Սուրդոմանկավարժություն

Սուրդոմանկավարժությունը  գիտություն  է  լսողության  խանգարումով  երեխաների  կրթության  և  դաստիարակության  մասին:  Սուրդոմանկավարժությունը  մշակում  և  գիտականորեն հիմնավորում  է  խնդրի  կանխարգելման,  փոխհատուցման  և  շտկման  միջոցները:  Սուրդոմանկավարժությունը  մանկավարժության  գիտությունների  համակարգին  պատկանող  գիտություն  է:

Սուրդոմանկավարժության  խնդիրներն  են.

  1. Լսողության խանգարումով  երեխաների  բազմակողմանի ուսումնասիրությունը,
  2. Մայրենի լոզվի  բանավոր  խոսքի  ուսուցման  և  լսողության  ընկալման  զարգացման  համակարգի  հիմնավորումը,
  3. Ուսուցման  բովանդակության (ծրագրեր,  պլաններ,  դասագրքեր), ուսուցման  և  դաստիարակության  ձևերի, մեթոդների  գիտական  հիմնավորումը,
  4. Խնդրի շտկման  և  փոխհատուցման  տեխնիկական  միջոցերի  ստեղծումը,  կատարելագործումը,
  5. Ուսուցիչների, ընտանիքների  համագործակցման  ուժեղացումը,  երեխաների  դաստիարակման  արդյունավետությունը  բարձրացնելու  նպատակով,
  6. Սուրդոմանկավարժական գիտելիքների  և  նվաճումների  քարոզումը:

Մինչև  15-20 տարեկան  հասակը  մարդն  ընկալում  է  20-24000 Հց տատանումները:  Տարիքի  հետ  լսողության  սրությունը  վատանում  է.  մինչև  40 տարեկանը  ամենաբարձր  սրության  է  հասնում`  3000 Հց,  40-60 տարեկանում`  2000,  իսկ  60-ից  բարձր` 1000Հց:

Լսողության  խանգարման  պատճառները.

Լսողական  անալիզատորի  ցանկացած  հատվածի  ախտահարումը  առաջացնում  է  լսողական  կորուստ:  Արտաքին  և  միջին  ականջների  ախտահարումը   (կոնդուկտիվ  ծանրալսություն)  հանգեցնում  է  լսողության  իջեցմանը,  բայց  ոչ  խլացմանը:  Խորը  խլություն  առաջանում  է  ներքին  ականջի  ախտահարման  ժամանակ (նեյրոսենսոր):  Խլությունը  կարող  է  առաջանալ  նաև  լսողության  կենտրոնի  ախտահարման  դեպքում:  Լսողության  խագարման  առաջացման  պատճառները  կարող  են  բազմազան  լինել:  Ի  ծնե  առաջացող  պատճառներից  են  լսողական  օրգանի  բնածին  թերությունները:  Կարող  են  լինել  նաև  ի  ծնե,  բայց  ոչ  ժառանգական  պատճառներ:  Ի  ծնե  լսողության  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  հղիության  ժամանակ  մոր  կրած  տրավմաները,  ընդունած  օտոքսիկ  դեղամիջոցները  և  այլն:  Ձեռքբերովի  խանգարումների  պատճառները  կարող  են  լինել  տրավման,  ինեկցիոն  հիվանդությունները,  չափից  բարձր  ձայնը,  քիմիական  թունավորումները  և  այլն:

Լսողությունը  հետազոտվում է  տոնալ  աուդիոմետրիայի  միջոցով:

ՀՀ-ում  կիրառվում  է  առողջապահության  համաշխարհային  կազմակերպության  դասակարգումը.

I աստիճան լսողության  թեթև  կորուստ,

II աստիճան  լսողության  միջին  կորուստ,

III աստիճան  լսողության  ծանր  կորուստ,

IV աստիճան  խորը  կորուստ,

Խլություն:

Խոսքի  վիճակը  այս  երեխաների  մոտ  կախված  է  մի  շարք  գործոններից.

  1. Լսողության իջեցման  աստիճանից,
  2. Լսողության խանգարման  առաջացման  ժամանակը,  եթե  լսողության  խանգարումն  առաջանում  է  3տ.-ից  հետո,  երեխայի  մոտ  կարող  է  լինել  ֆրազային  խոսք,  բառապաշարի,  քերականության  և  հնչարտաբերման  չնչին  խանգարումներով:

Եթե  առաջանում  է  դպրոցական  տարիքում,  ապա  հիմնականում  դրսևորվում  են  հնչարտաբերման  խանգարումները`  լղոզված  արտաբերմամբ:

Վաղ  տարիքում  լսողության  խանգարում  ստացած  երեխաների  մոտ  դիտվող  խոսքային  խանգարումները  զբաղեցնում  են  խոսքի  կոմպոնենտները.  բառապաշար,  քերականություն,  հնչյունաբանություն:

Լսողությամբ  բառերի  ընկալման  անլիարժեքությունը  բերում  է  բառապաշարի  աղքատացմանը  և  աղավաղմանը,  բառերի  նշանակության  սահմանափակմանը:  Այս  երեխաների  բառապաշարում  գրեթե  բացակայում  են  ընդհանրացնող  հասկացությունները (տրանսպորտ,  հագուստ,  կենդանի  և  այլն):  Նկատվում  է.

  • առարկայի և դրա  առանձին  մասերի  անվանման  շփոթում,
  • առարկաների անվանումների և  գործողությունների  շփոթում (նկարել-մատիտ,  բարձ-քնել),
  • առարկաների շփոթում ըստ  արտաքին  նմանության,
  • փոխաբերական, բազմիմաստ բառերի  ընկալման  խանգարումներ:

Չլսելով  բառի  վերջավորությունը`  երեխաները  կամ  բաց  են  թողնում  դրանք,  կամ  կիրառում  աղավաղված  տեքստով:  Հնչյունների  չտարբերակմամբ  պայմանավորված  բարդությունները  առաջացնում   են  հնչարտաբերման  զանազան  խանգարումներ:  Բնորոշ  է  հետևյալը.

  • հնչյունների շփոթում,
  • հնչյունների փոխարինում,
  • հնչյունների բացթողում,
  • հնչյունների աղավաղված արտաբերում:

Լսողության  խանգարումով  երեխաների  խոսքին  բնորոշ  է  լղոզվածությունը,  աղքատությունը  ինտոնացիայում:  Խոսքի  տեմպը,  որպես  կանոն`  դանդաղացած  է:  Բառերի  սահմանափակ  քանակը,  լեզվի  քերականական  կառույցի  յուրացման  անբավարարությունը  իրենց  հերթին  բերում  են  կարդացած  տեքստի  ընկալման,  հասկացման  խանգարմանը:

Կույր մարդիկ

Անդրեա Բոչելլի Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին սկսել է կորցնել տեսողությունը մանկուց և վերջնակապես կուրացել է 12 տարեկանում: Սակայն դժբախտությունը չի խանգարել նրան ոչ միայն զբաղվել երաժշտությամբ, այլև սովորել Պիզայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստանալ իրավաբանի դիպլոմ:
Ի ծնե կույր է ազգությամբ վրացի երգչուհի Դիանա Գուրցկայան:
Կույր է եղել նաև ավելի քան 70 ձայնասկավառակների հեղինակ Ռեյ Չարլզը: Նա ստացել է 17 Գրեմմի, հանդես է եկել ջազի, ռոք’ն’ռոլլի, քանթրիի և բլյուզի բեմերում: Նրա ձայնագրություններն ընդգրկված են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, իսկ «Rolling Stone» ամսագիրը նրան ընդգրկել է «100 անմահների» ցուցակում: Ֆրենկ Սինատրան Ռեյ Չարլզին անվանել է «շոու բիզնեսի միակ իրական հանճար»: Ռեյ Չարլզի մանկության, կուրության պատճառի, երիտասարդության և ընդհանրապես ողջ կյանքի և աշխատանքի մասին պատմությանը կարելի է ծանոթանալ` դիտելով «Ray» ֆիլմը:

Սթիվի Ուանդերը

կուրացել է բժշկական սխալի հետևանքով. նորածինների համար նախատեսված ինկուբատորի մեջ, որտեղ տեղադրել էին նորածին երգչին, միացրել են չափից դուրս թթվածին: Այնուամենայնիվ, Սթիվին դարձավ XX դարի ամենահայտնի երաժիշտներից մեկը: Անգլալեզու երկրներում «Սթիվի Ուանդեր» անունը հասարակ գոյականի է վերածվել և օգտագործվում է բոլոր կույրերի համար

Բրայլյան այբուբեն

Image_3303

Կույրերին կարդալ ու գրել սովորեցնելու համար 1829 թ-ին ֆրանսիացի մանկավարժ Լուի Բրայլն ստեղծել է ուռուցիկ-կետավոր տպագիր գրատեսակը / համակցություն վեց կետի սահմաններում/: Բրայլյան գրատեսակը հարմարեցվել է նաև հայերենի այբուբենին: Բրայլի տպագրությունն առաջին անգամ Հայաստանում 1921 թ-ին կիրառել է կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը Գյումրիում` իր հիմնադրած դպրոցում:

Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:

Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.

* Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:

* Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:

* Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:

* Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:

* Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

* Հիգիենայի կանոնների պահպանումը:

* Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:

* Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:

* Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Այցելություն Գեղարվեստի-դպրոց

Այցելեցինք Գեղարվեստ որտեղ փորձում էինք գտնել հատուկ կարիքավոր երեխաններին։ Այցելեցինք՝ 2 խումբ որտեղ կան կարիքավոր երեխաններ, բայց ամեն դասարանում 2-3 հոգի են լինում ոչ ավել։

Ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ կատարված դիտարկումները ՝

1-ին դասարան

Կարինե (ունի հենաշարժողական խնդիր, մտավոր խնդիր, խոսքի զարգացման խնդիր)

Էլինա(մտավոր խնդիրներ) սակայն իրա մոտ ավելի ուժեղ է մտավոր խնդիրը քան Կարինեի մոտ։

2-դասարան

Սուրենը (ունի խնդիր նրա աջ կողմի կիսագունդը հեռացված է սակայն ցանկանում եմ ասել որ երեխան բավականին շատ լավն է )

Նունեն (ունի մտավոր խնդիրներ)և ունի ուղեկցողուհի

Էպիլեպսիա /ընկնավորություն/

Էպիլեպսիայով տառապող մարդիկ սովորաբար ունենում են պարբերական նոպաներ: Այս նոպաները տեղի են ունենում ուղեղի էլեկտրական գործունեության խաթարման պատճառով, ինչը ժամանակավորապես խանգարում է ուղեղի բջիջների :Այս նոպաները տեղի են ունենում ուղեղի էլեկտրական գործունեության խաթարման պատճառով, ինչը ժամանակավորապես խանգարում է ուղեղի բջիջների միջեւ հաղորդագրությունների համակարգերին:

Էպիլեպսիա

Էպիլեպսիան  խրոնիկ նյարդահոգեբանական հիվանդություն է, արտահայտվում է նոպաների ձևով: Եթե այդ հիվանդության ընթացքը ծանր է և երկար է տևում, առաջանում են մի շարք բացասական հետևանքներ`բնավորության որոշակի բացասական փոփոխություն, մտավոր հետամնացություն: Տարբերում են 2 տեսակի էպիլեպսիաներ`

  • Տարածվող, որն ընդգրկում է ամբողջ օրգանիզմը:
  • Մասնակի, երբ էպիլեպտիկ պրոցեսի մեջ ընդգրկվում են մարմնի մկանների առանձին խմբեր:

Տարբերում են 2 հիմնական էպիլեպտիկ նոպաներ`

  1. Մեծ էպիլեպտիկ նոպա, որի ժամանակ հիվանդը ընկնում է , կորցնում է գիտակցությունը, մարմնի մկանները ձգվում են, ընկնում է մեջքի վրա և հաճախ մարմինը հենվում է միայն կրունկների և գլխի վրա:Կոկորդի մկանների ձգման հետևանքով ձայն է արտազատում, շնչառական մկանները ևս կծկվում են, դեմքը կապտում է, ակնագնդերը հետ են գնում և միայն աչքի սպիտակ մասն է մնում, բերանից փրփուր է դուրս գալիս, հաճախ արյունախառն:Այդպիսի վիճակը տևում է ընդամենը 20-30 վրկ, հազվագյուտ մինչև 1րոպե, որից հետո այդ վիճակը վեր է ածվում մարմնի մկանների առանձին ցնցումների:Այդպիսի վիճակը տևում է մոտ 5 րոպե, որից հետո այն անցնում է և հիվանդը գտնվում է ընկճված վիճակում: Շշմած է լինում, արգելակված մոտ 15-20 րոպե, որից հետո ուժասպառ քնում է երկար ժամանակ և ոչինչ  չի հիշում, պարզապես վատ է զգում, տրամադրությունը վատ է լինում: Ծանր դեպքերում մի նոպայից հետո սկսվում է երկրորդը, ապա երրորդը, որը բավականին վտանգավոր է և հիվանդը կարող է մահանալ նոպայի ժամանակ:
  2. Մյուս տեսակը կոչվում է փոքր նոպա, որն ունենում է մի քանի ձևեր: Դրանցից մեկն արտահայտվում է նրանով, որ հիվանդը հանկարծակի / մի քանի վայրկյանով/ կորցնում է գիտակցությունը, դադարում է կատարել որևէ գործողություն, որից հետո նրա գիտակցությունը վերադառնում է  և նա շարունակում է կատարել դադարած գործողությունը: Այդ վիճակը հաճախ իրենք էլ չեն նկատում, իսկ մյուսներին կարող է թվալ, որ նրա ուշադրությունը մի պահ շեղվել է : Մյուս տեսակը, երբ  հիվանդը առանց որևէ նախազգացումների ընկնում է , հետո վեր է կենում և գնում:

Սա ևս համարվում է էպիլեպտիկ հիվանդություն և եթե այն շարունակվում է երկար տարիներ` անդրադառնում է նրանց բնավորության , մտավոր ունակությունների վրա:

Մեծ նոպաները, որոշ չափով նաև փոքր նոպաները, ավելի հաճախ են լինում և ծանր են ընթանում , եթե հիվանդը ենթարկվում է լրացուցիչ նյարդային , հոգեբանական սթրեսների, լարվածությունների: Մեծ նոպայից որոշ ժամանակ առաջ հիվանդի մոտ առաջանում են որոշ նախազգացումներ` տրամադրության անկում, ախորժակի կորուստ, իսկ նոպայից անմիջապես առաջ ակնթարթային իլուզիաներ, տեսողական հալուցինացիաներ` աչքերին սև կետեր են երևում, ստերիոտիպ շարժումներ` լինում է քորի տիպի շարժումներ, դոփում է ոտքերով, դրսևորվում է թքարտադրություն, սրտխառնոց, փսխում, սրտխփոց, սովի զգացում, մաշկային ծակծկոցներ:

Նոպայի ժամանակ հիվանդին որևէ օգնություն ցուցաբերել դժվար է , բացի նրանից , որ պետք է այնպես անել, որ նա չկծի լեզուն, դրա համար թաշկինակով փաթաթում են լեզուն, որ այն չվնասի: Նոպայի ժամանակ չի կարելի ջուր տալ, սեղմել ձեռքերը, ոտքերը, տեղափոխել:

Էպիլեպսիան կարող է հանդես գալ այլ հիվանդությունների հետևանք` ուռուցքների, տրավմաների, էնցեֆալիտների, ժառանգական նյութափոխանակության խանգարումների: Էպիլեպսիայով հիվանդ մարդկանց զգալի մասի մոտ կարող է պահպանված լինել ինտելեկտը, կան հայտնի մի շարք պատմական դեմքեր ` Դոստոևսկին, Մուհամեդը, Կեսարը և այլոք, որոնք տառապել են էպիլեպսիայով:Պետք է նշել նաև բնավորության գծերը, որոնք առաջանում են հիվանդության հետևանքով` մի կողմից քծնող են , սակայն նաև դաժան, անչափ մաքրասեր, ագրեսիվ, ունենում են կուտակելու, հավաքելու մոլուցք, ունեն սահմանափակ հետաքրքրություններ, եսասեր են, գրգռված, կասկածամիտ:

Էպիլեպսիայի բուժումը շատ դժվար է և շատ դեպքերում արդյունավետ չէ: Եթե առաջացել է նոպա, այն կանգնեցնել հնարավոր չէ, բայց այժմ կան դեղամիջոցներ, որոնք թուլացնում են կամ հազվադեպ են դարձնում նոպաները: Հիմնականում դրանք քնաբեր նյութեր են :Կանխումը կարելի է կատարել դիետայի պահպանման, հոգեկան լարվածություններից, սթրեսներից խուսափելու միջոցով դեղանմիջոցների հետ մեկտեղ:

Դաունի սինդրոմ

Ի՞նչն է առաջացնում Դաունի համախտանիշ

Բժիշկներն արդեն պարզել են, թե ինչպես է Դաունի համախտանիշն առաջանում, սակայն դեռևս անհայտ է մնում, թե ինչու:

Նորմայում մարդկանց բջիջների մեծ մասն ունի 46 քրոմոսոմ: Դաունի համախտանիշով մարդիկ իրենց մարմնի բջիջներում ունեն լրացուցիչ 21-րդ քրոմոսոմ: Երեխայի մոտ այսպիսի լրացուցիչ քրոմոսոմն ի հայտ է գալիս պատահականորեն և ոչ թե այն պատճառով, որ նրա ծնողներից մեկնումեկի մոտ կա գենետիկ որևէ խնդիր (միայն 1% դեպքերում է, որ համախտանիշը կարող է ժառանգաբար փոխանցվել): Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ գենետիկ այս արատի հավանականությունն աճում է հղի կնոջ տարիքի հետ մեկտեղ։

Եթե դուք հղի եք կամ անհանգստացած եք, որ ձեր երեխան կարող է ունենալ Դաունի համախտանիշ, զրուցեք այդ մասին ձեր բժշկի կամ մանկաբարձուհու հետ:

Դաունի համախտանիշով մարդկանց մոտ առողջական խնդիրները

Դաունի հիվանդությունը բերում է որոշ առողջական խնդիրների առաջացման հավանականության բարձրացման: Այն կարող է նաև թուլացնել իմունիտետը, ինչը նշանակում է, որ վաղ մանկական տարիքում երեխաները կարող են ավելի հաճախ հիվանդանալ:

Դաունի համախտանիշով մարդիկ ունեն տեսողության և լսողության խնդիրների ավելի մեծ ռիսկ: Նրանք կարող են նաև ավելի մեծ հավանականությամբ ունենալ մարսողական համակարգի կամ սրտի արատներ, հիպոթիրեոզ (վահանաձև գեղձի թերգործունեություն), ոսկրերի հետ կապված խնդիրներ, Ալցհեյմերի հիվանդություն, մանկական լեյկեմիա և այլն։

Դաունի համախտանիշով յուրաքանչյուր անձ ունի սովորելու և նոր տեղեկատվությունն ըմբռնելու հետ կապված որոշակի աստիճանի խնդիրներ: Նրանց մեծ մասը կարիք ունի խոսքի և լեզվի բուժման, որպեսզի խոսքը դառնա ավելի հստակ: Մտավոր դժվարությունների աստիճանը կարող է շատ տարբեր լինել՝ թույլից մինչև միջին մակարդակի։

Ինչպես ցանկացած մարդու, այնպես էլ Դաունի համախտանիշով մարդկանց համար կարևոր է ինչպես առողջ սննդակարգը, այնպես էլ ֆիզիկական ակտիվությունը: Դաունի համախտանիշով մարդիկ այլ մարդկանցից ավելի մեծ հավանականությամբ կարող են ունենալ՝

  • մարմնի ավելցուկային կշռի հետ կապված խնդիրներ
  • վահանաձև գեղձի ցածր ակտիվությամբ պայմանավորված խնդիրներ
  • օստեոպորոզ
  • ատամնաշարի անոմալիաներ (ատամները կարճ են և բութ, բնորոշ է կարիեսը և վաղաժամ ընկնելը, նաև՝ ատամների հայտնվելու հերթականության խախտում, որը հաճախ ուշանում է)
  • հաճախ՝ փորկապություն։

Կյանքի առաջին տարիներին նկատելի է արտաքին սեռական օրգանների զարգացման հապաղում, որը կարգավորվում է սեռական հասունացման շրջանում:

Մտածողություն։ Մտածողության տեսակները ։

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին: