Գործակալական պայմանագիր

Գործակալական պայմանագրի նմուշ
1.1 Եթե Պայմանագրի տեքստից ուղիղ կերպով այլ բան չի բխում, ապա սույն Պայմանագրում հետևյալ հասկացությունները և սահմանումներն ունեն ստորև նշված նշանակությունը.Միջոցառում՝ Պրինցիպալի կողմից կազմակերպվող իրադարձություն (կոնֆերանս, թրեյնինգ, ուսումնական և այլն) Գնորդների անորոշ շրջանակի համար:Բաժանորդագրոթյուն՝ Ծառայություններ, որոնց բովանդակությունը, ծավալը և մատուցման այլ պայմանները նշվում են Կայքի համապատասխան մասում (և/կամ Անձնական գրասենյակում):Միջոցառման առաջխաղացում՝ Կայքի համապատասխան էջում/մասում Պրինցիպալի և/կամ Միջոցառման մասին տեղեկատվության (լոգո, ապրանքային նշան և այլն) գովազդի տեղադրում։Պատվիրատու՝ Համաձայնագրով կոնկրետ ՊատվիրատուԳնորդ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իրականացնում է Գործարքներ:Գործարք՝ Գնորդի և Պրինցիպալի գործողությունները, որոնք ուղղված են Տոմս(եր)ի ձեռք բերմանը Կայքում, որոնք սահմանում են Պրինցիպալի պարտավորությունը իրականացնել Միջոցառում և Գնորդի և/կամ երրորդ անձանց իրավունքը Տոմսում նշված ամսաթվին, ժամին և վայրում մասնակցել նշված Միջոցառմանը:Օգտագործողի համաձայնագիր՝ Օգտագործողի պայմանագիր, որի պայմանները տեղադրված են համացանցում https://www.skill.am/site/terms/user-agreement հասցեում:Պրինցիպալ՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը գրանցվել է համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության և կնքել է Գործակալի հետ Պայմանագիր:Համաձայնագիր՝ ծառայությունների մատուցման պայմանագիր, որը կնքվել է Պրինցիպալի և Գործակալի միջև, որի պայմանները տեղադրված են համացանցում https://www.skill.am/site/terms/service-agreement հասցեում:Փոխանցում՝ Գործակալի կողմից Պրինցիպալի բանկային հաշվին Տոմսերի վաճառքից ստացված գումարների փոխանցում:Տոմս՝ գրառում Կայքի գրանցման համակարգում, որն օգտագործվում է որպես Գործարքի կնքման և Միջոցառմանը մասնակցելու Գնորդի իրավունքի հաստատում: Տոմսերի վաճառքը (իրացումը) նշանակում է Գործարքների կնքում: Ընդ որում Գնորդը մեկ Գործարքի շրջանակներում կարող է ձեռք բերել մեկից ավել Տոմսեր: Տոմսի իրացման դեպքում այն Գնորդին տրամադրվում է էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որը պարունակում է Գործարքի էական պայմանները, բացառությամբ գնի, որը կարող է չհամընկնել Գործարքի գնի հետ:1.2 Մնացած տերմինները և հասկացությունները, որոնք առկա են Պայմանագրում մեկնաբանվում են Կողմերի կողմից Պայմանագրի, Համաձայնագրի, Օգտագործողի համաձայնագրի և ՀՀ օրենսդրության համաձայն:1.3 Գլուխների, բաժինների, հոդվածների անվանումները նախատեսված են բացառապես տեքստից օգտվելու հարմարության համար և իրավաբանական նշանակություն չունեն:1.4. Հաշվետու ժամանակահատված՝ յուրաքանչյուր օրացուցային ամսվա առաջին օրվանից մինչև վերջին օրը ներառյալ:

Վերլուծություն քաղաքագիտությունից

Կազմեցինք հարցաշարեր՝ որոնց սկսեցին պատասխանել քոլեջի ուսանողները, ավագ դպրոցի սովորողները, անծանոթ մարդիկ և այլն։ Կազմած հարցաշարի մասնակիցներն են Անգելինա Ղազարյանս, Ֆլորա Աճեմյանը և Միլենա Հակոբյանը։ Հարցաթերթիկը 2020 թվականի Սեպտեմբերյան պատերազմի մասին արդիական թեմա։ Կազմելով ցանկանում էինք հասկանալ թե մարդկանց քանի տոկոսը ինչ կարծիք ունի այս ամենի մասին, և արդյոք ընդունում են Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած պայմանագիրը՝ ինչ կանեին իրենք այդ կարգավիճակում։ Հարցմանը մասնակցեց 116 մարդ մինչև այս պահը։

Արդյունքները այստեղ ՝

Диаграмма ответов в Формах. Вопрос: 1.Ե՞րբ սկսվեց սեպտեմբերյան պատերազմը ։. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: 2. Այս պատերազմը նմա՞ն էր նախորդ պատերազմներին։. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: 7. Արդյո՞ք մենք՝ հայերս, առավելություններ ունեցանք այս պատերազմում։. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: 11. Եթե հնարավորություն լիներ արտագաղթելու, կարտագաղթեի՞ք։. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Նշեք Ձեր սեռը:. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Նշեք Ձեր տարիքը:. Количество ответов: 115 ответов.

Диаграмма ответов в Формах. Вопрос: Նշեք Ձեր զբաղվածությունը:. Количество ответов: 115 ответов.

Մասուլի բուրգ

Մասլոուի ստորակարգության մի մեկնաբանություն, պատկերված որպես մի բուրգ՝ ավելի հիմնական պահանջմունքները ներքևում։

Մասլոուն ուսումնասիրում էր այնպիսի մարդկանց, որոնց նա անվանում էր օրինակելի, ինչպիսիք էին Ալբերտ Այնշտայնը, Ջեյն Ադամսը, Էլեոնորա Ռուզվելտը, և Ֆրեդերիկ Դուգլասը, մտովի հիվանդ կամ նյարդային մարդկանց փոխարեն, գրելով՝ «խեղանդամ, չզարգացած, տհաս, և վատառողջ օրինակների ուսումնասիրումը կարող է միայն խեղանդամ հոգեբանության և խեղանդամ փիլիսոփայության ենթարկվել։»Մասլոուն նաև ուսումնասիրեց համալսարանական ուսանողների հասարակության առողջագույն մեկ տոկոսը։ Իր գրքում՝ «Մարդկային բնույթի հեռագույն հասանելությունները»-ում, Մասլոուն գրում է. «Այս տեսակի լաբորատորիական հետազոտության սովորական նորմաներով… սա պարզորեն բոլորովին հետազոտություն չէր։ Իմ ընդհանրացումները իմ մարդկանց որոշակի տեսակի ընտրությունից աճեցին։ Տեսանելիորեն, այլ դատավորներ են հարկավոր»:

հարցաթերթիկ

1.Ե՞րբ սկսվեց սեպտեմբերյան պատերազմը ։

 *2020թ․ սեպտեմբերի 26-ին:

2020թ․ սեպտեմբերի 28-ին:

2020թ․ սեպտեմբերի 27-ին:

Другое:

2. Այս պատերազմը նմա՞ն էր նախորդ պատերազմներին։

Այո, նման էր:

Ոչ, տարբերվում էր:

Դժվարանում եմ պատասխանել:

Другое:

3. Ինչո՞վ էր տարբերվում այս պատերազմը նախորդներից։

 *Мой ответ

4. Ադրբեջանը ո՞ր տարածքները գրավեց, ո՞ր տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանին։

 *Мой ответ

5. Համաձայն ե՞ք պայմանագրի հետ որը ստորագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 *Мой ответ

6. Արդյո՞ք դուք կստորագրեիք պայմանագիրը եթե լինեիք նույն իրավիճակում։

 *Мой ответ

7. Արդյո՞ք մենք՝ հայերս, առավելություններ ունեցանք այս պատերազմում։ 

*Այո:

Ոչ:

Другое:

8. Ի՞նչ եք կարծում, կգա մի օր, երբ Հայաստանը ոտքի կկանգնի։ 

*Мой ответ

9. Ըստ Ձեզ պատմությունը կրկնվու՞մ է նորից։ 

*Мой ответ

10.Ի՞նչ է հայրենասիրությունը։

 *Мой ответ

11. Եթե հնարավորություն լիներ արտագաղթելու, կարտագաղթեի՞ք։ 

*Այո

Ոչ

Другое:

Նշեք Ձեր սեռը:

*Արական:

Իգական:

Նշեք Ձեր տարիքը: —————

Նշեք Ձեր զբաղվածությունը: *

Աշակերտ եմ:

Ուսանող եմ:

Պետական հիմնարկության աշխատող եմ:

Անհատ ձեռներեց եմ:

Տնային տնտեսուհի եմ:

Թոշակառու եմ:

Զինծառայող եմ:

Այս պահին ոչնչով զբաղված չեմ:

Другое:

Հարցման մեթոդ


Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա մեջ, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին:

Հարցումները լինում են անմիջական և հեռակա, այսինքն` կարող է լինել և վերբալ հարցում, և էլեկտրոնային հարցում: Հարցնան տեսակներ են հացաթերթիկով հարցումը (անկետավորում), հեռախոսային հարցումը, ահատական և խմբային, փոտային և փորձարարական (պիլոտաժային)՝ հարցումը: Այս հարցման ընթացքում փրձարկվում է հարցաթերթիկը, հարցերի մատչելիությունը: Նախնական փորձարկման փուլը կազմում է բուն հետազոտության 5%-ը: Ստացված տեղեկատվությունը կարելի է ամփոփել ընդհանուր հարցման արդյունքների հետ: Հարցման այս փուլից հետո հարցաթերթիկը՝ բուն հրցաշարը հնարավոր է փոփոխություններ կրի:

Հարցազրույցի մեթոդ
Հարցազրույցի մեթոդը դասվում է որակական մեթոդների շարքին: Հարցազրույցի ժամանակ կարևոր է հետազոտողի անմիջական և ազատ շփումը հետազոտվողի հետ, որի շնորհիվ բացահայտվում է հետազոտվողի դիրքորոշումը ուսումնասիրությանը երևույթի նկատմամբ: Հետազոտության ժամանակ կարող է ներկայացված լինել ինչպես մի անձի, այնպես էլ մի քանի անձանց հարցազրույցները: Ընդ որում, երկրորդ դեպքում ավելի մեծ է օբյեկտիվ լինելու և հետազոտվող խնդիրը մի քանի տեսանկյունից ներկայացնելու հնարավորությունը:

Փաստաթղթերի վերլուծության մեթոդ
Փաստաթղթերի վերլուծության մեթոդը սոցիոլոգիայում լայնորեն տարածված մեթոդ է: Վերջինս կարող է օգտագործվել
ինչպես տեղեկատվության հավաքման հիմնական, այնպես էլ լրացուցիչ աղբյուր` զուգակցվելով որևէ այլ մեթոդի հետ: Պարզենք, թե ինչ է նշանակում փաստաթուղթ: Ընդունված է, որ փաստաթուղթ ասելով հասկանում ենք ցանկացած տիպի տեղեկատվություն, որը արձանագիված է տպագիր կամ ձեռագիր տեքստում, ֆոտո կամ աուդիո կրիչի վրա: Այս սահմանման հիման վրա կարելի է դիտարկել փաստաթղթերի տարբեր տիպեր` էլեկտրոնային և թղթային, փակ կամ բաց արխիվի պատկանող և այլն: Փաստաթղթերի վերլուծության մեթոդի լայն տարածումը կապված է մի քանի խնդիրների շրջանցման հետ: Այս մեթոդն ավելի քիչ ժամանակատար է, չի պահանջում մեծ ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ, սոցիոլոգը չի շփվում խոցելի խմբի` մարդկանց հետ և կարողանում է ազատ կերպով կազմակերպել իր ժամանակը:

Ֆոկուս խումբ
Ֆոկուս-խումբն (անգլերեն` focus group) ուսումնասիրման գործընթաց է, որն անցկացվում է ինչ-որ թեմայի խմբակային քննարկման ժամանակ: Ներկայացնում է քննարկմանը մասնակցող մի խումբ մարդկանց կարծիքներն ու դիրքորոշումները:

Հետազոտության ծրագիրը

Սոցոլոգիական հետազոտությունը սկսվում է ոչ թե հարրցաթերթի լրացմամբ, ինչպես կարծում են շատերը, այլ հիմնահարցի մշակմամբ, հետազոտության նպատակերի ու վարկածների ճշգրտմամբ, նրա տեսական մոդելի կառուցմամբ: Հետազոտության վերջին աստիճանում նորից վրա է հասնում տեսական վերլուծություների պահը: Անհրաժեշտ է դառնում ստացված արդյունքները մեկնաբանել և բացատրել:Ուսումնասիրությունն ավարտվում է գործնական առաջարկների ձևակերպմամբ:

Փորձնական հետազոտություն ասելով պետք է հասկանալ նախնական տվյալների հավաքագրումը, որը կատարվում է որոշակի ծրագրով: Էմպիրիկ ուսումնասիրության ռազմավարությունը որոշվում է հետազոտության ծրագրով, ուր մտնում են ուսումնասիրության առարկայի տեսական մոդելը, նրա էմպիրիկ սխեման, տվյալների ստացման մեթոդներն ու մեթոդիկան, դրանց վերլուծություն ու մեկաբանությունը:

Հետազոտության ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական փուլերից.

  • պրոբլեմի ձևակերպում,
  • հետազոտության առարկայի, նրա նպատակի և խնդիրների սահմանում,
  • հիմնական հասկացությւների տրամաբանական վերլուծություն,
  • վարկածների առաջնորդում,
  • ուսումնասիրության անցկացման ընդրահատվածի որոշարկում,
  • ուսումնասիրության միջոցների, գործիքների որոշակում,
  • գործնական ուսումնասիրության կազմակերպում,
  • ստացված տվյալների մշակում և մեկաբանություն,
  • գիտական հաշվետվության նախապատրաստում:

Պրոբլեմի ձևակերպում: Հետազոտության կատարումն ու նրա ծրագրի կազմումը սկսվում է պրոբլեմի ճշգրիտ ձևակերպմամբ: Հետազոտության մեջ սոցիալական պրոբլեմը հանդես է գալիս որպես հասարակական երևույթների կամգործըթացների դեռևս չճանաչված կողմերի ճանաչման խնդիր: Սոցիալական պրոբլեմ կոչվում է իրական կյանքում գոյություն ունեցող հասարակական իրադրությունը, որն ունի զանգվածային բնույթ և շոշափում է սոցիալական մեծ խմբերի կամ ինստիտուտների շահերը: Դրա մեջ կարող են մտնել հանցագործության աճի պատճառները, գործազրկության աճը, բնակչության կենսապայմանների վատթարացումը, այս կավարկանիշի ցածրացումը և այլն:

Հետազոտության առարկայի, նրա նպատակի և խնդիրների սահմանումը: Հետազոտության խնդիրները լինում են հիմնական և լրացուցիչ: Հիմնական խնդիրները կոչված են պատասխան տալու հետազոտության գլխավոր հարցին՝ որո՞նք են ուսումնասիրվող պրոբլեմի լուծման ուղիներն ու միջոցները: Լրացուցիչ խնդիրներն օգնում են պարզաբանելու գլխավոր պրոբլեմին ուղեկցող հանգամանքներն ու գործոնները:

Հարցազրույց

Հարցազրույց լրագրողական ժանր` զրույցի ձևաչափով, երբ լրագրողը զրուցում է սոցիալապես նշանակալի անձի հետ` հրատապ թեմաներով: Բացի այդ, հարցազրույցը լրագրության մեջ տեղեկատվության ստացման ձևերից մեկն է: Լրագրության մեջ այս ժանրի առաջամարտիկ է համարվում Հենրիխ Բլովիցը:

Հարցազրույցին մասնակցում են երկու զրուցակիցներ՝ հարցազրուցավար (լրագրող) և հարցազրույց տվող։ Նրանք տեղեկություն են փոխանակում` լսարանին բավարարելու համար (վերջինս հաղորդակցության երրորդ կողմն է):

Հարցազրույց բառն անգլերենում կազմված է inter, որն ունի փոխգործակցության, փոխլրացման իմաստ և view բառերից, որի իմաստներից մեկը տեսակետն է, կարծիքը: Հետևաբար, հարցազրույցը կարծիքների, տեսակետների, փաստերի, տեղեկատվության փոխանակում է:

Պատմություն

Լրագրության հարցուպատասխանը թվագրվում է դեռ 1850-ականներից: Առաջին հայտնի հարցազրույցը, որը համապատասխանում է հարցազրույցի մատրիցին որպես ժանր, հայտարարվել է 1756 թվականին, վրացի նշանավոր կրոնական գործիչ, դիվանագետ, գրող, ճանապարհորդ և արքեպիսկպոս Տիմոֆեյ Գաբաշվիլիի կողմից (1704-1764), որը հարցազրույց է վերցրել հայտնի հույն աստվածաբան, Աթոսի ուղղափառ դպրոցի ռեկտոր Եվգենի Վուլգարիսից (1716-1806):

Հարցազրույցի տեսակներն ըստ նպատակի

Տեղեկությունները, որոնք ստացվում են հարցազրույցի արդյունքում, կարող են լինել ինչպես հետաքրքրասիրությունը բավարարելու, այնպես էլ մասնագիտական, անձնական կամ կորպորատիվ նպատակներով։ Լրագրողական հարցազրույցն իրենից ներկայացնում է հատուկ սոցիալական նշանակության երևույթ։

Տեղեկատվական հարցազրույցը այս ժանրի առավել հաճախ օգտագործվող տեսակն է: Տեղեկատվական հարցազրույցի նպատակը նորությունների համար անհրաժեշտ տվյալների հավաքումն է: Ժամանակային խիստ ստանդարտներն այս հարցազրույցի այս տեսակը շատ դինամիկ են դարձնում: Օրինակ, ազգային նշանակության աղետը լուսաբանելու համար հեռուստալրագրողին անհրաժեշտ է օպերատիվորեն, օրինակ՝ մեկ ժամում հարցաքննել մեծ թվով մարդկանց։ Լրատվական հարցազրույցի հիմքը լրագրողի համար առանցքային հարցերն են. ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով. սակայն այս ցանկը կարող է ավելանալ` մասնագիտացված ճշգրիտ տեղեկություններ ստանալու համար:

Օպերատիվ հարցազրույցը տեղեկատվության հակիրճ տեսակն է։ Այն իր առջև նպատակ է դնում տարբեր կարծիքներ հավաքել որևէ կոնկրետ, որպես կանոն, նեղ հարցի վերաբերյալ։ Այս տեսակ կոչվում է բլից հարցում կամ հարցում փողոցում: Այս հարցազրույցի առանձնահատկությունը հարցերի ստանդարտ ֆիքսված ձևն է, որոնք տրվում են հնարավորինս շատ մարդկանց: Կախված հարցման թեմայից՝ դրան մասնակցում են մեկ կամ մի շարք սոցիալական խմբեր։ Սոցիոլոգիական հարցումից բլից հարցումը տարբերվում է քիչ ներկայացմամբ։

Հարցազրույց-հետաքննությունը լուրջ, ավելի մանրամասն ուսումնասիրության համար է: Այս դեպքում սովորաբար պատրաստվում են, նախորոք ձևակերպում են հարցերը, ուշադիր մտածում հաջորդականությունը: Հարցազրուցավարի համար կարևոր է կարողանալ հետևել հարցազրույց տվողի մտքերի ընթացքին, ունենալ հաղորդակցման ճկունություն և շփման ոչ վերբալ ձևերի գրագետ տիրապետում:

Դիմանկարային հարցազրույցը (անձնական հարցազրույցը) կենտրոնանում է մեկ հերոսի վրա: Դա կարող է լինել ցանկացած անձ, որը դրսևորել է իրեն հանրային կյանքում և, հետևաբար գրավում է հանրությանը: Դիմանկարային հարցազրույցները «հասարակ մարդկանց» հետ շատ ավելի քիչ են հանդիպում: Գոյություն ունի երկու տարբերակ՝ կա՛մ այս մարդը իրեն դրսևորել է ինչ-որ տեղ, կա՛մ, հակառակը, շատ բնորոշ է: Այն իրերը, մանրամասները, որոնք ձևավորում են հերոսի անհատականությունը, պետք է փոխանցվեն հեռուստադիտողին:

Զրույցը (երկխոսությունը) հարցազրույցի մի տեսակ է, երբ լրագրողը ոչ թե ուղղակի միջնորդ է հերոսի և հանդիսատեսի միջև, այլ զրուցակցի հետ հավասար է դառնում` համատեղ ստեղծագործության շնորհիվ։ Ստեղծագործական հեղինակությունը և մեծ մասնագիտական փորձը պարտադիր պայմաններ են նման հարցազրույցների համար: Կարևոր է նաև ճիշտ զրուցակից ընտրել: Նրա օգնությամբ լրագրողը պետք է գրագետ և հետաքրքիր նյութ ստեղծի։

Բլից հարցազրույցը (ֆլեշ հարցազրույցներ) կարճ հարցազրույցի տեսակ է, հաճախ կիրառվում է հեռուստատեսությամբ ուղիղ եթերներում սպորտային հեռարձակումների ընդմիջման ժամանակ: Լրագրողը հարցազրույց տվող մարզիկին/մարզչին մի քանի հարց է տալիս խաղի նախորդ մասի և հաջորդ մասի հեռանկարների մասին (խաղային մարզաձևերում՝ մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո): Բլից-հարցազրույցը տևում է ոչ ավելի, քան 90 վայրկյան և անցկացվում է մարզադաշտում` հատուկ առանձնացված մասում: Հաճախ այն անցկացվում է հովանավորների լոգոներով գովազդային պաստառների ֆոնին:

Հարցազրույցի կազմակերպման ձևեր

  1. Մամուլի ասուլիս-հավաքական հարցազրույց: Լրագրողներին հրավիրում են հանդիպման այն մարդու հետ, ով տեղեկատվության աղբյուր է, նշանակված ժամին և որոշակի վայրում։ Հիմնականում հանդիպման վայրն է լրատվական գործակալությունը, տեղեկատվական ծառայությունը կամ նման նպատակների համար հատուկ սարքավորված տարածքը: Մամուլի ասուլիս հրավիրելու նպատակը սովորաբար հատուկ լրատվական նյութ է, որի մասին տեղեկատվությունը պետք է տարածվի, պարզաբանվի կամ հերքվի։ Նման իրադարձությունները սովորաբար անցկացվում են կանոնավոր կերպով: Նախաձեռնողը մանրամասն տեղեկացնում է իրադարձության (իրականացված կամ պլանավորվող), առաջարկի, որոշման մասին: Դրանից հետո լրագրողներին թույլատրվում է հարցեր տալ:
  2. Մամուլի մուտքը կարելի է մամուլի ասուլիսի փոքր ձև անվանել: Այն անցկացվում է միայն արդեն կայացած իրադարձության արդյունքների մասին (բանակցություններ, հանդիպումներ և այլն) լրագրողներին տեղեկացնելու համար: Մուտքի նախաձեռնողը լրատվամիջոցներն են: Այն մամուլի ասուլիսից տարբերվում է նրանով, որ նախապես պլանավորված չէ: Հանդիպումը ավարտվում է, և դրանից անմիջապես հետո նյուսմեյքերը կամ նրա խոսնակը հանդես են գալիս հայտարարությամբ և պատասխանում լրագրողների հարցերին՝ միաժամանակ նրանց տրամադրելով միայն քիչ և անհրաժեշտ տեղեկատվություն:
  3. Ճեպազրույցները անցկացվում են պարբերաբար: Դրանք նվիրված են ընկերությունների կամ կազմակերպությունների գործողությունների մասին անհրաժեշտ տեղեկության տարածմանը: Օրինակ, Արտաքին գործերի նախարարության ճեպազրույցների ժամանակ լրագրողները տեղեկանում են արտաքին քաղաքականության վիճակի մասին: Նաև ԶԼՄ-ների աշխատակիցները կարող են իմանալ համաշխարհային քաղաքականության պաշտոնական բացատրությունը:
  4. Կլոր սեղանը հարցազրույցի բարդ ձև է։ Լրագրողը ստիպված է խոսել մի քանի մասնակիցների, այլ ոչ թե` միայն մեկի հետ, ինչպես սովորական հարցազրույցում։ Այդ դեպքում հարցազրուցավարին անհրաժեշտ են մոդերատորի գործառույթներ։ Նա պետք է ոչ միայն հարցեր տա և պատասխաններ լսի, այլև կառավարի զրույցը։ Հարցազրույցի նման ձևաչափը պետք է մանրամասնորեն մշակվի։ Անհրաժեշտ է մտածել հատուկ սցենար և ռազմավարություն, որովհետև կարող են առաջանալ անսպասելի իրավիճակներ:
  5. Հեռախոսով հարցազրույցը հարմար և արագ հարցազրույցի տեսակ է: Այն կարելի է օգտագործել քիչ ժամանակ ունենալու դեպքում, երբ լրագրողը նկարահանվելու հնարավորություն չունի։
  6. Հարցազրույց ինտերնետի տարբեր ծառայությունների միջոցով: Տեղեկություն ստանալու և հարցազրույցներ վարելու եղանակներ են Էլ. փոստը, ֆորումը, զրուցարանը և այլն: Եթե ​​ձեզ անհրաժեշտ է պաշտոնական մեկնաբանություն ստանալ, նամակագրությունը բավարար չի լինի: Այդ ժամանակ հարցազրույցի մասնակցի հետ կարելի է զրուցել տեսակապի միջոցով:

Սոցիոլոգիական հարցում

Սոցիոլոգիական հարցում, սոցիոլոգիական ինֆորմացիայի հավաքման մեթոդ, որի ընթացքում տեղի է ունենում փոխազդեցություն երկու անաձանց միջև՝ հարացազրուցավարի և հարցվողի։ Հարցումն այն միջոցն է, որի օգնությամբ հետազոտողը սոցիոլոգիական տեղեկատվություն է հավաքում հարցվողի վարքի շաժառիթների, արժեքային կողմնորոշումների, հիշողության, փաստերի և գիտելիքների վերաբերյալ։ Հարցման մեթոդի միջոցով հավաքված ինֆորմացիան սուբյեկտիվ է։

Սոցիոլոգիական հարցումը լինում է անմիջական և հեռակա։ Անմիջական հարցման ժամանակ հարցազրուցավարն ու հարցվողը անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Դա կարող է լինել անկետավորման կամ հարցազրույցի միջոցով։ Հեռակա հարցման ժամանակ հարցվողն ու զրուցավարը չեն հանդիպում միմյանց։ Դա տեղի է ունենում փոստի միջոցով կամ հարցաթերթը տպագրված է լինում ԶԼՄ-ներում կամ մեկ այլ կերպ։ Հեռախոսային հարցումը հարցման կիսաանմիջական ձևն է։ Գոյություն ունի հեռակա հարցման տեսակ՝ փոստային հարցումը, որն օգտագործվում է զանգվածային հետազոտության ժամանակ, քանի որ ինֆորմացիայի ստացումը արագ և էժան է։ Բոլոր երկրներում կան փոստային ծառայություններ, որոնք ընդգրկում են տվյալ երկրի բոլոր բնակավայրերը։ Բայց փոստային հարցումն ունի թերություն՝ պատասխաների վերադարձելիությունը ցածր է՝ 25-30 %։

Սոցիոլոգիական հարցման փուլեր

Սոցիոլոգիական հարցումն իրականացվում է 3 փուլով՝

  • հոգեբանական հարմարման փուլ
  • հիմնական բովանդակության սպառման փուլ
  • հոգեբանական լարվածության թուլացման փուլ։

Առաջադրանք, 02.11.20- 09.11.20, «Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ»

Ես այսպիսին եմ (ինքնադիրտում, ներհայեցողություն), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է ինքն իրեն դիտարկելով իր վարքն ու գործողությունները, զգացողությունները տարբեր հանգամանքերում:
Դու այսպիսին ես (դիտում), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է իր ընկերներից որևէ մեկին, նրա վարքնա ու գործողությունները տարբեր հանգամանքներում:

Օրինակ՝

Ես ուրախանում եմ, երբ…..
Ես տխրում եմ, երբ….
Երբ ես անհանգիստ եմ …..
Երբ ես ուշանում եմ…. և այլն

Ես ուրախանում եմ երբ լինում եմ ընկերներիս հետ , երբ երկինքը խաղաղ է լինում։

ես տխրում եմ երբ շոկոլադ չեմ ունենում

ես անհանգիստ եմ երբ նեղացնում եմ ինչ որ մեկին

Երբ ես ուշանում եմ ՝ ոչինչ չեմ անում։ Քանի որ արդեն ուշացել եմ ինչ անեմ ոչինչ չի փոխվի

Դու ուրախանում ես, երբ…..
Դու տխրում ես, երբ….
Երբ դու անհանգիստ ես …..
Երբ դու ուշանում ես…. և այլն

Դու ուրախանում ես, երբ քեզ հետ են ընկերերտ, երբ լսում ես երաժշտություն։

Դու տխրում ես,երբ ընկերներտ քեզ հետ չեն լինում, երբ մենակ ես լինում։

Երբ դու անհանգիստ ես հացես ուտում արագ-արագ։

Երբ դու ուշանում ես- վազում ես երթուղաինի հետևից, բայց մեկա ուշանում ես։

Դու ուրախանում ես, երբ….. ինձ հետ ես լինում, երբ ընկերներտ կողքինտ են, երբ զբոսնումենք։


Դու տխրում ես, երբ…. մենակ ես, երբ վիճվումենք


Երբ դու անհանգիստ ես …..զրուցում ես ինձ հետ, զբոսնում ես մենակ,


Երբ դու ուշանում ես…. չես ուշանում ամենակարևորը իսկ եթե ուշանում ես մեկա լինում քեզ համար

Դիտում. ինքնադիտում, ներհայեցողություն

Օբյեկտիվ դիտումը դիտում է դրսից. դիտողից դուրս գտնվող արտաքին օբյեկտների դիտում։ Որպես ուսումնասիրության ինքնուրույն միջոց՝ կիրառվում է հոգեբանության բոլոր բաժիններում, հատկապես սոցիալական, կրթության հոգեբանության մեջ և այլն;

Դիտման այս տեսակի դեպքում ուրիշների հոգեկան երևույթների ուսումնասիրումը կապված է նրանց արտաքին դրսևորումների՝ շարժողական և վեգետատիվ ռեակցիաների, վարքի ընկալման հետ։

Ինքնադիտումը կամ ինտրոսպեկցիան սուբյեկտի՝ ինքն իրեն դիտումն է՝ սեփական գիտակցության և վարքի նկատմամբ։ Որպես գլխավոր տարր՝ մտնում է աուտոգեն մարզումների, աուտոհիպնոսի, հոգեբանական թրեյնինգի կազմի մեջ, որոնցում պահանջվում է հետևել սեփական ապրումներին և վարքին։