Հանելուկների աշխարհում

Անվանում՝ Հանելուկներ

Ժամանակ՝ 20․03․2022թվական

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան,
Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Սովորեցնել երեխաներին ստեղծել հանելուկներ։

Խնդիրներ՝ 

1․Զարգացնել երևակայությունը խաղերի միջոցով։

2․ Զարգացնել խոսքը։

3․ Երեխաների մոտ զարգացնել հանելուկ ստեղծելու ունակություները։

4․ Զարգացնել վերլուծական մտածողության զարգացումը

Ընթացքը՝ 

Առաջնային քայլը հարկավոր է երեխաներին բացատրել հանելուկի իմաստը, ոնց է ստեղծվում հանելուկը։ Որից հետո կսկսենք երեխաների հետ ստեղծել հանելուկներ բնագիտական թեմաներով ՝

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

Հանելուկները կազմում են մեր կյանքի մի մասը, մեծ դեր ունեն հանելուկները երեխաների կյանքում։ Հանելուկները օգնում են որ երեխաների մտածողության զարգացման առումով։ Հանելուկ գուշակելը զարգացնում է երեխաների վերլուծական և ընդհանրացման ունակությունը։ Գուշակումը երեխայի համար մտածողության յուրօրինակ մարզանք է. Նրանք դառնում են առավել հնարամիտ, դատողունակ, արագ արձագանքելու պատրաստ և ինքնուրույն:

Հանելուկները տարբեր են և՛ թեմատիկայով, և՛ բովանդակությամբ:

Դրանք արտացոլում են մարդու կենցաղը, կենդանական և բուսական աշխարհը, շրջապատի առարկաները: Հանելուկը բառային-տրամաբանական առաջադրանք է: Նախադպրոցական տարիքում հանելուկները կիրառվում են պարապմունքների, աշխատանքային և խաղային գործունեության ժամանակ, կենցաղում: Դրանք երեխաներին դրդում են որոնողականության, ուսուցումը դարձնում հետաքրքիր ու գրավիչ՝ թույլ տալով կիրառել տարբեր լեզվական հնարներ:

  1. Հարցնում ենք երեխաներին. Ի՞նչ հանելուկներ գիտեն: Լսում ենք դրանցից մի քանիսը։
  2. Իսկ կցանկայի՞ն միասին կազմենք հանելուկներ: 
  3. Սկսում ենք միասին կազմել հանելուկներ տվյալ կաղապարով: 

Ինչպիսի՞ն է արևը

  • • Ի՞նչ գույն ունի։
  • o Դեղին (գրի ենք առնում պաստառի ձախ հատվածի 1-ին տողում):
  • • Ի՞նչ է անում։ 
  • o տաքացնում է (լրացվում է 2-րդ տողում):
  • • Ի՞նչ ձև ունի։ 
  • o Կլոր է (լրացվում է 3-րդ տողում):
  • • Ուրեմն՝ ինչպիսի՞ն էր արևը. 
  • o Դեղին է, կլոր և տաքացնում է։ 
  • • Ուրիշ ի՞նչ գիտեք, որ դեղին է արևի նման։
  • o Ճուտիկը
  • • Ուրիշ ի՞նչ գիտեք, որ տաքացնում է արևի նման։
  • o Վառարանը
  • • Ուրիշ ի՞նչ գիտեք, որ կլոր է արևի նման։
  • o Գնդակը

Այսպիսով երեխաների հետ սկսում ենք հանելուկներ գուշակել 1-ին հանելուկը արևի մասին։

Կլոր է բայց գնդակ չէ։

Դեղին է բայց ճուտիկ չէ։

Երկնքում է բայց լուսին չէ։

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)

Ակնկալվող արդյունք՝ Երեխաներին շատ դուր կգա քանզի նրանք սովորում են նոր և հետաքրքիր հանելուկնոր, նաև նրանց կհետաքրքրացնի ինչպես նրանք ստեղծեցին իրենց հանելուկները։

Նախապատրաստած նյութ՝

Արդյունք՝

Երեխաների հետ կազմեցինք հանելուկներ ուսումնասիրելով հանելուկները լսելով տարբեր հանելուկներ երեխաների կազմած հանելուկները՝

1․Երկնքում է ամպ չէ։

Դեղին է պանիր չէ։

Տաքացնում է վառարան չէ։

Կլոր է բայց մոլորակ չէ։

Արև

2․Կլոր է արև չէ։

Կայծկակ է տալիս ամպրոպ չէ։

Սպիտակ է գնդակ չէ։

Տիեզերք

3․ Երկար է սպագետի չէ։

Սև է մեքենա չէ ։

Անտառում է գայլ չէ։

օձ

4․ Երկնքում է երկնաքար չէ։

Սպիտակ է աստղ չէ։

Կիսատ է բայց պանիր չէ։

Լուսին

Նախագիծ աղբի տեսակավորում

Անվանում՝ Աղբի տեսակավորում։

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան
Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Երեխաների մեջ սերմանել, աղբի տեսակավորման համար տարական գիտելիքներ։ Օգնել երեխաներին հասկանալ որ աղբը և թափոնը տարբեր հասկացություններ են, օգնել տարանջատել աղբը աղբը թափոնից և այդ գիտելիքի հիման վրա պատմել երեխաներին ինչպես է վերամշակվում թափոնը։ Թափոնից տարբեր իրեր պատրաստել։

Խնդիրներ՝ 

1․ Ինչպես պետք է տեսակավորել աղբը։

2․ Տարբերել թղթե թափոնը, պլաստիկը, ապակե շշերը։

2․ Ինչպես կարելի է աղբիղ ստանալ տարբեր իրեր։

2․ Զարգացնել խոսքը։

3․ Ուշադրության զարգացում։

Ընթացքը՝ 

Երեխաների ծնողների հետ համագործակցության մեջ մտնելու համար, մենք ծնողներից կխնդրենք աղբի տեսակավորման համար ապակյա շիշ, թղթի թափոններ։ Կտեսակավորենք աղբը որից հետո կպատրաստենք գեղեցիկ ծաղկաման գույնսգույն։

Արդեն գարնանը՝

Երեխաները կհավաքեն աղբը մեկ պարկի մեջ, որից հետո կփորձեն ինքնուրույն տեսակավորել ըստ հերթականությամբ։

Ակնկալվող արդյունք՝ Աղբից պատրաստված իրերը, երեխաներին բավականին դուր կգա, քանի որ նրանք դեռևս չեն տեսել ինչպես են աղբից տարբեր իրեր պատրաստում։

Նախապատրաստած նյութ՝

Տեսանյութ՝

Արդյունք՝

Ճանաչել թռչուններին

Անվանում՝ Ճանաչիր թռչուններին

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դասվար՝ Նարինե Մակարյան
Դասվարի օգնական՝ Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝  Ճանաչել թռչուններին։

Խնդիրներ՝ 

1․ Երեխաները ճանաչում են ավելի շատ թռչունների։

2․Զարգացնել երևակայությունը խաղի միջոցով։

3․ Զարգացնել խոսքը։

4․ Զարգացնել ուշադրությունը։

Ընթացքը՝ 

Երեխաների հետ քննարկում ենք , արդյոք գիտեն թռչուներին և որոնք են նրանք։ Որից հետո տեսանյութի օգնությամբ սովորում ենք նոր թռչունների անվանումներ։ Իսկ հետո փորձում ենք ինքնուրույն բացականչել թռչունների անվանումները , որոնք խառը դասավորված են սլայդում։

Խաղ՝

Հաղորդավարը գնդակը նետում է երեխային և ասում «թռչուններ» բառը: Գնդակը բռնող երեխան պետք է որևէ հայեցակարգ վերցնի, օրինակ ՝ «ճնճղուկը» և հետ գցի գնդակը: Հաջորդ երեխան պետք է թռչնի անուն տա, բայց չկրկնի այն: «Կենդանիներ» և «ձուկ» բառերով խաղն իրականացվում է նույն կերպ:

Նախապատրաստած նյութ՝

Արդյունք՝

Զարմանալի է բայց փաստ է, որ երեխաները սիրում են թռչուններին։ Անկեղծ ասաց այսպիսի դրական էներգիա դեպի թռչունները ենթադրում էի, բայց սա ավելին է ։

Տոնական տրամադրություն

Տոնական տրամադրություն

Անվանում՝ Նոր տարի
Ժամանակ՝ -Դեկտեմբեր ամիս մինչև 24
Մասնակիցներ ՝ քոլեջի 4-5 տարեկաններ։
Դաստիարակ՝ Նարինե Մակարյան. 

Դաստիարակի օգնական՝ Էլինա Հակոբյան.

Նպատակ՝ տեխնոլոգիական գործունեությունների միջոցով կզարգացնենք երեխաների մոտ մաթեմաթիկական գիտելիքները և կստանանք ավանդական հայկական ամանորյա տրամադրություն։

Խնդիր՝

1․ Զարգացնել երեխաների մոտ երեևակայական միտքը։

2․ Զարգացնել Մաթեմաթիկական գիտելիքները ։

3․ Պատրաստել գեղեցիկ և անկրկնելի իրեր։

Ընթացքը՝ Երեխանների հետ կպատրաստենք գլխարկներ տոնական որը մեր տոնական տրամադրությունը։ Իսկ հետո կպատրաստենք տոնածառի խաղալիքներ, իրենց իսկ ձեռքերի հպումով։

Ակնկալվող արդյունք՝

Իմ կարծիքով՝ երեխաները մեծ հաճույքով կմասնակցեն այս նախագծին քանի որ նրանց հետաքրիր կլինի ինչպես են պատրաստում գլխարկներ։ Նաև հետաքրքիր կլինի թե ինչպես կարող ենք ձեռքի հպումով պատրաստել տոնածառի խաղալիք, որը նա կպահի նրա ողջ կյանքի ընթացքում։

Արդյունք՝

Գուշակիր

4-5 տարեկաների խմբում իրականացրեցի մի հետաքրքրիր նախագիծ, որը կենդանիների, մարդկանց, եղանակների մասին էր ։ Հարկավոր է ցույց տանք՝ կենդանու ձևերը, իսկ մնացածը գուշակեն։ Շատ հետաքրքիր անցավ, երեխաները ակտիվորեն մասնակցեցին։ Նաև եղան երեխաներ որոնք կենդանիներին չճանաչեցին և չկարողացան ձևերը անել, սակայն մենք փոխեցինք կենդանու անունը։

Խաղողը մեր պատկերացմամբ

Երեխաները պատրաստում են խաղող իրենց պատկերացմամբ, տեսանյութը դիտելով կհասկանանք որ երեխաների պատկերացումները վաղ տարիքում տարբերվում են մեծահասակների պատկերացումներից։