Կոմիտասի բանաստեղծություների մասին

Ինձ դուր եկավ ամենինց շատ Կոմիտասի այս բանաստեղծությունը Ճերմակ հեր, գարուն սեր

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ինձ շատ բան տվեց:Մենք նաև սովորեցինք այլ բանաստեղծություներ օրինակ՝ Ճանապարհում, Իմ երազում և այլն:Նաև սովորեցինք Կոմիտասի մասին հետաքրքիր փաստեր,տեղեկացանք նրա հանճար լինելու հետ:Ճիշտ ասեմ ես դպրոցում այսքան մանրամասը չեմ անցել որևը գրողի մասին,որոշ բաներ նոր սովորեցի և դրա համար շնորհակալ եմ Պատվելի Թամարին:Մենք Կոմիտասը նաև ներկայացրեցինք մանկապարտեզում,դա երեխաներին դուր եկավ նրանք ավելի մանրամասն իմացան մեր սիրելի և հանճար Կոմիտասի մասին:Այսքանով մենք ավարտում ենք Կոմիտասը և սկսում մի նոր և հանճար գրողի մասին տեղեկություներ իմանալ:

ՃԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք ,

Մեկ սրտի տե՛ր ենք .

Նռան ճյուղերով բոցուն .

Սիրո տաղերով արբուն :

Տե՜ս, իմ հեր՝

Ճերմակ սեր ,

Որ պաղել էր շատ ձմեռ ,

Սրտիդ բաղում դալարեց :

Տե՜ս, քու սեր՝

Գարուն էր՝

Որ գոցեց իմ խոց ու վեր ,

Ս ըրտիս խաղում ծավալեց ։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

 Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք, Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։ Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք, Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին:

Կոմիտաս

ՃԱՆԱՊԱՐՀ

 Բարակ ուղին սողալով , 

Ոտի տակին դողալով , 

Ճամփի ծայրին բուսել է 

Կյանքի ծառը շողալով :

 Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի

 Այս ճանապարհն Անհունի․․․ 

Մարդու, բույսի, գազանի

 Եվ թևավոր թռչունի։