Կամակորություն

Ցանկանում եմ խոսել մի մեծ խնդրի մասին ,որը առնչվում է մանկավարժության մեջ։ Կամակոր երեխաներ մանակապարտեզներում,դպրոցներում,քոլեջներում,համալսարաններում շատ-շատ են։ Ոչ բոլոր երեխաներն են կամակոր, այսպիսի երեխաները լինում են աշխույժ, որոշ չափ նաև չենթարկվող։ Կամակոր երեխաներ կան, որոնք չեն ենթարկվում մանկավարաժական խնդիրներին, ես իմ փորձաշրջանի ընթացքում հանդիպել եմ այսպիսի երեխաների։ Բացի կամակոր լինելուց, նրանք նաև ունենում են հիշողություններ օրինակ՝ մայրիկը ծեծում է ինձ, արգելում է բակ իջնել, արգելում է տանը խաղալ այս ամենը խանգարում է երեխային նաև ինքնադրսևորվելու շրջապատում։ Ըստ իմ դիտարկման կամակորությունը առաջանում է տան մթնոլորտից, օրինակ՝ տան միակ երեխան է լինում, ծնողը սկսում է ամեն բան նրան թուլատրել և ոչինչ չմերժել։ Սակայն երբ նրանք գալիս են մանկապարտեզ, դպրոց,քոլեջ,համալսարան ստիպված են լինում որոշ սահմանափակումների ենթարկվել որը նրանց դուր չի գալիս ։ Իմ պրակտիկայի ընդացքում նկատել եմ որ կամակոր երեխաների մեծ մասը նաև լինում է նյարթայն, երբ նրանց ինչ-որ բան ես արգելում նրանք սկսում են բղավել, հարվածել, ամեն բան այլ կողմ են սկսում նետել։ Իմ կարծիքով այսպիսի խնդրի լուծումը պետք է լինի ծնողի և մանկավարժի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Լինում են դեպքեր, երբ ծնողը չի համագործակցում մանկավարժի հետ բացականչելով՝ իմ երեխան տանը խելոք է պահում իրան։ Այս պարագայում մանկավարժը չի կարողանում լիարժեք լուծում տալ խնդրին ,սակայն ամեն կերպ փորձում է իր ուժերի չափով լուծում գտնել։ Այս պարագայում մանկավարժը սկսում է հետաքրքրություն առաջացնել, երեխայի մոտ որ նա էլ գա իր կամքով և մասնակցի նախագծին։ Համամիտ եմ այն մտքի հետ, որ ամեն վկայական ունեցող չէ որ կարող է դառնալ լավ մանկավարժ։

20.12.2021

1․Քննարկի՛ր Բորիս Բին-Բադի ,,Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում դպրոցում,, հոդվածը։

2․ Քննարկիր Չարլզ Բուկովսկու հետևյալ մտքերը․

ա. Քչով մի՛ բավարարվիր:

«Ես ուզում էի նվաճել ողջ աշխարհը կամ ոչինչ»:

Կանգ մի՛ առ մինչև չհասնես այն ամենին, ինչ երազում ես կամ ինչին արժանի ես: Ձգտի՛ր լավագույնին և պայքարի՛ր այնքան ժամանակ, մինչև կնվաճես այն ամենը, ինչը քեզ լիակատար երջանկություն կպարգևի: Իմաստ չունի հրաժարվել քո նպատակներից և բավարարվել երազանքների մասնակի իրագործմամբ: Այդ դեպքում դու կզղջաս, որ ժամանակին ավելի համառորեն չես պայքարել:

Նպատակի մասին պետք չե երազել, նպատակին պետք է հասնել քայլառքայլ։

բ. Սիրի՛ր ինքդ քեզ:

«Ես երբևէ չեմ ցանկացել այլ մարդ լինել: Ես պարզապես չեմ հանդիպել այնպիսի մարդու, ով ինձ մոտ նման ցանկություն կառաջացներ»:

Անշուշտ, ոչ ոք կատարյալ չէ, սակայն իմաստ չունի դրանից ողբերգություն սարքել: Դադարի՛ր ամեն մի աննշան սխալի համար քննադատել ինքդ քեզ: Փորձիր սիրել քեզ: Սա չի նշանակում, որ պետք է խաչ քաշել ինքնակատարելագործման վրա, սակայն ժամանակ առ ժամանակ պետք է դառնալ ինքդ քո ամենամեծ երկրպագուն:

Ամեն մեկս կարող ենք ամեն բան անելպարզապես հարկավոր է ցանկություն։

գ. Քաղի՛ր կյանքից առավելագույնը:

«Ոչ թե մահն է վտանգավոր, այլ այն կյանքը, որ մարդիկ ապրում են կամ չեն ապրում մահից առաջ»:
Որոշ մարդիկ երբեք խենթություններ չեն անում: Նրանք հավանաբար շատ սարսափելի կյանքով են ապրում»:

Ցանկանո՞ւմ ես պարաշյուտիզմով զբաղվել, սակայն երբևէ չե՞ս փորձել: Ուրեմն ժամանակն է փորձելու: Հասկացի՛ր, որ քեզ միայն մի կյանք է տրված, և ապրիր լիակատար կյանքով: Հենց հիմա ձեռնամուխ եղիր երազանքներիդ իրականացմանը: Պետք չէ այնքան հետաձգել դա, մինչև արդեն ուշ կլինի:
Տարիքի հետ ամեն— ամեն բան չես կարող հասցնել արա այն ինչ կարող ես այդ տարիքիդանել և մի բաց թողեք հնարավորություները։

դ. Մի՛ վախեցիր ցավից: Առանց դրա դու չես կարող երջանկություն ապրել:

«Ստիպված ես մի քանի անգամ մեռնել, մինչև որ կկարողանաս լիարժեք կյանքով ապրել»:
Ցավ, տխրություն, զայրույթ… Նմանատիպ բացասական զգացողությունները կարող են սարսափելի տառապանք պատճառել: Այնուամենայնիվ, անհնար է լիարժեքորեն գնահատել դրական էմոցիաները, մինչև որ չանցնես տառապանքի միջով: Այսպիսով, երբ հասնում ես ժայռի ամենաստորին կետին, հիշի՛ր, որ դրանից հետո քեզ բարձունքներ են սպասում: Այն ցավը, որն ապրում ես հիմա, միայն ավելի կքաղցրացնի այն երջանկությունը, որը քեզ սպասվում է ապագայում:

Կյանքում հանդիպում են դժվարություներ և պետք է դրանք հաղթահարել ինչքանել ընկնես հիշիր նպատակդ և առաջ շարժվիր։

ե. Դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես:

«Առավոտյան անկողնուց վեր կենալիս երբեմն մտածումես. «Ես չեմ կարողանա հաղթահարել ստեղծվածխոչընդոտը», սակայն հետագայում ծիծաղում ես՝ հիշելովայն բոլոր դեպքերը, երբ այդ կերպ ես մտածել»:

Կյանքը լի է փորձություններով ու դժվարություններով: Դու գիտես այդ մասին: Դու հավանաբար ինքդ էլ բազմիցս անցել ես դրանց միջով: Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդկանց հաջողվում է հաղթահարել այդ դժվարությունները: Գուցե դու էլ նրանցից մե՞կն ես, իսկ եթե ոչ, դեռ ուշ չէ համալրել նրանց շարքերը: Միշտ հիշի՛ր, որ դու ավելի ուժեղ ես, քան կարծում ես: Այդ դեպքում անգամ ամենածանր փորձություններն ավելի հեշտ կթվան:

Չեմ կարող չկա, հարկավոր է ձգտել։

զ. Մի՛ վախեցիր մահից:
«Ես պահում եմ մահվանը իմ ձախ գրպանում: Երբեմն եսհանում եմ այն գրպանիցս և զրուցում նրա հետ. «Բարև,ի՞նչ կա-չկա: Ե՞րբ ես գալու հետևիցս: Ես դրան պատրաստկլինեմ»:
Մահն անխուսափելի է, ուստի ինչո՞ւ պետք է կյանքդ անցկացնես դրա մասին մտահոգվելով: Մահից վախենալու փոխարեն վայելի՛ր այն կյանքը, որը տրված է քեզ: Այդ պարագայում դու շատ ավելի երջանիկ կլինես:

Լրացուցիչ կրթություն

Ընտրեք ,,Դպիր,, մանկավարժական ամսագրից որևէ հոդված, ձեր նախասիրությամբ, և վերլուծեք յան։

Աիդապետրոսյանական օրեր

  • Հարցազրույց. պատմում են Աիդա Պետրոսյանի մասին:
  • Կարդում և տեսագրում ենք հատվածներ Աիդա Պետորոսյանի հոդվածներից:

  • 3. Կարդում և ձայնագրում ենք Աիդա Պետրոսյան-ի թարգմանությամբ հրապարակված Մարիա Մոնթեսորիի «Մանկան տունը» աշխատությունից հատվածներ:

Ինքնուրույնություն

Մարդը չի կարող ազատ լինել,եթե ինքուրույն չէ:Այդ պատճառով երեխայի անհատական ազատության առաջին դռևորթւմները պետք է ուղղվեն նրան:Փոքր երեխաները կրծքից կտրվելուն պես սկսում են ինքնուրույնություն պահանջել:Երեք տարեկանում արդեն երեխան պետք է բավականին ինքնուրույնություն և ազատություն դրևորելու հնարավորություն ունենա:Նրանց պետք է սովորեցնենք առանց կողմնակի օգնության քայլել,վազել,աստիճաններով բարձրանալ ու իջնել,լողանալ և ճշգրիտ ձևակերպել ցանկությունները:Երեխաների մեջ իրենց անհատական նպատակներին և ցանկություններին հասնելու կարողություն պիտի զարգացնենք:Այս բոլորը անկախության ոգով դաստիարակության փուլերն են:Երեխայի առաջ մեր պարտքը բոլոր այն դեպքերում այն է,որ նրանց օգնենք տիրապետելու այն գործողություններին,որոնց բնությունն է պահանջում իրենցից:Մանկուց ուժեղ մարդկանց պիտի դաստիարակենք.իսկ ուժեղ մարդ համարում ենք ինքնուրույն և ազատ մարդկանց:

Ազատության կենսաբանական հասկացությունը մանկավարժության մեջ

Դաստիարակը պետք է համակված լինի կյանքի նկատմամբ խորը ակնածանքի զգացումով . մարդասիրաբար դաստիարակելով երեխային, պարտավոր է հարգել նրա մեջ այդ կյանքի զարգացումը:Մանկական կյանքը վերացական գաղափար չէ, այն առաձին երեխաների կյանքն է:Դաստիարակություն ասելով պետք է նկատի ունենալ երեխայի մեջ կյանքի նոր դրսևորմանը,այսպես կոչված,ակտիվ աջակցում:Երեխան մարմին է,որն աճում է,և հոգի,որ զարգանում է: Կենսաբանական տեսակետից երեխայի կյանքի առաջին տարիներին դաստիարակության մեջ ազատությունը պետք է նրա անձի զարգացման առավել նպաստող պայմանների թելադրանք համարել:          

Պարգևատրման և պատժի վերացում

Եթե վերը դասված սկզբունքներով ենք ղեկավարվելու,ապա այդ սկզբուների բնական հետևությունը պարգևատրումների և պատիժների վերացումը կլինի:Ինչ վերաբերում է պատիժներին,ապա հաճախ ենք հանդիպել,երեխաների,որոնք անհանգստացրել են ուրիշներին՝ոչ մի ուշադրություն չդարձնելով մեր խրատներին:  Բոլորի շրջապատում էլ կան երեխաներ, որոնք անհանգստություն են պատճառում եւ չեն լսում ոչ մի խրատ: Նման երեխաներին պետք է բժշկական հետազոտման ենթարկել, առանձանցնելով եւ տեղավորելով նրան հարմար բազկաթոռին, որպեսզի տեսնի ընկերներին աշխատելիս, տալով նրա սիրելի խաղն ու խաղալիքները: Այդ մեկուսացումը համարյա միշտ հանգստացնող ազդեցություն է ունենում. նա այդ տեղից կարողանում է տեսնել ընկերներին, հետեւել, թե նրանք ինչպես են իրենց գործը անում, եւ դա իրական դաս էր, շատ ազդեցիկ քան ուսուցչուհու ցանկացած խոսք:Այս եղանոկով լինում է կարգի բերել անսանձ երեխայի:

Տարեկան հաշվետվություն- մասնագիտական խոսքի զարգացում

Սեպտեմբեր-Հոկտեմբեր հաշվետվություն (խոսքի զարգացում)

Առաջադրանք՝ Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա։ 12․10․2021

Կատարած առաջադրանք՝Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա։ 12․10․2021- Վերլուծություն

Անլուրջ մանկավարժություն։ Յանուշ Կորչակ

Առաջադրանք՝ Մանկավարժական ինվարիանտներ։ Սելեստեն Ֆրենե

Կատարած առաջադրանք՝Մանկավարժական ինվարիանտներ։ Սելեստեն Ֆրենե տնային առաջադրանք

Փոքրիկին զբաղեցնելու 30 հնարներ ըստ Մոնթեսորի մեթոդների 

Աշխատանքի կազմակերպման հմտություն: Աիդա Պետրոսյան

Առաջադրանք՝ Ապրել Երեխաների հետ: Ջոն Հոլթ 

Կատարած առաջադրանք՝ Ապրել երեխաների հետ։ Ջոն Հոլթ

Առաջադրանք՝ Ազատ մարդ: Ս. Սալովեյչիկ

Կատարած առաջադրանք՝ Ազատ մարդ: Ս. Սոլովեյչիկ (վերլուծություն)

Առաջադրանք՝ Յանուշ Կորչակ: «Չկան երեխաներ, կան մարդիկ» հավելյալ տեղեկություն առաջադրանքի ներքևում։

Կատարած առաջադրանքը՝ Յանուշ Կորչակ: «Չկան երեխաներ, կան մարդիկ» 10պատվիրաները

Առաջադրանք՝03.09.2021
Կատարած առաջադրանք՝ Մարիա Մոնթեսորիի պատվիրանները

Խոսքի զարգացում- հաշվետվություն— Նոյեմբեր ամսվա

Առաջադրանք ՝

01․11․2021

Կատարածս աշխատանքը-

Միխայիլ Պոստնիկով «Ապագայի թեքումով դպրոց»

Առաջադրանք՝

08․11․2021թվական հանձնարարությունը

Կատարած աշխատանքը — ԹԵՐԵԶԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ։ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Մի ճամպրուկ փող։ Առաջադրանք ։ Վանո Սիրադեղյան։ Վանո Սիրադեղյան Շատ չհամարվի

Ներառյալ- Սիրելու տարիք։ Վանո Սիրադեղյան

Առաջադրանք՝

15․11․2021

Կատարած առաջադրանքը-

15.11.2021

Առաջադրանք ՝

Գուրգեն Խանջյան

Կատարածս առաջադրանքը- Գուրգեն Խանջյան

Համբերություն քեզ մարդ ջանՄութ պատուհան-վերլուծություն

Առաջադրանքը՝

Երկու սիլուետ։ Գրիգ

Կատարածս առաջադրանքը,ներառյալ լրացուցիչ աշխատանքը- Երկու սիլուետ։ Գրիգ

Առաջադրանքը՝

Օշոյի առակները։

Կատարածս առաջադրանքը- Օշոյի առակները։

Առաջադրանքը՝

Գրիգ: Պատմվածքներ

Կատարածս առաջադրանքը- 1-Պուճուր մարդը- Վերլուծություն 2-Հիսուսի կատուն Գրիգ- վերլուծություն 3- Ամպերի մասին

Ներառյալ կատարած առաջադրանք

Ծուղրուղու Սանամեր

Զանազան հարցեր բզեզիկներին

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Գործնական աշխատանք՝

Զրույց ամանորի մասին երեխաների հետ։

Նախագիծ Գուշակիր— Տեսանյութը իր վերուծությամբ՝ Գուշակիր

Քոլեջիկների հեքիաթները

Արտասանում ենք բանաստեղծություններ քոլեջիկների հետ

Առաջադրանքը՝

Աիդապետրոսյանական օրեր

Կատարածս առաջադրանքը՝

Աիդապետրոսյանական օրեր 10․12․2021

Առաջադրանքը՝

Աիդապետրոսյանական օրեր

Կատարածս առաջադրանքը՝

Աիդապետրոսյանական օրեր 13.12.2021

Առաջադրանքը՝

20․12․2021թվականի առաջադրանք

Կատարածս առաջադրանքը՝

20.12.2021

Աիդապետրոսյանական օրեր 13.12.2021

  1. Կարդացեք Աիդա Պետրոսյանի «Սա մեծ խաղի մի մասն է» հոդվածը:

  1. Դուրս գրեք այն հատվածները, որոնք ձեր կարծիքով կարևոր են:

Իրականում մենք հո գիտենք, թե ինչ հարուստ ու բազմազան է աշխարհը, ինչքան բան կա այս աշխարհում, որ կորցրել ենք կամ մի կողմ դրել, ու չենք թողնում՝ մոտիկ գա: Չեն կարող մանկական խաղերն այդքան սահանափակ ու խղճուկ լինել, որքան էլ դրանք զարգացնող անվանենք: Խաղը երեխայի, նաև մեծերի, կյանքի ընթացքն է, նայած թե տվյալ պահին ինչ ես խաղում և ինչի անունն ենք խաղ դրել:

Պարըխաղըասմունքըերգն ու մարզանքը պետք է դիտել որպես երգ երաժշտության դասավանդման համազոր և հավասար միավորներԱրթուր Շահնազարյան

«Եղանակները պետք է կազմվեն առոգանության օրենքներին խիստ հնազանդելովԱյնպեսոր երեխան ճանաչի եղանակի հիմնաձայնըշեշտըվերջակետը»: Կոմիտաս

Այսինքն` երեխան չպիտի զգա, թե ինչպես հանկարծ արտասանությունը վերածվեց երգի: Տեսեք նախակրթարանի կոմիտասյան ծրագրի մի հատվածը: Շնորհակալություն Արթուր Շահնազարյանին:

  1. Դիտեք տեսանյութերը:
  1. Գրեք ձեր կարծիքը յուրաքանչյուր տեսանյութի մասին:

Ինձ դուր եկավ այս տեսանյութը, իր բնույթով տարբերվող էր քանզի նաև նկատեցի որ երեխաները ակտիվորեն մասնակցում էին ։

Գուշակիր

Վերլուծութուն՝

4-5 տարեկաների խմբում իրականացրել եմ մի հետաքրքրիր նախագիծ, որը կապվում էր կենդանիների, մարդկանց, եղանակների հետ։ Պետք է ցույց տանք կենդանու ձևերը իսկ մնացաշը գուշակեն։ Շատ հետաքրքիր անցավ, երեխաները ակտիվորեն մասնակցեցին։ Նաև եղան երեխաներ որոնք կենդանիներին չճանաչեցին և չկարողացան ձևերը անել, սակայն մենք փոխեցինք կենդանու անունը։

Նախագիծ Գուշակիր

Անվանում՝ Գուշակիր կենդանուն, մարդուն, եղանակը։

Ժամանակ՝ 06.12.2021թվական մինչև 08.12.2021

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դասվար՝ Նարինե Մակարյան
Դասվարի օգնական՝ Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Զարգացնել երեխաների մոտ երևակայական միտքը։ Կենդանիների, բնության , մարդկանց մասին պատկերացումները:

Խնդիրներ՝ 

  1. Երևակայություն :

2. Խոսքի զարցագում:

Ընթացքը՝ 

Երեխաները նստում են հարթակին, որից հետո հրավիրում ենք մեկ երեխա։ Նրա ականջին ասելով օրինակ՝ կապիկ նա պետք է կապիկի ձևեր անի։ Կա մի կարևոր պայման ձայնը չհանել տվյալ կենդանու, երեխաները պետք է փորձեն գուշակել։

Ակնկալվող արդյունք՝ Երեխաները ակտիվորեն կմասնակցեն, նաև կզարգանա երեխաների խոսքը, պատկերացէոմը և ավելի շատ կենդանիների տեսակներ կսովորեն։

Նախապատրաստած նյութ՝

Արդյունք՝

Գուշակիր