08.09.2021

.1 Կարդալ ,,Բանահյուսությունը և նրա ժանրերը,, ուսումնական նյութը: 

Գրել.

  1. Ի՞նչ է բանահյությունը: Բանահյուսությունը ժողովրդական բանավոր ստեղծագործություններիամբողջություն է. ձևավորվել է մարդկային լեզվի ու մտածողությանծագմանը զուգընթաց:
  2. Ի՞նչ խմբերի է բաժանվում բանահյուսությունը: Բանահյուսությունը բաժանվում է 3 հիմնական խմբի` արձակ-պատմողական (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց-հուշապատում), չափածո-երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր, ժողովրդական խաղեր) և բանաձևային (առած, հանելուկ, հմայական աղոթք, երդում, անեծք, օրհնանք-բարեմաղթություն): Երբեմն երեքն էլ հանդես են գալիս միաժամանակ (չափածո-երգային հատվածներ ունեցող արձակ հեքիաթներ, զրույցներ կամ արձակ-պատմողական հատվածներ ունեցող ժողովրդական վեպ, վիպական երգեր):
  3. Ինչպե՞ս է ստեղծվում բանահյուսական նյութը: Տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն): Այդպես առաջանում են միևնույն երկի մի քանի տարբերակներ:

2. Համացանցից դուրս դրել առած֊ասացվածքներ։.

Ծառի տակին պառկելով`,բերանդ տանձ չի ընկնի:

Հարամ ուտողղի մեկը երկուս չի լինի:

Ձվի գողը ձիել կգողանա:

Քամու բերածը քամին կտանի:

Ածան հավը կչկչան կլինի։

3. Այդ ասացվածքներից առանձնացնել այն ասացվածքները, որոնք հասկացվոււմ են նաև ուղիղ իմաստով։

Ածան հավը կչկչան կլինի։

Ծառի տակին պառկելով՝, բերանդ տանձ չի ընկնի։

Ձվի գողը ձիել կգողանա։

4. Համացանցից դուրս գրել ժողովրդական հանելուկներ։

Ինչքան պահեցին՝ չփչացավ,

Ինչքան էլ տարան՝ չքչացավ։

***

Տերև է՝ ծառ չի,

Խոսում է՝ մարդ չի,

Կարված է՝ շոր չի։  /Գիրք/

***

Լցնես՝  կփոքրանա,

Վերցնես՝  կմեծանա։/Փոս/

***

Ինչքան շատ են ինձնից տանում,

Ես այնքան շատ եմ մեծանում։

Փոր ունի,

Բոյ ունի, Ստվեր չունի։ /Ջրհոր/

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s