Դիպլոմային աշխատանք 2022թ

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

Մասնագիտություն՝ Նախադպրոցական կրթություն

Դիպլոմային աշխատանք

Թեման՝  Նախադպրոցական տարիքի երեխաների Էկոլոգիական դաստիրակության նպատակները և խնդիրներըէկոլոգիական և բնագիտական պատկերացումների ձևավորումը էկոլոգիական խաղերի, պատմությունների և բնագիտական փորձերի միջոցով։

Ուսանող՝ Անգելինա Ղազարյան
Ղեկավար՝ Նելլի Գեղամյան

Դիպլոմային նախագիծ աշախատանքի տարբերակ`

Դիպլոմային աշխատանք

Դիպլոմային նախագիծ ՝

Ալիքի հղումը որտեղ ներկայացված է ամբողջական տեսանյութերը։

Մեխանիկական աշխատանք

Մեխանիկական աշխատանք
Մարմնի արագության փոփոխության պատճառը ուժն է: Փորձերի արդյունքում պարզվել է, որ.
Ուշադրություն
1. Ուժի ուղղությամբ միևնույն ճանապարհի վրա մեծ ուժը մարմնին ավելի մեծ արագություն է հաղորդում, քան փոքրը:

2. Ուժի ուղղությամբ որքան շատ ճանապարհ է անցնում մարմինն, այնքան ավելի մեծ արագություն է ձեռք բերում

Շարունակել կարդալ “Մեխանիկական աշխատանք”

Զգողական ուժ

Ձգողականություն (միջազգային եզրույթը՝ գրավիտացիա), տիեզերական ձգողություն, ունիվերսալ հիմնարար փոխազդեցությունը բոլոր նյութական մարմինների միջև։ Փոքր արագությունների և թույլ ձգողական փոխազդեցության դեպքում նկարագրվում է Նյուտոնի ձգողականության օրենքով, ընդհանուր դեպքում՝ Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ: Չորս հիմնական փոխազդեցություններից ամենաթույլն է։

Դասական մեխանիկայի շրջանակներում ձգողական փոխազդեցությունը նկարագրվում է Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքով, ըստ որի՝ m_1 և m_2 զանգվածներով նյութական կետերի գրավիտացիոն ձգողականության ուժը ուղիղ համեմատական է զանգվածներին և հակադարձ համեմատական է այդ կետերի միջև r հեռավորության քառակուսուն, այսինքն՝

F=G\frac{m_1m_2}{r^2}

Այստեղ G -ն գրավիտացիոն հաստատունն է, G = 6, 6725×10-11 Ն·մ2/կգ2։

Արագություն

Արագություն , նյութական կետի շարժման հիմնական կինեմատիկական բնութագրիչներից մեկը։ Սահմանվում է որպես շառավիղ-վեկտորի ածանցյալն ըստ ժամանակի՝ որտեղ rվեկտորը կետի շառավիղ֊վեկտորն է։ Արագությունը վեկտոր է, որի ուղղությունը համընկնում է հետագծի համապատասխան կետին տարած շոշափողի ուղղությանը։ Եթե նյութական կետը շարժվում է հավասարաչափ, ապա արագության մեծությունը թվապես հավասար Է անցած ճանապարհի (S) և այդ ճանապարհն անցնելու ժամանակամիջոցի (t) հարաբերությանը՝ ։

Տնային աշխատանք

Կազմել 3հատ խնդիր

  1. ավտոմեքենան 2-ժամում գնաց 300 կիլոմետր քանի կիլոմետր կգնար 1-ժամում:
  2. մի կին պետք է նստի աֆտոբուս և նա ունի 60 րոպե Դալմա մոլ հասնելու համար արդյոք նրանք 10կիլոմետր կհասցնեն անցնեն 60րոպեյում:
  3. իմ քերին ամեն գիշեր ուտում է 20 պակպաղակ 30րոպեյում քանի պաղպաղակ կուտի իմ քերին 40 րոպեյում:

Մեխանիկական շարժում

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:

Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն:  Որպեսզի կարողանանք եզրակացություն անել մարմնի շարժման վերաբերյալ, պետք է նախ՝ ընտրենք որևէ մարմին, հետո տեսնենք` փոխվո՞ւմ է արդյոք դիտարկվող մարմնի դիրքն ընտրված մարմնի նկատմամբ, թե՞ ոչ: Այդ մարմինն ընդունված է անվանել հաշվարկման մարմին:

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում են այլ մարմինների դիրքերը, կոչվում է հաշվարկման մարմին: Եթե ժամանակի ընթացքում մարմնի դիրքը հաշվարկման մարմնի նկատմամբ փոխվում է, ասում են, որ այն շարժվում է, իսկ եթե չի փոխվում, ասում են, որ այն չի շարժվում կամ գտնվում է դադարի վիճակում: Հաշվարկման մարմնի ընտրությունը կամայական է: Հաշվարկման մարմին կարող է լինել յուրաքանչյուր մարմին: 

Կամայական շարժման գլխավոր առանձնահատկությունը նրա հարաբերականության մեջ է:
Շարժվո՞ւմ է արդյոք շենքը, որի մեջ .ներկա պահին գտնվում եք, թե՞ գտնվում է դադարի վիճակում, կախված է այն բանից, թե հաշվարկման ո՞ր մարմնի նկատմամբ է դիտարկվում շենքի շարժումը։ Եթե հաշվարկման մարմին է համարվում Երկիրը, ապա, այո, գտնվում է դադարի վիճակում։ Բայց եթե հաշվարկման մարմին է ընտրված Արեգակը, ապա շենքը Երկրի հետ միասին պտտվում է Արեգակի շուրջը:
Կամայական շարժման գլխավոր առանձնահատկությունը նրա հարաբերականության մեջ է: