Վոլֆգանգ Բորխերթ | ԱՌՆԵՏՆԵՐԸ ԳԻՇԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ

Գերմանիայի ազգային գրող, բանաստեղծ, դրամատուրգ և դերասան Վոլֆգանգ Բորխերթը ծնվել է 1921 թ. մայիսի 20-ին՝ Համբուրգում։ Նա իր կարճատև կյանքի ընթացքում ֆաշիզմի դեմ իր հեգնական սուր բանաստեղծությունների, պիեսների ու ելույթների պատճառով շատ անգամ խոշտանգվում, բանտարկվում և վերջում դատապարտվում է մահվան, սակայն 1945 թվի գարնանը նրան ուղարկում են ռազմաճակատ։

Պատերազմի ավարտից հետո Վ. Բորխերթը՝ հոգնաբեկ ու քայքայված, վերադառնում է Համբուրգ՝ իր ավերված ծննդավայրը։ Նրա նուրբ հոգին պատերազմի արհավիրքներից այնպես է ցնցվում, որ համարյա իր բոլոր ստեղծագործություններում արտացոլվում է կյանքի այդ դաժան ժամանակահատվածը։
Վ. Բորխերթի լեզուն պարզ է, սակայն այդ պարզության մեջ նրա հայացքը շարունակ ուղղված է մարդու բարդ հոգեբանությանն ու ներաշխարհին։
Վ. Բորխերթի նշանավոր ստեղծագործություններից են՝ «Լապտեր, գիշեր և աստղեր» (1946), «Հենց այս երեքշաբթի» (1947), «Ծաղկեփունջ» (1947) և այլն, որոնք թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ճապոներեն, ֆիններեն և շվեդերեն։
Վոլֆգանգ Բորխերթը, կրելով մարմնական և հոգեկան ծանր տանջանքներ, 1947-ին, 26 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն՝ թողնելով գրական հարուստ ժառանգություն։

Կիսավեր պատի դատարկ լուսամուտի շրջանակը հորանջեց։ Մայր մտնող արևը մի բուռ կարմիր ու կապույտ գույն էր շաղ տվել նրա վրա։ Վեր խոյացած ծխնելույզների մնացորդների արանքից փայլատակում էր փոշե ամպը, իսկ դաշտը ավերակույտերի տակ կիսանինջ վիճակում էր։ Տղան փակել էր աչքերը։ Հանկարծ զգաց՝ ինչ-որ ստվեր ընկել է գլխին, և շրջապատը միանգամից ավելի է գորշացել։ Հասկացավ, ինչ-որ մեկը անաղմուկ եկել ու կանգնել է դիմացը։ «Վերջ, բռնվեցի»,- մտածեց տղան, սակայն երբ աչքի տակով նայեց և կիսամաշ տաբատի մեջ նկատեց ինչ-որ ոտքեր, որոնք այնքան կոր էին, որ դրանց արանքից հնարավոր էր մյուս կողմը տեսնել, համարձակվեց ու նայեց իր դիմացը կանգնած մարդու դեմքին։ Զամբյուղը և դանակը ձեռքին, հողոտ մատներով տարեց մարդ էր։ Մարդը, նայելով խիտ ու խռիվ մազերով տղայի գլխին, հարցրեց.
-Այստե՞ղ ես քնում։
Յուրգեն անունով տղան, մարդու ոտքերի արանքից նայելով արդեն մայր մտնող արևին, պատասխանեց.
-Չեմ քնում, հսկում եմ։
-Հա,- գլուխը շարժելով՝ ասաց մարդը, ուրեմն՝ այդ մեծ փայտն էլ հենց դրա համար ես պահում ձեռքիդ։
-Այո,- համարձակորեն պատասխանեց Յուրգենը և փայտը ամուր սեղմեց ափի մեջ։
-Ինչի՞ համար ես պահակություն անում,- հարցրեց մարդը։
-Չեմ կարող ասել,- փայտը սեղմելով՝ պատասխանեց տղան։
Մարդը զամբյուղը դրեց գետնին, դանակը մաքրեց տաբատով ու հարցրեց.
-Փող-մող, ինչ-որ բա՞ն ես պահպանում։
-Փո՞ղ, ո՛չ,- հեգնանքով պատասխանեց Յուրգենը։
-Դե լավ, հապա ի՞նչ։
-Ասացի՝ չեմ կարող ասել, բայց վող-մող չկա։
-Դե լավ, որ այդպես է, ես էլ քեզ չեմ ասի, թե ինչ կա զամբյուղիս մեջ,- ասաց մարդը և թեթևակի հարվածելով զամբյուղին՝ փակեց ծալովի դանակը։
-Ինքս գիտեմ ինչ կա զամբյուղում,- անտարբերությամբ պատասխանեց Յուրգենը,- ճագարի կեր է։
-Տեր Աստված,- աչքերը զարմանքից խոշորացրած՝ գոչեց մարդը,- որտեղի՞ց իմացար, շատ ճարպիկն ես, քանի՞ տարեկան ես։
-Ինը։
-Հա, ուրեմն՝ կարող ես ասել՝ երեք անգամ ինը քանի կլինի։
-Պարզ է,- ասաց Յուրգենը, և որպեսզի մտածելու ժամանակ ունենա, ավելացրեց,- էդ հո մի բան չի։- Եվ մարդու ոտքերի արանքից նայելով հեոու՝ հարցրեց.
-Ասում ես՝ երեք անգամ ինը, ջրի պես գիտեմ, քսանյոթ։
-ճիշտ է,- ասաց մարդը,- ես հենց այդքան ճագար ունեմ։
-Քսանյոթ հա՞տ,- հիացմունքից բերանը բաց՝ հարցրեց տղան։
-Իհարկե, եթե ուզես, կարող ես գալ ու նայել նրանց, մեծ մասը դեոևս փոքր են։
-Ախր, ես չեմ կարող գալ,- կասկածամտորեն պատասխանեց Յուրգենը,- պետք է պահակության անեմ։
-Մի՞շտ, նույնիսկ գիշե՞րը,- հարցրեց մարդը։
Յոլրգենը մարդու կամարաձև ոտքերից հայացքը բարձրացրեց, նայեց նրա դեմքին ու շշնջաց.
-Այո, միշտ, միշտ, շաբաթ օրվանից մինչև հիմա։
-Այսինքն՝ ընդհանրապես տուն չես գնում։ Բա որտե՞ղ ես հաց ուտում։
Տղան բարձրացրեց մի քարակտոր և պահած կես հացը և թիթեոյա տուփը ցույց տվեց մարդուն։
— Աա՜ա, նույնիսկ ծխո՞ւմ ես,- հարցրեց մարդը,- ուրեմն՝ ծխամորճ էլ պետք է ունենաս։
-Ծխամորճ չեմ սիրում, սիգարեթ եմ փաթաթում,- ամաչելով պատասխանեց Յուրգենը։
-Ափսոս, որ չես կարող գալ,- զամբյուղը վերցնելու նպատակով կռացավ մարդը, և շարունակեց,- եթե գայիր, կտեսնեիր ճագարներին, հատկապես՝ փոքրերին, գուցեև մեկին ընտրեիր քեզ համար, բայց ափսոս, որ չես կարոդ պահակությունդ թողնել։
-Ոչ, ոչ, չեմ կարոդ- տրտմորեն պատասխանեց Յուրգենը։
-Շատ լավ,- զամբյուղը վերցնելով՝ ասաց մարդը,- ինչ արած՝ եթե չես կարող, բայց, իսկապե՜ս, ափսոս էր։ Մարդը շրջվեց, որ գնա։
-Եթե ոչ մեկին չասես, կասեմ, թե ինչու չեմ գալիս,- արագորեն վրա բերեց Յուրգենը,- առնետների պատճառով։
Մարդը կամարաձև ոտքերը մի քայլ առաջ դրեց ու հարցրեց.
-Առնետների՞։
-Այո՛, ախր, առնետները ուտում են մեռածների մարմինը։ Իրենց ուտելիքը հենց դա է՝ մեռածների մարմնի միսը։
-Ո՞վ է այդպես ասել։
-Մեր ուսուցիչը։
-Եվ դու եկել ես այստեղ, որպեսզի հսկես առնետների՞և։
-Առնետներին չէ,- ցածրաձայն ասաց տղան, իսկ հետո ավելացրեց,- եղբորս եմ հսկում, եղբայրս տակն է մնացել։
Հետո ձեռնափայտով ցույց տալով ավերված պատերը՝ ավելացրեց.
-Հանկարծ ներքնահարկը մթնեց, այլևս նրան չտեսա։ Շատ կանչեցինք, ախր, ինձանից շատ պուճուր էր, ընդամենը չորս տարեկան։ Պետք է այստեղ իրեն պահպանեմ, ինձանից շատ պուճուր էր։
Մարդը նայեց տղայի խռիվ մազերին ու հանկարծ ասաց.
-Լսիր, ձեր ուսուցիչդ ձեզ չի՞ ասել, որ առնետները քնում են գիշերը։
-Ո՜չ, չի ասել- պատասխանեց Յուրգենը, որի դեմքը շատ հոգնած տեսք ընդունեց;
-Ա՜յ քեզ ուսուցիչ, բա նման բանը չեն իմանա՞։ Պարզ է, որ առնետները գիշերը քնում են։ Դու էլ գիշերները գնա տուն ու հանգիստ քնիր։ Աոնետնեոը միշտ, միշտ քնում են գիշերը, հենց որ մութը ընկնում է, գնում ու քնում են։
Յուրգենը ձեռքում պահած փայտի ծայրով մի փոքրիկ փոս քանդեց հողում — շշնջաց.
-Պիտի բարձրաձայն աղոթենք…
-Գիտե՞ս ինչ,- տեղում անհամբեր շարժվելով՝ ասաց մարդը,- ես արագ կգնամ, ճագարների կերը կտամ,- հենց որ մութը ընկավ, կգամ քո ետևից, գուցե ճագարի ձագերից մեկն ինձ հետ վերցնեմ։ Ի՞նչ ես կարծում։
Յուրգենը, դեռևս գետնին փոսիկներ փորելով և սպիտակ ու մոխրագույն ճագարների մասին մտածելով, շշնջաց.
-Չգիտեմ։
Մարդը ավերակույտների վրայով ուղղվեց դեպի ճանապարհը։
-Հա, մեր ուսուցիչը պիտի իր գործը փոխի,- ասաց տղան,- այ քեզ ուսոսցիչ, չգիտի, որ առնետները գիշերը քնում են։ Հետո ոտքի կանգնեց և բարձրաձայն բղավեց մարդու ետևից.
-Նրանցից մեկն ինձ տվեք, կլինի՞ այն սպիտակներից մեկը։
Մարդը, շարունակելով իր ճանապարհը, ասաց.
-Կաշխատեմ, դու դեռ այստեղ պիտի սպասես, երբ վերադառնամ, քեզ հետ կգնանք ձեր տուն, որպեսզի հայրիկիդ սովորեցնեմ, թե ինչպես ճագարի վանդակ պատրաստի, դու էլ պետք է սովորես։
-Շա՚տ լավ, կսպասե՜մ,- բղավեց Յուրգենը,- քանի դեռ չի մթնել, պահակություն կանեմ և էլի կսպասեմ։ Մեր տանը փայտ ու տախտակ էլ կա, այն փայտե արկղերից։
Մարդը այլևս չէր լսում, կամարաձև ոտքերով վազում էր դեպի բոսորագույն արևը և, ձեռքում բռնած ճագարների կերով ու ցեխոտ խոտաբույսերով լեցուն զամբյուղը, մի կողմից մյուս կողմ էր ճոճվում։

Առաջադրանք , արևմտահայերեն-արևելահայերեն

Մեր թաղը գեղին ետ ինկած թևերեն մեկն է։ Ան փաթթված պզտիկ բլուրի մը երկու թևերը։ Մայր փողոցեն փրթած տուներու այս ծուռումուռ վերելքը, իրարու կռթնած պատերուն թանձր պաշտպանությանը տակ ունի իր նկարագիրը, մասնահատուկ իր գիծերուն մեջ։ Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերեն, որոնք գեղին ամբողջությունը կը շինեն։ Ունի իր հարուստը, իր խելացին, իր պառավներուն և ծերերուն, կույրերուն և անկարներուն պաշտոնական կույտը։ Ունի իր տոնական հաճույքներուն հանրատեղին։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձեթհանը, աղբյուրը։ Մեր տունին առջև կա մեծ ալանկը, ուր անցան անդրանիկ մանկության և անոր հետևող առջի պատանությանս ձմեռները, բոլոր այն խաղերով, որոնք առավոտեն կը սկսին, օրհասակի հացովը կ՚ընդհատին։ Գմբեթով փուռին տակ կը հանգչի հին կաղնիին պատմական կոճը, ուր սերունդներ կարգով իրենց տեղերն են ունեցեր։ Հաճի Պաղտրկը ունի ատկե դուրս իր ձեռակերտ կոճն ալ, քիչ մը ավելի բաց, ավելի ետ դուռին մոտիկ։ Հոն կը նստի ան ամեն իրիկուն արևմուտքեն քիչ մը ետքը։

Թաղին հարուստն է։ Մարդ մըն է ան, որ ամէն գեղ գալուս չփոխուելու հանելուկը ցույց կու տա ինծի։ Չճերմկող քիչ մազեր գտակին երկու ծայրերեն միշտ դուրս կրնային։ Արևեն եփած, մասնավոր փայլ առած երեսներուն վրա գիծերը շատ քիչ են։ Միշտ կռնակն է, ամառ ու ձմեռ առանց թևի ապա մը, որ կը գոցե իր մեջքին կեսը։ 

Հակոբ Օշական 

Մեր թաղամասը գյուղի հեռվում տարածվող մասերից մեկն է։ Այն փաթաթված է փոքր բլրի երկու կողմերով։ Մայր փողոցից կտրված տների այս ծուռումուռ վերելքը, իրար կրթնած պատերի խիտ պաշտպանության տակ ունի իր նկարագիրը՝ բնորոշ իր գծերի մեջ։ Թաղը զուրկ չէ բոլոր այն տարրերից, որոնք ամբողջացնում են գյուղը։ Ամեն թաղն ունի իր հարուստն, իր խելացի, իր պառավների ու ծերերի, կույրերի և անկարների պաշտոնական կույտը։ Թաղն ունի իր տոնական հավաքատեղին։ Ունի իր հոտերը, կենդանիները, ձիթհանքը, աղբյուրը։ Մեր տան առջև կա մեծ հրապարակ, որտեղ անցան առաջին մանկության և դրան հաջորդող իմ պատանեկությանս տարիները, որտեղ ՝ բոլոր այն խաղերով, որոնք առավոտյան էին սկսվում, իսկ կեսօրին ՝ օրվա հացով։ Գմբեթարդ փռի տակ դրված էր հին կաղնու պատմական կոճղը, որտեղ սերունդները կարգով իրենց տեղը ունեին։ Գյուղի հարուստներից մեկը ունի փռից դուրս իր ձեռքով սարքած կոճղը, մի քիչ ավելի բաց, որը գտնվում էր դռան մոտիկ:Այնտեղ նա նստում է ամեն իրիկուն՝ մայրամուտից մի քիչ ուշ:

Թաղի հարուստն է:Սա այն մարդն է, որ իմ ամեն գնյուղ գալուց, ինձ ցույց է տալիս չփոխվելու հանելուկը:Չսպիտակող քիչ մազեր ուներ, որ գլխարկի տակից ծայրերը միշտ դուրս էր մնում:

Տրված հատվածները արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերեն։

Մեր թթենիները հինգ ամիս բերք կուտային։ Մայիսի առաջին շաբաթները կճերմկնային, հունիսին կանուշնային։ Հուլիսին, օգոստոսին անանկ կըլլային, որ մեղր կդառնային, մատերնիս իրար կփակցնեին: Օգոստոսին վերջավորությանը, սեպտեմբերին՝ չամիչ կըլլային։ Ճյուղերը կմնային, կամ, գետին կթափեին։ Չամիչներեն ալ անուշ։ Մինչև Վարագա խաչերը՝ թե իրենք իրենցմե կիյնային, թե նորեն կբուսնեին։

Բայց մենք կխնամեինք մեր թթենիները։ Մայիսեն առաջ կհարդարեինք ծառերուն տակը։ Խիճ մը, խոտ մը պիտի չմնար։ Ծեփիչով կծեփեինք։ Լողով կլողեինք։ Ագուգաներով կծածկեինք առուներու ցանցը: Այսինքն՝ գետեզերքի մողիներու, ուռիներու, եղեգներու ճյուղերով կգոցեինք։ Հողով կծեփեինք։ Փապուղի կընեինք, որպեսզի թութերը առուները չիյնան ու գետը չերթան։ Կաղբեինք արմատերը, ամեն յոթը օրը կոռոգեինք, ջուրով կողողեինք։

Հակոբ Մնձուրի «Արմտանի այգիները»

Առաջադրանքներ

1․Փոխել դերբայական դարձվածի շարադասությունը երկու ձևով։

1. Այդ ընտանիքը, ճանաչելով Սարյանի արժանիքները, աշխատում էր գրավել նրան։

Ճանաչելով Սարյանի արժանիքները` այդ ընտանիքը, աշխատում էր գրավել նրան։

Այդ ընտանիքը աշխատում էր գրավել նրան` ճանաչելով Սարյանի ընտանիքը։

2.Հայկին ժամադրավայրում չգտնելով՝ Նարինեն վերին աստիճանի վրդովվեց։

Նարինեն վերին աստիճանի վրդովվեց` չգտնելով Հայկին ժամադրավայրում։

3.Քառորդ ժամ չանցած՝ անձրևի կաթիլները թրջեցին գետինը։

Անձրևի կաթիլները թրջեցին գետինը`քառորդ ժամ չանցած։

4.Ուխտավորները մտան վանքի բակ՝  ծանր ուսապարկերը շալակած։

Ծանր ուսապարկերը շալակած`ուխտավորները մտան վանքի բակ։

5.Մանկամարդ աղջիկը, գեղեցիկ աչքերը լուսնին հառած և ձեռքը ծնոտին դրած, նստել էր մոր առաջ։

2․Փակագծերում տրված բառերից ընտրել ճիշտը։

Օրիորդի (հնչյուն, հնչուն) ծիծաղը ծավալվելով արձագանքեց պալատի կամարների տակ։

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան բերրի ու արգասաբեր, և անապատները ծաղկեցին։

Ընկերներիդ  (հանդիպելիս, հանդիպելուց) չմոռանաս ասել այդ մասին։

Թագավորն ուշադրությամբ լսում էր զորականին՝ առանց դույզն-ինչ դժգոհության նշույլ (արտաբերելու, արտահայտելու)։

3․Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի։

Սպարապետն ասաց թագավորին, որ ինքը նրա հրամանները կկատարի և նրա հետ կլինի մինչև վերջին շունչը։

Կինը պատասխանեց ամուսնուն, որ նա չհոգա իր մասին և զբաղվի իր գործերով։

Պետը հեռախոսով պատվիրեց օգնականին, որ նա գտնի Պողոսյանին և ուղարկի իր մոտ։

Նա հայտնել էր ղեկավարությանը, որ ինքը չի կարող գալ, թող իրեն փոխարինող ուղարկեն։

Առաջադրանքներ

1)Կազմել հայկական ազգանուններ ֊ունի, ֊ունց, ֊ենց։

Բագրատունի,Հայկազունի, Արշակունի,Գնունի։


Բակունց,Մակունց, Շեգունց։


Չարենց,Խաչենց,Թոթովենց։

2)Ուղղակի խոսքերը վերածել անուղղակի խոսքի։

֊Ես էլ եմ կարդացել քո անունը,֊ասացի Սուրենին։ ֊Աղջիկներ՛, գնանք ՝ լիճը լողանալու,֊ ձայնեց հեռվից Աննան։ «Նա , երբ է ինձ հանգիստ տալու»,֊ մտքում կրկնում էր հարևանուհին։ ֊Այսպես,թե այնպես, քո արածների համար պատասխան ես տալու,֊ զգուշացրեց ընկերս։

Սուրենին ասացի, որ ես էլ եմ կարդացել իր անունը։ Աննան ձայնեց հեռվից աղջիկներին, արդյո՞ք կգան լիճը լողանալու։ Հարևանուհին կրկնում էր մտքում, թե, երբ է իրեն հանգիստ տալու։ Ընկերս ինձ զգուշացրեց, որ ես իմ արածների համար պատասխան եմ տալու։

3)Տրված նախադասության ընդգծված մասերը վերածել դերբայական դարձվածների։

Երբ կորսված հայրենիքի երգերն էր երգում, կարծես անէանում էր, իրական կյանքից վերանում։

Կորսված հայրենիքի երգերը երգելիս, կարծես անէանում էր, իրական կյանքից վերանում։

Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ։

Իր ժողովրդի պատմությունը չիմացողը, չի կարող իր երկրի տերը դառնալ։

Միայն երևում էր պատանու գլխարկը, որ սև կատվի նման վազում էր արտի վրայով։

Միայն երևում էր սև կատվի նման արտի վրայով վազող պատանու գլխարկը։

Հայոց լեզու

Միգդակէհո՞միքուրքչի

Հովհաննես Թումանյանի հանրահայտ «Շունն ու կատուն» լեգենդից է։

Ուստա Փիսոյի խոսքերն են ՝ ուղղված Քեռի Քուչիին։

-Աչքիս վրա, Քեռի Քուչի,

Մի գդակ է, հո՞ մի քուրք չի։

Այս թևավոր խոսքը օգտագործվում է, երբ ցանկանում ենք նշել, թե ձեռնարկված գործը առանձին ջանքեր չի պահանջում։ Հաճախ հեգնանքով ծաղրվում է պարծենկոտությունը։

Միկաթիլմեղր

Հովհաննես Թումայնաի տարածված լեգենդի վերնագիրն է ։ Հեղինակն իր ստեղծագործության մտահաղացումը վերցրել է միջնադարի հայ առակագիր Վարդան Այգեկցու «Կաթ մեղու պատճառ պատերազմի» առակից։

Օգտագործվում է չնչին բանից մեծ աղմուկ-աղաղակ բարձրացնելը ծաղրելու համար։

Աշտարակի բարբառով գրված հեքիաթի այս հատվածը փոխադրիր գրական լեզվով։

Հ’առավօտը, լիսը վօր բ՛ացվէց, մէրս տավարը դուս հանէց, մի գ՛րվանքա բ՛ուրթ տվուց քվօրս, մի կտօր չօր հաց, գ՛նացինք։ Գնացինք, քվօրս շանց տվի քարափը, գ՛նաց կաննէց գ՛լխին, թէշին մանէց. էլի քարափը ծակվէց, թէշին ընկավ մէչը, կռացավ տէհավ, մի պառավ կնիկ նստած ա, բ՛արկացած ասէց. «Նա՛նի, թէշին տո՛ւր»։ Պառավն ասէց. «Վօրթի՛, հ’արի, վէ կալ, տար, յէս մէնձ կնիկ էմ, կարալ չէմ տէղիցս կաննիլ»։ Ախչիկը բ՛արկացած ասէց. «Արա գ՛ուռը վօ՞րդի ա»։ Ասէց. «Ձ՛օրի միչօվն հ’արի»։ Ախչիկը ձ՛օրի միչօվը վէր էկավ, տէհավ մի գաղի դ՛ուռ բ՛աց ա, նէքսէվ մտավ, կռացավ վօր թէշին վէ ունի, տէհավ, դուռը կա վօչ, ասէց. «Նանի՛, գուռը կօրցրի, հ’ո՞ւր ա»։ Նանն ասէց․ «Վօրթի, հըլա արի, բ՛ան պըտիմ ասիլ։ Գնաց պառավի կուշտը։ «Մի,— ասէց,— ավիլը վէ կալ, մէր տունը սրփա»։ Ախչիկը սրփէց պրծավ, պառավն ասէց, «Վօրթի՛, մէ՞ր տունն ա թամուզ, թէ՞ ձ՛է՞ր»։ Ախչիկը բ՛արկացած ասէց․ «Մէր տունը թամուզ ա, ձ՛էր տունը մուռտառ»։ 

ՀԵՔԻԱԹԻ ԱՅՍ ՀԱՏՎԱԾԸ ՓՈԽԱԴՐՎԱԾ ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ։

Առավոտյան լույսը որ բացվեց, մայրս տավարը դուրս հանեց, մի 500 բուրթ տվեց քույրիկիս, մի կտոր չոր հաց, գնացինք ։Գնացինք քրոջս ցույց տվեցի քարափը, գնաց կանգնեց գլխին իլիկը մանեց. էլի քարափը բացվեց, իլիկը ընկավ մեջը, կռացավ տեսավ, մի ծեր կին նստած է բարկացած ասեց. <<Նանի իլիկը տուր>>։
Պառավն ասաեց․ <<Աղջիկս արի վերցրու տար , ես մեծ կին եմ, չեմ կարող տեղիցս հելնել>>։ Աղջիկը բարկացած ասաց .<< Իսկ ճանապարհն ուր է>>։ Ասաց. <<Ձորի միջով արի >>։

Աղջիկը մինչև ձորից իջավ , տեսավ մի դուռ բաց ներս մտավ, կռացավ որ իլիկը վերձնի, տեսավ , դուռը չկա, ասաեց. <<Նանի, դուռը կորցրի , որտեղա>>
Նանն ասաց. << Որդի, արի, բան պիտի ասեմ։ Գնաց կնոջ կողքը։ <<Մի,—ասաց — ավելը վերձրու տունը մաքրի>>։ Աղջիկը մաքրեց վերջացրեց, կինը ասաց, <<Աղջիկս , մեր տունն է մաքուր, թե ձերը>>։ Աղջիկը բարկացած ասաց. <<Մեր տունը մաքուր է ձերը՝ կեղտոտ>>։

ֆլեշմոբ հայոց լեզու

1․Թվարկվածներից որո՞նք հացատեսակ չեն․լավաշ, շոթ, բոքոն, նքողնակ, բաղարջ, նկանակ, կուտանա, ճաթ, սաջի, ճոթ, դոնիկ, թերթերուկ։

Սաջի, կուտանա, ճոթ,նքողնակ

2․ Ի՞նչ է նշանակում «Աշորայի գավազան» թևավոր արտահայտությունը։

Գրտնակ

3․Գեղջկական կենցաղային, աշխատանքային գործիքներից որո՞նք չեն մասնակցում հացի արարման գործընթացին․ արոր, գրտնակ, մաքոք, երկանք, դափ, ճախարակ, աղորիք, սանդ, ծհան, թոնիր, սանդերք։

Սանդ, դափ, մաքոք, սանդերք ,ճախարակ

4․Միջնադարյան Հայաստանում հաց թխելիս իբրև թթխմոր օգտագործում էին մրգի հատիկներ, որոնք մի օր ջրում պահելուց հետո հանում, ճմլում էին ու խառնում խմորին։ Նրանով պատրաստված հացը փափուկ ու ճերմակ էր ստացվում։ Ո՞ր մրգի մասին է խոսքը։

նուռ

5․Ո՞ր բուսատեսակներից հաց չեն պատրաստել Հայոց աշխարհում․ ցորեն, հնդկաձավար, կորեկ, գարի, բրինձ, եգիպտացորեն, հաճար։

բրինձ, հնդկաձավար, հաճար

6. Հայերիս մեջ ․հացի վերաբերյալ շատ հին հավատալիքներ կան։ Եթե ճիշտ միացնես տրված նախադասությունները, կստանաս դրանցից մի քանիսը. ա. հացը գետնին չի կարելի գցել, բ. հացը չէր կարելի գլխին դնել, գ. Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի, դ. թանկություն կընկնի, ե. մեղք է համարվում, զ. անբերրիություն կառաջանա։

ա. հացը գետնին չի կարելի գցել ֊ ե. մեղք է համարվում
բ. հացը չէր կարելի գլխին դնել ֊ դ. թանկություն կընկնի
գ. Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի ֊ զ. անբերրիություն կառաջանա։

7․ Գրի՛ր հացի մասին մեկական հայկական ժողովրդական առած-ասացվածք, օրհնանք, անեծք, երդում։

Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։ ― առած-ասացվածք
«Կերածդ հացը հալալ լինի» ― օրհնանք
«Տվածս հացը աչքերդ բռնի» ― անեծք
«Էս հացը ինձ կուրացնի» ― երդում

առաջադրանք

Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:
Երեք անծանոթ երիտասարդ դուրս բերվեցին ոստիկանների կողմից։

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:
Նորահայտ մի առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից։

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:
Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել ե մացառների փշերից։

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:
Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից։

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:
Գետի արծաթազօծ գոտին լուսավորվում էին լուսնի կաթնագույն շողերից։

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:
Որբևայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավիթի կողմից։

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:
Սարերի լերկ գագաթները ծածկվեց առատ տեղացող ձյունից։

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:
Որդին ավարտեց անավարտ հուշարձանի շինարարությունը։

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:
Նորեկները դեպի վերնատուն առաջնորդվեցին ուղեկցորդների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:
Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։