Բնագիտական փորձ զգայարաներ

Անվանում՝ Զգայարաների բնութագրիչ

Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան, Էլինա Հակոբյան

Նպատակ՝ Երեխաների մոտ ձևավորել զգայարաների մասին գիտելիքներ, որոնք են համի զգալու կարևոր կենտրոները։

Խնդիր՝

1․ Երեխաների մոտ զարգացնել ՝ լեզվական, տարածական, միջանձնային, մաթեմատիկական, մարմնաշարժողական մտածողության տեսակները։

2․ Այս ամենը զարգանալով մեկ տեղ զարգանում է նաև խոսքը։

3․ Երեխան կարողանում է տարբերել, որոնք են նրա զգայական բնութագրիչները։

Ընթացքը՝

Լեզվական մտածողություս
Մանկավարժը երեխաներին բացատրում է, որ յուրաքանչյուր զգայարան ունի իր զգայական բնութագրիչները (օրինակ՝ համի հիմնական բնութագրիչներն են քաղցրը, թթուն, դառը, աղին, կծուն):


Տարածական, միջանձնային մտածողություն
Մանկավարժը ցույց է տալիս տարբեր ուտելիքներ կամ դրանց նկարները/լուսապատկերները եւ երեխաները նշում են դրանց համը:
Միջակնայիէն, տրամաբանական-մաթեմատիկական մտածողություն
Մանկավարժը երեխաների 5-6 հոգանոց խմբերին բաժանում է կծու, թթու եւ աղի սննդի նկարներ եւ առաջարկում դրանք խմբավորել’ ըստ համերի:


Մարմնաշարժողական եւ երաժշտական մտածողություն
Երեխաները երեւակայում են, որ նրանց աջ ձեռքր կարծեցյալ քաղցրն է, ձախը’ թթուն, աջ ոտքը’ աղին, ձախը’ կծուն: Ուսուցիչը հերթով ցուցադրում է մի սննդի նկար, երեխաները, ըստ ցուցադրվող պատկերի համի, բարձրացնում են համապատասխան ոտքը կամ ձեռքը եւ նույն կերպ էլ ձայնով եւ դեմքի արտահայտությամբ, արտահայտում են իրենց համի զգացողությունը:

Նախապատրաստած նյութ՝

Արդյունքը՝

Բնագիտական- նախագիծ

Անուն՝ Ստվերը մեզ հետ

Դաստիարակներ՝

Նարինե Մակարյան

Էլինա Հակոբյան

Խնդիր

1․ Երեխաների մոտ զարգացնել լեզվական, տարածական տրամաբանական, մարմնաշարժողական մտածողությունը։

2․ Դիտարկել մեր իսկ ստվերը արևի տակ։

Նպատակը՜ Բացատրել աշակերտներին ստվերի առաջացման պատճառները:

Ընթացքը՝


Լեզվական մտածողություն
Դաստիարակը երեխաների հետ զրուցում է լույսի եւ ստվերի մասին:

Տրամաբանական֊ մաթեմատիկական, միջաձնային մտածողություն։
Մանկավարժը երեխաներին բաժանում է խմբերի եւ նրանց տափս ստվարաթղթից կտրտված տարբեր պատկերներ: Երեխաներն ուշադիր նայում են գրատախտակին փակցված մեծ պլակատի վրա նույն պատկերների ստվերային ուրվագծերին եւ քննարկելուց հետո իրենց ունեցած պատկերները սեղանին դասավորում են նույն հերթականությամբ:


Մարմնաշարժողական.
Երեխաներն իրենց ձեռքերը պահում են լապտերի կամ արեւի լույսի հոսքի դիմաց եւ համոզվում, որ ստվերը հիշեցնում է լույսի ճանապարհը փակող առարկային. տվյալ դեպքում ձեռքի ափին, մատներով ստեղծած ֆիգուրին եւ այլն:
Ներա կն ա յին մտածողության
Երեխաները տանը էլեկտրական կամ արեւի լույսի տակ տարբեր առարկաներ
են պահում եւ փորձում ուրվագծել դրանց ստվերը:

Նախագիծ- Սուզվող չսուզվող


Անուն՝ Սուզվում եմ ջրում

Դաստիարակներ՝ Էլինա Հակոբյան, Նարինե Մակարյան

Խնդիր՝

1․ Զարգացնել երեխաների մոտ մարմնաշարժողական, մաթեմատիկական, լեզվական, միջանձնային մտածողությունը։

2․ Միասին դիտարկել առարկաների ձևը, ծանրությունը։

3․ Կարողանալ տեսակավորել չսուզվող և սուզվող առարկաները։

Նպատակը’ Բացատրել Երեխաներին, արդյոք առարկաները սուզվում են ջրի մեջ թե ոչ։

Ընթացքը՝


Լեզվակա ն և տարածական մտածողություն
Մանկավարժը բացատրում Է սուզվել եւ չսուզվել բառերի նշանակությունը և օրինակներ բերում,, որ որոշ առարկաներ սուզվում են ջրում (քար, ավազ, մետաղ), իսկ որոշ առարկաներ’ ոչ (վւայտ տերեւ, թուղթ):


Միջաձնային մտածողություն՝

Երեխաներին բաժանում ենք խմբերի և բաժակի մեջ լցնում ենք տերև կամ քար երեխաները դիտարկում են որը շուտ իջավ ներքև և ինչու։

Տրամաբանական-Մաթեմաթիկական մտածողություն՝

Երեխաների հետ խոսում ենք առարկաների մասին որից հետո սկսում ենք դասակարգել ըստ սուզվող և չսուզվող առարկաների։

Մարմնաշարժողական մտածողություն՝

Մանկավարժը կազմակերպում է խաղ՝ երբ որ ասում է սուզվող առարկա երեխաները կքանստում են, իսկ երբ որ ասում են չսուզվող առարկա երեխաները կանգնում են։

Ածիկը նախագիծ

Անվանում՝ Ածիկը մեզ հետ

Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան

Էլինա Հակոբյան

Նպատակը՝ Խոշորացույցի օգնությամբ դիտարկել ածիկի աճը

Խնդիր՝

  1. Դիտարկել ածիկի աճը։
  2. խոշորացույցով ուսումնասիրել ընթացքը։

Ընթացքը՝ Երեխաների հետ տնկում ենք ածիկը, որից հետո խոշորացույցի օգնությամբ դիտարկում ենք աճը։

Արդյունք՝

Նախագիծ Միջատիկը

Անվանում -Փոքրիկ միջատիկը այլ աշխարհում։

Դաստիարակներ՝

Նարինե Մակարյան

Էլինա Հակոբյան

Նպատակ- Երեխաների հետ դիտարկել միջատի տեսքը թե նա ինչպիսին է և ինչ կենդանու կամ թռչյունի ենք նմանեցնում։

Խնդիր՝

  1. Դիտարկում խոշորացույցով։
  2. Միջատի տեսքի ընկալում։
  3. Այլ կենդանիների կամ թռյուների նմանեցում։

Ընթացքը՝

Բաժակի մեջ դրված է մեղու երեխաները պետք է ասեն՝ ինչ գույն ունի, քանի ոտք ունի, արդյոք նմանեցնում են այլ կենդանու թե ոչ։

Արդյունք՝

Երեխաներին շատ դուր եկավ այս նախագիծը, քանի որ նրանք առառին անգամ էին դիտարկում մեղվին։

Դիտարկում ենք մրջյունին՝

Զրույցներ բնության մասին Նախագիծ

Անվանումը- Զրույցներ բնության մասին։

Դաստիարակներ՝ Էլինա Հակոբյան, Նարինե Մակարյան

Նպատակը- Զարգացնել հետաքրքրությունը դեպի բնություն, ձևավորել այն խնամելու և պահպանելու ցանկությունը։

Խնդիր՝

  1. Զրուցել ամեն կազմած հարցի մասին։
  2. Զարգացնել խոսքը։
  3. Զարգացնել բնության մասին որոշ պատկերացումներ։
  4. Հորինել պատմություն բնության վերաբերյալ։

Հարցեր՝

  1. Ինչ է նշանակում բարի լինել ։
  2. Բնության նկատմամբ երբ ես բարի եղել։
  3. Ով է բնությամբ մտահոգված։
  4. Ինչով է զարմանալի գորտը։
  5. Ինչ ես զգում երբ փաթաթվում ես ծառին։
  6. Ինչ ես զգում երբ նայում ես ծառին։
  7. Ինչ են զրուցում տերևները։

Հանելուկների աշխարհում

Անվանում՝ Հանելուկներ

Ժամանակ՝ 20․03․2022թվական

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան,
Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Սովորեցնել երեխաներին ստեղծել հանելուկներ։

Խնդիրներ՝ 

1․Զարգացնել երևակայությունը խաղերի միջոցով։

2․ Զարգացնել խոսքը։

3․ Երեխաների մոտ զարգացնել հանելուկ ստեղծելու ունակություները։

4․ Զարգացնել վերլուծական մտածողության զարգացումը

Ընթացքը՝ 

Առաջնային քայլը հարկավոր է երեխաներին բացատրել հանելուկի իմաստը, ոնց է ստեղծվում հանելուկը։ Որից հետո կսկսենք երեխաների հետ ստեղծել հանելուկներ բնագիտական թեմաներով ՝

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

Հանելուկները կազմում են մեր կյանքի մի մասը, մեծ դեր ունեն հանելուկները երեխաների կյանքում։ Հանելուկները օգնում են որ երեխաների մտածողության զարգացման առումով։ Հանելուկ գուշակելը զարգացնում է երեխաների վերլուծական և ընդհանրացման ունակությունը։ Գուշակումը երեխայի համար մտածողության յուրօրինակ մարզանք է. Նրանք դառնում են առավել հնարամիտ, դատողունակ, արագ արձագանքելու պատրաստ և ինքնուրույն:

Հանելուկները տարբեր են և՛ թեմատիկայով, և՛ բովանդակությամբ:

Դրանք արտացոլում են մարդու կենցաղը, կենդանական և բուսական աշխարհը, շրջապատի առարկաները: Հանելուկը բառային-տրամաբանական առաջադրանք է: Նախադպրոցական տարիքում հանելուկները կիրառվում են պարապմունքների, աշխատանքային և խաղային գործունեության ժամանակ, կենցաղում: Դրանք երեխաներին դրդում են որոնողականության, ուսուցումը դարձնում հետաքրքիր ու գրավիչ՝ թույլ տալով կիրառել տարբեր լեզվական հնարներ:

  1. Հարցնում ենք երեխաներին. Ի՞նչ հանելուկներ գիտեն: Լսում ենք դրանցից մի քանիսը։
  2. Իսկ կցանկայի՞ն միասին կազմենք հանելուկներ: 
  3. Սկսում ենք միասին կազմել հանելուկներ տվյալ կաղապարով: 

Ինչպիսի՞ն է արևը

  • • Ի՞նչ գույն ունի։
  • o Դեղին (գրի ենք առնում պաստառի ձախ հատվածի 1-ին տողում):
  • • Ի՞նչ է անում։ 
  • o տաքացնում է (լրացվում է 2-րդ տողում):
  • • Ի՞նչ ձև ունի։ 
  • o Կլոր է (լրացվում է 3-րդ տողում):
  • • Ուրեմն՝ ինչպիսի՞ն էր արևը. 
  • o Դեղին է, կլոր և տաքացնում է։ 
  • • Ուրիշ ի՞նչ գիտեք, որ դեղին է արևի նման։
  • o Ճուտիկը
  • • Ուրիշ ի՞նչ գիտեք, որ տաքացնում է արևի նման։
  • o Վառարանը
  • • Ուրիշ ի՞նչ գիտեք, որ կլոր է արևի նման։
  • o Գնդակը

Այսպիսով երեխաների հետ սկսում ենք հանելուկներ գուշակել 1-ին հանելուկը արևի մասին։

Կլոր է բայց գնդակ չէ։

Դեղին է բայց ճուտիկ չէ։

Երկնքում է բայց լուսին չէ։

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)

Ակնկալվող արդյունք՝ Երեխաներին շատ դուր կգա քանզի նրանք սովորում են նոր և հետաքրքիր հանելուկնոր, նաև նրանց կհետաքրքրացնի ինչպես նրանք ստեղծեցին իրենց հանելուկները։

Նախապատրաստած նյութ՝

Արդյունք՝

Երեխաների հետ կազմեցինք հանելուկներ ուսումնասիրելով հանելուկները լսելով տարբեր հանելուկներ երեխաների կազմած հանելուկները՝

1․Երկնքում է ամպ չէ։

Դեղին է պանիր չէ։

Տաքացնում է վառարան չէ։

Կլոր է բայց մոլորակ չէ։

Արև

2․Կլոր է արև չէ։

Կայծկակ է տալիս ամպրոպ չէ։

Սպիտակ է գնդակ չէ։

Տիեզերք

3․ Երկար է սպագետի չէ։

Սև է մեքենա չէ ։

Անտառում է գայլ չէ։

օձ

4․ Երկնքում է երկնաքար չէ։

Սպիտակ է աստղ չէ։

Կիսատ է բայց պանիր չէ։

Լուսին

Նախագիծ Արևային Էներգիա

Անվանում- Արևային էներգիա

Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան, Էլինա Հակոբյան։

Ժամանակ՝ Ապրիլ/Մայիս

Տևողություն՝ 35րոպե

Նպատակը- Երեխաները ավելի մոտիկից
կուսումնասիրեն արևը և կճանաչեն դրա կարևոր դերը մեր կյանքում: Նրանք կսովորեն, որ արևն է տաքացնում օդը, ջուրը և հողը: Երեխաները բնական ջերմության աղբյուրը արևն է։

Խնդիրը՝

1․ Երեխաների մոտ զարգացնել գիտելիքներ արևի մասին։

2․ Խոսել արևի մասին։

3․ Տերևներով պատրաստել արևը։

4․ Կատարել գործնական առաջադրանքներ, որոնք կամրապնդեն երեխաների ստացած գիտելիքները արևային էնգերգիայի մասին

Ընթացքը՝

Անհրաժեշտ նյութեր՝
• Լայն բերանով փակվող կափարիչով
ապակե տարա
• Ջուր
• Թեյի 2 տոպրակներ:
Ընթացքը՝

  • Ապակե տարան լցրեք ջրով:
  • Տարայի մեջ դրեք թեյի 2 տոպրակները:
  • Փակեք կափարիչը և դրեք արևի տակ:
  • Ժամանակ առ ժամանակ զգուշորեն թափահարեք տարան:
  • Մի քանի ժամ սպասեք (երեխաները կսովորեն, որ արևը էներգիայի հզոր աղբյուր է,
    բայց բավական ժամանակ է անհրաժեշտ, որ այդ էներգիան ներգործի):
  • Երբ թեյը պատրաստ լինի, լցրեք բաժակների մեջ տաք վիճակում կամ էլ սառույց
    ավելացրեք և խմեք սառը վիճակում:

Արևի լույսը վերածում ենք ջերմության՝
Դաստիարակը երեխաներին հարցնում է.

  • Ինչպե՞ս կարող ենք ջուրը տաքացնել:
    Երեխաներին նստեցրեք զույգերով, միասին քնարկեն: Լսեք մի քանի պատասխաններ:
  • Երեխաներ մենք միասին մի փորձ կանենք, պարզելու համար, թե արևը ինչպե՞ս է
    տաքացնում ջուրը:

Անհրաժեշտ նյութեր
• 2 միանման ամաներ։ Ջուր
Ընթացքը՝

Երկու տարաներից մեկը դնում ենք արևի ուղղությամբ իսկ են մեկը դնում ենք դասասեյնակում դիտարկում ենք որ դեպքում ջուրը տաքացավ և ինչու

Պատրաստում ենք ՝ արևային էներգիաի համար արկղիկ, որը հարկավոր կլինի արևի ժամանակահատվածում բլիթիկներ պատրաստելու համար։

Անհրաժեշտ պարագաները՝

Ստվարաթուղթ

մկրատ

քանոն

Արդյունք՝

Բզեզիկների հետ հավաքում ենք տերևներ

Երեխաները պատմում են Արևի մասին

Ջուրը տաքանում է թե ոչ

Արևից պատրաստում ենք թեյ

ՔԱՄՈՒ ՆԱԽԱԳԻԾ

Անվանում՝ Քամի

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դասվար՝ Նարինե Մակարյան
Դասվարի օգնական՝ Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝

Երեխաներին փոխանցել տարրական գիտելիքներ քամու մասին: Մասնավորապես ծանոթացնել քամու այլընտրանքային էներգիայի կիրառման հետ: Իրականացնել քննարկումներ քամու վերաբերյալ, իրականացնել փորձեր և կատարել եզրահանգումներ:

Խնդիրներ՝ 

1․ Հասկանալ ինչ է քամին։ Զրույցներ քամու մասին։ Քամու մասին բանաստեղծության ընթերցում։ Ինչ ձայներ է հանում քամին։

2․ Ինչ է քամու Էներգիան։ Որտեղից է այն ստացվում։ Էլեկտրական հողմակայաններ։

3․Խաղեր քամու հետ ,որպեսզի երեխան կարողանա ավելի լավ ընկալի իր ստացած գիտելիքները։

5․ Պտուտակի պատրաստում, ինչը թույլ կտազարգացնել մանր մոտորիկան։

Բանաստեղծություն՝

Հ. Թումանյան` Քամին

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Խաղ՝

Պատրաստում ենք պտուտակ փայտիկի/մատիտի վրա։
Փայտիկի վրա պտուտակները նման են քամու հողմերի: Շարժվելու համար դրանց անհրաժեշտ է քամի: Պատրաստենք մեր պտուտակները:


Անհրաժեշտ նյութեր՝

• Մկրատ
• Կոճգամ
• Ռետինե ծայրով մատիտ
• Թուղթ
Պատրաստման եղանակը

1) Երեխաներին տվեք քառակուսի թղթեր (տես 2-րդ էջի պատկերը) և գունավոր
մատիտներ:
2) Քառակուսու ներսը երեխաները գունավորում են իրենց նախընտած գույներով և
ձևով:
3) Դաստիրակը ցուցադրում է, թե ինչպես պետք է կտրեն կետագծերով: Ուշադիր
եղեք, որ մինչև կենտրոն չկտրեն:
4) Կոճգամով անցքեր արեք բոլոր նշված օղակների մեջ:
5) Անկյունները ծալեք: Անկյունների բոլոր անցքերը պետք է հավասարեցնել
կենտրոնի անցքի հետ:
6) Կոճգամը անցկացրեք բոլոր անցքերով և ռետինի կողմից ամրացրեք մատիտին:
7) Մատիտը պահեք ձեռքում և ուղիղ փչեք պատրաստած պտուտակի վրա, այն
կպտտվի:

Խաղ եկրորդ՝

Սեղանի վրա` է լինում երկու կլոր գնդակներ, երեխաները փորձում են փչել, և գցել բաժակի մեջ։

Ընթացքը՝ 

Երեխաների հետ խոսում ենք քամու մասին արդյոք գիտենք ինչ է քամին, սիրում ենք թե ոչ։ Որից հետո խոսում ենք, ինչպես կարելի է քամուց էներգիա ստանալ։ Իսկ հետո խաղում ենք հետաքրքիր և տարբերվող խաղեր ուսումնասիրելով քամին։

Արդյունք՝

Արդյունքը տպավորիչ էր, քանի որ երեխաներին շատ դուր եկավ այս փորձը, քամին նրանց շեղում էր և նրանք չէին կարողանում գնդակը գցել բաժակի մեջ սակայն չէին հանձնվում կրկին փորձելով։

Քամու մասին՝

Պատրաստում ենք պտուտակ՝

Բանաստեղծություն

Նախագիծ աղբի տեսակավորում

Անվանում՝ Աղբի տեսակավորում։

Մասնակիցներ՝ քոլեջի 4-5 տարեկանների խումբ
Դաստիարակներ՝ Նարինե Մակարյան
Էլինա Հակոբյան
Համակարգող՝ Անգելինա Ղազարյան

Նպատակ՝ Երեխաների մեջ սերմանել, աղբի տեսակավորման համար տարական գիտելիքներ։ Օգնել երեխաներին հասկանալ որ աղբը և թափոնը տարբեր հասկացություններ են, օգնել տարանջատել աղբը աղբը թափոնից և այդ գիտելիքի հիման վրա պատմել երեխաներին ինչպես է վերամշակվում թափոնը։ Թափոնից տարբեր իրեր պատրաստել։

Խնդիրներ՝ 

1․ Ինչպես պետք է տեսակավորել աղբը։

2․ Տարբերել թղթե թափոնը, պլաստիկը, ապակե շշերը։

2․ Ինչպես կարելի է աղբիղ ստանալ տարբեր իրեր։

2․ Զարգացնել խոսքը։

3․ Ուշադրության զարգացում։

Ընթացքը՝ 

Երեխաների ծնողների հետ համագործակցության մեջ մտնելու համար, մենք ծնողներից կխնդրենք աղբի տեսակավորման համար ապակյա շիշ, թղթի թափոններ։ Կտեսակավորենք աղբը որից հետո կպատրաստենք գեղեցիկ ծաղկաման գույնսգույն։

Արդեն գարնանը՝

Երեխաները կհավաքեն աղբը մեկ պարկի մեջ, որից հետո կփորձեն ինքնուրույն տեսակավորել ըստ հերթականությամբ։

Ակնկալվող արդյունք՝ Աղբից պատրաստված իրերը, երեխաներին բավականին դուր կգա, քանի որ նրանք դեռևս չեն տեսել ինչպես են աղբից տարբեր իրեր պատրաստում։

Նախապատրաստած նյութ՝

Տեսանյութ՝

Արդյունք՝