17.05.2022Շարունակել պատմությունը՝

Առավոտյան արևի շողերի հետ՝ ցողիկը  բացեց պսպղուն աչուկները: Այնքան խաղաղ, այնքան տաք առավոտ էր բացվել։ Բայց հանկարծ Ցողիկը՝ նկատեց թե ինչպես է գող, գալը գողանում երիցուկները։

-Ինչ ես անում գող ավազակ

-Ծաղիկներ եմ հավաքում, որ տանեմ իմ ընկերուհուն։

-Եթե դու չլքես իմ այգին ես քեզ, կուտեմ և իմ փորի մեջ խորոված կպատրաստեմ։

Գայլը փախավ վախից, իսկ ցողիկը մոտեցավ ծաղիկներին և սկսեց խնամել երգելով և պար գալով:

Ցողիկը և ընկերները

Առավոտյան արևի շողերի հետ՝ ցողիկը  բացեց պսպղուն աչուկները: Այնքան խաղաղ, այնքան տաք առավոտ էր բացվել։ Բայց հանկարծ տեսավ իրեն շրջապատող լոլիկներին, որոնք պար էին գալիս և երգում էին՝ երիցուկների համար։ Ցողիկնել շտապեց երգել ծաղիկների համար, որպեսզի նրանք շուտ բացվեն և գեղեցիկ տեսք հաղորդեն բնությանը։ Ծաղիկները արթնացան՝ լսելով երգի ձայները՝ օրօրվեցին, պար եկան, իսկ հետո միացան բոլորին և սկսեցին երգել ծաղիկների համար։

31.03.2022թվական

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր
Միայն ստեղծագործական երևակայության երկանդամությունից կարող է պատմվածք ծնվել: ՙՁի-շունն՚ ըստ էության ՙստեղծագործական երևակայության երկանդամություն՚ չէ: Դա ընդամենը կենդանիների մի տեսակի շրջանակներում պարզ զուգորդում է: Այս երկու չորքոտանիներին հիշատակելիս երևակայությունն անտարբեր է մնում:

Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու` ձգտելով նշված բառերի միջև մերձեցում գտնել: Ստեղծելու միասնական, տվյալ դեպքում ֆանտաստիկ մի ամբողջություն, որի մեջ երկու տարածին տարրերը կարողանան գոյակցել: Ահա թե ինչու է լավ, երբ ստեղծագործական երևակայության երկանդամությունը դիպվածով է որոշվում: Թող երկու բառերը ասեն երկու տարբեր երեխաներ, ընդ որում մեկը չիմանա, թե ինչ է ասել մյուսը: Կամ երեխան մատը դնում է իրարից հեռու դրված բառարանների էջերի վրա:

Ստեղծագործական երևակայության երկանդամության մեջ բառերն իրենց սովորական իմաստով չեն վերցվում: Նրանք ՙարտիմաստավորվում են՚, ՙտեղաշարժվում՚, դուրս են քաշվում ու ճախրում մինչ այդ չտեսնված երկնակամարում: Հետաքրքրաշարժ պատմության աշխարհ գալու նպաստավոր պայմաններն այդպիսիք են:

Վերցնենք երկու բառ` շուն և պահարան: Դրանք միացնելու պարզագույն ձևը հիմնականում հոլովների օգնությանը դիմելն է: Այդ կերպ մի քանի պատկերներ կստանանք. պահարանով շունը, շան պահարանը, պահարանի վրայի շունը, պահարանի միջի շունը և այլն: Կարող են ստեղծվել անմտություններ: Սակայն կարևորը գործընթացն է, որին երեխաները կատարելապես են տիրապետում և դրանից իսկական հաճույք են ստանում:

1․ Կարդացեք Ջանի Ռոդարիի ,,Երևակայության քերականության,, տրված հատվածը։
2․ Կազմեք բառային երկանդամներ և համառոտ շարադրեք ձեր միտքը։

:

Պահաանի բջջայինը

Լինում է չի լինում մի պահարան է լինում։ Անունը՝ Նանի։ Նա այնքան ծեր է լինում, որ անգամ չեր կարողանում քայլել տան շուրջը։ Մի օր բջջայինը ասում է՝ դու այնքան ես ծերացել, որ անգամ չես կարողանում համեղ տոլմա պատրաստել ։

-Նանին նստում սկսում է լաց լինել, և ասել՝ գիտես առաջ իմ տան լոլիկն ու կարտոֆիլն նույնպես խոսում էին։

-Բջջայինը զարմանում է ինչպես թե խոսում էին ։

-Այո խոսում էին և ինձ համար համեղ ուտեստներ պատրաստում։

-Ինչ ես կարծում, որ ես նույնպես կարող եմ համեղ ուտեստներ պատրաստել մեզ համար։

-Այո իհարկե, կարող ես արի այսօր պատրաստենք երկնային խոսող կարտոֆիլներից անսովոր խորրտիկներ, որ անգամ ուտելուց հետո նրանք խրխրթան մեր մեջ։

-Այո իհարկե, գնացինք։

29.03.2022 

  1. Նկարագրեք ,,դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում,,:
  2. Զրույց Ջանի Ռոդարիի տրված մտքերի շուրջ:

Ստեղծագործելը՝ որպես բանավոր խոսքի զարգացման միջոց: Բոլոր նրանց, ովքեր երեխաների ստեղծագործական էությանը հավատում են, նաև նրանց, ովքեր գիտեն, թե բառն ինչ փրկարար դեր կարող է ունենալ:

Երևակայությունն ինքը միտքն է

Հնարավո՜ր է դաստիարակության այնպիսի մի համակարգ, որն ստեղծագործական սաղմեր է ներարկում և զարգացնում: Ստեղծագործելը կուտակված փորձի սովորական շրջանակները մշտապես ջարդելն է: Ստեղծագործական մտածողությունն ակտիվ, պրպտող մտածողությունն է, որը խնդիրներ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները, կարծելով, թե ամեն ինչ իր միանշանակ պատասխանն ունի, չեն նկատում: Փոփոխվող իրադրության մեջ, այնտեղ, որտեղ ուրիշների աչքին վտանգներ են երևում, այն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Այն ի վիճակի է ինքնուրույն որոշումներ ընդունելու՝ առանց որևէ մեկից կախում ունենալու. հերքում է իր վզին փաթաթվողը, իրերի ու հասկացությունների հետ նորովի է աշխատում` ոչ մի կերպ չհամակերպվելով, թույլ չտալով իրեն խճճել: Ստեղծագործելը յուրօրինակ մտածելակերպն է: Այս բոլոր հատկություններն ստեղծագործական գործընթացում են դրսևորվում: Նույնիսկ երեխայի միջավայրի հիմնական առանձնահատկությունը փոխակերպվելու հատկությունը պետք է լինի, այլ կերպ ասած` դրանից օգտվողը պետք է հնարավորություն ունենա այն կրավորականորեն, եղածի պես չընկալելու, այլ ակտիվորեն, ստեղծագործաբար կերպարանափոխելու: Միջավայրը երեխայի նախաձեռնությամբ պիտի կենդանանա և հարստանա: Եվ ստեղծագործական գործընթացը միշտ ուրախ և խաղային է: Դյուին գրում է. ՙԵրևակայության առանձնահատուկ գործառույթն իրականությունն այնպիսին տեսնելն է, ինչպիսին այն սովորական ընկալման ժամանակ չի կարող երևալ: Երևակայության նպատակն այն բանը պարզորոշ տեսնելն է, ինչ մեզնից հեռու է, այն, ինչ հիմա բացակա է, այն, ինչ մթագնված է՚:

Բառին ազատ տիրապետելը` բոլորին

Ոչ նրա համար, որ բոլորը նկարիչներ դառնան, այլ որպեսզի ոչ ոք ստրուկ չլինի
Մեր խնդիրն է ստեղծագործելու նկատմամբ սեր առաջացնել ու պատմություններ հորինելու եղանակները բազմապատկելով՝ երեխաներին օգնել դուռը շրջանցելով պատուհանից իրականություն մտնելու: Իրականության մեջ կարելի է շքամուտքից մտնել, բայց կարելի է և օդանցքից ներս սողոսկել, որն անհամեմատ ավելի զվարճալի է: Դա առավել օգտակար է, քանզի առավել հետաքրքիր է:

Ներկայացված հնարները առաջին հերթին նրա համար են, որ դրանց միջոցով երեխաների խոսքային (և ոչ միայն խոսքային) հմտությունները զարգանան:

Ինչպե՞ս երեխային, երեխաներին օգնենք, որ ինքնուրույն հորինեն: Թե´ մեկ երեխան, թե´ ամբողջ խումբը կարող են պատմություն հորինել, այն բեմադրել կամ տիկնիկային ներկայացման հիմք դարձնել, որպես կոմիքս կամ կինոնկար զարգացնել, ձայնագրել ու ընկերներին ուղարկել: Այս գործի տեխնիկան մանկական ցանկացած խաղի հիմքում կարող է դրվել:

3. Վերլուծություն

Մանկավարժությունը շատ փակ և բաց կողմեր ունի,այսօր մեզ հանձնարարված է, մշակել այնպիսի համակարգ որի միջոցով կզարգանա երեխայի երևակայությունը։ Ինչքան զարգանում է երևակայությունը այդ ընթացքում նաև զարգանում է այլ գործոներ միտքը, խոսքը և այլն։ Երեխաներին պետք է ձեռքազատել հին սովորույթներից որ արևը ունենում է ուղիղ գծեր ու ամեն անգամ դա նշել նկարի միջոցով։ Երեխան պետք է նկարի այն ինչ տեսնում է իրականում արդյոք ամեն մարդ կարողանում է տեսնել արևի շողերը ոչ դա մեր երևակայական միտքն է որ եկել է հնուց դեռ մեր հին ժամանակներից։ Իմ կարծիքով՝ ամենալավ համակարգը կլիներ այն որ երեխան ինչ տեսներ այն նկարեր այդպես նաև կզարգանար երևակայական միտքը ։

Ղազարոս Աղայան բանաստեղծություններ

ghazaros aghayan

Ղազարոս Աղայան (05.04.1840-20.06.1911թթ.), մանկական գրող։

Ղազարոս Աղայանը ունի փայլուն բանաստեղծություներ, սակայն այս պահին ես առանձնացնում եմ մի քանիսը ըստ տարիքային խմբերի։ Ամբողջական բանաստեղծությունները կարող եք տեսնել նյութի ներքևի հատվածում։

    2-3 տարեկաների համար

ԱՐԵԳԱԿ

Արև՛արև՛ե՜կե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սևսև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ստե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արևմի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:

ՍԱԳ

Սագիկսագինիմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրեսզվարճանաս:

Երբ մեծանասմեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

ԿԱՏՈւ

Կատուն եկավ,
Փիսի՜կփիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատուկատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
Միաո՜միաո՜.
Այսինքն թե՝
Այո՛այո՛:

5-6տարեկաների համար 

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վծի՜վծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յվու՜յվու՜յ
Ծիտը լռեցծիտը վախեց.
— Վա՜ջվա՜ջվա՜ջ
Բազեթը՜ռռբազե թը՜ռռ.
— Հա՜ջհա՜ջհա՜յ
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛ — հե՛ — հե՛
Ծիտի՛կ միտիկպի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կչըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերիցհա՜ — հա՜ — հա՜

ԱՔԱՂԱՂ

Աքաղաղը կանչում է.
— Ծուղրուղու՜,
Ղուղուղու՜.
Պառավ նանը զարթնում է,
— Տատատա՜
Պապապա՜
Աքլա՛րինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթնեցրիր.
Ա՜խ դուդու՜,
Ա՜յ ջուջու՜:

Ա՜յ նանիջան նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:

Աքլորը շուտ է կանչում,
Աքլորը քեզ է խաբում,
Աքլո՛րինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթեցրիր.
Ա՜խ դուդու՜,
Ա՜յ ջուջու՜:

ԱՐԵԳԱԿ

Արև՛արև՛ե՜կե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սևսև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ստե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արևմի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:

ԱՏԱՄԸ ՓՈԽԱԾ

Ատամատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտամեն օ՜ր
Փըստա՜բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ:

6-7տարեկանների համար

ԱՐԵՎ

Արև՛արև՛դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրեսէլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենքքեզ կըգովենք
Միշտ՝ իրիկունառավոտ։

Որքան գոհ ենքոր դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խերանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկկանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛արև ջանէլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

ՄԱՆՈւՇԱԿ

Ասա ինձմանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մենմենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

Բանաստեղծությունների ամբողջական տարբերակը՝

ՀՈՆԻ ԿՈՐԻԶԸ

Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ:

«Կորիզն,- ասաց, — ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա»:

Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցին իմ բախտին:

«Կույր է բախտը, սուտ չէ ասած»,
Մեծ եղբայրս փնթփընթաց,
«Մի՞թե սա է ամեիս մեջ
Աշխատավոր, բանիմաց…»

Մեկելներն հավանեցին
Մեծ եղբորս ասածին. —
«Իրա՞վ. իրա՛վ, չէր արժանի»,
Միաբերան ձայնեցին…

Մայրըս ասաց. «Խելոք կացեք,
Ահա կգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին:

Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրանցից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից»:

Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ- տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն:

Քաղցր կերանք ու քաղցրացաբք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ:

«Հոնի կորիզն» այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցինք, քնեցանք…

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ

Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜ջ, վա՜ջ, վա՜ջ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜ջ, հա՜ջ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
— Հե՛ — հե՛ — հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ — հա՜ — հա՜…

ԱՔԱՂԱՂ

Աքաղաղը կանչում է.
— Ծուղրուղու՜,
Ղու-ղու-ղու՜.
Պառավ նանը զարթնում է,
— Տա-տա-տա՜…
Պա-պա-պա՜…
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթնեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:

Ա՜յ նանի, ջան նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:

Աքլորը շուտ է կանչում,
Աքլորը քեզ է խաբում,
Աքլո՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

ԱՐԵԳԱԿ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:

ՄԱՆՈւՇԱԿ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

ՍԵՐՄՆԱՑԱՆ

Ահա եկան աշնանանյին թուխպ օրեր,
Մաղմղում են մանրահատիկ կաթիլներ.
Ծառերն իրանց տերևներից մերկացան,
Կռունկները շարան-շարան անց կացան:

Սևացել է դաշտը անթիվ ցելերով,
Բայց մի կողմից դեռ վարում են արորով,
Սերմնացանը գոգնոցն առած սերմնացուն,
Սերմ ե ձըգում աղաչելով աստծուն.

«Ո՜վ տեր աստված, դու՛ իմ ցանքը պահպանես,
Առատ անձրև, կարմիր արև չըխնայես.
Մեկ բուռն ահա ես տալիս եմ մկներին,
Այս մեկ բուռն էլ ագռավներին, ծտերին:

Բայց մարախը գոհ չի մնալ մի բռնով,
Երկու կտամ, թող կշտանա սրանով.
Մեկ բան էլ կա, որ անունը չեմ տալիս,
Այն դու գիտես… վերևից Է նա գալիս:

Դու սրանցից արտըս պահիր անվնաս,
Ես տերտերից չեմ խնայիլ կալամաս.
Վանականներ, գործակալներ ինչքան գան,
Բոլորեքյանք առատ բաժին կստանան:

Կերթամ Մարաս խունկ ու մոմով, մատաղով
Միայն արտըս դու պահպանիր ապահով:
Էլ ի՞նչ ասեմ, աստված, ինքըդ լավ գիտես,
Թե ինչ պարտքի, պատուհասի մեջ եմ ես.

Գող-ավազակ մի կողմից են կողոպտում,
Պարտատերըս մյուս կողմից է ինձ խեղդում:
Դրանց ձեռքից, եթե մի բան է մնում,
Այն էլ գայլի կամ ցավի է զոհ դառնում.

Մի տուն լիքը երեխեքս մերկ, քաղցած,
Տարին առատ, բայց ես չունիմ կորեկ հաց.
Հույսըս ահա վոտքիդ տակին փռած է,
Քո սուրբ աջը սըրա վըրա տարածե»:

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

ԱՐԵՎ

Արև՛, արև՛, դու մեզնից
Երբ հեռացար դեպ հարավ,
Ձմեռն եկավ և ամեն ինչ
Հափշտակեց ու տարավ։

Աստված սիրես, էլ մի՛ գնար,
Մի՛ թողնիր մեզ քեզ կարոտ,
Քեզ կըպատվենք, քեզ կըգովենք
Միշտ՝ իրիկուն, առավոտ։

Որքան գոհ ենք, որ դու բերիր
Գարնան անուշ եղանակ,
Ա՜խ, երանի գարուն լինի
Տարին բոլոր ժամանակ։

Տես թե ինչպե՜ս փթըթել են
Ծառ ու ծաղիկ, կանաչ խոտ,
Տես թե ինչպես տարածվել է
Ամենայն տեղ անուշ հոտ։

Քեզ են գովում թռչնիկները
Իրանց քաղցր դայլայլով,
Հովիվը իր մեղմ սրինգով,
Հողատն անուշ հոլովով։

Չէ՛, արև ջան, էլ չըգնաս,
Էլ չըթողնես մեզ կարոտ,
Գնա քնի՛ր գիշերները,
Առավոտը եկ մեզ մոտ։

ՃԱԽԱՐԱԿ

Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ մալանչներմ
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Ձեթ եմ ածել ականջներըդ,
Նոր շինել եմ շրտըվիկ,
Դե՜հ, սու՛տ շարժիր լայն թևերդ,
Ոստեր շինիր սըրուլիկ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Լիսեռնիկդ պտըտիր,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Իլիկիդ վըրա փաթաթիր։
Տիգրանիկըս գուլպա չունի,
Հանդ է գնում ոտաբաց,
Գաբրիելըս չուխա չունի,
Միշտ անում է սուգ ու լաց։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ փաթիլներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։
Չըվալ չունինք, չութա չունինք,
Ո՛չ սամոտե, ո՛չ պարան,
Այսպես աղքատ դեռ եղած չենք,
Կտրվել է ամեն բան։
Դեռ հարս էի, որ գործեցի
Քանի կարպետ, խալիչա,
Բայց դրանից շուտ զրկվեցի,
Հիմա չունիմ մի քեչա։
Կարմիր օրըս, երբ սևացավ,
Եվ պարտք մնաց՝ տեև քիչ,
Պարտատիրոջ սիրտն էլ սևցավ ―
Եկավ տարավ ամեն ինչ։
Մանի՛ր, մանիր, ի՛մ ճախարակ,
Մանիր սպիտակ քուլաներ,
Մանիր թելեր հաստ ու բարակ,
Որ ես հոգամ իմ ցավեր։

ԼՈւՍՆԱՀԱՉ

_ Հայրի՛կ, ինչու՞ մեր Բողարը
Միշտ հաչում է լուսնի վրան.
Մի՞թե պայծառ լուսնյակը
Մեկ վնա՞ս է տալիս նրան:
_ “ Ո՛չ, որդյակ իմ, ոչ թե վնաս
Այլ լույս, միայն լույս է տալիս,
Իսկ շանն՝ իբրև գայլի ցեղի,
Լույսը գիշերը դուր չի գալիս:
Բայց լուսինը խոմ չգիտե՞,
Որ իր վրան հաչողներ կան, —
Նա լուռ ու մունջ՝ բակ բոլորած՝
Շարունակում է իր ճամփան:
Մենք էլ, որդյա՛կ, լուսնի նման
Պետք է լույս տանք մութ աշխարհին,
Եվ համարենք, թե չենք լսում
Մեզ վրա զուր հաչողներին”:

ՍԱԳ

Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

ԿԱՏՈւ

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ՀՈՎՎԻ ԱՆԿՈՂԻՆԸ

Սարի լանջն է մահճակալ,
Չեչոտ քարը գլխակալ.
Մի հին կարպետ ուսերին,-
Այս է հովվի անկողին:

Երբ անձերվ է կաթկտում,
Եվ կարպետը՝ թըխկթըխկում,
Հովիվն անուշ քնի մեջ
Քաղցր երազ է տեսնում,
Եվ խնդում, ծիծաղում.
ՈՒխա՜յ, ուխա՜ջ, սիրու՛ն հովիվ,
Քունդ անու՜շ…

ՊԱՌԱՎԻ ՀՈՐԹԸ

Ձյուն է գալիս փաթիլ-փաթիլ,
Հետն էլ անձրև կաթիլ- կաթիլ.
Այս միջոցին մի պառավ կին
Հորթ էր փնտրում դաշտի միջին:

Կովը եկավ տավարիցը,
Կուրծ ու ծըծեր կաթով լիքը.
“Հորթուկս ու՜ր է”,- նա բառաչեց,
Խեղճ պառավին լացացըրեց:

Մինչդեռ այսպես պառավ ու կով
Ողբում էին լաց ու կոծով,
Հանկարծ լսվեց մի բարակ ձայն,
Կովն իմացավ, որ հորթն է այն:

Կովը վազեց բառաչելով,
Պառավը ետքից տընքտընքալով,
Կորած հորթը մորը գտավ,
Լիքը ծըծերը բերանն առավ:

Ծըծեց բոլոր կաթն ու տկզեց,
Տանտիկնոջը բան չըտողեց.
Բայց պառավը այս անգամին
Սիրով ներեց չար հորթուկին:

ԱՏԱՄԸ ՓՈԽԱԾ

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ:

Հովհաննես Թումանյան մանկական բանաստեղծություններ 10.03.2022

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը. 
              «Հերիք է, ասավ, 
              Գնամ պառկեմ ու քնեմ»։ 
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ. 

«Էս ի՞նչ է, ասավ,
              Արևն էլ չի երևում.
              Ես էլ պառկեմ ու քնեմ»։ 
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց. 
              «Էս ի՞նչ է, ասավ, 

Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում. 
              Ես էլ գնամ ու քնեմ»։ 
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
              «Էս ի՞նչ է, ասավ, 

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում, 
              Ո՛չ արևն է երևում. 
              Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց. 

«Էս ի՞նչ է, ասավ,
              Ո՛չ նապաստակ է վազ տալի,
              Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում․ 

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
              «Ի՜նչ լավ է, ասավ,
              Ո՛չ որսորդ է ման գալի,
              Ո՛չ նապաստակ վազ տալի, 

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
              Ո՛չ տերև է սըվսըվում,
              Ո՛չ արևն է երևում.
              Մենակ ես եմ որ անքուն
              Քեֆ եմ անում երկնքում»։

1907

ԳՐԻՉ

Ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Ե՛կ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,

Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծտի ճանկերի պես։

ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։ 

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐՔԸ

Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի. 
            Փըչի՛, հովիկ, փըչի՛, 
            Ճոճն օրորվի, տանի բերի 
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
            Փըչի՛, հովիկ, փըչի՛,
            Ճոճն օրորվի, տանի բերի.
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

Բայց տես, ծիտիկը քընից չըզարթնի.

Կամա՛ց փըչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի, 
            Նանի՜, ծիտիկ, նանի՜։

1907

ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, 
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես 
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում, 

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, 
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ, 
Ու տունն այպես

Պահում եմ ես։

ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ

Փիսիկը նըստել 
Մի մութ անկյունում, 
Ունքերը կիտել 
Ու լաց է լինում։ 

Մոտիկ է գալիս 
Մի ուրիշ կատու.
— Ինչո՞ւ ես լալիս,
Ա՛յ փիսիկ ջան, դու…
— Հապա ի՞նչ անեմ, 

Որ լաց չըլինեմ.—
Գանգատ է անում
Փիսոն տըխրադեմ։
Էն Համոն թաքուն
Մածունը կերավ, 

Գընաց տատի մոտ
Ինձ վըրա դըրավ։
Հիմի տատիկի
Ետևից ընկած,
Ինձ են ման գալի 

Մի-մի փետ առած
Էն քոթոթ Սուրենն,
Անոն ու Մոսոն։
Ո՞ւր է, ասում են,
Ո՞ւր է գող Փիսոն,

Ա՜խ, թե մի գըտա՜նք,
Մածուն ցույց կըտա՜նք.
Էսպես բան սարքեց
Էն Համոն իմ դեմ.
Ի՞նչ անեմ հապա,

Որ լաց չըլինեմ…
Ու Փիսոն նըստել
Մի մութ անկյունում,
Ունքերը կիտել
Ու լաց է լինում։

1908

ՄԱՐՏ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս. 
Մարդու հանգիստ չի տալիս։ 
Էսօր ուրախ օր կանի, 
Վաղը անձրև ու քամի. 

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։ 
Մին հագնում է սպիտակ, 
Մին կանաչին է տալիս. 
Մի օր ցուրտ է, մի օր տաք, 

Մին խնդում է, մին լալիս… 
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ԾԱՂԻԿՆԵՐԸ

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։

1908

Երեք խելոք մի հին տաշով

Երեք խելոք մի հին տաշտով, 
Ավելն առան մըտան մեծ ծով։ 
Թե տաշտակը շատ դիմանար, 
Իմ հեքիաթն էլ կըլներ երկար։

1908

ԹՌՉՈՒՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
              Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
              Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի 
              Մի փոքրիկ բընում, 
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
              Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած, 

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած, 
              Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
              Ամեն տեղ գընում, 

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած— 
              Էլ չեմ հասկանում։

1908

ԱՇՈՒՆ

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից ,

Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

1908

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խըրճիթում,
              Մի հին խըրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան, 

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, 
Էս գորշ խըրճիթն է, 
Էս հին խըրճիթն է, 
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ, 
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու, 
Ամենից լավը ընտրեմ մեզ համար, 

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու 
              Էս գորշ խըրճիթից,
              Էս հին խըրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։ 

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ, 
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ 
              Էն գորշ խըրճիթը,
Էն հին խըրճիթը,
              Գետի եզերքին, 
              Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը, 
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, 
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, 
              Էս գորշ խըրճիթն է, 
              Էս հին խըրճիթն Է, 
              Գետի եզերքին, 
Ծառերի տակին»։

1908

ՄԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՄԵՆՔԻՆ

Դաշտ ու անտառ, գյուղի ճամփան
Ծածկըվել է մի թիզ ձյունով.
Էլ չի ճարվում ուտելու բան,
Ո՞վ է տեսել էս տեսակ սով.

Ոչ մի ցորեն, ոչ մի հատիկ…
Խնդրում ենք ձեզ, բարի մարդիկ,
Աստծու սիրուն, մի կըտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Շուտով կըգան օրեր գարնան,

Մենք ձեզ համար կերգենք զըվարթ,
Ու փոխարեն ձեր լավության
Ձեր պարտեզը, այգին ու արտ
Կըմաքրենք մենք թըրթուրներից,
Ճիճուներից ու որդերից.

Միայն հիմի մի կտոր հաց,
Կոտորվեցինք, մեռանք սոված։

Մի խումբ ծտերի կողմից՝ 
Ծիտիկ Ճնճղուկյան

1909

ՏԵՐԵՎԱԹԱՓ

Ա՜յ փոքրիկներ, ա՜յ սիրուններ,―
Ասավ քամին տերևներին,―
Աշուն եկավ, մոտ է ձմեռ,
Ի՞նչ եք դողում ծառի ծերին։

Ոսկի, դեղին, վառ ծիրանի
Գույներ հագեք խայտաբղետ
Ու ճյուղերից ձեր մայրենի
Եկե՛ք ինձ հետ, փախե՛ք ինձ հետ…
Եկե՛ք տանեմ հեշտ ու անթև,

Անհետ ճամփով, անհայտ տեղեր,
Չեք իմանա այսուհետև
Էլ ինչ է դող, ինչ է ձմեռ…

Տերևները հենց լսեցին,
Նախշուն, նախշուն գույներ հագան,

Սըվսըվալով տխուր երգեր՝
Քամու թևին թռան, փախան։

1909

ԿՈՒՅՐԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
(Արևելքի առակներից)

Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
— Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,— չէ, կոճղ— չէ, օձ է,— չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին—

Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

1909

ԷՍ ԷՆ Է

1.

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

2.

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

3.

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

4.

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

5.

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

6.

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,
որ հարու է տվել էն շանը,
որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

7.

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

8.

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

9.

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

10.

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին,
որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,
որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

11.

Էս էլ էն վարպետ Օհանը,
որ մորթել է էն աքլորին,
որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,
որ ուզել է էն աղջկանը,
որ կթել է էն կովը,
որ հարու է տվել էն շանը,
որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,
որ կերել է էն ցորենը,
որ պահած է էն տանը,
որ շինել է վարպետ Օհանը։

1909

ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ

Վարպետ Բըզեզն ամռան մի օր
Դըպրոց բացեց մեծ ծառի տակ
Ու հավաքեց թիթեռ, ճանճ, բոռ,
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ…

— Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ,
Պիտի սովրեք, սովրեք անվերջ,
Որ իմանաք ինչ է ձեզ պետք,
Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։

Պիտի սովրեք, սովրեք էնքան,

Մինչև դառնաք ինձ պես վարպետ։
Դե նըստեցեք հիմի հանդարտ,
Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

Ա. Անթառամ, Բ. Բարձմենակ.
Գ. Գաղտիկուռ, Դ. Դըդում…

Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր, 
Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

Ե. Երիցուկ, Զ. Զանազան, 
Է. էշխըրտուկ, Ը. Ընկուզ… 
Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞.

Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։

Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես 
Էդպես աղմուկ, աղաղակ։ 
Թ. Թըրթընջուկ, Ժ. Ժախ ու բոխ, 
Ի. Իշառվույտ, Լ. Լեղակ։

Խ. Խընձորուկ, Ծ. Ծիրան, 
Կ. Կըռոթուկ, Հ. Հաղարջ… 
― Տե՛ս, վարժապետ, էս մըլակին,
Ինձ ասում է՝ սարի արջ։

— Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։ 

Տըզզան հիմար անասուն…
Ձ. Ձըմերուկ, Ղ. Ղանձլամեր, 
Ճ. Ճարճատուկ, Մ. Մասուր։

Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել. 
Գըլուխդ— ետ, մեջքըդ— դուրս։ 

Յ. Յունապի, Ն. Նունուֆար, 
Շ. Շագանակ, Ո. Ողկույզ։

— Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում. 
Ողկույզը ես շատ եմ սիրում…
— Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ… 

— Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝ կոտեմ…

Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք 
Քընաթաթախ՝ առտեհան։ 
Չ. Չինարի, Պ. Պատատուկ 
Ջ. Ջըրկոտեմ, Ռ. Ռեհան։

Ս. Սերկևիլ, Վ. Վարդենի, 
Տ. Տերեփուկ, Ց․ Ցաքի…
Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի, 
Ձեր մեջ գըլուխ կըճաքի։

Փ. Փըրփըրրուկ. Ք. Քարասոխ, 

Օ. Օֆ, պըրծանք վերջապես… 
Դե գնացեք, վաղը կգաք 
Անգիր արած ջըրի պես։—

Ու հավաքած թիթեռ, ճանճ, բոռ, 
Մըժեղ, մըրջյուն, մըլակ, մոծակ, 

Վարպետ Բըզեզն՝ ամառն էսպես 
Դաս էր տալիս մի ծառի տակ։

1911

13.01.2022

1. Ընտրել Հ. Թումանյանի, Ղ.Աղայանի, Դ. Բիսեթի, Ջ. Ռոդարիի ստեղծագործություններից մեկը։

Էլել է, չի էլել՝ մի պառավ։ Այս պառավը մի որդի է ունենում մինուճար։ Տղան երբ որ մեծանում է՝ լսում է, որ աշխարհումս շատ երկյուղալի բաներ կան, որոնցից պետք է հեռու մնալ։ Ասում է.

― Ա՛խ, ինչպե՜ս կցանկանայի, որ մեկ տեսնեի, թե ի՛նչ բան է երկյուղը։

Պառավը շատ տեղ է տանում տղային, շատերի մոտ աշակերտության տալիս, որ մեկ արհեստ սովորի, բայց նա ոչ մեկի մոտ չի մնում և ասում է մորը.

― Ես ուզում եմ տեսնել, թե ի՛նչ բան է երկյուղը․ եթե այդպիսի արհեստավոր կա՝ ինձ տուր նրա մոտ, ես այնտեղ կկենամ։

― Որդի՛, երկյուղը ո՛չ արհեստ է, ո՛չ արհեստավոր,― ասում է մայրը,― այդ բանը ամեն մարդու սրտում էլ կա. եթե դու ոչ մի բանից չես վախենում, ուրեմն՝ քո սրտումդ երկյուղ ասածը չկա, դու աներկյուղ ես։

― Մա՛յր, այդ երևի լավ բան է, որ ամեն մարդի սրտում էլ կա,― ասում է տղան,― ուզում եմ ես էլ ունենալ, բայց որտե՞ղ գտնեմ, որտե՞ղ ձեռք բերեմ։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, այդպես բան չես անիլ,― ասում է պառավը և երկյուղալի դեմքով բացականչում.― Ո՜հ… որ իմանաս՝ ի՜նչ երկյուղալի և սարսափելի բաներ կան աշխարհիս երեսին…

― Որտե՞ղ են այդ սարսափելի բաները, մա՛յր, հապա ինչո՞ւ ես ոչ մեկ անգամ չեմ տեսնում։

― Հապա սարսափելի չե՞ն քառասուն հարամիքը[1]. ամբողջ աշխարհս դողում է նրանց ձեռին, նրանց երկյուղից ոչով սիրտ չի անում նրանց հողումը ոտք դնել։

― Ուրեմն՝ նրանց որ տեսնեմ, անպատճառ կվախենա՞մ, մա՛յր։

― Աստված մի՛ արասցե, որդի՛, իհարկե կվախենաս, քար լինի՝ կհալչի նրանց երկյուղից։

Աներկյուղը մյուս օրը ճանապարհ ընկավ ու գնաց երկյուղ փնտրելու։ Նա ոչինչ չուներ, այլ միայն մի պարկ ուներ շալակին, մի կտոր չոր հաց ուներ կռնատակին և մի չոր մահակ՝ ձեռին։

Ճանապարհին ով որ պատահում էր ու հարցնում, թե՝ ուր ես գնում, նա պատասխանում էր.

― Գնում եմ երկյուղ փնտրելու։

― Գիժ կլինի սա,― ասում էին հանդիպողները և գլխները թափ տալիս։

Աներկյուղը գիժ չէր և ո՛չ հիմար։ Նա շատ խելոք էր մտածում, բայց երբեք խելոք չէր խոսում։ Նա տեսնում էր, որ իր շրջապատի մարդիկը բոլորն էլ հիմար են, ոչ մեկն իր նման չի մտածում, այս պատճառով ինքն ավելի ևս հիմարանում էր և նրանցից ավելի էլ հիմար բաներ ասում։ «Շատ էլ որ ասեմ, թե՝ ես իմաստուն եմ, ո՞վ կհավատա»,― մտածում էր Աներկյուղը. «Լավն այն է, որ գործով ցույց տամ, թե՝ ես հիմար չեմ, իսկ քանի որ գործ չկա, խոսքը նշանակություն ունենալ չի կարող»։

Այսպես են լինում առհասարակ բոլոր կարգե դուրս մարդիկը։ Նրանք որովհետև նման չեն լինում բոլոր մյուսներին, այդ պատճառով գիժ են համարվում։ Բայց հետո, երբ այդ գիժ համարվածները դառնում են նշանավոր և երևելի մարդիկ, ամբոխը զարմանում է, թե ինչպե՛ս նրա պես գիժ տղան խելոք մարդ դառավ։

Մեր Աներկյուղը գլխիցը ձեռք վեր առած՝ գնաց հասավ քառասուն հարամիների բնակարանը։

Մի ահռելի ժայռի մեջ էր նրանց բնակարանը։ Ժայռի մեջը փուչ էր, ու բազմաթիվ միջանցքների ու սենյակների պես բաներ կային նրանում։ Հին ժամանակները այդտեղ երկաթահանք էր եղել։ Հանքահանները, ժայռը փորելով՝ հանել էին երկաթաքարը, ով գիտե քանի հարյուր տարի, և մեջեմեջ սյուներ թողնելով, որ ժայռը վերևից չփլչի, շինել էին ստորլեռնյա ահագին մաղարեք[2], զաղեք[3], քարայրներ, որոնցից ամեն մեկը մյուսի հետ միացած էր մի միջանցքով և առանձին ճանապարհով դեպի դուրսը։

Հարամիների համար այդ բնակարանը մի անմատչելի ապաստարան էր։ Պատ և տանիք չուներ, որ քանդեին, ահագին սարին ի՞նչ կարող էին անել, իսկ ներսը մտնել կարող էին միայն հատ-հատ, և ո՞վ կհամարձակվեր ինքն իրան քառասուն հարամու բերանը գցել։ Այս պատճառով ահա այդ քառասուն հարամիքը ահ ու սարսափ էին տարածել շրջակա գյուղերի և քաղաքների վրա։ Գազանների պես դուրս էին գալիս իրանց անմատչելի տնից ու հարձակվում էին քարվանների, հոտերի, նախիրների և քաղաքների ու գյուղերի վրա և թալանում, կողոպտում, հափշտակում ամենայն ինչ, մինչև անգամ շատ աղջիկ ու կնիկ, և բերում լցնում իրանց բնակարանը։

Ահա՛ այս բնակարանը գնաց Աներկյուղը։

Եթե Աներկյուղը ոչ մի երկյուղ չուներ հարամիներից, հարամիքը ավելի ևս երկյուղ չէին ունենալ նրանից ու պիտի ընդունեին իբրև մի անմեղ տղայի, որ դեռ չգիտե, թե՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։

— Ո՞ր քամին է բերել քեզ մեզ մոտ,- հարցրեց նրան ավազակապետը,- ո՞ւր ես գնում և ինչո՞ւ համար ես եկել մեզ մոտ։

Աներկյուղը պատասխանեց.

— Ես ոչնչից չեմ վախենում և չգիտեմ՝ ի՞նչ բան է երկյուղը։ Լսեցի, որ դուք շատ երկյուղալի մարդիկ եք, եկել եմ, որ տեսնեմ, թե՝ ի՛նչ կա ձեզանում, որ մարդիկ այնքան վախենում են ձեզանից։

Ավազակապետը ծիծաղեց տղայի պարզամտության վրա և ասաց.

— Մեզանից այն մարդիկն են վախենում, որոնք մի բան ունեն և գիտեն, որ այն բանը մենք պիտի խլենք նրանցից ու զրկենք նրանց՝ իրանց ունեցածից, իրանց սիրած բանից։ Իսկ դու, որովհետև ոչինչ չունես և զուրկ ես նույնիսկ Աստուծո տված խելքից, իհարկե որ չես վախենալ։

— Բայց ես ուզո՛ւմ եմ վախենալ. ինչպե՞ս անեմ, ուրեմն, և ո՞ւր գնամ, որ վախենամ, որ իմանամ, թե՝ ի՛նչ բան է վախը։

— Եթե այդքան ցանկանում ես՝ մեզ մոտ կաց և կտեսնես։

— Շատ շնորհակալ կլինեմ,– ասաց Աներկյուղը և անձնատուր եղավ ավազակապետին։

Ավազակապետը մի դաժան դեմքով մարդ էր։ Հաստ-հաստ ու խիտ մազերով հոնքերը կախ էին ընկած խոր ընկած կոպերի վրա, բայց տակից բորբոքված կրակի նման կայծեր էին արձակում նրա աչքերը։ Կուրծքը լայն էր, ինչպես մի սարի լանջ, և բրդբրդոտ, ինչպես խոզի բաշ։ Վիզն այնպես հաստ էր, ինչպես մի մամռապատ կոճղ, և այնպես ջլուտ, որ կարծես ցուլի վիզ լիներ։ Եթե Աներկյուղը վախկոտ լիներ՝ նրան տեսնելուն պես կսարսափեր, բայց ավազակապետը նրան թվաց իբրև մի գոմեշ կամ ուղտ, որոնք չնայած իրանց արտաքին ահռելիությանը՝ սովոր մարդկանց վրա ոչ մի երկյուղ չեն ազդում, այլ իրանք են վախենում նրանցից։ Աներկյուղն այնպես էր նայում հսկայի վրա, ինչպես գոմեշ խրտնեցնել և վախեցնել ուզող մի երեխա։

— Այս տղան մեզ շատ պետք կգա,– ասաց ավազակապետը մյուսներին։- Մենք սրան կարող ենք լրտես շինել և ուղարկել զանազան տեղեր, ուր մեզ չի կարելի գնալ։ Բայց պետք է նախ և առաջ փորձել սրա աներկյուղությունը։

Աներկյուղին սիրով պահպանեցին մի քանի օր. նրան ձիապահի և խոհարարի պաշտոն տվին, և հետո, նրա աներկյուղությունը փորձելու համար, ավազակապետն ասաց նրան.

— Այս քանի օր է՝ փորս սաստիկ ցավում է, եթե մի լավ հալվա եփես ինձ համար, ես կուտեմ և կառողջանամ. միայն թե՝ այդ հալվան պիտի եփես այսինչ գերեզմանատանը գիշեր ժամանակ և այն էլ՝ նոր թաղած մեռելի կողքին։

Այս պատվերը տվավ ավազակը, իսկ ինքը վաղօրոք գնաց մտավ իր ասած գերեզմանումը թաք կացավ։

Երբ լավ մթնեց՝ Աներկյուղը նույն տեղը կրակ վառեց և սկսեց հալվան եփել։ Շերեփը ձեռին խառնում էր հալվան ու մի երգ մռմռում քթի տակին։ Բայց ահա տեսնում է, որ մի բան է խրթխրթում գերեզմանումը, մեկ էլ՝ մեռելը ձեռքը հանում է գերեզմանիցը և մեկնում դեպի տղան, ողորմություն ուզելու պես։ Աներկյուղը շերեփը լցնում է հալվայով, փչելով հովացնում և ածում է մեռելի ափը։ Նա ներս է քաշում կուռը (թևը), տվածն ուտում է և էլի մեկնում ձեռքը։ Աներկյուղը մեկ էլ է լցնում շերեփը հալվայով, հովացնում և ածում մեռելի ափը։ Այսպես կրկնվում է երեք անգամ։ Բայց չորրորդ անգամ էլ որ մեկնում է՝ նա, փոխանակ հալվայի, կրակոտ խանձուղով խփում է ձեռքին և ասում.

— Քեզ պես անամոթ մեռել չեմ տեսել, բավակա՛ն է ինչքան որ կերար. բոլորը որ քեզ ուտացնեմ, էլ իմ աղային ի՞նչ տանեմ. եթե որ այդպես ուտելու ախորժակ ունեիր, էլ ո՞ւր էիր մեռնում. երևի, բանից ես փախել և ընկել մեռելների կարգը։

Մեռելը մեկ էլ է պարզում ձեռքը։

— Ասացի, որ էլ չե՛մ տալ, խելք ունես՝ ձեռքդ ե՛տ քաշիր, թե չէ՝ կրակով կայրեմ։

Մեռելը չուզեց ձեռքը ետ քաշել, Աներկյուղը պինդ բռնեց ձեռքիցը և խանձուղով այրեց։ Հսկան վեր թռավ տեղիցը և ընկավ Աներկյուղի վրա, բայց նա իր անվեհերությունը չկորցրեց, այլ՝ ջուխտ ոտները գրկեց և հսկային գետին գլորեց։ Նա վեր կացավ փախավ, որ Աներկյուղը իրան չճանաչի։ Աներկյուղը հալվան տարավ ավազակապետին տվավ և պատմեց մեռելի արարմունքը։

— Օ՜… այդպես բան չի լինիլ,– ասաց նա,– երևի վախեցել ես, և աչքիդ այդպես է երևացել։

— Կարելի է,– ասաց Աներկյուղը՝ չիմանալով, թե ի՛նչ բան է աչքին երևալը.– ուրեմն, եթե վախն այդ է՝ ես նրա գլխին լավ օյին դրի։

Ավազակապետը այս փորձից հետո Աներկյուղին շինեց իր լրտեսը և լրաբերը։ Նրան ուղարկում էր ամեն տեսակ վտանգավոր տեղեր, և նա գնում էր երբեմն ձիով, երբեմն ոտքով և ամեն հանձնարարություն այնպես էր կատարում, որ ավազակներն իրանց նպատակին չհասնեն և հաջողություն ունենալու տեղ անհաջողության հանդիպեն։

Այս պաշտոնի մեջ նա բավական վարժվեցավ թուր և նիզակ բանացնելում, ձիով ու հետի արշավանք անելում և դարձավ ավազակների մեջ ամենից կտրիճը, բայց ավազակ չդառավ, այլ՝ ավազակներ կոտորող։ Նա երբ որ հանդիպում էր մի քարվանի՝ նրանց զգուշացնում էր, թե ի՛նչ տեղ պիտի իջնեն, և իմաց էր տալիս, թե՝ այսինչ ժամանակ պիտի հարձակվեն ավազակները, բայց չվախենան, ինքն օգնության կհասնի։ Եվ ճշմարիտ. երբ գնում էին հարձակմունք գործելու թե՛ քարվանի և թե՛ գյուղի վրա՝ նա փոխում էր իր գդակը, դեմքը ծածկում և հարձակվում ավազակների վրա. որի՝ գլուխը ջարդում, որի՝ կուռը կոտրում, ավազակներից հափշտակում, վերադարձնում տերերին և ինքը կրկին խառնվում նրանց մեջ և հետները գնում։ Մեկ, երկու, երեք այսպես որ արավ՝ ավազակապետի սիրտը կասկած ընկավ, և այն մտքին եկավ, որ այս բանն անողը Աներկյուղն ի՛նքն է և ո՛չ ուրիշ մարդ…

2. Ընտրած ստեղծագործությունը վերածել խաղային սցենարի։

3. Ստեղծագործության հետ օգտագործել ռոդարիական հնարքներ։

01․03․2022

Գրե՛ք փոքրիկ պատմություն 3-4 տարեկանների համար: Կարևորելով.

  • երևակայությունը,
  • անսպասելիությունը,
  • բառապաշարը,
  • հետաքրքրությունները,
  • թեմայի մատչելիությունը:

3-4տարեկանների համար։

Լինում է չի լինում մի վագր է լինում։ Նրա անունը Լինի է լինումնա սիրում է երկնքովթռչել,սակայն նրա մոտ չի ստացվում։ Նա գնաց լոլիկների աշխարհ որ կարողանա գնելթևեր լոլիկներից։ Նանան ու վիվին նրան թևեր տվեցին և նրանք ճախրեցին երկնքով ևհամտեսեցին ամեն մի միրգ որը աստղի տեսք ուներ։

5-4Տարեկանների համար։

Աստղիկ

Գեղեցիկ փողոցներից մեկում բնակվում էր մի աստղիկ, որի անունը՝ Լիտա էր։ Նա շատ էր սիրում խոսել տարբեր մարդկանց հետ, սակայն նրան ոչմեկ չէր հասկանում։ Երբ որ եկավ մարտի 8-ը և նրան ոչ մեկ չշնորհավորեց, նա տխուր նստած հոնգուր-հոնգուր լաց էր լինում։ Եկավ պղպղեղը տեսնելով որ լացում է գեղեցիկ Աստղիկը ասաց՝

-Ինչու ես լացում աստղիկ, դու այնքան գեղեցիկ ես որ փայլում է ամբողջ փողոցը։

— Պատասպանեց՝ Աստղիկը։ Այսօր մարտի 8-ն է ու ինչ ոչ մեկ չի շնորհավորել, մի գուցե ես այդքանել գեղեցիկ չեմ։

-Եկավ ծիրանը լսելով այս խոսքերը ասաց՝

-Նայիր երկինք՝ տեսնում ես ինչպես են փայլում աստղերը, դու նրանց պես գեղեցիկ ես։

-Աստղը ուրախացավ, ինչպես դուք հասկանում եք ես ինչ եմ խոսում։

-Այո իհարկե պատասխանեց լոլիկը, մենք միշտ էլ հասկացել ենք քեզ ուղակի վախեցել ենք, որ քո կողքին մեզ ոչմեկ չի նկատի։

-Աստղը ուրախացավ լսելով այս խոսքերը և ասաց՝

-Ոչ դուք բոլորդ գեղեցիկ եք, ինչպես Լուսինը վերևում շնորհավոր բոլորիդ մարտի 8-ը եկեք գրկեմ ձեզ իմ ընկերներ։

Պղպեղ, Ծիրանը վազեցին և գրկեցին իրենց սիրելի Աստղին։

Մանկական գրականություն հաշվետվություն փետրվար

Առաջադրանք՝

01.02.2022

Կատարած առաջադրանք՝

01.02.2022

Առաջադրանք՝

17․02․2022

Կատարածս առաջադրանքը՝

17.02.2022

Առաջադրանքը՝

22.02.2022

Կատարածս առաջադրանքը՝

22.02.2022

Առաջադրանքը՝

24․02․2022

Կատարածս առաջադրանքը՝

24.02.2022

Մանկական գրականություն հաշվետվություն հունվար

Առաջադրանք՝

13․01․2022

Կատարածս առաջադրանքը՝

13․01․2022

Առաջադրանք՝

18․01․2022

Կատարած առաջադրանք՝

18.01.2022- Դոնալդ Բիսեթ պատմություն

24.02.2022

1․Հեքիաթի հետ ռոդարիական հնարքներ գործածեք:

Գոճին, որը սովորել էր թռչել

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ

Մի անգամ Իկար անունով գոճին եկավ Կախարդական աղբյուրի մոտ եւ խնդրեց, որ նա կատարի իր ցանկությունը։ Գոճին վաղուց էր երազում թռչել սովորել։ Իզուր չէր, որ նրա անունը Իկար էր։

— Եթե շատ ես ուզում, կարող եմ այնպես անել, որ դու թռչես,— ասաց Կախարդական աղբյուրը։— Բայց դրա համար նախ քեզ պետք է դարձնել թռչուն։

— Ոչ, ես ուզում եմ գոճի մնալ։ Գոճի, որը նաեւ թռչել կարողանա,— ասաց Իկարը։

— Բայց գոճիները թռչել չեն կարող,— առարկեց Կախարդական աղբյուրը։

Իկարը շատ վշտացավ ու գնաց տուն։ Ճանապարհին նա մի բանի մասին էր միայն մտածում․ այնուամենայնիվ, ինչպես թռչել սովորել։

Հաջորդ օրը վաղ առավոտյան նա անտառ գնաց եւ յուրաքանչյուր թռչունից մեկական փետուր խնդրեց։ Իհարկե, նրան ոչ ոք չմերժեց։

— Երեւի ուզում ես թռչել սովորե՞լ,— հարցրեցին նրանք։

— Այո,— պատասխանեց Իկարը։

Նա բոլոր փետուրները կապեց իրար, ու հիանալի թեւեր ստացվեցին։ Հետո բարձրացավ ծովափնյա լեռան գագաթը։ Նրա ետեւից լեռան գագաթ բարձրացան կատուն ու մուկը, մի թռչուն եւ երկու ճագար, բզեզների մի մեծ խումբ եւ նույնիսկ մի խխունջ․ բոլորն էլ ուզում էին տեսնել, թե ինչ է լինելու։

Իկարը ամրացրեց թեւերը, թափահարեց ու դանդաղ սավառնեց դեպի վեր։ Այ թե երջանկություն էր։ Հանդիսականներն էլ շատ ուրախացան, իսկ ամենափոքրիկ բզեզիկը քիչ մնաց մեռներ հիացմունքից։

Իկարը բարձրացավ վեր, շատ վեր ու գրեթե հասավ Արեւին։

— Ես խիզախ գոճի եմ,— ինքն իրեն գովեց նա։— Իսկ Կախարդական աղբյուրն ասում էր, թե գոճիները չեն կարող թռչել։ Կարո՛ղ են։

Եվ հենց այդ պահին նա այնքան մոտեցավ արեւին, որ թոկերը, որոնցով կապել էր թեւերը, այրվեցին արեւի ջերմությունից։ Թեւերն ընկան ցած։ Թեւերից հետո էլ՝ գոճին։ Նա մի քանի անգամ գլուխկոնծի տվեց օդում եւ շրմփաց ծովի մեջ։

Խեղճ Իկարը ոտքից գլուխ թրջվեց, բայց լավն այն էր, որ կարողացավ լողալով բարեհաջող ափ հասնել։ Հետո վազեց տուն, մայրիկի մոտ։

— Մի վշտացիր, իմ փոքրիկ Իկար,— ասաց նրան մայրիկը,— Չէ՞ որ դու, այնուամենայնիվ, կարողացար Թ Ռ Չ Ե Լ։

Եվ մայրիկը նրան մուրաբա ու թխվածք տվեց։

Իսկ ընկերները հյուր եկան ու խմբով երգեցին․

Սիրելի Իկար, մեր փոքրիկ գոճի,
Եկել ենք այսօր ձեր տուն՝ խնջույքի․
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Մենք պիտի պարենք ու պիտի երգենք,
Եվ թռչող գոճուն մեր գովքը անենք։

Հենց նույն օրը երեկոյան Իկարը այցելեց Կախարդական աղբյուրին։ Եվ նայելով խորը, շատ խորը ջրհորի մեջ, նայելով կլորակ ջրի հայելուն, ասաց․

— Դու իրավացի ես․ գոճիները թռչել չեն կարող։— Եվ այտի վրայով արցունքներ գլորվեցին։

— Գլուխդ բարձր պահիր,— ասաց Կախարդական աղբյուրը։— Համենայն դեպս, կեցցես դու։

Երևակայությունն ինքը միտքն է֊ եկեք պատկերացնենք որ գոճին կարողանում էր թռչել։
Բառին ազատ տիրապետելը` — երեխաները պատմում են արդյոք տեսել են գոճի ինչպիսին էր նա և սկսում են նոր պատմություն հորինել։
Երևակայությունը շատրվանի պես կժայթքի֊ երկնային գոճի որը՝ սավառնում էր երկնքով։
Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր- Երեխաների հետ վերցնում ենք 3կամ 2 բառ որը վերաբերվում է հեքիաթին, և սկսում նոր հեքիաթ հորինել օրինակ՝ խիզախ և արև։
Հեքիաթի աղավաղում֊Փոքրիկ գոճին որի անունը Իկար էր , մի օր գնաց գետի մոտ և տխուր նստեց սկսեց խոսել։ Այնքան կցանկանամ որ ես էլ կարողանամ թռչել ցավոք չի ստացվում ես այնքան գեր եմ։

Կախարդական գետը զարմացաղծ լսում էր, երբ լսեց պատճառաբանությունը կախարդեց և փոքրիկ գոճին նիհարեց։

-Իկարը զարմացաց նայեց ինչպես ստացվեց, որ ես այսպես նիհարեցի։ Հիանալի է հիմա ես կկարողանամ թռչել ամբողջ երկնքով։

—Իկարը գնաց փորձեց թռչել կրկին չկարողացավ եկավ նստեց կրկին։

-Գետն խոսեց տեսար, որ քո չաղությունը չէ խնդիրը։

—Իկարը զարմացած հարցրեց՝ ինչու չեմ կարող թռչել։

—Քանի որ գոճինը չեն կարող թռչել, ասաց Կախարդական գետը։

Լրացուցիչ կրթություն 

Ընտրե՛ք Դոնալդ Բիսեթի հեքիաթներից մեկը։ Ի՞նչ ռոդարիական հնարքներ կարող եք գործածել։

ԱՆՁՐևԸ

Երկնքով երկու ամպիկ էին լողում: Մեկի անունը Վտվտիկ էր, մյուսինը՝ Կտկտիկ: Նրանք ապրում էին երկնքում: Ամբողջ օրն իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
– Վտվտի՛կ, – մի անգամ ասաց Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք ցած իջան և թրջեցին գետինը: Մարդիկ սկսեցին դժգոհել:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթացին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
— Ձանձրացրեց այս անձրևը:
-Է՜, եթե մենք նրանց դուր չենք գալիս, արի գնանք այստեղից,- հուսահատվեց Կտկտիկը:
-Թռանք,-համաձայնեց Վտվտիկը:
Նրանք թռան, գնացին: Անձրևը դադարեց: Արևը փայլեց: Բոլորը գոհ էին:
-Հիանալի եղանակ է,- ուրախանում էին բոլորը: Արևն ամեն օր փայլում էր, շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի կաթիլ անձրև չթափվեց: Խոտերը դեղնեցին և չորացան, ծաղիկները` թոռոմեցին: Ցամաքեցին առուներն ու վտակները: Կովերն առանց խոտ մնացին, սկսեցին կաթ չտալ: Պաղպաղակ պատրաստողը չէր կարողանում կաթ գնել, որպեսզի պաղպաղակ պատրաստեր: Երեխաներն առանց պաղպաղակ մնացին և լաց եղան: Կովերն էլ լաց եղան, բադիկներն էլ, ձիերն էլ, շներն էլ, կատուներն էլ, մայրիկներն էլ, հայրիկներն էլ…

Ես գիտեմ, թե ինչ պետք է անենք, ասաց ՌՌՌ վագրը:-Բոլորը պետք է իրենց անձրևապաշտպան բաճկոները հագնեն, անձրևանոցները վերցնեն և զբոսանքի գնան: Այդպես էլ արեցին: Մարդիկ  հագան բաճկոնները, բացեցին անձրևանոցները և դուրս եկան փողոց:
Այդ տեսնելով՝ ամպերը շատ զարմացան:

-Ինչո՞ւ են նրանք  բաճկոնները հագել:
-Ինչո՞ւ են  անձրևանոցները բացել:
– Իջնենք, տեսնենք ի՞նչ է եղել:
Նրանք ներքև իջնան, ու նորից հորդ անձրև եկավ:
– Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախացան բոլորը:
– Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ էին` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:

Երևակայությունն ինքը միտքն է֊եկեք պատկերացնենք որ արևը երկնքում էր, արդյոք միշտ անձրև կլիներ։
Բառին ազատ տիրապետելը` -Երեխաները պատմում են արդյոք տեսել են խոսացող արև կամ ամպ։
Երևակայությունը շատրվանի պես կժայթքի֊ Արևը որը սավառնում էր փողոցներով

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր- Վերցնում ենք երկու բառ , հեքիաթին վերաբերվող և սկսում ենք նոր հեքիաթ հորինել։ Օրինակ՝ ամպ և թռչյուններ։