Սովորողը սովորեցնում է նախագիծ

Այսօր արևելյան դպրոցում , առաջի դասարանի երեխաների հետ միասին պատրաստեցինք մածուն:

Սկզբում երեխաներին բաժանեցինք փոքրիկ գդալներ և կաթով լի ամաններ , այնուհետև փոքրիկ բաժակներով մածուն: Մածունը սկսեցինք լավ հարել մինչև կետեր չլինեն, հետո ավելացրեցինք ոչ այնքան տաք կաթի մեջ: Մի քանի րոպե հարելուց հետո փակեցինք ամանները և դրեցինք պահարանի վրա ,ծածկելով մածունը , թողեցինք որ սառչի։

Գունեղ ապրիլ

Կրթահամալիրում ապրիլ ամիսը կոչվում է «կանաչ»։ Բոլոր ուսանողները զբաղվում են հողագործությամբ, ծաղիկներ և բույսեր են տնկում։

Այսօր գնացել էինք սարալանջ ընկեր Հասմիկի հետ։ Մինչ այնտեղ մենք այցելեցինք Տիկին Շողիկին լավանդա ծաղիկը իրենից վերձնելու։ Բահերով ծաղիկի համար փորեցինք հողը որ կարողանանք տնկել ծաղիկը։ Լավանդաներից հետո ընկեր Շողիկից վերցրեցինք մեկ այլ բույս։ Ապա գնացինք Միջին դպրոց։ Մենք նաև իրականացնում ենք «Սովորողը սովորեցնում է» նախագիծը։Միջին դպրոցի երեխաներին սովորեցրինք, թե ինչպես կարելի է տնկել բույսերը։ Ապա մաքրեցինք մոլախոտերը բույսերի կողքից։

Արտադրական աշխատանք (մածուն)

Նախապատրաստական աշխատանքներ

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

Արևելյան դպրոցի առաջին դասարանցիներին այս անգամ սովորեցնելու ենք ինչպես պատրաստել մածուն։ Այս նպատակով այսօր գնեցինք մեկ անգամյա օգտագործվող ամաններ և գդալներ։

Սրտամկանի ինֆարկտն

Սրտամկանի ինֆարկտն Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

Նրանց սահմանվում է հատուկ օրվա ռեժիմ ։Օրվա ռեժիմը պետք է լինի խիստ չափավորված, ամեն օր վեր կենալ ու քնել նույն ժամերին։ Քնել 7 ժամից ոչ պակաս։ Շտապողականությունն ու արագ քայլքը սառը օդում կարող են նոպայի պատճառ դառնալ։ Արգելվում են ֆիզիկական և նյարդային լարումով աշխատանքները ։ Հանգստյան օրերն ու արձակուրդն անցկացնել մաքուր օդում, օգտակար են զբոսանքը, թեթև ֆիզիկական բեռնվածությունը, որոնք մարզում են սիրտանոթային համակարգը, բարելավում սրտամկանի կծկողականությունը և արյունամատակարարումը։ Սնուցումը պետք է լինի չորսանգամյա, բազմատեսակ, վիտամիններով հարուստ և սահմանափակ կալորիականությամբ (օրական 2500 կկալ-ից ոչ ավելի)։ Ճիշտ սնուցման դեպքում հիվանդի քաշը չպետք է ավելանա։

Սրտամկանի ինֆարկտի կանխարգելման անհրաժեշտ պայմաններից են չծխելը, ալկոհոլը չչարաշահելը։ Քանի որ նյարդային խանգարումները նոպայի առաջացման անմիջական պատճառ են, ուստի շատ կարևոր է ընտանիքում և աշխատավայրում բնականոն փոխհարաբերությունների պահպանումը։ Առողջարարական բուժման բնույթն անպայման պետք է համաձայնեցնել բժշկի հետ:

Բնագիտության ֆլեշմոբ 2021

3 մակարդակ (մարտ)

Էլ․ հասցե *

angelinakhazaryan@mskh.am

Անուն, ազգանուն

Անգելինա Ղազարյան

Դպրոց

Քոլեջ 2-1

Դասարան

2կուրս

Ուսումնական, հետազոտական աշխատանք՝ խմորասնկերի դերը հացի արտադրության մեջ:

1. Ինչո՞ւ են հացի արտադրության մեջ օգտագործում խմորասունկ:

Հացը դարձնում է փափուկ, ավելի համեղ։

2. Խմորիչով պատրաստված հացն է օգտակա՞ր, թե առանց խմորիչի: Բացատրի՛ր տարբերությունը։

Առանց խմորիչի օգտակար է, ավելի լավ է մարսվում։ Իսկ խմորիչով փոքր-ինչ ծանր է և դժվար է մարսվում։

3. Ի՞նչ է թթխմորը և ինչո՞վ է տարբերվում սովորական խմորից։

Նույն խմորն է ուղակի դրոժը քիչ է օգտագործվում։

4. Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում, երբ հաց թխելուց օգտագործում ենք խմորասունկ (խմորիչ), ինչո՞վ են սնվում նրանք։

Խմորասունկը սկսում է շաքարով սնվել և անջատում է ածխաթթու գազ դրա պատճառով հացը լինում է ծակոտիներով և թեթև։

5. Թխի՛ր հաց և բացատրի՛ր ողջ գործընթացը։ Պատասխանը կարող եք ուղարկել՝ տեղադրելով տեսանյութի հղումը։

….

Առաջադրանքը կազմեց Հասմիկ Ուզունյանը:

Առաջարկություններ

Չկան։

Արտաթորության համակարգ, երիկամներ

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։ Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերը, մաշկը, քրտնագեղձերը, աղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը:  Երիկամներում միզագոյացման շնորհիվ  ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։ Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։ Երիկամն ունի լոբու ձև: Երիկամի նյութն արտաքինից հարթ է և մուգ կարմիր գույնի:Երիկամները  զույգ օրգաններ են որովայնի խոռոչի հետին պատի որովայնամզի տակ: Երիկամները տեղավորված են ողնաշարի աջ ու ձախ կողմերում, կրծքային վերջին և գոտկային վերին երկու ողների մակարդակի վրա: Աջ երիկամը միջին հաշվով 1-1.5 սմ ավելի ցած է, քան ձախը (լյարդի աջ բլթի ճնշումից կախված): Երիկամների վերին ծայրերը հասնում են XI կողի մակարդակին, նրանց ստորին ծայրերը գտնվում են զստոսկրի կատարից 3-5 սմ բարձր: Երիկամների դիրքի նշված սահմանները ենթակա են անհատական փոփոխությունների. հաճախ վերին սահմանը հասնում է XI կրծքային ողնի վերին եզրի բարձրությանը, ստորին սահմանը կարող է իջնել 1-0.5 ող ավելի ցած:

Առողջ ապրելակերպ

Ոչ վարակիչ հիվանդություններից Հայաստանում զանգվածային տարածում ունեն և գերակա խնդիր են սրտանոթային (արյան շրջանառության) հիվանդությունները, որոնք կազմում են երկրում արձանագրված մահվան պատճառների շուրջ 48%-ը, չարորակ նորագոյացությունները՝ 19,9%-ը, շաքարային դիաբետը՝ 4,8%-ը: Նշյալ հիվանդությունները հնարավոր է կանխել:

Նշված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար մեծ դեր ունեն ընդհանուր վարքագծային գործոնները (վնասակար սովորությունները)՝ ալկոհոլի, ծխախոտի, ոչ առողջարար սննդի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը:

Վնասակար սովորությունները նպաստում են մարմնի քաշի ավելացմանը, ֆիզիկական թերակտիվության հետ մեկտեղ բերում են ճարպակալման, նպաստում են արյան զարկերակային ճնշման, արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը:

Հինմական ռիսկի գործոններն են.

Ալկոհոլը,
Ծխախոտը,
Ճարպերի օգտագործումը,
Մրգերի և բանջարեղենի օգտագործման փոքր քանակությունը,
Ավելորդ քաշը և ճարպակալումը,
Ցածր ֆիզիկական ակտիվությունը,
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը,
Բարձր զարկերակային ճնշումը,
Արյան մեջ ընդհանուր խոլեստերինի բարձր մակարդակը,
Աղի օգտագործումը,
Ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման համար կարևոր վարքագծային գործոնները բավականին տարածված են. ծխախոտի օգտագործումը կազմում է 25,6%, ալկոհոլի օգտագործումը8,2%, գիրությունը և ճարպակալումը 49%, ֆիզիկական թերակտիվությունը` 17,5% :

Ոչ վարակիչ հիվանդությունները կարելի է կանխել՝ վարելով առողջ ապրելակերպ, ինչի համար անհրաժեշտ է՝
Սննդի մեջ կալորիականությունն ապահովել հագեցած և չհագեցած ճարպաթթուների հաշվին,
Ընդունել մրգերի և բանջարեղենի 5 գումարային չափաբաժին՝ (400 գ) օրական,
Ազատվել ավելորդ քաշից, պահպանել մարմնի զանգվածի գործակիցը՝ մարմնի քաշը, կգ / հասակի քառակուսին, մ 2 ( եթե գործակիցը ≥ 25, ավելորդ քաշ է, եթե այն ≥ 30, ճարպակալում է),
Ապահովել ֆիզիկական ակտիվությունը՝ շաբաթվա ընթացքում 150 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվություն,
Պահպանել արյան մեջ շաքարի քանակությունը ≥ 7,0 մմոլ/լ,
Պահպանել արյան զարկերակային ճնշումը 140 / 90 ս.ս. (անհրաժեշտության դեպքում՝ դեղորայքի օգնությամբ),
Օգտագործել կերակրի աղի (նատրիումի քլորիդի) չափավոր քանակություն՝ օրական 5 գ,
Ապահովել արյան մեջ ընդհանուր խոլեստերինի քանակը ≥ 5,0 մմոլ / լ,
Խուսափել ծխախոտի օգտագործումից։

Լսողական հիվանդություններ, խլություն

Խլությունը, լսողության լրիվ բացակայություն կամ այն աստիճանի թուլություն է, որի դեպքում խոսքի ընտրողական ընկալումը դառնում է անհնար։ Լրիվ խլությունը լինում է հազվադեպ։ Խուլերի մեծամասնության մոտ պահպանվում են լսողության հետքերը, որի շնորհիվ կարողանում են լսել շատ բարձր ձայներ, իսկ երբեմն որոշ ծանոթ բառեր։ Հիմնական պատճառները ներքին ականջի և լսողական նյարդի ախտաբանական պրոցեսներն են, որոնք հետևանք են վարակիչ մի շարք։ Որոշ դեպքերում խլությունը կարող է հանգեցնել լսողության զարգացող անկման դեպքում։ Երբեմն առաջանում է ուժեղ աղմուկի և ցնցումների երկարատև ազդեցությունից, որոշ նյութերով (մկնդեղ, սնդիկ, կապար) թունավորվելիս։ Խլությունը կարող է լինել նաև բնածին, որն առաջանում է ժառանգական գործոնների կամ զարգացող պտղի վրա վարակի ազդեցությունից և մոր օրգանիզմի թունավորումից։ Բնածին և վաղ մանկական տարիքում ձեռք բերած խլությունը երեխային զրկում է խոսքին ինքնուրույն տիրապետելու հնարավորությունից (խուլհամրություն)։ Ավելի ուշ տարիքում առաջացած խլության դեպքում փոխվում են ձայնի ելևէջները (մոդուլացիա), առաջանում են արտասանության արատներ, սակայն ամբողջական խոսքը չի տուժում։ Շրջապատի մարդկանց հետ խոսքային հաղորդակցությունը որոշ չափով թեթևանում է խոսքի տեսողական ընկալման հմտության տիրապետման (շրթունքների շարժումները, կարդալը), իսկ լսողության հետքերի առկայության դեպքում՝ ձայնաուժեղացուցիչ հատուկ սարքերի օգտագործման շնորհիվ։ Բուժումը քիչ արդյունավետ է։ Բորբոքային պրոցեսների և օտոսկլեռոզի դեպքում լսողության լավացումը երբեմն հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ։ Կանխարգելում՝ լսողության կայուն խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժում։