Հասարակական նախաձեռնություն

Նախագծի շրջանակներում մոտենում ենք անցորդներին։
Մոտենալու նպատակը ՝ քանի որ մեր երկիրը վերջին շրջանում հայտնվել էր ծանր վիճակում, և մարդիկ  խորը հիասթափություն են ապրում, որոշները շարունակում են ապրել՝ մտածելով, որ ամեն ինչ ավարտված է, ցանկանում ենք այս փոքրիկ նախաձեռնությամբ որոշ չափով ուրախացնել նրանց։
Ցանկանում ենք, որ մարդիկ միշտ դրական լիցքեր ունենան, շարունակեն  ապրել, որպեսզի նրանք հասկանան , որ ոչինչ կորած չէ և ամեն ինչ դեռ առջևում է։
Ներկայացնեմ, թե ինչպես ենք իրականացնելու մեր նախաձեռնությունը։ Մոտենում ենք պատահական անցորդների։ Մեր ձեռքում պահում ենք կոնֆետ։ Մոտենալով նրանց խնդրում ենք, որպեսզի հարվածեն մեր ձեռքին և կոնֆետը նրանց ենք տալիս։
Նախաձեռնությունը փոքր է, բայց կարևորն այն է, որ ի սրտե է արվում։ Քանի որ մենք արդեն իրականացրել ենք այն, դուք կարող եք դիտել և տեսնել , թե ինչպես ուրախացան նրանք։ Պարզապես պետք է մի փոքր ուշադրություն։ Նրանք այդ պահին մոռացան իրենց հոգսերը։
Շատ շնորհակալ ենք ընկեր Էլյաին նմանատիպ հիանալի նախագիծ համակարգելու համար։
Նախագծի տևողությունը ՝ 19.05.2021′

Հավելյալ Փոդքաստներ

Marketing -ի 2-ոլորտների մասին մարքեթինգ մենեջեր և միջոցառումների մարքեթինգ

Marketing-ի հնարավորությունների մասին, նաև խնդիրների մասին

Բիզնեսում հանդիպող հիմնական իրավիճակի մասին

Գործնական հմտություններ, 5սխալ համոզմունք գումարի մասին, Մասնագիտական ուսումնասիրություն Մարքեթինգ

Յուրաքանչյուր մարդ այցելելով գրասենյակ , համայնք, շենք որտեղ էլ գնանք հանդիպում ենք մարդկանց որոնց հետ դժվար է գործ ունենալը։ Նրանք կարող են լինել կոպիտ անտակտ, կամ ուղակի չափից դուրս անշնորք։ Իհարկե տվյալ մարդիկ կարող են լինել հիանալի իրենց բիզնեսի կամ աշխատանքի մեջ, սակայն անհնարին լինի իրենց հետ շբվելը։ Ինչ խոսքը կվերաբերվի պարզապես շբվելուն նրանք կարող են դառնալ սարսափելի և մարդիկ հիմնականում խուսափում են նման մարդկանց հետ շբումից։ Ինձ թվում է այսպիսի խնդիրների առջև չկանգնել ու համար մարդիկ պետք է իմանան խոսքի փափուկ հմտություններ ։ Նրա համար որ մարդիկ գերադասեն գնալ, այլ ոչ թե փախչել այդ գրասենյակից։


Հմտություններից են օրինակ `
Սովորեք ավելի լավ ունկնդիր լինել։ Մի ընդհատենք մարդկանց
Պրակտիկացեք նամակներ գրելու հարցում գրեք կարճ, հարգալից և իմաստալի։
Մարդկանց դուր չի գալիս երբ մարդը գործնական հարցերով խոսում է երթուղայինի մեջ։
Անկախ իրավիճակից մնացեք դրական։
Օգտագործելով այս հմտությունները այն ավելի կբարձրացնի ձեր սոցիալական կարողությունները և որքան շատ օգտագործեք , այնքան ավելի կբարելավեք ձեր դերը հասարակության մեջ։

Իսկ այժմ եկեք խոսենք գումարի մասին, որը մեծ դեր ունի բոլորիս կյանքում։ «Ախր, տակը բան չի մնում, ես ո՞նց ինչ-որ բան ետ գցեմ», հավանաբար, ծանոթ արտահայտություն է մեզ բոլորիս: Բայց, ընդամենը, սկսելով  կուտակել մեր ողջ եկամտի 10%-ը, մենք  դեռ զարմանում ենք, թե ինչպես առաջ չէիք նկատել՝ ինչ մեծ գումար է այդ 10%-ը: «Ներդրումներ կատարելու համար մեծ փողեր են անհրաժեշտ»: Այս համոզմունքին հավատալուց առաջ  փորձե՞ լ եք պարզապես  քչից սկսել: Փորձեք, ես հավատում եմ,   Ձեր մոտ կստացվի: Գումարը գալիս է միայն այն ժամանակ, երբ այն պլանավորում ես ծախսել»:Եթե մինչև օրս չեք պլանավորել, թե ինչի վրա եք ծախսելու Ձեր միլիոն դոլարը,     ապա մի՛ զարմացեք, որ մինչև հիմա չունեք այն: Շատերը համոզված են, որ փող աշխատելու համար անհրաժեշտ է օրը 24 ժամ տաժանակիր աշխատանք կատարել: Ո՛ չ, գումար աշխատելու գլխավոր գործիքները ուրիշների ժամանակն օգտագործելն ու «Փողը փողի վերածելն»է: Ինչպես տեսնում եք` 24-ժամյա աշխատանքի մասին ոչ մի խոսք չի գնում: «Ետ գցելու համար, անհրաժեշտ է շատ փող աշխատել», սա էլ է ծանոթ արդարցում: Չէ որ աշխատավարձի 10%-ը  այսօր մեզ վրա ակնհայտ ազդեցություն չի ունենա, փոխարենը ապագայում մենք կարող եք միլիոնատեր դառնալ: Ստատիստիկան ցույց է տալիս, որ միլիոնատերերի մեծ մասը սկզբում սովորական աշխատողներ են եղել: Պարզապես նրանք կարողացել են կուտակել աշխատավարձի մի մասը և հաջող ներդրումներ կատարել:

Մարքեթինգ մենեջեր և հանդիսությունների կազմակերպում

Հայաստանում այս մասնագետին պարզապես կոչում են մարքեթինգ մենեջեր: Growth marketing-ը (կամ hacking-ը) համեմատաբար նոր մասնագիտություն է: Այս մասնագետը զբաղվում է մարքեթինգի ողջ պրոցեսով, կամ ինչպես ասում են ՙՙմարքեթինգի ձագարով՚՚, այլ ոչ թե միայն դրա մի հատվածով: Մարքեթինգի մենեջերը հաշվի է առնում այն փաստը, որ ոչ միայն նոր հաճախորդ բերելը, այն նաև եղածներին պահելը կարևորագույն գործոններ են բիզնեսի աճի համար և երկու գործոնին էլ մեծ տեղ է հատկացնում: Այստեղից էլ անվանումը՝ Growth Marketer:

Պարտականությունները. Մարքեթինգի մենեջերները աշխատում են զանազան մարքեթինգային գործիքների ու թիմերի հետ: Սրանք կարող են ներառել SEO և SEM մասնագետներ, սոցցանցեր, PR և email-ով մարքեթինգ: Սրա պատճառով, մարքեթինգի մենեջերի պարտականությունների մեջ կարող են մտնել ամեն ինչ՝ սկսած վաճառքների օպտիմիզացիայից, մինչև բովանդակություն ստեղծելը և էջերի դիզայնը օպտիմիզացնելն այնպես, որ հաճախորդների համար լավագույն փորձառություն (user experience) ապահովվի ձեր ընկերության էջերում:

Հմտություններն ու որակավորումը. Մարքեթինգ մենեջերի հմտություններն ու որակավորումը ներառում են նորարարական և ստեղծագործական մտածելակերպը, խնդիրներին արագ լուծումներ տալու ունակությունը, թվային մարքեթինգի տարբեր համակարգերի գերազանց իմացությունը, հաճախորդների փորձառությունների թեման լավ հասկանալը, տվյալների վերլուծություն իրականացնելն ու դրա արդյունքների ճիշտ կիրառումը:

Վարձատրության չափը. Սա ամենաթանկ մասնագետն է մարքեթինգում: Հայաստանում, ըստ տարբեր տվյալների, այս մասնագետի վարձատրությունը սկսվում է ամսական մոտավորապես 200,000 դրամից և կարող է հասնել մինչև 350,000 – 400,000 դրամի:

Հանդիսությունների կազմակերպում

Ընկերությունների կողմից կազմակերպված միջոցառումները հնարավոր հաճախորդների հետ հաղորդակցվելու լավ եղանակ են: Միջոցառումները հնարավորություն են տալիս հանդիպել միմյանց հետ, հաճախորդների վրա հաճելի տպավորություն գործել և բրենդի համար ճանաչելի դեմք ստեղծել: Այսպիսի միջոցառումները հատկապես արդյունավետ են B2B մարքեթինգի համար: Միջոցառումների կազմակերպման համար ընկերությունները վարձում են միջոցառումների մարքեթինգի մասնագետներ (event marketers):

Պարտականությունները. Միջոցառումների մարքեթինգի մասնագետների պարտականությունները ներառում են միջոցառումների կազմակերպում և դրանց մասին տեղակատվության, գովազդային արշավների, ուղերձների ստեղծում, լսարանի հետ շփումներ և այլն:

Հմտություններն ու որակավորումը. Միջոցառումների մարքեթինգի մասնագետների հմտություններն ու որակավորումը ներառում են գերազանց գրավոր ու բանավոր հաղորդակցության ունակություններ, թվային գործիքների իմացություն, ժամանակի սղության և լարված իրադրություների պայմաններում աշխատելու ցանկություն և կարողություններ, կազմակերպչական գերազանց հտություններ և բարձր մակարդակի վրա բանակցություններ վարելու հմտություններ:

Վարձատրության չափը. Ըստ տարբեր տվյալների, այս մասնագետի վարձատրությունը սկսվում է ամսական մոտավորապես 150,000 – 180,000 դրամից: Վերին սահմանը հստակ չէ, ենթադրաբար 300,000 – 350,000 դրամ:

Փոդքասթ- հասարակական տրանսպորտ

Հայաստանի համար` շատ կարևոր հարց է երթուղայինի խնդիրը։ 63-համարի երթուղու պայթյունից հետո, այս հարցում համոզվեցին բոլորը։  Ինչպես նաև ունենք մեծ խնդիր պակասում են երթուղայիները (օրինակ` 17.18) այս պատճառի հետևանքով ծանրաբեռնել է մնացած երթուղիները։ Այս խնդրի հետևանքով երթուղայինի մեջ շատ ուղևորներ են լինում, իսկ դա առողջության և ողնաշարի համար այդքանել լավ չէ։ Հատկապես ՝ համաճարակի ժամանակահատվածում, պետք է խստորեն վերաբերվել  այս հարցին։ Երթուղային վատ աշխատանքի պատճառով, մարդիկ ուշանում են աշխատանքից, դասերից, գործնական հանդիպումներից և այլն։ Կան երթուղայիներ, որոնք սեփական են և չեն աշխատում ժամը 7ից հետո օրինակ` 23 համարը որը դեպի հաղթանակ թաղամաս է գնում երեկոյան 7ից հետո չի աշխատում, մարդիկ ստիպված 77համարով են գնում ։ Ինչպես նաև երթուղայինի գծերը միմյանցից՝ էականորեն տարբերվում են եկամտաբերությամբ։ Մեկ ավտոմեքենան օրական կտրվածքով տեղափոխում է 3անգամ ավել մարդ, քան մյուս գծի ավտոմեքենան։ Ստացվում է այնպես,  որ երթուղայինի ավտոմեքենաների ծախսը նույնն է, բայց եկամուտը տարբեր։Մեր կարծիքով՝ պետք է հատուկ օրենք ստեղծվի, որ տրանսպորտային վարորդների հատուկ կարքապահական գործունեությամբ զբաղվելու նպատակով։ Մինչ մենք բողոքում ենք Հայաստանի երթուղայինի վիճակից, կան երկրներ որոնց տրանսպորտային կարգավիճակը ավելի վատ է։ Երթուղայինի ամենավատ վիճակը հիմնականում լինում է, միլիոնավոր բնակչություն ունեցող քաղաքներում կամ երկրներում։Հետաքրքիր է, որ մեր մոլորակի տարբեր հատվածներում մարդիկ ունեն նույն խնդիրները, որոնց հանդիպում ենք նաև մենք մեր առօրյա կյանքում։ Երթևեկության կատվածահար վիճակը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, գնացքից կախված ուղևորները Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, Բենիայում։ Բազմամարդ ավտոբուսները հնդկական Մումբայում փոխադրման անսովոր միջոցները Բանգլադեշում և այլ երկներում։

Հայաստանից դուրս՝ երկրների տրանսպորտային կարգավիճակը։

Առցանց ուսուցում Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <> առարկայի ապրիլի 27-30-ի և մայիսի 4-8-ի հանձնարարություններ

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

 

  • Տարածքային հակամարտությունները ըստ իրենց բնույթի լինու՞մ են․․․

Ոչ միջազգային և միջազգային

  • Ինչպե՞ս է հնարավոր լուծել տարածքային վեճերը պատերազմի և խաղաղ  միջոցներով։

Հակամարտությունների կարգավորման ժամանակ կիրառվող միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն են պետությունների միջև խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, ինչպես նաև այնպիսի իրավիճակների կանխումը, որոնք կարող են հանգեցնել վեճի, հակամարտության կամ ճգնաժամի: Եթե վեճը, հակամարտությունը կամ ճգնաժամն այնուամենայնիվ առաջանում են, ուժի մեջ են մտնում երկու փոխկապված սկզբունք` զերծ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից մյուս կողմին հակամարտության սեփական լուծումը պարտադրման համար և վեճերի, հակամարտությունների, ճգնաժամերի կարգավորման փորձեր ձեռնարկել` խաղաղ ճանապարհով:

  • Մասնագետները հակամարտությունների զարգացման  ինչպիսի՞ փուլեր են առանձնացնում։

Վիճելի սահմանի կամ տարածքի առկայություն,վեճի օբյեկտի կամ առարկայի հստակ սահմանված համընկնում,սուբյեկտները պետություններն են:

  • Հակամարտության հետևանքները կարող են լինել երկու տեսակի։ Որո՞ նք են դրանք։

Սահմանի և տարածքի իմ կարծիքով

  • Համառոտ ներկայացրեք վրաց- աբխազական հակամարտությունները և դրանց դրսևորումները։

Համաձայն ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի՝ 1993 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների վերաբերյալ զեկույցի՝ նշված խախտումների պատասխանատվությունը կրում են ինչպես վրացական կառավարական զորքերը, այնպես էլ աբխազական զինված ուժերը, ինչպես նաև ոչ կանոնավոր կազմավորումներն ու քաղաքացիական անձինք, ովքեր համագործակցում էին հակամարտող կողմերի հետ:Հակամարտությունը հանգեցրեց հսկայական տարածքների ամայացման և բնակչության զանգվածային տեղահանությամբ: Ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հիմնականում՝ վրացիներ, դարձան փախստական՝ ստիպված լինելով լքել իրենց բնակավայրերը:

  • Համառոտ ներկայացրեք վրաց- հարավ-օսեթական հակամարտությունները և դրանց դրսևորումները։
  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի  8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմը։
  • Համառոտ ներկայացրեք 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսված վրաց- աբխազական և վրաց- հարավ-օսեթական պատերազմերի արդյունքները։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, ինչ ելք կունենար 2008 թվականի պատերազմը, եթե պատերազմին չմիջամտեր Ռուսաստանը
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-ից մայիսի 8-ը։
  2. Առցանց ուսուցում
    Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ի
     հանձնարարություններ

     Թեմա՝ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>>։

    1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Արցախյան հակամարտության պատմական  արմատները>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
    2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

     

    • Համառոտ ներկայացրե՛ք Արցախում հայերի պատմական ներկայության մասին։ Բերե՛ք մի քանի օրինակ։
    • Ինչո՞ւ խորհրդային իշխանությունները Լեռնային Ղարաբաղը  հանձնեցին Սովետական Ադրբեջանին։
    • Ի՞նչ առանձնահատկություններ տվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ստեղծումը տեղի հայությանը։
    • Խորհրդային իշխանության  70 տարիների ընթացքում ինչպի՞սի ներքին քաղաքականություն էր իրականցնում ԼՂԻՄ-ում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները
    • Ի՞նչ  նախադրյալներ կային 1988 թվականի սկսված արցախյան շարժման սկսման համար։
    1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ <<Արցախյան խնդրի>> լուծման գործում ո՞ր իրավունքը կլինի վճռական՝ պատմական, թե միջազգային
      Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ապրիլի 27-30 և մայիսի 4-8-ը ժամանակահատվածում։

    karabakh_movement_opera.thumb_

Առցանց ուսուցում քոլեջ առաջին կուրսի ուսանողների առարկայի ապրիլի 13-17-ի և ապրիլի 20-23-ի  հանձնարարություններ

<<Պատերազմը և քաղաքականությունը
Թեմաներ՝ 
1. <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>>։
2. <<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>>

Ապրիլի 13-17

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմը՝ որպես հասարակական երևույթ>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ինչու՞ էր Թոմաս Հոբսը պատերազմների պատճառ համարում մարդկանց բնական հավասարությունը, ի՞նչ է նշանակում <<Մարդկանց բնական հավասարություն>>։

Ժամանակների անգլիայի փիլիսոփա` Թովմաս Հոբոսը պատերազմների պատճառ  էր համարում մարդկանց բնական հավասարությունը,ինչը հանգեցնում է պատերազմի: 《Մարդկանց բնական հավասարություն》 ասելով նա ինկատի ուներ, որ մարդիկ ծնվում են տարբեր ֆիզիկական և մտավոր կարողություններով, բնական և սոցիալական պայմաններում:

  • Ի՞նչ էր մտածում պատերազմների մասին Պոլ Հոլբախը։

Նա պատերազմները համարում էր դժբախտություն, քանի որ 2 կողմերն էլ ունենում են մեծ կորուստներ:

  • Ի՞նչ ի նկատի ուներ Պոլ Հոլբախը <<Արդարացի պատերազմ>> ասելով։

Պատերազմը արդարացի է միայն այն ժամանակ,երբ ազգի բարեկեցությունը վտանգված է:

  • Ըստ Էմանուիլ Կանտի ո՞րոնք են պատերազմի ծագման պատճառները և ինչպե՞ս կարելի է դրանք կանխարգելել։

Կանտը գտնում էր`  որ պատերազմնների հիմնական պատճառը պետությունների միջև նոր հարաբերության հաստատելու ձգտումն էր:

  • Ի՞նչ ի նկատի ուներ Կլաուզևիցը, երբ ասում էր՝ <<պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով>>։

Չպետք է մտածել որ պատերազմ սկսելով քաղաքական հարաբերությունները դադարում են, քանի որ պատերազմը Կլաուզևիցի կարծիքով քաղաքական հարաբերությունների մի մասնիկն է:

  • Բերե՛ք արդարացի և ոչ արդարացի պատերազմների օրինակներ, օգտվելով պատմության ձեր գիտելիքներից։

Արդարացի համարվում են այն պատերազմները որոնք մղվում են օտար ճնշումից ազատագրելու,հայրենիքը պաշտպանելու:

  • Բացի պատերազմների վարման ռազմական տարբերակից, ուրիշ ի՞նչ ձևեր գիտեք։

Չգիտեմ

  • Ըստ ձեզ, ժամանակակից աշխարհում ինչու՞ է նվազել պատերազմների հաճախականությունը և դրա փոխարեն աճել դրանց ընդգրկումը։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Հնարավոր է Երրորդ համաշխարհային պատերազմը և ի՞նչ հետևանքների կհանգեցնի այն։   Այո, այն կհանգեցնի ծանր հետևանքների բոլոր երկրներում կտիրի սովը կմահանան հազարավոր մարդիկ:
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am),  ապրիլի 13-17-ը։

redut

Բորոդինոյի ճակատամարտ․ 1812 թ․

 

 

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի ապրիլի 20-23-ի
  հանձնարարություններ

 Թեմա՝ <<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

 

  • Պատերազմի ի՞նչ օրենքների մասին էր խոսվում 1280 թ․ գրված <<Վիքայաթը>> ժողովածույում։

1280թ գրված 《Վիքայաթը》իսկական ժողովածու է,որը ստեղծվել է իսպանիայում: Այն թույլ չի տալիս սպանել կանանց,երեխաներին,ծերերին,հոգեկան հիվանդներին և բանագնացներին:

  • Ինչ պայմանավորվածություն ձեռք բերեցին  Ֆրիդրիխ Մեծը և Բենջամին Ֆրանկլինը և ինչե՞ս էր կոչվում նրանց միջև կնքված պայմանագիրը։

Պայմանագրի`  《բարեկամության և խաղաղության》

  • Ինչի՞ մասին է գրում Ժան Ժակ Ռուսոն ին նշանավոր՝ <<Հասարակական դաշինք>>-ում։

Պատերազմը ոչ թե մարդկանց,այլ պետությունների միջև հարաբերություն է…

  • Ի՞նչ երկու առաջարկներ էր անում Անրի Դյունանը պատերազմի վերաբերյալ

1. Որ ամեն երկիր ստեղծի օգնության կամավոր կազմակերպություն, որը խախաղ պայմաներում,պատերազմի ժամանակ պատրաստ լինի օգնելու բժշկակաբ կամավորումներին:

2. Պետությունները ընդունեն անխախտելի միջազգային սկզբունքներ, որոն կերաշխավորեն ռազմական հոսպիտալների և բուժանձնակազմի իրավական պաշտպանությունը:

  • Ի՞նչ երկու կառույցներ ծնվեցին Դյունանի առաջարկներից։

Առաջին առաջարկը ծնեց Կարմիր խաչը, իսկ 2-րդը հիմք դրեց Ժնևյան իրավունքին, այս երկուսն անխզելիորեն կապված են իրար:

  • Ի՞նչ են սահմանում՝ <<Ժնևի իրավունքը>> և <<Հաագայի իրավունքը>>, ներկայացրե՛ք դրանք համառոտ։
  • Ինչո՞վ են տարբերվում միջազգային և ոչ միջազգային բնույթի ընդհարումները։
  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում արդյո՞ք պահպանվում են պատերազմի միջազգային իրավունքները և դրանց պահպանման անհնարինության դեպքում, ինչպիսի՞ լուծումներ կառաջարկեք, որոնք կլուծեն այդ խնդիրը։    Այս հարցին կարող ենք դիտել տարբեր տեսանկյուներից այո երկրներ կան որոնք պահպանում են միջազգային իրավունքները բայց կա երկիր որը չի պահպանում այդ իրավունքը…
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am),  ապրիլի 20-23։

<> առարկայի, ապրիլի 6-10-ի հանձնարարություններ Թեմա՝ <>

Հոգեբանություն (ցանկացած թեմա)

Հոգեբանության մի մաս է հանդիսանում պրակտիկ , որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանը անմիջականորեն աջակցելն է:

Հոգեբանություն (փսիխոլոգիա) հասկացությունը ունի հունական ծագում։ Այն բաղկացած է “փսյուխե — հոգի” և “լոգոս — գիտություն” արմատներից։

Այսինքն հոգեբանություն կամ փսիխոլոգիա նշանակում է գիտություն հոգու մասին։ Գիտական հոգեբանությունն ունի մոտ մեկդարյա պատմություն, իսկ նախապատմությունը սկսվում է դեռես մ.թ.ա. VI դարից։ Այդ պատճառով էլ ընդունված է տարբերել “մինչգիտական հոգեբանություն” և “գիտական հոգեբանություն” հասկացությունները։

Դեռևս հնագույն ժամանակներից սկսած՝ մարդու մեջ ձևավորվել են հասարակական, համայնական կյանքի պահանջմունքներ, որոնք ստիպել են նրան ճանաչել ու հասկանալ շրջապատող մարդկանց, հաշվի առնել նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ճանաչել ինքն իրեն։

Այսպիսով՝ երկու հազար տարի առաջ հոգու առկայությամբ են փիլիսոփաները և գրողները բացատրել բոլոր անհասկանալի երևույթները մարդու կյանքում։ Այդ պատճառով էլ հոգեբանությունը համարվում էր գիտություն հոգու մասին, և այդ ժամանակաշրջանը նշանավորվում է որպես հոգեբանության զարգացման առաջին փուլ։

Առցանց ուսուցում Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <> առարկայի մարտի 30- ապրիլի 3-ի  հանձնարարություններ

 

 Թեմա՝ <<Հասարակագիտության 11 դասարանի դասագրքի թեմաների տեսադասեր>>։

Տեսադասեր՝ Հասարակագիտության 11 դասարանի հետևյալ թեմաներով՝

Պահանջ 1` Ուշադիր դիտե’ք տեսադասերը։

  1. Ի՞նչ է քաղաքականությունը։
  2. Քաղաքականություն և իշխանություն։
  3. Քաղաքական գործընթաց։
  4. Քաղաքական ընտրանի (էլիտա)
  5. Քաղաքական մշակույթ
  6. Քաղաքական սոցիալականացում
  7. Քաղաքական գիտակցություն, վարք և մասնակցություն։

Պահանջ 2` Յուրաքանչյուր տեսադասից առանձնացրե՛ք 10 հարց և պատասխանե՛ք այդ հարցերին։

Պահանջ 3` Հարցերը և դրանց պատասխանները տեղադրե՛ք բլոգում։

Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am),  մարտի 30- ապրիլի 3-ը։

Քոլեջի առաջին կուրսի (Հասարակագիտություն) առարկայի, մարտի 16-20-ի հանձնարարություններ

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 16
-20-ի  հանձնարարություններ

 Թեմա՝ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին
  • Ֆրանսիացի քաղաքական գործիչ և մտածող՝ Ժան Բոնենն իր << Պատմության ուսումասիրության դյուրին մեթոդ>> աշխատության մեջ ի՞նչ էր ցանկանում բացատր

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բոնենն փորձում էր բացատրել ժողովրդի պետության,քաղաքականության և բնական միջավայրի կապը:

  • Շառլ Մոնտեսքիոն Հին հռոմեական պետությանը նվիրված ուսումնասիրության մեջ ի՞նչ եզրակացության հանգեց։

ուսումնասիրության մեջ նա հենգեցրեց այն եզրակացության որ Հռոմեական կործանման պատճառներից էին պետության աշխարհագրական դիրքը որոնք խանգարելեն են պետության համախմբան և իշխանության կենտրոնացմանը:

  • Մոնտեսքիան իր՝ << Օրենքների ոգու մասին>> աշխատության մեջ ի՞նչ է քննարկում։

Նա օրենքի ոգու մասին աշխատության մեջ քննարկում է պետության կառավարման ձևի վրա աշխարհագրական գործոների ազդեցությունը:

  • Ֆրիդիրիխ Ռատցելը ինչպիսի՞ եզրակացությունների հանգեց՝ պետության տարածքի հետ կապված։

նա հանգեց այն հետեվության որ առաջանայն տարածքի մեծություններ

  • Շվեդ իրավաբան՝ Յուխան Չելենը աշխարհաքաղաքականության հետ կապված ի՞նչ աշխատանքներ է գրել։ Ինչպե՞ս նա զարգացրեց Ռատցելի տեսակետները։

Հայտնի է որպես գեոպոլիտիկա և պետությունը որպես կենսաձև նշանավոր հեղինակ: Զարգացնելով իր ուսուսչի Ռատցելի տեսակետը, բանտատարացքը որտեղ գտնվում էր բանտախուցը վերջինս անբուժելի բաղադրիչն է նա մտածեց որ նույնպիսի բաղադրիչներ են նաև մշակույթը,ազգաբնակչությունը տնտեսությունը կառավարման ձևը և այլ տարրեր:

  • Ո՞վ է <<ծովային ուժի հայեցակարգը>> տեսության հեղինակը։ Ընդհանուր գծերով, ի՞նչ էր ցանկանում ասել հեղինակը այս տեսության շրջանակներում։

Ալֆեդ Բեֆենը, նա առավելությունը տալիս է ծովային դիրքին:

  • Ի՞նչ էր ավելացնում Ռատցելի տեսությանը, ֆրանսիացի՝  Պոլ Վիդալ Բլաշը։

Աշխարհաքաղաքական գիտության մեջ որոշակի դեր է ունեցել նաև ֆրանսիացի՝  Պոլ Վիդալ Բլաշը:

  • Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղականության մեջ <<պոսիբիլիզմը>>։

Լատիներեն նշանակում է հնարավոր:

  • Ո՞վ է <<Պատմության աշխարհագրական առանցքը>> զեկուցման հեղինակը և ընդհանուր գծերով ի՞նչ էր ցանկանում ասել։

Մեծ Բրիտանյաի թագավորը:

  • Ո՞վ է <<Հինգ ծովերով եզրավորված ցամաքի>> գաղափարի հեղինակը և ի՞նչ է նշանակում դա։

Զիգմունդ Բժեզինսկին, շրջապատված է սև,միջերկրական,կասպից ,կարմիր ծովերով և պարսից ծոցով:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, Ի՞նչ ճակատագիր կունենար Հայաստանի պատոմությունը եթե Հայաստանը ստեղծվեր Մեծ Բրիտանիա կղզում։ Բացատրե՛ք դասից ձեռք բերած ձեր գիտելիքներով։

Իմ կարծիքով այն կգտնվեր շատ լավ վիճակում քանի որ մեր երկիրը այս պահին շրջապատվաց է թշնամի հարևաններով:

Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am),  մարտի 16-20-ը։

fp191202

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 16
-20-ի  հանձնարարություններ

 Թեմա՝ <<Աշխարհաքաղաքականության գործոնները>>։

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Աշխարհաքաղաքականության գործոններըթեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

 

  • Ի՞նչ է տնտեսական ռեսուրսը։

Տնտեսական ռեսուրսները նյութական և ոչ նյութական միջոցների ամբողջություն է:

  • Ժամանակակից աշխարհում ինչպիսի՞ տնտեսական առաջնային ռեսուրսներ գիտեք։ Թվարկե՛ք

Աշխատանքը,Կապիտալը ,Հողը ,Ձեռներեցությունը

  • Որտե՞ղ է կենտրոնացած նավթի և գազի համաշխարհային ռեսուրսների մեծ մասը։ Թվարկե՛ք դրանցով հարուստ երկները։

Գազ-Իրան,Ռուսաստանի,Դաշնություն,Քաթար,ԱՄՆ,Արաբական,Միացյալ Էմիրություններ   և այլն:

Նաֆթ- Չինաստան,Կատար,Անգոլա,Նորվեգիա,Ռուսաստան, Արգենծինա, Գաբուն և այլն:

  • Ինչու՞ են հզորագույն երկները ցանկանում իրենց ազդեցության տակ պահել նավթով և գազով հարուստ տարածքները։ Ի՞նչ առավելություններ է տալիս դա նրանց։

Քանի որ պետությունը ունի այդ ամնեը նա կարող է ապահովել իր բնակչությանը և վաճառել այլ երկրերի վրա: Նաև կարող եմ ասել որ պետությունը հզորանում է եթե նա ունի նավթ

  • Ինչպիսի՞ խնդիրներ են առաջանում ջրային պաշարներին տիրանալու ձգտումները, թվարկե՛ք մի քանի խնդիրներ։

Կրճատում են ջրային եւ անտառային ռեսուրսները, որից մարդիկ արդեն չեն կարողանում օգտվել կամ, եթե օգտվում են, այնտեղ լրիվ ուրիշ պատմություն է սկսվում: Չկա անտառների ճիշտ կառավարում: Իսկ  ջրի հարցը ամենացավոտն է, քանի որ, եթե դու ջուր չունես, ուրեմն արդեն կյանք էլ չունես:  Դա նաև  էկոլոգիական խնդիր է, ուղղակի մարդը կարող է դա  չհասկանալ:

  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Պանամայի ջրանցքը։

Պանամայի ջրանցքն անգնահատելի նշանակություն է ունեցել և ունի Արևմտյան կիսագնդում և ամբողջ Երկրագնդում նավագնացության և ընդհանրապես տնտեսության զարգացման համար, ինչով էլ պայմանավորված է նրա չափազանց բարձր աշխարհաքաղաքական նշանակությունը։

  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Սուեզի ջրանցքը։

Քիլի ջրանցքը, Սուեզի ջրանցքը, Պանամայի ջրանցքը։ Համարվում են այն պետության տարածքի անբաժանելի մասը, որով անցնում են, ենթարկվում են տվյալ պետության իրավասությանը՝ հաշվի առնելով դրանց միջազգային իրավական ռեժիմը։

 

  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունի՝ Մալակկայի նեղուցը։

Միացնում է Անդամանյան և Հարավ-չինական ծովերը։ Երկարությունը մոտ 1000 կմ է, նվազագույն լայնությունը՝ 40 կմ է, խորությունը նավարկուղում՝ 25 մ։ Հարավային մուտքի մոտ է Սինգապուր նավահանգիստը

  • Համաշխարհային հաղորդակցության առումով, Ինչպիսի՞ նշանակություն ունեն՝ Ջիբրալթարի նեղուցը, Բոսֆորը և Դարդանելը։

Ջիբրալթարի նեղուց  մի նեղ նեղուց, որը միացնում է Ատլանտյան օվկիանոսը Միջերկրական ծովին և բաժանում Եվրոպան Աֆրիկայից։ Անվանումը ի պատիվ արաբ հրաամանատար Թարիք իբն Զիյադի, ով ղեկավարն էր արաբական ներխուժումը Պիրենեյան թերակղզի :

Բոսֆոր«Կովի ծանծաղուտ»), Բոսֆոր Թրակիական՝ նեղուց Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, որը միացնում է Սև ծովը Մարմարա ծովի, իսկ Դարդանելի նեղուցի միջոցով Միջերկրական ծովին։ Նեղուցի երկու կողմերի վրա տեղակայված է Թուրքիայի Ստամբուլ քաղաքը (հնում՝ Կոստանդնուպոլիս)։Դարդանելի Նեղուցը միացնում է էգեյան ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Բոսֆորի հետ միասին, նաև Սև ծովին։ Իր ժամանակաից անվանումը ստացել է Դարդանիա քաղաքի անվանումից, որը գտնվում է Իդա լեռան վրա։Նեղուցի երկարությունը կազմում է մոտ 65 կմ, լայնությունը 1,3-ից 6 կմ, միջին խորությունը 50 մ է։

  • Համաշխարհային հաղորդակցության ուղիների տեսակետից, ինչպիսի՞ նշանակություն ունի Հարավային Կովկասը։

Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի նավթային քաղաքականության էությունը, սկզբունքները և հատկապես նավթային շահերի իրացման ճանապարհին ծագած խնդիրները:

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․ Ըստ ձեզ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ որդեգրած հաղորդակցության ուղիների շրջափակումը, մոտակա տարիներին ինչպիսի՞ նշանակություն կունենա ՀՀ-ի համար և ի՞նչ ճանապարհներով կարելի է հաղթահարել շրջափակումը։

Այս ամենն ինքնին վերածվել է լուրջ խոչընդոտի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու համար։ Հայաստանի տնտեսական շրջափակումը ճեղքելու փորձերին (անգամ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքների միջև
նոր ավիաչվերթներ բացելուն)։

Բարի գիշեր մեր ընկեր Սամվել
Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am),  մարտի 16-20-ը։

l-ISGlr9Qn36

Հասարակագիտություն

Առցանց ուսուցում
Քոլեջի առաջին կուրսի ուսանողների <<Հասարակագիտություն>> առարկայի մարտի 6
-ի (ուրբաթ) հանձնարարություններ

  1. Կարդա՛լ և ուսումնասիրե՛լ <<Ազգային անվտանգություն>> թեման․ (Կարող եք գտնել՝ <<Հասարակագիտության>> 11 դասարանի դասագրքի մեջ։ Նախընտրելի է նայել՝ ընդհանուր հոսքերի համար նախատեսված դասագիրքը։ Կարող եք գտնել թեման համացանցից, բացի Wikipedia-կայքից։
  2. Պատասխանե՛ք հետևյալ հարցերին․
  • Լայն իմաստով ի՞նչ է պետության համար անվտանգությունը։

Քաղաքացիների համար գործունեության բնականոն պայմաններ ապահովելն:

  • Ի՞նչ նկատի առնվելով է կառուցվում պետության ազգային անվտանգությունը։

Աշխարհաքաղաքական այն գործոնները , որոնք այս կամ այն կերպ ազդում են ազգային նպատակների իրականացման ուղիների , ձևերի միջոցների վրա։

  • Ինչպիսի՞ բնութագրիչներ է ընդգրկում <<Ազգային անվտանգություն>> հասկացողությունը։

Տարածքային անձեռնմխելիությունն ու ամբողջականությունն ապահովելու կարողությունը, պետության ներքին գործերին արտաքին ուժերի չմիջամտելու երաշխիքների ապահովումը։

  • Ի՞նչ է նշանակում <<պետության հետապնդած նպատակներ>> եզրույթը, ինչպիսի՞ գործոններ են հաշվի առնվում դրանց կարևորության և իրագործման կարողությունները կառուցելիս։

 

  • Ի զորու՞ է պետությունը իրականացնել իր առջև դրած բոլոր նպատակները և եթե ոչ, ապա որո՞նք է պետությունը ընտրում՝ առաջնային իրագործման համար։

Առաջնային իրագործման համար պետությունը ընտրում էր երկրի անվտանգությունը, գլխավոր պատասխանատվությունը դրվում էր երկրի զինված ուժերի վրա։

  • Ինչի՞ն են հանգեցնում միջազգային ասպարեզում տարբեր երկրների առջև նպատակների բախումները։

Պատմության աշխարհաքաղաքական դիրքի, այլ պետությունների, ղեկավարության:

  • Ըստ ձեզ, հնարավո՞ր է խուսափել պետությունների միջև առկա խնդիրների լուծման համար ուժի կիրառումից։ Պետությունների միջև առկա խնդիրների ինչպիսի՞ խաղաղ լուծումներ կառաջարկեք դուք։

Ես բանակցություն կկազմակերպեի ժողովրդի և երկրի ղեկավարի հետ և կգտնեինք խնդիրի պատասխանը:

  • Միջպետական խնդիրների լուծման գործում, ի՞նչ դեր ունի ՄԱԿ-ը

Խաղաղության և միջազգային անվտանգության համար գլխավոր պատասխանատվությունը դրված է ՄԱԿ -ի վրա։

  • ՀՀ-ն ազգային անվտանգությունը, ինչպիսի՞ ռազմավարություն ունի <<խաղաղության և միջազգային անվտանգության>> ոլորտում։

ՀՀ միջազգային հեղինակության ամրապնդումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումը :

  1. Պատասխանե՛ք հետևյալ հարցին․Ըստ ձեզ, հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համար վերափոխվի <<ազգային անվտանգություն>> եզրույթը, <<միջազգային անվտանգություն>> եզրույթով, եթե այո, ապա ի՞նչ ճանապարհներով։
    Հանձնարարության արդյունքները հրապարակե՛ք բլոգներում և ուղարկե՛ք իմ էլ․ հացեին (s.tamazyan@mskh.am), ոչ ուշքան մարտի 6-ը։