Ընկուզախաղ

Աշխատանքի նպատակը ~ Երեխաներին ծանոթացնել ազգային խաղերի հետ,սեր արթնացնել դեպի ազգային մշակույթ։
Խնդիր ~ Երեխաներին մասնակից դարձնել խմբակային խաղերին։
Քայլեր ~ 1.Երեխաների հետ զրուցել ազգային խաղերի թեմայով
2.Երեխաները նստում են սեղանի շուրջ (կարող են բաժանվել 2 կամ ավելի խմբերի)
3.Ընկույզներ ենք բաժանում երեխաներին։
4.Բարձրաձայնելով մեկը մյուսի անունը անկանոն գլորում են միմյանց։
Արդյունքը ~ Երեխաները ակտիվ մասնակցեցին խաղին ։ Ծանոթացան ընկուզախաղերից մեկի հետ։
Մասնակիցներ ՝ Մխիթար սեբաստացի կրթահամալիր քոլեջի նախադպրոցական խմբի 2/1 կուրսի ուսանողներ։

Ամանորի ավանդական հայկական խոհանոց․․․

Ամանորի սեղանի պարտադիր ուտեստն էր «Պասուց տոլման», որի բաղադրատոմսը մինչև մեր օրերը պահպանվել է դեռևս հեթանոսական ժամանակներից։

Այն պատրաստել ու պատրաստում են լոբով, ոսպով ու սիսեռով։ Այն ժամանակ հայերը հավատում էին, որ աստվածներին  ձավարեղեն ու լոբազգիներ զոհաբերելով` իրենք կստանան աստվածների օրհնությունը, իսկ մյուս տարվա բերքն անպայման առատ ու որակյալ կլինի։

Անկախ նրանից, որ այսօրվա հայկական խնջույքները հայտնի են մսից պատրաստված կերակուրներով, այնուամենայնիվ հնում հայկական խոհանոցում միսն օգտագործում էին քիչ քանակությամբ։ Մսից ուտեստ պատրաստում էին միայն հատուկ տոներին և այն դեպքում, երբ աստվածներին կենդանի էին զոհաբերում։ Չ՞է որ նախկինում կենդանիներն ամբողջ ընտանիքի գոյությունը պահպանելու միջոցն էին։

Նաև ՏաՐեՀաՑը

Նոր տարվա սեղանին պարտադիր էր նաև անակնկալ պարունակող քաղցր հացը` Տարեհացը,  որի մեջ մետաղադրամ էին դնում։ Ըստ ավանդույթի` մետաղադրամը երջանկություն է պարգևում նրան, ում բաժին է հասնում։ Այդ հացից բաժին էին հանում նաև ընտանի կենդանիներին։

Սեբաստացու Օրեր

Մասնակցում եմ տարբեր նախագծերի ու աշխատանքների, որոնք ներառվում են <<Սեբաստացու Օրեր>> նախագծի մեջ։Այս տոնը մենք նշում ենք ամեն տարի կրթահամալիրով , կատարում ենք նախագծեր և տարբեր աշխատանքներ։

Մասնակցել եմ Թամար Ղահրամանյանի՝ <<ԵՐԵՒԱՆԸ ՍԵԲԱՍՏԱՑԻՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ>> նախագծին։ Մասնակցել եմ Էլյա Սահակյանի՝<< Ո՞վ ենք մենք՝ որտեղի՞ց ենք գալիս>> նախագծը։ 

Ահա և իմ կատարած աշխատանքի հղումը՝ << Ո՞վ ենք մենք՝ որտեղի՞ց ենք գալիս>>։ Այս նախագիծը կատարելով, ես հայտնաբերեցի իմ պատմության մի փոքր մասը ։

Նաև մասնակցել՝ եմ արատեսի նախագծին, որտեղ կամպոտ ենք փակել և չիր պատրաստել ։

Համընդհանուր հարցում՝ «հանրաքվե»

Հանրաքվե

Մասնակցել են՝

Անգելինա Ղազարյան(քոլեջի ուսանողուհի)

Էլմիրա Վարդանյան(հարևանուհիս)

Գայանե Բարսեղյան( մայրս)

Լուդմիրա Դավթյան(տատիկս)

Արատես

Առավոտյան մեր ճանապարհորդությունը սկսվեց Տիար Բլեյանի հետ, որից հետո շարունակեցինք ճանապարհը ։ Ճանապարհը երկար էր ՝ բայց ոչ ձանձրանալի, քանի որ մեզ հետ էին մեր սիրելի ուսուցիչները և ամենալավ ուսանողնորը որոնց հետ ժամանակը շատ շուտ անցավ ։

5-6ժամ հետո արդեն Վայոց ձորում էինք և այցելեցինք <<<Օրբելյանների իջևանատուն>> շատ սիրուն էր ։ Երբ արդեն Արատեսում էինք տեղավորվեցինք և սկսեցինք ծառի տակի խնձորները հավաքել, որից հետո տեսակավորեցինք վատ վիճակում գտնվողները դատարկեցինք տակառի մեջ օղի պատրաստելու համար, իսկ մնացածը պահեցինք չիր պատրաստելու համար։

Երեկոյան վառեցինք մեր խարույկը, երգեցինք, խաղացինք խաղեր և ավելի լավ սկսեցինք ճանաչել իրար։

Երկրորդ օրը սկսվեց թեյով և հիանալի տեսարանով , որը երբեք չեմ մոռանա։ Քիչ անց սկսեցինք պատրաստվել կոմպոտներ պատրաստելու ընթացքին , հավաքեցինք բոլոր մրգերը , որից հետո ես և Արթուրը սկսեցինք փակել այն։ Զարմանալի է, բայց մեզ մոտ շատ լավ ստացվեց😊։

Փակելուց հետո հանգստացանք և սկսեցինք գիրք կարդալ։Երբ արդեն գիշեր էր` բարձրացանք վերև խաղեր խաղալու ,այդպիսով վերջացավ մեր երկրորդ օրը։ Երրորդ օրը արդեն վերադառնալու օրն էր թեև ես կցանկանայի մնալ այնտեղ ևս մի քանի օր, առթնանալու պես դասավորեցինք մեր ննջասենյակը և իջանք ներքև ։ Տարոն ապերի հետ մի-քիչ փորագրեցինք որից հետո վերադարձանք տուն․․․

ուղերձ-նամակ

Ողջույն հարգելի պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան,
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան

Մեր ուղերձ-նամակն այն մասին է, որ սույն թվականի հունիսի 10 ից ձեզ դիմած մեր բոլոր դիմում-նամակները մերժվել են ԿԳՄՍ նախարարության կողմից, և մեզ չեն ներկայացվել մեր դիմումների մերժման բավարար պատճառներ:
Մենք՝ Սեբաստացիներս, պահանջում ենք օրենքով սահմանված կարգով մեզ ներկայացնել այն բոլոր խոչընդոտները, որոնք արգելում են կրթահամալիրին ՊՈԱԿ-ից դառնալ հիմնադրամ:
Մենք՝ Սեբաստացիներս, մտավախություն ունենք, որ 31 տարիների ընթացքում մշակված և ամեն օր կատարելագործվող հեղինակային, օրինակելի կրթական ծրագիրը կարող է փոփոխությունների ենթարկվել: Եկեք, տեսեք մեր Կրթահամալիրի կրթական ու ֆիզիկական միջավայրը, մթնոլորտը, մարդկային հարաբերությունները նույնպես տարբերվում են մյուս դպրոցներից, մեզ դուր է գալիս Սեբաստացիական կրթական ծրագիրը, կարգ-օրենքները, ուսուցիչ- աշակերտ հարաբերությունները (և այլն) և դեմ ենք դրանց փոփոխմանը:
Բացի դրանից, կրթահամալիրի ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալը մեր մանկավարժությունը, մեր տարիների փորձը, մեր ձեռքբերումներն ավելի հասանելի կդարձնի մեր գործընկերներին նաև մայրաքաղաքից դուրս:
Դե եթե խոսքը «նպատակահարմար» համարելով է, մենք՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ողջ անձնակազմը նպատակահարմար է գտնում, որ կրթահամալիրը ՊՈԱԿ-ից դառնա հիմնադրամ: Մեր ցանկության մեջ ոչ մի անօրինական բան չկա, դա մեր իրավունքն է և մենք հետևողական ենք լինելու մեր պահանջում։

Լիլիա Ղուլյան
Ջուլյա Բաղդասարյան
Անգելինա Ղազարյան
Նունե Գրիգորյան
Մոնա Իսահակյան