք կարող են դրսևորվել տևական ժամանակ անց:  Հիմնականում ոչ բնական կոսմետիկան պատրաստվում է նավթի քիմիական վերամշակման արդյունքում: Այս չվերականգնվող հումքի կիրառությունն ազդում է նաև շրջակա միջավայրի վրա: Մինչդեռ միևնույն ժամանակ ամբողջ աշխարհում խրախուսվում է կանաչ արտադրությունը՝ մանավանդ, երբ արտադրանքն առնչվում է մարդու խնամքի հետ: