Մարմնակրթություն… Մեծ խաղի մի մասը 

  1. Կարդացեք Աիդա Պետրոսյանի հոդվածը և գրե´ք ձեր դիտարկումները:

Հազիվ են, է՛, քայլում, 1-2 կամ 3 տարեկան են: Ինչքան շատ են գայթում-ընկնում: Տոտիկ-տոտիկ, մինչև ե՞րբ… Մինչև  կանգնում են ոտքերի վրա, մինչև ճկուն ու հավասարակշռված են  դառնում… Ե՞րբ է այդ մինչևը…
Ա՛յ, եթե չվախեցավ,  չտատանվե˜ց… մինչև կարողացավ աստիճաններն ինքնուրույն ու անվտանգ բարձրանալ-իջնել, մինչև աթոռների տակով-վրայով սահեց-ելավ-պառկեց-թռավ-սողաց,  քայլեց ուղիղ գծի կամ պարանի վրայով. կառավարեց մարմինն ու շարժումները, ծառ բարձրացավ…
Հրաշալի է, հավես, սիրելի, եթե չեն արգելում մանկանը, թողնում են, օգնում-աջակցում են, որ նա իր կամքով-ուզելով, մեծերի ու մյուս փոքրերի հետ ազատ, առանց արգելանք-խոչընդոտի վազի, մագլցի, ցատկի… իսկական մանկական մարմնակրթություն՝ բնական-իրական, ընկնել-ելնելով` անվտանգ ընկնել-ելնելով:
Վատ չէ, որ կան մարզական ծրագրեր, մարզագործիքներ:
Լավ չէ, եթե դրանք պարտադրանքով-պարապմունքով են, դասացուցակով:
Լավ չէ, եթե մարզագործիք  են ու վերջ, խաղալիք չեն դարձել, ինչպես ամեն ինչ սանի շրջապատում, գործիք  են մնացել:

Ստացվում է այնպես, որ նախակրթարանում սանի կյանքի տնօրենը դաստիարա՞կն է… Չէ, նա էլ չէ: Ինչ-որ կաբինետում (ոչ աշխատասենյակում) նստած չինովնիկ է որոշում, թե օրը քանի րոպե, որ ժամին պիտի մարզանք անի 2 կամ 3 տարեկանը: Մարզանք անի, է, ոչ թե մարզվի: Բա երեխան, նրա բնույթը, պահանջներն ու պահանջմունքները, բա բնությունը… օրն՝  իր անցուդարձով: Լավ է, մեծանալն էլ հրամանով ու ծրագրով չէ:
Մեկից մինչև հինգ տարեկան, հետո էլ, երեխան ապրում է իր համար, իրեն հարմար,  մարմինն էլ ընթացքում կրթվում է, մարմնակրթությունը վերածվում է մտածողության ու մշակույթի.

  • հիգիենա
  • անվտանգ, ճկուն, կառավարելի   շարժումների մշակում  ամենօրյա գործունեությամբ
  • մարմնամարզություն՝ մարմնի, կազմության, կեցվածքի ձևավորում
  • լող
  • հեծանվավարություն
  • մարզական գործիքներ

Ո՞ր դասացուցակում կամ մեթոդական ձեռնարկում կտեղավորվի մանկան իրական կյանքը

Անվտանգություն. Ճկունություն,  շարժումներ… միտք
Ով է չափել-որոշել, որ տեղում քայլքը կամ առավոտյան սովորական դարձած մարմնամարզությունն ավելի մարզական-կոփող-զարգացնող են, քան ծառ բարձրանալը կամ դրա փորձը, քարերի վրայով քարից քար թռչկոտելը, հեծանիվ քշելը, նույնիսկ սեղանների վրայով քայլել-վազելը
Անվտանգ-հարմար-մտածված տեղաշարժ, սեփական շարժումների կառավարիչ-ռեժիսոր, էլ չեմ խոսում միջավայրի յուրացման մասին. սրանք մարմնակրթության խնդիրներ չե՞ն, հատկապես փոքրերի համար: 
Լիովին անվտանգ միջավայր էլ չի լինում:  Ավտանգությունը լինում է միջավայրի յուրացումով, շարժումների և մտքի ճկունությամբ:
Շարժումներն ուղղորդելու, հմտորեն շարժվելու  կարողությունները երեխայի անվտանգության միջոցն են, մկաններն են զարգանում, մարմինը, միտքը…

Ժամանակ, ջանքեր և հետևողականություն են  պետք. ամենօրյա -անկաշկանդ, անարգել ու անպարտադրանք,  խաղ-վարժանք իրական կյանքի միջոցով: Թելադրողն էլ երեխայի մարմինն է, նրա ներսում դեռ ապրող բնությունը, էներգիան…

Այսպիսի մի խաղ: Մի կետից (նստարանից, աթոռից, լվացարանից, ծառից…) մյուսը գնալ`

  • տարբեր ճանապարհներով
  • ամենակարճ ճանապարհով
  • ամենաերկար ճանապարհով:

Ամենակարճ ճանապարհից պետք է շեղվել՝ ինչ-որ բան բերելու, վերցնելու և հասնել վերջնակետ`

  • արագ
  • դանդաղ
  • թռչկոտելով: 

Հորինել են Նոր դպրոցի սաները: Չեն հորինել, սկսել են խաղալ, և այսպես է ստացվել:  

Մարզական-մարմնամարզական տարբեր վարժություններ, խաղեր, արգելքների հաղթահարում, ճամփորդություններ…
Շրջապատում ամեն ինչ կարող է մարզագործիք դառնալ: Ինքը՝ սանն է այդպես տեսնում-վերաբերվում  (իհարկե առանց տերմին-ձևակերպումների). եթե չբարձրանա, չթռչի աստիճաններով (այ լավ միջոց),  չքայլի բազմոցի թիկնակի վրայով, չմտնի-չսողա սեղան-աթոռների տակուվրայով, ինչպե՞ս կարող է ճարպիկ-ճկուն-մարզված լինել, պաշտպանված-անվտանգ  լինել:
Վերնագիրն էլ՝ Ճարպկամարզություն:
Կամ էլ՝  բակում
Կամ ՝  Կոնֆետ ուտելու համար պետք է կարճ ճանապարհը գտնել: 
Իսկ մենք արգելում ենք, չէ՞, ոնց որ մեր բան ու գործը դա է և ոչ  մարզանստարան, մարզապատեր, մարզապարկեր, մարզաինչկուզեք ավելացնելը:
Բա որ երգ-պարն ու խաղը հանկարծ բաժանվեին մարմնից, շարժումից… տխուր կլիներ:
Դրանք միասին են, մասնագետները կասեն՝ ինտեգրված-միջառարկայական…
Հ. Թումանյանի  «Ծաղիկները»  կարելի և մի քիչ մարզական դարձնել, կամ լիովին մարզական:  «Խաղչա-հուղչա»-ն էլ պակաս մարզական չէ:
Ո՞ր մանկական խաղը մարմինը կրթելու  միջոց չէ: Բա մեծերն էլ՝ ով ասես՝դաստիարակ, օգնական, ծնող… չմանկանա՞ն… չե՞ն երազո՞ւմ,  նույնիսկ՝ թաքուն:   Օրվա մասը տարբեր ձանձրալի պարապմունքների ու չգիտես ինչի վրա կորցնելու փոխարեն, խաղում են` իրենց հետ իրենց հորինած-առաջարկած, մեծերի համար անսպասելի խաղեր:  
Այ լավ առավոտյան մարմնամարզությո˜ւն՝ իմացած երգ ու խաղով, ոտանավորով:
Օրվա կեսին կամ վերջում էլ կլինի…  (Հիշո՞ւմ եք «Ծաղիկները») :
Կրթահամալիրի շրջանավարտները գուցե չեն էլ մտածել, որ իրենց նվերը նաև այսպես կօգտագործեն, բայց գեղարվեստի ընկեր Բուրիկն ու իր ընկերները լավ գիտեն իրենց գործը:  
Ամեն ինչ պարզ է, հետաքրքիր, սիրելի… միայն կամք է պետք, հետաքրքիր միտք, միջավայրը ճիշտ կազմակերպելու ձգտում, սաներին լսել-վստահել-հասկանալ…
http://partez.mskh.am/?p=6024
 Այսպես, անվերջ է չորս կամ հինգ տարեկանը, խաղալիքն էլ իր մարմինն է:
Գնդա˜կ կա… բա˜ն կա…

Վերլուծություն։

Իմ կարծիքով երկու տարբերակնել ճիշտ է քանի որ հարկավոր է որ երեխաներըենթարկվեն որոշ չափորոշիչների սակայն ենթարկվել շատ կոպիտ է հնչում այս ամենըկարող ենք ստեղծել խաղային միջավարի միջոցով։ Իհարկե լավ է որ երեխայի կյանքումխաղային միջավարը գերազանցի իր օրվա կեսը սակայն հարկավոր է որ երեխան հետչմնա իր զարգացումից այդ զարգացմանը կարող է նպաստի երգըպարընկարելը,խաղալը։

Եթե օրինակ երեխան ցանկանում է խաղալ ամբողջ օրը և ոչինչ չսովորել կարելի էխաղը զարգացնող դարձնել որպեսզի խաղի միջոցով էլ ինչ որ բան սովորի։

14.03.2022

Կենսագրություն 

Եղիշե Չարենցը ծնվել է 1897թմարտի 13-ինԿարսումԵրկար տարիներ Չարենցիծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էրորովհետև նրաթղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիրորտեղ նշված էրոր նա ծնվել էՊարսկաստանի Մակու քաղաքումՉարենցի հայրըԱբգար աղան և մայրըԹեկղի(ԹելլիՄիրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր:

Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցումԵրկաթե կամուրջի մոտՍուկափի թաղում և այլուր:

Աբգար աղան առևտրական էրԿարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էրգորգերի առևտրով:

Օգոստոսի 17-ից «կանոնավոր կերպով սկսվում են Զ և Է գումարտակներումհրացանաձգության վարժություններՉարենցը 6-րդ կամավորական գումարտակի 864 զինվորներից 373-րդն էր:

Նա հրաժարվում է սանիտարի պարտականություններից և որպես 2-րդ վաշտիշարքային զինվոր մասնակցում մարտական գործողություններին:

Գումարտակում մեծ թվով հնչակյաններ կայինորի պատճառով այն կոչվում էր«հնչակյան»:

1915թսեպտեմբերի 30-ին գումարտակն սկսում է իր մարտական ուղինՉարենցի հետնույն վաշտում ծառայած զինվոր Թորգոմ Գևորգյանի վկայությամբ գումարտակըառանց կռիվների հասնում է ՎանայնտեղիցԱնգեղ գյուղըորի դիմաց գտնվող Արտոսլեռան մոտ էլ սկսվում են կատաղի կռիվները թուրքերի հետԿամավորականգումարտակն ազատագրում է Նարեկը և ԱղթամարըԱյնուհետևմինչև նոյեմբերամիսը ծանր մարտեր են մղում Ոստանի շրջակայքում

Հետաքրքիր փաստեր

Ինչպե՞ս են սպանել Չարենցին… Փորձագետներից շատերը համոզված ենոր Չարենցիդեմ ծավալված պայքարի գլխավոր դերակատարը բանաստեղծ Գևորգ Աբովն է եղելՆա Չարենցի մասին ասում էր. «Ընկերներմեզ բոլորիս համար պարզ էոր Չարենցնունեցել է նացիոնալիստական ռեակցիոն տրամադրությունդա դաշնակցականկոնցեպցիա է»: Մնացածը հստակ էԵղիշե Չարենցը պիտի դատապարտվեր կալանքի ևմահվան:

Բանաստեղծություններ՝

՞վ կհանդիպիո՞վ կբարեւի




Ո՞վ կհանդիպիո՞վ կբարեւի
Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ
Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝
Բարեկամական հրճվանքով վսեմ
Ո՞վ կհամբուրիո՞վ կհեկեկա
Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով
ուցե աշխարհումդուրսը մեկը կա
Որ ապրում է իմ անուրախ կյանքով
ուցե իմ սրտումերգերում իմ մութ
Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին —
Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝
Նետված աշխարհի անսուտ երազին
ուցե՝ ապրելով նրա երազում՝
Երգում եմ նրա տագնապները խոր —
Եվ թվում է ինձ աշխարհի մուժում
Որ ի՛նձ եմ երգումկյանքս մենավոր: — — 
Ողջո՜ւյն քեզանհայտանծանոթ ընկեր
Խաղաղությո՜ւն քեզհեռավոր եղբայր.
— Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր
— Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստունտխուր ժպիտով բարի …

ՀՒՄԱ ՉԳԻՏԵՄ




Հիմա չգիտեմմոռացել եմ ես
Ճամփաները քոՄշուշ ու թախիծ
Մոռացել եմ եսմոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս
Անցնում ենհոսում օրերը անծայր
Ճամփորդների պես գնում են հեռու
Հիշում եմ միայնոր մի օր անցար
Օրերիս նման— ու ետ չես գալու
Եվ գուցե մի օրմի վերջին գիշեր
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին

ՄՈՐՍ ՀԱՄԱՐ ԳԱԶԵԼ


Հիշում եմ դեմքը քո ծերմայր իմ անուշ ու անգին
Լույս խորշոմներ ու գծերմայր իմ անուշ ու անգին
Ահա նստած ես տան դեմու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցելմայր իմ անուշ ու անգին
Նստել ես լուռ ու տխուրհին օրերն ես հիշում այն
Որ եկել են ու անցելմայր իմ անուշ ու անգին
Եվ հիշում ես քո որդունոր հեռացել է վաղուց, —
Ո՞ւր է արդյոք հեռացելմայր իմ անուշ ու անգին
Ո՞ւր է արդյոք հիմա նաո՞ղջ է արդյոքթե մեռած
Եվ ի՞նչ դռներ է ծեծելմայր իմ անուշ ու անգին
Եվ երբ հոգնած է եղել, — երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծելմայր իմ անուշ ու անգին
Մտորում ես դու տխուր, — օրրում է թթենին
Տխրությունը քո անծիրմայր իմ անուշ ու անգին
Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկմեկ
Քո ձեռքերի վրա ծերմա՜յր իմ անուշ ու անգին

Անառակ որդիներին

(Դիֆերամբ

Դուքոր վատնեցիք մեր գանձը հետին —

Մեզ թողիք տկլոր ու բոկոտնու խեղճ

Եվ գլուխը մեր թեքեցիք գետին

Եվ նախատինքը մեր դեմքը թրջեց —

Երգում ենք ահա ձեզ փառք ու պատիվ՝

Չորեքթաթ կեցած ձեր կառքի առջև

1929

Անքնություն

Դոփո՛ւմ ենդոփո՛ւմ ենդոփո՛ւմ են ձիերը

Մթի մեջ դոփում ենխփում են պայտերը

Պայտերը խփում ենխփում են հողին.-

Անծա՜յր է գիշերըանհայտ է ուղին

Գնո՜ւմ ենգնո՜ւմ ենգնո՜ւմ են ձիերը

Մոտիկ ենհեռու ենդոփում են պայտերը

Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա.-

Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ.

Առավոտ



Իմ անցած օրերի պես
Հնացած օրերի պես
Ես արդեն հեռացել եմ
Հնացել եմ ես
Ես արդեն հնացել եմ
Ես արդեն հիմա ծե´ր եմ
Հեռացել ու անցել եմ _
Ծերացել եմ ես
Բայց այս վառ օրերի մեջ
Երբ հողմերն աղմկում են
Աղմկում ու երգում է
Անցած սիրտը իմ.
Ես արդեն հիմա ծե´ր եմ
Ինձ կարծես հմայել են
Եվ իմ իմ սիրտը պահել է
Կրակները հին: _
Ախգիտեմոր այդ դո´ւ ես
Որ այդպես հմայում ես
Հմայում ու նայում ես
Օրերում այս հուր
Դու անուշ կարկաչում ես
Դու կանչող մի հնչյուն ես
Կարկանչում ու կանչում ես
Չգիտեմթե ո՞ւր
Եվ հիմա ես լսում եմ
Որ վերջին երազում իմ
Քո կարոտն սկսկում է
Իմ հոգին հուզել_
Ես կարծես ծերացե´լ եմ.
Ծերացել ու դարձել եմ
ՈՒ նորից երազել եմ
Կարոտանք ու սեր

21.03.2022

1․ Քննարկել Աշոտ Բլեյանի հետևյալ ձևակերպումը

Հիմա ես կխոսեմ ինձ սիրելի ու հասկանալի բանիցիսկ դա հանրային կրթության մեջանհատն է՝ իր ազատություններովև գլխավորըոր այդ ազատությունները դրսևորվումեն իր ընտրության մեջ։  Եթե հանրակրթությունը դառնում է բռնության գործիքինձ որևէբան չի շեղի․․․

Այսպիսի հարցադրումներ։
Հանրակրթության պետական չափորոշիչով որոշված սովորողի նվազագույն ևառավելագույն բեռնվածության մեջ  կա՞ տնային աշխատանքըինչպես նաևինքնակրթությունըլրացուցիչ կրթությունը։

Ես խնդրեցի իմ ընկերներին փնտրել պետական կրթական չափորոշիչներումնաևարդեն ներկայացված փոփոխություններումբայց․․․ մենք շրջանցել ենք այդհասկացությունները։ Եվ երբ ասում ենք սովորողի ուսումնական աշխատանքապամիայն պարտադրանքն ենք հասկանում։ Ուսուցումը չի դառնում անհատի գործը։ Պետք էայս ամենին նույն լրջությամբ վերաբերելինչպես ասենք պետական բաղկացուցիչին։Մեր բոլոր առաջարկներն այս մասին ենի վերջոի՞նչ է տնային աշխատանքը։ Եթեայդքան մոնիտորինգ ենք անումապա նաև պարզենքթե միջին հաշվով սովորողըտանն ինչքան ժամանակ է ծախսում շարունակելու դպրոցական պետական կրթականծրագրով աշխատանքը ։

Փորձենք հասկանալ լրացուցիչ կրթությանինքնակրթության ժամանակը որտե՞ղ է։Ինչո՞ւ անձի սիրով արված գործը միշտ դարձնում ենք երկրորդականառաջին հերթինմիշտ պարտականությունն է։ Սովորողն էլի շարունակում է չօգտագործել իր ներքինաստվածատուր ռեսուրսը։ Անընդհատ խոսում ենք այդ ռեսուրսիցբայցհանրակրթությունը արհամարհանքովմեջքով է նայում սրան։ Ցավով արձանագրում եմմարդու  կյանքի ժամանակըոր սովորողն ուզում է ինքնուրույն օգտագործել։ Խնդրումեմ այս կտրվածքով նայել դպրոցների գործունեությունը։

Սա հնարավորություն կտար այս նոր ձևավորվող կենտրոնները դիտել որպես լրացուցիչկրթության կազմակերպման կենտրոններև բնակավայրերըոր առաջ համայնքներէինհիմա բնակավայրերազատ լինեին այդ բեռիցսա կստիպի վերանայել այնկազմակերպումըոր գոյություն ունի կրթության մեջ։

2.

Ցանկանում եմ վերլուծությունս սկսել այս խոսքերից՝ 

Բնությունն ամեն ինչի մասին այնպես է հոգացելոր ամեն տեղ սովորելու բան գտնես
Լեոնարդո դա Վինչի

Երեխաները որոնք բնակվում են մեր շրջակա միջավայրում ազատ են սակայն ունեն որոշպարտականություներ օրինակ՝ դասեր սովորելը։ Մեր կրթահամալիրումորտեղուսուցանում են լրացուցիչ կրթություն որի ժամանակ ծնողը իրավունք ունի ընտրելու թեոր առարկայից հանձնարարություններ տան դասախոսներըերբեմն ընտրում են բոլորառարկաները չկարևորելով երեխայի կարիքները այդ տարիքային շեմին։ Օրինակ՝ երբերեխան ցանկանում է խաղալ բայց ծնողը ասում է ոչ դու դասեր ունես անելու արդյոքճիշտ է որ ծնողը բռնանում է երեխայի պահանջմունքին։ 

Ոչ այդ իսկ պատճառով ամեն ծնող պետք է կարևորի իր երեխայի պահանջմունքները ևվաղ տարիքից հարհավոր չէ նրա վրա դնել առաջադրանքների ահռելի քանակ։

Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում: Բորիս Բիմ-Բադ 

  1. Կարդացե՛ք հոդվածը:
  2. Դիտարկե՛ք հոդվածը դաստիարակի տեսանկյունից:

Բոլոր դաստիարակները, որոնք աշխատում են մանկապարտեզում, հարկավոր է գիտակցեն, որ ունեն մեծ իշխանություն երեխաների վրա և անգամ ամեն կատարած ամփույթ վերաբերմունք կամ նախադասությունը կարող է կոտրել երեխաներին։ Բոլոր ապագա դաստիարակները իրավունք ունեն պատժելու, բարկանալու նաև ներելու։

Պատժել՝ ինչ եմ հասկանում պատժել ասելով։

Օրինակ դաստիարակը կարող է չժպտալ երեխային բացատրելով՝ որ նեղացել եմ քեզանից քանի որ հարվածել ես մեր ընկերոջը ։ Կամ խաղի ժամանակ, դու մեկ շրջան չես խաղա քանի, որ հարվածել ես քո ընկերոջը։

Իմ կարծիքով՝ դաստիարակը պետք է կարողանա ներել անգամ ամենամեծ սխալը գործած երեխային բացատրելով այն, սակայն ոչ միշտ է հարկավոր ներել քանի որ պատիժնել իր կարևոր դերը ունի և ստիպում է երեխաներին ուշադիր լինել իրենց սխալների մեջ։ Երեխաները մտածում են ինչու բարկացավ ընկեր Անին , մի գուցե ես սխալ վարվեցի։ Այն փաստը, որ խաղային միջավայրը նպաստում է երեխայի լավ ընկալմանը պաստ է և ընդունելի։ Մեր կրթահամալիրում նույնպես կարևորվում է խաղային միջավայրը քանի, որ դա նպաստում է երեխայի ուղեղի զարգացմանը, մոտորիկան և այդպիսի այլ հատկանիշներ։

3.Բերե՛ք օրինակներ:

Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն էինք ցանկանում»։

Դաստիարակին ու ուսուցչին է պատկանում դատելու, մահապատժի ենթարկելու, ներում շնորհելու, գնահատելու, բնութագրելու, ընտրելու, թույլ տալու-չտալու իրավունքը։ Ուսուցիչը փոքր, դասասենյակի մասշտաբով տնօրեն է։ Չափազանց երկար ժամանակ է՝ այդ գործառույթը ոչ պաշտոնապես վերագրված է, նույնիսկ «գիտության» հեղինակավոր կարծիքով շնորհված է ուսուցչին, և կորած է նա, ով դրանից կշեղվի։ Իսկ հիմա հաշվի առեք սոցիալ-հոգեբանական գործընթացների, պատմության ինքնավերարտադրման հսկայական իներցիան և կտեսնեք, թե որքան դժվար է հաղթահարել չարիքը։ Մանավանդ որ մինչև օրս ակադեմիական ազատություն չկա, իսկ դրա հետ էլ՝ սեփական արտադրանքի համար պատասխանատվություն, կատարվող ամեն ինչի նկատմամբ արդյունավետ հսկողություն և հասարակական հետաքրքրություն։

Բոլոր առարկաների մեր դասագրքերը առավելապես դոգմատիկ են. դրանցում շարադրվում է ինչ-ինչ մտացածին «վերին ատյանի ճշմարտություն», այն դեպքում, որ գիտությունը հենց համաշխարհային քննարկում է, և գիտության մեջ մտցնել, նշանակում է այդ քննարկման մեջ մտցնել։ Հակառակ դեպքում «լուսավորյալները» պատով բաժանվում են երկրի ու աշխարհի ճշմարիտ մշակութային, գաղափարական, հոգևոր, գիտական կյանքից։

Չնայած, այսպես կոչված, միջառարկայական կապեր հաստատելու հատուկենտ փորձերին, ամեն ուսուցիչ մղում է երեխաներին իր գիտության հիմունքներն ուսումնասիրելուն՝ մյուսներից միանգամայն առանձին։ Դպրոցականը դասերի գումարից դուրս է բերում տեղեկությունների խճանկարային մի ինքնանպատակ համակցում, ոչ թե աշխարհի պատկերը, քաոս, ոչ թե աշխարհայացք. գրեթե անօգնական մնում կյանքի բարդ, ստեղծագործական կարողություններ պահանջող խնդիրներ լուծելիս։ Դեսից-դենից կցկտուր տեղեկությունները ո՛չ կյանքին են պատրաստում, ո՛չ աշխատանքին։

Կրթության ձևն ակամա հարմարվում է ամբողջ արտադրանքի պահանջարկին։ Այստեղից՝ անհանդուրժողականության խրախճանքը դպրոցում, կեղծավորությունն ու կլանային «էթիկան», մեծամասնության կողմից փոքրամասնության ճնշումը, դաժանությունը, պաշտոնատարների անպարկեշտությունը, կոպտությունն ու անտարբերությունը։

Դպրոցականներն ուսումնական գործընթացից չափազանց հաճախ են դատարկված ու սպառված դուրս գալիս, որովհետև ձևական ու կյանքից կտրված ուսուցումը նրանց զրկում է հոգեկան ու ֆիզիկական ուժերի ազատ խաղից, մի խաղ, առանց որի մարդը գոյություն չունի։ Դպրոցական իրականությունը երեխաների, նրանց ներքին՝ անհատական ու խմբային կյանքի նկատմամբ տարիների հետ ավելի ու ավելի կամայական է դառնում։

Դպրոցը ժամանակ է սպառում, ըստ էության՝ իրենց խնամարկյալների կյանքը՝ չփոխարինելով դա նրանց ընդունակությունների ազատ զարգացմամբ։ Աճող մարդու մարդկային էությունն արտաքին նպատակներին է զոհաբերվում, այնինչ լավ դպրոցի գերագույն նպատակն իրականում պիտի անհատականության զարգացումը լինի։

Երեխաները խորթացած են նաև հասարակական կյանքի իրական ընթացքից, դրան նրանց մասնակցությանը հետևելն անհնար և ապարդյուն գործ է։ Մեր դպրոցը «իբր կոլեկտիվ լինելու» խտացված արտահայտությունն է։ Երեխան ոչ այնքան ապրում է դպրոցում, որքան իր ոչմեծահասակության համար ծառայություն է անցնում։ Դրա համար էլ դպրոցներում չկա ամբողջական, միասնական կոլեկտիվ։ Նշանակում է՝ այդպիսի դպրոցը, խորացնելով հայրերի և որդիների մեջ հավերժական հակասությունը, տարբեր սերունդների արդյունավետ համագործակցության մոդել չէ։

Այնինչ դպրոցը կոչված է սովորեցնելու բոլորին համագործակցել բոլորի հետ, նաև երեխաներին մեծերի հետ։ Հակառակ դեպքում կողոպտիչներն ու բանդիտներն են առաջվա պես տիրելու աշխարհին, որն այդքան դժվարությամբ և այդքան դանդաղ սովորում է անկախ լինել, ինչը, ըստ էության, հենց մարդկության փրկությունն է։

Իրենց համար օտար և իրենցից հեռու տեղեկությունը յուրացնել ստիպելը, որ որպես հարցերին տրվող պատրաստի պատասխաններ՝ դասագրքի և ուսուցչի կողմից փաթաթվում են մարդու վզին, միշտ եղել և հիմա էլ մնում է «քողարկող» կրթություն։ «Պեդանտ[1] դասավանդողը, որի ամբողջ գործունեությունը պատրաստի պատասխաններ, խնդրի լուծման պատրաստի սխեմաներ ներշնչելուն է հանգում, դրանով ոչ միայն իր աշակերտների միտքը չի զարգացնում, այլև դրդում է, որ այդ միտքը քնի, քայքայվի նաև այնտեղ, որտեղ դա գոյություն ունի իրենից անկախ»,- գրում է ականավոր փիլիսոփա և հրապարակախոս Է. Վ. Իլյենկովը։ «Դրանով պեդանտը չմտածող մարդ է դաստիարակում և զբաղվում է պեդանտների նոր սերնդի ընդլայնված վերարտադրությամբ, այսինքն՝ այնպիսի մարդկանց վերարտադրությամբ, ովքեր գիտեն այն, ինչ իրեն ներշնչել են, բայց ի վիճակի չեն ինքնուրույն ինչ-որ բան սովորելու»։

Սրանով ինչի՞ են հասնում։ Առավելապես կատարողական գործառույթների առաքելությամբ նոր սերունդներ են պատրաստում։ Իսկ մշակույթները, ստեղծագործությունները, ճշմարիտ աշխարհահայացքը և քննադատական մտածողությունը հորիզոնում չեն երևում։

Ամսեկան հաշվետվություն Փետրվար

Առաջադրանք՝

Մարիա Մոնթեսորի

Կատարած առաջադրանք՝

Մարիա Մոնտեսորի

Առաջադրանք՝

14․02․2022

Կատարածս առաջադրանքը՝

14.02.2022

Առաջադրանք՝

21․22․2022

Կատարածս առաջադրանքը՝

21․22․2022

Առաջադրանքը՝

Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում: Բորիս Բիմ-Բադ

Կատարած առաջադրանքը՝

Ի՞նչ և ինչո՞ւ ենք սովորեցնում: Բորիս Բիմ-Բադ 

Խոսքի զարգացում հաշվետվություն ամսեկան

Առաջադրանք՝

11.01.2022

Կատարած առաջադրանքս՝

11․01․2022

Առաջադրանքը՝

Դանիել Պենակ ««Մարմնավորել»-ի ներկա ժամանակաձևը»

Կատարած առաջադրանքը՝

Դանիել Պենակ ««Մարմնավորել»-ի ներկա ժամանակաձևը»

Առաջադրանքը՝

24.01.2022

Կատարած առաջադրանքը՝

24․01․2022

Առաջադրանքը՝

31.01.2022

Կատարած առաջադրանքը՝

31.01.2022

21․22․2022

Քննարկել հետևյալ տեսանյութը․

Շատ ուսուցողական տեսանյութ է, ես սկսել եմ օրերս վարել այս կերպ քանի որ, ինչ որ բանի հասնելու համար պետք է կարողանաս կառավարել ժամանակդ, ինչը ամենակարևորն էր։

14.02.2022

Կարդացե՛ք Դիմա Զիցերի ,,Ներբող ախտանիշին,, հոդվածը։ Գրե՛ք ձեր փորձից։ Պատմե՛ք այդպիսի երեխաների մասին։

ՈՒԳՊԱ խնդիր ունեցող երեխաների դեռ չեմ հանդիպել։ Մանկապարտեզում անցկացրած ժամանակահատվածում հանդիպել եմ գերակտիվ երեխաների, որոնք նաև ունեցել են խնդիրներ։ Սակայն չի նշանակում, որ բոլոր գերակտիվ երեխաներին պետք է ախտորոշվի ՈւՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ԵՎ ԳԵՐԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ  ԱԽՏԱՆԻՇ-ը։ Մանկապարտեզում ունեցել ենք գերատիվ երեխա, որը նաև դռսևորում էր ագրեսիա ընկերների հանդեպ։ Այս օրինակում՝ որ երեխան գերակտիվ է և ցուցադրում է ագրեսիա հարվածելով ընկերներին, բացականչելով հայրիկս ասել որ հարվածեմ։ Ծնողի հետ զրուցելու ընթացքում քննարկեցինք երեխայի ագրեսիան ընկերների հանդեպ։ Առաջարկեցինք, որ համագործակցենք խնդիրը լուծելու նպատակով։

2․ Ընտրե՛ք ,,Դպիր,, մանկավարժական ամսագրի հոդվածներից մեկը, կարդացե՛ք և քննարկե՛ք գրավոր։

Մարդու իրավունքների մասին՝ ֆիլմերի լեզվով

Մարդու իրավունքների մասին՝ ֆիլմերի լեզվով

Ցանկանում եմ առանձնացնել այս հատվածը, քանի որ իմ կարծիքով շատ իմաստալից խոսքեր են։ Ոչ ոք բնությունից իրավունք չի ստացել կարգադրելու ուրիշներին: Ինչը վերաբերվում է մարդկանց իրավունքներին իմ կարծիքով՝ բոլոր մարդիկ պետք է տեղեկացված լինեն իրենց իրավունքներից, և պաշտպանեն ըստ օրենքի։ Մեր երկրում, որտեղ ապրում ենք շատ հաճախ ոտնահարվում է մարդու իրավունքները, իսկ մարդիկ չգիտեն ինչպես պաշտպանվել օրենքի սահմաներում։ Այս հոդվածը, որը այս անգամ ընթերցեցի, նաև ձեզ համար շատ օգտակար կլինի, քանի որ կսովորեք ձեր իսկ իրավունքները և կկարողանաք պաշտպանվել։

Խորհուրդ եմ տալիս դիտել այս ֆիլմերը որը նշված էր հոդվածի մեջ՝

Մարիա Մոնտեսորի

Ինքնադաստիարակությունը և ինքնուսուցումը կրտսեր դպրոցում

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որոնք կարևոր եք համարում:

Որքան ազատ է զարգանում երեխան, այնքան արագ և կատարյալ են ամբողջական զարգացման հասնում նրա մարմինը և բարձագույն գործունեությունները։

Երեխաներին նույնպես ազատություն է հարկավոր հոգեկանի առումով, քանի որ ոչ թե մենք, այլ ստեղծարար բնությունն է ձևաորվում երեխայի հոգին։ Բայց սա չի նշանակում, որ երեխաներին պետք է անուշադրության մատնել։

Ազատություն չի նշանակում անուշադրության մատնել, ճիշտ հակառակը՝ ազատության ճիշտ ընկալումը մեր ֆանտազիաների փոխարեն երեխայի իրական պահանջմունքներն է բերում և հանգեցնում երեխայի մասին իսկական և իրական հոգատարության։ Մեր ժամանակներում երեխան օգտվում է միայն ֆիզիկական ազատությունից։

Մի՛ ստիպեք երեխային ժամանակից շուտ քայլել։ Երբ նրա ժամը գա, նա կկանգնի ու կքայլի։

Մեր ժամանակներում երեխան օգտվում է միայն ֆիզիկական ազատությունից։

2․Մանկավարժական մոտեցումները քննարկեք.
համաձա՞յն եք, հիմնավորեք,
ունեք ա՞յլ տեսակետ. ձևակերպեք:

Հաճախ ենք հանդիպում ծնողների, ովքեր անհանգստսնում են երեխաների մասին։ Մտածում են եթե երեխան ունենա ազատություն նաև կսովորի վատ ընդհունակություներ, ոչ հարգելի ծնողներ երեխային տրվում է ազատություն որոշ սահմանափակումներով դա չի նշանակում կառավարել երեխային, ուղակի հարկավոր է հետևողական լինել։

11․01․2022

Կարդալ «Ապրումակցային մանկավարժություն» հոդվածը: Գրել կարծիքը ներկայացված թեմայի շուրջ:

Իմ կարծիքով՝ այս հոդվածը շատ կարևորագույն խնդիր է բարձրացնում, նաև ուսուցողական է։ Մանկավարժներ շատ են սակայն ամեն մանկավարժ չի որ կարող է, այդ որակումը ստանալ։ Օրինակ՝ ես կարող եմ հիշել մեկ դեպք, երբ մեր քիմիայի դասատուն ցածր էր գնահատում տղա երեխաներին երբ ծիծաղում էին նա մտածում էր թե իր վրա են ծիծաղում, և գնահատում էր երկու։ Սա խոսում է իմ ասածի մասին, որ ամեն մանկավարժ չի կարող լինել դասախոս ։ Այս ամենի մասին նաև գրված է հոդվածում կարդացեք ավելի տեղեկացված լինելու համար։

Գրել հոդված մանկավարժական որևէ խնդրի մասին:

Կամակորություն