Նախագիծ- Սուզվող չսուզվող


Անուն՝ Սուզվում եմ ջրում

Դաստիարակներ՝ Էլինա Հակոբյան, Նարինե Մակարյան

Խնդիր՝

1․ Զարգացնել երեխաների մոտ մարմնաշարժողական, մաթեմատիկական, լեզվական, միջանձնային մտածողությունը։

2․ Միասին դիտարկել առարկաների ձևը, ծանրությունը։

3․ Կարողանալ տեսակավորել չսուզվող և սուզվող առարկաները։

Նպատակը’ Բացատրել Երեխաներին, արդյոք առարկաները սուզվում են ջրի մեջ թե ոչ։

Ընթացքը՝


Լեզվակա ն և տարածական մտածողություն
Մանկավարժը բացատրում Է սուզվել եւ չսուզվել բառերի նշանակությունը և օրինակներ բերում,, որ որոշ առարկաներ սուզվում են ջրում (քար, ավազ, մետաղ), իսկ որոշ առարկաներ’ ոչ (վւայտ տերեւ, թուղթ):


Միջաձնային մտածողություն՝

Երեխաներին բաժանում ենք խմբերի և բաժակի մեջ լցնում ենք տերև կամ քար երեխաները դիտարկում են որը շուտ իջավ ներքև և ինչու։

Տրամաբանական-Մաթեմաթիկական մտածողություն՝

Երեխաների հետ խոսում ենք առարկաների մասին որից հետո սկսում ենք դասակարգել ըստ սուզվող և չսուզվող առարկաների։

Մարմնաշարժողական մտածողություն՝

Մանկավարժը կազմակերպում է խաղ՝ երբ որ ասում է սուզվող առարկա երեխաները կքանստում են, իսկ երբ որ ասում են չսուզվող առարկա երեխաները կանգնում են։

Հարցում ընտանիքի մասին

Ընդլայնված և միջուկային  ընտանիքների մասին հարցազրույցը տարբեր էր ։ Ամենմարդ ունի իր անձնական կարծիքըորը արտահայտեցին տարատեսակ մարդիկ ՝ուսուցիչներըուսուցչուհիները նաև ուսանողները։ Չեմ կարող մեկնաբանելհարցազրույցի ընթացքում արտահայտած մտքերըքանի որ մարդիկ մտածելակերպովկենցաղովբնավորությամբ տարբեր են։ Ես ապրում եմ միջուկային ընտանիքումսակայն հետագայում դեմ չեմ լինի որոշ ժամանակ բնակվել ընդլայնված ընտանիքում՝քանի որ ընդլայնված ընտանիքը ունի իր ուրույն առավելությունները։

Մասնակցեցին՝

Անգելինա Ղազարյանը

Ազգանուշ Ղազարյանը

Հասմիկ Քերոբյանը

Միլենա Հակոբյանը։

Արդյունքը՝

Ածիկը նախագիծ

Անվանում՝ Ածիկը մեզ հետ

Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան

Էլինա Հակոբյան

Նպատակը՝ Խոշորացույցի օգնությամբ դիտարկել ածիկի աճը

Խնդիր՝

  1. Դիտարկել ածիկի աճը։
  2. խոշորացույցով ուսումնասիրել ընթացքը։

Ընթացքը՝ Երեխաների հետ տնկում ենք ածիկը, որից հետո խոշորացույցի օգնությամբ դիտարկում ենք աճը։

Արդյունք՝

Նախագիծ Միջատիկը

Անվանում -Փոքրիկ միջատիկը այլ աշխարհում։

Դաստիարակներ՝

Նարինե Մակարյան

Էլինա Հակոբյան

Նպատակ- Երեխաների հետ դիտարկել միջատի տեսքը թե նա ինչպիսին է և ինչ կենդանու կամ թռչյունի ենք նմանեցնում։

Խնդիր՝

  1. Դիտարկում խոշորացույցով։
  2. Միջատի տեսքի ընկալում։
  3. Այլ կենդանիների կամ թռյուների նմանեցում։

Ընթացքը՝

Բաժակի մեջ դրված է մեղու երեխաները պետք է ասեն՝ ինչ գույն ունի, քանի ոտք ունի, արդյոք նմանեցնում են այլ կենդանու թե ոչ։

Արդյունք՝

Երեխաներին շատ դուր եկավ այս նախագիծը, քանի որ նրանք առառին անգամ էին դիտարկում մեղվին։

Դիտարկում ենք մրջյունին՝

Զրույցներ բնության մասին Նախագիծ

Անվանումը- Զրույցներ բնության մասին։

Դաստիարակներ՝ Էլինա Հակոբյան, Նարինե Մակարյան

Նպատակը- Զարգացնել հետաքրքրությունը դեպի բնություն, ձևավորել այն խնամելու և պահպանելու ցանկությունը։

Խնդիր՝

  1. Զրուցել ամեն կազմած հարցի մասին։
  2. Զարգացնել խոսքը։
  3. Զարգացնել բնության մասին որոշ պատկերացումներ։
  4. Հորինել պատմություն բնության վերաբերյալ։

Հարցեր՝

  1. Ինչ է նշանակում բարի լինել ։
  2. Բնության նկատմամբ երբ ես բարի եղել։
  3. Ով է բնությամբ մտահոգված։
  4. Ինչով է զարմանալի գորտը։
  5. Ինչ ես զգում երբ փաթաթվում ես ծառին։
  6. Ինչ ես զգում երբ նայում ես ծառին։
  7. Ինչ են զրուցում տերևները։

Մտածողություն։ Մտածողության տեսակները ։

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Զգայական խաղեր

ԺՊԻՏԻԿ

Երեխանները նստում են սեղանի շուրջ, խաղավարը փակում է նրանց  աչքերը: Այնուհետև սեղանին դնում եմ տարբեր առարկաներ, իսկ երեխաները իրենց առջև դրված առարկաներից մեկը վերցնում են և թվարկում թե դա ինչպիսին է։ Թվարկելուց հետո երեխաները բացում են աչքերը և տեսնում արդյոք ճիշտ են գուշակել, թե՝ ոչ:

Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:

Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.

* Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:

* Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:

* Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:

* Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:

* Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

* Հիգիենայի կանոնների պահպանումը:

* Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:

* Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:

* Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

31.03.2022թվական

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր
Միայն ստեղծագործական երևակայության երկանդամությունից կարող է պատմվածք ծնվել: ՙՁի-շունն՚ ըստ էության ՙստեղծագործական երևակայության երկանդամություն՚ չէ: Դա ընդամենը կենդանիների մի տեսակի շրջանակներում պարզ զուգորդում է: Այս երկու չորքոտանիներին հիշատակելիս երևակայությունն անտարբեր է մնում:

Անհրաժեշտ է, որ երկու բառերին որոշակի տարածք բաժանի, այնպես որ մեկը բավականաչափ օտար լինի մյուսին, որպեսզի նրանց հարևանությունն ինչ-որ չափով անսովոր լինի: Միայն այդ դեպքում երևակայությունն ստիպված կլինի ակտիվանալու` ձգտելով նշված բառերի միջև մերձեցում գտնել: Ստեղծելու միասնական, տվյալ դեպքում ֆանտաստիկ մի ամբողջություն, որի մեջ երկու տարածին տարրերը կարողանան գոյակցել: Ահա թե ինչու է լավ, երբ ստեղծագործական երևակայության երկանդամությունը դիպվածով է որոշվում: Թող երկու բառերը ասեն երկու տարբեր երեխաներ, ընդ որում մեկը չիմանա, թե ինչ է ասել մյուսը: Կամ երեխան մատը դնում է իրարից հեռու դրված բառարանների էջերի վրա:

Ստեղծագործական երևակայության երկանդամության մեջ բառերն իրենց սովորական իմաստով չեն վերցվում: Նրանք ՙարտիմաստավորվում են՚, ՙտեղաշարժվում՚, դուրս են քաշվում ու ճախրում մինչ այդ չտեսնված երկնակամարում: Հետաքրքրաշարժ պատմության աշխարհ գալու նպաստավոր պայմաններն այդպիսիք են:

Վերցնենք երկու բառ` շուն և պահարան: Դրանք միացնելու պարզագույն ձևը հիմնականում հոլովների օգնությանը դիմելն է: Այդ կերպ մի քանի պատկերներ կստանանք. պահարանով շունը, շան պահարանը, պահարանի վրայի շունը, պահարանի միջի շունը և այլն: Կարող են ստեղծվել անմտություններ: Սակայն կարևորը գործընթացն է, որին երեխաները կատարելապես են տիրապետում և դրանից իսկական հաճույք են ստանում:

1․ Կարդացեք Ջանի Ռոդարիի ,,Երևակայության քերականության,, տրված հատվածը։
2․ Կազմեք բառային երկանդամներ և համառոտ շարադրեք ձեր միտքը։

:

Պահաանի բջջայինը

Լինում է չի լինում մի պահարան է լինում։ Անունը՝ Նանի։ Նա այնքան ծեր է լինում, որ անգամ չեր կարողանում քայլել տան շուրջը։ Մի օր բջջայինը ասում է՝ դու այնքան ես ծերացել, որ անգամ չես կարողանում համեղ տոլմա պատրաստել ։

-Նանին նստում սկսում է լաց լինել, և ասել՝ գիտես առաջ իմ տան լոլիկն ու կարտոֆիլն նույնպես խոսում էին։

-Բջջայինը զարմանում է ինչպես թե խոսում էին ։

-Այո խոսում էին և ինձ համար համեղ ուտեստներ պատրաստում։

-Ինչ ես կարծում, որ ես նույնպես կարող եմ համեղ ուտեստներ պատրաստել մեզ համար։

-Այո իհարկե, կարող ես արի այսօր պատրաստենք երկնային խոսող կարտոֆիլներից անսովոր խորրտիկներ, որ անգամ ուտելուց հետո նրանք խրխրթան մեր մեջ։

-Այո իհարկե, գնացինք։

Ներառական կրթություն-Լոգոպեդական թեստ-2

Երեխայի անուն ազգանուն— ….. ․․..

Ծննդյան թիվ, տարիք- 2016թվական- 5տարեկան

Խոսքային միջավայր և սոցիալական պայմաններ— նորմալ- գերազանց սոցիալական միջավայր։

Լեզուների իմացություն— Հայերեն

Հարազատների շրջանում խոսքի խանգարում ունեցողներ— չկան կան (ընդգծել և նշել եթե չկան)- Պապիկի մոտ նույնպես զգացվում է հաղորդակցման խնդիրներ։

Լսողություն— խանգարված չէ, թույլ լսող, չլսող (ընդգծել)

Տեսողություն— Խանգարված չէ, կարճատեսություն, հեռատեսություն, շլություն (ընդգծել)

Շարժողական ոլորտ՝

1․ Ընդհանուր շարժողականություն- նորմալ

2․ Շարժումների կորդինացիան- լավ

3․Ստերեոտիպ շարժումներ- չկան

4․Առաջատար ձեռքը- աջ

5․ Մանր մոտորիկա- նորմալ։

Խոսքի զարգացումը ընթացել է՝ հապաղումով, ընդհատվել է, (նշել պատճառը, երբ ինչ ժամկետով) տարիքային նորմերին համապատասխան է (ընդգծել) Ոչ տարիքային նորմերին չի համապատասխանում չունենք հստակ խոսք։

Արտաբերական ապարատ՝

1․ Կառուցվածքը- լավ

2․ Շարժունակությունը- լավ

Շրթունքները՝

Ճեղքվածքով, շարժունակությունը՝ թերի առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Ատամները- ծուռ, ծնոտային, աղեղից դուրս, փոխում է ատամները, այլ————— Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Կծվածքը- Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Լեզվակ- Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Լեզուն- Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Լեզվի արտաբերական շարժումների ծավալ․ սահմանափակ, արտաբերական շարժումների ամպլիտուդի իջեցում, լեզուն դուրս է հանած բերանի խոռոչից, բերանը միշտ բաց է․ Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Թքահոսություն․ Թույլ արտահայտված, ուժեղ արտահայտված, չկա (ընդգծել)․

Հնչյունների արտաբերումը․ հստակ է, հստակ չէ (ընդգծել)

ամՓհզչ
օն-լգյձջ
ուվկ-տդծճ
իֆՔտցռ
էբղ-խթշր
ըՊխսժլ

Հնչութային գործընթացներ- Չի համապատասխանում տարիքին

Բառի վանկային կառուցվածքը- Աղավաղված է

Շնչառություն- կրծքային

Տեմպը և ռիթմը- աղավաղված է

Ձայնի ուժգնությունը՝ Ցածր

Երանգը- խանգարված չէ

Մոդուլացիան- խանգարված չէ

Պարզ հրահանգների ընկալումը․ կրկնության կարիք է զգացվում մոտավորապես 1-2 անգամ։

Բարդ խոսքային հրահանգների ընկալումը— կրկնության կարիք է զգացվում մոտավորապես 1-2 անգամ։

Էսպրեսիվ խոսքի զարգացման մակարդակը․ համապատասխանում է տարիքին չի համապատասխանում տարիքին նշել խոսքի զարգացման մակարդակը

Խոսքը զարգացած չէ և չի համապատասխանում տարիքին խոսքը ամբողջությամբ աղավաղված է։

Վերլուծություն՝

Երեխաները տարբեր են և այս տարիքի երեխաների մոտ հաճախ է հանդիպում խոսքի խնդիր ունեցող երեխաներ։ Սակայն եթե նկատում ենք որ երեխան հստակ չի կարողանում արտահայտել իր միտքը և արդեն 5 տարեկան է հարկավոր է դիմել Լոգոպեդի որպեսզի հետո խնդիրը ավելի չբարդանա։ Մենք ուսումնասիրեցինք երեխայի ով ուներ հնչարտաբերական խնդիր կարծում եմ դա կարող է նաև լինել ստրեսներից քանի որ նա իր մայրիկի հետ չի մեծացել որն էլ իսկ պատճառ է դարձել խոսքի աղավաղման։