Էջմիածին

Էջմիածին կամ Մայր աթոռ սուրբ Էջմիածին այժմ հայտնի է որպես Էջմիածին։ Էջմիածնի նախկին անունը Վաղարշապատ է։ Էջմիածինը գտնվում է Արմավիրի մարզում, որի ամենամեծ քաղաքն է: Էջմիածնի 5 եկեղեցիներն են՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ և Սուրբ Մարիամ Աստվածածին։ էջմիածինն միացված է Երևանին գյուղերով, Էջմիածնից դեպի Երևվան մայրուղիով 15-16 կմ է։ Էջմիածինը ժամանակի ընթացքում ունեցել է տարբեր անուններ, որոնցից են՝ Ավան Վարդգեսի կամ Վարդգեսավան, Արտեմեդ կամ Արտիմեդ, Իեջմիածին, Կայնեպոլիս, Ուչքիլիսա, Քաղաքամայր, Քաղաքուդաշտ, և Վաղարշապատ, ինչպես նաև տարածում չգտած Նոր Քաղաք անվանումը:

Էջմիածնի Մայր Տաճար

Էջմիածնի Մայր Տաճար, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր կրոնական շինությունը, վաղ քրիստոնեության շրջանի հայ եկեղեցական ճարտարապետության կոթողներից մեկը, որի մի շարք լուծումներ հիմք հանդիսացան բազմաթիվ հայկական եկեղեցիների կառուցման համար։ Տաճարը կառուցվել է IV դարի սկզբներին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո` հեթանոսական տաճարի տեղում (Ավագ խորանի տակ պահպանվել է հեթանոսական ատրուշանը)։ Մայր Տաճարը կառուցվեց Հայ Եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից։ Գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու Միածին Որդին իջավ երկնքից եւ ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Ս. Գրիգոր Լուսավորիչն ու Ս. Տրդատ թագավորի ընտանիքը ժողովրդին առաջնորդեցին Միածնի իջման վայրը եւ կառուցեցին Մայր Տաճարը։ Սուրբ Էջմիածինը նաեւ կոչվում է «լույսով լուսավորված», քանի որ ոչ թե կառուցվեց մահկանացու ճարտարապետների կողմից, այլ հիմնվեց երկնավոր Ճարտարապետի կողմից, որն իր լույսով լուսավորելով, ուրվագծեց նոր եկեղեցին։ Պեղումների ժամանակ 5-րդ դարի շինության ներսում հայտնաբերվեց նաեւ թրծած կավից պատրաստված հնոցատիպ կրակարան, որի մեջ դեռ մնացել էին ածխի մնացորդներ։ Հատկանշական է, որ հայտնաբերված հնագույն ավագ խորանի հիմնաքարն անմիջապես կրակարանի վրա է եղել, ինչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության հանդեպ։

ejmiacin

Սուրբ Գայանե եկեղեցի

Սբ. Գայանե եկեղեցի, գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի Էջմիածին քաղաքում, Հայ Առաքելական Եկեղեցու գլխավոր սրբավարյերից մեկը, հայկական ճարտարապետության հուշարձան: Պլաստիկ և ավարտուն այս շինությունը զուրկ է հատուկ դեկորատիվ տարրերից: Իր տիպով՝ գմբեթավոր բազիլիկ տիպի եկեղեցի է, ունի դասական, պարզ ձև։ Կառուցվել է շուրջ 630 թ.՝ տեղում եղած մատուռի փոխարեն, Սուրբ Գայանե կույսի գերեզմանի վրա։ Եկեղեցու բոլոր տարրերը՝ թաղերը, կամարները և այլն, ներդաշնակ են ու խոսուն։ Ավագ սեղանի տակ գտնվում է Սբ. Գայանեի տապանաքարը։

700x467-regeri-chapjyfjbhg

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Էջմիածին քաղաքում: Ներառված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: Եկեղեցին հիմնադրվել է 618 թ. Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից՝ վայրում, որտեղ ըստ ավանդության նահատակվել և թաղվել է Սուրբ Հռիփսիմե կույսը: Եկեղեցին հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է: Պատկանում է կենտրոնագմբեթ խաչաձեւ տիպի եկեղեցիներին, աչքի է ընկնում իր ճարտարապետական ձևերի պարզությամբ ու վեհությամբ: Հռիփսիմե կույսի գերեզմանը գտնվում է եկեղեցու ավանդատան տակ:

4141 (1)

 

 

1 մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն