Բնագիտական դաստիարակությունը

Երեխաների էկոլոգիական և բնագիտական դաստիարակությունը մանկավարժության մի ուղղություն է, որը կազմավորվել է վերջին տարիների ընթացքում և փոխարինել է ավանդական, բնության հետ ծանոթացման ծրագրերը։ Ի տարբերություն այդ ավանդական մեթոդների, որտեղ երեխային սովորեցնում էին անվանել և տարբերել բնության օբյեկտները՝ որտեղ երեխաները սովորում էին տեսնել բնության որոշ առանձնահատկություններ ՝ արտաքին տեսքը, կենդանիների վարքագիծը, բույսերի աճի պայմանները, դրանց խնամքը և այլն,նոր մեթոդները առաջացան առաջին հերթին մարդու և բնության փոխազդեցության և էկոլոգիական խնդիրների բարձրացման շնորհիվ։ Երկրագունդ մոլորակի վրա կյանքի պահպանման խնդիրը ուղակիորեն կապված է մարդու և բնության փոխհարաբերություններից։ Այսպիսով մարդկությունը պետք է հոգ տանի բնական միջավայրի պահպանության մասին ինչը թույլ կտա գոյատևել մարդկությանը։ Այդպիսի անցումը հնարավոր է մարդու և բնության փոխհարաբերությունների ձևավորման նոր տեսակի դեպքում։
Նախադպրոցական տարիքի երեխաների էկոլոգիական դաստիարակությունը ունի կարևոր դեր, քանի որ այդ տարիքում ներդրվում են անձի էկոլոգիական մշակույթի հիմքերը։ Էկոլոգիական դաստիարակության արդյունքը դա անձի էկոլոգիական մշակույթի և բնության հետ գրագետ փոխհարաբերությունների համադրություն է։ Դա բնության մասին գիտելիքն է, բնության պահպանության ռեալ հմտություններն են, ինչպես առօրյայում, այնպես էլ այլ գործունեության ժամանակ։ Էկոլոգիական և բնագիտական դաստիարակության հիմնական խնդիրներն են ՝

  1. Երեխայի մոտ էկոլոգիական գիտակցության ձևավորումը։
  2. Գործնական հմտությունների զարգացում բնության տարատեսակ գործունեության մեջ (այդ գործունեությունը պետք է կրի բնապահպանական բնույթ)։Այդ գործունեության ընթացքում երեխաները սովորում են ստեղծել կենդանական և բուսական աշխարհի համար համապատասխան բարենպաստ պայմաններ։ Կարևոր է համարվում նաև, որ երեխան սովորի կանխատեսել վնասակար գործունեության հետևանքները ,ինչպես ճիշտ վարվել բնության մեջ, պահպանել առանձին կենդանի օրգանիզմների և համակարգերի գոյությունը։
  3. Բնության հանդեպ բարիադրացիական վերաբերմունքի դաստիարակություն։ Էկոլոգիական գիտելիքների պաշարը թույլ է տալիս երեխաներին ձևավորել համապատասխան վարվելակերպ։ Այդ գիտելիքներում կարևոր դեր է խաղում բնության օրենքների մասին հասանելի ձևով տրամադրված գիտելիքները։ Մանկավարժը պետք է կարողանա արթնացնել երեխաների մոտ կարեկցանքի, սիրո, հոգատարության, ինչպես նաև ուրախության և հիացմունքի զգացողություններ բնության հետ առնչվելիս։ Ոչ պակաս կարևոր է նաև սովորեցնել երեխային գնահատել իր սեփական, իր հասակակիցների, մեծերի արարքների վերաբերյալ գնահատման ունակությունը։

Էկոլոգիական մշակույթի կարևոր մաս է կազմում երեխաների կողմից կենդանի և անկենդան աշխարհի միասնության և փոխկապվածության գաղափարի ընկալումը։ Անկենդան բնությունը ներկայանում է որպես կենդանի օրգանիզմների պահանջների բավարարման աղբյուր։ Օրինակ ՝ կենդանի և անկենդան աշխարհի կապը արտահայտվում է նաև տարբեր օրգանիզմների հարմարեցման մեխանիզմի միջոցով (ձկները ապրում են ջրի տակ։ Նրանց բնակության միջավայրը ջուրն է, ինչը նաև պայմանավորված է ձկների կառուցվածքով և կյանքի պայմաններով)։

Ծիտը Ռոդարիական հնարքներ

Ջանի Ռոդարի. հատվածներ ,,Երևակայության քերականությունից,,:

Ստեղծագործելը՝ որպես բանավոր խոսքի զարգացման միջոց: Բոլոր նրանց, ովքեր երեխաների ստեղծագործական էությանը հավատում են, նաև նրանց, ովքեր գիտեն, թե բառն ինչ փրկարար դեր կարող է ունենալ:

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։  Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է, թռչում։

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

Ռոդարիական հնարքներ

Երևակայությունն ինքը միտքն է֊պատկերացնենք, որ մեկ ծտի փոխարեն լինում են հինգը ձեր կարծիքով նրանք նույնպես կկրկնեն եթե ոչ ապա ինչ կանեն։

Բառին ազատ տիրապետելը` Հորինել հեքիաթը հինգ ծիտիկների վերաբերյալ կարող են 5ը չլինել ավելի շատ լինեն։

Երևակայությունը շատրվանի պես կժայթքի։ Երեխանների հետ կարող ենք հեքիաթը փոփոխել դարձնել մեզ ավելի հարմար տարբերակով, երեխաների պատկերացրաց հեքիաթներով, որոնցով կփորձենք ինքնուրույն նոր հեքիաթ ստեղծել ։

Չտեսնված երկնակամարում ճախրող բառեր-Երեխաների հետ վերցնում ենք 2բառ և սկսում ենք դրանցով այլ բառեր արտասանել։

Պատմելու խաղը։ Երեխանները այսքանից հետո կանգնում են աթոռին և սկսում են ներկայացնել հեքիաթը իրենց տեսանկյունից, որից հետո ես այդ ամենը գրելով ստեղծում եմ մի նոր հեքիաթ մեզ համար և ցուցադրում ենք արդեն բոլորով։

Հեքիաթի աղավաղում

— Լինում է, չի լինում մի գայլուկ , անունը քոթոթ էր:
— Ոչ թե Գայուկ, այլ Ծիտիկ:
— Ախ, այո՜, Ծիտիկ: Ուրեմն, նրա ոտքի փուշը հանեց մայրիկը …
— Դե չէ՜, Մայրիկը չէ, Նանին:

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

և այլն։

Մանկական թատրոն։ Կարող ենք պատրաստվել հանդեսի ,երեխանների հետ կտրարտել շորերը սովորել բառերը և փոքրիկ հանդես իրականացնել խմբում

Թեմա 2: Տնտեսագիտության նպատակները և խնդիրները: Տնտեսական աճ:

Հարցեր՝

  1. Տնտեսագիտական մտածելակերպը բնութագրող 8 սկզբունքները

Բարիքն արտադրելու համար անհրածեշտ սակավ ռեսուրսների օգտագործումն միշտ մեծ ծաղսեր է պահանջում։

  1. Տնտեսական հարաբերությունների տեսակները
  1. Ապրանքային արտադրության ձևավորման հիմքերը
  1. Ապրանքի և դրա հատկությունների բնութագրիչները
  2. Այլընտրանքային արժեքի բովանդակությունը

Ապրանք կարող են լինել աշղատանքի միջոցով ստեղծված իրերը, ծառայությունները։

Ծառայությունների առանձնահատկություններն այն է, որ իրային տեսք չունեն, սակայն մարդու աշխատանքի արդյունք են։

  1. Արժեքի ստեղծման, կապիտալի կուտակման և արտադրության / ծառայությունների կենտրոնացման գործընթացը
  2. Բաշխում, փոխանակում, սպառում
  3. Փողի գործառույթները և դրանց ազդեցությունը տնտեսական հարաբերությունների զարգացման գործում
  4. ՀՆԱ, անվանական և իրական ՀՆԱ
  5. Տնտեսական աճ

Փոքրիկին զբաղեցնելու 30 հնարներ ըստ Մոնթեսորի մեթոդների 

1․ Կարդացեք բոլոր խաղերը։
2․ Գրեք՝ ի՞նչ հմտություններ են զարգացնում այդ խաղերը։

Խոսքը, մոտորիկան

3․ Ձեր իմացած խաղերից առանձնացրեք կամ ինքներդ մտածեք զարգացնող խաղեր և գրի առեք։

  1. Ով ում շորն է հագել
    Երեխաները նստում են շրջանաձեւ եւ ուշադիր նայում են միմյանց հա­ գուստներին: Փորձում են հիշել, թե ով ինչ է հագել: Երեխաներից մեկը դուրս է գալիս սենյակից: Երկու մասնակից իրար հետ փոխում են հագուստները: Հետո կանչում են դրսում գտնվողին: Նա պետք է որոշի, թե ով ում հագուստն է հագել :
    Հետագայում խաղը զարգացնում են. հագուստները կփոխեն երեք, չորս մասնակից:

Հիշողության, երեւակայության եւայլ զարգացնող խաղեր
Հողաթափեր
Երեխաները կիսաշրջանաձեւ նստում են, յուրաքանչյուրը հանում է իր հո- ղաթափերից մեկը եւ դնում կիսաշրջանի կենտրոնում: Ընտրում են իրենցից մեկին: Նա մոտենում է հողաթափերի բուրգին, բարձրացնում է մի հոդաթափ, ուշադիր նայում ընկերների ոտքերին եւ որոշում’ ումն է իր ձեռքի հոդաթափը: Հոդաթափի տերը ձեռքը բարձրացնում է, ասում իր անունը, վերցնում է իր հոդաթափը եւ հագնում:

3․ Ընտրեք խաղերից մեկը կամ երկուսը, դրանք փորձարկեք խմբերում։ Տեսագրեք, գրեք ձեր դիտարկումները։

1.Նստացնել երեխային աթոռին եւ սեղանին ալյուր թափել, թող նկարի մատիկներով, փայտիկով եւ վրձինով:

Իտալացի հոգեբան եւ մանկավարժ Մարիա Մոնտեսորին երեքից հինգ տարեկան երեխաների դաստիարակման եւ զարգացման համար աջառարկում է խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:

1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:

2. Վերցնել սպունգ եւ օճառ ու առանց շտապելու երեխային ցույց տալ, թե ինչպես է պետք լվանալ ամանները: Իսկ հետո առաջարկել նրան անել նույնը:

3. Թափել մանրաձավարը, վերցնել ավելն միասին մաքրել:

4. Նույն սկզբունքով թափել ջուրը եւ սրբել:

5. Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:

6. Վերցնել տարբեր կտորներ՝ մետաքս, բամբակ եւ բուրդ: Քննարկել, թե ինչպիսին են նրանք ձեռք տալիս: Առաջարկել գտնել նրանց համար զույգեր:

7. Մանր առարկաները՝ կոճակները, մոզաիկան, գնդակները, նետել ջրով լցված լայն բերանով շշի մեջ եւ դուրս հանել գդալով:

8. Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված տոպրակ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ տոպրակի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:

9. Հարկավոր են երկու ամաններ եւ սպունգ: Մի ամանի մեջ լցնում ենք ջուր եւ սպունգի օգնությամբ տեղափոխում ջուրը մյուս ամանի մեջ:

10. Տուփեր եւ ուլունքներ: Խառնել տարբեր ուլունքներ եւ առաջարկել դասավորել դրանք տարբեր տուփերի մեջ:

11. Ուլունքներ, խողովակի կտոր, ափսե: Խողովակից պահել թեքությամբ եւ ուլունքները գլորել նրանով ափսեի մեջ: Կարելի է մրցել, թե ում ուլունքն ավեի շուտ տեղ կհասնի:

12. Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:

13. 1,2,եւ 3կգ քաշով պարկեր թելի վրա: Երեխան դրանք պետք է քաշի իր հետեւից: Զարգացնում է ձեռքերի ուժն ու դիմացկունությունը:

14. Անցկացնել ժապավենի վրա ցանկացած առարկա, որ ծակ ունի:

15. Փայտե մեխեր ուրագով: Դրանք կարելի է մեխել ծեփամածիկի կամ փափուկ կավի մեջ:

16. Շիշ, որի կափարիչի վրա անցքեր կան. Դրանց միջով կարելի է գցել ուլունքներ, կոճակներ, փոքրիկ առարկաներ:

17. Լոբով, ոլոռով լի պարկեր, կարելի է դատարկել, վերադասավորել, կամ պարկերի մեջ թաքցնել փոքրիկ խաղալիքներ եւ երեխայի հետ որոնել:

18. Տնտեսական ամրակներ եւ պենոպլաստ:

19. Սառույցի աման եւ պինցետ, ուլունքներ կամ հատապտուղ: Մինչեւ մեկ տարեկան երեխաները թող հատապտուղները հանեն մատիկներով:

20. Նստացնել երեխային աթոռին եւ սեղանին ալյուր թափել, թող նկարի մատիկներով, փայտիկով եւ վրձինով:

21. Սկուտեղ, մանրաձավար եւ լոբի, մաղ: Երեխան կարող է որոնել լոբիները մանրաձավարի միջից: Նաեւ կարելի է ցույց տալ, թե ինչպես են մանրաձավարը մաղում:

22. Փոքրիկ տուփ եւ բռնակներ: Եթե երեխան շատ փոքր է, ապա ամրացնել բռնակները տուփին եւ առաջարկել հանել դրանք: Իսկ ավելի մեծերին ցույց տալ ամրացնելու ձեւը եւ թող իրենք փորձեն:

23. Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:

24. Ջրով աման, մի կաթիլ ջրային օճառ եւ վրձին: Թող երեխան վրձինով փրփուր ստանա:

25. Երեք տարբեր չափերի կաթսաներ եւ կափարիչներ: Պետք է որոնի ճիշտ կափարիչը: Նաեւ Կարելի է կաթսաները մեկը մյուսի մեջ դնել:

26. Եթե օգտագործում եք աման լվանալու մեքենա, թույլ տվեք երեխային հանել միջից գդալներն ու պատառաքաղները:

27. Բարձր պլաստմասե բաժակ կամ ջրով ծաղկաման, տարբեր մանր առարկաներ: Մինչ երեխան դրանք հերթով նետում է ջրի մեջ եւ հետեւում թե ինչպես են սուզվում, կարելի է բացատրել, թե որն է ծանր, որը թեթեւ:

28. Վերցնել հին թերթեր կամ ամսագրեր եւ երեխայի հետ մասնատել: Ընդ որում դա պետք է ճիշտ անել, երկու ձեռքերի մատներով բռնել թուղթը եւ քաշել տարբեր կողմեր: Հետո կարելի է ամբողջը հավաքել եւ օդ նետել, որից հետո միասին հավաքել:

29. Ծեփամածիկով պետք չէ շտապել անպայման ինչ-որ բան պատրաստել, կարելի է սկզբում պարզապես տրորել ու մարզել ձեռքի մկանները, հետո գլորել եւ վրան հավաքել տարբեր մանր առարկաներ:

30. Հանգույցներ անել, բացել եւ փակել ճարմանդները, կոճկել եւ բացել կոճակները շատ օգտակար զբաղմունք է երեխաների համար:

Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են եւ զարգացնող, այլ նաեւ ճանաչողական են եւ ցուցադրում են իրական աշխարհը, առարկաները, որոնց հետ բախվում է երեխան ամեն օր: Այս խաղերից շատերը կարող են գայթակղիչ լինել նաեւ շատ մեծահասակների համար էլ:

Ազգային տոները հեթանոսությունից մինչև քրիստոնեություն

Հայոց ազգային տոները տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ և վերաիմաստավորումներ են ունեցել: Սակայն այս տոների արմատներն այնքան խորն են եղել ժողովրդի ինքնագիտակցության մեջ, որ ժամանակի կրոնաքաղաքական փոփոխությունները նույնպես չեն կարողացել ազդել դրանց վրա: Հայկական մշակույթը հնուց ի վեր, մինչ օրս էլ, աչքի է ընկնում իր բազմաթիվ և յուրօրինակ ազգային տոներով: Մենք բոլորս այս տոները նշում ենք, որպես քրիստոնեական և եկեղեցական տոներ, սակայն այս տոների մեծ մասը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Այստեղ փորձել ենք առանձնացնել մի քանի ազգային տոներ, որոնք երկար ճանապարհ են անցել հեթանոսությունից մինչև քրիստոնեություն:

Սուրբ Զատիկն ու Անահիտ աստվածուհին

Ամբողջ քրիստոնյա աշխարհում Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը: Զատիկ անվանումն առաջացել է զատել բառից, որը նշանակում է զատվել և հեռանալ մեղքերից: Այն համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը և այս օրն ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և ի պատասխան ստանալով՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Սակայն հայոց աշխարհում զատկի տոնի արմատները շատ ավելի հին են: Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն, ով էլ հովանավորում էր մայր հողի բեղմնավորումը:

Զատիկն այստեղ կրկին ծագում է զատել բառից, քանի որ հենց Անահիտն էր, որ միմյանցից զատում էր բնության գույները: Ըստ ավանդության, երբ ջրհեղեղից հետո Արացիները բնակություն հաստատեցին Արարատյան դաշտում, նրանք նկատեցին, որ ծիլ ու ծաղկունքն ամբողջությամբ գորշությամբ է պատված: Եվ Արիների նահապետ Մանը զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհուն՝ խնդրելով նրան, որպեսզի վանի գորշությունն ու իրենց վերադարձնի բնության հազարավոր գույները: Սակայն Անահիտը պատասխանում է, որ բնության գույները կարող է վերադարձնել միայն Հազարան հավքը, որը դյութիչ ձայնով երգում է և գույնզգույն ձվեր ածում, որով և նորոգվում են բնության գույները: Բայց այժմ հավքը պահվում է ստորգետնյա թագավորությունում, և Մանը պետք է ազատի և վեադարձնի նրան:

Մանը վերադառնում է Արարատ Հազարան հավքի հետ: Նա հավքին դնում է գետնին, և հավքը սկսում է երգել՝ բազմաթիվ գույներ ճառագելով և գույնզգույն ձվեր ածելով: Այնուհետև Անահիտը, գալով Արարատ, հավաքում է գույնզգույն ձվերը և շաղ տալիս ողջ դաշտով մեկ: Իսկ այնուհետև պատվիրում է հավքին բույն դնել Արարատ լեռան վրա և մշտապես գույներ տարածել երկրի վրա:

Եվ այդ օրվանից Արիները սկսում են ուրախ վարել և ցանել հողը, իսկ մանուկները, ջահել հարսներն ու աղջիկները մինչև ուշ երեկո երգում, պարում ու ձվախաղ են խաղում:

Ի տարբերություն քրիստոնյաների, ովքեր զատկի ձվերը ներկում են մուգ կարմիր գույնով (Քրիստոսի թափած արյան գույնը), Արիացիները զատիկի ձվերը ներկում էին բոլոր հնարավոր գույներով: Նրանց համար զատկի տոնի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ էր:

Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին

Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է, որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն:

Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը:

Ըստ ավանդազրույցի՝ Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից և որտեղ որ քայլում էր, նրա ոտքերից կաթկթացող արյան հետքերի տեղում վարդեր էին բուսնում: Ատղիկ աստվածուհին նաև երկնքից վարդեր շաղ տալով հայ աղջիկներին օժտում էր աստվածային գեղեցկությամբ: Վարդավառը հայոց աշխարհում ամենասիրելի տոներից մեկն էր և տոնվում էր մեծ շուքով: Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր էին ցանում և իրար սեր ու գեղեցկություն տալիս: Տոնի ընթացքում նրանք փառաբանում էին Աստղիկին և միմյանց նվիրում տոնի խորհրդանիշը՝ վարդը:

Ըստ արիական ավանդույթներից մեկի՝ ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են սերն ու գեղեցկությունը, և նրանց հոգիներում բույն է դնում ատելությունը: Բոլորը դառնում են տգեղ ու անգութ։ Բայց Վահագնը, հաղթելով հրեշին, ազատում է Աստղիկին և, շրջելով Հայոց աշխարհով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։

Հնում մարդիկ Վարդավառը նշել են հիմնականում գետերի աղբյուրների կամ լճերի ափին՝ այնտեղ, որտեղ ջուրն առատ է եղել: Վարդավառը նաև համարվել էր ջրի տարերքի պաշտամունքի տոն: Հայերի մեջ տարածված են ջրի և անձրևաբերության հետ կապված բազմաթիվ ծեսեր: Ջուրն ասոցացվել է նաև կապույտ գույնի հետ, որը և՛ պարզություն, և՛ մաքրություն է խորհրդանշում: Համաձայն շումերական աղբյուրների, հայերը Հայա տիեզերական ջրերի և իմաստության աստծո որդիներն են, և ըստ «Սասնա ծռեր» էպոսի՝ հայերը պաշտել են ջուրը և իրենց համարել ջրից ստեղծված (Սանասար և Բաղդասար):

Վարդավառը համարվում է նաև խնձորի տոնը: Ընդունված սովորություն կար, որ մինչև Վարդավառ խնձոր չէին ուտում: Եվ Վարդավառին՝ խնձորի բերքի օրհնությունից հետո, նոր կարելի էր բերքը հավաքել և օգտագործել:

Մարիամ Աստվածածինն ու Անահիտը

Բոլորին ծանոթ է Մարիամ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Այն ևս հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը:

Ըստ ավանդույթի՝ Մարիամ Աստվածածինը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի շարունակ այցելում է որդու գերեզմանին և աղոթում: Սակայն մի օր աղոթքներից մեկի ժամանակ նրան է այցելում Գաբրիել հրեշտակը և նրան հայտնում դեպի երկինք իր վերափոխվելու մասին:

Հայաստանում, քրիստոնեության ընդունումից հետո, Մարիամ Աստվածածինն ընդունեց Անահիտին վերագրվող բոլոր հատկությունները: Իսկ Անահտական տաճարները վերածվեցին Աստվածածին եկեղեցիների: Անահիտին նվիրված տոները վերագրվեցին Աստվածածնին, քանի որ ժամանակին Անահիտի մեջ էին ամփոփված կնոջ և մայրության բոլոր առաքինությունները:

Իսկ խաղողօրհնեքի ավանդույթները շատ ավելի հին են, քան քրիստոնեությունը և կապվում էին Նավասարդի տոնակատարությունների հետ: Հնում Անահիտ աստվածուհուն է նվիրված եղել նաև խաղողօրհնեքը, որը նշվել է որպես բերքի տոն: Խաղողօրհնեքի առաջին պտուղը նվիրաբերել են Անահիտին:

Հայոց դաշտերում և այգիներում փառաբանման ծես է կատարվել, որից հետո էլ սկսվել է բերքահավաքը: Տոնին մասնակցել են բոլորը, ինչն ուղեկցվել է տոնին հատուկ երգերով, պարերով և խաղերով:

Քրիստոնեության ընդունումից հետո Խաղողօրհնեքի տոնը միացվեց Մարիամ Աստվածածնի վերափոխման հետ: Սակայն այդ օրը եկեղեցում օրհնվում է միայն խաղողը, քանի որ այն համարվում է ազնվագույն մրգերից մեկը և, բացի այդ, խաղողից էր պատրաստվում նաև պատարագի գինին:

Տիրոջն ընդառաջ կամ Տրնդեզ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո նշում է Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնը համարվում է Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր բոլորի համար:

Հնում տրնդեզը կրակին նվիրված տոն է եղել: Ըստ հին հայկական պատկերացումների՝ տրնդեզի վառվող կրակի բոցերն ավելի էին ջերմացնում արևին և այդպիսով մեղմում էին ցուրտը և արագացնում գարնան գալուստը: Քանի որ հայերն իրենց համարում էին Արևի որդիներ, նրանք պաշտում էին նաև արևի երկրային տեսակը՝ կրակը: Տոնի ժամանակ կրակի վրայով թռչելով՝ մեր նախնիները հաղորդակցվել են բնության տարրերի հետ: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ:

Հեթանոսական շրջանում Տյառնընդառաջի ծխի ուղղությամբ մարդիկ կատարել են գուշակություններ: Ծխի միջոցով մարդիկ գուշակել են տարվա բերքառատությունը: Ծխի ուղղությամբ նաև փորձել են գուշակել՝ որտեղից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի կրակը վառել են հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջ, իսկ դրա որոշ մասը շաղ տալիս կրակի վրա: Այնուհետև, երբ կրակի բոցն արդեն թուլանում էր, սկսում էին թռչել կրակի վրայով: Եթե կրակի վրայից թռչելիս փեշը անզգուշությամբ վառվում էր, դա համարվում էր հաջողության նշան:

Մուսալեռան բնակիչների մեջ տարածված է եղել նաև մի սովորություն, որ տանտիկինը Տյառնընդառաջի ժամանակ բացում էր տան դուռն ու պատուհանը, դուրս էր քշում ձմեռը և ներս էր հրավիրում գարունը:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` քրիստոնյաներն Աստծո սիրո հուրն են խնդրում, և կրակը ծառայեցնում են Աստծուն»:

Ծաղկազարդ թե ծառզարդար

Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Տոնի ժամանակ բացվում է եկեղեցու խորանը և մարդիկ եկեղեցուց օրհնված ուռենու կամ ձիթենու ճյուղեր են տանում տուն, որոնք էլ համարվում են չարխափան: Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը կամ ամբարներում, որպեսզի տարին առատ ու բարիքով լի լիներ և հիվանդությունները վերանային:

Սակայն, դեռևս հեթանոսական ժամանակներից մարդիկ տոնել են Ծառզարդարը, որը նվիրված է եղել ծառի պաշտամունքին: Այն հնում կապված է եղել բնության զարթոնքի, գարնան գալստյան և մեռնող և հարություն առնող բնության աստվածության հետ՝ Արա Գեղեցիկի հովանավորչությամբ: Հնում հայ ժողովրդի մեջ եղել է որոշ ծառերի պաշտամունք, ինչպիսիք էն՝ ուռենին, սոսին, խնկենին, կաղնին, որոնք ունեցել են տիեզերքի հավերժականության, պտղաբերության և կենաց ծառի խորհուրդ:

Հնագույն շրջանում ծառզարդարի տոնի ժամանակ սրբազան և խորհրդանշական ծառը զարդարել են գույնզգույն շորի պատառիկներով և տարբեր պտուղներով: Որոշ շրջաններում ծառերը զարդարել են ձվերով, ինչն էլ ունեցել է չարխափան նշանակություն:

Հնում ծառզարդարի տոնի ժամանակ էր կատարվում նաև անձրևաբերության ծեսը, որը կատարվում էր Նուրի տիկնիկների միջոցով: Աղջիկները պատրաստում էին տիկնիկը, այն պտտեցնում տնետուն՝ խնդրելով Նուրիին անձրև պարգևել չորացած հողին: Կա նաև կարծիք, որ տիկնիկը խորհրդանշում է ջրի՝ Նարե աստվածուհուն, և ծառզարադարի տոնն էլ հենց նվիրված է եղել նրա պաշտամունքին, քանի որ ջուրն այն կենսական տարրն է, առանց որի բնությունը չի կարող կենդանություն առնել:

Հեթանոսական շրջանում ազգային տոների մեծ մասը նվիրված էր աստվածների և բնության տարբեր տարերքների պաշտամունքին: Չնայած որ քրիստոնեության ընդունումով դրանցից շատերը փոխել են իրենց անվանումն ու խորհուրդը, բայց դրանցում գոյություն ունեցող մի շարք սովորույթներ մինչ օրս էլ պահպանել են իրենց արժեքը: Սակայն, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ տոներն ունեն նույն գործառույթը՝ այն է համախմբել մարդկանց տոնի և ծեսի ազգային գաղափարի շուրջ:

Սկզբնաղբյուրը

Աշխատանքի կազմակերպման հմտություն: Աիդա Պետրոսյան

Աշխատանք նախագծով

Որքան ուզում ես ասա, որ ուրիշի արածը կրկնելը, ուրիշի թևի տակ ապրելը լավ բան չէ, մեկ է, մարդը հեշտին է վազում: Հավաքվում էինք, քննարկում հաջորդ շաբաթվա անելիքները, նայում էինք ամսվա օրացույցը... էս աղջիկներն էլի նախագիծ չէին կազմում. լավագույն դեպքում գործընկեր-դաստիարակի նախագիծն էին տեղադրում բլոգներում: Որքան ակտիվանում էր նրանց գործունեությունը, ավելի ինքնավստահ էին դառնում, հաճախ էինք անդրադառնում անելիքին, օրվա կազմակերպմանը, այնքան նախագիծ ասվածի անհրաժեշտությունն ակնհայտ էր դառնում: Հիմա ուսանողների գործունեության ծավալը մեծացել է, գործունեության տեսակները շատացել: Օրը ճիշտ կազմակերպելու, ժամանակը դասավորելու, անելիքը հստակեցնելու համար նախագիծն անհրաժեշտություն է դարձել: Չեմ ասի բոլորն են
նախագիծ տեղադրում բլոգում. 2-3 հոգի դեռ գլուխ է պահում: Հավատացած եմ, որ այդ
կուլտուրան, բոլորի գործիքը կդառնա շուտով: Տեսեք Աղավնու, ՆազենիիՏաթևի,
Աստղիկի օրինակը։
Սեպտեմբերից հունվար ուսանողներն անմիջականորեն մասնակցեցին
նախակրթարաններում, կրթահամալիրում իրականացվող ստուգատեսներին,
տոներին, ծեսերին (ԹթուդրիկԴեկտեմբերիկ

Առաջին ինքնուրույն նախագիծը, սկսեցին «Աղվես» երգով: Պարզապես սովորում էին
Տաթև Ստեփանյանի հետ: Երրորդ օրն այնպես ստացվեց, որ միացան նաև Նոր դպրոցի
5-րդ դասարանցիները: Դե, խաղի տուտը բացվեց, ինչպես ժողովուրդն է ասում:

Գեղարվեստ, տեխնոլոգիաԱղվեսը` փազլ։ Աղվեսը եղավ նախակրթարանի բոլոր
խմբերում, անգամ 5 տարեկանների տոնին… Առաջին ինքնուրույն փորձը, առաջին
ոգևորությունը: Նախաձեռնեցին, մշակեցին և իրականացրին «Աղվեսագիրք»«Ճնճուղ»,
«Ամանորյա խաղեր»,«Հունվարիկ» «Ձմեռային պարտեզ»:
Ձայնագրման է պատրաստ «Ճնճղկներ» երգ-խաղը, որն առաջին անգամ է երգվում
կրթահամալիրում:
Կամաց-կամաց նախագծերն ավելի հետաքրքիր, ամբողջական են դառնում, ավելի
համարձակ: Ավելի մասնագիտական: Փորձի քսակը քիչ-քիչ լցվում է
ինքնավստահությամբ, ներքին արգելքի հաղթահարումով:

Բանահյուսության տեսակներ

Առակներ

Շունն ու իր ստվերը․ առակ ուրիշի ունեցածին աչք չդնելու մասին։

Շունն անցնում էր գետի երկայնքով և միս էր բռնած տանում: Հանկարծ նա տեսնում է իր արտացոլանքը ջրի մեջ և մտածում՝ այնտեղ մի այլ շուն կա, որ միս ունի: Նա նետում է իր բաժինը մի կողմ և շտապում խլել այդ շան սնունդը: Իհարկե, գետակի արտացոլանքում երևացող միսն իրականում չկար, հետևաբար շնիկը չի կարողանում այն գտնել, իսկ իր սեփականը գետի ալիքը քշում, տանում է: Եվ վերջում շնիկը մնում է ձեռնունայն: 

«Շունն ու նրա ստվերը» առակի բարոյախրատական իմաստը խորն է, բայց, միևնույն ժամանակ, միանգամայն պարզ: Պետք չէ ագահ լինել և ցանկանալ ձեռք գցել նրան, ինչ քեզ չի պատկանում, նամանավանդ այն դեպքում, երբ ունես այդ բանը: Այդպես գործելով՝ կարող ես միայն կորցնել ունեցածդ և նորն էլ չունենալ: Հարկավոր է մտապահել՝ ոչ ոք և ոչինչ մեզ չի սպասում անծանոթ տեղում, որ կարելի է ձեռք բերել առանց դժվարության, իսկ նախանձը միայն վատ հույզեր ու իրավիճակներ է ծնելու:

Մրջյունը և աղավնին․ առակ բարության մասին

Մի օր մրջյունն իջնում է առվակի մոտ ծարավը հագեցնելու, բայց այդ պահին ջրի ալիքը թափվում է նրա վրա և քիչ մնում՝ խեղդի:

Աղավնին, նկատելով վրա հասած փորձանքը, նրա կողմ է նետում մի փոքրիկ ճյուղ, որի վրա էլ բարձրանում է մրջյունն ու կարողանում փրկվել:

Նույն այդ պահին մի որսորդ փափագում էր բռնել աղավնուն և պատրաստվում էր ցանցե թակարդը գցել նրան: Փրկված մրջյունը հասկանալով ամենը՝ շտապում է օգնության: Մոտենում ու միանգամից կծում է որսորդի ոտքը, որից հետո նա ճչում է ու գցում ցանցը: Իսկ աղավնին ճախրում է վեր և թռչում, գնում շատ հեռու:

Ի՞նչ հասկացանք

Առակում  ներկայացվում է, թե ինչպես է աղավնին փրկում մրջյունին, իսկ մրջյունն էլ՝ իր փրկչին: Պարզ թվացող այս պատմությունը զգալի դաստիարակչական նշանակություն ունի և՛ փոքրիկների, և՛  մեծահասակների համար: Այն նախևառաջ ցույց է տալիս, թե ինչպես են անձի կողմից կատարվող բարի և անշահախնդիր  արարքները գնահատվում: Եվ դա հատկապես այն պահին, երբ ամենևին չես սպասում: Իզուր չէ ասված՝ «ինչ ցանես, այն էլ կհնձես»:

ՀեքիաթՀավերժության ճամփորդները․ հեքիաթ այն մասին, թե ինչպես է լույսը հաղթում խավարին

Մի լույս երկիր կա սարերը գրկած,

Հովին ու ջրին է նա ընկեր դարձած։

Լույս-հույս զավակներ ունի նա ծնած,

Որ կռվում են խավարի դեմ աղոթքներ դարձած։

Շատ դարեր առաջ էր, երբ Լույսն անծայրածիր տիեզերքում, վիթխարի թևերը երեք անգամ թափահարելով, հասավ մի անապակ և քարքարոտ աշխարհի։

 — Այստեղ կարելի է հանգիստ առնել,- մտածեց սրատեսը, խոշոր թևերը հավաքեց և նստեց լեռան կատարին,- իմ ծննդավայր երկնքին կպած են այս լեռները, թեթևություն և երկնային հանգստություն կա այստեղ։

Այդ լեռների գրկում էլ նա մնաց և իր նոր տունը հյուսեց։  Ստեղծվեց զարմանքներով լի մի աշխարհ, որտեղ քարերն անձրևի հետ շատախոսում էին, սարերն  ամպերի հետ կատակում, իսկ ծառերն աստղերի հետ քչփչում, երազներ հորինում և մարդկանց բաժանում։ Լույսի շուրջը հավաքվեցին բոլոր գույները։ Նռան չարաճճի կարմիրը  զվարթորեն ծառից ծառ էր թռչկոտում,  խաղողի ոսկին արևի հետ թելեր էր հյուսում, իսկ  զարթոնքի  կանաչը, հող ու թուփ գրկելով, ժայռերի կատարն էր մագլցում ու քարայծիկներին բարև բերում։  Այս ներկապնակից էր արևն ամեն օր գույներ վերցնում և իր ելումուտը երանգավորում։ Զարմանահրաշ այս  աշխարհը պահպանելու համար Լույսը լուսասիրտ արծիվներ  ծնեց և  իր ծիծաղից ծնված ակունքների ջրերով էլ սնեց։ Այդ արծիվները մարդկային կերպարանք առած ապրում էին բոլորի պես։ Մեկն ուսանող էր, մյուսը՝ գիտնական։ Մեկ ուրիշը շինարար էր, մեկ այլն էլ՝ երաժիշտ։ Լույսն այս երկիրն այնպես սիրեց, որ սիրտը հողին էլ նվիրեց։ Եվ այդ հողը զնգում էր, սեր ղողանջում։  

Մոտակա Գորշուկների թագավորությունում կյանքը նույնպես ակտիվ էր։ Ամեն օր նրանք ծովից  քամում-հանում  էին մի գորշ  հեղուկ, ասում էին կախարդական բառեր և արհեստական լույս ստանում։ Ասել, թե աշխարհը հիացած էր այս ամենով, կնշանակի ոչինչ չասել։ Նրանց բոլորը ծափահարում էին և ողջունում։  Աշխարհի չորս կողմերից գալիս էին տեսնելու արհեստական լույսը, և բոլորն ուզում էին անպայման ունենալ դրանից։

 — Որպես հրաշագործ կարող եմ այն և՛ միացնել, և՛ անջատել,- երջանիկ թռչկոտելով ասում էր մի ալեհեր մեծահարուստ։ 

 — Ես կարող եմ ինքնաթիռներ երկինք բարձրացնել, մարդկանց տեղափոխել և շա՜տ գումար աշխատել,- քթի տակ քրթմնջում էր մի գործարար։

Մեկ այլ սրաքիթ գործարար էլ մատները շոշափելով անձայն երազում էր, որ կբացի մի քանի գործարան, և ամեն ինչ պատրաստող բազմաթիվ մետաղյա սարքեր կբերի։ Կվաճառի արտադրանքն ու շատ փող կունենա, հետո էլի, էլի ու էլի։

Եվ բոլորը ժպտում էին Գլխավոր Գորշուկին, իբրև թե սիրում են նրան և ժամերով համբերատար սպասում՝ նրա հետ գործարք կնքելու համար։ Շատ զբաղված էր Գլխավոր Գորշուկը։ Ամեն օր  պայմանագրեր էր կնքում, վաճառում իր լույսը և  հարստանում։ Դրամի հաստ կապոցը  դնում էր գրպանն ու  երջանիկ շրջում հյուսիսից  հարավ, արևելքից արևմուտք։ Նրա համար աշխարհի բոլոր ճանապարհները բաց էին։ Ամեն հաջող գործարքից հետո նա գորշուկների աշխարհի չքնաղ տիրուհուն մի աննման նվեր էր մատուցում։ Կրակե հայացքով գեղանի տիրուհին արդեն ամեն ինչ ուներ, նույնիսկ՝ մեկ բանից տասը հատ։ Նրան ոչինչ այլևս չէր զարմացնում ու հիացնում, և նա սկսել էր մի փոքր ձանձրանալ։ Տիրուհու դեմքին հիացմունք տեսնելու ակնկալիքով՝  մի օր  Գլխավոր Գորշուկը բռնեց նրա նրբագեղ ձեռքը և  հպարտորեն ասաց․

— Գնամ, լեռները ճեղքեմ, Լույսի սիրտը գտնեմ, քեզ ընծա բերեմ։

Գլխավոր Գորշկուհուն նոր բան ունենալու միտքը շատ դուր եկավ։ Դա երևում էր նրա գոհ ժպիտից։ Իրականում փառասեր Գորշուկը տիրուհուն զարմացնելուց բացի հույս ուներ, որ կկարողանա սիրտ ջերմացնող Լույսից մի բան քամել և վաճառել։ Բացի այդ, ասում էին՝ սարերում ապրող լույսը հավերժական է, իսկ իր լույսն, ով գիտի, մի օր սպառվելու է։

Նա արագ գործի անցավ։ Աշխարհի տարբեր կողմերից գնեց զինվորներ, կրակ ժայթքող երկաթե թռչուններ, անտառներ այրող պղնձագույն  անձրևներ։ Մանրակրկիտ պատրաստվելուց հետո աշնանային մի առավոտ դրմփոցով ու դմբդմբոցով անցավ հարձակման։ Պահապան արծիվները թողեցին իրենց սովորական մարդկային կերպարանքները և առանց մեկ վայրկյան ուշանալու անցան հերոսական պաշպանության։ Բոլորը հիացմունքով էին խոսում նրանց թռիչքի անհավատալի բարձրության, թևերի հզորության և սրտի կորովի մասին, հպարտանում՝ լսելով նրանց անշեղ հարվածների և անհնարին թվացող սխրանքների մասին։ Սիրում էին և աչքները երկնքին հառած հավատով սպասում նրանց  հաղթական վերադարձին։ Ճախրանքի սիրահար այդ հուժկու հսկաները գիտեին, թե ինչ է հաղթական թռիչքը խաղաղ երկնքում և հանուն դրա պատրաստ էին սխրանքների։ Նրանք  ծանոթ չէին հուսահատությանն ու նահանջին։ Որքան էլ, որ գորշուկները շատ էին, միևնույն է՝ լուսասիրտներն անհաղթ էին։

Եվ հուսահատված գորշուկները որոշեցին  դիմել նենգության։ Նրանք իրար գլխի շարվեցին և, օգտագործելով իրենց թանկարժեք արհեստական լույսը,  մի տգեղ ու թափթփված ստվեր ստեղծեցին, նրա ականջին ոսկու  կախարդանքի մասին շշնջացին, թանկ-թանկ նվերներ տվեցին, իրենց սիրելի եղբայրն անվանեցին և ուղարկեցին  Լույսի աշխարհ։ Այս փնթի ստվերը տեսնելով, թե ինչպես է արհեստական լույսից մեկ երկարում ու բարակում, մեկ էլ ահարկու վիշապ դառնում, իրեն անհաղթ հերոս կարծեց և սողեսող գնաց։ Լույսի աշխարհում դժգոհ ու փնթփնթան ուրիշ ստվերներ գտավ, համոզեց ու գնեց, կտրեց իրենց ակունքներից  և իր հետ տարավ։  Ստվերների ամբոխը Լույսի սարը սողեսող ելավ։ Արծիվները սա տեսնելուն պես դեպի սարը սլացան։ Իրենց սրտերն անթեղած ու ճախրանքի սովոր հերոսները սկսեցին մարտնչել գետնին կպած սողունների հետ։ Ստվերները նենգաբար խաբում էին արծիվներին։ Մեկ երկարում էին, մեկ փոքրանում ու խեղճանում և փորձում նրանց բարեգթությունից օգտվել։ Իսկ ստվերները շատանում էին և շատանում, քանի որ գորշուկներից նվերներ ստանալու հույսով շատ ու շատ նեղացած  ստվերներ էին միանում Լույսի սրտի սարի գրոհին։

— Սպասեք, ես էլ եմ գալիս,- գոռում էր մի կարևոր հրամանատարի ստվեր։

— Դու ոչ մի տեղ էլ չես գնա, հիմա ես քեզ կոչնչացնեմ,- ասաց հրամանատարը։

— Կգնամ, որովհետև ուզում եմ հարուստ լինել,  թեթև ու անհոգ ապրել, ի վերջո ուզում եմ ծովափին վոլեյբոլ խաղացող ստվեր լինել։ Հոգնել եմ քո նույն հագուստներից, հին մեքենայից։ Մի՞թե դու չես ուզում, դու էլ արի, — մեղրածոր շշնջաց ստվերը։

— Տե՛ս, արհեստական լույսն էլ է կենարար և շատ ավելի հարմար,- վազելով և մյուս ստվերներին միանալով՝ գոռաց պատասխանատու ստվերը։

Երբ նա էլ էր արդեն սարին մոտենում, շրջվեց ու տեսավ, որ ինքը կտրված չէ։ Ոչ միայն ինքը, այլ նաև շատ այլ ստվերներ իրենց հետևից վազեցնում էին իրենց մարմիները։ Դրանք որքան արագ էին վազում, այնքան ավելի ու ավելի էին գորշանում, ստվերների պես մութ դառնում։ Եվ արդեն պարզ չէր, թե որն է ստվեր, որը՝ ոչ։

 — Հա՜հ, հա՜հ,- չարամիտ քծիծաղ էին տալիս ստվերները,- հաղթանակը մոտ է, մենք ենք իշխելու մարմիններին։ Լո՜ւյս, վերջդ եկել է։

Նրանք սողեսող աստիճանաբար հասան սարի կատարին և սկսեցին ագահաբար հողը փորել, որ հնարավորինս շուտ Լույսի մշտաբաբախ սիրտը գտնեն։ Լույսի՝ աշխարհի բոլոր կողմերից հավաքված նվիրյալ զավակ արծիվները, հասկանալով, որ այլ ելք չկա, ուս ուսի տվեցին և շրջապատեցին սարը։ Նրանք իրենց հզոր թևերը փռեցին գետնին ու իրենց լույս սրտերը հողին տվեցին։ Ճառագող սրտերը շղթայաբար միացան իրար և կուրացնող  լույս արձակեցին։ Հողը փորող բոլոր ստվերները տեղում չքվեցին, իսկ գորշուկները վայրկյանապես փոշիացան։

Այս լուրը լսելով՝ կատաղեց Գլխավոր Գորշուկը, և նրա հրամանով երկաթե անձրև թափվեց սարն իրենց սրտով ու թևերով պաշտպանող արծիվների վրա։ Քաջարի լուսասիրտները տեղում քարացան։ Խամրեցին Լույսի աշխարհի գույները։ Նռան կարմիրը տխուր հոսեց քաղաքի բաց երակներով, խաղողի թափանցիկ ոսկին ծոր տվեց արծիվների վերադարձին հավատով սպասողների աչքերից, իսկ զարթոնքի կանաչը լուռ քնեց ձյան տակ։

․․․Եվ  գիրկն առավ Լույսն իր որդիներին,

Գրկեց, փայփայեց ու ապաքինեց։

Նոր մարմին տվեց նրանց սրտերին,

Եվ կրկին մարդկանց մեջ ճանապարհեց։

Հեղինակ՝ Աստղ Մադաթյան

Հանելուկներ

Բարձրում կախված, 

Ընկնում եմ ցած, 

Մինչև չկոտրես, 

Համը չտեսնես,

Չես հասկանա դու,

Ի՜նչ համեղն եմ ես։

Ընկույզ

*** 

Կլոր եմ, 

Գնդակ չեմ,

Կարմաթուշ եմ, դեղձ չեմ,

Քաղցր եմ, մեղր չեմ։ 

Խնձոր

*** 

Թավշյա հագուստ ունեմ,

Կարմիր թուշիկ ունեմ

Ապրում եմ հարավում, 

Քաղցրանուշ համ ունեմ։ 

Դեղձ

***

Մենք հատիկով չենք աճում,

Ընտանիքով ենք լինում,

Կարմիր, սպիտակ գույն ունենք,

Անուշ, քաղցր համ ունենք։

Խաղող

***

Գետնից թաքուն դուրս եկավ,

Գեղեցիկ գլխարկ գտավ։

Սունկ

***

Ունի մեկ ոտք,

Չունի կոշիկ,

Ունի գլխարկ,

Չունի գլխիկ։

Սունկ

***

Թև ու ոտք նա չունի,

Կենդանի է ջրերի։

Ձուկ

***

Թե ընկնի, կոտրվի,

Ոչ մի դարբին չի ձուլի։

Ձու

***

Թագավոր չի, թագ ունի,

Երկարաճիտ կոշիկ ունի,

Ժամացույցին չի նայի,

Երկար քնել չի թողնի։

Աքաղաղ

Ասացվածքներ

Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է:

***
Ագռավին ասին ծիռտդ դեղ ա, էն էլ գանց ծովի մեջ ծռտեց:

***
Ախպոր տղա ջան տղա, քվոր տղա շան տղա:

***
Աղվեսի վկան իրա պոչն ա:

***
Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա` աղքատը:

***
Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա:

***
Ամեն ինչի մերը ձագ կբերե, արաղի ձագը մեր կբերե:

***
Աշխարհն աղով, աղն էլ համով:

***
Աշխարհքի բերան, ջվալի բերան:

***
Աշնան գինին, գարնան` ջուրը:

***
Արինը ջուր չի դառնա:

***
Բաղնիք մտնողը պիտի քրտնի:

***
Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա:

***
Բերդն իր միջից կքանդվի:

***
Գարնան գառն ա գովական, աշնան հավը:

***
Գեղ կանգնի գերան կկոտրի:

***
Գեղի շունը քաղաք մտնե պոչը սխմած կը քալե:

***
Գետը չտեսած մի բոբիկանա:

***
Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանել:

***
Գլուխդ պաղ պահե, ոտներդ տաք:

***
Գնա մեռի, արի սիրեմ:

***
Գող ու բոզի վատեն (ժամկետը) քառասուն օր է:

***
Գողը գողից գողացավ, աստված վերից զարմա-ցավ:

***
Դարտակ կարասը մեծ ձեն կտա:

***
Դեռ էշը չառած, փալանն է կարում:

***
Դրուստ խոսողի ձին թամքած պտի ըլնի, որ փախչի:

***
Ես աղա, դու աղա, մեր աղունը ո՞վ աղա:

***
Զանգակի ձենը հեռվից անուշ կգա:

***
Էշն անառակի, ջորին առանց քուռակի:

***
Էշն ինչ գիտի նուշն ինչ ա:

***
Էրիկ-կնկա կռիվը մինչև անկողին է:

Առասպլներ

Ավանդավեպ

ՄՈՐ ՍԻՐՏԸ (հայկական ավանդավեպ)

Կա հինավուրց մի զրույց,
Թե մի տղա,
Միամորիկ,
Սիրում էր մի աղջկա:

Աղջիկն ասավ և «Ինձ բնավ
Դու չես սիրում,
Թե չէ գնա՛,
Գնա՛ մորըդ սի՛րտը բեր»:

Տղան մոլոր, գլխիկոր
Քայլ առավ,
Լացեց, լացեց,
Աղջկա մոտ ետ դառավ:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Է՛լ չերևաս
Շեմքիս, ասավ,
Մինչև սիրտը չըբերես:

Տղան գնաց և որսաց
Սարի այծյամ,
Սիրտը հանեց,
Բերեց տվեց աղջկան:

Երբ նա տեսավ, զայրացավ.
— Կորի՛ր աչքես,
Թե հարազատ
Մորըդ սիրտը չըբերես:

Տղան գնաց` մորն սպանեց,
Երբ վազ կըտար
Սիրտը` ձեռքին,
Ոտքը սահեց, ընկավ վար:

Եվ սիրտը մոր ասավ տխուր,
Լացակումած.
— Վա՜յ, խեղճ տղաս,
Ոչ մի տեղըդ չըցավա՞ց…

Ասք

Ավանդություն

Ավանդությունը սերնդեսերունդ անցնող պատմությունն է, իսկ ավանդույթը՝ սովորույթը։ Օրինակ՝ «Ըստ ավանդության՝ Հայկը պատերազմել է Բելի դեմ»։ Հաճախ «ավանդություն» բառը սխալմամբ գործածում են «ավանդույթ» բառի փոխարեն՝ ասելով․ «Փոխադարձ հարգանքի պայմաններում միմյանց քննադատելու ավանդություն դեռևս չի ձևավորվել»։

Վիպերգություն— Սասնա Ծռեր

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ», հայ ժողովրդի ազգային էպոս կամ դյուցազնավեպ, որը ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա։ Վիպասացների և բանահավաքների կողմից այն կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն է թշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության և անկախության, հայրենիքի և պետականության պահպանման։ Հայոց դյուցազնավեպը գաղափարական առումով արտացոլում է նաև իրականությունից ունեցած դժգոհությունն ու կառուցվելիք արդար աշխարհի նկատմամբ ունեցած փափագը՝ բոլոր դեպքերում գովաբանելով օտարի լծի դեմ ելած ժողովրդի հերոսական պայքարը։

Էպոսը համահավաք տարբերակով կոչվում է «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ դիվահար, խենթավուն, խելահեղ քաջ և այլն։ Տվյալ հատկանիշներից յուրաքանչյուրն էպոսի հերոսների համար բնորոշ է այս կամ այն պարագայում։ «Սասնա ծռեր» էպոսը կառուցվածքային առումով կազմված է վիպական չորս մասերից կամ ճյուղերից, որոնցից յուրաքանչյուրը կոչվել է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Էպոսի ստեղծման հստակ թվականը մեզ հայտնի չէ, քանի որ վերջինս գալիս է ժամանակի խորքից և ունի պատմական խոր ակունքներ։ Էպոսի ասացողները էպոսը պատմել են հայկական տարբեր բարբառներով, մեծ մասամբ մոկաց, մշո, սասնա, ինչպես նաև արարատյան։

Էպոսի պատումներից մեկը 1874թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը՝ հրատարակելով «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին էպոսի մի տարբերակ գրի է առել Մանուկ Աբեղյանը, իսկ արդեն 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ մեկտեղ, ստեղծում է 60 պատումներից բաղկացած համահավաք բնագիր։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերեն, չինարեն, անգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), հունարեն, ռուսերեն, գերմաներեն, վրացերեն, թուրքերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։ «Սասնա ծռերն» ամբողջական կամ մասնակի մշակել են նաև Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Սողոմոն Տարոնցին, Վիգեն Խեչումյանը, Հմայակ Սիրասը, Մկրտիչ Խերանյանը, Նաիրի Զարյանը և ուրիշներ։ Էպոսին բազմիցս անդրադարձել են կերպարվեստում (Հակոբ Կոջոյան, Երվանդ Քոչար, Մհեր Աբեղյան, Էդուարդ Իսաբեկյան, Արտաշես Հովսեփյան և ուրիշներ), երաժշտության մեջ (Գևորգ Բուդաղյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան՝ ըստ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտության, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան և այլն), կինոարվեստում («Սասնա ծռեր», ռեժիսոր՝ Արման Մանարյան, 2010 թվական, մուլտֆիլմ), թատրոնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայերի հանգանականությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, իսկ Արցախյան պատերազմի տարիներին կազմավորվել են «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատները։ Հայաստանի անկախ Հանրապետությունում էպոսի հերոսների անուններով կոչվել են տեղանուններ, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» անունով մետրոպոլիտենի կայարան։

«Սասնա ծռեր» էպոսն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։ Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

2 բանաստեղծություն

ԻՐԻԿՈՒՆ

Արևը շատ էր հոգնել, ման էր եկել ամբողջ օրը.
«Հերիք է, ասավ,
Գնամ պառկեմ ու քնեմ»։
Տերևը ուրախ սըվսըվում էր, որ կանգ առավ.

«Էս ի՞նչ է, ասավ,
Արևն էլ չի երևում.
Ես էլ պառկեմ ու քնեմ»։
Թռչնակը երգում էր ծառի վրա, հանկարծ լռեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Նապաստակը ոստոստում էր թփերի տակ, որ ականջը սրեց.
«Էս ի՞նչ է, ասավ,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Ես էլ գնամ ու քնեմ»։
Որսկանը անտառում որս էր որոնում, կանգնեց.

«Էս ի՞նչ է, ասավ,
Ո՛չ նապաստակ է վազ տալի,
Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում․

Ես էլ գնամ ու քնեմ»։
Լուսինը ծագեց, ցած նայեց, տեսավ.
«Ի՜նչ լավ է, ասավ,
Ո՛չ որսորդ է ման գալի,
Ո՛չ նապաստակ վազ տալի,

Ո՛չ թռչնակ է ծըլվըլում,
Ո՛չ տերև է սըվսըվում,
Ո՛չ արևն է երևում.
Մենակ ես եմ որ անքուն
Քեֆ եմ անում երկնքում»։

ԾԱՂԻԿՆԵՐԸ

Հ.Թումանյան

– Ո՞ւր գնացին ծաղիկները…
– Սո՛ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն ծածկոցով սպիտակ։
Կգա գարնան արևն էլ հետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն ծածկոցը կտանի։
«Ելե՛ք, – կասի, – ի՛մ մանուկներ», –
Ու երբ նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան։