Բնություն-հասարակություն փոխհարաբերության զարգացումը Հայաստանում

Մարդկության տեխնիկական առաջընթացն ուժեղացնում է բնության վրա հասարակության ազդեցությունը:  Ակնհայտ է դառնում, որ մարդկության հետագա զարգացման համար պետք է անցում կատարել բնության և մարդու միջև փոխհարաբերությունների ավելի արդյունավետ և ներդաշնակ ուղիների: Հասարակության զարգացմանը համընթաց և բնության հետ նրա փոխազդեցության արդյունքում ի հայտ է գալիս նոր, մարդածին որակապես այլ բնություն, որը կորցրել է իր սկզբնական բնական, «ինքնուրույն» կեցությունը: Մարդկությունն իր առաջացման հենց սկզբից ազդել է շրջակա բնական միջավայրի վրա և փոխել այն: Այդ փոփոխությունները ժամանակի ընթացքում և տարածական կտրվածքով զարգացել են որակապես և քանակապես ու դարձել ավելի ինտենսիվ: Իսկ, ինչպես հայտնի է, Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության ծագման օջախներից է: Մարդու արտադրական գործունեության մի շարք բնագավառներ Հայկական լեռնաշխարհում (որտեղ Ք.Ա. 12-6-րդ դդ. ձևավորվել է հայ ժողովուրդը` այսինքն այդ դարերից աշխարհագրական այս տարածքը օգտագործվել է մարդու կողմից) ունեն պատմական խոր արմատներ: Շրջակա բնական միջավայրին բնորոշ միլիոնավոր տարիների ընթացքում ձևավորված բնական կայուն հավասարակշռությունը այդ դարերից սկսել է խախտվել: Դրա փոփոխությունն ՀՀ տարածքում ավելի լավ պատկերացնելու համար, այն դիտարկենք հասարակություն-բնություն փոխհարաբերության (բնօգտագործման) ժամանակային զարգացման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ առանձնացվում է բնօգտագործման հետևյալ հիմնական փուլերը` նախնադարյան, ստրկատիրական, միջնադարի ֆեոդալական, կապիտալիստական փոխհարաբերությունների փուլեր:Հայկական լեռնաշխարհի այդ թվում և ներկայիս ՀՀ տարածքում նախնադարյան բնօգտագործումը դրսևորվել է հիմնականում յուրացնող տնտեսության (հավաքչություն, ձկնորսություն, որսորդություն) տեսքով: Շրջակա բնական միջավայրի վրա մարդկանց ազդեցության վաղ փուլերի մասին տեղեկությունները քիչ են: Այս ժամանակաշրջանին բնորոշ էր բնօգտագործման պարզունակ տիպը` վերցնել բնությունից այն, ինչը նա քեզ թույլ  է տալիս: Մարդը կատարելապես ենթարկվում էր բնությանը: Բնական միջավայրի հավասարակշռությունը չէր խախտվում: Մարդ-բնություն փոխհարաբերության խնդիրներից էր մարդու հարմարվելը բնությանը` մարդը բնության ենթական էր և առաջնորդվում էր նրա թելադրանքով:

Ք.Ա. երկրորդ հազարամյակում արդեն երկրագործությունը (հացահատիկների մշակություն և այգեգործություն) դառնում է Հայկական լեռնաշխարհի բնակիչների գլխավոր զբաղմունքներից մեկը, հիմնվում են գյուղական տիպի առաջին մշտական բնակավայրերը, բրոնզից բացի սկսում են զբաղվել նաև երկաթի ձուլմամբ: Առաջին հազարամյակի սկզբներին գյուղատնտեսության մեջ տարածում է գտնում արհեստական ոռոգումը, առևտրական ճանապարհների վրա գտնվող գյուղական համայնքի և ռազմական բերդերի հիման վրա գոյանում են քաղաքները, ավելի է զարգանում արհեստագործությունը: Այս բոլորը վկայում են արտադրողական ուժերի զարգացման նոր մակարդակի, աշխատանքի հասարակական բաժանման հետագա խորացման մասին և նպաստում են ստրկատիրական հայկական կենտրոնացված պետության հզորացմանը: Այսինքն, ստրկատիրական հասարակության կամ արդեն արտադրող տնտեսության փուլում, հասարակություն-բնություն փոխհարաբերությունը Հայակական լեռնաշխարհի տարածքում ներկայանում էր գլխավորապես բնօգտագործման նյութական միայն մեկ ոլորտով` գյուղատնտեսությամբ, որն իր պարզունակ լինելու պատճառով գրեթե չէր խախտում  բնական միջավայրի հավասարակշիռ վիճակը: Այս ոլորոտում զարգանում է նաև տարածքի ոչ գյուղատնտեսական նպատակներով օգտագործման տեսակները:





Մեր թվարկության առաջին դարերում
 տիրապետող 
են դառնում ֆեոդալական արտադրահարաբերությունները: Նյութական արտադրության մեջ որակական նոր տեղաշարժեր են նկատվում մեր թվարկության առաջին հազարամյակի վերջին և երկրորդ հազարամյակի սկզբին: Այս ժամանակ տարածում է ստանում հողերի մշակման եռադաշտային համակարգը, փայտե արորի կողքին հանդես է գալիս գութանը, ընդարձակվում են հացահատիկի և բամբակի ցանքատարածությունները, այգիները, կառուցվում են նոր ոռոգիչ ջրանցքներ: Ընդլայնվում է լեռնային գործը, արդյունահանվում և վերամշակվում են պղինձ (Սյունիք, Տաշիր-Ձորագետ), կապար (Սյունիք): Ֆեոդալական դարաշրջանի վերջին հատվածներում, սկսած 11-րդ դարից Հայաստանի համար սկսվեց ողբերգական դարաշրջան` պետականության կորուստը, օտարերկրյա զավթիչների կողմից բազմիցս կրկնվող ասպատակությունները ոչ միայն արգելակեցին Հայաստանի զարգացումը, այլև հետ շպրտեցին իր նվաճած սոցիալ-տնտեսական դիրքերից: Երկրի արտադրական ուժերը խորն անկում ապրեցին: Այս փուլում դեռևս բնօգտագործման գերակշռող տիպը շարունակում էր մնալ գյուղատնտեսությունը, սակայն որակական փոփոխություն տեղի ունեցավ` անցում կատարվեց բնական ռեսուրսների միանպատակ օգտագործումից բազմանպատակ օգտագործմանը: ՀՀ տարածքում առկա քաղաքական դրության պատճառով բնության վրա ազդեցությունը նվազեց: Բնօգտագործման տեսակները փոքրացրեցին իրենց ծավալները:Հայաստանի համար, հատկապես տնտեսության ու բնօգտագործման ոլորտներում նոր դարագլուխ սկսվեց 19-րդ դարում, երբ արտադրատնտեսական հարաբերություններում խորացավ կապիտալիստական ձևը և Հայաստանի մեծ մասը միացավ Ռուսաստանին: Մեծ արագությամբ սկսեց զարգանալ պղնձաձուլությունը: Վերջինս նկատելիորեն զարգացավ Հայաստանի հյուսիսում: Պղնձի արդյունահանում և ձուլում վերսկսվեց Զանգեզուրում: Ընդ որում հյուսիսային լեռնահանքային շրջանում առանձին հանքեր ձուլարաններ անընդմեջ գործում էին դեռևս 18-րդ դարից (Ախթալայի արծաթաարճճային հանքերը 1763 թ.-ից, Ալավերդու պղնձահանքերը` 1770թ.): 1846-1867 թթ. մեկը մյուսի հետևից հիմնվեցին 11 նոր պղնձաձուլարաններ, որոնցից 7-ը Զանգեզուրում: Մինչև 19-րդ դարի վերջը Հայաստանում տարբեր տևողությամբ գործել են 18 պղնձաձուլարաններ:Պղնձարդյունաբերության զարգացման նոր փուլ  սկսվեց 19-րդ դարի 90-ական թվականներից: Պղնձարդյունաբերությունն առաջին համաշխարհային տարիներին ամբողջությամբ անցավ ֆրանսիացիների ձեռքը: 20-րդ դարի սկզբին Ալավերդիում կառուցվեց հզոր պղնձաձուլարան «Մանես» գործարանը, որին կից 1912 թ. ստեղծվեց պղնձի էլեկտրոլիզի արտադրություն, որն օգտագործում էր նաև Զանգեզուրի գործարանների սև պղինձը, իսկ 1916 թ. պղնձի էլեկտրազտումից ստացվող շլամից սկսեցին կորզել ոսկի և արծաթ: 1891-1913 թթ. պղնձի արտարդությունը ավելացավ 13 անգամ: Միաժամանակ տեղի ունեցավ արտադրության համակենտրոնացում: Այդ ժամանակ պղնձաձուլարաների թիվը 18-ից իջավ 6-ի: Դրանցից 4-ը կազմում էին Ալավերդու խումբը` տալով Հայաստանում արտադրվող պղնձի 2/3-ը: Իսկ 1/3-ը բաժին էր ընկնում Զանգեզուրին, որտեղ գործում էին երկու պղնձաձուլարաններ:Նախախորհդրային տարիներին Հայաստանի արդյուանբերական համախառն արտադրանքի շուրջ 58,6%-ը տալիս էր պղնձաձուլությունը, որը համեմատած արդյունաբերության մյուս ճյուղերի հետ, հանդիսանում է շրջակա բնական միջավայարի վրա ամենաբացասական ազդեցություն ունեցող բնօգտագործման տեսակներից մեկը: Ընդ որում, այդ առումով խոցելի էին համարվում Հայաստանի երկու գոտիները` հյուսիսում Ալավերդիի շրջան` Դեբեդ գետի միջին հոսանքի սահմաններում (ՀՀ տարածքում) և Կապանի շրջանը` հարավում:
Կապիտալիզմի զարգացման հետ մեկտեղ սկսում էին ձևավորվել առանձին տարածաշրաջանային կենտրոններ, որոնց տնտեսական գործունեության մեջ արդեն նկատելի տեղ էին գրավում արդյունաբերական գործառույթները: Այդպիսիք 8-ն էին` Ալավերդին, որը 1913 թ. տալիս էր երկրի արդյունաբերական համախառն արտադրանքի 36,4 %-ը, Երևանը` 34,8 %-ը, Կապանը` 22,2 %-ը, Դիլիջանը` 2 %-ը, Արտաշատը` 2 %-ը, Գյումրին` 1,6 %-ը, Գավառը` մոտ 0,5 %-ը և Մեղրին` մոտ 0,5 %-ը: Ըստ էության էլ այս տարածքները համարվում էին ծանրաբեռնված տարածքներ, սակայն համեմատական առումով այդպիսի գերծանրաբեռնված էին համարվում Ալավերդին և Կապանը, քանի որ այստեղ էր գտնվում Հայաստանի պղնձաձուլության խոշորագույն կենտրոնները: 20-րդ դարի երկրոդ տասնամյակի կեսերին Հայաստանում առաջին քայլերն արվեցին շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող մյուս ճյուղի զարգացման համար: 1913 թ. Հայաստանում գործում էին 13 մանր էլեկտրակայաններ` 9-ը ջրային, 4-ը ջերմային (աշխատում էին նավթով): Դրանք կառուցված էին առանձին արդյունաբերական ձեռնարկություններին կից, աշխատում էին իրարից մեկուսացված: Յուրաքանչյուրը էլեկտրաէներգիա էր մատակարարում միայն իր ձեռնարկությանը և լավագույն դեպքում իրեն հարող մի քանի տների ու փողոցների: Չնայած էլեկտրակայանների կառուցման ուղղությամբ ձեռք բերված որոշ հաջողություններին, երկրի վառելիքա-էներգետիկ տնտեսությունը հիմնվում էր գլխավորապես վառելափայտի և աթարի վրա: Այսինքն վառելիքաէներգետիկ տնտեսության շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը դրսևորվում էր անտառահատումների տեսքով, իսկ աղտոտման առումով դրանց ազդեցությունները չնչին էին, քանի որ ունեին թույլ հզորություն` 3156 կվտ գումարային հզորություն:

  Մեկնաբանություն չկա

ՔՄԶ պատմությունների միջոց

<object class="wp-block-file__embed" data="https://angelinakhazaryan.wordpress.com/wp-content/uploads/2021/05/d594d584d4b6-d5bad5a1d5bfd5b4d5b8d682d5a9d5b8d682d5b6d5b6d5a5d680d5ab-d5b4d5abd5bbd5b8d681d5b8d5be.pdf&quot; type="application/pdf" style="width:100%;height:600px" aria-label="Embed of ՔՄԶ
ՔՄԶ
Download

Ջրային ռեսուրսներ

Երկրագունդն ընդհանուր առմամբ ապահովված է ջրային ռեսուրսներով: Հիշենք, որ համաշխարհային օվկիանոսը, ծովերով հանդերձ, զբաղեցնում է մեր մոլորակի մակերեսի 71%­-ը (361 մլն կմ²), բայց այդ ռեսուրսների հիմնական մասը ծովի աղի ջուրն է, որն առանց աղազերծելու պիտանի չէ ոչ միայն խմելու, այլև կենցաղում և արտադրության մեջ օգտագործելու համար: Ջրային ռեսուրսների 96,4 %-ը բաժին է ընկնում Համաշխարհային օվկիանոսին և միայն 3,6 %-ը՝ ցամաքային ջրերին: 

images (13).jpg

Երկրագնդի ջրային ռեսուրսների միայն 2,5 %­ ն է քաղցրահամ ջուր: ՈւշադրությունՀիշենք, որ քաղացրահամ է համարվում այն ջուրը, որի 1 լ-ում կան 1 գ-ից քիչ լուծված աղեր:Դրանցից էլ միայն մոտ 1 %­-ն է վերականգնվող (ամեն տարի համալրվող ջուրը). մենք հնարավորություն ունենք օգտագործելու մթնոլորտային տեղումների տեսքով կուտակվող ջրային ռեսուրսները, որոնք, թափվելով Երկրի մակերևույթին, առաջացնում են գետային հոսք: Այդ հոսքը տարեկան կազմում է ոչ ավելի, քան 45 հազ. կմ³, այսինքն`  երկրագնդի վրա կուտակված քաղցրահամ ջրի ընդամենը 0,16   %-­ը: Անկասկած, դա քիչ չէ, քանի որ տասնապատիկ գերազանցում է մարդկության ներկա պահանջարկը: Բայց  օգտագործման  համար մատչելի ջրային ռեսուրսները տեղաբաշխված են խիստ անհամաչափ: Հատկապես անապատային, կիսաանապատային ու տափաստանային բնական զոնաներում գտնվող շատ երկրներ քաղցրահամ ջրի սուր պակաս են զգում: Դրան հակառակ` երկրագնդի խոնավ կլիմայական պայմաններ ունեցող տարածքներում դիտվում է ջրի հսկայական ավելցուկ

images (12).jpg

Ջրային  ռեսուրսների կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկրագնդի վրա ջրի շրջապտույտի շնորհիվ ջրի քանակը մշտապես վերականգնվում է, այսինքն` ջուրը քանակապես չի սպառվում։ Բայց մարդն իր գործունեության ընթացքում փոխում է ջրի որակը. աղտոտում է գետերի, լճերի և ստորերկրյա ջուրը՝ դարձնելով օգտագործման համար ոչ պիտանի: Այլ կերպ ասած` տեղի է ունենում ջրային ռեսուրսների որակական սպառում։  Քաղցրահամ ջրի որակական սպառումը տեղի է ունենում արտադրության ծավալների և բնակչության թվաքանակի ավելացման հետևանքով: Մարդկության 1/3­-ը   օգտագործում է խմելու անորակ ջուր, 1/3-­ը   սպառում է անբավարար քանակությամբ, բայց որակյալ ջուր, և միայն 1/3-­ն   է օգտագործում լավորակ և բավարար քանակությամբ ջուր:
Բնակիչների թիվը, որոնց մեկ շնչի սպառած ջրի օրական քանակը բավարար է (ավելի քան 50 լիտր/օր): Բնակիչների թիվը, որոնց մեկ շնչի սպառած ջրի օրական քանակը անբավարար է (մինչև 50 լիտր/օր)

երկրագնդի ջրեը1.jpg
երկրագնդի ջրեը2.jpg

Ստորև տրված նկարներում ներկայացված է ջրի հիմնախնդրի պատկերը (կանախատեսում 2025 թ.): Բաց գույնով տրված են այն տարածաշրջանները, որոնք քիչ են վտանգված (խոցելի), իսկ մուգ երանգով՝ առավել վտանգված տարածաշրջանները: 

mappp.png

Կենսաբանական ռեսուրսներԲնական ռեսուրսների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կենսաբանական ռեսուրսները: Դրանք բույսերը, կենդանիներն ու սնկերն են, որոնք միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում` միայն բույսերին բաժին է ընկնում կենսազանգվածի 98 %­-ը:  Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն այսօր էլ դրանց կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից
Վայրի բույսերն ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է իր կենցաղում և տնտեսության մեջ, չափազանց բազմատեսակ են: Ցամաքում կենսաբանական ռեսուրսի կարևոր տարատեսակ են աշխարհի անտառային ռեսուրսները: Անտառները զբաղեցնում են երկրագնդի ցամաքային մակերեսի 26%-  ­ը: Սա միջինացված ցուցանիշն է: Իրականում անտառը ևս, ջրային ռեսուրսների նման, երկրագնդում բաշխված է խիստ անհամաչափ: Համաշխարհային անտառային ռեսուրսները հիմնականում տարածվում են հասարակածային, խոնավ արևադարձային ու մերձարևադարձային կլիմայի ձևավորման շրջաններում, ինչպես նաև հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում:
Վերջին 200 տարվա ընթացքում փայտանյութի չափազանց մեծ ծավալներով մթերման, ինչպես նաև անտառների տարածքի հողերը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու հետևանքով երկրագնդի անտառների ընդհանուր տարածքը կրճատվել է առնվազն երկու անգամ: Հատկապես արագ կրճատվում են հասարակածային անտառները: Դրա գլխավոր պատճառը զանգվածային անտառահատումներն են։
Անտառների զանգվածային ոչնչացումը, փայտանյութի ռեսուրսային անբավարարությունից բացի, կարող է հանգեցնել նաև էկոլոգիական աղետի ամբողջ աշխարհում, այսինքն` երկրագնդի բնական պայմանները կփոփոխվեն այն աստիճան, որ մարդկանց առողջության համար կդառնան վնասակար: Անտառահատումը և անապատացումը վտանգում են կենսաբանական և հողային ռեսուրսների պահպանությանը: 

download (9).jpg
download (10).jpg
images (3).jpg
images (5).jpg

Կենսաբազմազանության պահպանությունը բնապահպանական կարևորագույն հիմնախնդիրներից մեկն է: Այս գործում կարևոր նշանակություն ունեն բնապահպանական օրենքները, «Կարմիր գրքերը», հատուկ պահպանվող տարածքների առանձնացումը և բնապահպանական միջոցառումների իրականացումը: 

download (13).jpg
download (15).jpg

 Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսներըՀամաշխարհային օվկիանոսը մարդու համար ոչ միայն կենսաբանական, այլև շատ հանքային  ռեսուրսների կարևոր շտեմարան է։ Այժմ արդեն մարդկության կողմից օգտագործվող կենդանական պարենի գրեթե 20 %-­ը ստացվում է օվկիանոսից:
Օվկիանոսի հատակի հարուստ հանքային ռեսուրսներից ներկայումս օգտագործվում են գլխավորապես նավթն ու բնական գազը: Աշխարհում արդյունահանվող նավթի և բնական գազի գրեթե կեսը ստացվում է ծովի հատակի հանքավայրերից:
Էներգիայի անսպառ աղբյուր են օվկիանոսային մակընթացությունն ու տեղատվությունը, ալեկոծումը, ծովային հոսանքները: Սակայն դրանց օգտագործման ուղղությամբ միայն առաջին քայլերն են արվում:
 Հանգստի (ռեկրեացիոն) ռեսուրսներ Բնական ռեսուրսների հատուկ խմբի մեջ են միավորում մարդկանց հանգստի կազմակերպման, ուժերի վերականգնման համար օգտագործվող բնության տարրերն ու երևույթները:
Դրանք ընդունված է անվանել հանգստի ռեսուրսներ: Հանգստի ռեսուրսներ են մարդկանց վրա բարերար ազդեցություն ունեցող տեղանքի ռելիեֆը, կլիման, բուսականությունը, ջրային ավազանները, ծովափերը, հանքային աղբյուրները, լեռնային լանդշաֆտները:
Բնական ռեկրեացիոն ռեսուրսներից բացի կան նաև պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք կոչվում են մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներ: Համաշխարհային օվկիանոսը բնական ռեսուրսների շտեմարան է:

Միջազգային բնապահպանական կազմակերպություններ

IUCN֊ Բնության պահպանության միջազգային միություն(1948)։ Զբաղվում է բնության և էկոլոգիական խնդիրներով երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանմամբ։

GEF֊Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ(1990)։Կազմակերպության նպատակն է շրջակա միջավայրի ծրագրերի ֆինանսավորում, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում։

WBՀամաշխհարային բանկ։ Ֆինանասավորում է բոլոր տեսակի բնապահպանական նախագծերը։

WMO— Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն(1950)։Զբաղվում է կլիմայի և մթնոլորտի համաշխարհային ծրագրերի կատարմամբ։

UNDP— ՄԱԿ֊իզարգացման ծրագիր (1965)։Օժանդակում է բնական պաշարների ուսումնասիրության և զարգացող երկրների բնական պաշարները արդյունավետ օգտագործելու մեջ։

UNESCO— ՄԱԿ֊ի կրթության գիտության մշակույթի զարգացման ծրագիր։Նպաստում է խաղաղության և անվտանգության պահպանմանը կրթության գիտության և մշակույթի ծրագրերի միջոցով։

WWF— Բնության համաշխարհային հիմնադրամ(1961)։ Բնական միջավայրի պահպանությունը, բուսական և կենդանական աշխարհում անհետացող տեսակների փրկություն և այլն։

Նոր համաշխարհային բնապահպանական ռազմավարությունը

Քսաներորդ դարի երկրորդ կեսից մարդկությունը սկսեց գիտակցել մեր մոլորակի էկոլոգիական ճգնաժամի հարաճուն վտանգը: Դրա հետ մեկտեղ ակնհայտ դարձավ աշխարհի ժողովուրդների` ճգնաժամի վտանգը կանխելուն ուղղված ջանքերը միավորելու անհրաժեշտությունը: Ի վերջո հաղթանակեց այն գաղափարը, որ անհրաժեշտ է բնապահպանական համաշխարհային միասնական ռազմավարություն մշակել:
 Այդպիսի ռազմավարություն մշակելու աշխատանքներին ձեռնամուխ եղան ձեզ արդեն հայտնի Բնության և բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ), ՅՈՒՆԵՊ-ը և Բնական ռեսուրսների օգտագործման միությունը (ԲՌՕՄ): Այդ կազմակերպությունների մշակած առաջարկությունների հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր անսամբլեան 1982 թ. հանդիսավորությամբ ընդունեց «Բնության պահպանության համաշխարհային խարտիան»:
 1992 թ. ամռանը Ռիո դե Ժանրիոյում կայացավ բարձր մակարդակի միջազգային կոնֆերանս` նվիրված մեր մոլորակի բնության պահպանության համաշխարհային ռազմավարությանը: Նախկինում և ոչ մի միջազգային համաժողով չէր հավաքել պետությունների ու կառավարությունների այդքան շատ ղեկավարների: Դա ընդգծում էր կոնֆերանսի բացառիկ կարևորությունը:
  Ռիո դե Ժանեյրոյի կոնֆերանսի մասնակցում էին  աշխարհի 179 պետությունների պատվիրակություններ, ի թիվս դրանց` և Հայաստանի պետական պատվիրակությունը` հանրապետության նախագահի գլխավորությամբ:   Կոնֆերանսն ընդունեց «Օրակարգ 21-րդ դարի համար»    անունով մի ծավալուն փաստաթուղթ, որը ամբողջ մարդկության համար բնապահպանական գործունեության մի վիտխարի ծրագիր է: Այնտեղ տրված են բնապահպանական քաղաքականության գլխավոր ուղղությունները և նոր համաշխարհային ռազմավարությունը այդ բնագավառում:
 Որոնք են նոր բնապահպանական ռազմավարության գլխավոր ելակետային դրույթները:
  Առաջին. մեր մոլորակը և դրա հարստությունները պարտավոր են պահպանել աշխարհի բոլոր պետությունները , բնակչության բոլոր խավերը և անհատ անձինք:
 Երկրորդ.  բնական միջավայրի պահպանությունը և հարստության սոցիալ-տնտեսական զարգացումը չեն կարող դիտարկվել որպես իրարից անկախ բնագավառեր:
 Երրորդ. միջազգային համագործակցությունը պետք է ուղղված լինի երկու նպաըակի
·         աշխարհի բոլոր ժողովուրդների համար շրջակա միջավայրի բաձր որակի ապահովում·         առողջ և էկոլոգիապես հավասարակշռված տնտեսության ապահովում:Նոր համաշխարհային ռազմավարության համաձայն պետք է արմատապես փոխվի մարդկանց վերաբերմունքը տնտեսության զարգացման և տնտեսական խնդիրների լուծման ուղիների ու միջոցների նկատմամբ:Երկրի տնտեսական վիճակը  և բնակչության բարեկեցությունը ընդունված է չափվում է արտադրած նյութական բարիքներով և ստացվող եկամտի քանակով: Համարվում է, որ ինչքան մեծ է արտադրության ծավալը և ինչքան բարձր է բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը, այնքան բարձր է տնտեսական զարգացման մակարդակը:
 Բայց և հայտնի է , որ ինչքան մեծ է նյութական արտադրության ծավալը, այնքան ուժեղ է բնության շահագործումը, որ նյութական արտադրության քանակական աճը միաժամանակ խորացնում է մարդու և բնական միջավայրի միջև եղած հակասությունը, վատթարացնում բնական միջավայրի որակը, հանգեցնում է բնական ռեսուրսների նվազման և սպառման:
 Ամբողջ աշխարհում տարեցտարի ավելանում է թերսնվողների և աղքատների թիվը: ՄԱԿ-ի տվյալներով այդ թիվը մոտենում է 2 մլրդ-ին:
 Վերջին 50 տարում մարդկությունը  կորցրել է վարելահողերի բերրի շերտի գրեթե 20 %-ը և խոնավ արևադարձային անտառների դարձյալ 20%-ը:
 Գրեթե 13 %-ով ավելացել է մթնոլորտի ածխաթթու գազը (CO2), որի պատճառով ուժեղացել է մթնոլորտի ջերմոցային էֆեկտը:
 Արագ թափով ծավալվում է անապատացումը, ծանծաղում են լճերն ու գետերը, ոչնչանում են բույսերի ու կենդանիների հարյուրավոր տեսակներ, քայքայվում է երկրագնդի օզոնի պաշտպանական շերտը:
Եվ այդ ամենը բնական միջավայրի վրա մարդածին ներգործության անընդհատ ուժեղացման պատճառով: Այն պատճառով, որ մարդկության զարգացումն ընթանում է միակողմանի, միայն տնտեսական աճի ուղղությամբ: Տնտեսական ցուցանիշներն անընդհատ բարելավվում են, աճում են նյութական արտադրության ծավալները, բայց և միաժամանակ քայքայվում են բնական լանդշաֆտներն ու կենսապահովման համակարգերը,վատանում են մարդկանց կյանքի և աշխատանքի բնական պայմանները,ավելանում են հիվանդությունները:
 Այս ամենը շատ գիտնականների հիմք է տալիս պնդելու, որ տնտեսական աճը իրականում ոչ թե բարեկեցություն է ստեղծում,այլ ընդամենը «զարգացման պատրանք, իլյուզիա»: Ավելի ակնհայտ է դառնում, որ բնության հնարավորություններն անսահման չեն , և  ի վերջո, բնական միջավայրի վատթարացման ու բնական ռեսուրսների նվազման պատճառով տնտեսական աճը ընդհանրապես կարող է կանգ առնել:

Թափոնների նվազեցումը

Թափոնների կուտակումն ու դրանց ոչնչացումն այսօր դարձել է մարդությանը հուզող ամենակարևոր հիմնահարցերից մեկը: Պայքարի լավագույն միջոցներից են թափոնների քանակի նվազեցումն ու թափոնների կրկնակի օգտագործումը: Թափոնների քանակի մեծ մասը կարելի է օգտագործել որպես օգտակար պաշար: Շատ հաճախ պաշարները դիտարկվում և օգտագործվում են միակողմանի` օգտակարից անօգտակար: Մինչդեռ անհրաժեշտ է բոլոր պաշարների համար գտնել սպառիչ կիրառություն:
ՀՀ որոշ հանքավայրերում շինանյութերի արդյունահանման ժամանակ կորուստները կազմում են ավելի քան 60%: Դրա պատճառը արտադրության ոչ կատարյալ եղանակներն ու սարքավորումներն են, որոնք կատարելագործելու դեպքում կորուստները զգալիորեն կարելի է նվազեցնել: Շինանյութերի արտադրության ժամանակ գոյացած տարբեր չափի քարի կտորները և փոշին կարելի է վերամշակել և օգտագործել շինարարության մեջ` որպես երեսպատման սալիկի և ջերմամեկուսիչ միջնապատերի արտադրության հումք: Սակայն շինանյութ արտադրող ձեռնարկությունները չեն ցանկանում լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներդնել քարի մանրվածքի վերամշակման համար: Դրանք, կուտակվելով հանքերի շուրջը, հսկայական տարածքներ են անօգտագործելի դարձնում:Թափոնների նվազեցման հիմնահարցում մեծ դերակատարում ունեն ճարտարագետները, որոնք պետք է կատարելագործեն բոլոր սարքերն ու տեխնոլոգիաները հնարավորին չափ անթափոն արտադրություններ ստեղծելու համար, իսկ եթե հնարավոր չէ, պետք է մտածեն` ինչպես վերօգտագործեն այդ թափոնները: Թափոնների հսկայական կույտեր են առաջանում նաև մետաղների հանքաքարի արդյունահանման ժամանակ: ՀՀ-ում ամենաշատ արդյունահանվող մետաղները` պղինձն ու մոլիբդենը հանդիպում են բազմամետաղային հանքերում, որտեղ բացի վերոհիշյալ մետաղներից, հանդիպում են նաև շուրջ երկու տասնյակ այլ մետաղներ ու տարբեր օգտակար հանածոներ: Բազմամետաղային հանքից օգտագործվում են միայն պղինձն ու մոլիբդենը, մնացածը` արտանետվում են որպես թափոն: Տեխնոլոգիաների զարգացման և ներդրումների ավելացման պարագայում մնացած օգտակար հանածոները ևս կարելի է օգտագործել:Թափոնների մի զգալի մասն են կազմում փաթեթավորման նյութերը: Շատ կարևոր է նվազեցնել դրանց քանակը,  հաշվի առնելով, որ փաթեթավորման նյութերից գերակշռող մասը պոլիէթիլենային տոպրակներն են:Թափոնների հիմնախնդրի լուծման լավագույն միջողներից մեկը դրանց վերամշակումն է: Կոշտ թափոնների վերամշակումից կարելի է ստանալ կոմպոստ: Կոմպոստը արժեքավոր օրգանական պարարտանյութ է, որը  կարելի է ստանալ միայն կենսաքայքայվող աղբից:Ոչ կենսաքայքայվող թափոնների համար լավագույն միջոցը վերօգտագործումն է: Վերօգտագործելուց առաջ թափոնները անհրաժեշտ է տեսակավորել, որից հետո, որպես երկրոդային հումք ուղարկել վերամշակման:Բազմաթիվ երկրներում բնակիչներն իրենք են առանձնացնում կենցաղային աղբը` տարբեր թափոններ հավաքելով տարբեր տոպրակների մեջ: Աղբը հիմնականում բաժանվում է հինգ մասի` մետաղ, ապակի, պոլիմերային նյութեր, թուղթ, օրգանական թափոններ: 

Տեխնածին աղետներ

Տեխնածին բնույթի վթարներ ու աղետներ։ Վթարն արդյունաբերական օբյեկտում կամ տրանսպորտում տեղի ունեցող վտանգավոր պատահար է, որը մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալիք է ստեղծում, հանգեցնում է արտադրական շենքերի ու կառույցների ավերման, սարքավորումների, մեխանիզմների, տրանսպորտային միջոցների, հումքի

ու պատրաստի արտադրանքի վնասման կամ ոչնչացման, արտադրական գործընթացի խախտման և շրջակա միջավայրի բնական վիճակի վատթարացման։ Աղետը ողբերգական հետևանքներով իրադարձություն է, մարդկային զոհերով մեծ վթար։Վթարի և աղետի միջև կտրուկ և խիստ ընդգծված սահման գոյություն չունի։ Գլխավոր չափանիշներն են՝ վնասի մասշտաբն և մարդկային զոհերի առկայությունը։ Օրինակ, եթե երկու-երեք մեքենայի բախման ժամանակ կան վնասվածքներ, թեև տուժել են մարդիկ, ապա դա վթար է, եթե պատահարի վայրում զոհեր կան՝ ավտոմոբիլային աղետ է։ Վթարներն ու աղետները կարող են նյութական վնասի և բնակչության շրջանում կորուստների ծանրությանը համապատասխանող արտակարգ իրավիճակների աղբյուր ծառայել։Ծանոթանանք դրանցից հիմնականներին։  Ճառագայթային (ռադիացիոն) աղետներ: Ճառագայթային վթարներն ու աղետները կարող են տեղի ունենալ ճառագայթային վտանգավոր օբյեկտներում։ Ճառագայթային վտանգավոր օբյեկտ ասելով հասկացվում է ցանկացած այն օբյեկտը, այդ թվում միջուկային ռեակտորը, գործարանը, որն օգտագործում է միջուկային վառելիք կամ վերամշակում միջուկային նյութ, ինչպես նաև միջուկային նյութի պահպանման տեղը և միջուկային նյութ փոխադրող տրանսպորտային միջոցը կամ իոնացնող ճառագայթային աղբյուրը, որոնցում վթարների ժամանակ կարող է տեղի ունենալ մարդկանց, գյուղատնտեսական կենդանիների, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի ճառագայթահարում կամ ճառագայթային աղտոտում։Ճառագայթային վտանգավոր օբյեկտներում վթարները կարող են ուղեկցվել գազաաէրոզոլային ամպի ելքով, որը տարածվում է քամու ուղղությամբ։ Ռադիոակտիվ նյութերն ամպից նստելով տեղանքի վրա՝ աղտոտում են այն։ Ընդ որում՝ ամպի տարածման գոտում հայտնված բնակչությունը ենթարկվում է ներքին ու արտաքին ռադիոակտիվ ճառագայթահարման։ Արտաքին ճառագայթահարումը բնութագրվում է մարդու վրա արտաքին իոնացնող ճառագայթման ներգործությամբ։Ներքին ճառագայթահարումը օրգանիզմի վրա ռադիոակտիվ նյութերի իոնացնող ճառագայթումն է, որոնք օրգանիզմի ներսն են թափանցում օդի, սննդի, ջրի և այլնի հետ։ Միջուկային էներգետիկայի օբյեկտներում ռադիոակտիվ աղտոտումն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցից հիմնականներն են՝ ռադիոակտիվ արգասիքների մանրացվածությունը (դիսպերսայնությունը), ռադիոակտիվ ամպի ոչ մեծ բարձրությունը, հաճախ ռադիոակտիվ արտանետման զգալի տևողությունը, որը քամու ուղղությունը փոխվելիս ստեղծում է շառավղային ռադիոաղտոտման սպառնալիք՝ վթարի աղբյուրին հարող ամբողջ տեղանքում։ Ընդ որում, տեղանքի աղտոտումը, որպես կանոն, ունի բարդ բնույթ և այն վթարի ընթացքում դժվար է կանխատեսել։ Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային (ռադիացիոն) վտանգավոր օբյեկտ է ատոմային էլեկտրակայանը։

Հրաբուխներ և երկրաշարժներ

Հրաբուխ: Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերով հագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վերածվում լավայի։Եթե հրաբխալեռը նախքան ժայթքելը պատված է լինում ձյունով ու սառույցով, ապա շիկացած լավան հալեցնում է դրանք և ջուրը խառնվելով մոխրին, առաջացնում է հզոր ցեխահոսքեր, որոնք մեծ արագությամբ տարածվում են լանջն ի վար։79 թ. Վեզուվ հրաբխի ժայթքման հետևանքով կործանվել են հին հռոմեական երեք քաղաքներ՝ Պոմպեյը, Հերկուլյանումը և Ստաբիանը, ինչպես նաև բազմաթիվ գյուղեր։1883 թ. Ինդոնեզիայում Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով կղզին հանկարծ պայթել է, նրա մեծ մասը վերածվել է քարաբեկորների ու փոշու։ Գազափոշու ամպերը հասել են 80 մ բարձրության։ Հրաբխի հետևանքով զոհվել է 36 հազար մարդ։Կոլումբիայում 1985 թ. ժայթքման հետևանքով ցեխահոսքը հաշված րոպեներում ոչնչացրել է մի քանի բնակավայրեր, զոհվել է ավելի քան 25 հազար մարդ։Գործող հրաբուխներ: Մշտական կամ պարբերական ակտիվության հրաբուխները կոչվում են գործող հրբուխներ։ Այժմ երկրի վրա կա ավելի քան 1300 գործող հրաբուխ։ Դրանց թվին են պատկանում երկրագնդի խոշորագույն և հատկապես ահարկու  Կյուչևսակայա Սոպկան`Կամչատկայում, Վեզուվը` Իտալիայում, Հերկլան`Իսլանդիայում, Ֆուձիյաման` Ճապոնիայում, Կրակատաուն` Ինդոնեզիայում, Օրիսաբան` Մեքսիկայում և այլն:  Գործող հրաբուխներ կան ոչ միայն երկրի մակերևույթին, այլև օվկիանոսների ու ծովերի հատակին։ Դրանց ժայթքման ժամանակ օվկիանոսի ջրերը հրաբխի խառնարանի վրա սկսում է ալեկոծվել, եռալ ու փրփրել։ Ստորջրյա ժայթքումից առաջացած նյութերը կուտակվելով դուրս են գալիս ջրի մակերևույթ և գոյացնում կղզիներ օրինակ՝ Կուրիլյան և  Հավայան կղզիները Խաղաղ  օվկիանոսում:
Երկրաշարժ: Երկրաշարժերը տեղի են ունենում երկրակեղևի որոշակի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում:  Երկրաշարժերը ըստ առաջացման բնույթի կարելի է դասակարգել երկու խմբերի. Բնական երկրաշարժեր և տեխնածին երկրաշարժեր: Բնական երկրաշարժերը կապված են տարբեր պրոցեսների հետ։ Հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանվորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր, երկրակեղևում կարստային խոռոչների փլուզման հետևանքով առաջացող երկրաշարժեր և այլն։ Տեխնածին երկրաշարժեր ասելով պետք է հասկանալ այնպիսի երկրաշարժ, որը կապված է մարդկային գործունեության հետ։ Օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են պատճառ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար։ Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման։Երկրաշարժերը ըստ կանխատեսելիության կարելի է բաժանել նույնպես երկու խմբի.կանխատեսելի երկրաշարժեր և անկանխատեսելի երկրաշարժեր: Ընդհանրապես երկրաշարժերի կանխատեսում ասելով պետք է նկատի ունենալ նրա տեղի, ուժգնության և ժամանակի հավանականային բնութագրերը։ Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց «ստեղծման» փուլում թույլ են տալիս գրանցել տարատեսակ նախանշաններ։ Երկրաշարժերի նախանշաններից են համարվում՝ ստորգետնյա ջրերի մակարդակի փոփոխությունները, երկրամագնիսական դաշտի փոփոխությունները,  ռադոն գազի անոմալ փոփոխությունները և այլն։  Անկանխատեսելի են համարվում առանց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը։