Ուղևորություն դեպի Ջրվեժ

Այսօր ունեցանք հիանալի օր Ջրվեժում, և ես ցանկանում եմ կիսվել այս օրվա մասին։

maxresdefault

Առավոտյան մենք  եկեղեցու հոգևոր երգերից հետո, ուղևորվեցինք Ջրվեժ։

Ճանապարհին մենք լսեցինք ոչ այդքան հաճելի ռադիո😂, խոսեցինք տարբեր թեմաներից։ Հասնելուն պես մեր արջև բացվեց հեքիաթային մի տեսարան, ամբողջությամբ ձնապատ, այդքան ձյուն դեռ այս տարի  չեինք  տեսել։ Մենք չկարողացանք անտարբեր անցնել` Չարենցի կամարի կողքով, երբ մոտեցանք կամարին նրա գեղեցկությունը մեզ գրավեց, չեմ կարող բացատրել բառերով թե ինձ ինչքան դուր եկավ։

Իսկ ինչո՞ւ է կոչվել Չարենցի... Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել։ Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից. ,,, Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում,,, Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով
Իսկ ինչո՞ւ է կոչվել Չարենցի…
Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել։
Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.
,,, Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում,,,
Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով

 

Մենք բոլորս արտասանեցինք Չարենցի գեղեցիկ բանաստեղծություններից <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը, այնտեղ նկարելուց և ուսումնասիրելուց հետո մենք ուղևորվեցինք Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Եկեղեցում երգեցինք հոգևոր երգեր, մոմ վառեցինք մեր երազանքների համար։

Իսկ հետո գնացինք արգելոց, սահեցինք, դահուկներ փորձեցինք 😂 չնայած չստացվեց, ձնագնդիկ խաղացինք, արեցինք բավականին շատ գժություններ:

Մի խոսքով շատ հավես ժամանակ անցավ։