18.11.2021

Կարդացե՛ք Ջանի Ռոդարիի «Երևակայության քերականության» հատվածը:

2․ Ինքներդ ստեղծեք անհեթեթ հարցեր և փորձեք պատասխանել։

Ինչ կլիներ եթե մարդը չլիներ։
Ինչ կլիներ եթե մարդիկ բոլորը բարի լինեին։
Ինչ կլինի եթե բնությունը աղտոտված լինի։
Ինչ կլիներ եթե բնություն չլիներ։

Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերը 
Երեխաներին ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերն են ամենից շատ հետաքրքրում հենց այն պատճառով, որ հետագա աշխատանքը՝ թեմայի զարգացումն արդեն արված հայտնագործության ըմբռնումն ու շարունակումն է:

Թեև, իհարկե, դեպքեր են լինում, երբ թեման, երեխայի անձնական փորձի հետ համընկնելով, շրջապատող իրադրությանը, շրջակայքին համահունչ լինելով, նրան ստիպում է ինքնուրույն մտնելու դրա մեջ, արդեն ծանոթ բովանդակություն ունեցող իրականությանն անսովոր տեսանկյունից մոտենալու:

,,Վարկածը,- գրում է Նովալիսը,- ցանցի է նման. գցի՜ր և վաղ թե ուշ մի բան կբռնես՚: ՙՖանտաստիկ վարկածների,, տեխնիկան ծայրաստիճան պարզ է. այն ՙԻ՞նչ կլիներ, եթե …՚ հարցի ձևն ունի միշտ:
Ինչ կլիներ, եթե…
Հարցադրման համար առաջին պատահած ենթակայի ու ստորոգյալի զուգակցումն էլ հենց այն վարկածն է տալիս, որի վրա կարելի է աշխատել: Օրինակ`
Ի՞նչ կլիներ, եթե քաղաքն սկսեր թռչել:
Ի՞նչ կլիներ, եթե քաղաքը հայտնվեր ծովի մեջտեղում:
Ի՞նչ կլիներ, եթե ձեր դուռը մի կոկորդիլոս թակեր ու պարտքով մի քիչ ուրց խնդրեր:
Ի՞նչ կլիներ, եթե ձեր վերելակն ընկներ երկրագնդի խորքը կամ լուսին թռչեր:
Իհարկե, մեզ ոչինչ չի խանգարում, որ երեխաներին իրականությանը մոտեցնենք նաև առավել լուրջ հարցեր առաջադրելով: Օրինակ՝ ՙԻ՞նչ կլիներ, եթե ամբողջ աշխարհում՝ բևեռից բևեռ, փողը հանկարծ անհետանար՚: Սա միայն մանկական երևակայության զարգացման թեման չէ: Այդուհանդերձ այսպիսիք հատկապես հարմար են երեխաներին, քանի որ նրանք ուժից վեր խնդիրներ լուծել սիրում են: Նրանց համար դա մեծանալու միակ հնարավորությունն է: Իսկ աշխարհում նրանք ամենից շատ շուտ մեծանալ են ձգտում: Սակայն աճելու նրանց իրավունքը միայն խոսքով ենք ընդունում: Ամեն անգամ, երբ ցանկանում են դրանից օգտվել, մեր ողջ իշխանությունը գործի ենք դնում՝ խոչընդոտելու համար:

Լրացուցիչ կրթություն

Ընտրեք ձեր ընկերներից մեկի մի անհեթեթ հարցը և դա դարձնելով վերնագիր՝ ի՞նչ եղավ, երբ․․․գրեք փոքրիկ երևակայական պատմություն։

Դժգոհ ձաքուկը

Լինում է չի լինում մի առյուծ է լինում։ Նա ունենում է երեք փոքրիկ առյուծիկներ ։ Հայրիկ այռուծը գնում էր աշխատանքի հեռախոսով խոսելով գալիս էր տուն կրկին հեռախոսով էր զրուցում ։
-Մի օր Ադել անունով փոքրիկ տղան հարցնում է, հայրիկ՝ ինչու ես այդքան աշխատում։
-Հայրը պատասխանում է, որ չաշխատի չի կարողանա պահել նրանց։
-Տղան հոխորտում է, բացականչելով դու ինձ հետ ժամանակ չես անցկացնում, անգամ երբ գալիս ես տուն զրուցում ես կրկին ։
— Տղաս ի՞նչ է դու դժգոհում ես։
— Այո հայրիկ, երբ է գալու ժամանակը որ ինձ տրամադրես։
— Տղաս շուտով մնաց մի քանի զանգ, որ պետք է կատարեմ և կգամ կգնանք զբոսնելու։ Ադելը նայում է հայրիկին և հեռանում։

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s