Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում։

Առաջ աշխարհն այլ կերպ էր ինձ համար, ավելի ուրախ էր և պայծառ: Այսօր մի փոքր այլ է: Երբ նայում եմ իրական աչքերով, տեսնում եմ, որ մարդիկ տխուր են, մտահոգ, կա սահմանամերձ գոտի, որտեղ ծառայում են մեր քաջ զինվորները:

Տատիկս ինձ պատմել է որ իր նախնիները եկել են Արևմտյան Հայաստանից` Սասուն քաղաքից: Եկել և բնակվել են Գավառի Քարիմքանդ՝ ներկայիս Կամոյի շրջանի Ծաղկաշեն գյուղում: Սասունի ջարդերից հետո բնավեր եղած գերդաստանից մնացին տատիկը և պապիկը: Տատիկս ծնված է եղել 1901թվականին, իսկ պապիկս 1887 թվականին: Երբ թուրքերը հարձակվել են և կոտորել  բոլորին, այդ ժամանակ Մայսխան տատը ունեցել է բավականին շատ ոսկիներ (սիքաններ, որոնք կախում էին ճակատներից կամ կրում էին հագուստների վրա) իրենց հարևան թուրքին է տալիս և խնդրում է, որ իր հարս Սանամին և իր որդի Հովհաննեսին անցկացնի նոր Հայաստան: Թուրք հարևանը, երբ տեսնում է, որ արդեն հարձակվում են այդ գեղեցիկ ընտանիքի վրա, վերցնում է հատակին դրված երկու խսիր և առանձին-առանձին Մայսխան տատի հարսին՝ Սանամին, և որդուն՝ Հովհաննեսին, փաթաթում և հենում է դուրսը պատի վրա, իբրև թե ուզում է խսիրները տանել իրեն: Այսպես թուրք գազանների գնալուց հետո՝ գիշերը, այդ թուրք կինը առանձին-առանձին կապում է այդ խսիրները և տանում է Արաքս գետը, կնոջը և Հովհաննեսի ձեռքերը իրար բռնելով գցում է ջուրը և ասում է․«Գնացեք, Աստված ձեզ հետ, ողջ մնաք, թե մեռնեք, հիշեք՝ ես որքան կարողացա, ձեզ օգնեցի»: Բարեբախտաբար Սանամը և Հովհաննեսը ողջ են մնում, գետի մյուս կողմում հայերը ցանքս անելիս են լինում և տեսնում են՝ գետը երկու խսիր է բերում, մարդիկ գնում և բերում են խսիրները, բացելուն պես տեսնում են երկու կիսամահացած մարդիկ, օգնում և ուշքի են բերում Սանամ տատիկին և իր ամուսնուն՝ Հովհաննեսին: Այնտեղ նաև լինում են շատ այլ գաղթականներ,որոնց հետ նրանք գնում են Քարիմքանդ գյուղում բնակվելու: Ի դեպ՝ գյուղի անունը գաղթականներն են դնում, քանի որ անմարդաբնակ և չորս սարերի արանքում գտնվող մի հարթավայր է եղել: Հովհաննես պապը ունեցել է 4-եղբայր և 2-քույր՝

1-Գրիգոր Դավթյան, 2-Ավետիս Դավթյան, 3-Մհեր Դավթյան և նա 4-Հովհաննես Դավթյան

քույրիկները ՝ Աղավնի և Գերման

Իսկ Հովհաննես պապը ունեցել է երեք աղջիկ և երկու տղա: Տղանների անունները եղել են Հայկազ և Գևորգ։

Հայկազը 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեկնել է ռազմաճակատ և երեք ամիս հետո Կերչից եկել է նրա սև թուղթը, դրանից հետո տեղեկություն չունենք նրա մասին: Գևորգը ունեցել է 6 երեխա, երեք տղա և երեք աղջիկ: Տղանները՝ Ռադիկ(Իշխան), Ռաֆիկ(Բեգ) և Ղարիբ: Աղջիկները՝ Օսան,Հռիփսիմե, Լյուդմիլա ի դեպ՝ Լյուդմիլան իմ տատիկն է:

Մեր այս ցեղին անվանել են «Դարբինի տներ» որովհետև մեր նախնիները դարբին են եղել: Գևորգն ունեցել է 4-րդ դասարանի կրթություն։ Քանի որ հայրը մահացել էր վաղ հասակում, տանը աշխատող ձեռք չեն ունեցել, գնացել և հովիվ է դարձել, և այդ տարիքում հոգ է տարել մայրիկի և քույրիկների համար: Մեծանում և ամուսնանում է և 1959 թվականին ծնվում է նրա տղան: Տղան մեկ շաբաթական է լինում, երբ տեղափոխվում են Երևանի Շահումյան շրջանի չորրորդ գյուղ՝ այժմյան Հաղթանակ թաղամաս:

Տատիկս ունեցել է երկու երեխա՝ մեկ տղա և մեկ աղջիկ: Գևորգը՝ տղան, ունի երկու երեխա՝ Կառլենը, որը կրում է պապիկի հոր անունը, և ես՝ Անգելինաս, մոռացա նշել, որ Գևորգն իմ հայրն է: Հայրս՝ Գևորգը, ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին Պապայիս անունը եղել է իր հորեղբոր անունը, որը պատերազմից հետո հայտնվել էր ԱՄՆ-ում, շատ դաժան օրեր է կրել հորս հորեղբայրը: Անունը վառ պահելու համար պապը հորեղբոր անունով կոչեց առաջին թոռնիկին: Հորաքույրս՝ Թեհմինեն, ունի մեկ տղա, նրա անունը Արկադիկ է: Եղբայրս՝ Կառլենը, այս տարի մեկնելու է ծառայության, իսկ ես դեռ սովորում եմ և ցանկանում եմ դառնալ լավ հոգեբան:

Գնում ենք դեպի ՀաՂթԱնԱկ

Թողնել մեկնաբանություն