Մասնագետի խորհուրդները. Տոնային կրեմի վնասներն ու օգուտները

Առասպելն այն մասին, թե տոնային կրեմը պաշտպանում, սնուցում է մաշկը եւ, առհասարակ, այն հիանալի եւ օգտակար բան է, հեռու է իրականությունից: Ցանկացած տոնային կրեմ չի թողնում, որ մաշկը շնչի: Սա պատճառներից մեկն է, ինչի համար տոնային կրեմ ընտրելիս պետք է շատ ուշադիր լինենք: Դեմքի մաշկը բուժելն ավելի թանկ կարժենա, քան լավ եւ էժանագին տոնային կրեմի գնային տարբերությունը: Մանրամասները ներկայացնում է կոսմետոլոգ Մարինա Հովասափյանը:

«Ես հաճախ եմ նկատում, որ աղջիկները ճշտում են՝ արդյո՞ք իրենց հարմար է տոնային կրեմի գույնը: Եվ որտեղ ասես՝ քսում են այն. ե՛ւ դաստակին, ե՛ւ ականջի մոտ: Հիշեք, որ տոնային կրեմն ավելի լավ է փորձել դեմքի կամ թեկուզ բթամատի վրա` դաստակին ավելի մոտ:

Նախազգուշական նկատառումներից ելնելով՝ տոնային կրեմ օգտագործելու դեպքում պետք է դրանից առաջ խոնավեցնող կրեմ քսել: Այդպիսով դուք կպաշտպանեք ձեր մաշկը հնարավոր գրգռումից եւ տհաճ հետեւանքներից: Եթե հնարավոր է, վերցրեք միայն պրոֆեսիոնալ կոսմետիկ միջոցներ:

Տոնային կրեմը չի կարելի չարաշահել, չի կարելի այն որպես շինանյութ օգտագործել, իսկ սեփական դեմքը վերանորոգման կարիք ունեցող պատի վերածել: Ամեն ինչ չափի մեջ է լավ»:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s