Բնակչության կրոնական կազմը

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Նախագիծ— Մարդը որպես զբոսաշրջիկ

Հայաստանը ունի յուրահատուկ պատմություն, որը  գրավում է մարդկանց:Զբոսաշրջիկները ցանկանում են գալ մեր երկիր ավելի լավ ուսումնասիրել՝ պատմությունը, Հայաստանը: Մեր երկիրը ունի բավականին շատ առանձնահատկություններ, օրինակ՝ մեր այգիների մրգերը, տեսարժան վայրերը որոնց կողխքով չեն կարողանում անտարբեր անցնել զբոսաշրջիկները: Հիմա ես կներկայացնեմ՝ Հայաստանի տեսարժան վայրերը, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին:Կան վայրեր որոնք ավելի գեղեցիկ են բայց հայտնի չեն, կփորձեմ լուսանկարներ տեղադրել և ինչու ոչ մի-քիչ պատմել այդ վայրերի մասին:

Դիլիջան

Սատանի կամուրջ

Գյումրի

Գառնի գեղարդ

Բջնի

Արատես

էջմիածին

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱ

1․ Ի՞նչ է տարաբնակեցումը: Ի՞նչ գործոններ են ազդում տարաբնակեցման վրա: 

Տարաբնակեցումը դինամիկ երևույթ է, որն անընդհատ փոփոխվում է, ունի իր ներքին զարգացման մեխանիզմներն ու օրենքները [1]: Տարաբնակեցման մեջ միախառնվում են տնտեսական սոցիալական, նյութական մարդկային հասարակության գործունեության ասպեկտները: Բնակչության տարածքային տեղաբաշխման նրա կառուցվածքի կատարելագործումը, աշխատանքային ռեսուրսների ընդլայնված վերարտադրության համար տեղերում մարդկանց ապրելու լավագույն պայմանների ստեղծումը, բնակչության կրթություն ստանալու, մասնագիտություն ընտրելու, հոգևոր բավարարվածություն ստանալու լայն հնարավորություններով ապահովումը տարաբնակեցման կարևոր սկզբունքներն են:

2․ Ի՞նչ կապ եք տեսնում բնական միջավայրի, արտադրության և տարաբնակեցման միջև:

 

 

3․. Ամբողջ աշխարհում ի՞նչ չափանիշներ են ընդունված քաղաքների առանձնացման համար:

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ

1․Ի՞նչ դեր է կատարում կրոնը հասարակության մեջ: Ինչպիսի՞ն է կրոնի ազդեցությունը բնակչության վերարտադրության վրա:

Ըստ Կանտի՝ բնությունը մարդկանց տարբերելու երկու միջոց է
ստեղծել՝ լեզուն և կրոնը, որոնք փոխադարձ թշնամանք և պայքար ծնելու միտում ունեն:
Անդրադառնանք ժամանակակից աշխարհում քրիստոնեության
և իսլամի գործոններին:
Քրիստոնեական եկեղեցիները XX դար մուտք գործեցին հյուծված և հեղինակազրկված: Վերածնության ժամանակաշրջանից
սկսված և Լուսավորականության դարաշրջանից լայն թափ առած
ապակրոնացման (սեկուլյարիզացում) գործընթացները Եվրոպայում կաթոլիկ եկեղեցին զրկեցին բազմաթիվ հողային տիրույթներից (սեկուլյարիզացման առաջին իմաստ)*, քաղաքական իշխանությունից, որն ի դերև հանեց աշխարհում հոգևոր-քաղաքական
մենիշխանություն հաստատելու Հռոմի եկեղեցու (պապերի)
նկրտումները:

2. Ի՞նչ կախվածություն եք տեսնում էթնիկական և կրոնական ընդհանրությունների միջև: Կրոնական բնույթի ի՞նչ ազգամիջյան հակամարտություններ գիտեք:

Կրոնական եւ էթնիկական հանրությունների սահմանների հարաբերակցությունը պատմական զարգացման տարբեր փուլերում տարբեր է եղել: Վաղ ժամանակներում էթնիկական եւ կրոնական սահմանները, հիմնականում, համընկել են: Հասարակության զարգացման ընթացքում տարբեր ժողովուրդների շփման արդյունքում նույն կրոններն սկսեցին դավանել տարբեր ժողովուրդներ: Հետագայում նույն ժողովրդի մի մասն սկսեց դավանել մի կրոն, իսկ մյուս մասը՝ մեկ այլ:
Միջնադարում ժողովուրդների էթնիկական սահմանները արդեն շատ դեպքերում չէին համընկնում կրոնական սահմաններին: Հետագայում կրոնական պատկանելության ուղղակի կապը էթնիկական պատկանելության հետ աստիճանաբար թուլացավ:
Իրենց տարածմանն ու դերին համապատասխան՝ բոլոր կրոնները ստորաբաժանվում են համաշխարհայինի եւ ազգայինի: Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը, մահմեդականությունը (իսլամը) եւ բուդդայականությունը: Քրիստոնեությունն ամենատարածված կրոնն է:

3․ Որո՞նք են քրիստոնեության հիմնական ուղղությունները: Նշե՛ք տարածման գլխավոր շրջաններն ու երկրները:

Եկեղեցին— Ժամանակի ընթացքում հետզհետէմի կողմից գնոստիկականության ազդեցության տակմյուս կողմից անմիջապես ազդվելով հեթանոսական պաշտամունքներիցքրիստոնեական եկեղեցու պաշտամունքն ևս դառնում է խորհրդավոր միստերիաների կատարումՀաղորդությունն ու մկրտությունը դառնում են խորհուրդներորոնցից առաջինը «Անմահութեան միջոց» է կոչվում արդեն (Իգնատիոս), իսկ մկրտությունը դառնում է մարդկային բնության մաքրության և աստվածային շնորհաց բարիքներն ստանալու միջոց:

Կաթոլիկություն Կաթոլիկություն  քրիստոնեության հիմնական ուղղություններիցհետևորդների թվով քրիստոնեության ամենախոշոր ճյուղը Ձևավորվել է մ.թառաջին հազարամյակում նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում։ Կաթոլիկության սկզբնավորումը կարելի է տանել դեռևս IV դարերբ Հռոմի աթոռըորի գլուխ կանգնած էր Հռոմի եպիսկոպոսը (պապ), իր իրավասությանը ենթարկեց Արևմուտքի եկեղեցիները՝ ձգտելով իր գերիշխանությունը տարածել նաև Արևելքում։

Ուղղափառություն քրիստոնեության մեջ՝  Հիսուս Քրիստոսի առաքյալների հիմնած առաքելականավանդական և պատմական եկեղեցիների դավանանքիվարդապետության ու կարգերի ամբողջությունը: «Ուղղափառություն»  անվանումն առաջին անգամ հանդիպում է II դքրիստոնյա գրողների մոտ (Կղեմես Ալեքսանդրացի և ուր.), երբ ի հայտ են եկել քրիստեկեղեցու ուսմունքի առաջին բանաձևերըՆշանակել է բոլոր եկեղեցիների հավատը՝ ի հակադրություն հերետիկոսների տարամիտության և աղավաղումների:

Բողոքականություն— Բողոքականությունը սկիզբ առավ Ռեֆորմացիայիհակակաթոլիկ շարժման հետևանքով Եվրոպայում, XVIրդ դարումԲողոքականությունն ունի երկուպահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ  քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական էԲողոքականությունը առաջացել է Եվրոպայում XVI դարի առաջին կեսին որպես միջնադարյան Հռոմեակաթոլիկ եկեղեցու սահմանակարգների ժխտումը և դրանց ընդդիմակայություն Ռեֆորմացիայի ընթացքումորի գաղափարախոսությունն էր վերադարձ առաքելական քրիստոնեությանը։

Անգլիական եկեղեցի— Պետական քրիստոնեական եկեղեցին Անգլիայում /Միացյալ Թագավորություն/: Մայր եկեղեցին հանդիսանում ` համաշխարհային Անգլիական միության եկեղեցին: Անգլիական եկեղեցին միաժամանակ հանդիսանում ` կաթոլիկ և ռեֆորմացված: Շատերը կարծում են, որ Հենրիխ VIII հիմնադրել է եկեղեցին XVI դարումորպեսզի հիմնավորի իր բաժանությունը Եկատերինա ԱրագոնսկայաիցԱյդ ժամանակ Անգլիայում կաթոլիկ եկեղեցին գոյատևում էր արդեն շուրջ 900 տարիԱնգլիական եկեղեցու արմատները գնում են մինչև Հռոմեական կայսրություներբ քրիստոնեական եկեղեցին ի հայտ եկավ այն ժամանակվա Բրիտանիայի հռոմեական նահանգում:

4․  Ի՞նչ գիտեք ազգային կրոնների մասին:

Ազգային կրոն, կրոն, որը կապվում է իր հետևորդների ազգային պատկանելիությամբ և որի հետևորդ դառնալը ուղղակիորեն նշանակում է դառնալ տվյալ մշակութային-էթնիկ հանրույթի մի մաս։ Ազգային կրոնները տարբերվում են այն կրոններից, որոնք նպատակ ունեն արագ տարածվելու աշխարհում և ունենալ ավելի շատ հետևորդներ՝ անկախ ազգությունից[1]: Ի հակադրություն դրանց՝ ազգային կրոններն ունեն սահմանափակ աշխարհագրական տարածվածություն, և դրանց հետևորդ լինելը որոշվում է ազգային պատկանելիությամբ[1]:

Պատմականորեն, ամեն էթնիկ խումբ ունեցել է իր ազգային կրոնը։ Կրոնը տվյալ ազգության մշակույթի որոշիչ մասն էր՝ լեզվի և սովորույթների հետ մեկտեղ։ Հուդայականության մեջ կիրառվող գոյիմ բառը կիրառվում էր ցույց տալու համար որոշակի ազգություն և օգտագործվում էր այն համատեքստում, որ յուրաքանչյուր ազգություն ունի իր կրոնը։

Աշխարհի բնակչության սեռատարիքային և ազգային կազմը

1․  Ի՞նչ գործոններ են ազդում բնակչության սեռային կազմի վրա: Ի՞նչ կապ կա բնակչության վերարտադրության և սեռատարիքային կազմի միջև:

Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։

2․Որո՞նք են հիմնական տարիքային խմբերը, ինչպե՞ս է փոխվել դրանց հարաբերակցությունը վերջին տասնամյակներին: Ի՞նչ է նշանակում բնակչության ծերացում:

Սովորաբար առանձնացվում են տարիքային հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան (երեխաներ), 15−­59 տարեկան (երիտասարդ և հասուն մարդիկ` չափահաս բնակչություն) և 60 տարեկանից բարձր (ծերեր)։
Բնակչության ծերացումը  բնութագրող ցուցանիշը բնակչության ընդհանուր թվի մեջ 60­-ից բարձր տարիքի մարդկանց բաժինն է:

3․ Ինչպե՞ս են փոփոխվել էթնոսները պատմական տարբեր ժամանակահատվածներում:

Էթնոսը կամ ազգագրական խումբ  որոշակի տարածքում ապրող մարդկանց՝ պատմականորեն ձևավորված կայուն համախմբություն, որն օժտված է ընդհանուր, համեմատականորեն կայուն լեզվական, մշակութային ու հոգեկան առանձնահատկություններով, ինչպես նաև սեփական միասնության և նման այլ կազմավորումներից տարբերվելու գիտակցությամբ (ինքնագիտակցությամբ), որը պահպանել է տեղային մշակույթի, լեզվի, սովորություն որոշ առանձնահատկություններ։

4․Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։

Հիմնական ռասսաներն են ` եվրոպոիդ, մոնղոլոիդ, նեգրոիդ, ավստոլորդ

2

5․ Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:

Բուդդայություն – Ճապոնիա, Չինաստան, Նիգեր, Վիետնամ, Մոնղոլիա, Լեհաստան:

Քրիստոնեություն – Արգենտինա, Իսրայել, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրանիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Հունաստան, Հայաստան:

Մահմեդականություն – Սաուդյան Արաբիա, Ալժիր, Թուրքիա, Հս. Կորեա:

Հեռավար առցանց ուսուցում 30- ապրիլի 10-ը։ Աշխարհագրություն։

 

Առաջադրանք․․

Սիրելի ուսանողներ քանի որ արդեն ուումնասիրել ենք զարգացած, զարգացող երկրները, և երկրների խմբավորումը ու տիպաբանություն թեմաները ,

Զարգացած երկրներ: ԱՄՆ–ն,
Ճապոնիան, Կանադան, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ավստրալական Միությունը,
Նոր Զելանդիան, Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Հաճախ այս խմբին
են դասում նաև նոր արդյունաբերական երկրները, որոնք ոչ վաղ անցյալում ունեին
զարգացող երկրներին բնորոշ տնտեսություն (Սինգապուր, Կորեայի Հանրապետություն,
Արգենտինա, Բրազիլիա և այլն): Զարգացած երկրներն առանձնանում են շուկայական
հարաբերությունների զարգացման հասուն մակարդակով, բնակչության մեկ շնչի հաշվով
ՀՆԱ–ի բարձր ցուցանիշով, ներքին կայունությամբ: Մեծ է այս երկրների դերը
համաշխարհային տնտեսության և քաղաքականության մեջ: Դրանք բոլորն էլ
տիրապետում են հզոր գիտատեխնիկական ներուժի, առանձնանում են իրենց
տնտեսության ծավալներով և զարգացման մակարդակով, բնակչության թվով և այլն:

Զարգացող երկրներ: Սրանք մոտ 150 երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի
ցամաքային տարածքի կեսից ավելին: Երկրների այս տիպին բաժին է ընկնում աշխարհի
բնակչության 80%–ը: Սրանք հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի
և Օվկիանիայի նախկին գաղութային տարածքներն են:

2․ Ուրվագծային քարտեզի վրա, նշել՜ և գույներով առանձնացնել աշխարհի զարգացած երկրները, զարգացող նավթարտահանող, լատինամերիկյան և անցումային տնտեսության երկրների խմբերը։

3․ Նշել ժամանակակից պետությունների կառավարման ձևերը։ Առանձնացնել նախագահական և խորհրդարանական հանրապետությունների տարբերիչ գծերը։

Աշխարհի ինքնիշխան երկրներն ունեն պետության կազմակերպման, այսինքն՝
պետության կառավարման, կառուցվածքի և վարչակարգի տարբեր ձևեր(աղ․ 7)ֈ
Ինքնիշխան պետության կազմակերպման կարևորագույն ձևերից մեկը պետական
կարգն է, որը բնութագրվում է կառավարման ձևով: Առանձնացվում են միապետական և
հանրապետական կառավարման ձևեր: Կառավարման միապետական ձևը առաջացել է
հին ժամանակներում՝ դեռևս ստրկատիրական հասարակարգում (Հին Եգիպտոսի,
Բաբելոնի, Ասորեստանի, Չինաստանի, Հնդկաստանի և այլ հին
քաղաքակրթություններում):

նախագահական հանրապետություն, որտեղ նախագահը ղեկավարում է
կառավարությունը և օժտված է շատ մեծ լիազորություններով (ԱՄՆ, Լատինական
Ամերիկայի մի շարք երկրներ, Արգենտինա, Բրազիլիա, Իրան, Հայաստան և այլն) և
խորհրդարանական հանրապետություն, որտեղ նախագահի դերը փոքր է, իսկ
կառավարությունը ղեկավարում է վարչապետը (ԳՖՀ, Հնդկաստան, Իտալիա, Իսրայել)

Խորհրդարանական պետությունը մեկ ամբողջական պետական կազմավորում է՝ բաղկացած
վարչատարածքային միավորներից, որոնք ենթարկվում են իշխանության կենտրոնական
մարմիններին, չունեն պետական ինքնիշխանության նշաններ: Միասնական
պետություններում սովորաբար գոյություն ունի օրենսդրական և գործադիր
իշխանություն, պետական մարմինների միասնական համակարգ, սահմանադրություն:
Աշխարհում այդպիսի երկրները մեծամասնություն են կազմում (Ֆրանսիա, Լեհաստան,
Հայաստան, Ուկրաինա, Եգիպտոս, Ալժիր, Իրան, Թուրքիա և այլն):

4․ Ըստ աշխարհամասերի՝ կազմել դաշնային պետությունների ցանկը։

այժմ մի փոքր կկրկնեք անցած նյութը հետաքրքիր աշխատանքով։

1․ Վենի դիագրամով համեմատել զարգացած և զարգացող երկրները։

2․ Ըստ Ձեզ երկրի կառավարման, ո՞ր ձևն է ավելի նպատակահարմար երկրի զարգացման համար։

3․ Աղյուսակի տեսքով ներկայացնել երկրների կառավարման ձևերը, և դրանց բնորոշ գծերը։

4․ Բացատրե՜լ բացարձակ և սահմանադրական միապետությունների տարբերությունները։

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի՝ պետությունները լինում են՝

  • հանրապետություններ.
  • միապետություններ։

Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • բացարձակ.
  • սահմանադրական

Սահմանափակ միապետությունները իրենց հերթին բաժանվում են՝

  • սահմանադրական կամ պառլամենտական.
  • դուալիստական կամ երկակի միապետություններ։

Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով։ Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա էական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։ Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում։

5․ Գրել ի՞նչ է կրոնապետությունը, և ի՞նչ առանձնահատկություններ ունի։

6․ Հարցազրույցի միջոցով պարզել ձեր ընտանիքի անդամների կարծիքը, երկրի կառավարման ձևի վերաբերյալ։

7․ Աղյուսակի միջոցով առանձնացնել զարգացած և զարգացող երկրները։Այնուհետև ընտանիքի անդամների օգնությամբ այն ցույց տալ քարտեզի կամ գլոբուսի վրա։ Պատրաստել տեսաֆիլմ։

Հեռավար․ առցանց ուսուցում․ Քոլեջ

1․ Աշխատանքի ընթացքում  ուսումնասիրել  և սովորել աշխարհի երկրների դասակարգումը և տիպաբանությունը։

2․ Երկրները դասակարգել ըստ կորոնավիրուսի տարածման աստիճանի, հաշվի առնելով դրանով վարակված մարդկանց քանակը։ Որոշել Հայաստանի տեղը այդ սանդղակում։ Նշել ուրվագծային քարտեզի վրա։

3․ Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ ապրանքաշրջանառության դադարի հետևանքով։ Որոշեք ո՞ր ապրանքատեսակն է ավելի պահանջված, և ինչի՞ կհանգեցնի դրա վերջնական սպառումը։ Պատրաստել տեսադաս։

Դիմակների և այլ հարեցերի համար դիմել Վարչապետին…

Քաղաքակիրթ երկրները ձգտում են ապահովել իրենց բնակչության բարեկեցությունը, սննդամթերքի արտադրությունը դարձնել տնտեսության կենսունակ և բարգավաճ հատված, հասկանալով այն պարզ ճշմարտությունը, որ սննդամթերքը հանդիսանում է մարդու առաջին անհրաժեշտ պահանջմունքը: Ազգի առողջությունը և նրա ինտելեկտը /մտավոր ուժը/ կախված է նրա կողմից սպառվող սննդամթերքի քանակից և որակից:Առողջ ազգ ունենալու կարևոր նախապայմաններից մեկը առողջ սնունդն է:

4․ Ի՞նչ բացասական ազդեցություն կունենա ստեղծված իրավիճակը զբոսաշրջության զարգացման գործում։ Նյութը ներկայացնել slayd show-ի միջոցով։

շատ վատ ազդեցություն կունենա

Զբոսաշրջության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող մասնագետը չի շտապում կանխատեսումներ անել, թե տարվա կտրվածքով ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային տուրիզմի վրա։

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով զբոսաշրջության ոլորտի վնասը կարող է $22 մլրդ կազմել:

This slideshow requires JavaScript.

5․ Առանձնացնել և ուրվագծային քարտեզի վրա նշել զբոսաշրջիկներով առաջատար պետությունները, և որոշել դրանցում կորոնավիրուսի արտահայտվածության աստիճանը։

 

6․ Արդյոք տարբերություններ կան զարգացող, և զարգացած երկրրներում, միևնույն համաճարակի դեմ կանխարգելիչ միջոցների ձեռնարկման հարցում։

Ոչ, քանի որ բոլոր երկիրներումե ցանկանում են օգնել իրենց բնակիչներին, և կատարում են անհնարինը որ բնակչությունը չտուժի

7․ Լինելով անցումային զարգացման մակարդակ ունեցող երկրի  քաղաքացի, ի՞նչ կանխարգելիչ միջոցներ կառաջարկեք ինքներտ։

Առաջարկում եմ շոկոլադ օգտագործեն, խուճապի չմատնվեն քանի որ, Հայաստանի Հանրապետությունը կրել է բազմաթիվ փորձություներ պատմության ընթացքում և հաղահարել է ամեն բան, կարելի է ասել որ այս վիրուսը մեզ ոչինչե չի անի…

շուտ-շուտ լվացվեք տո…                       Մի քիչ պոզիտիվ

 

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր

Ռուսաստան

Ավստրալիա,

Արգենտինա,

Իրան,

Մոնղոլիա,

Նիգերիա,

Պակիստան

ֆրանսիա

Ուկրաինա

Գերմանիա,

Նիդերլանդներ

Հայաստան,

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները

98

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։

888

Աշխարհագրական թաղանթ

imagesՀամամոլորակային են այն հիմնախնդիրները, որոնք ընդգրկում են ողջ երկրագունդը և մարդկությունը, սպառնում նրանց ներկային ու ապագային, և դրանց լուծման համար պահանջվում է բոլոր ժողովուրդների ու գործողությունների միասնությունը:
Համամոլորակային հիմնախնդիրները պատահական չեն առաջացել, դրանց առաջացմանը նպաստել են որոշ խնդիրներ, որոնք մինչ օրերս էլ դեռ վերջնական լուծում չեն ստացել:

Շրջակա միջավայրի աղտոտումը
Բնությանը ամենամեծ վնասը հասցնում է մարդը: Նրա արտանետած կենցաղային թափոնները, նրա կողմից իրականցավող ծառահատումները, նրա կողմից շինարարական ու քիմիական գործարանների կատարվող աշխատանքները, ահռելի ցուցանիշներ ունեն:  Մնացած աղտոտումները համեմատաբար ավելի քիչ են` թթվային անձրևներ, լույսի, ջերության, ճառագայթման փոփոխություններ և այլն: Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների որոշ տեսակների վերացմանը և թթվածնի պակասին:

Ջրի աղտոտումը

Ջրի աղտոտվածությունը երևի թե ամենատարածվածն է ողջ աղտոտումներից: Աղտոտիչ նյութերը բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսային և գազային ձևերով: Խաղաղ օվկիանոսը դարձել է պլաստմասային շշերի <<Աղբակղզի>>, որտեղ մեկ ամսվա ընթացքում թափվում են տոննաներով պոլիէթիլենային շշեր ու տոպրակներ: Բացի դրանից օվկիանոս է թափվում նաև շինարարկան և կենցաղային աղբ, ինչը էլ ավելի է վատացնում օվկիանոսների առանց այդ էլ վատ վիճակը: Պակաս չէ նաև խմելու ջրի աղտոտումը: Խմելու ջուրը սպառվող ռեսուրս է դարձել, պատճառը մեծ քանակությամբ ջրի օգտագործումն ու աղտոտումն է:

 Աշխարհագրական թաղանթի ոլորտները, ո՞ր ոլորտն է առավել վտանգված      

Աշխարհագրական թաղանթի ոլորտները հինգն են (մթնոլորտ, քարոլորտ, ջրոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ), որոնցից յուրաքանչյուրը վտանգված է իր չափող:  Այս հինգից կցանկանամ առանձնացնել և խոսել հատկապես մթնոլորտի մասին, որի աղտոտումը հասնում է անհավանական սահմանների:
Մթնոլորտն աղտոտում են քիմիական նյութերը, զանազան ֆիզիկական ազդակներ և միկրոօրգանիզմները, երբ դրանց արտանետվող քանակները գերազանցում են թույլատրելի  սահմանները: Մթնոլորտը աղտոտում են հիմնականում քիմիական գործարաններից օդ թափանցող թունավոր նյութերը, որոնք հասնում են մթնոլորտ, և մթնոլորտը այդ ամբողջը կլանում է իր մեջ և մեքենաները, որոնք արտանետում են CO և CO2 գազերի ամենամեծ բաժինը: Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից են ածխաթթվական (CO2) ու շմոլ (CO) գազերը, ծծմբի և ազոտի օքսիդները, ֆրեոնները և այլն: Դրանց քանակի ավելացման գլխավոր պատճառը նավթի, գազի, քարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի այրումն է:
Չափազանց վնասակար նյութեր են ֆրեոնները՝ մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները, որոնք հանգեցնում են օզոնային շերտի քայքայման, ինչի հետևանքով մեծանում է մարդկանց մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը:

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Աշխարհագրական թաղանթի մասին ուսմունքի ձևավորումը մեզ հասցնում է 19–րդ դար,
երբ 1875 թ. ավստրիացի նշանավոր երկրաբան Էդուարդ Զյուսը որպես Երկիր մոլորակի
առանձին ոլորտներ առաջարկեց առանձնացնել քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը և
կենսոլորտը: Հետագայում՝ 1937 թ. ռուս աշխարհագետ Ա. Ա. Գրիգորևի կողմից
հրատարակված «Երկրագնդի ֆիզիկաաշխարհագրական թաղանթի կազմի և
կառուցվածքի վերլուծական փորձ» իր աշխատության մեջ աշխարհագրական թաղանթի
մասին նա տալիս է հետևյալ բնորոշումը. «Ֆիզիկաաշխարհագրական թաղանթը
մթնոլորտի ստորին շերտի, քարոլորտի վերին շերտի, ողջ ջրոլորտի փոխազդեցության,
փոխներթափանցման ոլորտն է, որը տարբերվում է Երկրի առանձին թաղանթներից
նրանով, որ ֆիզիկաաշխարհագրական թաղանթի սահմաններում տարբեր ոլորտներ
խիստ կերպով ներթափանցած են իրար մեջ, փոխազդում են իրար վրա: Նրանում
աշխարհագրական պրոցեսներն ընթանում են ինչպես տիեզերական, այնպես էլ երկրային
էներգիայի աղբյուրների հաշվին: Միայն ֆիզիկաաշխարհագրական թաղանթում է, որ
գոյություն ունի կյանք»:
Աշխարհագրական թաղանթում բոլոր գործընթացներն ընթանում են ինչպես
արեգակնային, այնպես էլ Երկրի ընդերքի էներգիայի հաշվին
(աշխարհագրականթաղանթից դուրս` ի հաշիվ դրանցից որևէ մեկի), ընդ որում՝
արեգակնային էներգիան բացարձակապես գերակշռում է: Աշխարհագրական թաղանթում
նյութն ունի ֆիզիկական բնութագրիչների բավականին լայն ընդգրկում (խտություն,
ջերմահաղորդականություն, ջերմատարողականություն և այլն):
Աշխարհագրական թաղանթը հստակ առանձնացված սահմաններ չունի: Սովորաբար
աշխարհագրական թաղանթի վերին սահման ընդունում են օզոնի շերտը, որը տարածվում
է Երկրի մակերևույթից 25–30 կմ վեր, որտեղ կլանվում են կենդանի օրգանիզմների
համար կործանարար համարվող արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթների
զգալի մասը: Աշխարհագրական թաղանթի ստորին սահմանը համարվում է ցամաքի
հողմահարման կեղևի ստորոտը: Երկրի մակերևույթի այդ հատվածը ենթարկվում է
առավել ուժեղ փոփոխությունների հատկապես մթնոլորտի, ջրոլորտի և կենդանի
օրգանիզմների ազդեցությամբ: Այստեղ նրա առավելագույն հզորությունը մոտ 1000 մետր
է: Այսպիսով՝ աշխարհագրական թաղանթի ընդհանուր հզորությունը ցամաքից հաշված
մոտ 30 կմ է, իսկ աշխարհագրական թաղանթի ստորին սահմանն օվկիանոսներում
համարվում է դրանց հատակը:
Աշխարհագրական թաղանթը բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Դրանք են
ապարները, ջուրը, օդը, բույսերը, կենդանիները, հողը: Այդ բաղադրիչները միմյանցից  տարբերվում են իրենց ֆիզիկական վիճակներով (պինդ, հեղուկ, գազային),
կազմավորվածության աստիճանով (անկենդան, կենդանի, անկենդանի և կենդանիի
համակցում ` հողը), քիմիական կազմով, ինչպես նաև` ակտիվության աստիճանով
(կայուն` ապար, հող, շարժուն` օդ, ջուր, ակտիվ` կենդանի նյութ): Երբեմն
աշխարհագրական թաղանթի բաղադրիչներ են համարում նաև առանձին թաղանթները`
քարոլորտը, մթնոլորտը, ջրոլորտը և կենսոլորտը, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ,
որովհետև որոշ ոլորտներ ամբողջությամբ չեն մտնում աշխարհագրական թաղանթի մեջ: Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
Աշխարհագրական թաղանթն օժտված է մի շարք ընդհանուր հատկանիշներով: Դրանք
են ամբողջականությունը (միասնականությունը), ռիթմիկությունը
(պարբերականությունը), գոտիականությունը և զոնայականությունը: Աշխարհագրական
թաղանթի ամենակարևոր հատկանիշը ամբողջականությունն է, նրա բոլոր
բաղադրիչների միասնականությունը: Այս հատկանիշը պայմանավորված է նրանով, որ
աշխարհագրական թաղանթը կազմող բոլոր ոլորտները սերտորեն կապված են միմյանց
հետ, և դրանցից որևէ մեկի փոփոխությունն անխուսափելիորեն կառաջացնի ամբողջ
համակարգի փոփոխություն: Ու թեև աշխարհագրական թաղանթի յուրաքանչյուր
բաղադրիչ գոյություն ունի և զարգանում է իրեն հատուկ օրենքներով, դրանցից ոչ մեկը
մեկուսացված գոյություն ունենալ և զարգանալ չի կարող: Աշխարհագրական թաղանթի
ամբողջականությունը կանխորոշում է նրանում տեղի ունեցող նյութերի և էներգիայի
շրջապտույտը:

Շարունակել կարդալ “ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ”

Թեստային աշխատանք

1․ Որո՞նք են աշխարհագրության ուսումնասիրության նպատակը, օբյեկտը, առարկան և խնդիրները։

2․ Ո՞րն է սխալ․

Բնական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը․

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Մայրցամաքներիև օվկիանոսների

4․ լանդշաֆտագիտությունը

3․ Ո՞րն է ճիշտ․

Հասարակական աշխարհագրության ճյուղ է․

1․ Ֆիզիկական աշխարհագրությունը

2․ Քաղաքական աշխարհագրությունը

3․ Հնէաշխարհագրությունը

4․ Լանդշաֆտագիտությունը

4․ Ո՞րը երկրի առաջացման վարկած չէ․

1․ Միգամածային

2․ Խորքային գրավիտացիոն

3․ Պատահարային

4․ Հրաբխային

5. Բնութագրումով որոշել վարկածը.

Ըստ այդ վարկածի` Արեգակնային համակարգի մոլորակներն առաջացել են Արեգակի մոտով անցնող վիթխարի երկնային մարմնի ազդեցությամբ գոյացած մակընթացային ալիքից, որի հետևանքով Արեգակից անջատվել է վիթխարի շիթ, որից էլ առաջացել են մոլորակները։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային 3) խորքային գրավիտացիոն տարբերակման

2) երկնաքարային 4) պատահարային (աղետային)

6. Արեգակնային համակարգի, Երկիր մոլորակի առաջացման վերաբերյալ միգամածային վարկածի հեղինակ(ներ)ն է(են).

1) Կանտը և Լապլասը 3) Օ. Շմիդտը

2) Ջ. Ջինսը 4) Վ. Բելոուսովը

7. Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

8. Որպես գունդ՝ Երկրի միջին շառավիղը հավասար է.

1) 6357 կմ 2) 6378 կմ

3) 6371 կմ 4) 6387 կմ

9. Օվկիանոսներն ու ծովերը զբաղեցնում են Երկրի մակերեսի.

1) 51 %–ը 2) 71 %–ը

3) 61 %–ը 4) 81 %–ը

11. Երկրի ցամաքի մակերեսը կազմում է.

1) 149 մլն քառ. Կմ 3) 510 մլն քառ. կմ

2) 361 մլն քառ. կմ 4) 759 մլն քառ. Կմ

12.Բնութագրումով որոշել վարկածը.

Ելակետ ընդունելով այդ վարկածը` գիտնականները եզրակացնում են, որ Երկրի վրա կուտակված հսկայածավալ ջուրն արտահոսել է ընդերքից, Երկրի տաքացումը սկսվել է կենտրոնից։ Ո՞րն է այդ վարկածը.

1) միգամածային

2) երկնաքարային

3) խորքային գրավիտացիոն տարբերակման

4) պատահարային (աղետային)

13. Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա` Արեգակի շուրջը պտտվելու հետևանքով:

2) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել իր առանցքի շուրջը պտտվելու հետևանքով:

3) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել նրա շուրջը Լուսնի պտտվելու հետևանքով:

4) Երկիրը հասարակածային շրջաններում «փքվել» է, իսկ բևեռներում՝ սեղմվել Գալակտիկայի շուրջը Արեգակի պտտվելու հետևանքով:

14. Այն ճանապարհը, որով Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, կոչվում է.

1) ուղեծիր  2) խավարածիր

3) Ծիր կաթին 4) լուսածիր

15. Ի՞նչ ուղեծրով է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը.

1) շրջանաձև  2) էլիպսաձև

3) կոնաձև 4) քառանկյունաձև

16. Երկրի հասարակածային շառավղի երկարությունն է.

1) 6357 կմ 2) 6378 կմ

3) 6371 կմ  4) 6387 կմ

17․ Ի՞նչ ձև ունի երկիրը։ էլիպսաձև

18․ Նարագրե՜լ երկրի ներքին կառուցվածքը։

Միջուկ, միջնապատ, երկրակեղև

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

19. Երկիրը ի՞նչ ուղղությամբ է պտույտ կատարում․

 

1․ Հարավ- արևմուտք

2․ Հյուսիս- արևելք

3․Արևմուտք- արևելք

4․ Հարավ- արևելք

20․ Ո՞րն է սխալ․

Երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

2․ Երկրի սեղմվածությունը

3․ Երկրի գնդաձևությունը

4․ Երկրի օրական ռիթմը

21․ Ի՞նչ ազդեցություն ունի Կորիոլիսի ուժը։

22․ Ինչպես է կատարվում ժամային գոտիների առանձնացումը։

Ժամային գոտիների ձևավորումը կապված է, մի կողմից, իր առանցքի շուրջ Երկրի պտույտը հաշվի առնելու համար, իսկ մյուս կողմից՝ որոշելու համար մոտավորապես միևնույն տեղական ժամանակով տարածքները այնպես, որ ժամային գոտիների ժամանակի տարբերությունները պատիկ լինեն մեկ ժամին։

23․ Երկրի տարեկան պտույտի աշխարհագրան հետևանք է․

1․ Գիշերվա ցերեկվա հերթափոխը

2․ Երկրի սեղմվածությունը

3․ Ժամերի տարբերությունը երկրի վրա

4․ Տարվա եղանակների փոփոխությունը

24․ Նկարագրեք Երկրի դիրքը Արեգակի նկատմամբ՝ հունիսի 22-ին և դեկտեմբերի 22-ին։ Հունիսի 22 ին հյուսիսային կիսագնդով է շրջված, և այդ օրից սկսում են երկարել օրերը։ Իսկ Դեկտեմբերի 22 ին կիսագունդը շրջված է հարավային մասով, այդ օրից սկսած օրերը կարճանում են, այսինքն արևը մայր է մտնում շուտ։

Ամառային արևադարձի կետում (նշանակվում է b, Այծեղջյուրի համա25․ Նկարագրեք Երկրի դրքը Արեգակի նկատմամբ՝ սեպտեմբերի 23-ին և մարտի 21-ին։ Երկիրը հասարակածով ուղղված է դեպի արեգակը։ստեղության նշանով) Արեգակը լինում է հունիսի 22-ին և ունենում է առավելագույն հակում (23°27՛)։ Ձմեռային արևադարձի կետում (նշանակվում է 69, Խեցգետնի համաստեղության նշանով) Արեգակը լինում է դեկտեմբերի 23-ին և ունենում է նվազագույն հակում (-23°27՛)։ Ամառային արևադարձի ժամանակ հյուսիսային կիսագնդում լինում է տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ Ձմեռային արևադարձի դեպքում՝ հակառակը։ 

25․ Նկարագրեք Երկրի դրքը Արեգակի նկատմամբ՝ սեպտեմբերի 23-ին և մարտի 21-ին։ Երկիրը հասարակածով ուղղված է դեպի արեգակը։