Կլոր սեղանի քննարկում

Այսօր քոլեջի նախադպրոցական կուրսով մասնակցեցինք կլոր սեղանին, որտեղ ներկայացրեցինք երեք ամսագիր։ Առաջին երկուսը Հասմիկ Ուզունյանինն երրորդը պատվելի Թամարինը ։

Ավելին մանրամասն, կարող եք տեսնել իմ պատրաստած տեսանյութում՝

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի թեկնածուի հետ

Այսօր` հանդիպում ունեցանք կրթահամալիրի տնօրենի պաշտոնի թեկնածու Սուսան Մարկոսյանի հետ։ Հանդիպումը ունեցանք՝ վերնատանը ժամը 15։00-ին, Սուսանա Մարկոսյանի մասին կարող եք ավելին իմանալ այստեղ ․․․

Կազմել էինք՝ տարատեսակ հարցեր, որոնք վերաբերվում էին կրթահամալիրի հետագա գործողություններին։

Ինչպես գիտենք՝ տիկին Սուսանը ժամանակավոր զբաղեցնում է տնօրենի պաշտոնը Սեպտեմբերի 7-ից, քանի որ Տիար Բլեյանը այլևս չեր կարող լինել տնօրենի պաշտոնում լրացել էր իր 65 ամյակը։

Շատ ուրախ էի հանդիպման համար՝ քանի որ հնարավորություն չեմ ունեցել տիկին Սուսանին տեսնելու, մեկ անգամ օնլայն հարթակում ենք հանդիպել։

Հանդիպումը ինձ համար արդյունավետ անցավ քանի որ բոլորս ստացանք մեր հարցերի պատասխանները։

Ասուլիսները մեկ տեղում

Տիգրան Մանսուրյան

Կենսագրություն
Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը 1956-1960 թվականներին կոմպոզիցիա է սովորել Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թվականներին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։ 1967-1986 թվականներին ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում։ 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում։ 1992-1995 թվականներին զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը։

Պարգևներ

  • ՀԼԿԵՄ մրցանակ (1967)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ (1981, 1985)
  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984)
  • ՀՀ ժողովրդական արտիստ (1990)
  • Արամ Խաչատրյանի անվան մրցանակ (1993)
  • Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան(2004)
  • ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր (2006)
  • ՀՀ պետական մրցանակ, 2013
  • Պատվո շքանշան (2011)
  • «Համագործակցության աստղեր» մրցանակ (2017)
  • Եղիցի լույս մրցանակ (2017)
  • Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցանակին «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում
    • ՀՀ Նախագահի մրցանակ (Հայոց ցեղասպանության թեման երաժշտության միջոցով համաշխարհային հանրությանը ներկայացնելու և նահատակների հիշատակը «Ռեքվիեմով» հավերժացնելու հավերժացնելու համար)2018

Տպավորություններ

Այսօր կայացավ մեր և Տիգրան Մանսուրյանի հանդիպումը:Մենք նրան դիմավորեցինք երգ ու պարով,նա դրանից շատ ոգևվորվեց և ծափահարեց մեր կատարումը:Դրանից հետո բոլորս նստեցինք և սկսեցինք հարցեր տալ մեր սիրելի՝ Տիգրան Մանսուրյանին հարցերը տարբեր էին և յուրովի, նա մեր հարցերին պատասխանեց ժպիտով :Դրանից հետո մենք լուսանկարվեցինք նրա հետ,քանի որ նա շատ էր շտապում մեր զրույցը երկար չտեվեց:Բայց մենք բավականին լավ տպավորություներով վերադարձանք տուն,այժմ կտեղադրեմ նկարներ և տեսահոլովակներ:

Տիար Բլեյանի երրորդ ասուլիսի սղագրություն

Միտքը, որ ասուլիսը քայլքով սկսենք, տիարը հավանել էր: Ինչո՞ւ էր ընտրված մայր դպրոցը, որովհետև այստեղից է սկսվել կրթահամալիրը:

-Մենք կանգնած ենք 183 դպրոցի բակում՝ բարեկամության աղբյուրի մոտ, այժմ կսկսենք քայլքը կրթահամալիրի տարածքում: Որոշ ժամանակ հետո լինելու է մեր կրթահամալիրի տոնը, մենք ցանկանում ենք այդ օրը տոն դարձնել և կարելի է ասել, որ 30 տարվա ընթացքում մենք հետք ենք թողել, աշխատել ենք քրտնաջան: Նաև ասեմ, որ մեզ համար շատ կարևոր է, որ տոնը դառնա հանրային: Շատ կարևոր է, որ հասարակությունը մասնակցի, այս պահին մեր ջանքերը այդ ուղղությամբ են:

-Այժմ մենք Սեբաստիա մարզադաշտում ենք կանգնած, առաջարկ է եղել, որ ֆուտբոլի դաշտը դարձնենք բասկետբոլի դաշտ: Ես, իհարկե, ասել եմ այո այդ նախագծին, և որոշակի ժամանակ տրամադրելու ենք այդ դաշտի ստեղծմանը: Թվում է, թե անհնարին է, բայց ես, լինելով հին բասկետբոլիստ, ցանկանում եմ, որ կրթահամալիրը ունենա բաց բասկետեբոլի սրահ: Ուզում ենք նաև ունենալ մեծ ֆուտբոլի դաշտ, այստեղ մենք ունենք մեծ տարածք, որտեղ էլ ցանկանում ենք լինի այդ ֆուտբոլի դաշտը: Ես նայում եմ ձեր աչքերի մեջ և ցանկանում եմ ոգևորություն գտնել, որովհետև մեր 30-ամյակը պետք է նվերներով լի լինի: Շնորհիվ 2018թ հեղեփոխության՝ կոռուպցիան Հայաստանում նահանջեց: Շատ լավ, ես ձեզ հարցնում եմ՝ բա այդ փողը ի՞նչ եղավ: Այդ գումարը ինչ-որ մի տեղ կա, չէ՞, ես ասում եմ՝ այդ գումարը բերենք հանրային դաշտ: Այս պահին մենք սկսում ենք դիմել մեծահարուստներին, գործատերերին, մեր ուրախությունը հայտնել, որ նրանք ազատ ձեռնարկատերեր են, և նրանց առաջարկել, օրինակ՝ բասկետբոլի դաշտի համար հարկավոր է այսքան գումար, եթե դժվար է, մենք շատ ուրախ կլինենք, որ միանան մի քանիսը: Չի կարելի 30-ամյակին նվեր չստանալ, բայց նվերն էլ պետք է պահանջված լինի: Մենք պետք է կարողանանք մեր ներքին պահանջը ներկայացնել, արդյունքում կստացվի և հետաքրքիր կլինի: Օրինակ՝ հիմա տեսնում էք՝ այդտեղ հանդերձարանները վերանորոգում ենք: Ես այսօր արդեն եղել եմ խաղողի այգիներում, բայց ցանկանում եմ ձեզ հետ նորից գնալ այնտեղ, որտեղի աշխատանքների սկիզբը ցանկանում ենք այս օրերին ազդարարել: Եկեք մի քիչ քայլենք: -Այժմ մենք Առնո Բաբաջանյան փողոցի մոտ ենք, որը մեր նշանավոր փողոցներից է, Ռաֆֆու փողոցը, զորավար Անդրանիկի փողոցը, որոնք ձևավորում են մեր Բ-1 թաղամասը, որտեղ գտնվում է մեր 183 դպրոցը, «ավագ դպրոցը»: Նայեք այստեղ՝ այս

վերնանցումին, որը ժամանակին կառուցվեց։ Այն, իրոք, ամենամարդասիրական քայլերից մեկն էր, որը մենք գնահատում ենք: -Ցանկություն ունենք թարմացնել բոլոր նստարանները: Հիմա ես դիմում եմ Միջին, Ավագ դպրոցի տեխնոլոգներին, շատ լավ կլինի՝ թարմացնեք նստարանները և այս անցումին էլ տոնական տեսք տաք։ Իմ կարծիքով այստեղ դժվարություն չկա:

-Մենք այժմ Յուրի Բախշյանի անունը կրող այգում ենք, ի դեպ, այս այգին մեզ համար անցում է դեպի արևմուտք: Ինձ հարց ուղղեցին, թե որ այգին եք հավանում: Պատասխանեցի՝ այն այգին, որտեղ շատ ժամանակ եմ անցկացնում, այս վերջերս 1-2 ամսում ուշադրության կենտրոնում էր Սարալանջը: Իսկ դրանից առաջ՝ Գեղարվեստի դպրոցի Սիենայի պուրակը: Այժմ հասանք Արևմտյան դպրոց-պարտեզ, որը շրջանի նախկին թիվ 119 մանկապարտեզն է եղել: 1986թ այնպես ստացվեց, որ ես Բ-1-ից անցում կատարեցի Բ-4, այստեղ ինձ դիմավորեց խնամված, գեղեցիկ մի կին՝ Ռոզա Գևորգյանը, և պարզվեց, որ նա մանկապարտեզի վարիչն էր: Նա գիտեր իմ մասին, քանի որ ես 1985թ․ նշանակվել էի թիվ 183 դպրոցի տնօրեն, և ես նրան ասեցի, որ ես ուզեցի այս մանկապարտեզը: Այդպես էլ եղավ․ թիվ 119 մանկապարտեզը ընդամենը ամիսներ-շաբաթներ հետո դարձավ մերը՝ 183 դպրոցինը, և մենք դարձանք Հայաստանում առաջին դպրոց-մանկապարտեզը:

-Այստեղ նշանավոր տեղ է, որտեղ Վիգեն Ավետիսը որոշեց և ճիշտ վարվեց, և նա ու Գոհար Բաբջյանը ճիշտ որոշում կայացրին, որ այստեղ տեղադրեն մեր ճարտարապետական արձաներից մեկը: Այս տարի մեր կրթահամալիրը նաև տարբերվեց դրանով, քանդակների քանակով, մյուս տարի ավելի ու ավելի կավելանա:

-Այս լողավազանը իր մեջ մեծ պատմություն է կրում, որը հարկավոր է, որ դուք իմանաք: Որոշ ժամանակ առաջ այստեղ ավերակ էր, խորհրդային ժամանակներից մնացել էր և տանիք չուներ, դրված էր խնդիր, որ վերացվի: Այդ ժամանակ Աշոտ Փաշինյանի մտքերը իր հայրիկի հետ էին, և մեր դիմաց դրած էր մանկավարժական խնդիր, որ նոր ծրագրեր մտածեինք և նրան ներառեինք: Ի դեպ, ասեմ, որ Աշոտի անունը իմ անունն են դրել, բարի ծառայություն մեր Աշոտ Փաշինյանին և բարի վերադարձ։ Նաև ասեմ, որ Աշոտը շատ ընդունակ և շատ բարի տղա է: Ի դեպ, նոյեմբերի 4-16-ը մեր բոլոր տուրիստները կլինեն Երևանում, մենք ցանկանում ենք անել տուրեր, որտեղ մեր ուսուցիչները կներկայացնեն մեր կրթահամալիրը:

-Մեր կրթահամալիրը, ինչպես նաև մնացած մասնաշենքերը, նկուղային հարկերը աղբի տարածքներ էին, բայց հիմա մենք մեր նկուղային հարկերը դարձրել ենք տեխնոլոգիայի կաբինետներ։ Նոյեմբերի 4-ին կբացվի գինու արտադրամասը այդ նկուղներից մեկում, և ես ցանկանում եմ ասել, որ նոյեմբերի 4-16-ը գաղափարներ

մտածեք և հայտնեք ինձ, ես ձեզ կհատկացնեմ որոշակի տարածք՝ դրանք իրագործելու համար:

-Իսկ հիմիկվա մեր Ագարակը, երբ մի քանի տարի առաջ եկա այստեղ, ոչինչ չկար, ամբողջը քարեր էին։ Այստեղ ծանոթացա Աբրահամ պապիկի հետ, որն այնտեղ էր բնակվում։ Որոշ բարդություններ հաղթահարելուց հետո այս տարածքը մերը դարձավ: Որոշեցինք տնկել խաղողի վազեր, երբ ցուրտը տարավ, գաղափար առաջացավ, որ կարող ենք ագարակ ստեղծել։ Այս էլ մեր Ագարակի պատմությունը:

Երբ իջանք մեր խաղողի այգին, ճանապարհին մի հրաշամանուկ հարց տվեց․

-Տիար Բլեյան դուք ձեր պաշտոնը ինչ-որ մեկին կզիջեք:

-Ես կարող եմ պաշտոնավարել մինչև 65 տարեկան, և քանի որ օրենքը օրենք է յուրաքանչուրի համար, նշանակում է, որ ես 2020թ սեկտեմբերի 4-ին օրենքով էլ չեմ կարող զբաղեցնել «Մխիթար Ստեբաստանցի» կրթահամալիրի տնօրենի պաշտոնը և ցանկանում եմ հայտնել, թե դրանից հետո ինչ կաշխատեմ։ Կլինեմ պահակ, բանվոր, ես մեծ սիրով կկատարեմ իմ աշխատանքը: Քանի որ հաջորդ տարի լքելու եմ իմ տնօրենի պաշտոնը, ես ավելի արագ եմ աշխատում, ավելի լավ եմ գործում, որ եկողը չասի, թե ինչ ավերակների մեջ է ինքը հայտնվել:

Հետո հասանք խաղողի այգիներ։ Մենք խոսեցինք խաղողի տարբեր տեսակների մասին, որոնք հաջորդ տարի արդեն մեր անզեն աչքով կտեսնենք:

Սղագրումը՝ Անգելինա Ղազարյանի

Խմբագրումն ու սրբագրումը՝ Թամար Ղահրամանյան

Ասուլիս

նոյեմբերի 26-ին, կայացավ մեր ասուլիսը՝ կապված վերջերս կատարվելիք իրադարձությունների հետ: Խոսեցին կրթահամալիրի տարբեր հաստատություններից ներկա մարիկ՝ ներկայացրեցին իրենց առաջարկները:
Թեման ցանկապատերի մասին վերացումը չէր: Խոսեցինք նաև մեր համայնքում առկա խնդիրների մասին օրինակ ` աղբի մասին,լույսերի մասին:

Ինչ որ մարդ առաջարկեց կոտրել դրվող ցանկապատերը: Ես համաձայն չեմ այս մարդու հետ քանի որ այդպիսով մարդկանց ագրեսիան կբարձրանա և ավելի ու ավելի կդժվարանա մեր խնդիրը: Իմ կարծիքով ոչ մի մարդ չի լռի քանզի ցանկապատները դնելու համար նրանք բավականին մեծ գումար է դրել:
Ինձ գրավեց մարդկանց ազատ խոսելու իրավունքը, նրանք բավականին խելացի լուծումներ կարող են տալ տարբեր խնդիրների: Իմ կարծիքով այս Ասուլիսը տարբերվեց քանի որ այտեղ հավաքված էին խելացի և գրագետ մարդիկ:

Հանդիպում

Այսօր կայացավ մեր հերթական հանդիպումը սակայն սա տարբերվում էր մնացաց բոլոր հանդիպումներից:Այս հանդիպումը տարբերվում էր այն բանով որ մեզ հետ մենակ Տիարը չէր կաին նաև Մալաթիա-Սեբաստիայի պետը,կար նաև մի մարդ որի անունը չեմ հիշում նա 25 տարի չի եղել Երևանում:Նաև ասեմ մեզ էին միյացել անգամ Արմենիա թիվիյից նրանք նկարահանում էին:ՄԵր մանկապարտեզի երեխաները բոլորիս դիմավորեցին երգ և պարով:Նրանք մեզ այդպես էին դիմավորում ամեն մի փոքր քայլը սակայն նրանք նույն երեխաները չէին ամեն մի տեղ տարբեր խումբ էր նաև ասեմ որ նրանք հրաշալի ձայն ունեն որը ինձ գրավեց: մի քիչ անցնելով գնացինք երաժշտության սրահ իդեպ ասեմ որ այդ երաժշտության կաբինետը ստեղծվել էր նկուղներից մեկում որը ավելի է ոգեշնչում, լսեցինք երեխաներին որոնք շատ լավ էին նվագում դուդուկ,գիթառ:Շարունակելով ճանապարհով ունեցանք մի որոշ խնդիր որին արագորեն շրջանցեցինք,այնտեղից հետո գնացինք Մայր դպրոց որտեղ Տիարը խոսեց մեզ հետ ապա հետո Անգելինան և մի տղա ներկայացրեցին նախագիծը: Այսքանով ավարտվեց մեր օրը: