Հարցում ընտանիքի մասին

Ընդլայնված և միջուկային  ընտանիքների մասին հարցազրույցը տարբեր էր ։ Ամենմարդ ունի իր անձնական կարծիքըորը արտահայտեցին տարատեսակ մարդիկ ՝ուսուցիչներըուսուցչուհիները նաև ուսանողները։ Չեմ կարող մեկնաբանելհարցազրույցի ընթացքում արտահայտած մտքերըքանի որ մարդիկ մտածելակերպովկենցաղովբնավորությամբ տարբեր են։ Ես ապրում եմ միջուկային ընտանիքումսակայն հետագայում դեմ չեմ լինի որոշ ժամանակ բնակվել ընդլայնված ընտանիքում՝քանի որ ընդլայնված ընտանիքը ունի իր ուրույն առավելությունները։

Մասնակցեցին՝

Անգելինա Ղազարյանը

Ազգանուշ Ղազարյանը

Հասմիկ Քերոբյանը

Միլենա Հակոբյանը։

Արդյունքը՝

Մտածողություն։ Մտածողության տեսակները ։

Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Վերջինս նորի որոնումն է;

Մտածողությունն իմացական գործընթաց է, որի միջամտությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթներիների էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները:  Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Մարդը սկսում մտածել այն ժամանակ, երբ նրան անհրաժեշտ է որևէ հարց լուծել, որևէ խնդիր իրականացնել: Այսինքն մարդը անընդհատ չի մտածում: Մարդ լարում է ուղեղը, մտածում , երբ կա պրոբլեմային իրավիճակ:

Գոյություն ունի մտածողության երեք տեսակ՝
ակնառու գործնական
ակնառու պատկերավոր
խոսքային տրամաբանական կամ վերացական

Ակնառու գործնական
Կիրառվում է մինչև երեք տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ երեխան կոտրում է խաղալիքը պարզելու համար թե ինչ կա դրա մեջ:
Ակնառու պատկերավոր Կիրառվում է երեքից բարձր մինչև յոթ տարեկան երեխաների կողմից, օրինակ՝ նրանք մտածում են պատկերացնում են, բայց չեն կարողանում դա կիրառել:
Խոսքային տրամաբանական,
Այն մտածողությունն է, երբ մարդը ինչ որ մտածում է, կարողանում է իր մտածածի, պատկերացրածի, եթե ոչ ամբողջությամբ արտաբերել,  իրականացնել խոսքի և լեզվի միջոցով:

Մտածողության զարգացման հիմնական տեսակները նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեն անվանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Զգայական խաղեր

ԺՊԻՏԻԿ

Երեխանները նստում են սեղանի շուրջ, խաղավարը փակում է նրանց  աչքերը: Այնուհետև սեղանին դնում եմ տարբեր առարկաներ, իսկ երեխաները իրենց առջև դրված առարկաներից մեկը վերցնում են և թվարկում թե դա ինչպիսին է։ Թվարկելուց հետո երեխաները բացում են աչքերը և տեսնում արդյոք ճիշտ են գուշակել, թե՝ ոչ:

Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:

Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.

* Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:

* Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:

* Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:

* Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:

* Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

* Հիգիենայի կանոնների պահպանումը:

* Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:

* Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:

* Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Ներառական կրթություն-Լոգոպեդական թեստ-2

Երեխայի անուն ազգանուն— ….. ․․..

Ծննդյան թիվ, տարիք- 2016թվական- 5տարեկան

Խոսքային միջավայր և սոցիալական պայմաններ— նորմալ- գերազանց սոցիալական միջավայր։

Լեզուների իմացություն— Հայերեն

Հարազատների շրջանում խոսքի խանգարում ունեցողներ— չկան կան (ընդգծել և նշել եթե չկան)- Պապիկի մոտ նույնպես զգացվում է հաղորդակցման խնդիրներ։

Լսողություն— խանգարված չէ, թույլ լսող, չլսող (ընդգծել)

Տեսողություն— Խանգարված չէ, կարճատեսություն, հեռատեսություն, շլություն (ընդգծել)

Շարժողական ոլորտ՝

1․ Ընդհանուր շարժողականություն- նորմալ

2․ Շարժումների կորդինացիան- լավ

3․Ստերեոտիպ շարժումներ- չկան

4․Առաջատար ձեռքը- աջ

5․ Մանր մոտորիկա- նորմալ։

Խոսքի զարգացումը ընթացել է՝ հապաղումով, ընդհատվել է, (նշել պատճառը, երբ ինչ ժամկետով) տարիքային նորմերին համապատասխան է (ընդգծել) Ոչ տարիքային նորմերին չի համապատասխանում չունենք հստակ խոսք։

Արտաբերական ապարատ՝

1․ Կառուցվածքը- լավ

2․ Շարժունակությունը- լավ

Շրթունքները՝

Ճեղքվածքով, շարժունակությունը՝ թերի առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Ատամները- ծուռ, ծնոտային, աղեղից դուրս, փոխում է ատամները, այլ————— Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Կծվածքը- Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Լեզվակ- Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Լեզուն- Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Լեզվի արտաբերական շարժումների ծավալ․ սահմանափակ, արտաբերական շարժումների ամպլիտուդի իջեցում, լեզուն դուրս է հանած բերանի խոռոչից, բերանը միշտ բաց է․ Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Թքահոսություն․ Թույլ արտահայտված, ուժեղ արտահայտված, չկա (ընդգծել)․

Հնչյունների արտաբերումը․ հստակ է, հստակ չէ (ընդգծել)

ամՓհզչ
օն-լգյձջ
ուվկ-տդծճ
իֆՔտցռ
էբղ-խթշր
ըՊխսժլ

Հնչութային գործընթացներ- Չի համապատասխանում տարիքին

Բառի վանկային կառուցվածքը- Աղավաղված է

Շնչառություն- կրծքային

Տեմպը և ռիթմը- աղավաղված է

Ձայնի ուժգնությունը՝ Ցածր

Երանգը- խանգարված չէ

Մոդուլացիան- խանգարված չէ

Պարզ հրահանգների ընկալումը․ կրկնության կարիք է զգացվում մոտավորապես 1-2 անգամ։

Բարդ խոսքային հրահանգների ընկալումը— կրկնության կարիք է զգացվում մոտավորապես 1-2 անգամ։

Էսպրեսիվ խոսքի զարգացման մակարդակը․ համապատասխանում է տարիքին չի համապատասխանում տարիքին նշել խոսքի զարգացման մակարդակը

Խոսքը զարգացած չէ և չի համապատասխանում տարիքին խոսքը ամբողջությամբ աղավաղված է։

Վերլուծություն՝

Երեխաները տարբեր են և այս տարիքի երեխաների մոտ հաճախ է հանդիպում խոսքի խնդիր ունեցող երեխաներ։ Սակայն եթե նկատում ենք որ երեխան հստակ չի կարողանում արտահայտել իր միտքը և արդեն 5 տարեկան է հարկավոր է դիմել Լոգոպեդի որպեսզի հետո խնդիրը ավելի չբարդանա։ Մենք ուսումնասիրեցինք երեխայի ով ուներ հնչարտաբերական խնդիր կարծում եմ դա կարող է նաև լինել ստրեսներից քանի որ նա իր մայրիկի հետ չի մեծացել որն էլ իսկ պատճառ է դարձել խոսքի աղավաղման։

Ներառական կրթություն-Լոգոպեդական թեստ

Երեխայի անուն ազգանուն— ․․․․ ․․․․․․․

Ծննդյան թիվ, տարիք- 2017թվական- 5տարեկան

Խոսքային միջավայր և սոցիալական պայմաններ— լավ

Լեզուների իմացություն— Հայերեն,Չինարեն

Հարազատների շրջանում խոսքի խանգարում ունեցողներչկան կան (ընդգծել և նշել եթե չկան)

Լսողություն— խանգարված չէ, թույլ լսող, չլսող (ընդգծել)

ՏեսողությունԽանգարված չէ, կարճատեսություն, հեռատեսություն, շլություն (ընդգծել)

Շարժողական ոլորտ՝

1․ Ընդհանուր շարժողականություն- նորմալ

2․ Շարժումների կորդինացիան- լավ

3․Ստերեոտիպ շարժումներ- չկան

4․Առաջատար ձեռքը- աջ

5․ Մանր մոտորիկա- Աղաղված է — պատկերներից դուրս գալով է նկարում

Խոսքի զարգացումը ընթացել է՝ հապաղումով, ընդհատվել է, (նշել պատճառը, երբ ինչ ժամկետով) տարիքային նորմերին համապատասխան է (ընդգծել) Ոչ տարիքային նորմերին չի համապատասխանում չունենք հստակ խոսք։

Արտաբերական ապարատ՝

1․ Կառուցվածքը- լավ

2․ Շարժունակությունը- լավ

Շրթունքները՝

Ճեղքվածքով, շարժունակությունը՝ թերի առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Ատամները- ծուռ, ծնոտային, աղեղից դուրս, փոխում է ատամները, այլ————— Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Կծվածքը- Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Լեզվակ- Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Լեզուն- Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Լեզվի արտաբերական շարժումների ծավալ․ սահմանափակ, արտաբերական շարժումների ամպլիտուդի իջեցում, լեզուն դուրս է հանած բերանի խոռոչից, բերանը միշտ բաց է․ Առանձնահատկություններ չկան (ընդգծել)

Թքահոսություն․ Թույլ արտահայտված, ուժեղ արտահայտված, չկա (ընդգծել)․

Հնչյունների արտաբերումը․ հստակ է, հստակ չէ (ընդգծել)

աՄՓհզչ
օնգՅ-Րձջ
ուվԿ-Գդծճ
իՖՔտցռ
էբղթ-դշր
ըՊխՍ-Շ ԴԺ․ժլ

Հնչութային գործընթացներ- Չի համապատասխանում տարիքին

Բառի վանկային կառուցվածքը- Աղավաղված է

Շնչառություն- կրծքային

Տեմպը և ռիթմը- աղավաղված է

Ձայնի ուժգնությունը՝ Ցածր

Երանգը- արտասովոր

Մոդուլացիան- խանգարված չէ

Պարզ հրահանգների ընկալումը․ կրկնության կարիք է զգացվում մոտավորապես 3-4 անգամ։

Բարդ խոսքային հրահանգների ընկալումը— կրկնության կարիք է զգացվում մոտավորապես 3-4 անգամ։

Էսպրեսիվ խոսքի զարգացման մակարդակը․ համապատասխանում է տարիքին չի համապատասխանում տարիքին նշել խոսքի զարգացման մակարդակը

Խոսքը զարգացած չէ և չի համապատասխանում տարիքին խոսքը ամբողջությամբ աղավաղված է։

Այսպիսով հասկացանք որ երեխան ունի հնչարտաբերական խնդիր, որը գտնվում է վատ փուլում և նրան հարկավոր է աջակցություն Լոգոպեդ կամ Հոգեբան որպեսի կարողանա կառավարի ներքին հույզերը։

Հիշողություն

Նախագիծ որը իրականացրել եմ մանկապարտեզում՝

Նախագիծ Հիշողություն

Հիշողության Ֆունկցիաները՝

1․ Մտապահում

2․ Պահպանում

3․ Վերարտադրություն

4․ Մոռացում

Հիշողության տեսակներ՝

1․ Շարժողական գործունեություն- Կարող ենք տեսնել ր պահպանել օրինակ պարի շարժումները։

2․ Զգացմունքային — այլ կերպ ասած հուզական հիշողություն — Երբ օրինակ՝ սիրո խոստովանություն են անում համերգի ժամանակ։

3․ Պատկերավոր — Երբ օրինակ գնում ենք ճանապարհորդության և տպավորվում է ճանապարհը։

4․ Բառային տրամաբանական- Մեր մտքերը և սովորած անգիրներն են։

Ըստ գործունեության նպատակի՝

1․ Կամածին- երբ մեր կամքով հիշում ենք տարբեր իրադարձություններ։

2․ Ոչ կամածին — Մեր կամքից անկախ երբ օրինակ՝ հիշում ենք անծանոթի աչքերը կամ վերնաշապիկը։

Ըստ նյութի պահպանման ժամկետի՝

1․ Կարճատև հիշողություն — (Օրինակ՝ երբ մտքերով մտածում ենք քննության մասին և մայրիկը մեզանից դանակ է ուզում, հասնելուն պես խոհանոց մոռանում ենք թե մայրիկը ինչ է ցանկացել։)

2․ Տևական պահպանում — Օրինակ՝ երբ մեզ ուղղարկում են ինչ որ իր գնելու Սուպերմարկետից գնելուն պես վերադառնում ենք տուն և կարող ենք մոռանալ այդ նյութը, քանի որ դա անպետք է դառնում ժամանակի ընթացում։

3․ Օպերատիվ հիշողություն- Երբ օրինակ՝ ինժիներները պետք է հիշեն ամբողջ ստխեմայի մի մասնիկը։

Մնեմո -տեխնիկա

Հիշողության տեխնիկա

Հաշվի առնելով մնեմատիկան, եկեք փորձենք դրան նայել տարբեր տեսանկյուններից: Այսպիսով, ավելի հեշտ կլինի այն մեկնաբանել որպես ներքին գրության համակարգ, որի միջոցով մարդը կարող է տեղեկատվությունը վերածել մի շարք այլ տեսողական պատկերների: Վերարտադրելով այս նշանները ՝ մնեմատիկը հիշում է նաև անհրաժեշտ տեղեկատվությունը:

Ինչպես է դա աշխատում? Ուղեղը օգտագործում է հիշողության շատ բարդ, բայց բնական մեխանիզմներ: Դրանք նպաստում են տեղեկատվության ընկալման և վերարտադրության գործընթացների լիակատար վերահսկմանը: Այս եղանակով ուղեղի սեփական ռեսուրսներին տիրապետելը սովորելը պահանջում է աշխատանք, որը նման է այնպիսի հմտությունների, ինչպիսիք են սղագրությունը և տպելը: Դրական արդյունքի բանալին ֆիզիկական վարժություններն են:

Վարպետորեն տիրապետելով մոնեմոնիկային ՝ մարդը հետագայում կարող է չօգտագործել այն: Հիշողությունը բնական հիշողություն կամ ձեռք բերելու արտասովոր ունակություն ունեցող անձ չէ: Դրան տիրապետելը ամբողջությամբ չի փոխում անգիր սովորելու սովորական գործընթացը: Լավ արդյունքներ ստանալու համար անհրաժեշտ կլինի «միացնել» այն: Դա անելու համար ամեն անգամ պետք է ձևավորվի նշանների հատուկ «լեզու», որում տեղեկատվությունը կգրանցվի հիշողության մեջ:

Կարմիր Կատուն

Նարնջագույն Նստած

Դեղին Դռան

Կանաչ Կողքին

Երկնագույն Երազում էր

Կապույտ Կերի

Մանուշակագույն Մասին

Նաև կատարել եմ այսպիսինը՝

Կարմիր — Կապիկը- Կաղինը

Նարնջագույն — Նստած

Դեղին — Դանակի

Կանաչ — Կողքին

Երկնագույն -Երկմտում էր

Կապույտ — Կակաչի

Մանուշակագույն — Մասին

Ուշադրություն

Ուշադրության ֆունկցիաներ՝

1․ Ընտրություն

2․Անտեսում

3․Տևական պահպանում

Ուշադրության տեսակները լինում են երեք տեսակ՝

1 Կամածին-Երբ մեր կամքով ուշադրությունը շեղում ենք այլ ուղղությամբ։

2․ Ոչ կամածին- Մեր կամքից անկախ ուշադրության շեղում երբ օրինակ՝ դրսից բղավոցի ձայն լսեցինք, կամ օրինակ դպրոցի զանգը տվեց։

3․ Հետ կամածին — Երբ օրինակ՝ մեզ շրջապատող աշխարում մեզ համար ամեն բան անհետաքրքիր է և մենք որոշում ենք հաշվել մեր քայերի հաջորդականությունը ավելի հետաքրքիր է անցնում ժամանակահատվածը։

Ուշադրության որակներ՝

1․ Կենտրոնացում — Երբ օրինակ՝ ուշադիր լսում ենք դասը և չենք շեղվում։

2․ Ուշադրության ծավալ — Երբ մարդը կարողանում է սովորել մի քանի առարկա տարբեր հաջորդակամությամբ և ամբողջովին հիշել։

3․ Տեղափոխելիություն — Երբ օրինակ՝ դասի ավարտից հետո երեխաները տեղափոխվում են սոցիալական հարթակ։

Ուշադրության բաշխում՝

Երբ օրինակ մեծահասակը կամ երեխան կարողանում է ուշադրությունը բաշխել մի քանի ուղղությամբ սակայն այս պարագայում մեկը թերի է ստացվում։ Այսինքն երբ օրինակ՝ երեխան դիտում է մուլտֆիլմ, նաև կատարում է դասերը, այս պարագայում կարող են դասերը տուժել, քանի որ ուշադրությունը կշեղվի դեպի մուլտֆիլմը։

Կայունություն՝

Հասուն մարդու ուշադրությունը կարելի է գրավել մոտավորապես 15-20 րոպե կարելի է պատկերացնել որ երեխաների մոտ այդքան էլ չի տևի քանի որ եթե երեխային չհետաքրքրի ինչ ես դու նրան պատմում նա ուղակի կթողնի և կգնա։

Երեխաների մոտ ուշադրությունը կարելի է զարգացնել 2 փուլերով՝

1․ Խաղային միջավար ստեղծելով- Քանի որ խաղային միջավայրը կարևորագույն դեր է զբաղեցնում նախադպրոցականների կյանքում։

2․ Կարգ ու կանոն հաստատելով, որին նրանք դեռ պատրաստ չեն սակայն հարկավոր է տիրապետեն վաղ տարիքից սկսած։

Հիշողություն

Հիշողության խաղերը ընդգրկում են խաղեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու երեխայի պատկերային մտածողությունը, տրամաբանությունը, դիտողականությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները և այլն: Ընդ որում՝ բացի հիմնական նպատակից՝ յուրաքանչյուր խաղի ընթացքում զուգահեռաբար լուծվում են բազմազան հարակից խնդիրներ՝ ձեռք են բերվում ճանաչողական գիտելիքներ, մշակվում տարաբնույթ կարողություններ, այդ թվում՝ գիտելիքներն ու կարողություները համակցելու, տարբեր կարողությունները զուգակցելու և այլն:

Իրականացրել եմ մանկապարտեզի երեխաների հետ, տեսանյութը կարողեք դիտել այստեղ՝

Կույր մարդիկ

Անդրեա Բոչելլի Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին սկսել է կորցնել տեսողությունը մանկուց և վերջնակապես կուրացել է 12 տարեկանում: Սակայն դժբախտությունը չի խանգարել նրան ոչ միայն զբաղվել երաժշտությամբ, այլև սովորել Պիզայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և ստանալ իրավաբանի դիպլոմ:
Ի ծնե կույր է ազգությամբ վրացի երգչուհի Դիանա Գուրցկայան:
Կույր է եղել նաև ավելի քան 70 ձայնասկավառակների հեղինակ Ռեյ Չարլզը: Նա ստացել է 17 Գրեմմի, հանդես է եկել ջազի, ռոք’ն’ռոլլի, քանթրիի և բլյուզի բեմերում: Նրա ձայնագրություններն ընդգրկված են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, իսկ «Rolling Stone» ամսագիրը նրան ընդգրկել է «100 անմահների» ցուցակում: Ֆրենկ Սինատրան Ռեյ Չարլզին անվանել է «շոու բիզնեսի միակ իրական հանճար»: Ռեյ Չարլզի մանկության, կուրության պատճառի, երիտասարդության և ընդհանրապես ողջ կյանքի և աշխատանքի մասին պատմությանը կարելի է ծանոթանալ` դիտելով «Ray» ֆիլմը:

Սթիվի Ուանդերը

կուրացել է բժշկական սխալի հետևանքով. նորածինների համար նախատեսված ինկուբատորի մեջ, որտեղ տեղադրել էին նորածին երգչին, միացրել են չափից դուրս թթվածին: Այնուամենայնիվ, Սթիվին դարձավ XX դարի ամենահայտնի երաժիշտներից մեկը: Անգլալեզու երկրներում «Սթիվի Ուանդեր» անունը հասարակ գոյականի է վերածվել և օգտագործվում է բոլոր կույրերի համար