Բնությունը և մենք

Երեխայի  աշխարհի հանդեպ ճանաչողությունը սկսում է շրջակա միջավայէիճանաչումից։ 5-6 տարեկանից պետք է սկսել նախադպրոցականի ծանոթացումըկենդանի և անկենդան բնության հետ։

Ավագ նախադպրոցական տարիքում երեխաներին տրվող բնապահպանականգիտելիքների ծավալը նրանց հնարավորություն է ընձեռնում ճանաչելսիրել ևգնահատել շրջակա միջավայրըհասկանալ բնության մեջ իրենց ճիշտ դրսևորելուանհրաժեշտությունըպահպանել որոշակի բարոյական նորմեր և զգալ իրենց բնությանմի մասնիկը։

Մանկապարտեզում իրականացվող բնապահպանական դաստիրակչականգործընթացը նպաստում է էկոլոգիական կուլտուրայի ձևավորումը։  

Էկոլոգիական կրթության բովանդակության մեջ սոցիալական էկոլոգիայի հարցերներառումը նպաստում է երեխայի շրջակա միջավայրում իր տեղի գիտակցմանընրաէկոլոգիապես գրագետ վարքագծի ունակությունների մշակմանը։

Այս նպատակով կարելի է կատարել պարապունքներ։

  • Մարդիկ և շրջակա միջավայրը։
  • Ես և բնությունը։
  • Ինչ կլինի հետոեթե ոչնչացվեն շրջապատի կենդանիներն ու բույսերը։

Երեխաները պետք է իմանան ինչպես պահել իրանց բնության գրկումքաղաքումտանըգյուղական միջավայրում։

Թափոնների հավաքում։

Նախադպրոցահասակ երեխաների էկոլոգիական դաստիրակության նպատակները ու խնդիրները։

Տարբեր դարաշրջաններում շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու վրա տարբեր է եղել։ Անցյալում մարդը իր գործունեության ընթացքում բացասական ազդեցություն է թողել բնության վրա ։ Ժամանակակից մարդիկ անտեսել են ներկա բնության պահանջմունքները և շարունակում են արաջ նորանոր միջավայրներ աղտոտելով։ Դրանով իսկ առաջացել են անցանկանալի երևույթներ՝ բնության ու մարդկության հարաբերություններում։ Մարդկության ներկա պահին զարգացման փուլում պետք է մարդու մեջ զարգացնել էկոլոգիական մտացելակերպը և էկոլոգիական կուլտուրան։ Մարդ պետք է հակված լինի պահպանել բնությունը, ճիշտ օգտագործելով բնության հարստությունը։ Էկոլոգիական խնդիրները այժմ գտնվում են ողջ հասարակության,կառավարությունների,միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։

Ամենուրեք ծավալվում են ակտիվ գործունեություն՝ բնության ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ։ Պաշտպանելով բնությունը ՝ պաշտպանում ենք մեզ և մեր գալիք սերունդին ։ Մարդկանց առաջ խնդիր է ծառացել՝ բնության հետ իր հարաբերությունները կարգավորելու, կայունացնելոը և հավասարակշռելու իմաստով։

Նախադպրոցական տարիքի երեխանների էկոդաստիրակության  նպատակները․

Ա)  Երեխաներին հաղորդել համապատասխան գիտելիքներ էկոլոգիական․

Բ) Ձևավորել էկոլոգիական մտածելակերպ և մշակել մարդ-բնություն փոխհարաբերությունների կուլտուրա,

Գ) Դաստիրակել  բնության հետ շբվելու,բույսերի ու կենդանիների նկատմամբ սիրո և հոգատարության որակներ։

Անհրաժեշտ է երեխաներին հաղորդել կենդանի և անկենդան բնության մասին գիտելիքներ։

Էկոլոգիական դաստիրակության խնդիրների իրականացման արդյունավետությունն ակնհայտ կլինի, եթե երեխաներին հաղորդվող բնապահպանական գիտելիքները պայմանականորեն համակարգվեն 2 խմբի մեջ․

Ա- Բնության երևույնթների պաճառահետևանքային կապերի վերաբերյալ գիտելիքներ , որոնք կնդլայնեն երեխաների մտահորիզոնը, կնպաստեն երեխաների մտավոր զարգացմանը,

Բ- Գիտելիքներ, որոնց շնորհիվ կձևավորվեն հմտություններ,կարողություններ,որոնք կորոշեներեխաների վարքի դրսևորումները։

Դաստիրակը պետք է խորապես գիտակցի էկոլոգիական կրթության ու դաստիրակության կարևորությունը, պատկերացնի նպատակներն ու խնդիրները, իրականացման ուղիներն ու միջոցները։

Թարգմանություն

Перед ребенком выставляется несколько предметов, например: игрушечные кошка и зайчик , машинка, рачоска, барежки, чашка.

Взрослый задаём вопросы — загадки:

<<Кто умеет мяу-кать ?>>, <<У кого длинные уши?>>, <<На чем можно ездить?>>, <<Чем мы причесывается?>>, <<Что мы надиваем на руки?>> <<Куда наливают молоко ?>>. Малыш должен найти соответствующий предмет показать его назвать.

Загадки На начальном этапе загадывайте ребенку загадку, а в это время выкладывайте картинку- отгадку. Конечно, ребенок при ответе будет ориентировается на иллюстрацию, и это поможет ему уловить смысл загадки должены бить простыми и описательнымй.

Երեխայի առջև ցուցադրվում են մի քանի առարկաներօրինակ՝ խաղալիք կատու ևնապաստակմեքենախեցգետնակերպձեռնոցներբաժակ:

Մեծահասակները հարցեր են տալիս — հանելուկներ: «Ո՞վ կարող է մյաոել», «Ո՞վ երկարականջներ ունի» << Որտե՞ղ է կաթը լցնում >>: Երեխան պետք է գտնիհամապատասխան իրըորպեսզի ցույց տա իրեն անունը:

Հանելուկներ Նախնական փուլում երեխային տվեք հանելուկ և այս պահիննկարպատասխան տվեքԻհարկեպատասխանելիս երեխան կառաջնորդվինկարազարդմամբև դա կօգնի նրան հասկանալ հանելուկների իմաստըորը պետք էլինի պարզ և նկարագրական։

ԽԱՂԵՐ

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՏՈՒՓԵՐ

Պատրաստեք մի հատուկ տուփ, վրան անցք բաց արեք այնպես, որ կարողանաք ձեր ձեռքը մտցնել տուփի մեջ՝ առանց ներսի պարունակությունը տեսնելու: Տուփի մեջ դրե՛ք տարբեր առարկաներ, հետո դուք և երեխան հերթով մտցրեք ձեր ձեռքերը տուփի մեջ, շոշափելով կռահեք, թե ինչ առարկաներ կան ներսում և հերթով հանեք դրանք: Երբ կռահելու ձեր հերթը գա, մինչև առարկան անվանելը նկարագրե՛ք այն և քաջալերե՛ք երեխային, որ գուշակի, թե ինչ եք հանելու: Վարժությունը հեշտացնելու և շատ փոքր տարիքի երեխաների զարգացման մակարդակին համապատասխանեցնելու նպատակով՝ նախապես առարկան ցույց տվեք երեխային և ժամանակ տվեք, որ նա նույնպես ուսումնասիրի և հետազոտի այն: Երեխայի բառապաշարը զարգացնելու նպատակով խոսեք առարկայի մասին՝ օգտագործելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են. «Դա մե՞ծ է, թե՞ փոքր», «Փափո՞ւկ է, թե՞ կոշտ»: Այնուհետև նույն հարցերն օգտագործեք տուփի միջի առարկաները գուշակելիս: Եթե դուք երեխայի խնամակալն եք (օրինակ՝ տատիկը, պապիկը…), ապա երեխայի ծնողներին ներգրավեք այս խաղի մեջ, երբ նրանք աշխատանքից տուն գան: Հնարավորություն տվեք երեխային ցուցադրելու և խաղալու «կռահման» խաղը, խոսելու դրա մասին, և դրանից բոլորն իրենց երջանիկ ու հպարտ կզգան:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այսպիսի խաղային եղանակով կզարգանան երեխաների լեզվական հմտությունները, բառապաշարը, զգայարաններով ընկալելու կարողությունները: Երեխաները կսովորեն նաև, թե ինչպես կարելի է դիտարկումներ և կռահումներ անել:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՓԱԿԵԼՈՎ ԱՉՔԵՐԸ

Ձեռքի ափերով փակե՛ք աչքերը: Հիմա արդյոք մո՞ւթ է: Արդյոք նույնքան մո՞ւթ է, երբ աչքերը փակում եք որևէ կտորով: Արդյոք տարբերություն կա՞, երբ դա անում ես տարբեր տեսակի կտորներով: Փորձարկե՛ք: Խրախուսե՛ք երեխային փակել աչքերը տարբեր գույնի և հաստության թափանցիկ կտորներով (շատ հարմար կարող է լինել վզնոցը) և խոսեք այն մասին, թե նա ինչ է տեսնում: Նայե՛ք տարբեր գույնի ապակիների միջով և քննարկեք, թե սենյակն ինչ տեսք ունի այդ ժամանակ: Կարո՞ղ եք արդյոք տեսնել բաժակի միջով: Ինչո՞ւ: Դա թափանցիկ է: Հրաշալի է։ Ահա ևս մի նոր բառ ավելացավ ձեր երեխայի բառապաշարին: Իսկ հիմա միգուցե փորձենք նայել թղթի կտորի միջո՞վ: Այս խաղը կարող է անվերջ լինել, և կարելի է խաղալ ցանկացած տեղում:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն զարգացնում է երեխաների հետևյալ հմտություններն ու կարողությունները. սովորեցնում է զգայարանների միջոցով տարբերակել իրերն ու երևույթները, մասնակցել զրույցներին, նկարագրել զգացածն ու տեսածը։

ՄՈՒԹԸ

Եկե՛ք սկսենք մեր ճամփորդությունը: Նախ պարզենք, թե ինչ կարող ենք տեսնել գրքի կազմին: Անվանե՛ք գույները և մատով ցույց տվեք գրքի շապիկին նկարված լուսինն ու աստղերը: Փորձեք երեխայի ուշադրությունը հրավիրել գրքի վերին աջ անկյունում տեղադրված «Ընթերցողի անկյուն» ծրագրի խորհրդանշանին, որովհետև երեխայի համար շատ հետաքրքիր կլինի միևնույն խորհդանշան-նկարը հայտնաբերել հաջորդ գրքերի վրա: Ի՞նչ է պատկերված այս նկարում: Մկնի՞կ: Երբևէ լսե՞լ եք, որ ըստ որոշ մշակույթների՝ մկնիկը երեկոյան այցելում և քուն է բերում երեխաներին:

Եկե՛ք պատուհանից դուրս նայենք: Դրսում արդյոք մո՞ւթ է, երբ սկսում եք կարդալ այս գիրքը: Սա մի հարց է, որը կարող եք տալ ամեն անգամ երեխայի հետ այս գիրքը նայելիս: Սենյակում լույսը վառվո՞ւմ է արդեն: Ի՞նչ կլինի, եթե լույսը հանգցնեք: Իսկ հիմա մո՞ւթ է արդյոք: ՄՈՒԹ: Եկե՛ք տեսնենք, թե ինչպես է հնչում այս բառը: Քաջալերե՛ք երեխային, որ կրկնի այդ բառը: Կա՞ն արդյոք դրա նման ուրիշ բառեր: Մութ – մթություն – մթնել։ Կարո՞ղ ես բառն արտասանել տարբեր հնչերանգներով: Արտասանելիս ինչպե՞ս ես զգում քեզ: Կարո՞ղ ենք մեր խաղալիքներին սովորեցնել, թե ինչպես պետք է արտասանել այս բառը: Ինչպե՞ս կհնչի այս բառը, եթե արջն ասի այն: Իսկ ինչպե՞ս կարտասանի տիկնիկը: Սա երեխայի հետ միասին խաղալու և ծիծաղելու հրաշալի ժամանակ կարող է լինել։

Եկե՛ք տեսնենք, թե ով է ապրում այս գրքում: Այստեղ մենք կհանդիպենք մի քանի երեխաների. Հովնան անունով մի տղայի, նրա եղբայր Գոռին և նրանց փոքրիկ քույրիկ Արփիին: Եկեք կարդանք այս երեխաների մասին գրված պատմվածքը:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

Առաջարկում ենք մի քանի հարց, որոնց մասին կարող եք մտածել և դրանց շուրջ զրուցել այս գիրքը կարդալիս: Սակայն երբեք զրույցը չսկսեք՝ երեխային հարցնելով, թե ինչից է ինքը վախենում: Դուք ինքներդ նախապես պետք է իմանաք, թե ձեր երեխայի համար դա երբևէ խնդիր եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե երեխան մթից չի վախենում, կարիք չկա նրան հուշել այն միտքը, թե մարդը պետք է մթից վախենա: Կարիք չկա նաև ծիծաղել կամ քննադատել Հովնանին՝ մութ սենյակում վախենալու համար: Դա բնական զգացողություն է: Երբ մարդ հայտնվում է մթության մեջ, նույնիսկ առանց մթից վախենալու էլ, զգույշ լինելու պատճառներ շատ ունի. ասենք՝ այս կամ այն իրի սուր անկյունը, որին կարող է դիպչել, որևէ առարկա, որին կարող է ոտքը խփել ու ընկնել և այլն:

· Ինչի՞ մասին պետք է տեղյակ լինեք, երբ մտնում եք մութ տեղ:

· Ինչպիսի՞ բաներից էիք վախենում մանուկ հասակում:

· Ի՞նչ էիք անում վախից ազատվելու համար: Ուրիշ մարդիկ որևէ ձևով օգնո՞ւմ էին ձեզ, որ մեղմեն ձեր վախը:

· Ինչի՞ց են երեխաները սովորաբար վախենում:

· Ի՞նչն է օգնում թեթևացնելու երեխայի վախի զգացողությունը:

· Ի՞նչն է երեխային օգնում քաջություն ձեռք բերել:

(Այս հարցերը նպատակ ունեն ցույց տալ և կարևորել ձեր երեխայի զգացմունքները, ինչպես նաև օգնել ձեզ ու ձեր երեխային՝ նրա վախերը հաղթահարելու ուղիներ գտնելու):

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՓԱԿԵԼՈՎ ԱՉՔԵՐԸ

Ձեռքի ափերով փակե՛ք աչքերը: Հիմա արդյոք մո՞ւթ է: Արդյոք նույնքան մո՞ւթ է, երբ աչքերը փակում եք որևէ կտորով: Արդյոք տարբերություն կա՞, երբ դա անում ես տարբեր տեսակի կտորներով: Փորձարկե՛ք: Խրախուսե՛ք երեխային փակել աչքերը տարբեր գույնի և հաստության թափանցիկ կտորներով (շատ հարմար կարող է լինել վզնոցը) և խոսեք այն մասին, թե նա ինչ է տեսնում: Նայե՛ք տարբեր գույնի ապակիների միջով և քննարկեք, թե սենյակն ինչ տեսք ունի այդ ժամանակ: Կարո՞ղ եք արդյոք տեսնել բաժակի միջով: Ինչո՞ւ: Դա թափանցիկ է: Հրաշալի է։ Ահա ևս մի նոր բառ ավելացավ ձեր երեխայի բառապաշարին: Իսկ հիմա միգուցե փորձենք նայել թղթի կտորի միջո՞վ: Այս խաղը կարող է անվերջ լինել, և կարելի է խաղալ ցանկացած տեղում:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն զարգացնում է երեխաների հետևյալ հմտություններն ու կարողությունները. սովորեցնում է զգայարանների միջոցով տարբերակել իրերն ու երևույթները, մասնակցել զրույցներին, նկարագրել զգացածն ու տեսածը։

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՄՈՒԹԸ ՎԵՐԱԾԵԼ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՎԱՅՐԻ

Օգնեք ձեր երեխային հետազոտել, թե ինչ է մութը: Կարող եք գիշերը երեխայի հետ խաղալու համար դուրս գնալ կամ մտնել որևէ մութ տարածք՝ (սենյակ, միջանցք): Սկզբում տարածքը դիտեք լուսավոր ժամանակ և խրախուսեք երեխային, որ նա մտապահի, թե ինչ կարող է տեսնել այնտեղ: Հետո նայեք ձեր շուրջը մութ ժամանակ: Ի՞նչ տարբերություն եք տեսնում: Ի՞նչը կարելի է դեռևս տեսնել: Ի՞նչը արդեն չենք կարող տեսնել: Հետազոտե՛ք երեխայի սենյակն առանց լույսի: Ինչպե՞ս դուրս գալ անկողնուց, ինչպե՞ս գնալ դեպի դուռը և այլն:

Խոսե՛ք այն մասին, թե ինչպես մութը կարող է յուրահատուկ լինել: Ձայներն ու հոտերն արդյոք նո՞ւյնն են լինում մթի մեջ: Զարդարե՛ք որևէ մութ տեղ (օրինակ՝ երեխայի սենյակը) փայլփլուն, յուրահատուկ աստղիկներով կամ այլ տիպի գրավիչ բաներով:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն զարգացնում է երեխաների դիտողական և լեզվական հմտությունները, տալիս է ապահովության զգացողություն:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՏՈՒՓԵՐ

Պատրաստեք մի հատուկ տուփ, վրան անցք բաց արեք այնպես, որ կարողանաք ձեր ձեռքը մտցնել տուփի մեջ՝ առանց ներսի պարունակությունը տեսնելու: Տուփի մեջ դրե՛ք տարբեր առարկաներ, հետո դուք և երեխան հերթով մտցրեք ձեր ձեռքերը տուփի մեջ, շոշափելով կռահեք, թե ինչ առարկաներ կան ներսում և հերթով հանեք դրանք: Երբ կռահելու ձեր հերթը գա, մինչև առարկան անվանելը նկարագրե՛ք այն և քաջալերե՛ք երեխային, որ գուշակի, թե ինչ եք հանելու: Վարժությունը հեշտացնելու և շատ փոքր տարիքի երեխաների զարգացման մակարդակին համապատասխանեցնելու նպատակով՝ նախապես առարկան ցույց տվեք երեխային և ժամանակ տվեք, որ նա նույնպես ուսումնասիրի և հետազոտի այն: Երեխայի բառապաշարը զարգացնելու նպատակով խոսեք առարկայի մասին՝ օգտագործելով այնպիսի հարցեր, ինչպիսիք են. «Դա մե՞ծ է, թե՞ փոքր», «Փափո՞ւկ է, թե՞ կոշտ»: Այնուհետև նույն հարցերն օգտագործեք տուփի միջի առարկաները գուշակելիս: Եթե դուք երեխայի խնամակալն եք (օրինակ՝ տատիկը, պապիկը…), ապա երեխայի ծնողներին ներգրավեք այս խաղի մեջ, երբ նրանք աշխատանքից տուն գան: Հնարավորություն տվեք երեխային ցուցադրելու և խաղալու «կռահման» խաղը, խոսելու դրա մասին, և դրանից բոլորն իրենց երջանիկ ու հպարտ կզգան:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այսպիսի խաղային եղանակով կզարգանան երեխաների լեզվական հմտությունները, բառապաշարը, զգայարաններով ընկալելու կարողությունները: Երեխաները կսովորեն նաև, թե ինչպես կարելի է դիտարկումներ և կռահումներ անել:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԳԵՐ

Կան հատուկ երգեր, որոնք մարդիկ երգում են երեխաների համար, որպեսզի նրանց օգնեն հանգստանալ և քնել: Դուք ճանաչո՞ւմ եք որևէ մեծահասակի, որը նույնպես քնելուց առաջ երաժշտություն է լսում: Եթե ուրիշի երեխային եք խնամում, հարցրեք ծնողներին, թե ինչ երգեր են երգում երեխայի համար կամ ինչ երաժշտություն են լսում երեխային քնեցնելիս: Երեխայի ծնողների հետ միասին երգե՛ք գիշերային երգեր: Ձայնագրե՛ք երեխայի սիրած երգը, որը նա լսում է քնելիս և միացրե՛ք այն, երբ երեխայի քնելու ժամը եկել է: Արդյոք այդ երգերն օգնո՞ւմ են երեխային ցերեկվա քնի ժամանակ: Ինչպիսի՞ երգեր են դրանք. գիշերայի՞ն, թե՞ քնելու (օրորոցային):

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն երեխաների մոտ սեր է արթնացնում երաժշտության նկատմամբ, զարգացնում է երեխաների երաժշտական կարողությունները, ինչպես նաև խթանում է դրական հույզերն ու զգացմունքները:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԽԱՂԱԼԻՔ, ՈՐԸ ՄԵԶ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՈՒՄ Է ՏԱԼԻՍ

Ի՞նչն է մարդկանց մոտ ապահովության զգացողություն առաջ բերում: Շատ հաճախ երեխաներն իրենց ապահով են զգում մտերիմ ընկերոջ հետ: Քանի որ խաղալիքները նույնպես մեր ընկերներն են, ուրեմն դրանք ևս կարող են մեզ ուրախացնել և օգնել ապահով զգալ այնպիսի իրավիճակներում, երբ, օրինակ, ճամփորդում ենք, կամ այցելում որևէ մեկին անծանոթ վայրում, կամ գիշերը ինչ-որ տեղ ենք գնում և այլն: Ձեր երեխան արդյոք ունի՞ որևէ յուրահատուկ խաղալիք, որը կարող է գիշերը դնել անկողնու մոտ կամ կողքին պահել որևէ այլ հատուկ իրավիճակում: Ձեր երեխային պատմություններ պատմեք իր սիրելի կամ յուրահատուկ խաղալիքների մասին: Երեխային խնդրեք որևէ պատմություն պատմել իր սիրելի խաղալիքի մասին: Գրի առեք այդ պատմությունը և գիրք պատրաստեք դրա մասին:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն զարգացնում է երեխայի հույզերը, լեզուն և խոսքը, ինչպես նաև վաղ գրաճանաչության հմտությունները՝ գրելու միջոցով:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ԽԱՂ ՍՏՎԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Մութ սենյակում լապտերով (կամ լույսի այլ աղբյուրով) լույսի ճառագայթ գցեք պատին: Ձեռքերի, մարմնի կամ խամաճիկ տիկնիկների օգնությամբ պատի լուսավոր մասում ստվերային պատկերներ ստեղծեք: Այս խաղի ընթացքում այնպիսի «ներկայացում» ցուցադրեք, որտեղ հաղթում են ինչ-որ սարսափելի բանի:

Ստվերային պատկերներով խաղը կարելի է ընդլայնել և շարունակել այն նաև դրսում, արևոտ եղանակին, երբ խաղում և դիտարկում ենք ինչպես մեր սեփական, այնպես էլ ուրիշ առարկաների (օրինակ՝ ծառերի, շենքերի, էլեկտրասյուների) ստվերները:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն զարգացնում է երեխաների ստեղծագործականությունը, խոշոր մկանային և մանր մկանային շարժումների հմտությունները:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՇՇՈՒԿՆԵՐՈՎ ԽԱՂԵՐ

Կրկին նայեք գրքին: Հովնանն ինչպե՞ս է փորձում հանգստացնել իր փոքրիկ քրոջը: Նա շշնջո՞ւմ է արդյոք: Ինչո՞ւ են մարդիկ շշուկով խոսում: Ինչո՞ւ էր Հովնանը շշնջում: Նա չէր ուզում արթանացնել իր եղբորն ու ծնողներին: Հարցրեք երեխային, թե ինչ է նշանակում շշուկով խոսել: Եկեք շշնջալ սովորենք և շշուկով խոսենք:

Մարդիկ երբեմն շշնջում են, որպեսզի թաքուն ինչ-որ բան ասեն միմյանց: Դա կարող է լինել գաղտնիք, այսինքն՝ մի բան, որը չենք ցանկանում ուրիշներն իմանան:

Եկեք շշուկներով խաղ խաղանք: Միմյանց ինչ-որ բան ասեք շշուկով: Ի՞նչ է դա, որևէ գաղտնի՞ք: Որքա՞ն ցածր ձայնով կարող եք շշնջալ ու, այդուհանդերձ, լսել միմյանց:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն երեխաների մոտ զարգացնում է ձայները տարբերակելու և լեզվական հմտություններ: Երեխաները ծանոթանում են նաև «գաղտնիք» հասկացությանը: Սա կարող է նաև հարմար պահ լինել, որ երեխայի հետ խոսեք հասարակության մեջ մարդու պահվածքի և շարժուձևի մասին:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՄՈՄԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մոմն օգտագործեք որպես նկարչական գործիք: Թղթի վրա մոմով նկարելուց հետո ձեր նկարած պատկերների վրա մուգ կապույտ կամ սև ներկ քսեք և դիտեք, թե ինչպես են կերպարներն, ասես կախարդանքով, հայտնվում ներկի միջով: Կարո՞ղ եք այս ձևով գիշերային երկինք նկարել: Դա արդյոք նմա՞ն է գրքի նկարներին: Նորից վերցրեք գիրքը և գտեք այն էջերը, որտեղ աստղերը փայլում են գիշերվա մթի մեջ:

Պատրաստե՛ք ցուցահանդես՝ օգտագործելով երեխայի նկարները:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Այն զարգացնում է երեխաների ստեղծագործա-կան ունակությունները, խոշոր մկանային և մանր մկանային շարժումների հմտությունները:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԽԱՂ

Երեխային խնդրեք մուգ թղթի վրա սպիտակ մոմամատիտով կամ մոմով նկարել այնպիսի բաներ, որոնք նրանց համար «սարսափազդու» են: Երեխայի հետ խոսեք այդ «սարսափազդու» բաների մասին: Ինչո՞ւ են դրանք սարսափելի թվում: Որովհետև ինչ-որ բան մթի մեջ ա՞յլ կերպ է երևում, քան լուսավոր ժամանակ: Քո թուղթը նմա՞ն է հսկա հրեշի: Արդյոք Հովնանի հետ նույն բա՞նը կատարվեց: Ինչ կլինի, եթե մենք որոշ մանրամասներ ավելացնենք նկարին: Երեխայի հետ միասին ցանկացած սարսափազդու (վախենալու) կամ ոչ հստակ բան փոխակերպեք և վերածեք ծիծաղաշարժ մի բանի՝ ավելացնելով որոշ մանրամասներ, փոխելով դրա ձևերը և այլն: Թույլ տվեք, որ երեխան լինի առաջնորդի դերում և ղեկավարի այդ խաղը:

Ո՞րն է այս վարժության նպատակը: Երեխաների մեջ զարգանում են ստեղծագործական ունակությունները, դիտարկելու կարողությունը, ինչպես նաև սեփական ուժերի հանդեպ վստահությունը:

ԳՐՔԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԶՐՈՒՅՑԻ ՀԻՄՔ,

ՕՐԻՆԱԿ ԵՎ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Մինչև կարդալ սովորելը երեխաներն իրենց լեզուն և խոսքը հարստացնող շատ այլ հնարավորությունների կարիք ունեն: Նրանք պետք է շատ բառեր իմանան և հասկանան դրանց իմաստը: Երեխաները սովորում են բառերը և դրանց իմաստն այն մարդկանցից, ովքեր խոսում են իրենց հետ և ում լսում են իրենք: Գրքերը երեխաների հետ զրուցելու, նրանց բառապաշարը հարստացնելու և պատմելու հմտությունները զարգացնելու նոր հնարավորություններ են բացում: Գրքերն առաջարկում են զրույցի թեմաներ, շրջակայքը հետազոտելու գաղափարներ և նոր բառեր են ավելացնում երեխաների առօրյա բառապաշարին: Գրքեր կարդալիս բառերի հետ խաղալը, նոր կամ ավելի դժվար բառերի արտասանությունը լսելը, նոր բառերի իմաստը գուշակելն ու պարզելը, թե իր արդեն իմացած որ բառին է այն նման և այլն, այս ամենն ամրապնդում է երեխայի վստահությունը, մղում նրան հետազոտելու տեքստը և գլուխ հանելու այնպիսի իրավիճակներից, որտեղ ամեն ինչ չէ, որ պարզ է: Այսպիսի վարժանքները հիմք են ստեղծում, որ երեխաներն ընկերանան գրքերի հետ, ոչ թե վախենան` մտածելով, թե դրանց մեջ կարող են դժվար, անծանոթ կամ անհաղթահարելի բաներ լինել:

Գրքերի հետ ընկերանալու համար մենք երեխաներին օգնում ենք ճանաչել գլխավոր հերոսներին, հիշել ու արտասանել նրանց անունները և հասկանալ նրանց փոխհարաբերությունները: Ավելի մեծ տարիքի երեխաների հետ խոսում ենք դեպքերի հաջորդականության, կանխատեսելի ու անսպասելի դեպքերի և պատմության շրջադարձերի մասին: Մենք օգնում ենք նրանց

վերհիշել դրանց նման կամ դրանցից շատ տարբեր դեպքեր իրենց կամ մեր սեփական կյանքից:

Երեխաների հետ գրքերի մասին զրույցները պետք է մտքերի ու փորձառության փոխանակում դառնան: Երեխայի հետ որևէ պատմություն կարդալը հրաշալի հնարավորություն է տալիս ավելի շատ բան պարզելու այն մասին, թե նա ինչ է սիրում կամ չի սիրում, ինչպես է մտածում ու տրամաբանում: Նույնիսկ երբ երեխաներն արդեն կարողանում են ինքնուրույն կարդալ, շատ կարևոր է միասին կարդալ ու խոսել գրքերի մասին: Դա հնարավորություն է տալիս պահպանել մտերմությունը ձեր երեխայի հետ: Դա նաև հնարավորություն է տալիս մեծահասակին կապ ստեղծելու սեփական մանկության հիշողությունների հետ, նորից տեսնելու աշխարհը երեխայի աչքերով և վերհիշելու այն հույզերից շատերը, որոնք զգում է երեխան: Դա ամրապնդում է նրանց կապը, քանի որ երեխան տեսնում է, որ մեծահասակները նույնպես ապրել ու զգացել են նույն բաները, ինչ որ ինքը:

ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՀԵՇՏ ԵՆ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՀԱՐՑԵՐՆ ԵՆ

Գրքերի մասին խոսելը նաև մոդելավորում է ընթերցանության գործընթացը և խթանում է մտածողությունը: Հասուն ընթերցողների հարաբերությունները գրքերի հետ զրույց են հիշեցնում: Նրանք իրենք իրենց մոտավորապես այս կարգի հարցեր են տալիս. «Ես սրան հավատո՞ւմ եմ, թե ոչ»: «Արդյո՞ք սա ինձ համար նորություն է, ուրեմն նաև օգտակար է»: «Ես գրքի հերոսի պես կվարվեի՞, թե՞ այլ կերպ»: «Իմ կարծիքով, կատարվածը լա՞վ լուծում է»: Այս ընթացքում մեծահասակը համեմատում և հակադրում է գրքում կարդեցածն իր նախկին

գիտելիքների և փորձառության հետ՝ քննադատաբար վերլուծելով այն և դրա հիման վրա որոշումներ կայացնելով:

Ահա հարցերի մի շարք, որը հնարավորություն կտա կենտրոնացնել երեխաների ուշադրությունը պատմության վրա՝ երկխոսության լավ աղբյուր դարձնելով այն:

Անձնական փորձառության հարցեր, որոնք օգնում են երեխաներին կապ ստեղծել թեմայի վերաբերյալ արդեն իմացածի և նոր տեղեկությունների միջև: Այդ նպատակով կարելի է այսպիսի հարցեր տալ.

· Դու երբևէ նման բան տեսե՞լ ես (արե՞լ ես, զգացե՞լ ես, մտածե՞լ ես, ցանկացե՞լ ես)

· Ինչո՞վ է քո տեսածը (արածը, զգացածը, մտածածը, ցանկացածը) տարբերվում գրքում կատարվածից:

· Ի՞նչ կանեիր (կասեիր, կմտածեիր), եթե լինեիր այդ անձի տեղը:

· Երբևէ որևէ նման բան կատարվե՞լ է քեզ հետ կամ քո ճանաչած մարդու հետ:

· Ի՞նչ էիր զգում այդ ժամանակ:

· Ի՞նչ արեցիր և ինչո՞ւ:

· Կարո՞ղ էիր որևէ ուրիշ բան անել: Ինչո՞ւ նախընտրեցիր չանել:

Հարցեր, որոնք օգնում են նրանց մտածել այլ մարդկանց մասին. · Քո կարծիքով, ինչպե՞ս էր իրեն զգում մյուս անձն այս իրավիճակում և ինչո՞ւ:

· Ինչո՞ւ նույն իրավիճակում ինչ-որ մեկը կարող է ուրիշ բան անել: · Այս մարդիկ այլընտրանք ունե՞ն, և որո՞նք են դրանք: · Քո կարծիքով, ինչո՞ւ են ուրիշներն ինչ-որ բան այդպես անում:

Հարցեր, որոնք մղում են գործողության

· Քո սեփական կյանքում ինչպիսի՞ խնդիրներ կցանկանայիր լուծել այնպես, ինչպես ____________ (գլխավոր հերոսը) այս պատմության մեջ:

· Ի՞նչ կարող ես անել, որպեսզի քո երազանքներն ու իղձերն իրականանան, ինչպես պատմվածքում արեց __________(գլխավոր հերոսը):

· Կցանկանայի՞ր համագործակցել ուրիշների հետ այնպես, ինչպես արեցին ____________ (գլխավոր հերոսները)՝ իրենց նպատակին հասնելու համար:

· Կցանկանայի՞ր կյանքում ինքդ օգնություն խնդրել ուրիշներից, ինչպես դա արեց ____________ (գլխավոր հերոսը):

Չերնիգովսկայա

Ինչպե՞ս է համացանցն ազդում
մեր ուղեղի վրա
Տատյանա Չերնիգովսկայա
Նյարդալեզվաբան և փորձարար-հոգեբան, բանասիրական և կենսաբանական գիտությունների դոկտոր, Նորվեգիայի գիտությունների
ակադեմիայի թղթակից անդամ Տատյանա Չերնիգովսկայան դասախոսություն է կարդացել «Ինչպես է Համացանցը փոխում մեր ուղեղը»
թեմայով, որի ժամանակ ցրել է ուղեղի աշխատանքի մասին տարածված կարծրատիպերը և պատմել այն մասին, թե ինչու «Գուգլը» և
առցանց կրթությունն այնքան օգտակար չեն, ինչպես թվում են։
Ահա այդ դասախոսության սեղմագիրը։




Ինչ է պետք առաջին հերթին իմանալ
ուղեղի աշխատանքի մասին
Ուղեղի բաղադրատոմսն այսպիսին է. 78% ջուր, 15% ճարպ, մնացածը սպիտակուցներ են, կալիումի հիդրատ և աղ։ Տիեզերքում չկա ուղեղից ավելի բարդ ոչ մի բան այն
ամենից, ինչ գիտենք և ինչը համադրելի է ուղեղի հետ։ Մինչև մեր ուղեղում Համացանցի
հարուցած փոփոխությունների մասին բուն թեմային անցնելը, ժամանակակից տվյալների հիման վրա կպատմեմ, թե ինչպես է ուղեղը սովորում և ինչպես է այն փոփոխվում։
Հիմա նորաձև են դարձել ուղեղի և բանականության հետազոտությունները։ Հատկապես՝ բանականության, բայց դա վտանգավոր թեմա է, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ է
դա։ Ամենավատը, բայց միաժամանակ և ամենալավը, որ կարելի է այդ առնչությամբ
ասել, հետևյալն է. ես գիտեմ, որ ես գոյություն ունեմ։ Դա անգլերեն հնչում է այսպես՝ firsthand experience, այսինքն՝ առաջին դեմքի տպավորություններ։ Սա այն է, ինչը, հուսով
ենք, որ չունի գրեթե ոչ մի կենդանի և առայժմ չունի արհեստական բանականությունը։
Այդուհանդերձ, ես միշտ վախեցնում եմ բոլորին նրանով, որ հեռու չէ այն ժամանակը,
երբ արհեստական բանականությունն ինքն իրեն կընկալի որպես անհատականություն։
Այդ պահին նրա մեջ ի հայտ կգան սեփական պլաններ, սեփական դրդապատճառներ,
սեփական նպատակներ և, հավատացնում եմ, մենք այդ իմաստի մեջ տեղ չենք ունենա։ Այդ մասին, պարզ բան է, ֆիլմեր են նկարահանվում։ Հիշո՞ւմ եք «Գերակայություն»
(Transcendence) ֆիլմը՝ Ջոնի Դեփի մասնակցությամբ, այն մասին, թե ինչպես մարդը
մեռնելիս իրեն միացնում է ցանցին։ Պետերբուրգում այս ֆիլմի առաջին ցուցադրության
ժամանակ դահլիճում նստած լսեցի, թե ինչպես ետևի շարքում նստած մի մարդ ասաց.
«Սցենարը Չերնիգովսկայան է գրել»։
Ուղեղի թեման շատ հանրածանոթ է դարձել, մարդիկ սկսել են հասկանալ, որ ուղեղը
հանելուկային և հզոր մի բան է, որին թյուրիմացաբար անվանում ենք՝ «իմ ուղեղը»,
մինչդեռ դրա համար ոչ մի հիմնավորում չունենք։ Այն հարցը, թե ով ում է պատկանում,
Տատյանա Չերնիգովսկայա. «Ինչպե՞ս է համացանցն ազդում մեր ուղեղի վրա»։ Թարգմ.՝ Գ.Թերզյանի
առանձին քննարկման նյութ է։ Այսինքն՝ քանի որ այն հայտնվել է մեր գանգատուփում,
այդ իմաստով կարող ենք ասել՝ «իմն» է։ Բայց այն անհամեմատելիորեն շատ ավելի
հզոր է, քան ինքներս։ «Ուզում եք ասել՝ ուղեղն ու ես նույնը չե՞նք»,- կհարցնեք դուք։
Պատասխանում եմ՝ «Այո՛»։ Մենք իշխանություն չունենք մեր ուղեղի վրա, նա ինքն է
որոշումներ ընդունում։ Եվ դա մեզ շատ փափկանկատ դրության մեջ է դնում։ Բայց
միտքը մի խորամանկ հնարք ունի. ուղեղն ինքն է ընդունում բոլոր որոշումները, ամեն
ինչ ինքն է անում, իսկ մարդուն ազդանշան է ուղարկում, թե՝ մի անհանգստանա, այս
ամենը դու ինքդ ես արել, դա քո՛ որոշումն էր։
Ի՞նչ եք կարծում, ուղեղը որքա՞ն էներգիա է ծախսում։ 10վատ։ Չգիտեմ էլ, թե կա՞ն
արդյոք նման լամպեր։ Թերևս՝ սառնարաններում։ Լավագույն ուղեղներն իրենց ստեղծագործական լավագույն պահերին ծախսում են, դե, ասենք՝ 30 վատ։ Գերհամակարգիչներին մեգավատեր են պետք, իսկական հզոր համակարգիչներին այնքան էներգիա է
անհրաժեշտ, որքան կբավարարի մի ոչ մեծ քաղաքի էլեկտրասնուցման համար։ Սրանից հետևում է, որ ուղեղը բոլորովին այլ կերպ կերպ է աշխատում, ոչ համակարգչի պես։
Սա հանգեցնում է այն մտքին, որ եթե, այնուամենայնիվ, իմանայինք, թե ինչպես է այն
գործում, դա կազդեր մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, ընդհուպ մինչև էներգետիկան,
կկարողանայինք ավելի քիչ էներգիա ծախսել։
Անցյալ տարի աշխարհի բոլոր համակարգիչները միասին իրենց արտադրողականությամբ հավասարվեցին մեկ մարդու ուղեղին։ Հասկանո՞ւմ եք, թե ուղեղի էվոլյուցիան
ինչ երկար ճանապարհ է անցել։ Նեանդերթալցիները որոշ ժամանակ անց վերածվեցին
Կանտի, Էյնշտեյնի, Գյոթեի և այլոց՝ հերթականությամբ։ Հանճարների գոյության համար
մենք հսկայական գին ենք վճարում։ Նյարդային և հոգեկան հիվանդություններն աշխարհում հիվանդությունների ցանկի առաջին տեղերում են, դրանք սկսում են գերազանցել քաղցկեղային և սրտանոթային հիվանդություններին, ինչը ըստ էության ոչ
միայն սարսափելի է և մղձավանջ, այլ, ամեն ինչից զատ, նաև հսկայական դինամիկ բեռ
է դարձել բոլոր զարգացած երկրների համար։
Մենք ցանկանում ենք, որ բոլորը նորմալ լինեն։ Բայց նորման միայն այն չէ, ինչը դեռ
հիվանդագին չէ, նրա մյուս ծայրը հասնում է հակառակ հիվանդագին երևույթին՝
հանճարեղությանը։ Որովհետև հանճարեղությունը նորմա չէ։ Եվ, որպես կանոն, այդ
մարդիկ իրենց հանճարեղության համար թանկ են վճարում։ Այդ մարդկանց շարքում
հսկայական տոկոս են կազմում նրանք, ովքեր հարբեցող են դառնում կամ ինքնասպան
են լինում, կամ հոգեկան հիվանդ են դառնում կամ մի այլ բան այնպայման լինում է։ Եվ
սա մեծ վիճակագրություն է։ Սրանք տատիկի հեքիաթներ չեն, այլ իրականություն։

Ի՞նչ տարբերություն ուղեղի և համակարգչի միջև
Մենք ծնվում ենք՝ գլխներումս մի հզորագույն համակարգիչ։ Բայց դրա մեջ պետք է
ծրագրեր մտցնել։ Ինչ-որ ծրագրեր արդեն կան, իսկ որոշ ծրագրեր պետք է «ներբեռնել»,
և դուք դա անում եք ողջ կյանքի ընթացքում, մինչև մեռնելը։ Ուղեղն անընդհատ ներբեռ-
Տատյանա Չերնիգովսկայա. «Ինչպե՞ս է համացանցն ազդում մեր ուղեղի վրա»։ Թարգմ.՝ Գ.Թերզյանի
նում է, դուք անընդհատ փոխվում, վերակառուցվում եք։ Ուղեղի գլխավոր աշխատանքը
սովորելն է։ Ոչ թե նեղ՝ առօրյա իմաստով, ասենք՝ իմանալ, թե ով է Դրայզերը կամ
Վիվալդին, այլ ամենալայն իմաստով. ուղեղն անդադար տեղեկություններ է կլանում։
Մենք ավելի քան հարյուր միլիարդ նեյրոն ունենք։ Տարբեր գրքերում տարբեր թվեր են
ներկայացվում, բայց մի՞թե կարող ենք լրջորեն հաշվել դրանք։ Նեյրոններից յուրաքանչյուրը, կախված տեսակից, կարող է մինչև 50 հազար կապ ստեղծել ուղեղի այլ մասերի հետ։ Հաշվել իմացող մեկը եթե հաշվի, կստանա քվադրիլիոն։ Ուղեղը նեյրոնների
ցանց չէ միայն, ցանցերի ցանց է, ցանցերի ցանցերի ցանց։ Ուղեղում 5.5 պետաբայթ1 տեղեկատվություն կա. դա հավասար է երեք միլիոն ժամ տևողության տեսանյութի։ Երեք
հարյուր տարի անընդմեջ դիտում։
Սա պատասխան է այն հարցին, թե արդյոք չե՞նք ծանրաբեռնի մեր ուղեղը «ավելորդ»
տեղեկատվությամբ։ Կարող ենք ծանրաբեռնել, բայց ոչ «ավելորդ» տեղեկատվությամբ։
Սկսենք նրանից, թե ի՞նչ է տեղեկատվությունը հենց ուղեղի համար։ Դա միայն
գիտելիքը չէ։ Նա զբաղված է շարժումով, կալիումի և կալցիումի տեղափոխություններով
դեպի բջջի մեմբրան, հետևում է, թե ինչպես են աշխատում երիկամները, ինչ է անում
կոկորդը, ինչպես է փոխվում արյան բաղադրությունը։
Մենք գիտենք, իհարկե, որ ուղեղում կան ֆունկցիոնալ հատվածներ, որ գոյություն
ունի որոշակի գործառույթների տեղայնացում։ Եվ մենք հիմարավարի մտածում ենք, որ
երբ լեզվական աշխատանք ենք կատարում, ուղեղում ակտիվանում են այն գոտիները,
որոնք պատասխանատու են խոսքի համար։ Ամենևին էլ ոչ։ Այսինքն, դրանք կատիվանան, բայց դրան կմասնակցեն նաև ուղեղի մյուս հատվածները։ Այդ պահին կաշխատեն
ուշադրությունն ու հիշողությունը։ Եթե առաջադրանքը տեսողական է, ուրեմն ուղեղի
տեսողական կեղևը նույնպես կգործի, եթե ունկնդրման առաջադրանք է՝ լսողականը։
Մշտապես տեղի կունենան նաև զուգադրման (ասոցիատիվ) գործընթացներ։ Մի խոսքով, ինչ-որ առաջադրանք կատարելիս ուղեղում առանձին մի հատված չի ակտիվանում, ուղեղը միշտ աշխատում է ամբողջությամբ։ Այսինքն, ուղեղում ինչ-որ բանի համար պատասխանատու հատվածներ կարծես թե կան, բայց միևնույն ժամանակ կարծես
նաև չկան։
Մեր ուղեղում հիշողությունը կազմակերպվում է ոչ այնպես, ինչպես համակարգչում.
այն իմաստային սկզբունքով է կառուցված։ Այսինքն, շան մասին տեղեկություններն,
օրինակ, այնտեղ չեն գտնվում, որտեղ կենդանիների մասին մեր հիշողություններն են։
Ասենք թե երեկ շունը շրջել է սուրճի բաժակը դեղին կիսաշրջազգեստիս վրա, դրանից
հետո այդ ցեղատեսակի շունն իմ հիշողության մեջ զուգակցվելու է դեղին փեշի հետ։
Եթե ես որևէ պարզ տեքստում գրեմ, որ նման շներն իմ հիշողության մեջ դեղին կիսաշրջազգեստի հետ են զուգակցվում, կախտորոշեն, որ ես թուլամիտ եմ, քանի որ երկրա1 Պետաբայթ (Pbyte, PB), տեղեկատվության չափման միավոր, հավասար է 1024 տերաբայթի կամ կամ
250 բայթի։ Միջազգային ստանդարտներով Պետա- նշանակում է 1015 = 1.000.000.000.000.000 բայթ
(Վիքիպեդիա): Ծան. թարգմանչի։
Տատյանա Չերնիգովսկայա. «Ինչպե՞ս է համացանցն ազդում մեր ուղեղի վրա»։ Թարգմ.՝ Գ.Թերզյանի
յին կանոնների համաձայն շները պետք է լինեն այլ շների կողքին, իսկ կիսաշրջազգեստը՝ վերնաշապիկի։
Իսկ աստվածային, այսինքն՝ ուղեղի կանոնների համաձայն հիշողություններն ուղեղում որտեղ ուզում տեղավորվում են։ Որպեսզի համակարգչում գտնեք ինչ-որ բան,
պետք է նշեք հասցեն՝ այսինչ ծրարը, այսինչ ֆայլը, իսկ ֆայլի մեջ՝ բանալի բառերը։
Ուղեղին նույնպես հասցե է պետք, բայց այն բոլորովին այլ կերպ է նշվում։ Մեր ուղեղում
գործողությունների մեծ մասը զուգահեռ է ընթանում, մինչդեռ համակարգիչներն ունեն
մոդուլներ և աշխատում են փուլերով։ Մեզ միայն թվում է, որ համակարգիչը շատ գործեր միաժամանակ է անում։ Այն պարզապես շատ արագ մի խնդրից մյուսին է ցատկում։
Մեր կարճաժամկետ հիշողությունն այնպես չի կառուցված, ինչպես համակարգչինը։
Համակարգիչներն ունեն սարքեր՝ «սարքաշար» (hardware) և ծրագրեր՝ «ծրագրաշար»
(software)։ Իսկ ուղեղում hardware-ն ու software-ը անխզելի են։ Կարելի է, իհարկե, որոշել, որ ուղեղի «ծրագրաշարը» մեր գենետիկան է։ Բայց այն ծրագրերը, որոնք մեր ուղեղն
ամբողջ կյանքում ներբեռնում և տեղադրում է իր մեջ, որոշ ժամանակ անց «սարքեր» են
դառնում։ Այն, ինչը սովորում եք, աստիճանաբար սկսում է ազդել գեների վրա։
Ուղեղը պրոֆեսոր Դոուելի գլխի նման ափսեի վրա չի ապրում։ Այն ունի մարմին.
ականջներ, ձեռքեր, ոտքեր, մաշկ, դրա համար էլ հիշում է շրթներկի համը, հիշում է, թե
ինչ է նշանակում. «կրունկս քոր է գալիս»։ Համակարգիչն այդ մարմինը չունի։

Ինչպես է վիրտուալ իրականությունը փոխում ուղեղը
Եթե մենք ամբողջ օրը «նստում ենք» համացանցում, ի հայտ է գալիս մի բան, որն աշխարհում հիվանդություն է համարվում. համակարգչային կախվածություն։ Այն բուժում
են նույն մասնագետները, ովքեր բուժում են թմրամոլությունը, ալկոհոլամոլությունը,
զանազան այլ «մոլություններ»։ Եվ դա իրական կախվածություն է, ոչ թե վախեցնելու
համար հորինված մի բան։ Համակարգչային կախվածության ժամանակ ի հայտ եկող
տհաճություններից մեկը սոցիալական շփումներից զրկվելն է։ Նման մարդկանց մոտ չի
մշակվում այն, ինչը հիմա համարվում է մարդու՝ մեր մոլորակի մյուս հարևանների հետ
համեմատած, ամենավերջին (արդեն ահետացող) առավելություններից մեկը. ուրիշ
մարդու հոգեկան մոդելը կառուցելու կարողությունը։
Ռուսաց լեզվում չկա այդ գործողությունը բնորոշող լավ բառ, անգլերեն այն կոչվում է՝
«theory of mind», որը հաճախ հիմարավարի թարգմանում են որպես «մտքի/մտածողության տեսություն» («теория ума»), բայց որը ոչ մի ընդհանուր բան չունի դրա հետ։ Իրականում դա նշանակում է իրավիճակին ոչ թե սեփական, այլ ուրիշի աչքերով (ուղեղով) նայելու կարողություն։ Սա հաղորդակցության հիմքն է, ուսուցման հիմքը, ցավակցելու
ապրումակցելու հիմքը։ Սա հարմարվելու կարողությունն է (настройка) է, որն ի հայտ է
գալիս, երբ մարդուն սովորեցնում են դա։ Սա խիստ կարևոր բան է։ Մարդիկ, ում մոտ
հարմարվելու նման կարողությունը լիովին բացակայում է, հիվանդ են աուտիզմով կամ
տառապում են շիզոֆրենիայով։
Տատյանա Չերնիգովսկայա. «Ինչպե՞ս է համացանցն ազդում մեր ուղեղի վրա»։ Թարգմ.՝ Գ.Թերզյանի
Ագրեսիաների մեծ մասնագետ Սերգեյ Նիկոլաևիչ Ենիկոլոպովն ասում է. ոչ մի բան
չի փոխարինի վզակոթին հասցված ընկերական հարվածին։ Եվ նա միանգամայն
իրավացի է։ Համակարգիչը հլու հնազանդ է. այն կարելի է անջատել։ Երբ մարդն արդեն
բոլորին «սպանել» է համակարգչային խաղում, մտածում է, որ կարելի է կոտլետ ուտել,
անջատում է համակարգիչը։ Հետո միացնում է, իսկ դրանք նորից կենդանի են ու վազվզում են այնտեղ։ Նման մարդիկ զրկվում են սոցիալական շփման հմտություններից.
նրանք չեն սիրահարվում, չգիտեն, թե ինչպես դա անել։ Նրանք փորձանքի մեջ են։
Համակարգիչն արտաքին տեղեկատվության պահեստարան է։ Մարդկային մշակույթն սկսվեց այն ժամանակ, երբ ի հայտ եկան տեղեկությունների արտաքին կրիչները։
Մինչև հիմա գիտական բանավեճեր են տեղի ունենում. ավարտվե՞լ է մարդու կենսաբանական էվոլյուցիան, թե՞ ոչ։ Ի դեպ, սա շատ լուրջ հարց է։ Գենետիկներն ասում են՝
ավարտվել է, քանի որ այն ամենը, ինչ մեր մեջ զարգանում է, արդեն գենետիկա է։
Ես առարկում եմ գենետիկներին՝ ասելով. «Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, եթե գաղնիք
չէ»։ Մենք որքա՞ն ժամանակ ենք ապրում երկրի վրա։ Եթե նույնիսկ ընդհանրապես մոռանանք մշակույթի մասին, ուրեմն մարդու ժամանակակից տեսակն ապրում է 200
հազար տարի։ Մրջյուններն ապրում են 200 միլիոն տարի, նրանց համեմատությամբ մեր
200 հազար տարին միլիվայրկյան է։ Իսկ ե՞րբ է սկսվել մեր մշակույթը։ Լավ, թող լինի 30
հազար տարի առաջ, համաձայն եմ նույնիսկ 50, 150 հազար տարուն, թեև դա չի եղել։
Սա ընդամենն ակնթարթ է։ Եկեք ապրենք գոնե միլիոն տարի, հետո կտեսնենք։
Տեղեկատվության պահեստարանը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում. այդ
բոլոր «ամպերը», որոնց մեջ կախվում են մեր տվյալները, տեսադարանները, կինոդարանները, գրադարանները, թանգարանները աճում են յուրաքանչյուր վայրկյան։ Ոչ ոք
չգիտի, թե ինչ է պետք անել դրանց հետ, քանի որ այդ տեղեկատվությունը հնարավոր չէ
մշակել։ Ուղեղին առնչվող հոդվածների քանակն անցնում է 10 միլիոնից. այդ ամենը
հնարավոր չէ անգամ կարդալ։ Ամեն օր մոտ 10 նոր հոդված է հրապարակվում։ Հիմա ես
ի՞նչ անեմ այդ ամենի հետ։ Այդ տվյալների հասանելիությունը գնալով ավելի բարդ ու
թանկ է դառնում։ Այդ պահեստարանների հասանելիությունը ոչ թե գրադարանի ընթերցողական տոմսն է, այլ մարդուն տրվող կրթությունը և պատկերացումն այն մասին, թե
ինչպես ձեռք բերել այդ տեղեկատվությունը և ինչպես օգտագործել։
Իսկ կրթությունը գնալով ավելի երկարատև ու ավելի թանկ է դառնում։ Եվ կարևոր էլ
չէ, թե ով է վճարում. ուսանողն ի՞նքը, պետությո՞ւնը, թե՞ հովանավորը։ Այն իսկապես
շատ թանկ է։ Ահա թե ինչու մենք արդեն չենք կարող խուսափել վիրտուալ միջավայրի
հետ շփումից։ Մենք հայտնվել ենք մի աշխարհում, որը ոչ միայն ամբողջովին տեղեկություններից է բաղկացած, այն նաև «հեղուկ» է։ Սա սոսկ փոխաբերություն չէ.
շրջանառվում է «fluid world»2 եզրաբառը։
2 fluid world – Անգլերեն «fluid» նշանակում է և՛ հեղուկ, և՛ հոսուն, հոսող։ Ռուսերեն բնագրում «жидкий
мир» է, որն այստեղ թերևս ավելի ճիշտ կլիներ հայերեն «հոսող աշխարհ» թարգմանել։ (Ծան. հայերեն
թարգմանչի)։
Տատյանա Չերնիգովսկայա. «Ինչպե՞ս է համացանցն ազդում մեր ուղեղի վրա»։ Թարգմ.՝ Գ.Թերզյանի
Հեղուկ (հոսող/փոփոխվող/ոչ կայուն), քանի որ մի մարդը կարող է հանդես գալ
տասնյակ դեմքերով, տասնյակ անուններով (nikname), ընդ որում, չգիտենք էլ, թե նա
որտեղ է գտնվում։ Ավելին, չենք էլ ուզում իմանալ։ Ինչ տարբերություն. Հիմալայներո՞ւմ
է նստած, Պերուո՞ւմ, թե՞ հարևան սենյակում, իսկ գուցե ոչ մի տեղ էլ նստած չէ, այլ
ընդամենը կեղծիք է, նմանակում (սիմուլյացիա)։
Մենք հայտնվել ենք մի աշխարհում, որը դարձել է անհասկանալի օբյեկտ. անհայտ
է, ով է այնտեղ բնակվում, արդյո՞ք բոլորն այնտեղ կենդանի մարդիկ են։
Մենք մտածում ենք, թե ինչ լավ է, որ հեռավար սովորելու հնարավորություն
ունենք. չէ՞ որ դա աշխարհում ամեն ինչ հասանելի է դարձնում։ Միայն թե նման
ուսուցումը մանրակրկիտ ընտրություն է ենթադրում. ինչ վերցնել, իսկ ինչը՝ ոչ։ Մի
դեպք պատմեմ. վերջերս ավոկադո էի գնել, ուզում էի գուակամոլե
թանձրահյութ պատրաստել, բայց մոռացել էի, թե ինչպես, ինչ պիտի լցնեմ մեջը,
կարելի՞ է պատառաքաղով տրորել, թե՞ անպայման բլենդերով պիտի հարել։
Բնականաբար մտնում եմ «Գուգլ», կես վայրկյան անց ստանում եմ պատասխանը։ Պարզ
է, որ սա ոչ կարևոր տեղեկություն է։ Իսկ եթե ինձ տվյալներ են պետք այն մասին, թե
ինչպիսի քերականական համակարգ է ունեցել շումերերենը, «Վիկիպեդիան» վերջին
տեղը կլինի, որտեղ կփնտրեմ։ Ուրեմն՝ պետք է իմանամ, թե որտեղ փնտրել։ Այստեղ էլ
մեր առջև ծառանում է ոչ հաճելի, բայց կարևոր հարց. որքանո՞վ են թվային
տեխնոլոգիաները փոխում հենց մեզ։
Ո՞րն է «գուգլ»-ելու և առցանց կրթության խնդիրը
Ցանկացած ուսում խթանում է մեր ուղեղը։ Նույնիսկ ապուշայինը։ «Ուսուցում»
ասելով նկատի չունեմ դասարանում նստելն ու դասագրքեր կարդալը, այլ ցանկացած
աշխատանք, որ կատարում է ուղեղը, և որը բարդ է այդ ուղեղի համար։ Հմտությունը,
արվեստը փոխանցվում են վարպետից աշակերտին, անհատից անհատին։ Հնարավոր չէ
խոհարարություն սովորել գրքերով, ոչինչ չի ստացվի։ Դրա համար պետք է կանգնել ու
նայել, թե ինչ և ինչպես է անում վարպետը։
Այդ տեսանկյունից ես մի հրաշալի փորձ եմ ունեցել։ Հյուր էի գնացել բարեկամիս։
Նրա մայրն այնպիսի կարկանդակներ էր թխել, ինչպիսիք, երևի, միայն երկնքում են
ուտում։ Չեմ հասկանում, թե ինչպես է հնարավոր այդպիսի բան պատրաստել։ Ես
ասում եմ նրան. «Թելադրե՛ք, խնդրում եմ, բաղադրատոմսը»,- մի բան, որն իմ խելքի
մասին չի վկայում։ Նա թելադրեց, ես ամեն ինչ գրի առա, հետո ճշտորեն կատարեցի և…
պատրաստածս թափեցի աղբամանը։ Ուտելու բան չէր։
Բարդ, հետաքրքիր գրականություն ընթերցելու ճաշակը հնարավոր չէ հեռավար
սերմանել։ Մարդը արվեստ սովորելու համար գնում է կոնկրետ վարպետի մոտ, որ
ինտելեկտուալ «կախվածության» մեջ լինի և հաճույք ստանա։ Բազմաթիվ գործոններ
Տատյանա Չերնիգովսկայա. «Ինչպե՞ս է համացանցն ազդում մեր ուղեղի վրա»։ Թարգմ.՝ Գ.Թերզյանի
կան, որոնք էլեկտրոններն ի վիճակի չեն փոխանցել։ Նույնիսկ եթե այդ էլեկտրոնները
փոխանցվում են տեսադասախոսությունների ձևաչափով, միևնույնն է, դա այն չէ։
Խնդրե՛մ, թող 500 միլիարդ մարդ ստանա այդ հեռավար ուսուցումը։
Բայց ես ուզում եմ, որ նրանցից հարյուրը սովորական, ավանդական կրթություն
ստանան։ Վերջերս ինձ ասացին, թե որոշում է ընդունվել, որ շուտով երեխաներն
ընդհանրապես ձեռքով չեն գրելու, այլ միայն համակարգչի վրա են տպագրելու։
Գրելը միայն ձեռքի մանր մկանների զարգացումը չէ, որ ապահովում է, դա նաև
զարգացնում է այն «ճիշտ տեղը», որը մասնավորապես կապված է խոսքի և
ինքնակազմակերպման հմտությունների հետ։
Գոյություն ունեն որոշ կանոններ, որոնք առնչվում են ճանաչողական և
ստեղծագործական մտածողությանը։ Դրանցից մեկն ասում է. պետք է վերացնել
իմացական վերահսկողությունը (когнитивный контроль). պետք է դադարել ետ նայել և
վախենալ սխալներից։ Պետք չէ նայել, թե ինչ են անում հարևանները և զբաղվել
ինքնախարազանմամբ. «Հավանաբար ես սա չեմ կարող անել, իսկապես չեմ կարող
անել, նույնիսկ չարժե սկսել, ես դեռ պատրաստ չեմ դրան»։ Թող մտքերը հոսեն, ինչպես
գալիս են։ Մտքերն իրենք կհոսեն ու կգնան այնտեղ, որտեղ պետք է։ Ուղեղը չպետք է
հաշվիչի նման հաշվարկներով զբաղվի։
Որոշ ընկերություններ, որոնք կարող են իրենց դա թույլ տալ (գիտեմ, որ
Ճապոնիայում կան նմանները), աշխատանքի են ընդունում խենթ ու խելառ մեկին,
իսկական «հիպիի» վարքով։ Նա բոլորին խանգարում է, ատում է բոլորին, փող է
ստանում ոչինչ չանելու համար, աշխատանքի է գալիս ոչ թե կոստյումով, ինչպես
ընդունված է, այլ մաշված ջինսով։ Նա նստում է այնտեղ, որտեղ չի կարելի, ամեն ինչ
թափթփում է, ծխում է այնտեղ, որտեղ ոչ մեկին չի կարելի, իսկ նրան թույլ են տալիս,
բոլորին տրամադրում է իր դեմ։
Հետո մի օր հանկարծ ասում է. «Գիտե՞ք, սա պետք է այստեղ դնել, սա՝ այստեղ, իսկ
սա՝ այստեղ»։ Արդյունքում 5 միլիարդ շահույթ են ստանում։
P.S. Եվ հիշե՛ք, պարզապես փոխելով սպառման մեր սովորությունները
(потребление), մենք միասին փոխում ենք աշխարհը:
Թարգմանությունը՝ Գայանե Թերզյանի
Աղբյուրը՝
http://econet.ru/articles/118477-neyrolingvist-tatyana-chernigovskaya-kak-internet-vliyaet-nanash-mozg#.WL2UyPxtrSt.facebook